TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+15.09 oC

Գլխավոր

Ասում են՝ ա´յ, Նիկոլը մեծամտացել ա. Փաշինյանը՝ իրեն քննադատողներին

16:12 15.04.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 15-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՊԵԿ աշխատակցին դրոշի նկատմամբ ոչ հարիր վերաբերմունքի պատճառով աշխատանքից ազատելու իր կարգադրությանը: Լրագրողները վարչապետին հայտնեցին՝ ՊԵԿ աշխատակցի հարցով իրեն բաց նամակով էր դիմել պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: «Ես կարծում եմ՝ եթե այդպես գնա, հաջորդ բաց նամակը կլինի այն մասին, որ Սերժ Սարգսյանի աշխատանքային իրավունքները խախտել ենք, […]

̰
Միհրան Պողոսյանը բյուջեից հափշտակել է ավելի քան 44 մլն դրամ. հայտարարվել է հետախուզում

15:58 15.04.2019

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և […]

̰
Մոսկվայում շարունակվում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների փակ հանդիպումը

15:47 15.04.2019

Մոսկվայում շարունակվում է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավար Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որին մասնակցում են նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Հանդիպումն ընթանում է փակ ռեժիմով: Երեք երկրների ներկայացուցիչների միջև ընթացող բանակցությունների առանցքում Արցախյան հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցերի քննարկումներն են: SHANTNEWS.am-ի մոսկովյան թղթակցի փոխանցմամբ՝ մինչ բանակցությունների […]

̰
Եթե տեսնենք՝ մի տարի առաջ այս օրերին ինչ էր ասում պարոն Մարուքյանը, շատ բան հասկանալի կդառնա. Փաշինյան

15:43 15.04.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ագրարային համալսարան կատարած այցից հետո պատասխանեց լրագրողների հարցերին: Վարչապետին հիշեցրին՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Քաղաքացու օր հռչակելու կառավարության նախաձեռնության մասին ասել էր՝ կառավարությունն ինքն իրեն մեծարելու օր է ընտրել, նաև նշել, որ քաղաքացին այսօր սոսկ հպատակ է: Մարուքյանի խոսքին արձագանքելու, մեկնաբանելու հորդորին Փաշինյանը պատասխանեց. «Ի՞նչ կա այդտեղ մեկնաբանելու: […]

̰
Կոնկրետ քանի՞ աշխատատեղ է կրճատվելու առայժմ կասկածելի բարեփոխումների արդյունքում. պատգամավորը` Արտակ Զեյնալյանին

15:26 15.04.2019

«Որևէ հարց խնդրում եմ չանձնավորել: Կոնկրետ քանի՞ հաստիք  կամ աշխատատեղ է կրճատվելու առայժմ կասկածելի բարեփոխումների արդյունքում, ի՞նչ արժե այդ հաճույքը, և ԲՀԿ-ն միշտ կարևորել է մշակույթի ու Սփյուռքի դերը և մեզ հետաքրքիր է՝ արդյո՞ք այս նախագծի հետ կապված հարցերի քննարկում եղել է մշակույթի գործիչների կամ սփյուռքի ներկայացուցիչների հետ»,- ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում «Կառավարության կառուցվածքի […]

̰
Քանի՞ աշխատատեղ կկրճատվի, և ովքե՞ր դուրս կմնան կառավարությունից նախարարությունների միավորման արդյունքում. Զեյնալյան

15:12 15.04.2019

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր քննարկում է «Կառավարության կառուցվածքի մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը: Ըստ այնմ՝ նախատեսվում է փոփոխել կառավարության կառուցվածքը, որը ենթադրում է նախարարությունների թվի կրճատում: Դրա արդյունքում մի շարք նախարարություններ կմիավորվի և կձևավորվի 12 նախարարություն, կվերացվի նաև առաջին փոխվարչապետի պաշտոնը: Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ներկայացրել է սպասվող փոփոխությունները […]

̰
Ես օրը էսքան թուղթ եմ ստորագրում. Նիկոլ Փաշինյանը՝ Ագրարային համալսարանի ռեկտորին

