18:15 02.05.2019
Միջազգային լրահոսում շարունակվում է քննարկվել օրեր առաջ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի ուղերձը: Հինգ տարվա ընդմիջումից հետո երևալով եթերում՝ ահաբեկչական խմբավորման առաջնորդն ասել է, թե «Իսլամական պետություն»-ը վրեժ է լուծելու իր մարտիկների սպանության և ձերբակալության համար, ինչպես նաև հայտնել է նոր թիրախների մասին: Արաբագետ Սարգիս Գրիգորյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասում է, որ […]
18:10 02.05.2019
Մայիսի 3-5-ը ՀՀ տարածքում կանխատեսվում է եղանակային պայմանների փոփոխություն: Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Այս մասին նախազգուշացնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից: Տեղ-տեղ անձրևները կլինեն հորդառատ, ինչը կարող է առաջացնել ձյան պաշարների ինտենսիվ հալոցք: Դեբեդ, Աղստև, Հրազդան, Քասախ, Սևանա լճի ավազանի, Ազատ, Վեդի և Արփա գետերի ափամերձ տարածքներում և […]
17:56 02.05.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք` Թբիլիսում ապրիլի 24-ին Թուրքիայի դեսպանատունը քերմես՝ զվարճահանդես էր կազմակերպել, ինչն առաջացրել էր բազմաթիվ հայերի վրդովմունքը: Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը SHANTNEWS-ի հետ զրույցում ասաց, որ թուրք-ադրբեջանական լոբբիի և նրանց դեսպանատների նմանատիպ գործողությունները չեն ընկրկում հայությանը: Ըստ նրա` Վրաստանի իշխանությունները, Անդրկովկասում հավասարակշռված քաղաքականություն վարելով, հնարավորություն չեն […]
17:31 02.05.2019
Օրեր առաջ Զարթոնք համայնքի բնակիչներից Սուրեն Պողոսյանը SHANTNEWS.am-ին հայտնել էր, որ համայնքի 100-ից ավելի երեխաներ ավելի քան 20 օր է՝ դպրոց չեն հաճախում։ «Կրթության և գիտության նախարարությունից ոչ մի արձագանք չկա։ Արդեն երկու դիմում ենք տվել նախարարին, բայց դեռևս ոչ մի դրական պատասխան չենք ստացել այդ հարցի վերաբերյալ։ Պատճառը դպրոցի տնօրենի լկտի պահվածքը, հայհոյախառը արտահայտություններ […]
17:30 02.05.2019
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում քննարկվեց և ընդունվեց «Մի շարք վարչական իրավախախտումների և պետական տուրքի համար կիրառված տույժերի համաներման մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Դրանով նախատեսվում է ֆինանսական համաներում մի շարք վարչական տուգանքների և պետական տուրքի գծով տույժերի դեպքում: «Նախատեսվում է վարչական իրավախախտում կատարած անձանց ազատել մինչև 2018 թվականի օգոստոսի 31-ը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 150.3-րդ […]
17:22 02.05.2019
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարություն է տարածել` անդրադառնալով նախօրեին Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Մուստաֆա Նայեմին ՀՀ մուտքի արգելքին: Նշենք, որ ուկրաինացի պատգամավորը պետք է մասնակցեր 2019թ․ մայիսի 2-ին Երևանում կայանալիք հակակոռուպցիոն ֆորումին: Նա ապրիլի 30-ի լույս մայիսի 1-ի գիշերը ժամանել է8 «Զվարթնոց» օդանավակայան և պարզել, որ մուտքի արգելք ունի։ ՌԴ սահմանապահները հրաժարվել են հայտնել […]
16:46 02.05.2019
Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Երևանում մայիսի 3-ին և 4-ին կսահմանափակվի Սարյան և Մոսկովյան փողոցների երթևեկությունը: Երթևեկությունը կսահմանափակվի«Երևանի գինու օրեր» միջոցառումը կազմակերպելու համար. «Մայիսի 3-ին՝ ժամը 12:00-23:00-ը և մայիսի 4-ին՝ ժամը 12:00-23:00-ը «Երևանի գինու օրեր» միջոցառման պատշաճ և անվտանգ կազմակերպման նպատակով Երևանի Պուշկին-Սարյան-Մոսկովյան-Սպենդիարյան փողոցների հատվածում կսահմանափակվի ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը»:
16:38 02.05.2019
Լրագրողներն այսօր հարց են ուղղել ՀՀ գլխավոր դատախազին` արդյո՞ք Մարտի 1-ի գործով մեղադրանքը կներկայացնի հենց Արթուր Դավթյանը: Նա ըստ էության չի հերքել հարցադրումը, ասել է. «Դուք կտեսնեք մեղադրանք պաշտպանողներ, կարող եմ լինել ես, կարող են լինել հսկող դատավորները, առնվազն մեղադրական եզրակացությունը հաստատած դատախազը, բայց կլինեն այլ դատախազներ: Չի բացառվում, որ ես լինեմ»: Խոսելով այլ անձանց […]
15:31 02.05.2019
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է 2018թ. ապրիլի 22-ին Ավան վարչական շրջանում արձանագրված զանգվածային անկարգությունների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը՝ երեք մեղադրյալի մասով: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ապրիլի 22-ին Ավանում գործող «Ֆորդ» ավտոսրահի մոտակայքում քաղաքացիական հագուստով մի խումբ անձինք, որոնցից ոմանք՝ բժշկական […]
14:52 02.05.2019
ՊՎԾ պետի պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ ինքը հաշվետու է հանրության առջև. «Ճեպազրույցից մեկ օր հետո ես ՊՎԾ էջում պարզաբանում ներկայացրի, և այդ պարզաբանմամբ ֆիքսվեց հայտարարագրածս գումարների ծագումնաբանությունը: Ես դատախազությունում ծառայության եմ անցել 2016 թ-ին, իսկ 2017-ին ներկայացրել եմ հայտարարագիր, որում ներառել եմ քննարկման առարկա դարձած ողջ ունեցվածքը: Ես առաջին իսկ […]
14:44 02.05.2019
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների նստավայրում շարունակվում է ԵԿՄ նախկին նախագահ, վեցերորդ գումարման ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի, նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի և որդու` Արման Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը: Այսօրվա նախնական դատական նիստի ժամանակ պաշտպանական կողմը կրկին միջնորդեց փոխել Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքն առողջական խնդիրների հիմնավորմամբ: Պետական մեղադրող Հայկ […]
14:30 02.05.2019
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել` տեղեկացնելով, որ ավագանու նիստը լուսաբանող լրագրողների համար նախատեսում են ավելի հարմարեցված պայմաններ ստեղծել: «Կոյուղաջրերի» հայտնի պատմությունից հետո (2018-ի փետրվար) իշխանությունը որոշեց սահմանափակել լրագրողների ներկայությունը Երևանի ավագանու նիստերին և քաղաքապետարանում, առհասարակ: Օրինագիծ ընդունվեց, որը լրագրողական հանրությունը ընկալեց որպես ռեգրեսիվ քայլ: Հեղափոխությունից և […]
14:20 02.05.2019
ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի և կնոջ` Նազիկ Ամիրյանի դեմ հարուցված քրեական գործով սկսված դատաքննության սկզբում պաշտպանական կողմը միջնորդություն է ներկայացրել մեղադրյալ Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխելու մասին: Պաշտպանները խնդրեցին դատարանին հետաձգել դատական նիստը, որպեսզի մեղադրյալը ևս կարողանա մասնակցել: Հիշեցնենք` այսօրվա դատական նիստին նա ներկա չէ, քանի որ քաղաքացիական հիվանդանոցում բուժում է ստանում: Պաշտպանական կողմը […]
14:12 02.05.2019
Գառնու տաճարի տարածքում անցկացվելու է էլեկտրոնային երաժշտության փառատոն, որի համար անհրաժեշտ է պետական գնում իրականացնել՝ 6 մլն դրամ տրամադրել փառատոնը կազմակերպող ընկերությանը։ Այս մասին կառավարության նիստի ընթացքում հայտնեց մշակույթի նախարարի տեղակալ Տիգրան Գալստյանը։ Նա բացատրեց, որ այդ կազմակերպությունը տարեկան 20 փառատոն է անցկացնում այնպիսի վայրերում, ինչպիսիք են Նյու Յորքի Ազատության արձանը, Փարիզի Էյֆելյան աշտարակը և […]
