TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+25.09 oC

Գլխավոր

Հայաստանում քաղբանտարկյալներ կա՞ն. պարզաբանում է Արման Թաթոյանը

12:51 29.04.2019

Այսօր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվող ՄԻՊ 2018թ-ի տարեկան զեկույցի ընթացքում ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք սոցիալական ցանցերում ատելություն տարածող խմբերի մասին տեղեկություններ պարզվել են՝  ի՞նչ խմբեր էին, ի՞նչ նպատակ ունեին  և ի՞նչ հետևանք ունեցավ Մարդու իրավունքների պաշտպանի արձանագրումը: Մարդու իրավունքների պաշտպանը նշեց, […]

̰
Նոր զորանոցների կառուցումը վերջին 5 տարիների ընթացքում կտրուկ ակտիվացել է

12:44 29.04.2019

Նոր զորանոցների կամ առհասարակ նոր ռազմական օբյեկտների կառուցումը վերջին 5 տարիների ընթացքում կտրուկ ակտիվացել է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը: «Երևի թե չկա այնպիսի ռազմական նշանակության տեղամաս, որտեղ ամեն տարի հենց միայն այս ուղղությամբ փոփոխություններ չլինեն։ Զինծառայողների սոցիալ-կենցաղային վիճակի բարելավումը նաև ուղիղ կապ ունի տվյալ ստորաբաժանման մարտունակության վրա»,- […]

̰
2019թ. առաջին եռամսյակում Արդարադատության նախարարություն է ներկայացվել ներման 34 խնդրագիր. Զեյնալյանն ամփոփել է եռամսյակը

12:41 29.04.2019

«2019թ.-ի առաջին եռամսյակում Արդարադատության նախարարություն է ներկայացվել ներման 34 խնդրագիր, կազմվել և վարչապետին է ներկայացվել 49 անձնական գործ»,-այս մասին այսօր՝ ապրիլի 29-ին, ամփոփելով 2019թ.-ի առաջին եռամսյակի գործունեությունը, ասաց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Նա նաև մանրամասներ ներկայացրեց Վերահսկողական ծառայության կատարած աշխատանքի վերաբերյալ․ դատավորների կողմից թույլ տրված կարգապահական պատասխանատվության հիմք հանդիսացող խախտումների հայտնաբերման արդյունքում դատավորների նկատմամբ արդարադատության […]

̰
Պետությունը պետք է տոն էլ նշի, փող էլ ծախսի դրա վրա. քաղտեխնոլոգը Քաղաքացու օրը նշելու մասին

12:38 29.04.2019

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսել է Քաղաքացու օրվա խորհրդի մասին: Նրա խոսքով` տոնի նշել-չնշելու հետ կապված` մի քիչ շատ աղմուկ բարձրացավ. «Անկախ նրանից, թե ես ոնց եմ նշել, հայերը երկար տասնամյակների ընթացքում սիրում են ավելի ճոխ նստել սգո օրերը, քան տոները: Վայ, էսքան գումար ծախսեցին: Հո՞ բոմժանոց չի, պետությունը պետք է տոն […]

̰
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նոր կազմը հայտնի է

12:26 29.04.2019

ՀՅԴ անդամ Արթուր Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Հայ հեղափոխական դաշնակցությունն ընտրել է Հայաստանի ՀՅԴ նոր Գերագույն մարմին: Նոր կազմը բաղկացած է հետևյալ անդամներից. 1. Արծվիկ Մինասյան 2. Արթուր Խաչատրյան 3. Աշոտ Սիմոնյան 4. Տարոն Տոնոյան 5. Լիլիթ Գալստյան 6. Շաղիկ Մարուխյան 7. Արմենուհի Կյուրեղյան 8. Հակոբ Մատիլյան 9. Սիմոն Սիմոնյան 10. Իշխան Սաղաթելյան 11. […]

̰
Մարտի 1-ի գործի՝ Քոչարյանի, Օհանյանի և մյուսների մասով մեղադրական եզրակացությունը պատրաստ է

12:10 29.04.2019

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում մանրամասներ է ներկայացրել մարտի 1-ի քրգործի վերաբերյալ: «Հաշվի առնելով հանրային հետաքրությունը և բազմաթիվ լրատվամիջոցներից ստացված բանավոր հարցումները՝ տեղեկացնում եմ, որ գործով մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից հաստատվել է 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քննված քրեական […]