15:02 15.04.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Հայաստանի ագրարային համալսարան: Բուհի ռեկտորը՝ Վարդան Ուռուտյանը, վարչապետին ծանոթացրեց Ագրարային համալսարանում իրականացված ծրագրերին: Նա տեղեկացրեց, որ աշխատում են Mulberry համակարգով, ասաց՝ բուհում նախկինում չի եղել էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ: «Ես առաջին անգամ շոկի մեջ էի, երբ էսքան թուղթ էի ստորագրում ամեն օր: Հիմա, փառք Աստծո, էլ դա չունենք»,- ասաց […]

̰

14:58 15.04.2019

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ներկայացրեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերով հիմնական իրավակարգավորումները: Այս նոր օրենքի նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում  17 նախարարության փոխարեն կլինի 12 նախարարություն: Ըստ այդմ` կունենանք հետևյալ նախարարությունները. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն Առողջապահության նախարարություն […]

̰
Խնդրում և պահանջում ենք ներկայացնել նոր բացված 50 հազ. աշխատատեղերին վերաբերող տեղեկանք. «Ժառանգություն»-ը բաց նամակ է հղել վարչապետին

14:28 15.04.2019

«Ժառանգություն» կուսակցությունը բաց նամակ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին` պահանջելով ներկայացնել նոր բացված 50 հազար աշխատատեղերին վերաբերող տեղեկանք: Նամակում մասնավորապես ասվում է. «Հարգելի՛ պարոն վարչապետ, ապրիլի 11-ին ելույթ ունենալով ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի լիագումար նիստում՝ Դուք հայտարարեցիք, որ Ձեր իշխանության օրոք Հայաստանի Հանրապետությունում ստեղծվել է 50 հազար աշխատատեղ։ Սա չափազանց պատասխանատու և մեր պետության ու քաղաքացու համար […]

̰
Մնացականյանը և Մամեդյարովը հանդիպում են անցկացնում Լավրովի և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ

13:44 15.04.2019

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որ սկսվել էր Ռուսաստանի ԱԳ նախարարի մասնակցությամբ, ընդլայնվել է: Այժմ հանդիպմանը ներկա են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը։ Այս մասին գրառում է կատարել ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։ https://www.facebook.com/anna.a.naghdalyan/posts/10155835339772434

̰
Զարթոնքում հիմա էլ ստորագրություններ են հավաքում՝ դպրոցի տնօրենի և փոխտնօրենի հրաժարականի պահանջով

13:31 15.04.2019

Արմավիրի մարզի Զարթոնք համայնքում, չնայած համայնքապետի հրաժարականին, իրավիճակը շարունակում է լարված մնալ: Համայնքի բնակիչներից SHANTNEWS.am-ին հայտնել են, որ գյուղում որոշել են գնալ մարզպետարան՝ դպրոցի տնօրենի ու փոխտնօրենի հրաժարականի պահանջով: Այդ պահանջով ստորագրահավաք է սկսվել, և բնակիչներն իրենց հետ մարզպետարան են տանելու նաև ստորագրություններ: Ըստ մեր աղբյուրի՝ գնալու համար պատասխանի են սպասում, քանի որ մարզպետարանից խոստացել […]

̰
Արդյո՞ք Ձեր կողքին չկան Դրոշի պատիվն անարգող կամ դրա արժեքը չգիտակցող յուրայիններ. Պետրոսյանը` Փաշինյանին

13:30 15.04.2019

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում բաց նամակ է հրապարակել, որն ուղղված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: «Պարոն Փաշինյան, որպես աշխատանքը խրախուսող վարչապետ, մտադիր չե՞ք ուսումնասիրել Ձեր անմիջական ցուցումով աշխատանքից ազատված մաքսավորի աշխատանքային անցյալը և, եթե պարզվի, որ նա եղել է իր բուն գործառույթների գիտակ և կարգապահ ծառայող, նույնքան անշրջանցելի ցուցում տալ աշխատողին […]

