15:05 30.04.2019
Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը հանցավորության դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական համալիր գործողությունների արդյունքում բացահայտել և կանխել է կազմակերպված խմբի կողմից խոշոր չափերով խարդախության դեպք: Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ քաղաքացիներ Ա.Շ-ն և Ն.Հ-ն, կազմակերպված հանցավոր խմբի կազմում, կեղծ տեղեկություններ են տարածել ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր համայնքի […]
14:54 30.04.2019
ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը ևս այսօր ԱԺ-ում էր, մասնակցում էր Հարկային օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ լսումներին: Ելույթ ունենալով՝ նա նշեց, որ պետք է տեղին օգտագործենք նախատեսվող փոփոխությունները: «Հարցերի հարցը, որ պետք է պատասխանենք, արդյո՞ք մենք ուզում ենք տեսնել, որ հարկային քաղաքականությունը ոչ միայն եկամուտներ ապահովող գործիք, այլև կատարելու է հիմնական գործառույթը, մակրոտնտեսական կառավարման կարևորագույն […]
14:18 30.04.2019
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը՝ հավատարիմ իր սկզբունքներին ու արժեհամակարգին, համահայկական կառույցի զորակցությամբ, հետամուտ է Հայրենիքի հզորացմանը, Հայաստանի և Արցախի Հանրապետությունների անվտանգության համակարգերի ամրապնդմանը, Հայրենիք-Սփյուռք փոխհարաբերությունների խորացմանը` համոզումով, որ միայն հանրային և համազգային համերաշխության պայմաններում է երկիրն ունակ դիմագրավել ներազգային և արտաքին մարտահրավերները: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում […]
14:10 30.04.2019
«Սպայկա» ընկերության սեփականատեր և տնօրեն Դավիթ Ղազարյանի փաստաբանների միջնորդությունը՝ նրան գրավի դիմաց ազատ արձակելու մասին, այսօր մերժվեց: Ղազարյանի փաստաբան Արսեն Սարդարյանը լրագրողներին տեղեկացրեց՝ վստահորդի և մյուս պաշտպանների հետ խորհրդակցելուց հետո, հնարավոր է, ասուլիս հրավիրեն: Նա ասաց՝ իրենց բողոքը մերժելու որոշումն անակնկալ էր: «Այս որոշումը գնահատում ենք որպես գործարարից գումար կորզելու մեխանիզմ»,- ասաց նա: Նա նշեց՝ […]
14:06 30.04.2019
ՀՀ ԶՈւ գումարտակի հրամանատարների և նրանց տեղակալների գործնական հմտությունները կատարելագործելու, գրոհային մարտի վարման ընթացքում վաշտի գործողությունները ներդաշնակելու նպատակով 3-րդ զորամիավորման զորամասերից մեկում ապրիլի 29-ից անցկացվում է մարտական հրաձգությամբ վաշտային մարտավարական զորավարժություն: ՀՀ ԶՈւ 4-րդ բանակային կորպուսում էլ մարտական և կրակային պատրաստության մակարդակն ամրապնդելու, հաստիքային զենքով կրակ վարելու ունակությունները և զինծառայողների անհատական վարժվածությունը կատարելագործելու նպատակով ապրիլի […]
13:56 30.04.2019
Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը վերջին շրջանում կիբեռհանցագործությունների հետ պայմանավորված հայտարարություն է տարածել և խորհուրդներ է տվել անձնական տվյալների պահպանության մասին: «Ցանկանում ենք հայտնել, որ ինքնության գողությունը կիբեռհանցագործության տարածված տեսակ է, երբ չարամիտները գողանում են մարդկանց անձնական տվյալները՝ օգտագործելով դրանք նյութական օգուտներ ստանալու կամ այլ վատ նպատակներով։ Կիբեռհանցագործության այս տեսակից խուսափելու համար պետք է զգույշ վարվել […]
13:50 30.04.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանն ապրիլի 30-ին՝ «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ, դիմեց հիմնական զեկուցող, ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանին: Նախագծով առաջարկվում է շրջանառության հարկի շեմը թողնել անփոփոխ՝ 115 մլն դրամ: Նա հիշեցրեց՝ երկու անգամ օրենսդրական նախաձեռնություն է դրել շրջանառության մեջ, որ 115 մլն դրամի շեմը […]
13:36 30.04.2019
