TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+18.09 oC

Գլխավոր

Կրակոցներ Երևանում. հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 3 քաղաքացի, մեկը մահացել է

00:51 16.04.2019

Երևանում կրակոցներ են հնչել, Միքայելյանի անվան վիրաբուժության հիվանդանոց է տեղափոխվել հրազենային վնասվածքներով 2 երիտասարդ տղա: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին, նրանցից մեկը, ով կլինի մոտ 30 տարեկան, ծանր գանգուղեղային հրազենային վնասվածք է ստացել, և վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, մյուս երիտասարդը, ով 23-25 տարեկան կլինի, ձախ բազկի շրջանի հրազենային վնասվածք է ստացել: […]

̰
Անսահման տխրություն է իջնում Փարիզի Աստվածամոր տաճարի այժմյան պատկերին նայելիս․ Փաշինյան

00:45 16.04.2019

«Անսահման տխրություն է իջնում Փարիզի Աստվածամոր տաճարի այժմյան պատկերին նայելիս. Հայաստանը կիսում է Ֆրանսիայի զգացմունքները»,- Twitter-ի իր էջում անդրադառնալով Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհին՝ գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Une immense tristesse devant ces images bouleversantes de #NotreDame de Paris. L’Arménie s’associe à l’émotion de la France. — Nikol Pashinyan (@NikolPashinyan) April 15, 2019

̰
Ապրիլի 22-ին Փարիզի Աստվածամոր տաճարում պետք է Հայոց Եղեռնի հիշատակի պատարագ մատուցվեր

00:37 16.04.2019

Ապրիլի 22-ին Փարիզի Աստվածամոր տաճարում Հայոց Եղեռնի հիշատակի պատարագ պետք է մատուցվեր: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհ է բռնկվել։ Կրակն ընդգրկել է տաճարի վերին հարկերը։ Հրդեհի բռնկման հետևանքով ժամացույցն ու աշտարակի սրաձողը փլուզվել են։ Շենքի կրող կոնստրուկցիան ևս կրակով է պատված։ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ Աստվածամոր տաճարի տարածքում է։ […]

̰
«Սարսափելի» է․ Անն Իդալգոն Աստվածամոր տաճարի տարածքում է

00:11 16.04.2019

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն Twitter-ի իր էջում դեպքն անվանել է «սարսափելի» և կոչ է արել այդ տարածքում գտնվող մարդկանց պահպանել անվտանգության կանոնները և չանցնել հրշեջների տեղադրած արգելապատնեշը: Նա այս պահին նախագահ Էմանուել Մակրոնի հետ Աստվածամոր տաճարի տարածքում է։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հրդեհի պատճառով չեղարկել է նախատեսված ելույթը: Ի դեպ, անցյալ տարի Ֆրանսիայի կաթոլիկ եկեղեցին […]

̰
Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհը, հավանաբար, բռնկվել է վերանորոգման աշխատանքների ընթացքում

23:46 15.04.2019

Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհի պատճառները դեռ հայտնի չեն։ Միակ հավանական վարկածը՝ ներսում սկսված վերանորոգման աշխատանքներն են։ Le Monde թերթը գրել է, որ ուղղաթիռ չեն օգտագործում, քանի որ 1 ուղղաթիռը միանգամից 6 տ ջուր է լցնում, որի հետևանքով տաճարը կարող է ամբողջովին փլուզվել։ Հիշեցնենք, որ հրդեհի հետևանքով փլուզվել է տաճարի աշտարակի սրաձողը։ Հաղորդվում է նաև, որ […]

̰
«Վերջերս գիտակցությունս լցվել էր հայկական ծիրանների բույրով». այսօր Արշիլ Գորկու ծննդյան օրն է

23:27 15.04.2019

1904 թվականի ապրիլի 15: Արևմտյան Հայաստան, Վանի Հայոց ձոր նահանգի Խորգոմ գյուղ: Ծնվեց Մանուկ-Ոստանիկ Սեդրակի Ադոյանը, նույն ինքը` Արշիլ Գորկին` աշխարհահռչակ ամերիկահայ նկարիչը: «Հայաստանը ջերմություն,  կենսականություն,  ուժ, մի յուրահատուկ երջանկություն ու թախիծ ունի։ Տխուր, սակայն չհաղթված»: Մանուկը պապիկի անունն էր, Ոստանիկը` մոր` Շուշանի գյուղի: Փոքրիկը սովորում էր Խորգոմի և Վանի հայկական դպրոցներում, երբ սկսվեցին 1915 […]