̰
Արցախում կթխվի աշխարհում ամենամեծ ժենգյալով հացը

13:22 15.04.2019

Մայիսի 11-ին Հաթերքում կայանալիք ժենգյալով հացի երկրորդ փառատոնի ընթացքում նախատեսվում է պատրաստել աշխարհի ամենամեծ ժենգյալով հացը՝ մոտ 3 մետր երկարությամբ:  Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է փառատոնի կազմակերպիչ, «Էկոտուրիզմն Արցախում» նախաձեռնող խմբի ղեկավար Սամվել Միրզախանյանը: «Անցած տարվա դեկտեմբերին Արցախում արդեն պատրաստվել է ամենամեծ ժենգյալով հացը, որը գրանցվել է Հայկական դյուցազնագրքում։ Այս անգամ գործի վարպետները […]

̰
Նիկոլ Փաշինյանը պատասխանելու է քաղաքացիների հարցերին

13:21 15.04.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ այս ուրբաթ ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատասխանելու է քաղաքացիների հարցերին: «Սիրելի հայրենակիցներ. Ուրբաթ օրը՝ ժամը 20.00-ին, ֆեյսբուքյան իմ այս էջի ուղիղ եթերում կպատասխանեմ ձեր հարցերին: Կաշխատենք նույն սկզբունքով. կպատասխանեմ ամենաշատ like հավաքած հարցերին: Հասկանում եմ, որ սա անխոցելի սկզբունք չէ, բայց առայժմ հարյուրավոր, երբեմն […]

̰
Սիրիա մեկնած հայ բժիշկները օգնություն են ցուցաբերում նաև օտարազգիներին

13:20 15.04.2019

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նազելի Էլբակյանը SHANTNEWS.am-ին հայտնել է, որ Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող սակրավորները վերջին օրերի ընթացքում գործնական պարապմունքներ են անցկացնում՝ խմբի ղեկավար Արա Մարտիրոսյանի գլխավորությամբ: Հիշեցնենք, որ Արա Մարտիրոսյանը «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի գլխավոր տեսուչն է: Ինչ վերաբերում է տեղում աշխատող բժիշկներին, ապա մարդասիրական առաքելության կազմում ընդգրկված […]

̰
Բացահայտվել է 81-ամյա տղամարդու սպանությունը. ձերբակալվածներից մեկը երիտասարդ աղջիկ է

13:08 15.04.2019

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է Էջմիածին քաղաքի բնակչի սպանությունը: Երկու անձ ձերբակալվել է: 2019թ. ապրիլի 13-ին՝ ժամը 18:30-ին, Էջմիածին քաղաքի բնակչից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ վերջինս չի կարողանում կապ հաստատել իր կնոջ հոր` նույն քաղաքի՝ 1938թ. ծնված բնակչի […]

̰
Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի և ՌԴ ԱԳ նախարարների հանդիպումը

13:04 15.04.2019

Մոսկվայում կայացել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը նրա ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։ Ընդամենը րոպեներ առաջ նա տեղեկացրել էր Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպման մեկնարկի մասին։ Ենթադրվում է, որ եռակողմ հանդիպումը հետևել է Մնացականյան-Լավրով երկկողմ հանդիպմանը։ https://www.facebook.com/photo.php?fbid=10155835298837434&set=a.10151324180562434&type=3&theater

̰
Մենք՝ հրեաներս, որոնց մեծ մասը տուժել է Հոլոքոստի պատճառով, պարտավոր ենք ուղղել անարդարությունը. իսրայելցի լրագրողը բաց նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին

13:02 15.04.2019

10 տարուց ի վեր Փարիզի արևելյան լեզուների և քաղաքակրթությունների պետական ինստիտուտի և Փարիզի Կաթոլիկ ինստիտուտի շրջանավարտ, «Israel Magazine»-ի թղթակից Հայիմ Իզեմանը մշտապես անդրադառնում է էթնիկ թեմաներին: Նա մասնավորապես հաճախ է գրել Հայոց ցեղասպանության ճանաչման գործում Իսրայելի «ավանդույթների» մասին: Օզմանը նաև Կնեսետին կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Times of Israel»-ում վերջերս հրապարակված բաց նամակը նա […]

̰
Մոսկվայում մեկնարկել է Մնացականյան-Մամեդյարով-Լավրով հանդիպումը

12:55 15.04.2019

Ռուսաստանի մայրաքաղաքում մեկնարկել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը, որի ժամանակ քննարկվելու են Արցախյան հակամարտության կարգավորմանն ուղղված հարցեր։ Հանդիպման մեկնարկի մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։ https://www.facebook.com/photo.php?fbid=10155835291562434&set=a.10151324180562434&type=3&theater

