TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+33.09 oC

Գլխավոր

Բոլոր արժեքները և արժեքավոր ամեն ինչ ստեղծվում են մարդու աշխատանքի շնորհիվ․ Արմեն Սարգսյանի ուղերձը Աշխատանքի օրվա առթիվ

10:06 01.05.2019

Նախագահ Արմեն Սարգսյանը ուղերձ է հղել Աշխատանքի օրվա առթիվ։ Ուղերձում, մասնավորապես, ասված է․ «Սիրելի հայրենակիցներ, Այսօր Աշխատանքի օրն է, ինչի առթիվ շնորհավորում եմ բոլորիդ: Բոլոր արժեքները և արժեքավոր ամեն ինչ՝ հանապազօրյա հացից մինչև նորագույն տեխնոլոգիա, մշակութային արժեքից մինչև տնտեսական նվաճում, ստեղծվում են մարդու աշխատանքի շնորհիվ: Պատահական չէ, որ մարդկային կապիտալն ամենաթանկն է աշխարհում: Աշխատանքը մղում […]

̰
ԵՄ-ն բռնությունից ու զոհերից խուսափելու կոչ է արել․ Վենեսուելայում բախումներից տուժաների թիվը գերազանցել է 70-ը

09:46 01.05.2019

Կարակասում ուժայինների և ցուցարարների բախումների հետևանքով տուժածների թիվը հասել է 71-ի։ Այս մասին հայտնում է CNN -ը։ Տուժածներից 43-ը հոսպիտալացվել են ռետինե փամփուշտներից ստացած վնասվածքներով, 2-ը՝ հրազենային վնասվածքով։ Եվրամիությունը բռնությունից և մարդկային զոհերից խուսափելու կոչ է արել։ Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի խոսքով՝ գոյություն ունի ճգնաժամից դուրս գալու միայն քաղաքական, խաղաղ, ժողովրդավար տարբերակ, փոխանցում է […]

̰
Մայիսի 1-ին Հայաստանում նշվում է Աշխատանքի ու աշխատավորի միջազգային տոնը

09:31 01.05.2019

Մայիսի 1-ին շատ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, նշվում է Աշխատանքի ու աշխատավորի միջազգային տոնը: Այն ի սկզբանե կոչվել է «Աշխատավորների համերաշխության միջազգային օր». 1886թ-ի մայիսի 1-ին 8-ժամյա աշխատանքային օրվա պահանջով ամերիկացի բանվորները գործադուլ էին կազմակերպել Չիկագոյում։ Ակցիաներն ավարտվեցին ոստիկանության հետ արյունալի բախումով։ 1889թ․ հուլիսին 2-րդ Ինտերնացիոնալի Փարիզյան կոնգրեսը, ի հիշատակ ամերիկյան բանվորների պայքարի, մայիսի 1-ին […]

̰
Ռոնալդուն գնել է աշխարհի ամենաթանկ ավտոմեքենան

08:29 01.05.2019

«Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն 11 մլն եվրոյով ձեռք է բերել Bugatti La Voiture Noire նորագույն ավտոմեքենան։ Այս մասին գրում է La Stampa-ն։ Պարբերականը նշում է, որ այդ մոդելը վերջերս է առաջին անգամ ներկայացվել Ժնևի ավտոսրահում։ Մեքենայի շարժիչի հզորությունը 1500 ձիաուժ է։ Այն զարգացնում է 420 կմ/ժ առավելագույն արագություն։ Ապրիլի սկզբին ֆրանսիական France Football ամսագիրը […]

̰
Հրաձգություն ԱՄՆ-ի համալսարաններից մեկում․ կան զոհեր, վիրավորներ

07:56 01.05.2019

Հյուսիսային Կարոլինայի համալսարանի (Շառլոտ քաղաք) ուսանողական ավանում կրակոցներ են հնչել։ Տեղի WSOC հեռուստաալիքի հաղորդմամբ՝ փամփուշտները վնասվածքներ են հասցրել 3 մարդու։ Իրավապահները բռնել են կասկածյալին։ Associated Press-ն իր հերթին, հղում անելով բժիշկներին, հայտնում է 2 զոհի մասին։  

̰
Հոլանդացիներն առաջարկել են Աստվածամոր տաճարը վերականգնել 3D տպիչի օգնությամբ

07:44 01.05.2019

Փարիզի Աստվածամոր տաճարը կարող է վերականգնվել եռաչափ տպիչի օգնությամբ։ Այս մասին հայտնում է Le Figaro-ն՝ հղում անելով հոլանդական Concr3De ընկերությանը։ Նշվում է, որ եռաչափ տպագրությամբ տեխնոլոգիայի կիրառումը թույլ կտա խնամքով վերականգնել տաճարն ամենակարճ ժամկետում։ Այդ դեպքում աշխատանքները շատ ավելի էժան կլինեն, քան քարով վերականգնման դեպքում։ Առաջարկվում է վերականգնման համար օգտագործել տաճարի այրված հատվածի մոխրի, մանրացված […]

