15:52 16.04.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը խորհրդարանում ՍԴ դատավորի թեկնածու Գոռ Հովհաննիսյանի ծրագրի քննարկումից հետո նշեց, որ իրեն զարմացրել են քննարկումների ընթացքն ու շեշտադրումները: «Ես զարմանում եմ, թե ինչու ենք այստեղ քննարկում այդ հարցը: Դա դարձել է նեգատիվ բան. հանրապետության նախագահը՝ սահմանադրական մի մարմին, իր իրավասություններով խորհրդարանին է ներկայացրել թեկնածություն, խորհրդարանը՝ իշխանության մյուս թևը, […]
15:51 16.04.2019
ԱԺ այսօրվա նիստի ընդմիջման ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ իրեն ուղղված հորդորին: «Ես հիշում եմ 1 տարի առաջ, երեկ չէ առաջին օրը, 6 ամիս առաջ, 5 տարի առաջ ինչեր եմ ասել և իմ բոլոր ասածներին տեր եմ և հպարտանում եմ իմ բոլոր ասածների համար: Ես 1 տարի առաջ այս […]
15:20 16.04.2019
Հայաստանի ԱԳ նախարարի հետ վերջին հանդիպման արդյունքում Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը հասկացել է, թե ինչ խնդիրներ կան, որոնք խոչընդոտում են Արցախյան հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունների առաջխաղացմանը։ Նրա խոսքով՝ Հայաստանը շեշտը դնում է Արցախի կարգավիճակի ու անվտանգության վրա, իսկ իրենց կողմից առաջարկվող օրակարգը վերաբերում է Արցախի տարածքից հայկական զորքերը հանելուն և փախստականների վերադարձին։ Ըստ նրա՝ […]
14:54 16.04.2019
«Միհրան Պողոսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Աշխատանքները կկատարվեն, հետո կիմանաք»,- այս մասին լրագրողներին տեղեկացրել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: ԱԱԾ պետը նաև հայտնեց, որ Պողոսյանի գտնվելու վայրը հայտնի է: Հիշեցնենք` ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին […]
14:47 16.04.2019
ՄԱԿ Գլխավոր ասամբլեան միաձայն ընդունել է ՄԱԿ-ի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության միջև համագործակցության վերաբերյալ բանաձևը, որի բանակցային գործընթացը ՄԱԿ-ում համակարգվել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում նախագահող Հայաստանի կողմից: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, բանաձևը Գլխավոր ասամբլեայի լիագումար նիստի հաստատմանը ներկայացրել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի տեղակալ Սոֆյա Սիմոնյանը` նշելով, որ բանաձևն անդրադառնում […]
14:44 16.04.2019
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և տեղեկացրել է, որ վաղը ամպրոպ ու անձրև է սպասվում: «Հիշեցնում ենք, որ վաղը, հատկապես առավոտյան ժամերին սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ»,- գրել է Սուրենյանը։
14:41 16.04.2019
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ցավակցական նամակ է հղել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյին` կապված Փարիզի Աստվածամոր տաճարում տեղի ունեցած հրդեհի հետ: «Խորին ափսոսանքով և տխրությամբ տեղեկացա երեկ Փարիզում կատարվածի մասին: Փարիզի Աստվածամոր տաճարը՝ համաշխարհային արվեստի գլուխգործոցը, Ֆրանսիայի պատմության վկան, Փարիզի խորհրդանիշը… Երեկ երեկոյան ու գիշերը, հետևելով Ֆրանսիայից ստացվող լրահոսին, հետևում էի նաև համացանցի հայկական հատվածի արձագանքներին: […]
14:30 16.04.2019
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Սիլվա Համբարձումյանի քաղաքացիական հայցի քննությունը հետաձգվել է մինչև սեպտեմբեր: Նախագահող դատավոր Էդիկ Ավետիսյանն արձանագրել է, որ պատասխանող կողմը պատշաճ ծանուցված չի եղել և չի ներկայացել դատարան: Հիշեցնենք՝ հայցը ներկայացրել է ՀՀ երկրորդ նախագահի ներկայացուցիչ Արամ Օրբելյանը՝ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքելու և Սիլվա Համբարձումյանից երկու միլիոն ՀՀ […]
