12:10 28.04.2019
Իսպանիայում ընթանում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ․ արդյունքում կընտրվեն խորհդարանի ստորին պալատի՝ Պատգամավորների կոնգրեսի 350 անդամներ և 208 սենատորներ։ Ինքնավար Վալենսիայում, բացի համազգային քվեարկությունից, ընթանում են ինքնավար համայնքի խորհրդարանի ընտրություններ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ 8131 քաղաքներում բացվել են 60 հազարից ավելի ընտրատեղամասեր։ Քվեարկելու իրավունք ունի 36․89 մլն քաղաքացի, որից 2 միլիոնը բնակվում է արտերկրում։ […]
11:23 28.04.2019
Երեկ՝ ապրիլի 27-ին, ես որևէ գրառում չեմ կատարել «Քաղաքացու օրվա» կապակցությամբ՝ հարգելով այն մարդկանց, որոնք տոնում էին։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը։ «Իմ կարծիքն այս թվացյալ գովելի, բայց ըստ էության՝ խորապես խտրական տոնի վերաբերյալ բացասական է։ Իմ կարծիքով՝ այն «Քաղաքացու օր» չէ, այլ «Որոշակի հայացքներ ունեցող քաղաքացու» օր։ […]
10:02 28.04.2019
Մոդել Թալես Կոտան մահացել է՝ ընկնելով հենց պոդիումից վրա։ Դեպքը տեղի է ունեցել բրազիլական Սան Պաուլու քաղաքում՝ նորաձևության շաբաթվա եզրափակիչ օրվա ցուցադրության ժամանակ։ Այս մասին գրում է Folha de São Paulo-ն՝ հղում անելով միջոցառման կազմակերպիչներին։ Ի սկզբանե հանդիսատեսը 26-ամյա մոդելի անկումը համարել է որպես շոուի մաս, սակայն նրա մարմինը սկսել է ցնցվել, իսկ բերանից փրփուր […]
09:54 28.04.2019
Լիբիայի ազգային բանակի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Տրիպոլիում ազգային համաձայնության կառավարության ռազմական կազմավորումների օբյեկտներին։ Ինչպես հայտնում է Akhbar Libya պորտալը, ինտենսիվ կրակը շարունակվել է մի քանի ժամ։ Զոհվել է առնվազն 3 մարդ, ևս 34-ը վիրավոր են։ Նշվում է, որ հարվածներ են հասցվել նաև զինամթերքի պահեստին։ Ապրիլի 4-ի Լիբիայի ազգային բանակի գլխավոր հրամանատար Խալիֆա Հաֆթարը […]
09:37 28.04.2019
The New York Times պարբերականը ներողություն է խնդրել ծաղրանկարի համար, որը որոշ ընթերցողներ համարել են վիրավորական։ Այս մասին հայտնում է Media iTE պորտալը։ Ծաղրանկարը պարբերականի էջերում է հայտնվել հինգշաբթի։ Այն պատկերել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին շան տեսքով, որի վզկապի վրա պատկերված է Դավթի աստղը։Վզկապը բռնել է Դոնալդ Թրամփը։ «Նկարը վիրավորական էր, սխալ էր այն […]
09:23 28.04.2019
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սան Դիեգո շրջանի Պովեյ քաղաքի սինագոգի մոտ հրաձգություն է տեղի ունեցել։ Հաղորդվում է վիրավորների մասին, որոնց թիվը չի հստակեցվում։ Fox News-ի փոխանցմամբ՝ ձերբակալվել է մեկ տղամարդ։ Տեղի ունեցածից կարճ ժամանակ առաջ աջ արմատական կայքերից մեկում JohnTEarnest անունով օգտատիրոջ կողմից հրապարակվել է հակասեմական բնույթի նամակ։ Օգտատրոջ անունը համընկնում է 19-ամյա կասկածյալ Ջոն Իրնեսթի […]
21:30 27.04.2019
