12:40 03.05.2019
Երևանի քաղաքապետարանի և «Սանիթեք» ընկերության միջև կնքված պայմանագրի շրջանակներում թերացման և չկատարված աշխատանքների համար ընկերությունը ենթարկվել է շուրջ 26 մլն դրամ տույժի: Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ «Սանիթեք»-ը տույժի է ենթարկվել՝ որպես հետևանք խախտումների, որոնք արձանագրվել են մայրաքաղաքի վարչական շրջաններում, ընկերությունն իր ապրիլ ամսվա ծառայությունների հասանելիք գումարից վճարվել է 26 մլն դրամով պակաս: Նշենք, որ […]
12:38 03.05.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Եվրասիական տնտեսական միության և իր անդամ պետությունների՝ մի կողմից, և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև տնտեսական և առևտրային համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին, «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արգենտինայի Հանրապետության կառավարության միջև արձակուրդի և աշխատանքի ծրագրի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին, «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» […]
12:30 03.05.2019
Երևանում այսօր վարորդների իրականացրած ակցիան ավարտվեց. վարորդներին խոստացան՝ իրենց բարձրացրած խնդիրը լուծում կստանա: Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը վարորդներին հորդորեց բացել ճանապարհը, ասաց՝ վաղվանից նրանց թույլ կտանց օրինական կանգառ ունենալ, կայանել Աբովյան-Կորյուն հատվածում: «Բայց ինչո՞ւ էսօր չկայանենք, փող չաշխատենք, կլինի՞՝ էսօր հաց չուտենք: Թողեք՝ ազատ աշխատենք»,- դժգոհեց վարորդներից մեկը: Կարապետյանն ասաց, որ եթե շատ խիստ […]
12:28 03.05.2019
Գյումրի-Բավրա միջպետական ճանապարհի ութուկես կիլոմետրը կհիմնանորոգվի: Սա Աշոցքից մինչև Բավրա ընկած հատվածն է, որն արդեն մի քանի տարի է, սպասարկումից դուրս է: Ճանապարհի քայքայվածության աստիճանն այնքան մեծ է, որ ընթացիկ նորոգումներն անօգուտ են: Տրանսպորտի և կապի նախարարությունը մայրուղու մի հատվածը հիմնանորոգելու համար ճանապարհաշինական նախագիծ կազմելու մրցույթ է հայտարարել: Մինչ մրցույթը միջպետական նշանակության ճանապարհն անցանելի են […]
12:17 03.05.2019
Այսօր` հունվար-ապրիլ ամիսների աշխատանքն ամփոփելու ժամանակ, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն անդրադարձել է ավտոմեքենաների մաքսատուրքի հարցում առաջացած խնդիրներին: Շատ է ասվել այն մասին, որ ԵԱՏՄ շուկայի օրենսդրական կարգավորումների հետևանքով ներմուծվող մեքենաների արժեքն առնվազն 8 անգամ թանկանալու է: Արդյոք Հայաստանը չի՞ կարող դիմել Եվրասիական տնտեսական հանձնաժողով, որպեսզի մաքսատուրքերն առայժմ չբարձրանան: «Վարչապետն ասել է՝ […]
12:14 03.05.2019
Տաքսու վարորդներն այսօր բողոքի ակցիա են իրականացնում: Ի նշան բողոքի՝ նրանք փակել են Աբովյան-Կորյուն փողոցի երթևեկելի հատվածը: Վարորդները պահանջում են իրենց օրինական կանգառ տրամադրել այդ հատվածում կայանելու համար, քանի որ թեպետ թույլտվություն էին ստացել այդ հատվածում կայանելու, սակայն ամսվա վերջում 150 000 դրամի չափով տուգանվել են:
12:10 03.05.2019
Վերջին շրջանում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում նկատվում է հակառակորդի գործողությունների աճ, որոնք դրսևորվում են ինչպես ինժեներա-ամրաշինական մեծածավալ աշխատանքների, այնպես էլ հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների տեսքով: Այս մասին ասվում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայության հրապարակած հաղորդագրության մեջ: Հատկանշական է, որ ադրբեջանական կողմը պարբերաբար կրակային խոցման թիրախ է ընտրում ոչ միայն ՊԲ առաջնային դիրքերը, […]