14:18 16.04.2019
2018թ. ապրիլ ամսին ներմուծվել է 4324 ավտոմեքենա: 2019-ի ապրիլի 15-ի դրությամբ արդեն ներմուծվել է 4706 ավտոմեքենա (108%): Այս մասին տեղեկանում ենք ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշան Ներսիսյանի գրառումից: Գրառման մեջ մասնավորապես ասվում է. «Ավտոմեքենաների մաքսազերծման գործընթացը ապակենտրոնացվել է և բացի Արարատյան թիվ 2 բաժնից (Նորագավիթի ավտոմաքսատուն) մաքսազերծում կատարվում է նաև մնացած բոլոր մաքսատներում: – Արարատյան թիվ […]
14:14 16.04.2019
Մեղրիի զորամասում զինծառայողների անհնազանդության, զորամասը լքելու և դրան հետևած իրադարձությունների առիթով հարուցված քրեական գործով դատախազի ցուցումով մեղադրանք է առաջադրվել մի քանի զինծառայողի։ Այս մասին դատախազությունից տեղեկացրին ShantNews.am-ին։ Զինծառայողներին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի Քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի 2-րդ մասով, քանի որ նրանց մեղսագրվում է զինծառայության առանձին պարտականություններ կատարելուց հրաժարվելը։ Այս հոդվածի այս կետով զինծառայողներին սպասվում է […]
13:40 16.04.2019
Սիրիայի Արաբական Հանրապետությունում ՀՀ հումանիտար առաքելություն իրականացնող անձնակազմի սակրավորները մի քանի օր տևած պարապմունքներից և Հալեպի բնակիչներին պատկանող տարածքներում տեխնիկական տեղազննություններ կատարելուց հետո շարունակում են ականազերծման աշխատանքները: Այս մասին հայտնում է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի» ֆեյսբուքյան էջը։ Խմբի ղեկավար Արա Մարտիրոսյանը հայտնել է, որ աշխատանքների ընթացքում հանդիպում են և հակատանկային, և հակահետևակային ականների, քիչ […]
13:20 16.04.2019
Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի ԱԳ նախարարների ու Մինսկի խմբի համանախագահների հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ՀՀ և Արցախի քաղաքացիները կարող են այցելել Ադրբեջանում դատապարտված հայերին, և հակառակը՝ ադրբեջանցիները կարող են այցելել Հայաստանում ու Արցախում ազատազրկված իրենց հարազատներին։ Պայմանավորվածություններից մեկն էլ վերաբերում էր նրան, որ լրատվամիջոցների ներկայացուցիչները պետք է հնարավորություն ունենան այցելել միմյանց երկրներ։ Սրա […]
13:10 16.04.2019
ՀՀ ոստիկանությունը 101 տարեկան է։ Օրվա առիթով այսօր հանդիսավոր միջոցառում է կազմակերպվել, որին մասնակցում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ոստիկանության օրվան նվիրված տոնին վարչապետին ու կառավարության անդամներին դիմավորել է Ոստիկանության պատվո պահակախումբը` կատարելով մի քանի դեֆիլե պար:
13:06 16.04.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջիններից է արձագանքել Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհին՝ գրառում կատարելով թվիթերյան իր էջում: Նրան հետևել են այլ երկրների լիդերները: Բոլորը վշտակցել են ֆրանսիացիներին և հույս հայտնել, որ տաճարը կվերականգնվի: Դոնալդ Թրամփ, ԱՄՆ նախագահ «Այնքան սարսափելի է տեսնել հրդեհը Փարիզի Աստվածամոր տաճարում: Աստված օրհնի Ֆրանսիայի ժողովրդին»: Հայկո Մաաս, Գերմանիայի արտաքին գործերի նախարար «Այս […]
13:05 16.04.2019
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս Փարիզի Նոթր Տամ Տաճարին մէջ ծագած մեծ հրդեհին համար իր խոր ցաւը կը յայտնէ Նորին Սրբութիւն Ֆրանչիսկոս Պապին, Տաճարի հոգեւոր դասուն եւ Ֆրանսայի պետութեան ու ժողովուրդին։ Վեհափառ Հայրապետը եղած է Նոթր Տամ տաճարէն ներս եւ ծանօթ է անոր ներկայացուցած հոգեւոր, միջեկեղեցական ու պատմական իւրայատուկ կարեւորութեան։
12:45 16.04.2019
Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլա Ալի Խամենեին հավանություն է տվել երկրում ջրհեղեղից տուժածներին փոխհատուցում տրամադրելու և բնակելի շրջանները վերականգնելու նպատակով ֆինանսական օգնություն հատկացնելու կառավարության առաջարկին: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Աղբյուրը նշում է, որ երկրի Զարգացման հիմնադրամի միջոցներից արդեն շուրջ 2 միլիարդ դոլար է հատկացվել բնական աղետի հետևանքով տուժածներին: Ավելի վաղ Իրանի ներքին գործերի […]
12:32 16.04.2019
Ընդդիմության կողմից այսօրվա քննադատությանը արձագանքելիս ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անունից հանդես եկավ պատգամավոր Մխիթար Հայրապետյանը։ Նա ԱԺ ամբիոնից ասաց, որ հանձնաժողովում նույնիսկ նախագիծ կա, որը վստահել են ԼՀԿ խմբակցության անդամին, որպեսզի այն ներկայացվի հենց ընդդիմության կողմից։ «Պետք է միակողմի հարցին չնայել։ Պարո´ն Գորգիսյան … Ես լուռ լսել եմ, հարգալից եմ վերաբերվել, ուրեմն տեղից ոչ մի […]
12:26 16.04.2019
Սրտի խորը ցավով ենք հետևում Փարիզում տեղի ունեցող ողբերգությանը։ Այս մասին ասվում է Ամենայն հայոց կաթողիկոսի ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակված գրության մեջ: «Սուրբ Աստվածամոր տաճարը քրիստոնեական հավատի բազմադարյա վկայարաններից է, իր պատմական առաքելության հետ մեկտեղ մեր ժամանակներում նաև կարևոր խորհրդանիշը Ֆրանսիայի բարեկամ մեր երկրի։ Մեր աղոթական զորակցությունն ենք հայտնում բոլոր ֆրանսիացիներին, Կաթոլիկ մեր Քույր Եկեղեցուն»,- […]
12:08 16.04.2019
ԱԺ ամբիոնից իրենց հասցեին իշխանական պատգամավորներից մեկի հնչեցրած գնահատականներին արձագանքեցին երկու ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները։ Զոհրաբյանը նախ` հարցրեց՝ ինչ է այդ պատգամավորի անունը, ապա արձագանքեց նրա խոսքին։ «Համազա´սպ, մի քիչ զուսպ եղե´ք․ էն ինչ արել է ԲՀԿ-ն, երևի թե Ձեր քաղաքական շատ փոքր կենսագրությունը թույլ չի տալիս գնահատելու և հասկանալու»,- ասաց Զոհրաբյանը։ Նա բացատրեց, որ եթե […]
12:00 16.04.2019
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ապրիլի 16-ին իրենց խմբակցության ներկայացրած նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ կառավարությանն ուղղված կոչով հանդես եկավ: «Ուզում եմ կառավարությանը կոչ անել, որ այն նախագծերը, որ ներկայացվում են «Լուսավոր Հայաստան»-ի կողմից, մերժվում են, և հետագայում օգտագործում է կառավարությունը, գոնե ասվի, հայտարարվի, որ սա «Լուսավոր Հայաստան»-ն է առաջարկել: Սա սիրուն բան […]
11:51 16.04.2019
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ Զարթոնք համայնքի ղեկավարի կողմից առերևույթ յուրացումներ կատարելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել: 2019թ. մարտի 11-ին Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի թվով 6 բնակիչներ դիմում են ներկայացրել ՀՀ ոստիկանության Մեծամորի բաժին այն մասին, որ Զարթոնք համայնքի ղեկավարը թույլ է տվել մի շարք չարաշահումներ, […]
11:50 16.04.2019
Նոր խորհրդարանում արդեն ավանդույթ է դառնում, որ ընդդիմությունը բերում է նախագծեր, որոնք, մեղմ ասած, վիճելի են, ու «պոպուլիզմ» բառն այստեղ տեղին է։ Այս մասին այսօր ընդդիմադիրներին պատասխանելիս ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Համազասպ Դանիելյանը։ «Ավանդույթ է դարձել հանդես գալ ժողովրդի անունից։ Ժողովո´ւրդ, ուրեմն էսօր մենք լսում ենք ելույթներ, Գևորգ Պետրոսյանից՝ ողջամտության մասին, Նաիրա Զոհրաբյանից՝ զոմբիների […]
11:38 16.04.2019
«Մենք առաջին գիծ պահում ենք պարտադիր զինվորական ժամկետային զինծառայողներով, իսկ երկրորդ, երրորդ գիծ՝ ռեզերվային ծառայողներով։ Այսինքն` չգիտեմ, թե ոնց եք պատկերացնում։ Էս պարտադիր ժամկետային զինծառայողները ոնց որ սահմանապահ են, իսկ երկրորդ, երրորդ, չորրորդ գիծ պահում են ռեզերվային ուժերը։ Դրա համար էսօր ինչ-որ տեղ ճիշտ է, որ մեր պայմանագրային զինծառայողներն են։ Բայց մեր պայմանագրային զինծառայողների ո´չ […]
