08:50 04.05.2019
Boeing 737 ուղևորատար ինքնաթիռն ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Ջեքսոնվիլ քաղաքի մոտակայքում ընկել է գետը, հայտնում է Korrespondent-ը։ Ինչպես նշվում է, ինքնաթիռում 135 ուղևոր է եղել և անձնակազմի 7 անդամ։ Ինքնաթիռը գետն է ընկել Ջեքսոնվիլի օդանավակայանից օդ բարձրանալուց անմիջապես հետո։ Նախնական տեղեկություններով՝ զոհեր չկան, 21 ուղևոր վնասվածքներով հոսպիտալացվել է։ CBS-ի տվյալներով՝ ինքնաթիռը պատկանում է Miami Air ընկերությանը, […]
23:00 03.05.2019
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ «Իմ մասնագիտական գործունեության 17 տարիների ընթացքում նման պրոցես հանդիպում եմ երկրորդ անգամ, ակտիվ տեղումնաբեր ցիկլոն Պարսից ծոցից: Նրա ներթափանցումը կսկսվի լուսադեմից, իսկ ակտիվ գոտին(կենտրոնը) մեր երկրում կլինի կեսօրից հետո, հատկապես երեկոյան ժամերին: Մայիսի 4-ին հատկապես կեսօրից հետո և 5-ի գիշերը […]
22:38 03.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մասնակցում է «Երևանի գինու օրեր» միջոցառմանը։ Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան ուղիղ եթերում։ «Այստեղ աննկարագրելի մթնոլորտ է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։ Նա կոչ է արել բոլորին գնալ ու մասնակցել: Մանրամասները՝ տեսանյութում։ Միջոցառման մուտքն անվճար է։ Գինու տաղավարների ներկայացրած գինիներից օգտվելու համար պետք է ձեռք բերել 6000 […]
20:43 03.05.2019
2019 թվականի մայիսի 2-ին ՀՀ քաղաքացի Ս.Ք.-ն ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության թիվ 10՝ հետաքննության բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ բազմաբնակարան շենքի շինարարության թույլտվություն տալու համար Երևան քաղաքի վարչական շրջաններից մեկի ղեկավարը տարիներ առաջ իրենից պահանջել և ստացել է 40.000 ԱՄՆ դոլար գումար, որից հետո Երևանի քաղաքապետի կողմից Ս.Ք.-ին […]
19:24 03.05.2019
Վերջին 10 օրվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտման ակտիվ աճ է արձանագրվում: Այս մասին SHANTNEWS-ի հետ զրույցում ասել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Տիգրան Աբրահամյանը: «Դա նաև տեսանելի է ՊԲ ամենշաբաթյա հաղորդագրության մեջ: Բացի մեր դիրքերից, որոնք հատկապես վերջին օրերին տարբեր ուղղություններով խոցման տիրույթում են, ադրբեջանական կողմը նաև խոցման դաշտում է պահում մեր շարժական, […]
18:22 03.05.2019
Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր հյուրընկալել է մաեստրո Տիգրան Մանսուրյանին: Քննարկել են մշակույթի ոլորտին առնչվող մի շարք հարցեր: Բակո Սահակյանը մաեստրոյի 80-ամյակի առթիվ հանձնել է «Երախտագիտություն» մեդալը՝ կարևորելով Արցախում մշակույթի զարգացման հարցում նրա ավանդը: «Ես պարգևատրվեցի մի շատ գեղեցիկ շքանշանով, որի հանձնման արարողությունը եղավ այսօր: Եվ ահավասիկ, շքանշանն իմ կրծքին է: Առաջիկայում երկու համերգների շարք […]
18:12 03.05.2019
ԱՄՆ-ն` որպես ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկիր, լրջորեն է վերաբերում իր պատասխանատվությանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում և պատրաստ է կողմերին օգնել խնդրին խաղաղ լուծում տալու հարցում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի` Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Ջորջ Քենթը, փոխանցում է TASS-ը: «Մենք ուրախ ենք, որ երկու երկրների արտաքին գործերի նախարարների մակարդակով հանդիպում է […]
17:40 03.05.2019