11:31 03.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է մամուլի ազատության միջազգային օրվա առթիվ: «Սիրելի լրագրողներ, սիրելի ընթերցողներ, սիրելի հեռուստադիտողներ և ռադիոլսողներ, սոցիալական ցանցերի սիրելի օգտատերեր. Շնորհավորում եմ բոլորիս մամուլի ազատության միջազգային օրվա առիթով: Մամուլի ազատությունը այն կարևորագույն արժեքներից է, որ այսօր ունենք Հայաստանում: Եվ այդ արժեքը մենք պետք է պահպանենք և զարգացնենք: Կեցցե՛ ազատ մամուլը, կեցցե՛ ազատ […]
11:22 03.05.2019
Հայաստանում ծառայությունների ոլորտն առաջին եռամսյակում գրանցել է ավելի քան 17 տոկոս տնտեսական աճ։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը։ Նրա խոսքով՝ սրա վրա հատկապես ազդել են ֆինանսական ծառայությունները՝ աճել են բանկերի, վարկային կազմակերպությունների ծառայությունների տրամադրումները։ Զգալի աճ է եղել նաև զբոսաշրջային ոլորտում։ Այս երկու գործոններն են, որ ազդել են […]
11:21 03.05.2019
Այսօր կառավարության մամուլի կենտրոնում ասուլիս է հրավիրել տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը: Խոսվել է տարվա առաջին 4 ամիսներին կատարված աշխատանքների և առաջիկա անելիքների մասին: «Մենք ունեցել ենք 6.5 տոկոս տնտեսական աճ: Տնտեսության մեջ բարձրանում է ֆինանսական միջնորդության դերը: Հանգստի և զբոսաշրջության ցուցանիշները ևս կայուն աճ ունեն», – ասել է Խաչատրյանը: Ինչ վերաբերում է […]
10:19 03.05.2019
Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական համալիր գործողությունների արդյունքում բացահայտել և խափանել է կոռուպցիոն սխեմա, որում ներգրավված են եղել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության Լոռու մարզի աշխատակիցները: Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ ԲՍՓ գործակալության Լոռու մարզի թիվ […]
09:56 03.05.2019
Երեկ՝ մայիսի 2-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 23:40-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի-Իրանի Իսլամական Հանրապետության միջպետական սահմանի 380-րդ կմ հատվածում բախվել են Մեղրի քաղաքի բնակիչ, 25-ամյա Արմեն Ահարոնյանի վարած Toyota Vitz մակնիշի 35 VR 168 համարանիշի և Սիսիան քաղաքի բնակիչ, 33-ամյա Նարեկ Թաթոսյանի վարած КамАЗ մակնիշի 07 ՍՕ 540 համարանիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի […]
09:00 03.05.2019
ԱՄՆ-ը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, լրջորեն է վերաբերվում ԼՂ հակամարտության կարգավորման հարցում իր պատասխանատվությանը և հանձնառու է խաղաղ ճանապարհով խնդրի կարգավորման հարցում կողմերին օգնելու ձգտմանը։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնականի տեղակալ Ջորջ Քենթը, փոխանցում է TASS գործակալությունը։ «Մենք ուրախ ենք, որ կողմերի միջև կայացել են հանդիպումներ առաջնորդների և […]
08:15 03.05.2019
Ամերիկյան աերոտիեզերական NASA գործակալության InSight զոնդը Երկիր է ուղարկել լուսանկար, որտեղ պատկերված է մայրամուտը Մարսի վրա։ Այս մասին ասվում է գործակալության կայքում։ Գիտնականների խոսքով՝ լուսանկարն արվել է 2019 թվականի ապրիլի 25-ին։ Մի փոքր գունային շտկում է արվել՝ լուսանկարը մարդու աչքի համար սովորական տեսքի բերելու համար։ InSight-ն իրենից ներկայացնում է 360 կգ քաշով հետազոտական լաբորատորիա։ Զոնդն […]
08:01 03.05.2019