11:14 16.04.2019
Ազգային ժողովում առավոտյան մերժվեցին ԲՀԿ և ԼՀԿ պատգամավորների առաջարկած նախագծերը։ Պատճառներից մեկը գլխադասային հանձնաժողովի տված բացասական եզրակացությունն էր։ ԲՀԿ և ԼՀԿ պատգամավորները ընդդիմացան այս վարքին։ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն ԱԺ ամբիոնից իշխանական պատգամավորներին կոչ արեց չշարունակել նախորդ մեծամասնության քաղաքականությունը, երբ թույլ չէին տալիս, որ ընդդիմության առաջարկած նախագծերը հասնեին ԱԺ լիագումար նիստի քննարկմանը։ Մարուքյանը կոչ արեց, […]
11:03 16.04.2019
ԱԺ նիստն այսօր սկսվեց Գևորգ Պետրոսյանի և այլ պատգամավորների կողմից ներկայացված, Պետաիրավական հանձնաժողովում քննարկված ու բացասական եզրակացության արժանացած նախագծերի՝ օրակարգում ներառելու հարցի քննարկմամբ: Գևորգ Պետրոսյանը դարձյալ բարձրաձայնեց հարցը, թե ընդդիմության կողմից առաջարկված նախագծերը բացասական եզրակացության են արժանանում` առանց բովանդակության մեջ խորանալու: Իրենք առաջարկում էին վարչական տույժ սահմանել ՏԻՄ կամ պետական այն մարմինների նկատմամբ, ովքեր խոչընդոտում […]
10:15 16.04.2019
ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստը: Օրակարգում են կառավարության կողմից ներկայացված «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթի, նաև «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու […]
08:03 16.04.2019
Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկու տան մոտ ոստիկանությունը ձերբակալել է զինված անձանց, ովքեր «վրեժխնդրության նկատառումներով մահափորձի էին պատրաստվում»։ Այս մասին հայտնել է Գերագույն ռադայի պատգամավոր Անտոն Գերաշչենկոն ֆեյսբուքյան իր էջում։ Նրա խոսքով՝ չարագործներն իրենց մեքենայի հետևի նստատեղերը հանել էին ու դրանց փոխարեն տեղադրել ԴՇԿ գնդացիր՝ խոցման ավելի քան 3 կմ հեռահարությամբ։ Իրենց «զոհին» նրանք սպասել […]
07:46 16.04.2019
Երուսաղեմի Տաճարի լեռան վրա հրդեհ է բռնկվել։ Հրդեհի տեսագրությունը հայտնվել է սոցցանցերում։ Հրդեհը սկիզբ է առել Ալ-Աքսա մզկիթի անվտանգության հսկիչ կետում։ Հրշեջներին հաջողվել է արագ մարել կրակը։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։ Հրդեհի բռնկման պատճառները հայտնի չեն։ Փաստի առթիվ հետաքննություն է կատարվում։ Նշվում է, որ հրդեհը բռնկվել է Փարիզի Աստվածամոր տաճարում սկսված հրդեհի հետ միաժամանակ, սակայն […]
07:34 16.04.2019
Պուլիտցերյան մրցանակի կազմկոմիտեն հայտարարել է 2019 թվականի դափնեկիրների անունները։ Վարպետության համար մրցանակի դափնեկիրներ են դարձել The New York Times-ի լրագրողներ Դևիդ Բարսթոուն, Սյուզաննա Քրեյգը և Ռաս Բյութները՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ենթադրյալ ֆինանսական խարդախությունների մասին հրապարակումների համար։ WSJ-ն մրցանակ է ստացել՝ նախագահին սեռական կապերի մեջ մեղադրող կանանց վճարելու թեման հետաքննելու համար։ Լռության համար վճարումներն իբրև […]
07:18 16.04.2019
Ժամեր տևած հրդեհաշիջման աշխատանքների արդյունքում Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհը մարվել է։ Հրդեհը լիովին ոչնչացրել է տաճարի տանիքը, սրածայր գագաթն ու ժամացույցը։ Այս մասին հայտնում է Figaro-ն։ Հրշեջները շարունակում են հովացնել տաք կոնստրուկցիաները, որպեսզի հրդեհը չվերսկսվի։ Հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ մեկ հրշեջ է տուժել։ Հրդեհի ժամանակ հասցրել են տաճարից դուրս բերել Փշե պսակը, որը խաչելությունից կարճ […]