Այսօր` հունվար-ապրիլ ամիսների աշխատանքն ամփոփելու ժամանակ, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն անդրադարձել է այն հայտարարությանը, թե 50 հազար նոր աշխատատեղ է բացվել: Լրագրողները հետաքրքրվել են՝ խոսքը նոր բացվածների մասի՞ն է, թե՞ նաև ստվերից դուրս եկածների: «50 հազարի մասին շատ է խոսվել: Դա ունի իր բացատրությունը. վիճակագրությունը չի կարող տարբերել՝ էդ աշխատատեղը, որ […]
17:34 03.05.2019
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում այսօր քննվեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ կալանքի տակ դրված գույքի հարցը։ Դատական նիստից հետո Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանն ասաց, որ խոսքը Երևանի Իսակովի պողոտայում գտնվող առանձնատան մասին է, որը ներկայացվում է որպես երեք առանձին գույքային միավոր։ Պաշտպանը պնդեց, որ այդ գույքի գնահատում չի իրականացվել, ինչը պահանջվում էր օրենսդրությամբ, […]
17:26 03.05.2019
Շվեյցարական SRF հեռուստաընկերությունը ծավալուն անդրադարձ է կատարել Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությանը, դրա զարգացման ընթացքին, հեղափոխության վրա ազդեցություն ունեցած գործոններին, խոսել մինչ Թավշյա հեղափոխությունն ու դրանից հետո տեղի ունեցող զարգացումների մասին: «Պատմության ընթացքում շատ հեղափոխություններ չենք կարող հիշել, որոնք տեղի են ունեցել առանց արյունահեղության, բայց նման մի հեղափոխություն տեղի ունեցավ»,- պատմում է հաղորդավարը, ապա ներկայացնում երկու […]
16:53 03.05.2019
Իսպանական «Etheria Magazine» կանացի ամսագիրը «Հայաստան. տասը վայր Եդեմական այգում» խորագրով հոդված է հրապարակել Հայաստանում հանգստի ու տեսարժան վայրերի մասին: Լուսանկարիչ-զբոսաշրջիկներից Խուան Կառլոս Մունյեսի և Մար Ռամիրեսի հոդվածում ներկայացված են հանրապետության գլխավոր տեսարժան վայրերը՝ արգելոցներն ու պատմամշակութային հուշարձանները: «Եթե դուք դրախտ եք փնտրում, ապա արժե մեկնել Հայաստան: Ճանապարհները ձեզ կտանեն դեպի աներևույթ եզերք՝ Եվրոպայի ու […]
16:46 03.05.2019
Լաս Վեգասում կայացել է Կանադան ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանի և մեքսիկացի Ալան Կամպայի մրցամարտը: Մրցավարների միաձայն որոշմամբ` հաղթել է 23-ամյա Էրիկ Բազինյանը: Այսպիսով, հայ բռնցքամարտիկը պաշտպանել է չեմպիոնական տիտղոսները WBO և WBA վարկածներով: Բազինյանը տարել է իր կարիերայում 23-րդ հաղթանակը (17-ը նոկաուտով), իսկ պարտություն հայ բռնցքամարտիկը չունի: Էրիկ Բազինյանը ծնվել է Հայաստանում՝ 1995 թվականին, […]
16:34 03.05.2019
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի գործով դատական նիստը: Նշենք, որ արգելանք էր դրված նաև Ռոբերտ Քոչարյանի կենսաթոշակային հաշվեհամարի վրա, որը Մարդու իրավունքների պաշտպանի պահանջով հանվել էր: Հիշեցնենք նաև, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված կալանավորումը։
16:00 03.05.2019
Սիրիայի Արաբական Հանրապետությունում հումանիտար առաքելություն իրականացնող հայ մասնագետների խմբի սակրավորները փետրվարի 19-ից մինչև մայիսի 2-ը տեխնիկական հետազոտության և մաքրման աշխատանքների ժամանակ 25 հազար 290 մ2 տարածք են ականազերծել: Ինչպես հայտնում են Հումանիտար ակազերծման և փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ից՝ հայտնաբերվել են հակահետևակային ականներ (ՊՄՆ-2՝ 11 հատ, ՄՕՆ-50՝ 2 հատ), հակատրանսպորտային ականներ (ՏՄ- 62՝ 9 հատ, SB – […]
15:57 03.05.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է գերմանական «Ֆրաունհոֆեր» արտադրական համակարգերի և նախագծային տեխնոլոգիաների ինստիտուտի (Fraunhofer IPK) պատվիրակությանը՝ ինստիտուտի նախագահության անդամ, Եվրոպական քաղաքականության և բիզնեսի զարգացման հարցերով տնօրեն Յենս Գյունթեր Նոյգեբաուերի գլխավորությամբ: Հայաստան այցելության վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել անցած տարվա նոյեմբերին, երբ Հայաստանի նախագահը Գերմանիա պաշտոնական այցի շրջանակում այցելել էր «Ֆրաունհոֆեր» ինստիտուտ և, ի […]