̰
Եթե դատավորը գտնում է, որ կան ինքնաբացարկի հիմքեր, պարտավոր է հայտնել. Զեյնալյանը՝ Քոչարյանի գործի մասին

11:48 29.04.2019

Հայաստանում արդեն մի քանի դատավոր հրաժարվել է քննել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնացված գործը: Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը քաղաքական ենթատեքստ տեսնելու մասին հարցին չպատասխանեց՝ պնդելով, որ դա կարող է հայտնի դառնալ միայն ԲԴԽ որոշումից: Ինչ վերաբերում է ինքնաբացարկներին, ապա Զեյնալյանը պնդում է, որ եթե դատավորը գտնում է, որ կան ինքնաբացարկի հիմքեր, պարտավոր է հայտնել:

̰
Թուրքմենստանի նախագահը ռեփ է կատարել ձիու մասին

11:42 29.04.2019

Բառերի հեղինակը հենց Բերդիմուհամեդովն է:

̰
ՀՀ ՄԻՊ գործունեությունը՝ ՄԱԿ-ի դիտակետում

11:41 29.04.2019

Այսօր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է ՄԻՊ 2018թ-ի տարեկան զեկույցը: Մինչ զեկուցումը Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարել է. «Մարդու իրավունքների պաշտպանին կշնորհվի միջազգային անկախության ամենաբարձր կարգավիճակը, մեր գործունեությունը ենթարկվել է մանրամասն վերանայման, և ՄԱԿ-ի գլխավոր հանձնակատարի գրասենյակի քարտուղարությամբ գործող անկախ հանձնակատարն այդ կարգավիճակի շնորհման որոշում է կայացրել: 2006թ-ից […]

̰
«Արարատցեմենտ»-ը մշտապես աշխատել է բաց և թափանցիկ. տնօրենների խորհրդի հայտարարությունը

11:40 29.04.2019

«Արարատցեմենտ» ՓԲԸ տնօրենների խորհուրդը հայտարարություն է տարածել, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Հաշվի առնելով այն հանգամանքը որ «Արարատցեմենտ» գործարանի հետ կապված քննարկումներն առ այս պահը չեն դադարում, հարկ ենք համարում ևս մեկ անգամ անդրադառնալ ստեղծված իրավիճակին: Հերթական անգամ ստիպված ենք անդրադառնալ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանի հերյուրանքներին: Օրեր առաջ ԱԺ-ում «ՀՀ պետական տուրքի մասին» օրենքում […]

̰
Ծաղկաձորի ճոպանուղու շահագործման ընթացքում հարկերը չվճարելու արդյունքում պետությանն ավելի քան 476 մլն դրամի վնաս է պատճառվել

11:34 29.04.2019

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից կատարված մեծածավալ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ «Ծաղկաձորի Ճոպանուղու (Ճոպանուղի) վերակառուցման նպատակով ՀՀ կառավարության 22.04.2004թ. թիվ 679-Ա որոշմամբ «Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիր» ՓԲԸ-ի ակտիվների կազմից առանձնացվել են Ճոպանուղու առաջին, երկրորդ և երրորդ կայանները, և հանձնվել ՀՀ ԿԱ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեին, որն էլ իր հերթին նշված […]

̰
339 անձ այս տարվա առաջին քառորդին ազատվել է քրեակատարողական հիմնարկներից. Զեյնալյան

11:20 29.04.2019

Այս տարվա երեք ամիսների ընթացքում քրեակատարողական հիմնարկներից ազատվել է 339 անձ, որոնց մեծ մասի ազատազրկման ժամկետն է սպառվել: Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Նա ասաց, որ այս մարդկանցից 41-ն ազատվել է պայմանական վաղաժամկետ պայմաններով: Ինչ վերաբերում է դատապարտյալների ու կալանավորների քանակին, ապա Զեյնալյանն ասաց, որ նրանց թիվը շուրջ 2280 է, […]

̰
Ռուսաստանը և Հայաստանը ցանկանում են համաձայնեցնել հանրապետության գազամատակարարման գլխավոր սխեման. Պրիխոդկո

10:16 29.04.2019

Սերգեյ Պրիխոդկոն նաև հաստատել է, որ մինչև 2019 թվականի հուլիսի 1-ը կողմերը կանցկացնեն անհրաժեշտ ներպետական խորհրդակցություններ:

̰
Արման Թաթոյանին կշնորհվի անկախության ու արդյունավետ աշխատանքի ամենաբարձր՝ միջազգային «A» կարգավիճակ

