20:19 29.04.2019
Հաղորդավար, պրոդյուսեր, «Իմ քայլը» դաշինքից Երևանի ավագանու անդամ Արմեն Սարգսյանը նշանակվել է Երգի պետական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։ Այս տեղեկությունը նա հաստատաեց SHANTNEWS.am-ի հետ զրույցում: «Նշանակվել եմ ժամանակավոր պաշտոնակատար։ Ըստ կառավարության որոշման՝ 6 ամսվա ընթացքում պետք է մրցույթ անցկացվի՝ կարող է վաղը լինել, կարող է՝ 6 ամիս հետո: Ես չգիտեմ, թե 6 ամիս հետո իմ […]
20:12 29.04.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարական առանձնատանը հյուրընկալել է Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևին, ով աշխատանքային այցով ժամանել է Հայաստան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին: «Հարգելի Դմիտրի Անատոլիի, ուրախ եմ ողջունել Ձեզ Հայաստանում` Երևանում, իմ տանը: Հայաստանում նախորդ տարի տեղի ունեցած հայտնի իրադարձություններից հետո սա Ձեր առաջին այցն է, ինչը յուրահատուկ նշանակություն է հաղորդում այս այցին: […]
20:00 29.04.2019
Կառավարությունը Շիրակի մարզպետարանին վթարային ու ամրացման ենթակա շենքերի ցանկ կազմելու հանձնարարական է տվել: Այդ ցանկում ընդգրկվել են մարզի միայն այն վթարայինները, որոնց տեխնիկական վիճակի մասին ուսումնասիրություններում կա 4-րդ աստիճանի վթարայնության մասին եզրակացություն, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Առանձնացվել են այն շենքերը, որոնք 4-րդ կամ 3-րդ աստիճանի վթարայնության են: Այդ ցանկում 9 շենք է ընդգրկվել` դրանցից մեկն […]
19:24 29.04.2019
ՀՀ ԱԺ իշխանական «Իմ քայլը» խմբակցությունում անցկացվել է նիստ, որի ժամանակ, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև «Քաղաքացու որոշում» կուսակցության հայտարարությունը, որն ուղղված էր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին։ Նիստից հետո խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ իրենք որևէ դիրքորոշում չեն ձևավորել այս հարցի վերաբերյալ։ Մակունցն ասաց, որ Միրզոյանը նույնպես ներկա է եղել հանդիպմանը, ու […]
19:20 29.04.2019
Լոռու մարզի դատախազության դատախազի այցի արդյունքում «Վանաձոր» ՔԿՀ-ում նախնական կալանքի տակ գտնվող անձը դադարեցրել է հացադուլը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Facebook-ի իր էջում: «Դավիթ Ն.-ն, ում քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված հանցավոր արարքը ենթադրաբար կատարելու համար և […]
19:16 29.04.2019
Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում պատասխանել է օգտատերերի հարցերին: Նա անդրադարձել է կրթության ու մշակույթի փոխհարաբերությանը. «Վստահաբար, եթե մի գործի մեջ ես մտնում, նպատակը հաջողելն է և ոչ ձախողելը: Բարեփոխումները, որոնց մասին խոսում ենք, շատ կտրուկ են և վերաբերում են տասնյակ հազարավոր մարդկանց շահերին: Շատերի համար դժվար ընդունելի է, […]
18:43 29.04.2019
Մշակվում է Երևանի հասարակական տրանսպորտի նոր ցանցի վերջնական նախագծի փաթեթը: Աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանը հանձնարարել է աշխատանքները կազմակերպել հնարավորինս արագ և արդյունավետ: Փաթեթը պատրաստ լինելուն պես կներկայացվի Կառավարություն՝ վարկային միջոցներ ներգրավելու համար, տեղեկացնում են քաղաքապետարանից: Կենսապահովման ոլորտի ընկերությունները վթարները վերացնելուց հետո չեն շտապում վերականգնել քանդված հատվածները, տեղադրված չեն նաև հուշող ցուցատախտակներն ու նշանները: […]
18:24 29.04.2019
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ժամանել է Հայաստան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՌԴ կառավարության ղեկավարի օդանավը վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 29-ի երեկոյան հանդիպում կունենա Դմիտրի Մեդվեդևի հետ: ՌԴ վարչապետը Հայաստան է ժամանել աշխատանքային այցով՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ ապրիլի 30-ին Երևանում կայանալիք հերթական նիստին:
18:23 29.04.2019
Ապրիլի 28-ին Սիդնեյում մոտ 1000 մարդ ցույց է անցկացրել՝ Ավստրալիայի կառավարությունից պահանջելով Հայոց ցեղասպանության ճանաչում: «Ցուցարարները իրենց պահանջը ուղղել են վարչապետ Սքոթ Մորիսոնին, որը նախկինում զանգվածային սպանությանը տվել է «ցեղասպանություն» անվանումը, բայց վերջերս խուսափում է այդ եզրույթից»,- այս մասին հայտնում է Associated Press Australia-ն: Անցած շաբաթ Մորիսոնը մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր, որ չի օգտագործում «ցեղասպանություն» […]
18:18 29.04.2019
Ապրիլի 27-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց։ Մասնակցում էին ոստիկանության պետի տեղակալները, ստորաբաժանումների ղեկավարներ և հանցավորության դեմ պայքարում աչքի ընկած ծառայողներ։ Ոստիկանության պետը նախ վերլուծեց հանրապետության օպերատիվ իրավիճակը, առանձնահատուկ անդրադարձավ մարդու կյանքի, առողջության, ինչպես և սեփականության դեմ ուղղված հանցագործությունների բացահայտման միջոցառումներին։ Այս համատեքստում Վալերիյ Օսիպյանը կոնկրետ ցուցումներ և հանձնարարականներ տվեց ստորաբաժանումների ղեկավարներին՝ […]
17:42 29.04.2019
ՀՀ Շիրակի մարզի դատախազության դատախազների դատավարական ղեկավարման կամ հսկողության ներքո քննվող մի շարք քրեական գործերի նյութերի ուսումնասիրության, ինչպես նաև ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ իրականացված դատախազական հսկողության ընթացքում պարզվել է, որ նշված քրեակատարողական հիմնարկում շարունակում են արձանագրվել արգելված առարկաների ապօրինի շրջանառության դեպքեր: Վերջինս նպաստավոր պայմաններ է ստեղծում քրեակատարողական […]
17:26 29.04.2019
ՀԱՕԿ-ը ձեռնարկելու է ՀՀ օրենսդրությամբ սահմանված բոլոր միջոցները, ինչպես արդեն իսկ հարուցված քրեական գործի շրջանակներում ՀԱՕԿ-ին պատճառված հնարավոր վնասների վերականգնման, այնպես էլ, որպես «Լեռնատուր» ՍՊԸ-ի մասնակից՝ հնարավոր վնասների վերականգնման ուղղությամբ: Այս մասին հայտնում են Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեից (ՀԱՕԿ): «Մասնավորապես, 2017թ. ապրիլ-մայիս ամիսներին Ծաղկաձորի ճոպանուղու հավատարմագրային կառավարիչ «Լեռնատուր» ՍՊԸ գլխավոր տնօրենը տեղյակ է պահել ՀԱՕԿ-ին, […]
16:38 29.04.2019
Վլադիմիր Պուտինի կարծիքով՝ Ուկրաինան պետք է ուկրաինական անձնագիրը վերադարձնի Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին:
16:28 29.04.2019
Ճոպանուղին գործել է ավելի քան 10 տարի՝ առանց գույքահարկ վճարելու: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակ ասաց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: Մարզպետը հիշեցրեց նաև, որ Գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ ասվում է, որ հարկերը չվճարելու արդյունքում 476 մլն դրամի վնաս է պատճառվել, հարուցվել է քրեական գործ: «476 մլն դրամը, չեմ կարծում, սխալները շտկելու և խորհրդատվական խողովակներով […]
16:21 29.04.2019
Հակառակորդն այսօր՝ ապրիլի 29-ին, կրակել է Տավուշի մարզի Բաղանիս գյուղի ճանապարհի ուղղությամբ: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց Բաղանիսի համայնքապետ Նարեկ Սահակյանը: «Ժամը 13:00-14:00-ն ընկած ժամանակահատվածում են եղել կրակոցները, դրանք գյուղի ուղղությամբ չեն եղել, բայց գյուղի վարչական տարածքի վրա են եղել, այսինքն՝ զուտ Բաղանիս բնակավայրի վրա չեն կրակել: Թիրախում Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածն է […]
16:20 29.04.2019