̰
Էմանուել Մակրոնը ժամանել է Փարիզի Աստվածամոր տաճար

23:09 15.04.2019

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանել է Փարիզի Աստվածամոր տաճար, որտեղ հրդեհը շարունակվում է: Մակրոնին ուղեկցում է Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն, Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը և առաջին տիկին Բրիջիտ Մակրոնը։ Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն թվիթերյան գրառմամբ տեղեկացրել է, որ նախնական վարկածով՝ հրդեհի պատճառը վերանորոգման աշխատանքներն են։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհ է բռնկվել։ Կրակն […]

̰
Տխուր եմ տեսնել մեր մի մասնիկն այրվելիս․ Մակրոնը՝ Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհի մասին

22:39 15.04.2019

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհ է բռնկվել։ Կրակն ընդգրկել է տաճարի վերին հարկերը։ Հրդեհի բռնկման հետևանքով ժամացույցն ու աշտարակի սրաձողը փլուզվել են։ Շենքի կրող կոնստրուկցիան ևս կրակով է պատված։ Հրշեջները փորձում են տեղայնացնել կրակը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հրդեհի պատճառով հետաձգել է ազգին ուղղված հեռուստաուղերձը՝ «դեղին բաճկոնների» ցույցերի հարցով և մտադիր է […]

̰
Փարիզի Աստվածամոր տաճարն այրվում է

21:44 15.04.2019

Այսօր՝ ապրիլի 15-ին, Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհ է բռնկվել, փոխանցում է «Интерфакс»-ը՝ հղում անելով ֆրանսիական ԶԼՄ-ներին։ Կադրերում երևում են շենքի տանիքից բարձրացող սպիտակ ծխի թանձր քուլաները։ Տուժածների վերաբերյալ տեղեկատվություն դեռևս չի հաղորդվում։ A Catetral de Notre-Dame, em Paris, está em chamas. Que dor.. pic.twitter.com/oHlNKeAVRc — Willame Figueredo (@willameee) 15 апреля 2019 г. Notre-Dame de Paris […]

̰
Կարելի է եզրակացնել՝ կողմերն այսօր համաձայնում են, որ ստատուս քվոն շարունակվի. Լարիսա Ալավերդյան

20:59 15.04.2019

Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում անդրադարձավ Մոսկվայում այսօր տեղի ունեցած Մնացականյան-Մամեդյարով հանդիպման արդյունքներին ու ընդունված հայտարարությանը: Խոսելով մարդասիրական միջոցառումների իրականացման, մասնավորապես՝ երկու երկրներում անազատության մեջ գտնվող քաղաքացիներին հարազատների այցելության հարցում ձեռք բերված համաձայնության մասին, հարցին՝ որքանով է դա իրականանալի, Ալավերդյանն արձագանքեց. «Ասեմ, որ մենք դատողություն կարող ենք անել այն մասով, […]

̰
Արմեն Սարգսյանը հանդիպել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարների հետ

20:49 15.04.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, շարունակելով հանդիպումների շարքը Ազգային ժողովի խմբակցությունների հետ,  այսօր հանդիպել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Նշելով, որ խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում Ազգային ժողովին բավականին ծավալուն աշխատանք է սպասվում՝ զրուցակիցները մտքեր են […]

̰
Էրդողանը լարախաղացությունը թեքել է դեպի Ռուսաստան. թուրքագետ

20:15 15.04.2019

Օրեր առաջ Մոսկվայում կայացել է Պուտին-Էրդողան հանդիպումը: Երկու երկրների ղեկավարների այս տարվա չորրորդ հանդիպմանը քննարկվել են Սիրիայի հյուսիսային շրջաններին առնչվող մի շարք հարցեր: Թուրքագետ Մհեր Աբրահամյանի խոսքերով՝ Սիրիայի հյուսիսային շրջանների հետ կապված Ռուսաստանն իր դիրքորոշումն ունի: Ըստ թուրքագետի՝ Թուրքիան այսօր շարունակում է լարախաղացի իր քաղաքականությունը, որը թեքել է դեպի Ռուսաստան: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Երբ հրաժարական տվեցի, միայն Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը ինձ աջակցություն առաջարկեց. Կարեն Անդրեասյան