10:13 29.04.2019

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի 2018 թվականի ու դրան նախորդող մի քանի տարիների գործունեությունը ենթարկվել է միջազգային վերանայման՝ ՄԱԿ-ի Փարիզյան սկզբունքներով սահմանված մարդու իրավունքների ազգային ինստիտուտներին առաջադրվող անկախության պահանջներին համապատասխանության տեսանկյունից: Այդ վերանայման արդյունքում առաջարկվել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատությանը շնորհել ամենաբարձր՝ միջազգային հեղինակավոր «A» կարգավիճակը։ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի քարտուղարությամբ գործող Մարդու […]

̰
Ինդոնեզիայում ընտրություններից հետո հոգնածությունից ավելի քան 270 մարդ է մահացել

08:53 29.04.2019

Ինդոնեզիայում ապրիլի 17-ին կայացած ընտրություններից հետո հոգնածության հետևանքով հանձնաժողովների մահացած աշխատակիցների թիվը հասել է 272-ի։ Եվս 1878-ը հիվանդ են։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Ընտրություններում ներգրավված է եղել 6 մլն աշխատող, ովքեր աշխատել են գերծանրաբեռնված և արտաժամյա։ Առաջին անգամ Ինդոնեզիան նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացրել է նույն օրը։ 800 հազար ընտրատեղամասերում քվեարկել է 192․8 մլն […]

̰
2018 թվականին աշխարհում ռազմական ծախսերը կազմել են 1․8 տրիլիոն դոլար․ SIPRI

08:37 29.04.2019

2018 թվականին աշխարհում ռազմական ծախսերը կազմել են 1․8 տրիլիոն դոլար, ինչը 2․6 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից։ Ռուսաստանը 2006 թվականից ի վեր առաջին անգամ դուրս է եկել այդ ցուցանիշով առաջատար երկրների հնգյակից։ Այս մասին ասվում է Խաղաղության խնդիրների ուսումնասիրման Ստոկհոլմի միջազգային ինստիտուտի (SIPRI) զեկույցում: Հետազոտության տվյալներով՝ 2018 թվականին համաշխարհային ռազմական ծախսերը հասել են 1988 […]

̰
Հունաստանում Զատկի տոնի ժամանակ հրանյութը հեռուստաօպերատորի մահվան պատճառ է դարձել

08:03 29.04.2019

Հունաստանի Կալամատա քաղաքում Զատկի տոնակատարության սովորույթների նկարահանման ժամանակ հրանյութի պատճառով հեռուստաօպերատորը մահացել է։ Այս մասին հայտնում են տեղի ԶԼՄ-ները։ Սովորույթի արմատները գալիս են XIX դարի սկզբից։ Մասնակիցները «մարտնչում են» ինքնաշեն «նետերով», որոնք իրենցից ներկայացնում են վառոդով լցված ստվարաթղթե գլանակներ։ Դրանցից մեկը դիպչել է 53-ամյա օպերատորի գլխին։ Տուժածին ծանր վիճակով տեղափոխել են հիվանդանոց, սակայն չնայած բժիշկների […]

̰
«Վրիժառուների» եզրափակիչ մասը դրամարկղային մուտքերի համաշխարհային ռեկորդ է սահմանել

07:47 29.04.2019

Առաջին հանգստյան օրերի ընթացքում «Վրիժառուներ․ վերջնախաղ» ֆանտաստիկ  բլոկբաստերի դրամարկղային մուտքերը գերազանցել են 1 մլրդ դոլարի նշագիծը։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Հանգստյան օրերին ֆիլմն ԱՄՆ-ում ու Կանադայում հավաքել է 350 մլն դոլար, իսկ համաշխարհային դրամարկղային մուտքերը կազմել են 1․2 մլրդ դոլար։ Դա գրեթե կրկնակի ավելի է, քան «Վրիժառուները․ անվերջության պատերազմ» ֆիլմի նախորդ տարվա ռեկորդը։ Այն […]

̰
Սոցիալիստները հաղթել են Իսպանիայի խորհրդարանական ընտրություններում

07:18 29.04.2019

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի Սոցիալիստական աշխատանքային կուսակցությունը քվեաթերթիկների 99․99 տոկոսի հաշվարկի արդյունքում հաղթում է երեկ անցկացված արտահերթ համընդհանուր ընտրություններում։ Այս մասին ասվում է թագավորության ՆԳՆ կայքում։ Այսպիսով՝ նրանք 123 տեղ կստանան 350 տեղանոց ստորին պալատում՝ Պատգամավորների կոնգրեսում։ Այնուհետև գալիս է պահպանողական Ժողովրդական կուսակցությունը, որը կստանա 66 տեղ։ «Քաղաքացիներ» կենտրոնամետ կուսակցությանը բաժին կհասնի 57 տեղ, «Միավորված […]