14:05 02.05.2019
Հայկական օրենսդրության գործող կարգավորումներով սողանցք է թողնված, որը թույլ է տալիս տեղական «արտադրության» ջարդոնը արտահանել, ինչը վտանգավոր է երկրի տնտեսության համար։ Սակայն վերամշակող ընկերությունները պնդում են, որ իրենք գնում են բոլոր տեսակի ջարդոնները և կարող են ապահովել, որ դրանք վերամշակվեն ու ստանան նորմալ արտադրանք։ Կառավարությունում այսօր քննարկվում է ջարդոնի արտահանման վրա նույնպես տուրք սահմանելու հարցը։ […]
14:00 02.05.2019
Կառավարության այսօրվա քննարկումներին է ներկայացվել պետական գնումների կարգավորումների փոփոխության հարցը։ Դրա բովանդակությունը բացատրելիս ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ասաց, որ նախատեսվում է ավելի ճկուն դարձնել գնումների համակարգը, պաշտպանության ոլորտի գնումների համար առանձնահատկություններ են սահմանված, ինչպես նաև հաշվի են առնվում փոքր ու միջին բիզնեսի ներառումը և այլն։ Ջանջուղազյանը բացատրեց, որ այս օրենքը երբեմն մեկնաբանվում է այնպես, որ […]
13:44 02.05.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվական ծրագրի տաղավարում «Media Systems» գովազդային գործակալության մեդիափորձագետ Իրինա Կիսինան խոսել է Facebook սոցիալական ցանցում սպասվող փոփոխությունների մասին: «Ի սկզբանե շատ կային լուրեր այն մասին, որ Facebook-ի կապույտ գույնը կապվում է դրա հիմնադրի աչքին հաճելի լինելու համար: Ամեն պարագայում, կապույտը հանգիստ և մեդիայում շատ օգտագործվող գույն է: Ցուկերբերգի ցույց տված նոր դիզայնի […]
13:40 02.05.2019
ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի ու նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի դեմ հարուցած քրեական գործով դատաքննության ընդմիջման ժամանակ լրագրողները հարց ուղղեցին մեղադրյալ Ամիրյանին` ինչպե՞ս է իր ամուսնու առողջական վիճակն այժմ և ինչ կարծիքի է տիկին Ամիրյանը պետական մեղադրողի այն դիտարկման հետ կապված, որ եթե Մանվել Գրիգորյանն առողջական խնդիրներ ունենար, կալանավայրից առույգ դուրս չէր գա ու չէր […]
13:16 02.05.2019
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը Կառավարությանն է դիմել ««Գնումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով: Դրանով առաջարկվում է գաղտնազերծել պաշտոնատար անձանց համար անհրաժեշտ ռազմական տեխնիկայի, սպառազինության, ռազմատեխնիկական միջոցների, արարողակարգային ծախսերի, կեցության, սննդի, տրանսպորտային սպասարկման ապահովման համար անհրաժեշտ ապրանքների, աշխատանքների, ծառայությունների գները: ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ասաց, որ այս տեղեկությունները գաղտնազերծելը կվնասի պետության անվտանգությանը, […]
13:12 02.05.2019
Այսօրվանից ուժի մեջ է մտել Իրանից նավթ ներկրելու արգելքը այդ հնարավորությունից բացառության կարգով օգտվող երկրների համար:
13:08 02.05.2019
Հայաստանի ջրամբարներում ջրի առկայության խնդիր կարծես թե չի լինի այս տարի․ այս եզրակացության կարելի է գալ կառավարության այսօրվա քննարկումից։ Մեկ այլ հարցի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանին հարցրեց՝ ինչ վիճակ է ջրամբարներում։ Ցոլակյանը պատասխանեց, որ դրանք լցվում են, պատշաճ մակարդակի վրա են։ Իսկ կոնկրետ Սևանա լճի մասին խոսելիս Ցոլակյանն ասաց, որ […]
13:02 02.05.2019