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսն ընդունել է Լիբանանի հարավում տեղակայված ՅՈՒՆԻՖԻԼ (UNIFIL) միջազգային խաղաղապահ ուժերի մաս կազմող հայաստանցի զինծառայողներին` Լիբանանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աթաբեկյանի գլխավորությամբ: SHANTNEWS.am-ը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանից տեղեկանում է, որ Լիբանանում ծառայող հայ խաղաղապահները ծանոթացել են կաթողիկոսարանին, այցելել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճար, հարգանքի տուրք են մատուցել […]
21:15 27.04.2019
Հրապարակվել է Շրի Լանկայի Colombo’s Kingsbury Hotel հյուրանոցում մահապարտ ահաբեկչի ինքնապայթեցման տեսանյութը։ Կադրերը հրապարակել է NBC News-ը։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է տղամարդն ուսապարկով դուրս գալիս հյուրանոցային համարից, վերելակով իջնում ներքև և քայլում դեպի հյուրանոցի ներսում գտնվող սրճարան։ Այնուհետև պայթյուն է որոտում։ Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին՝ Զատկի տոնին Շրի Լանկայում տեղի ունեցած պայթյունների հետևանքով […]
21:02 27.04.2019
Ապրիլի 24-ին աշխարհի բոլոր անկյուններում հայերը` հայ ժողովրդի և մարդկության բարեկամների հետ միասին ոգեկոչեցին Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցը: Բազմաթիվ ժողովուրդներ, համայնքներ և հասարակություններ միացան այս ոգեկոչմանն ամբողջ աշխարհում: Մենք երախտապարտ ենք նրանց բոլորին՝ աշխարհի տարբեր երկրների առաջնորդներին, խորհրդարանականներին, բարերարներին, գիտնականներին, լրագրողներին և մարդու իրավունքների պաշտպաններին` Հայոց ցեղասպանության 1.5 միլիոն զոհերի հիշատակի օրը հայ ժողովրդի կողքին […]
20:47 27.04.2019
Այսօր «Բանանց» մարզադաշտի վերաբացման հանդիսավոր արարողությունն էր: Այն սկսվեց համերգային ծրագրով, որին հաջորդեց Բանանց-Արցախ ֆուտբոլային հանդիպումը: Մարզադաշտն արդեն ունի նոր խոտածածկ և լուսավորություն՝ համապատասխան եվրոպական բոլոր չափանիշներին: Մարզադաշտի վերաբացման արարողությանը ներկա էր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը: Հիշեցնենք, որ այս մարզադաշտում մայիսի 8-ին անցկացվելու է Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչը, իսկ ամռանն այստեղ կանցկացվեն Եվրոպայի […]
20:31 27.04.2019
Պոլսոյ մէջ տեղի ունեցած է հոգեհանգիստ քառասուն օրեր առաջ վախճանած Ամեն. Տ. Մեսրոպ արք. Մութաֆեանի հոգիին համար։ Այս մասին SHANTNEWS․am տեղեկութիւն ստացաւ Պոլիսէն։ Մեր աղբիւրը հաղորդեց, որ Գում Գաբուի Սուրբ Աստուածածին Աթոռանիստ եկեղեցւոյ մէջ մատուցուած է Սուրբ եւ Անմահ պատարագ։ Պատարագած է Պոլսոյ Միաբանութեան անդամներէն Տ. Զագէոս ծ.վրդ. Օհանեանի, եւ պատարագի ընթացքին յաւուր պատշաճի քարոզ […]
20:10 27.04.2019
Ապրիլի 27-ին՝ ժամը 18։10-ին, ոստիկանության Տաշիրի բաժին հաղորդում է ստացվել, որ դանակահարված վիճակում «Տաշիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել 2004 թվականին ծնված մի երիտասարդ, որը բուժհաստատությունում մահացել է։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։ Ոստիկանության Լոռու մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել են հանցագործությունը։ Նախնական տվյալներով՝ տղային դանակահարել է նրա […]
19:51 27.04.2019