̰
Էրդողանը Զելենսկուն թիկնազոր է տրամադրել

00:07 29.04.2019

Ուկրաինայի ընտրություններում հաղթած Վլադիմիր Զելենսկուն, որն այժմ Թուրքիայում հանգստանում է, երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թիկնազոր է տրամադրել։ Այս մասին փոխանցում է «Страна.ua»-ն՝ հղում անելով Թուրքիայի ոստիկանությանը։ Ինչպես նշվում է, Զելենսկու այցը ոտքի է կանգնեցրել ամբողջ Բոդրումը։ «Այժմ այդ հանգստավայրում տարբեր երկրներից ժամանած շուրջ 20 բարձրաստիճան պաշտոնյա է հանգստանում, բայց նման ուշադրության ոչ ոք չի […]

̰
Մահացել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա-ի գիտական քարտուղարն ու թարգմանիչը

23:41 28.04.2019

Կյանքի 99-րդ տարում մահացել է գրող, գրաքննադատ, Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի թարգմանիչ, գիտական քարտուղար, Գևորգյան ճեմարանի նախկին դասախոս Պարգև Շահբազյանը: Նրա մահվան լուրը սոցիալական ցանցում հաղորդել են գրողի, դասախոսի նախկին գործընկերները՝ նշելով, որ կյանքից հեռացել է պատկառանք ներշնչող մտավորականության վերջին ներկայացուցիչներից մեկը, որն իր ամբողջ կյանքը՝ Հայաստան հայրենադարձվելուց հետո, նվիրել է գրականությանն ու գիտությանը: […]

̰
Ամբերդում շինարարական աշխատանքները դադարեցնելուց հետո տարածքի սեփականատերը հրավիրվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտե

23:37 28.04.2019

«Արձագանքելով քաղաքացիների ահազանգին՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանն այցելել է «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի պահպանման գոտի: Այստեղ իրականացվում էին շինարարական աշխատանքներ: Դրանք որակելով բարբարոսական ու անթույլատրելի՝ Վահագն Վերմիշյանի հանձնարարությամբ՝ հողի սեփականատիրոջն ուղարկվել է ծանուցում, և շինարարական աշխատանքները դադարեցվել են: Գործընթացի մասին պարզաբանումներ տալու և հասցված վնասի վերականգնման գործընթացը քննարկելու նպատակով տարածքի սեփականատերը հրավիրվել է […]

̰
Գերմանիայում միմյանց են բախվել ավելի քան 50 մեքենաներ․ կան վիրավորներ

21:51 28.04.2019

Հանկարծակի տեղացած կարկուտը Գերմանիայում դարձել է  զանգվածային ավտովթարի պատճառ։ Միմյանց են բախվել ավելի քան 50 մեքենաներ։ Դեպքը տեղի է ունեցել Գերմանիայի արևելյան Տյուրինգիա դաշնային հողի А71 մայրուղու վրա, հայտնում է MDR պորտալը։ Առնվազն 4 մարդ ստացել է լուրջ վնասվածներ, ևս 21-ի մոտ առկա են թեթև վնասվածներ։ Դեպքը տեղի է ունեցել Մայնինգեն և Զուլ քաղաքների միջև։ […]

̰
Ինչպես է Զելենսկին հանգստանում Թուրքիայում

19:38 28.04.2019

Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթած շոումեն Վլադիմիր Զելենսկին իր հանգիստն է վայելում Թուրքիայում։ Նա ընտանիքի հետ կանգ է առել Բոդրումի հինգաստղանի հյուրանոցներից մեկում։ Հյուրանոցի շրջանում ձեռնարկվել են անվտանգության հատուկ միջոցառումներ։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։ Նրա հանգստից լուսանկարներ են հրապարակվել։ Լուսանկարներից մեկում երևում է, որ նա լավ ժամանակ է անցկացրել, կատակել ռեստորաններից մեկի աշխատակցիների հետ, […]

̰
Հայաստանի ներկայացուցիչը հաղթել է Լոնդոնում անցկացված Miss USSR գեղեցկության մրցույթում