Ադրբեջանում ԱՄՆ փոխդեսպան Ուիլյամ Գիլը հայտարարել է, որ ԱՄՆ-ն իր պատրաստակամություն է հայտնել ընդունելու Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, հայտնում է Trend-ը: «Ինչպես դուք գիտեք, ԱՄՆ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր է, և մենք պատրաստակամ ենք աշխատել կողմերի հետ, որպեսզի նպաստենք բանակցությունների ճանապարհով խնդրի կարգավորմանը: Այս ամենը հաշվի առնելով` ԱՄՆ-ն պատրաստ է ապագայում ընդունել արտգործնախարարների […]
12:56 02.05.2019
«Երբ մենք ելնում ենք թիվ մեկ քաղաքական ամբիոնից քաղաքական ելույթներ ունենալու, մենք ոչ թե ավելի շատ մտածում ենք, թե ինչպիսի իրավաքաղաքական գնահատական կտրվի մեր երլույթներին կամ ինչպիսի մասնագիտական, այսպես ասած, փորձաքննություն կանցնեն մեր ելւոյթները, այլ այդ օրը երեկոյան խուլիգանների կողմից ինչպիսի հայհոյանքներ ենք շալակելու»,- այսօր ԱԺ-ում ՀՀ գլխավոր դատախազի հետ հանդիպմանը հարց բարձրացրեց ԱԺ «Բարգավաճ […]
12:20 02.05.2019
Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավորներն օրենսդրական փոփոխություն են ներկայացրել, որով առաջարկում են պատիժներ սահմանել կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար։ Հարցը կառավարության նիստին ներկայացնելիս արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ասաց, որ թեև գաղափարն ընդունելի է, բայց առաջարկում են այս կարգավորումները ներառել մեկ այլ` ավելի խոշոր փաթեթի մեջ, որ հիմա քննարկվում է Ազգային ժողովում։ Զեյնալյանի հետ համաձայնեց նաև […]
12:20 02.05.2019
Կառավարության այսօրվա նիստում՝ «Պետական կենսաթոշակների մասին» փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենքի նախագծի քննարկման ժամանակ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, արձագանքելով առաջարկվող փոփոխություններից մեկին, տեղեկացրեց, որ իրենք ևս ներկայում քննարկում են կենսաթոշակառուին տարեկան մեկ անգամ բանկ ներկայանալու պարտավորությունից ազատելու հարցը: Սա առաջացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի զարմանքն ու դժգոհությունը: Նախարարը մանրամասնեց՝ բանկ ներկայանալու անհրաժեշտությունը կապ […]
12:15 02.05.2019
Կառավարության այսօրվա նիստում քննարկման դրվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը տեղեկացրեց, որ առաջարկվում է կենսաթոշակը լիազորագրով վճարել 15 տարի՝ գործող օրենքով նախատեսված 1 տարվա փոխարեն, ուժը կորցրած ճանաչել կենսաթոշակն […]
12:02 02.05.2019
Երևանի քաղաքապետարանի աշխատողներն արգելել են փողոցների մայթերին կայանած մեքենաների միջոցով շրջիկ սրճարանների գործունեությունը, և բազմաթիվ նման կետեր փաստացի փակման առաջ են կանգնած։ Այդ սրճարանների տերերն այսօր հավաքվել են կառավարության դիմաց ցույցի։ Նրանց մտահոգություններից տեղյակ էր նաև Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը, որը ShantNews.am-ի հետ զրույցում նշեց, որ քաղաքապետարանի կարգավորումներում կան զավեշտալի կետեր։ Մանրիկյանի […]
11:50 02.05.2019
«Բազմապատիկներով են կոռուպցիոն դեպքերով հայտարարված նախաքննությունների համադրությունը, շուրջ 12 անգամ ավելի կոռուպցիոն հանցագործություններով պետությանը պատճառված վնաս է հայտնաբերվել՝ 17-ի համեմատ, որն էլ իր հերթին տարբերվում է 2016-ի ցուցանիշներից»,- այսօր ԱԺ-ում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Նա ընդգծեց, որ ոչ միայն հայտնաբերման դեպքերն են ավելացել, այլև դրանով պայմանավորված պետությանը պատճառված վնասների վերականգնման ծավալները: «Այսօր քննվող […]