̰
Թբիլիսիում այրվել է բարերար Մելիք-Ազարյանցի շենքի մի մասը

12:54 15.04.2019

Թբիլիսիի կենտրոնում` Ռուսթավելիի պողոտայում, տեղակայված հայ բարերար, գործարար Ալեքսանդր Մելիք-Ազարյանցի կառուցած շենքում հրդեհ է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում է aliq.ge-ն: Շենքում գործում են հագուստի խանութներ, ռեստորաններ, շենքի 70 տոկոսը պատկանում է «Սիլքրոուդ գրուփ» կազմակերպությանը: Երեկ՝ ապրիլի 14-ին, հրդեհը բռնկվել է «Խինկլիս սախլի» ռեստորանում: Տարհանվել են բոլոր աշխատակիցներն ու հաճախորդները: Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության […]

̰
Զարթոնքում խուլիգանության դեպքի առթիվ հարուցված քրգործով երկու անձ է ձերբակալվել

11:44 15.04.2019

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում տեղի ունեցած խուլիգանության դեպքի մի շարք հանգամանքներ, ձերբակալվել է նույն գյուղի երկու բնակիչ: Նախնական տվյալներով՝ 2019թ. ապրիլի 13-ին` ժամը 08:30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի երեք բնակչի միջև փողոցում վիճաբանություն է ծագել՝ նախօրեին մասնակիցներից […]

̰
Հայերը մոմավառություն են արել Սպիտակ տան առջև՝ Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջով

11:28 15.04.2019

Սպիտակ տան առջև անցած մոմավառությունը հիշեցում էր Միացյալ Նահանգների նախագահին Հայոց ցեղասպանության փաստը ճանաչելու պահանջի մասին: Պահանջ, որն ըստ հավաքվածների, անհրաժեշտ է պատմական արդարության վերականգնման և ապագայում նման ողբերգության կանխման համար, հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը: Այս անգամ մոմավառության մասնակիցները որոշեցին նաև հատուկ շնորհակալություն հայտնել ԱՄՆ-ի այն նահանգներին, որոնք մեկ դար առաջ հատուկ ներդրում ունեին ցեղասպանությունից […]

̰
Չեմ հոգնի կրկնել, որ միտքն է առաջընթացի միակ շարժիչը․ Փաշինյան

10:45 15.04.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ձեթի վերամշակված թափոններից բիովառելիքի ստեղծմանը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Չեմ հոգնի կրկնել, որ միտքն է առաջընթացի միակ շարժիչը: Իսկ Հայաստանում մտավոր ահռելի պոտենցիալ կա: Վկան՝ կցված տեսանյութը»: https://www.facebook.com/armgovernment/videos/vb.171792282843844/820670334962706/?type=2&theater  

̰
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են #SutNikol նախաձեռնության անդամներին

10:22 15.04.2019

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են ոստիկանության բաժին: Այցն առնչություն է ունեցել Երևանի փողոցներում վաղ առավոտից ակցիա իրականացնող երիտասարդներին բերման ենթարկելու հետ։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից: Հիշեցնենք, որ այսօր #SutNikol նախաձեռնության համակարգողներ Նարեկ Սամսոնյանը, Արթուր Դանիելյանը և Կոնստանտին Տեր-Նակալյանը բերման են ենթարկվել Ոստիկանության կենտրոնի բաժին։ Նախաձեռնության անդամները քաղաքի փողոցները պատում էին #sutNikol նշումներով:

̰
Հայաստանը գտնվելու է ցիկլոնի ազդեցության գոտում, օդի ջերմաստիճանը կնվազի 10-12 աստիճանով. Գագիկ Սուրենյան

09:55 15.04.2019

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել տեղեկացնելով, որ ապրիլի 16-20-ը Հայաստանը գտնվելու է ցիկլոնի ազդեցության գոտում: Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Ապրիլի 16-20-ին Հայաստանը գտնվելու է ցիկլոնի ազդեցության գոտում, որը ամենաակտիվը կլինի ապրիլի 17-ին։ Ապրիլի 16-ի երեկոյան ժամերից մինչև ապրիլի 20-ը հանարապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ […]