̰
Վենեսուելայի ԱԳՆ-ը պատասխանել է երկրից փախչելու Մադուրոյի փորձի մասին Պոմպեոյի խոսքերին

07:31 01.05.2019

Վենեսուելայի ԱԳ նախարար Խորխե Արեասան արձագանքել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի խոսքերին, թե նախագահ Նիկոլաս Մադուրոն իբր թե պատրաստվել է Վենեսուելայից փախչել Կուբա, սակայն նրան նման քայլից հետ է պահել Ռուսաստանը։ «Կեղծ նորություններ հորինելը շատ տխուր ձև է խոստովանելու, որ ԱՄՆ-ի աջակցությամբ կատարված հեղաշրջումը կրկին ձախողվել է։ ԱՄՆ կառավարությունը պետք  է վերադառնա դիվանագիտության»,- գրել է […]

̰
ԱՄՆ-ը պահանջում է Մադուրոյից լքել Վենեսուելան

07:18 01.05.2019

ԱՄՆ-ն պնդում է, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն պետք է լքի հանրապետության տարածքը։ Այս մասին CNN-ի հետ հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն։ Նրան հարցրել են, թե հիմա ինչ ուղերձ կհղի Մադուրոյին։ «Ինքնաթիռ վերցրեք»,- պատասխանել է Պոմպեոն։ Նա մի քանի անգամ կրկնել է, որ ժամանակն է՝ Վենեսուելայի նախագահը լքի այդ երկիրը։ «Նրանք, ովքեր պատրաստ […]

̰
Սամվել Ալեքսանյանն այսօր հարցաքննվել է Քննչական կոմիտեում․ Armtimes.com

23:33 30.04.2019

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանն այսօր հարցաքննվել է ՀՀ քննչական կոմիտեում: Ինչպես հայտնում է Armtimes.com-ը, նա հարցաքննվել է իր կողմից հեռուստամեկնաբան Համլետ Ղուշչյանին առևանգելու ենթադրյալ դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում: Այդ մասին հաստատել է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը՝ հավելելով, որ Սամվել Ալեքսանյանը վկայի կարգավիճակ […]

̰
Իսակովի պողոտայում ոստիկանները «ասֆալտին են պառկեցրել», ապա բերման ենթարկել Դերժավայի Արկադիի թիկնազորին․ Armtimes.com

21:18 30.04.2019

«Ասֆալտափռման» օպերացիայի շրջանակում այսօր ոստիկանության աշխատակիցները Ծովակալ Իսակովի պողոտայից բերման են ենթարկել ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանի (Դերժավայի Արկադի) թիկնազորի անդամներին: Armtimes.com-ի տեղեկություններով՝ Արկադի Համբարձումյանը ամենագնաց «Մերսեդեսով» է եղել, որի հետեւից մեկ այլ մեքենայով եղել է նրա թիկնազորը, «ասֆալտին» պառկեցնելու պատճառը թիկնազորով երթևեկելն է եղել:  

̰
Ճապոնիան նոր կայսր ունի

21:07 30.04.2019

Ճապոնիայի կայսեր թագաժառանգ Նարուհիտոն պաշտոնապես ստանձնել է միապետի գահը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը: Համաձայն թագաժառանգի հոր՝ կայսր Ակիհիտոյի գահից հրաժարվելու որոշման՝ Նարուհիտոյի միապետի լիազորությունների ստանձնումը տեղի է ունեցել Տոկիոյի ժամանակով կեսգիշերին: Դրանից մեկ օր առաջ երկրում անցկացվել է  85-ամյա միապետի՝ թագից հրաժարվելու և 59-ամյա թագաժառանգին փոխանցելու հանդիսավոր արարողությունը: Մայիսի 1-ից կսկսվի Նարուհիտոյի […]

̰
Մեդվեդևը լուսանկարել է Արարատը

20:14 30.04.2019

Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք, այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը, որին մասնակցել է նաև ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի  կառավարությունների ղեկավարները և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը միասին լուսանկարվել են Արարատի ֆոնին: ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն իր հերթին սեփական տեսախցիկով լուսանկարել է […]