Օսմանյան կառավարության կողմից իրականացրած Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել է, ճանաչվել ու հաստատվել է ականատեսների վկայություններով, օրենքներով, բանաձևերով և բազմաթիվ նահանգների ու միջազգային հեղինակավոր կազմակերպությունների որոշումներով: 1915-1923թթ. Օսմանյան կայսրությունում հայ բնակչության զանգվածային կոտորածները որպես նախապես ծրագրավորված ու հետևողականորեն իրագործած ցեղասպանական ակտ որակող փաստաթղթերի ամբողջական շարքը հսկայական է: Երեկ՝ ապրիլի 26-ին, Պորտուգալիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: ՀՀ […]
19:45 27.04.2019
2018թ. հունվար-դեկտեմբերին Հայաստանում իրականացվել է 422 302.0 մլն դրամի շինարարություն: Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից: Շինարարության վրա ծախսված միջոցներից 119 983.1 մլն դրամը հատկացվել է պետական բյուջեից, 81 881.9 մլն դրամը՝ միջազգային վարկերից, 6 416.4 մլն դրամը՝ համայնքների միջոցներից, 7 863.5 մլն դրամ՝ մարդասիրական օգնության միջոցներից: 183 274.6 մլն դրամ հատկացվել […]
19:39 27.04.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվական ծրագրի տաղավարում Եվրոպայի հայ դատի կենտրոնական գրասենյակի կապերի պատասխանատու Հարութ Շիրինյանը խոսել է Պորտուգալիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին. «Բանաձևը, որ ընդունվեց Պորտուգալիայում, հայտարարության ձևով էր: Եթե համեմատենք ուրիշ երկրների հետ, Պորտուգալիայում կա հայամետ մթնոլորտ: Այնտեղի հայ համայքնը մեծ չէ, սակայն «Գյուլբենկյան» հիմնադրամի աշխատանքը հայանպաստ մթնոլորտ է ստեղծել: Այսօր Եվրոպայում […]
19:16 27.04.2019
Զինծառայողներն անցնում են 17 առարկա: Այս մասին Վանաձորում ապրիլի 27-ին՝ Քաղաքացու օրը, կազմակերպած միջոցառման ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը՝ արձագանքելով դիտարկմանը, թե զինծառայողները շատ ազատ ժամանակ ունեն: «Ես մի փոքր զարմացած եմ: Ազատ ժամանակ, իհարկե, ունենում են, որը մենք պլանավորում ենք, որ պետք է ծախսեն ինքնապատրաստման վրա: Մարտական հերթապահության մեջ է ընդգրկվում այն […]
19:06 27.04.2019
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը Վանաձորում Քաղաքացու օրվա առթիվ կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձավ բանակում առկա խնդիրներից մեկին: Հանդիպմանը մասնակցող քաղաքացիներից մեկը դժգոհություն հայտնեց՝ կապված զինծառայողներին ներքնազգեստ տրամադրելու հետ: Բալայանն ասաց. «Գաղտնիք բացած չեմ լինի, որ մինչև երևի թե չորս ամիս առաջ տրվում էր շաբաթը մեկ կոմպլեկտ, դրա որակը շատ վատն էր, այսինքն՝ երկու կամ […]
18:45 27.04.2019
Քիչ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընտանիքի անդամների հետ դուրս եկավ Կառավարության շենքից և հիմա քայլում է ու լուսանկարվում քաղաքացիների հետ: Փաշինյանը և մի շարք մարդիկ կրում են «Դուխով» գրառմամբ հայտնի գլխարկներ: Վարչապետը կրում է Քաղաքացու օրվա թեմատիկայով սպիտակ վերնաշապիկ: Վարչապետի հետ քայլում են նաև կինը՝ Աննա Հակոբյանը, ու դուստրերը:
18:30 27.04.2019