15:51 03.05.2019
Մայիսի 3-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու հարաբերություններին առնչվող հարցերով աշխատանքային խմբի առաջին հանդիպումը: Անդրանիկ նիստը նախագահեցին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը: Այս մասին տեղեկանում ենք Մայր աթոռի տեղեկատվական համակարգից: Նիստի ընթացքում Ամենայն […]
15:43 03.05.2019
Համացանցում հայտնվել են գերմանական բանակի հազվագյուտ լուսանկարներ, որոնք արվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջին երկու տարիներին՝ 1944-1945 թվականներին: Այս լուսանկարները տեղադրված կլինեն նաև Հանս Զայդլերի «Պատերազմի կերպարները» գրքում, որը պատմում է Հիտլերի բանակի վերջին շրջանի պարտությունների մասին: Գիրքը վաճառքի կհանվի մայիսի վերջին: Գրքում ներառված լուսանկարների մեծ մասը հրապարակվում է առաջին անգամ:
15:30 03.05.2019
Ճապոնիայի Կյուսյու կղզում ակտիվացել է Ասո հրաբուխը: Տեղի լրատվամիջոցները հայտնել են, որ հրաբխի մոխրի և ծխի սյունը հասնում է 600 մետրի: Մեկ ամսվա ընթացքում սա արդեն 3-րդ նմանատիպ դեպքն է: Ներկայումս այս ժայթքումը համարվում է փոքր, սակայն հրաբխի խառնարանից մի քանի կիլոմետրի վրա գործում է տարհանման գոտի: Հրաբխի հասցրած վնասների մասին չկան տեղեկություններ: Ասոն համարվում […]
15:12 03.05.2019
Ռուսաստանից ժամանող հարյուրավոր մեքենաներ կանգ են առել Վերին Լարսի անցակետի մոտ՝ կիլոմետրեր ձգվող խցանման մեջ: Ռուսական «Առաջին ալիքը» հայտնել է, որ ավտոմեքենաների մեծ հոսքը կապված է մայիսյան տոների հետ. ՌԴ տարբեր շրջաններից մեծ թվով զբոսաշրջիկներ ուղևորվում են Հայաստան ու Վրաստան՝ մայիսյան տոները նշելու: ՌԴ ԱԻՆ-ը զբոսաշրջիկներին հայտնում է, որ սահմանին մեքենաների կուտակումներ են և խնդրում […]
14:38 03.05.2019
Մայիսի 3-ին տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերություններին առնչվող հարցերով աշխատանքային խմբի առաջին հանդիպումը: Անդրանիկ նիստը նախագահեցին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
14:33 03.05.2019
Ադրբեջանը սահմանին ամրակայման աշխատանքներ է իրականացնում: Հարցին` ի՞նչ վտանգներ է տեսնում և ի՞նչ համապատասխան քայլեր է ձեռնարկում հայկական կողմը, խորհրդարանում անդրադարձել է Հովհաննես Իգիթյանը: «Իհարկե, գիտենք՝ ինչ է իրենից ներկայացնում Ադրբեջանը, կտրուկ չի փոխվել, և թվում է՝ անում են հայտարարություններ, որոնք ուղղված են խաղաղությանը: Գործադիրն անում է իր աշխատանքը, Արցախի պաշտպանության համակարգն՝ իրենը, բանակն է […]
14:10 03.05.2019
«Ես հայտարարել եմ, որ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Մինսկի խմբի շրջանակներում, Ադրբեջանը չի կատարում: Կողմերը պայմանավորվել են, որ զերծ կմնան ատելության խոսքից, ռազմատենչ հայտարարություններից և կանեն հումանիտար միջոցառումներ: Սակայն Ադրբեջանը ոչ միայն զերծ մնաց, այլ գիտեք, որ վերջերս հյուսիսային շրջանում գնդակոծվել է Երևան-Թբիլիսի ճանապարհը: Քննարկում ենք հարցը, համագործակցում ենք թե´ ԱԳՆ-ի, թե´ այն օղակների […]
13:44 03.05.2019
Այսօր մամուլի ազատության միջազգային օրն է: Լրագրողի մասնագիտությունն այսօր աշխարհում ամենապահանջվածներից է: Ներկայիս խորհրդարանում կան բազմաթիվ պատգամավորներ, ովքեր նախկինում աշխատել են որպես լրագրող, խմբագիր կամ առնչություն են ունեցել մեդիադաշտի հետ: SHANTNEWS.am-ը ներկայացնում է ԱԺ 7-րդ գումարման առավել հայտնի պատգամավոր լրագրողների ցանկը: Հայկ Կոնջորյան, «Իմ քայլը» Կրթությամբ պատմաբան է, 2014-2016 թվականներին աշխատել է որպես վերլուծաբան lragir.am […]