̰
Շաքարային դիաբետով հիվանդ երեխաները երկրորդ ամիսն է` արյան մեջ շաքարի մակարդակը որոշող ստրիպներ չեն ստանում

19:20 30.04.2019

Շաքարային դիաբետով հիվանդ երեխաները երկրորդ ամիսն  է` արյան մեջ շաքարի մակարդակը  որոշող տեսաերիզներ կամ այլ կերպ ասած` ստրիպներ չեն ստանում։ Խնդիրը հանրապետության բոլոր հիվանդանոցներում է առկա: Ոչ թե հիվանդություն, այլ շաքարային դիաբետը կենսակերպ դարձրած երեխաներն էլ գիտեն, որ դեղորայքի ընդունումից և սննդակարգը կազմելուց առաջ նախ` չափում են արյան մեջ շաքարի մակարդակը։ Իսկ դա որոշում են այս […]

̰
Հայերի համար Ազնավուրը սիմվոլ է, ֆրանսիացիների համար՝ լեգենդ. Հելեն Սեգարա

18:38 30.04.2019

«Ունենալով հայ մայրիկ՝ ես մեծացել եմ Շառլ Ազնավուրի երգերով: Հայերի համար նա սիմվոլ է, ֆրանսիացիների համար՝ լեգենդ: Նրանից լույս էր ճառագում աշխարհի չորս կողմերում, նրա երգերը հավաքական հիշողության մի մասնիկն են»,- հայազգի մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված` Մարսելում այսօր կայանալիք համերգից առաջ պատմել է ֆրանսիացի երգչուհի Հելեն Սեգարան: Կյանքի վերջին տարիներին Ազնավուրը նախընտրում էր […]

̰
Քողարկված արագաչափի օգտագործման շուրջ քննարկումներ չկան. ՃՈ պետի տեղակալ

18:27 30.04.2019

««Արագաչափերի բիզնես» հասկացություն գոյություն ունենալ չի կարող: ՃՈ կողմից օգտագործող ամբողջ գույքը՝ տեսախցիկները, արագաչափերը, ինչպես նաև պարեկային ավտոմոբիլներում տեղադրված սարքավորումները  պետության սեփականությունն են, այլ բան է, որ փողոցներում տեղադրված արագաչափերն ու տեսախցիկները հանձնված են հավատարմագրային կառավարման»,- լրագրողի հարցին ի պատասխան, թե ում է պատկանում արագաչափերի բիզնեսը, պատասխանեց ՀՀ ՃՈ պետի տեղակալ Արման Չիլինգարյանը: Ոստիկանության լրատվության […]

̰
Գյումրիում մեկնարկել է HAY-AT JAZZ ջազային փառատոնը

17:55 30.04.2019

Հայը ջազում, ջազը բակում … Նույն այս կարգախոսով երկրորդ անգամ Գյումրիում մեկնարկել է ջազային փառատոնը: Մեկնարկը տրվել է այսօր՝ ապրիլի 30-ին` Ջազի միջազգային օրը: Փառատոնը շարունակվելու է մինչև մայիսի 3-ը: Գյումրիի քաղաքապետարանի և «Մանուկյան» ընկերության նախաձեռնությունը ջազային հարթակների են վերածվում քաղաքի թանգարանների բակերը: Մշակույթի միահյուսում, բարձրաճաշակ երաժշտության մատուցում և ճաշակի ձևավորում. սա է, որ ջազ […]

̰
ՌԴ-ն կողմ է հակամարտության գոտիներում գերիների փոխանակությանը՝  վստահության հաստատման համար. Լավրով

17:39 30.04.2019

Հակամարտության գոտիներում վստահության հաստատման համար Ռուսաստանը կողմ է գերիների փոխանակությանը՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Մենք բոլոր իրավիճակներում հանդես ենք գալիս նման դեպքերի սպառիչ մարդասիրական լուծման օգտին. աճյունների փոխանակում, ռազմագերիների, պահվող անձանց փոխանակում՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով: Մենք կարծում ենք, որ դա կնպաստի հակամարտության գոտիներում վստահության […]

̰
Երևանում այսօր խնդիր կա և՛ կայանատեղերի, և՛ երթևեկության հետ կապված. ՃՈ պետ

17:22 30.04.2019

«2017թ. ՀՀ տրանսպորտային միջոցներն ավելացել են 38 260-ով, 2018-ին՝ 73 562-ով, իսկ 2019թ. ապրիլի 29-ի տվյալներով՝ 32 115 տրանսպորտային միջոցով: Այս տրանսպորտային միջոցների մոտ 50 տոկոսն շահագործվում է Երևանում»,- այս մասին այսօր՝ ապրիլի 30-ին, կայացած ասուլիսի ժամանակ ասաց ՃՈ պետ Եգոր Կարապետյանը: Լրագրողները հարց ուղղեցին` արդյո՞ք հնարավոր չէ որոշ հատվածներում կայանելու մեկ րոպե թույլտվությունը դարձնել […]