«Որ լրատվամիջոցը կներկայացնի կաշառք վերցնելու տեսանյութը, ձեռքս իրենց լրատվամիջոցում էքսկլյուզիվ կկտրեմ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՊՎԾ պետի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Սանասարյանը: Հիշեցնենք, որ լրատվամիջոցներում լուրեր էին տարածվել, թե երբ բավարար հիմքեր են ի հայտ եկել Սանասարյանին մեղադրյալ ճանաչելու համար, վարչապետ Փաշինյանն ընդդիմացել է և փաստարկներ պահանջել ԱԱԾ տնօրենից: Նրա սեղանին դրվել է նաև տեսանյութ, […]
13:22 30.04.2019
Երևանում այսօր առավոտյան մեկնարկել է Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի հերթական նիստը: Հայաստան են ժամանել Ղրղզստանի վարչապետ Մուհամեդկալի Աբիլգազիևը, Բելառուսի վարչապետ Սերգեյ Ռումասը, Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, Ղազախստանի վարչապետ Ասքար Մամինը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: Դիմավորման արարողությունից հետո վարչապետները անցել են հարցերի նեղ կազմով քննարկմանը: Բացման խոսքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն […]
13:00 30.04.2019
Իրանի նախագահ Հասան Ռոհանին պետական հեռուստաընկերությամբ հեռարձակված իր ելույթում հայտարարել է, որ, չնայած ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցներին, Իրանը կշարունակի նավթ վաճառել: Այս մասին հայտնել է Arab News-ը: «Իրանական նավթի արտահանումները զրոյական մակարդակի հասցնելու ԱՄՆ որոշում սխալ է, և մենք թույլ չենք տա, որ դա իրականություն դառնա ու գործարկվի: Առաջիկա ամիսներին ամերիկացիներն իրենք կտեսնեն, որ մենք կշարունակենք […]
12:48 30.04.2019
Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանի խոսքով՝ չճանաչվածության և Ադրբեջանի հայատյաց քաղաքականության պատճառով Արցախի Հանրապետությունը մեկուսացված է միջազգային հանրությունից, ինչն իր բացասական հետևանքն է ունենում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակի վրա։ SHANTNEWS.am-ն արդեն տեղեկացրել է, որ Արտակ Բեգլարյանը ՀՀ ԱԺ-ում հանդիպում է ունեցել Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամների հետ: Ըստ Արցախի ՄԻՊ-ի` քաղհասարակությունն Արցախում թույլ […]
12:20 30.04.2019
ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանն ավարտեց «Սպայկա» ընկերության սեփականատեր և տնօրեն Դավիթ Ղազարյանի խափանման միջոցը փոխելու հարցի քննությունը: Դատարանը մերժեց Դավիթ Ղազարյանի պաշտպանների ներկայացրած բողոքն ու նրան ազատ արձակելու միջնորդությունը. նա կմնա կալանքի տակ: Հիշեցնենք, որ առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում 2019թ. ապրիլի 4-ին Դավիթ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ […]
12:08 30.04.2019
Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինն իր անձնական բլոգում անդրադարձել է օրերս վրաց-ադրբեջանական սահմանին տեղակայված Դավիթ Գարեջի վանական համալիրի շուրջ ծավալվող իրադարձություններին: «Դավիթ Գարեջի համալիրի շուրջ միահյուսվել են Բաքվի` «Մեծ Ադրբեջան» ձևավորելու տարածաշրջանային հավակնությունները` ներառելով Վրաստանի Քվեմո-Քարթլիի շրջանները (Մառնեուլ, Ռուսթավի, Գարդաբանի): Ադրբեջանը, փորձելով ճնշում գործադրել Վրաստանի վրա, նպատակ ունի ադրբեջանա-հայկական հակամարտությունում ներքաշել Վրաստանին, մասնավորապես կփորձի ընդլայնել Հայաստանի […]
11:23 30.04.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ազգականին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը): Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից: Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում հայտարարել էր, որ իր անմիջական ցուցումով քրեական գործ է հարուցվել իր մերձավոր ազգականներից մեկի […]
11:17 30.04.2019
«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում հրապարակվել է Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի և մյուսների գործով մեղադրական եզրակացության համառոտ բովանդակությունը: Ըստ այդմ՝ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 1998թ․ ապրիլի 9-ից մինչև 2008 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, ՀՀ Սահմանադրության ուժով հանդիսանալով պետության գլուխը և կրելով ՀՀ Սահմանադրությանը հետևելու, օրենսդիր, գործադիր և […]