17:56 28.04.2019

Miss USSR (Միսս ԽՍՀՄ) գեղեցկության մրցույթում, որն անցկացվել է Լոնդոնում և որին մասնակցել են գեղեցկուհիներ նախկին ԽՍՀՄ երկրներից, գլխավոր մրցանակը նվաճել է Հայաստանի 18-ամյա ներկայացուցիչ Անգելինա Չաբանյանը։ Մրցույթի պաշտոնական էջում նրա օգտին է եղել քվեների մեծ մասը։ Անգելինայի հասակը 174 սմ է։ Նա ծագումով Բելառուսից է, 15 տարեկանից սովորում է Անգլիայում։ Մանկուց զբաղվում է տարբեր […]

̰
Իրանը կարող է դուրս գալ միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից  

17:35 28.04.2019

Իրանում ներկա պահին դիտարկվում է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից դուրս գալուց սցենարը՝ որպես պատասխան ամերիկյան պատժամիջոցներին։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Իրանի ԱԳ նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը, փոխանցում է RIA Novosti-ն։ Նախարարը նշել է, որ Իսլամական հանրապետությունն ԱՄՆ գործողություններին պատասխանելու բազմաթիվ սցենարներ ու տարբերակներ ունի, և պայմանագրից դուրս գալը դրանցից մեկն է։  

̰
Տարատեսակ հարթակներում ստացած վստահության քվեից ու հավատից ավելի մեծ պաշտոն չկա․ Դավիթ Սանասարյան

17:16 28.04.2019

«Սիրում եմ բոլորիդ» խոստովանությունը ծաղրողներին մաղթում եմ այս անկեղծ բումերանգն իրենց ուղղությամբ էլ գնա, գրել է Դավիթ Սանասարյանն իր ֆեյսբուքյան էջում։ «Այս օրերին ամեն քայլափոխին ու տարատեսակ հարթակներում գրառումներով ստացած վստահության քվեից ու հավատից ավելի մեծ պաշտոն չկա։ Էս օդը, որ ինձ եք տալիս, վստահեցնում եմ մինչև կյանքի վերջ հերիք է, վստահեցնում եմ, որ միայն […]

̰
Հայաստանի Մ-16 հավաքականը երկրորդ հաղթանակը տարավ Բոսնիայում

16:32 28.04.2019

Բոսնիայի մայրաքաղաք Սարաևոյում կայացավ ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի Չեռնոգորիայի ու Հայաստանի Մ-16 հավաքականների հանդիպումը: Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 0:0 հաշվով: Հետխաղային 11-մետրանոցներով հաղթեցին մեր ընտրանու ֆուտբոլիստները՝ 5:4 հաշվով: Նշենք, որ առաջին տուրում մեր ընտրանու ֆուտբոլիստները հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարով հաղթել են տանտերերի՝ Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականին: Վերջին տուրում Հայաստանի Մ-16 հավաքականը կմրցի Ջիբրալթարի իրենց հասակակիցների հետ:

̰
Քրեակատարողական ծառայությանն է տրամադրվել շտապօգնության 12 մեքենա և 1 ռեանիմոբիլ

14:00 28.04.2019

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում․ «Մեր բոլոր քաղաքացիների առողջությունը կարևոր է մեզ համար՝ անկախ նրանց կարգավիճակից։ ? 12 շտապօգնության մեքենա և 1 ռեանիմոբիլ տրամադրվեցին Քրեակատարողական ծառայությանը՝ բուժօգնության որակը բարձրացնելու նպատակով։ ✅ Հիշեցնեմ նաև, որ տարվա սկզբից կալանավորված անձանց և դատապարտյալների համար գործում է պետպատվերի բարելավված փաթեթ, որը իր ներառում է բոլոր […]

̰
«Իսլամական պետությունը» կարող է հարձակումներ իրականացնել Ասիայի և Աֆրիկայի առողջարանային վայրերի վրա

12:30 28.04.2019

Բրիտանական հետախուզական ծառայությունները կարծում են, որ նոր հարձակումներ կարող են կազմակերպվել Հնդկաստանի, Մալդիվների, Քենիայի և Տանզանիայի առողջարանային վայրերի վրա։ Այս մասին հայտնում է The Sunday Telegraph-ը՝ հղում անելով հետախուզական ծառայություններրի աղբյուրներին։ Հետախուզությունում կարծում են, որ նոր հարձակումները հնարավոր են՝ կապված այն բանի հետ, որ «Իսլամական պետություն» խմբավորման ջախջախումից հետո դրա ղեկավարները մտահոգված չեն դրա կառավարմամբ, […]

̰
BACK_TO_TOP