̰
Պարտվեցինք ճակատամարտում, բայց ոչ պատերազմում. Շահնուր Մինասյան

17:21 30.04.2019

Ապրիլի 24-ին Բելգիայի Ներկայացուցիչների պալատն ընդունել է օրենսդրական նախաձեռնություն, որն ընդլայնում է ցեղապաշտության (ռասիզմի) և այլատյացության (քսենոֆոբիայի) մասին հոդված 20-ի գործառույթները, սակայն այն չի վերաբերում Հայոց ցեղասպանությանը: Այս նախաձեռնությունը բողոքի ալիք է բարձրացրել Բելգիայի հայերի շրջանում, և Բելգիայի մի շարք հայկական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ՝ «Հակաժխտողականության մասին օրենքն ամրապնդում է թուրքական ժխտողականությունը» վերնագրով: Հակահայ […]

̰
Մայիսի 5-ից ճանապարհային երթևեկության մի շարք փոփոխություններ ուժի մեջ կմտնեն

17:10 30.04.2019

Մայիսի 5-ին ճանապարհային երթևեկության մի շարք փոփոխություններ ուժի մեջ կմտնեն, այդ թվում`այսպես կոչված «վաֆլիները» և խնդրահարույց խաչմերուկներում նորից կգծանշվեն «վաֆլիներով», կդրվեն ճանապարհային նշաններ և խախտողները կտուգանվեն 5000 դրամով: Այս մասին այսօր՝ ապրիլի 30-ին, ասաց ՀՀ ՃՈ պետ Եգոր Կարապետյանը: Եգոր Կարապետյանը հիշեցրեց, որ երբ այդ վաֆլիանման գծանշումներն արվել էին, հայտարարություն էր տարածվել, որ դա փորձնական […]

̰
Պոլսում նոր պատրիարքի ընտրության գործընթաց է սկսվել. Այն ղեկավարելու է Արամ Աթեշյանը

17:06 30.04.2019

Պոլսո պատրիարք Մեսրոպ արք. Մութաֆյանի մահից 40 օր անց Պոլսո Հայոց պատրիարքարանի կրոնական ժողովը որոշել է դիմել Ստամբուլի նահանգապետարան՝ նոր պատրիարքի ընտրություններ անցկացնելու համար: Այս մասին հայտնում է Պոլսո Հայոց պատրիարքարանը` նշելով, որ երեկ Կրոնական ժողովի ժամանակ գաղտնի քվեարկություն է անցկացվել, որի արդյունքում որոշվել է ընտրական գործընթացն իրականացնել Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի […]

̰
Հայաստանի Մ-16 հավաքականը՝ ՈւԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի հաղթող

16:50 30.04.2019

Ապրիլի 30-ին Բոսնիայի և Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևոյում կայացավ ՈւԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի վերջին տուրի Հայաստան Մ-16-Ջիբրալթար Մ-16 հանդիպումը: Խաղն ավարտվեց մեր ֆուտբոլիստների հաղթանակով 2:0 հաշվով: Դուբլի հեղինակ դարձավ Սամվել Հակոբյանը: Հայաստանի Մ-16 հավաքականը վաստակեց յոթ միավոր և, անկախ Բոսնիա և Հերցեգովինա-Չեռնոգորիա հանդիպման արդյունքից, հռչակվեց մրցաշարի հաղթող:

̰
«Էլեկտրիկ Երևանի» քրգործի նախաքննությունը կվերսկսվի. Աշոտ Մելիքյան

16:46 30.04.2019

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ դատարանը բավարարել է «Էլեկտրիկ Երևանի» դեպքերից տուժած լրագրողների ներկայացրած բողոքը: «Շատ կարևոր լուր. դատախազությունը վերացրել է ՀՔԾ-ի որոշումը՝ «Էլեկտրիկ Երևանի» քրեական գործով վարույթը կասեցնելու մասին, և հանձնարարել է վերսկսել նախաքննությունը։ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի և փաստաբան Կարեն Տոնոյանի աջակցությամբ, երեք տուժած լրագրողներ՝ […]