10:59 30.04.2019
Երևանում մեկնարկել է Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի հերթական նիստը: Միության կազմավորումից հետո այն 17-րդն է: Մասնակցության համար Հայաստան են ժամանել Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Մուհամեդկալի Աբիլգազիևը, Բելառուսի Հանրապետության վարչապետ Սերգեյ Ռումասը, Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ասքար Մամինը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: Հայաստանը խորհրդի նիստում կներկայացնի ՀՀ վարչապետ […]
10:30 30.04.2019
Օրերս Մոսկվայում անցկացվեց դետեկտիվ ֆիլմերի և իրավապահ մարմինների գործունեությանը նվիրված հեռուստահաղորդումների «Դետեկտիվեֆեստ» միջազգային 21-րդ փառատոնը։ Հեղինակավոր փառատոնին ներկայացված էր շուրջ յոթ տասնյակ երկիր՝ 1000-ից ավելի աշխատանքներով: Հայաստանը ներկայացնում էր ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը։ Վարչության ներկայացրած տեսաֆիլմերը տեղ էին գտել «Կեղտոտ փողեր», «Ոճիր և պատիժ» և «Աշխարհն առանց թմրանյութերի» անվանակարգերում: Մի քանի […]
10:20 30.04.2019
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է «Հայաստանի երիտասարդական հիմնադրամ»-ի գործադիր տնօրենի կողմից առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում և առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: 2018թ. մայիսի 25-ին ՀՀ քննչական կոմիտեում ստացվել է «Հայաստանի երիտասարդական հիմնադրամ»-ի հոգաբարձուների խորհրդի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Ավագյանի […]
10:16 30.04.2019
Գերմանիայում ավարտվեց GRENKE Chess Classic 2019 շախմատային մրցաշարը։ Վերջին՝ 9-րդ տուրում Լևոն Արոնյանը սև խաղաքարերով ոչ-ոքի խաղաց Ֆաբիանո Կարուանայի հետ։ Այսպիսով` Արոնյանը գրանցեց 50%-անոց արդյունք։ Լևոնը կրեց մեկ պարտություն, տարավ մեկ հաղթանակ և 7 պարտիա ավարտեց ոչ-ոքի։ Անանդի և Սվիդլերի հետ հայ շախմատիստը կիսեց 5-7-րդ տեղերը, իսկ լրացուցիչ ցուցանիշներով ճանաչվեց 6-րդը: Մրցաշարում բացահայտ առավելությամբ հաղթանակ […]
08:26 30.04.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկարաձգել է Իրանից նավթի և նավթամթերքի մատակարարումների արգելքը։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ ԱՄՆ նախագահի խոսքով՝ վերլուծելով ԱՄՆ էներգետիկայի նախարարության զեկույցները, աշխարհում առկա տնտեսական պայմանները, ինչպես նաև ԱՄՆ-ում և այլ երկրներում նավթի արդյունահանման ավելացումը, ինքը համարել է, որ աշխարհում բավականին նավթ կա, որպեսզի իրանական «սև ոսկու էմբարգոն անցնի […]
08:04 30.04.2019
Այսօր Ճապոնիայի 125-րդ կայսր Ակիհիտոն մտադիր է ինքնակամ լքել գահը՝ հիվանդությունների և պատկառելի տարիքի պատճառով։ Սա Ճապոնիայում կլինի կենդանության օրոք գահը լքելու նախադեպ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Այսօր երեկոյան Ակիհիտոյի կողմից գահը լքելուց հետո այն կզբաղեցնի նրա ավագ որդին՝ 59-ամյա Նարուհիտոն։ Մայիսի 1-ից կսկսվի Նարուհիտոյի կառավարման դարաշրջանը։ Ակիհիտոն գահը լքելու վերաբերյալ ակնարկել էր […]
07:51 30.04.2019
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման լրատվամիջոց Al-Furqan Media-ն հրապարակել է տեսանյութ՝ խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի մասնակցությամբ։ Այս մասին Twitter –ում հայտնում է համացանցում ջիհադիստների հրապարակումներին հետևող SITE Intelligence Group կազմակերպությունը։ SITE Intelligence Group-ի տնօրեն Ռիտա Կացը հայտնում է, որ դա ալ-Բաղդադիի մասնակցությամբ առաջին տեսանյութի հրապարակումն է 2014 թվականի հուլիսից ի վեր։ Այդ ժամանակ նա իրաքյան Մոսուլը […]
00:38 30.04.2019