19:26 15.04.2019

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում պատասխանել է մի շարք հարցերի: Նա անդրադարձել է իր՝ աշխատանքից ազատման հիմքերին։ «Ես միայն կարող եմ ասել, որ ներկայիս քաղաքական լարված իրավիճակում լրացուցիչ հոգս դնել իմ անձի հետ կապված` չէի ցանկանա, այդ իսկ պատճառով թեման ուզում եմ փակել: Ես միշտ հավատացել եմ, որ Մարդու […]

̰
Թերացման համար «Սանիթեք» ընկերությունը ենթարկվել է շուրջ 13 մլն դրամ տույժի

19:22 15.04.2019

Թերացման և չկատարված աշխատանքների համար «Սանիթեք» ընկերությունը ենթարկվել է շուրջ 13 մլն դրամ տույժի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: «Մինչ այս քաղաքապետարանը «Սանիթեքի» վիճակը ավելի չվատթարացնելու և մինչև համակարգային լուծման հասնելը քաղաքի աղբահանությունը բավարար մակարդակի վրա պահելու համար զերծ է մնացել տույժերի պրակտիկայից, սակայն աղբահանության օպերատորը, փաստացի, […]

̰
Վարչապետն անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին

19:20 15.04.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Հայաստանի ազգային ագրարային համալսարան այցից հետո պատասխանել է լրագրողների մի շարք հարցերին և անդրադարձել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին: Հարց – Այսօր արտաքին գործերի նախարարների հանդիպումն է, Դուք նախորդ անգամ ասացիք, որ նոր կետից եք բանակցությունները սկսել, այս համատեքստում հանդիպումից ի՞նչ ակնկալիքներ ունեք: Վարչապետ Նիկոլ Փաշինյան- Հանդիպումից ակնկալում ենք, որ այն հանձնարարականը, որ […]

̰
Արմեն Սարգսյանը պետական պարգևներ է հանձնել և շնորհավորել Ոստիկանության օրվա առթիվ

19:17 15.04.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով, Ոստիկանության օրվա առթիվ, իրավակարգի ամրապնդման, հասարակական կարգի պահպանության գործում ներդրած ավանդի և ծառայության ընթացքում ցուցաբերած նվիրումի համար ոստիկանության մի խումբ ծառայողներ արժանացել են պատվավոր կոչման և պետական պարգևների։ Այսօր նախագահական նստավայրում տեղի է ունեցել պարգևների հանձնման հանդիսավոր արարողությունը։ Շնորհավորելով պարգևատրմանը ներկա ոստիկաններին և ի դեմս նրանց՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգի բոլոր աշխատակիցներին Ոստիկանության […]

̰
ԱՄՆ-ն «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը» պաշտոնապես ճանաչել է ահաբեկչական կազմակերպություն

19:09 15.04.2019

Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր այն մասին, որ ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն կճանաչվի:

̰
Կառավարության կառուցվածքի փոփոխության նախագիծն ընդունվեց

19:06 15.04.2019

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում «Կառավարության կառուցվածքի մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» նախագծի քննարկման վերջում Էդմոն Մարուքյանը վարչապետի խոստումների վերաբերյալ իր անհանգստություններն արտահայտեց առ այն, որ չէր պահվել ԱԱԾ-ի և ոստիկանության` նախարարություններ դառնալու խոստումը: Մտահոգությանը արձագանքեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ նշելով. «Ուժային մարմինները ծառայություններ են, քաղաքականություն իրականացնող մարմիններ են»: «Իմ քայլը» դաշինքից […]

̰
Վահագն Հովակիմյանի պատասխանները չգոհացրեցին պատգամավորներին. պատգամավորները վիճեցին