̰
Հայաստանն առաջին պետությունն է, որ միացավ Սբ. Հուդայի մանկական հետազոտական հիվանդանոցի՝ քաղցկեղի դեմ պայքարի ծրագրին

09:15 15.04.2019

Հայաստանն առաջին պետությունն է, որ համաձայնագիր է կնքել աշխարհի լավագույն հիվանդանոցներից մեկի՝ ԱՄՆ Մեմֆիս քաղաքում գտնվող Սուրբ Հուդայի մանկական հետազոտական հիվանդանոցի (St.Jude Children’s Research Hospital) հետ: Համագործակցության հուշագիրը կնքվել է ապրիլի 12-ին Սուրբ Հուդայի մանկական հետազոտական հիվանդանոցի, Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի և «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի միջև: Համաձայնագրերը ստորագրել […]

̰
Հայաստանը կարող է դառնալ աշխարհում տուրիզմի բրենդներից մեկը․ Նաիրա Զոհրաբյան

09:01 15.04.2019

Հայաստանը կարող է դառնալ աշխարհում տուրիզմի բրենդերից մեկը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը։ «Կանադահայ գործարարներից մեկը մտածում է Էրեբունի բերդաքաղաքը, Խնձորեսկի քարանձավներն ու Քարահունջը դարձնել զբոսաշրջության աշխարհահռչակ բրենդներ։ Որովհետև Էրեբունին, Խնձորեսկի քարանձավներն ու Քարահունջը աշխարհում բացառիկ են։ Շատ եմ ուզում, որ այս նախաձեռնությունը ստացվի»։

̰
Ասանժը դեսպանատան շենքում սքեյթով է շրջել

08:43 15.04.2019

Հրապարակվել է տեսանյութ, որում WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը երևում է Լոնդոնում Էկվադորի դեսպանատան շենքում սքեյթով շրջելիս։ Ինչպես գրում է El País պարբերականը, կադրերը ֆիքսել են դեսպանատան հսկման տեսախցիկները։ Տեսագրությունում է հայտնվել նաև դեսպանատան անվտանգության աշխատակիցների հետ տղամարդու կոնֆլիկտը։ 2016 թվականին Ասանժի լոգասենյակի ցնցուղը կոտրվել էր, ինչի պատճառով  դիվանագիտական առաքելության աշխատակիցները ստիպված են եղել սանտեխնիկ կանչել։ […]

̰
ԱՄՆ-ի հարավային նահանգներում պտտահողմը 8 մարդու կյանք է խլել

08:28 15.04.2019

ԱՄՆ-ի հարավային նահանգներին հարվածած պտտահողմը 8 մարդու մահվան պատճառ է դարձել։ Այս մասին հայտնում է USA Today-ը։ Պտտահողմից առավել տուժել են Տեխաս, Լուիզիանա, Միսսիսիպի և Ալաբամա նահանգները։ Հաղորդվում է մի քանի տասնյակ վիրավորների մասին։ Տեխասի քաղաքներից մեկում առնվազն 25 մարդ է տուժել, նրանցից 8-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։ Եվս 19-ը վիրավորվել են Միսսիսիպիում։ Միայն […]

̰
Լիբիայում մարտերի ընթացքում զոհվածների թիվը հասել է 147-ի

08:16 15.04.2019

Լիբիայում, որի մայրաքաղաք Տրիպոլին դարձել է մարտական գործողությունների թատերաբեմ, զոհերի թիվը հասել է 147-ի, 614 մարդ վնասվածքներ է ստացել։ Այս մասին ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության լիբիական գրասենյակի տարածած հայտարարությունում, փոխանցում է RIA Novosti-ն։ Կազմակերպության թվիթերյան հաղորդագրությունում նշվում է, որ Լիբիայում ճգնաժամ է։ ԱՀԿ-ն վիրաբուժական բրիգադներ է տեղակայել Տրիպոլիի շրջանի հիվանդանոցում՝ վիրավորների հոսքին սպասարկելու համար։ […]

̰
BACK_TO_TOP