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ հրատարակվել է «Ջուղա՝ հարյուրամյա ցեղասպանության վկան» քառալեզու ալբոմը: Այդ ալբոմում ներառված են կազմակերպության ֆոնդերում պահվող 20-րդ դարասկզբի Ջուղայի հայկական գերեզմանատան խաչքարերի Արամ Վրույրի լուսանկարները, գիտական ու պատմական տեղեկություններ: Արամ Վրույրը լուսանկարները 1915թ․-ին է արել: Լուսանկարները թվով 5000-ն են՝ մեծ մասը Անիից, մյուս մասը՝ Ջուղայից: 3 հազար […]
00:28 30.04.2019
Վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժել է Դատախազության բողոքը` առողջապահության նախկին փոխնախարար Վահան Պողոսյանին 5 միլիոն գրավի դիմաց ազատ արձակելու` Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ: Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանից. «Դատախազության կողմից բերված վերաքննիչ բողոքը` գրավի մասով որոշումը բեկանելու վերաբերյալ, Վերաքննիչ դատարանի կողմից մերժվել է»,-փոխանցեց Խաչատրյանը: Հիշեցնենք, որ Կոտայքի մարզի […]
00:21 30.04.2019
Ապրիլի 24-ի ԻԹ-ում ՀՀ դեսպանության անձնակազմը, Իսպանիայում և Պորտուգալիայում Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչ Տեր Շնորհք աբեղա Սարգսյանն ու իսպանահայ համայնքի ներկայացուցիչներն այցելեցին Տոլեդոյում բացված «Հայոց մշակութային ցեղասպանությունը. առաջ և հետո» լուսանկարչական ցուցահանդես, իսկ այնուհետև՝ Իսպանիայի կաթոլիկ եկեղեցու Տոլեդոյի թեմի Կարիտաս կազմակերպության նստավայրում հանդիպում ունեցան կազմակերպության տնօրինության հետ և երախտագիտություն հայտնեցին Իսպանիայում ՀՀ դեսպանության հետ համագործակցությամբ […]
23:28 29.04.2019
Հայաստանն արժևորում է Պորտուգալիայի Ասամբլեայի (խորհրդարանի) կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ արտահայտված դիրքորոշումը և երախտապարտ է Հայոց ցեղասպանության զոհերին հասցեագրվող ցավակցությունների համար։ Համաձայն ենք, որ հիշողությունը ժողովուրդների հաշտեցման և մարդկության հիմնարար արժեքների պաշտպանության կարևոր տարրն է։
23:15 29.04.2019
Տաշիրի թիվ 1 հիմնական դպրոցում ցնցված են։ Կատարվածն անհավատալի են համարում։ Ուսուցիչների խոսքերով՝ տղաները վիճաբանություններով և վատ վարքով աչքի չեն ընկել։ Դեպքը տեղի է ունեցել Տաշիր քաղաքի սպորտդպրոցի հարևանությամբ գտնվող շենքերից մեկի բակում։ Ասում են, որ դեպքի նախօրեին վիճաբանություն է տեղի ունեցել համադասարանցիների միջև։ Որոշել են հանդիպել պարապմունքից հետո, որի ժամանակ էլ Էդիկ Ավոյանին դանակով […]
21:30 29.04.2019
Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի նախաձեռնությամբ ապամոնտաժվում են Նար-Դոս փողոցի 75 շենքի դիմացի հատվածում ինքնակամ տեղադրված կրպակները: Կրպակները տիրապետողներին դեռևս 2018թ. դեկտեմբերին տեղեկացվել էր, որ իրենք առանց իրավահաստատող փաստաթղթերի զբաղեցնում են համայնքային սեփականություն հանդիսացող հողամաս և որ այդ կրպակները ենթակա են ապամոնտաժման: Ապրիլի 9-ին բոլորին ուղարկվել են գրավոր ծանուցումներ, որոնցով առաջարկվել է ծանուցումներն ստանալուց հետո 15-օրյա […]
21:13 29.04.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զանգահարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Անկարայի հետ քննարկելու С-400 ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերի գնումը։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։ «Մեր հարգարժան նախագահը հանդես է եկել առաջարկությամբ՝ ստեղծելու (ԱՄՆ-ի հետ-խմբ․) աշխատանքային խումբ Ռուսաստանից С-400 ՀՕՊ համակարգեր գնելու համար»,- գործակալությունը ներկայացրել է թուրքական իշխանությունների հայտարարության տեքստը։ Նշվում է նաև, որ նախագահները […]
20:19 29.04.2019
Հաղորդավար, պրոդյուսեր, «Իմ քայլը» դաշինքից Երևանի ավագանու անդամ Արմեն Սարգսյանը նշանակվել է Երգի պետական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։ Այս տեղեկությունը նա հաստատաեց SHANTNEWS.am-ի հետ զրույցում: «Նշանակվել եմ ժամանակավոր պաշտոնակատար։ Ըստ կառավարության որոշման՝ 6 ամսվա ընթացքում պետք է մրցույթ անցկացվի՝ կարող է վաղը լինել, կարող է՝ 6 ամիս հետո: Ես չգիտեմ, թե 6 ամիս հետո իմ […]