̰
Այսօր Հայաստանը դինամիկ զարգացող երկիր է. Նիկոլ Փաշինյան

16:00 30.04.2019

Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստից հետո ԵԱՏՄ անդամ պետությունների վարչապետները ընդլայնված կազմով են հանդիպել: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է մեր երկրի կառավարության դիրքորոշումը միության կազմում ընթացող բարեփոխումների և իրականացվող գործընթացների վերաբերյալ: «Մեզ համար մեծ պատիվ է նախագահել այս կարևոր միջազգային կազմակերպությունում և մեր երկրում ընդունել բարեկամական երկրների ղեկավարներին, որոնց հետ մենք […]

̰
Ցավոք սրտի, մարդու իրավունքների համընդհանրության սկզբունքը հաճախ չի գործում. Արցախի ՄԻՊ

15:48 30.04.2019

«Մարդու իրավունքների ոլորտն այնպիսին է, որ անընդհատ աշխատելու կարիք կա»,- այս մասին ԱԺ-ում ասել է Արցախի Հանրապետության ՄԻՊ Արտակ Բեգլարյանը: Բեգլարյանը նշեց, որ բողոքներ լինում են, սակայն նրանք փորձում են միայն բողոքներով չբավարարվել, այսինքն` փորձում են իրականացնել առանձին հետազոտություններ: Արցախի ՄԻՊ-ը որպես օրինակ նշեց քրեակատարողական հիմնարկներում կատարված աշխատանքները և շեշտեց, որ արդեն որոշակի հետազոտություններ են […]

̰
Տավուշում վիրավորված պայմանագրային զինծառայողի վիճակը ծանր կայուն է. Արծրուն Հովհաննիսյան

15:41 30.04.2019

Տավուշում վիրավորված պայմանագրային զինծառայողի վիճակը ծանր կայուն է, վիրավորվել է գլխից, շուտով ուղղաթիռով կտեղափոխվի Երևան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ դեպքը տեղի է ունեցել այսօր: Զինծառայողը վիրավորվել է հակառակորդի կրակոցից: Այլ մանրամասներ նա չհաղորդեց:

̰
Կովկասյան ընձառյուծը շարունակում է մնալ Հայաստանի տարածքում

15:28 30.04.2019

ՀՀ բնապահպանության նախարարության, «Խոսրովի անտառ» պետական արգելոցի և Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF Armenia), Կովկասի բնության հիմնադրամի (CNF – Caucasus Nature Fund) համատեղ աշխատանքների արդյունքում 2018թ. հունվարի 23-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցում հայտնված կովկասյան ընձառյուծը դեռևս գտնվում է արգելոցի տարածքում: Այս մասին հայտնում են «Խոսրովի անտառ» պետական արգելոցից: Արգելոցում ժայռերի, սնունդ հանդիսացող կենդանատեսակների առկայությունը նպաստավոր պայմաններ […]

̰
Արարատ Միրզոյանը շնորհակալական նամակ է հղել Պորտուգալիայի խորհրդարանի նախագահին

15:14 30.04.2019

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը շնորհակալական նամակ է հղել Պորտուգալիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Էդուարդո Ֆեռո Ռոդրիգեսին: Նամակում ասված է. «Ձերդ գերազանցություն Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և անձամբ իմ անունից մեր խորին երախտագիտությունն ու գոհունակությունն ենք հայտնում Պորտուգալիայի Հանրապետության խորհրդարանի կողմից 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման համար: Ճանաչելով Հայոց ցեղասպանությունը` […]

̰
Փոխադարձ հարգանքի մթնոլորտում պետք է լուծվի այս վեճը. Զեյնալյանը Քոչարյանի գործի մասին

15:12 30.04.2019

«Ժամանակ չեմ ունեցել ծանոթանալու մեղադրական եզրակացությանը և, բնականաբար, չեմ ձևավորել տեսակետ: Եթե ունենամ էլ, դրա վերաբերյալ բարձրաձայնելու իրավունք չեմ ունենա»,- ապրիլի 29-ին հրապարակված Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի և մյուսների գործով մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության մասին հարցին ի պատասխան` ասաց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Նա նաև նշեց, որ այստեղ վեճ կա, և այդ վեճը պետք է […]

̰
Հայաստանը ԵԱՏՄ-ում նախագահության ընթացքում կգործադրի բոլոր ջանքերը` ինտեգրացիայի դրական դինամիկայի ամրապնդման ուղղությամբ

15:10 30.04.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Երևանում` Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, այսօր սկսվել են Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի աշխատանքները: 2019 թ. հունվարի 1-ից Հայաստանն ստանձնել է ԵԱՏՄ մարմինների` Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի, Եվրասիական միջկառավարական խորհրդի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նախագահությունը: Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Երևան են ժամանել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան […]

̰
BACK_TO_TOP