13:30 03.05.2019
ՀՀ Կառավարությունը ֆեյսբուքյան պաշտոնական էջում ներկայացրել է ապրիլ ամսվա գործունեության ամփոփումը: Մանրամասները` տեսանյութում: https://www.facebook.com/armgovernment/videos/579822475859353/?__xts__[0]=68.ARAzlJlYegaAfOGc5FdQSRHz927b845_oP4OG8UydYXPffl808nTGj4QEQDqwLIIuc2f4Y8un3EATLtwlGsT5epYG3n6RAyY-8CokNGiNECyf9O9fQJONF6LHAG_J-sXX1QeaFPbeSOu2ubQrGxKF1jqc4v1bCK_XqfvyUmLUNNwk5HMWxTkOnGMm0Tg-176roP8JD7ZdHwe76KnmbhXNzlm9VO-CpN2wkoouCOcPJ92zJBZVSHQktOTCYcqbCroo-vE8MkIjTZpz0z2AkTdz3Eg_AyYUvv1vT1fnTa2RqjAQK2kxQmXH8ja4bL7L1XT_k3Wa9Dhk0G7rcT4A7Ou5ZOIEnqojoqTetmIaA&__tn__=-R
13:24 03.05.2019
Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում մեղադրական դատավճռով ավարտվել է ՀՀ հողօգտագործողներին գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման գործընթացում Լոռու մարզի Միխայլովկա համայնքի ղեկավարի կողմից յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ Լոռու մարզի դատախազության նախաձեռնությամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: […]
13:19 03.05.2019
Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը կը տեղեկացնէ, թէ նշանակուած է կազմակերպութեան 11 հոգինոց նոր վարչութիւնը, բաղկացած նուիրեալ գործիչներէ եւ կամաւորներէ։ Նոր վարչութեան անդամներն են՝ իրաւաբան Նորա Յովսէփեան (ատենապետ), իրաւաբան Րաֆֆի Գասապեան (փոխատենապետ), Հերմինէ Փախանեանս (գանձապահ), Սագօ Պէրպէրեան (քարտուղար), Լենա Պօզոյեան, իրաւաբան Լինա Դաւիթեան, իրաւաբան Այգ Տիքիճեան, Ճոզէֆ Քասքանեան, իրաւաբան Անահիտ Օշական եւ Րաֆֆի Սարգիսեան։ Վարչութիւնը […]
13:12 03.05.2019
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, որը հայտարարել է, թե Դավիթ Սանասարյանի դեմ ցուցմունք չի տվել, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում մանրամասնել է, թե ինչ է նկատի ունեցել: «Երբ ես նշեցի, որ որևէ մեկի դեմ ցուցմունք չեմ տվել, ամենաառանցքային բառը դեմն էր, գործով արվող իրավական պրոցեսների ընթացքում ներգրավված եմ, և ինձ հայտնի ցանկացած տեղեկատվություն, ինձ տրվող հարցերին […]
13:06 03.05.2019
Պոլսահայ Ռենա Լուսին Պիթմեզի նոր ֆիլմը նուիրուած է Թուրքիա գաղթած հայաստանցի մանկուներուն։ Այս մասին SHANTNEWS տեղեկութիւն ստացաւ Պոլիսէն։ Մեր աղբիւրը նաեւ հաղորդեց, որ ֆիլմը վերջերս ներկայացուած է Պոլսոյ 38-րդ փառատօնին եւ կը կրէ «Մայրի՛կ, Աստուած Կը սիրէ՞ գաղթական մանուկները» խորագիրը: Կը նշուի նաեւ, որ փառատօնի մրցումին ներկայացուած են 11 ժապաւէններ, որոնցմէ մէկն էր Ռենա Լուսին […]
12:55 03.05.2019
Այսօր՝ մայիսի 3-ին, ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ու կապի, տրանսպորտի և ՏՏ նախարար Հակոբ Արշակյանը հանդիպել են բարձր տեխնոլոգիական արտադրության հայկական շուրջ 60 ընկերությունների ներկայացուցիչների հետ: «Տեխնոլոգիական աշխարհում այլևս սահմանները ջնջվում են և շատ դեպքերում արդեն ջնջվել են, և երկրներն իրար հետ տեխնոլոգիական համագործակցության արդյունքում է, որ հասնում են լայնամասշտաբ խնդիրների լուծումների: Այնպիսի […]
12:40 03.05.2019
Երևանի քաղաքապետարանի և «Սանիթեք» ընկերության միջև կնքված պայմանագրի շրջանակներում թերացման և չկատարված աշխատանքների համար ընկերությունը ենթարկվել է շուրջ 26 մլն դրամ տույժի: Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ «Սանիթեք»-ը տույժի է ենթարկվել՝ որպես հետևանք խախտումների, որոնք արձանագրվել են մայրաքաղաքի վարչական շրջաններում, ընկերությունն իր ապրիլ ամսվա ծառայությունների հասանելիք գումարից վճարվել է 26 մլն դրամով պակաս: Նշենք, որ […]