Քաղաքացու օրը օրվա միջոցառումները Երևանում մեկնարկել են խորհրդանշական ծառատունկով: Սարյանի պուրակում 27 սոսի է տնկվել: Այս մասին տեղեկացնում Երևանի քաղաքապետարանից: Միսաք Մանուշյանի անվան պուրակում հանրային քննարկում էր: Քաղաքացիները հնարավորություն ունեին իրենց հարցերն ուղղելու ԱԺ պատգամավորներին և կառավարության անդամներին: «Իրազեկ քաղաքի» խորագրով հանդիպման ընթացքում երկրի տնտեսությանը, պետություն-քաղաքացի մշտական կապի ամրապնդմանը և քաղաքացիական գիտակցության բարձրացմանն առնչվող մի […]
18:20 27.04.2019
ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեն տեղեկացնում է, որ 2019թ. հունվարի 1-ի դրությամբ գյուղատնտեսական կենդանիների ամենամյա համատարած հաշվառումն անցկացվել է հանրապետության բոլոր տնտեսություններում տեղական ինքնակառավարման մարմինների կողմից (ՀՀ մարզպետարանների և ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ): Գյուղատնտեսությամբ զբաղվող առևտրային կազմակերպությունների ցուցանիշները հավաքագրվել են վիճակագրական հաշվետվությունների միջոցով: Գյուղատնտեսական կենդանիների համատարած հաշվառման տվյալների արժանահավատության գնահատման նպատակով 2019թ. փետրվարին «Արմստատի» կողմից […]
16:54 27.04.2019
Երեկ ավարտվեց ռուսական «Ձայնը. երեխաներ» շոուի 6-րդ եթերաշրջանը: Մրցույթի արդյունքների, քվերակության և Ստեփանակերտում Միշայի մասնակցությամբ նկարահանված տեսահոլովակի մասին SHANTNEWS.am-ը զրուցել է 11-ամյա երգիչ Միշա Գրիգորյանի պրոդյուսեր, «Արցախի ձայներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար Լիրա Քոչարյանի հետ. «Միշան այս նախագծում հաջողություններ է ունեցել ու աչքի էր ընկել: Կարելի է ասել, որ նա հատուկ ուշադրությամբ էր շրջապատված, սակայն պարզ […]
16:40 27.04.2019
Ռուսաստանում սկսվել են ԽՍՀՄ Հայրենական պատերազմի 74-ամյակին նվիրված զորահանդեսի նախապատրաստությունները։ Սանկտ Պետերբուրգում այսօր անցկացվել է զորահանդեսի առաջին փորձը, որի ժամանակ շարային կարգով անցել են մասնակից զինտեխնիկայի շարասյուները։ Այստեղից պարզ է դարձել, թե ինչ զինտեխնիկա է ներկայացվելու զորահանդեսի ժամանակ։
16:33 27.04.2019
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը ՀՀ քաղաքացու օրը նշում է Արմավիրի մարզում: Արմավիրի քաղաքային զբոսայգում նախարարը մասնակցեց «Իրազեկ քաղաքացի» խորագրով հանրային քննարկմանը և ԱԺ պատգամավորների հետ միասին պատասխանեց մարզի բնակիչներին հուզող հարցերին՝ գյուղատնտեսական վարկերից մինչև արդարադատության խնդիրներ. «Մենք բազմիցս ենք խոսել էն մասին, որ տնտեսական հեղափոխությունը և տնտեսական զարգացումը, որոնք փոխկապված երևույթներ […]
16:20 27.04.2019
Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում հայտնվել է Սուրբ կրակը: Պատրիարք Ֆեոֆիլ 3-րդը կրակը փոխանցել է հավատացյալներին, որոնք վանկարկում էին «Քրիստոսը Հարություն առավ»: Հավատացյալները Սուրբ կրակից վառել են 33 մոմերի հանգույցները` Քրիստոսի տարիքին համապատասխան: Աստվածային կրակի մասնիկները այնուհետև տարածվում են ամբողջ աշխարհում: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ հազարավոր ուխտավորներ Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում սպասում էին Սուրբ […]