Այս պահին ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը փակ դռների հետևում հերթական նիստն է գումարել: SHANTNEWS.am-ի տեղեկություններով` օրակարգում երկու հարց է` պատգամավորները քննարկելու են Վայոց ձորում Քաղաքացու օրը տեղի ունեցած միջադեպը ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի և Վայոց ձորի փոխմարզպետի մասնակցությամբ, ինչպես նաև «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության դիմումը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու վերաբերյալ:
16:08 29.04.2019
Ապրիլի 29-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց Հայաստանում Շվեյցարիայի դեսպանության նախաձեռնությամբ կազմակերպված գերմանական «Die Runde» (Կլոր սեղան) վերլուծական-հետազոտական կենտրոնի անդամների հետ հանդիպում-քննարկմանը, որն ընթացավ «Չեթըմ Հաուսի» կանոններով: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումները և երկրի արտաքին քաղաքական առաջնահերթությունները: Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ մտքերի արդյունավետ փոխանակում միջազգային և տարածաշրջանային հրատապ հարցերի […]
15:55 29.04.2019
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում 2019թ․ ապրիլի 25-ին հաղորդում է ստացվել ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնի քրեական հետախուզության օպերլիազորի կողմից 2017 թվականից պարբերաբար ՀՀ քաղաքացուց որպես կաշառք գումարներ շորթելու վերաբերյալ: Այս մասին հայտնում են ԱԱԾ մամուլի կենտրոնից: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված նախնական տվյալների համաձայն՝ Կոտայքի մարզի ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Գ.Գ-ն, […]
15:00 29.04.2019
Ռուս հայտնի լրագրող և գրող Վլադիմիր Պոզները խոսել է հետխորհրդային պետություններում ժողովրդավարության մակարդակի մասին: Այս մասին հայտնում է rusarminfo.ru-ն: «Նախկին խորհրդային հանրապետություններին ժողովրդավարությունն այս կամ այն տեսքով, այս կամ այն մասշտաբով պետք է, այդ թվում՝ Մերձբալթյան երկրներին, Վրաստանին, Հայաստանին, Մոլդովային, Ուկրաինային, Ռուսաստանին: Մյուս երկրներին՝ Ադրբեջանին, Ղազախստանին, Միջին Ասիայի երկրներին, այսօր ակնհայտ է, որ ժողովրդավարություն պետք […]
14:46 29.04.2019
«Ամեն երեխայի մեջ նկարչի տաղանդ կա, միայն պետք է խթանել, որ այդ տաղանդը զարգանա։ Եվ դա, ի միջի այլոց, իմ նպատակներից մեկն է մեր երկրում տաղանդներ գտնելը, որովհետև ես հավատացած եմ, որ ամեն երեխա, որ ծնվում է, տաղանդով է ծնվում և հատկապես նկարչական տաղանդով, կամ երաժշտական տաղանդով, ուրեմն պետք է ուղերձ հղեմ տատիկներին, պապիկներին, մայրիկներին […]
14:40 29.04.2019
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը «Արդարություն և զարգացում» կուսակցության հետ հանդիպման ժամանակ կրկին անդրադարձել է Հայոց ցեղասպանության խնդրին: «Հայերի տեղահանությունը ցեղասպանություն չէր, ոչ էլ մեծ դժբախտություն: Այն ընդամենը ցավալի իրադարձություն էր, որը տեղի է ունեցել 100 տարի առաջ դժվարին հանգամանքներում»,- ասել է Էրդողանը: Թուրքիայի նախագահը նաև անդրադարձել է Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրներին, մասնավորապես Ֆրանսիայի նախագահ Էմանուել […]
14:20 29.04.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ֆինլանդիան այսօր վավերացրել է ՀՀ և Եվրամիության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը: SHANTNEWS.am-ը ՀՀ արտաքին գործերի նախարարությունից ճշտեց, թե ո՞ր երկրներն են վերջնականացրել համաձայնագրի վավերացումը: ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացրին, որ համաձայնագիրը վավերացրել են Լատվիան, Լիտվան, էստոնիան, Լեհաստանը, Բուլղարիան, Ռումինիան, Լյուքսեմբուրգը, Դանիան, Մալթան, Միացյալ Թագավորությունը և Ֆինլանդիան:
14:14 29.04.2019
Ավստրալահայ գիտնական Արա Քեթիպյանի և Մխիթարյան միաբանության անդամ հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանի համատեղ ջանքերով լույս է տեսել «Հայոց ցեղասպանություն. նախերգանք և հետգրություն: Հաղորդումներ ամերիկյան մամուլում» վերնագրով հինգ հատորյակ, որում ամփոփված են ամերիկյան ամենանշանավոր թերթերի էջերում տպագրված բոլոր այն լուրերն ու հոդվածները, որոնք հայկական ջարդերին ու ցեղասպանությանն են վերաբերվում: Գրքերում տեղ է գտել 6696 հոդված: […]
14:09 29.04.2019
Միջին Արևելքում տեղի ունեցած իրադարձություններից հետո միջազգային հանրության ուշադրության կենտրոնում կարևոր տեղ գրավեց ցեղասպանությունների դեմ պայքարը: Ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը SHANTNEWS.am-ին ասում է, որ ցեղասպանությունների կանխարգելման գործում մեծ դեր ունի իրազեկվածությունը: Ըստ նրա՝ այսօրվա աշխարհը մեծ դեր ունի նախացեղասպանական խմորումները կասեցնելու գործում: Մանրամասները՝ տեսանյութում:
14:00 29.04.2019
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հրամանով արդարադատության գնդապետ Արմեն Դաշյանն ապրիլի 25-ին ազատվեց զբաղեցրած պաշտոնից և փոխադրման կարգով նշանակվեց ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնում: Ապրիլի 26-ին ՀՀ ԱՆ ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ա. Մխոյանը ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի վարչակազմին ներկայացրեց հիմնարկի նորանշանակ պետ Ա. Դաշյանին: Շնորհակալություն հայտնելով նախկին պետ, ներկայումս արդեն «Արմավիր» […]
13:58 29.04.2019
Երևանի կենդանաբանական այգու Բենգալյան սպիտակ վագրն անկել է: Այս մասին տեղեկացանք Երևանի կենդանաբանական այգու ֆեյսբուքյան էջից: «Երևանի կենդանաբանական այգին խորը ցավով տեղեկացնում է, որ այսօր առավոտյան երկարատև հիվանդությունից հետո գրանցվել է Այգու Բենգալյան վագրի՝ Բինգոյի բնական մահը: Բինգոն Այգում ապրում էր արդեն 10 տարի, որի մեծ մասն անցկացրել է իր չափերին անհամապատասխան, փոքր վանդակում, առանց […]
13:51 29.04.2019
Այսօր երկօրյա աշխատանքային այցով Հայաստան է ժամանում ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 29-ի երեկոյան հանդիպում կունենա ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ:
13:48 29.04.2019
Օրեր առաջ Թուրքիայի նախագահը խիստ հայտարարություններ է արել՝ մեղադրելով մի շարք երկրների, որոնք հայկական հարցի և ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ Թուրքիային մարդու իրավունքների պաշտպանության ու ժողովրդավարության դասեր են տալիս: Էրդողանը մասնավորապես դատապարտել է Ֆրանսիայի և նախագահ Մակրոնի գործողությունները: Թուրքագետ Անահիտ Վեզիրյանը SHANTNEWS.am-ին ասել է, որ թուրքական ժխտողականությունը մնացել է նույնը, սակայն նոր թեզեր են ի […]
13:16 29.04.2019
Գտնվելով արտերկրում՝ միգրանտները կարող են բախվել բազում խնդիրների, հատկապես, երբ նրանք պատշաճ գիտելիքներ և տեղեկություններ չունեն իրենց իրավունքների և պարտականությունների մասին։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկատվական ուղեցույց է հրապարակել և տեսանյութ:
12:52 29.04.2019
Ֆինլանդիան վավերացրել Է Հայաստանի և Եվրամիության միջեւ կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 29-ին հայտնել Է երկրի արտաքին գործերի նախարարությունը: «Ուրախ ենք հայտնել, որ Ֆինլանդիան վավերացրել Է ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը: Համաձայնագիրը կխորացնի ԵՄ-ի և Հայաստանի հարաբերությունները և օգուտ կբերի Հայաստանի և ԵՄ-ի քաղաքացիներին»,-ասված […]