Հարավաֆրիկյան հանրապետության նախկին նախագահ Նելսոն Մանդելայի նկարը, որտեղ պատկերված է Ռոբեն կղզում իր բանտախցի դուռը, Նյու Յորքում Bonhams աճուրդի տան կողմից վաճառվել է 112 հազար դոլարով։ «Երբ հայրս նախագահի պաշտոնից թոշակի անցավ, նա զբաղմունք չէր գտնում։ Կարծում եմ, արվեստը նրա համար ինքնարտահայտման հիանալի միջոց էր կամ իր պատմության, իր ողջ կյանքի հետ հաշտվելու փորձ»,- հայտարարել […]
07:45 03.05.2019
Ուկրաինայի կառավարության և Գերագույն ռադայի պաշտոնաթերթերում հրապարակվել են նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները։ ԿԸՀ-ի վերջնական տվյալներով՝ շոումեն Վլադիմիր Զելենսկին հավաքել է 73․22% ձայն (նրա օգտին է քվեարկել 13․5 մլն մարդ), իսկ գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն՝ 24․45% ձայն (նրա օգտին է քվեարկել 4․5 մլն մարդ)։ Հիշեցնենք, որ նորընտիր նախագահի երդմնակալությունը տեղի կունենա պաշտոնական արդյունքների հրապարակումից հետո 30 […]
07:18 03.05.2019
2018 թվականին Իրաքում, Սիրիայում, Աֆղանստանում և Սոմալիում ԱՄՆ-ի ռազմական գործողությունների հետևանքով առնվազն 120 խաղաղ բնակիչ է զոհվել։ Այս մասին ասվում է Պենտագոնի զեկույցում, որը հրապարակվել է գերատեսչության կայքում։ Փաստաթուղթը պատրաստվել է Կոնգրեսի հայցով։ Դրանում նշվում է, որ 2018 թվականին Իրաքում և Սիրիայում զոհվել է 42 մարդ, Աֆղանստանում՝ 76 խաղաղ բնակիչ, Սոմալիում՝ 2։ Այդ երկրներում ընդհանուր […]
01:14 03.05.2019
ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում Լոնդոնի «Արսենալ»-ը «Էմիրեյթս»-ում մրցեց «Վալենսիա»-ի հետ: «Զինագործներ»-ը Ալեքսանդր Լակազետի դուբլի և Պիեր-Էմերիկ Օբամեյանգի գոլի շնորհիվ 3:1 հաշվով հաղթեցին մրցակցին: Հայաստանի ազգային հավաքականի և «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը փոխարինման մտավ 75-րդ րոպեին: «Վալենսիա»-«Արսենալ» պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 9-ին:
00:23 03.05.2019
Հայազգի մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի հեղինակած «Սուսերով պարը» հնչել է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի մոտակայքում գտնվող Դիսնեյլենդ զբոսայգում: Այս մասին հայտնում է Rusarminfo-ն: Հաղորդվում է, որ երաժշտության հնչելու պահն արձանագրել է անցորդներից մեկը, որն էլ հրապարակել է տեսանյութը Facebook-ի իր էջում: «Սուսերով պարը» գրվել է «Գայանե» բալետի վերջին գործողության համար, 1942 թվականին: Այն մեծ ճանաչում է […]
22:58 02.05.2019
Զելենսկին հավելել է, որ Մոսկվան Կիևին պետք է վերադարձնի ուկրաինական հողի յուրաքանչյուր միլիմետրի վերահսկողությունը:
22:33 02.05.2019
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստը, որին մասնակցում էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ավարտվեց։ Լրագրողների հետ զրույցում ՔՊ խոսնակ Վահան Կոստանյանը նշեց, որ նման նիստերը բաց են կուսակցության բոլոր անդամների համար։ «Նիստին քննարկվել են ՔՊ առաջիկա համագումարի հետ կապված կազմակերպչական հարցերը։ Հաստատվել է կուսակցության վարչության անդամ դառնալու թեկնածուների ցուցակը, որոնց թիվը 65 է, և անդամության […]
22:18 02.05.2019
Շվեդիայի խորհրդարանը միաձայն վավերացրել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Այս մասին գրառում է կատարվել Ստոկհոլմում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջում: Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Մայիսի 2-ին Շվեդիայի խորհրդարանում՝ Ռիկսդագում, տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման վերաբերյալ քննարկում, որին հրավիրվել էր դեսպան Ալեքսանդր Արզումանյանը։ Քննարկմանը ելույթ են ունեցել խորհրդարանի վեց խմբակցությունների […]
21:45 02.05.2019
ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ գրություն է ուղարկում ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին։ Գրությունը ներկայացնում ենք ստորև․ «Հարգելի պարոն Ծառուկյան, 2019 թվականի ապրիլի 19-ին ՀՀ Ազգային ժողովում «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության […]
21:35 02.05.2019
Մայիսի 2-ին տեղի է ունեցել ԵԿՄ վարչության նիստ հետևյալ օրակարգով. վարչության փոխնախագահների ընտրություն, վարչության աշխատանքային հանձնաժողովների ձևավորում, Երկրապահի օրվան և մայիսյան եռատոնին նվիրված միջոցառումների կազմակերպման ժամանակավոր հանձնաժողովի ձևավորում: Այս մասին հայտնում են ԵԿՄ-ի մամուլի ծառայությունից: Կազմակերպության կանոնադրության համաձայն `վարչությունը հաստատել է ԵԿՄ վարչության նախագահի կողմից առաջադրված առայժմ երեք փոխնախագահների թեկնածությունը: Նորանշանակ փոխնախագահներից յուրաքանչյուրը այսուհետ կհամակարգի […]
21:15 02.05.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արմինե Մարգարյանն ազատվել է անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի պաշտոնից: Այդ մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից: Արմինե Մարգարյանն այդ պաշտոնում նշանակվել էր փետրվարին: Մինչ այդ նա զբաղեցնում էր ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդականի պաշտոնը, որում նշանակվել էր 2018թ. հուլիսի 2-ին։
19:30 02.05.2019
Անցած տարի հրատապ խնդիրների լուծման ծրագրով կառավարությունը Շիրակի մարզին հատկացրեց 426 միլիոն դրամ։ Բայց դրանցից ոչ բոլորում են աշխատանքները սկսված: Նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման և շինմրցույթների ուշացումները հետաձգել են աշխատանքների մեկնարկի ժամկետները: Նախորդ տարվա ծրագիրը նոր է սկսվել Հացիկ գյուղի միջնակարգ դպրոցում: Հրատապ խնդիրների լուծման ծրագրով հիմնականում առաջնահերթություն է տրվել մարզի կրթական հաստատությունների վերանորոգմանը: Հացիկից բացի, […]
18:15 02.05.2019
Միջազգային լրահոսում շարունակվում է քննարկվել օրեր առաջ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի ուղերձը: Հինգ տարվա ընդմիջումից հետո երևալով եթերում՝ ահաբեկչական խմբավորման առաջնորդն ասել է, թե «Իսլամական պետություն»-ը վրեժ է լուծելու իր մարտիկների սպանության և ձերբակալության համար, ինչպես նաև հայտնել է նոր թիրախների մասին: Արաբագետ Սարգիս Գրիգորյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասում է, որ […]
18:10 02.05.2019
Մայիսի 3-5-ը ՀՀ տարածքում կանխատեսվում է եղանակային պայմանների փոփոխություն: Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Այս մասին նախազգուշացնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից: Տեղ-տեղ անձրևները կլինեն հորդառատ, ինչը կարող է առաջացնել ձյան պաշարների ինտենսիվ հալոցք: Դեբեդ, Աղստև, Հրազդան, Քասախ, Սևանա լճի ավազանի, Ազատ, Վեդի և Արփա գետերի ափամերձ տարածքներում և […]
18:06 02.05.2019
Մարդիկ ցույցի են դուրս եկել ծաղիկներով և պաստառներով՝ տարբեր կարգախոսեր հնչեցնելով:
17:56 02.05.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք` Թբիլիսում ապրիլի 24-ին Թուրքիայի դեսպանատունը քերմես՝ զվարճահանդես էր կազմակերպել, ինչն առաջացրել էր բազմաթիվ հայերի վրդովմունքը: Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը SHANTNEWS-ի հետ զրույցում ասաց, որ թուրք-ադրբեջանական լոբբիի և նրանց դեսպանատների նմանատիպ գործողությունները չեն ընկրկում հայությանը: Ըստ նրա` Վրաստանի իշխանությունները, Անդրկովկասում հավասարակշռված քաղաքականություն վարելով, հնարավորություն չեն […]