18:34 15.04.2019

«Գործադիր իշխանության նկատմամբ խորհրդարանական վերահսկողության ինստիտուտը դուք ուղղակի մտրակում եք, եթե չասեմ դանակահարում եք: Ի՞նչ է նշանակում քաղաքական մեծամասնություն ենք, սենց ենք որոշել: Լավ եք արել, ոչ մեկ դա չի վիճարկում: Այո´, այսօր ժողովուրդը, դժբախտաբար կամ բարեբախտաբար, ձեզ տվեց ձայների մեծամասնությունը: Բոլորինս է կառավարությունը: Կառավարության ծրագրում մեծ ու հուզիչ անդրադարձ կա գյուղատնտեսության հարցերին, բա եթե […]

̰
Թրամփը Boeing-ին խորհուրդ է տվել ռեբրենդինգի ենթարկել ավիավթարի ենթարկված ինքնաթիռը

18:30 15.04.2019

ԱՄՆ նախագահն առաջարկել է փոխել Boeing 737 Max 8-ի անունը:

̰
Ո՞վ է ֆինանսավորում «Սուտ Նիկոլ» նախաձեռնությունը

18:20 15.04.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք` մի քանի երիտասարդներ այսօր առավոտյան բերման են ենթարկվել ոստիկանության Կենտրոնի բաժին: Հիշեցնենք, որ վաղ առավոտից ակցիայի անդամները Երևանի փողոցներում՝ Հյուսիսային պողոտայում, Աբովյան, Ամիրյան փողոցներում և Հանրապետության հրապարակում, թողել են #sutNikol գրություններ, ինչից հետո տարվել են ոստիկանություն։ Այսօր նախաձեռնության անդամները մամուլի ասուլիս են հրավիրել, որոշ պարզաբանումներ տվել այդ ակցիայի և իրենց […]

̰
Նիկոլ Փաշինյանը վաղը դարձյալ կլինի Ազգային ժողովում

18:17 15.04.2019

Վաղը խորհրդարանում կտրվի հերթական նիստերի մեկնարկը: Օրակարգում 19 հարց է: Ըստ էության, սակայն, ամենաքննարկվող հարցերի մեկը կառավարության կառուցվածքային փոփոխությունների նախագիծն է լինելու: Ընդդիմության ներկայացուցիչների և իշխող խմբակցության անդամների տեսակետները տարբեր են: Բնականաբար, «Իմ քայլը» խմբակցությունը պաշտպանում է կառավարության մշակած նախագիծը, իսկ ընդդիմությունն ունի իր առաջարկները, որոնք չեն ընդունվել: Հիշեցնենք, որ ըստ նախագծի՝  կրճատվելու է փոխվարչապետների […]

̰
Կհանդիպենք ապրիլի 24-ին. ֆրանսիացի պատգամավորը հակադարձել է Մևլյութ Չավուշօղլուին

17:47 15.04.2019

Թուրքիայի Անթալիա քաղաքում տեղի ունեցող ՆԱՏՕ-ի անդամ երկրների խորհրդարանական ասամբլեայի սեմինարի ընթացքում բանավեճ է տեղի ունեցել Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի և Ֆրանսիայի ներկայացուցչի միջև: Միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Չավուշօղլուն սկսել է քննադատել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր հայտարարելու որոշման համար: Դրանցի հետո, ի նշան բողոքի, […]

̰
Արգենտինական «Սան Լորենսո» ակումբը խաղից առաջ հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

17:32 15.04.2019

Արգենտինայի Սուպերլիգայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչի առաջին խաղում «Սան Լորենսո»-ն սեփական հարկի տակ գոլազուրկ ոչ-ոքի է խաղացել «Ուրական»-ի հետ: Խաղից առաջ Հռոմի պապի սիրելի ակումբը՝ «Սան Լորենսո»-ն, հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Այս մասին հայտնում է newinfo.am կայքը: Հավելենք, որ «Ուրական»-ի կազմում խաղին մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո-Բալեկյանը: Նա փոխարինվել է […]