15:41 27.04.2019
ՀՀ ՊԵԿ լրատվական ծառայությունից հայտնում են, որ Պետական եկամուտների կոմիտեն ներդրել է մտավոր սեփականության օբյեկտների պաշտպանությանն ուղղված հսկողության նոր գործիքակազմ, ինչի շնորհիվ 20 անգամ բարձրացել է մտավոր սեփականության իրավունքի օբյեկտների ապօրինի օգտագործման դեմ ուղղված միջոցառումների արդյունավետությունը և թիրախավորման ճշգրտությունը: Ազատ առևտրում ազնիվ մրցակցության խթանման և մտավոր սեփականության իրավունքի լիարժեք պաշտպանության նպատակով ՊԵԿ-ը իրավատերերին հորդորում է […]
15:27 27.04.2019
Ապրիլի 24-ին հաջորդող օրերին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղկահավաք կազմակերպելը ավանդույթ է դարձել, իսկ այդ ավանդույթի հիմքերը դրվել են ավելի քան 10 տարի առաջ: Այս նախաձեռնությանը ամեն տարի նոր անդամագրվողներ են լինում՝ դպրոցներ, բուհեր, կազմակերպություններ ու անհատներ: Ի դեպ, այս ծաղիկների հաջորդ հանգրվանը աղբանոցը չէ: Այս ծաղիկները շարունակելու են ապրել, բայց ուրիշ տեսքով ու գործառույթով՝ մոմեր, բացիկներ, […]
15:23 27.04.2019
ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում անդրադարձել է Պեկինում ընթացող «Մետաքսի ճանապարհ» 2-րդ ֆորումին, որին մասնակցում է 40 երկրի նախագահ, այդ թվում` Պուտինը, Նազարբաևը, Ալիևը և այլք: «Վերջին ճշգրտումներն են կատարվում 3 հիմնական ճանապարհների 6 ենթատարբերակների ուղղությամբ։ Ֆինանսավորումն ընթանում է Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի միջոցով։ Բանկն ունի 100 մլրդ […]
15:11 27.04.2019
Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում Հայ առաքելական եկեղեցու հետևորդները, ուղղափառներն ու կաթոլիկները սպասում են Զատիկի տոնի հրաշքներից մեկին՝ Բարեբեր կրակի (Սրբագործ կրակ) հայտնվելուն: «Սրբագործ կամ Սուրբ կրակը» տարին մեկ անգամ վառվում է Փրկչի տաճարում ուղղափառների Զատկի նախօրեին: Աշխարհի տարբեր ծայրերից հազարավոր մարդիկ ժամանել են Երուսաղեմ, որպեսզի ականատես լինեն այս արարողությանը: Սրբագործ կրակն անվանում են «ճշմարիտ լույս», […]
14:22 27.04.2019
Ինչպե՞ս եք սկսել այս օրը և ի՞նչ նշանակություն ունի այն Ձեզ համար: Լրագրողներն այս հարցն են տվել ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին: «Սովորական կերպով եմ սկսել օրս, աշխատանքով ու նաև գալով այստեղ, որպեսզի արտահայտենք միասին այն, ինչ կոչվում է Քաղաքացու օր: Քաղաքացին է հիմքն այս ամբողջ պետության: Քաղաքացին՝ իր իրավունքներով, կարողություններով, հնարավորություններով, որը համապատասխան […]
14:16 27.04.2019
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին լրագրողները հարցրել են՝ արդյո՞ք հնարավոր չէր ավելի փոքր բյուջեով անցկացնել Քաղաքացու օրը: «Ամեն ինչ հարաբերական է, հնարավոր էր ընդհանրապես չանել ոչինչ, հնարավոր էր հայտարարել և անել միայն քննարկում և դրանով սահմանափակվել: Գումարը, որը հատկացվել է միջոցառումներին, չենք կարող դիտարկել որպես բացարձակ թիվ: Մենք պետք է դա համեմատության մեջ դնենք ու […]