̰
Էդմոն Մարուքյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազին

17:28 15.04.2019

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը տեղեկացնում է, որ իր կողմից ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին է ուղարկվել հանցագործության մասին հաղորդում՝ կապված քաղաքացի Մարիամ Մկրտչյանի կողմից երկու օր առաջ կատարված՝ իր եղբոր մահվան դեպքի մանրամասների հետ։ Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է , որ տիկին Մկրտչյանի կողմից ներկայացված հանգամանքների վերլուծությունը թույլ է տալիս […]

̰
Ցանցերը բռնած՝ փողոցներով վազենք, մարդ բռնե՞նք, այդպիսի նպատակ մեր առաջ դրված չէ. Փաշինյան

17:24 15.04.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 15-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ կառավարությանն ուղղված մեղադրանքներին, թե խոստումները չեն իրականացվում: Վարչապետը նախ վստահեցրեց՝ բոլորի պատասխանատվության պահը կգա, որևէ մեկը պետք է չնյարդայնանա, ապա նշեց. «Մենք հայտարարել ենք, որ մեր խնդիրը դա չի լինելու: Ցանցերը բռնած՝ հիմա փողոցներով վազենք, մարդ բռնե՞նք, այդպիսի նպատակ մեր առաջ դրված չէ: Ես խնդրում […]

̰
Հայաստանի, Ադրբեջանի, ՌԴ ԱԳ նախարարները, համանախագահները պայմանավորվածություններ են ձեռք բերել

17:16 15.04.2019

Ապրիլի 15-ին Մոսկվայում Ռուսաստանի նախաձեռնությամբ կայացավ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի, Էլմար Մամեդյարովի և Սերգեյ Լավրովի աշխատանքային հանդիպումը, որին նաև մասնակցեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը: Հանդիպմանը շարունակվեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի առաջմղման հեռանկարների […]

̰
Զարթոնքցիների հանդիպումը Արմավիրի մարզպետի հետ չի կայացել

17:08 15.04.2019

SHANTNEWS.am-ն արդեն տեղեկացրել է, որ Արմավիրի մարզի Զարթոնք համայնքում, չնայած համայնքապետի հրաժարականին, իրավիճակը շարունակում է լարված մնալ: Գյուղում որոշել էին գնալ մարզպետարան՝ դպրոցի տնօրենի ու փոխտնօրենի հրաժարականի պահանջով: Այդ պահանջով ստորագրահավաք է սկսվել, և բնակիչներն իրենց հետ մարզպետարան էին  տանելու նաև ստորագրություններ: Ըստ մեր աղբյուրի՝ գնալու համար պատասխանի են սպասում, քանի որ մարզպետարանից խոստացել են […]

̰
Известия-ն ռուս զբոսաշրջիկներին խորհուրդ է տալիս խաշը ճաշակել ծիրանահամ գարեջրով

16:58 15.04.2019

Ռուսական Известия պարբերականն իր ծավալուն հոդվածում անդրադարձել է Հայաստան կատարած գաստրոնոմիական ճամփորդություններին ու Հայաստանի առանձնահատկություններին: Հոդվածի հեղինակը սկզբում թվարկում է մի քանի առանձնահատկություններ, որոնք մեծ զարմանք կառաջացնեն ու զբոսաշրջիկների շրջանում: Ներկայացնում է Հայաստանի խոհանոցային առանձնահատկություններն ու տեսարժան վայրերը՝ հատուկ ուշադրություն դարձնելով այն փաստի վրա, որ սննդի կետերի քանակով Երևանը կարող է գերազանցել հարևան գրեթե բոլոր […]

̰
Ժողովրդավարությունը էմոցիոնալ հասկացություն չէ. էդմոն Մարուքյան

16:42 15.04.2019

«Ընդդիմության երկար տարիների պահանջն է եղել, որ անվտանգության սեկտորը լինի խորհրդարանական վերահսկողության ներքո, այն է` լինի կառավարության կառուցվածքում: Վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում ասել է, որ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը դառնալու են նախարարություններ, սակայն այդ խոստումը կառավարությունը չի իրացրել»,- այս մասին ԱԺ միջանցքում լրագրողների հետ զրույցում ասել է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը: Պատգամավորը նշեց, որ իրենք […]

̰
BACK_TO_TOP