19:44 13.04.2019
ԱՄՆ-ում բնակվող ռուս ծրագրավորող Վալերի Սպիրիդոնովը, որ դեռ 2015 թվականին համաձայնել էր լինել առաջին մարդը, ում գլուխը կպատվաստեն մեկ այլ մարդու մարմնի վրա, հրաժարվել է վիրահատություն իրականացնելու մտքից: Երիտասարդն արդեն ընտանիք ունի ու թանկ է գնահատում իր կյանքը։ 33-ամյա Սպիրիդոնովն ի ծնե ունի մեջքի ամիոտրոֆիա՝ պարանոցից ներքև նրա հենաշարժողական համակարգը՝ ձեռքերը, ոտքերը չեն աշխատում։ Նա […]
19:31 13.04.2019
Ավարտվեց Բաթումում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Վերջինը մրցագորգ բարձրացան գերծանրքաշայինները, որտեղ Հայաստանը ներկայացնում էին Գոռ Մինասյանը և Ռուբեն Ալեքսանյանը: Գոռ Մինասյանն առաջին վարժությունում կարողացավ բարձրացնել 200 կգ և վաստակել փոքր բրոնզե մեդալ, սակայն վնասվածքը թույլ չտվեց նրան մեծ մեդալների համար պայքարի լուրջ հայտ ներկայացնել և ընդհանուր հաշվարկով 422 կգ-ով զբաղեցրեց 5-րդ տեղը: Համեմատաբար հաջող ելույթ […]
19:24 13.04.2019
Արմավիրի մարզպետարանի ֆեյսբուքյան քջից տեղեկանում ենք` քիչ առաջ ավարտվել է ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի և Զարթոնք համայնքի ղեկավար Պարույր Սարգսյանի հանդիպումը: Հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում այսօր` ժամը 19:30-ին, Զարթոնք համայնքի ղեկավարը հանդես կգա հայտարարությամբ: Ավելի վաղ հայտնել էինք`Զարթոնքի գյուղապետ Պարույր Սարգսյանը երկուշաբթի օրը հայտարարությամբ հանդես կգա: Թե կոնկրետ ինչ հայտարարության մասին էր […]
19:15 13.04.2019
Մարմնամարզության հավաքականն առաջին մեդալն է նվաճել Եվրոպայի առաջնությունում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Լեհաստանում կայացաշ Եվրոպայի առաջնության առանձին վարժությունների օղակներ մրցաձևում Հայաստանի ներկայացուցիչ Վահագն Դավթյանը դարձավ բրոնզե մեդալակիր՝ հավաքելով 14.933 միավոր: Նույն ձևում Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ Արթուր Թովմասյանը միայն 7-րդն է: Նախօրեին Հայաստանի ընտրանու անդամ Արթուր Դավթյանը բազմամարտի եզրափակչում հավաքելով 83.097 միավոր` գրավեց 8-րդ տեղը: Դավթյանն ապահովեց Եվրոպական […]
18:00 13.04.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք` Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի միջադեպից հետո 6 տուժած է տեղափոխվել Մեծամորի բժշկական կենտրոն: Տուժածներից մեկը` Վարդևան Պողոսյանը, SHANTNEWS.am-ին պատմել է, թե ինչպես և ինչու է սկսվել ծեծկռտուք և ով է իրեն ծեծել: Վարդևան Պողոսյանն ասել է, որ իրեն հարվածել է հարևանը, թե ինչու, տուժածը չի բացատրել:
17:56 13.04.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ նախարարների, պետական գերատեսչությունների ղեկավարների, Երևանի քաղաքապետի, Կենտրոնական բանկի և վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչների մասնակցությամբ: Խորհրդակցությանը քննարկվել է վարչապետի կողմից` ՀՀ կառավարության փետրվարի 15-ի նիստում տրված հանձնարարականների կատարման ընթացքը: Հանձնարարականները վերաբերում էին տնտեսական հեղափոխությունը խթանող միջոցառումներին: Շահագրգիռ գերատեսչությունների և կառույցների ղեկավարները ներկայացրել են ըստ իրենց ոլորտների իրականացվող աշխատանքները, […]
17:47 13.04.2019
Հռոմի պապը 100 հազար եվրո է փոխանցել Իրանում ջրհեղեղներից տուժած բնակիչներին, հայտնում է vaticannews-ը: Այդ գումարը, ըստ Վատիկանի գերատեսչության հայտարարության, «փոխանցվելու է այն շրջաններին, որոնք ամենաշատն են տուժել ջրհեղեղի հետևանքով»: Ավելի վաղ Հռոմի պապը ցավակցական հեռագիր էր հղել և իր վշտակցությունը հայտնել ջրհեղեղի հետևանքով զոհվածների ընտանիքներին: Վերջին տվյալների համաձայն` Իրանի հյուսիսային հատվածներում ջրհեղեղի հետևանքով զոհվել […]
17:35 13.04.2019
Մեծամորի բժշկական կենտրոն շտապօգնության մեքենայով տեղափոխվել է չորս տուժած, որից հետո ևս երկուսն ինքնակամ է եկել: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է բժշկական կենտրոնի հերթապահ բժիշկ Վարուժան Սաֆարյանը: Բոլորը ստացել են առաջնային բուժոօգնություն, հիմնականում վնասվածքները եղել են դեմքի և գլխի հատվածներում: «Հրազենային վիրավորում ստացած տուժած բժշկական կենտրոն չի տեղափոխվել»,- ասել է հերթապահ բժիշկը: Ավելի […]
17:19 13.04.2019
Բուխարեստում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը այսօր բրոնզե մեդալների համար կպայքարեն 63 կգ քաշային Սլավիկ Գալստյանը և 77 կգ քաշային կարգում հանդես եկող Արսեն Ջուլֆալակյանը: Հիշեցնենք, որ երեկ կայացած մարտերում նրանք պարտություններ կրեցին, սակայն իրենց հաղթող ըմբիշների եզրափակիչ դուրս գալը հնարավորություն ընձեռնեց ըմբիշներին մասնակցել սփոփիչ գոտեմարտերին: Սլավիկ Գալստյանը, սփոփիչ մարտում հաղթելով Բելառուսի ներկայացուցիչ Մաքսիմ Նեհոդային, հնարավորություն […]
17:16 13.04.2019
Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանն առանձնազրույց է ունեցել Զարթոնքի գյուղապետ Պարույր Սարգսյանի հետ: Հետո նրանք դուրս են եկել, լրագրողներին ու գյուղացիներին հայտնել, որ երկուշաբթի գյուղապետը հայտարարություն կանի: Թե կոնկրետ ինչ հայտարարության մասին է խոսքը, նրանք չեն պարզաբանել: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Նրանք գյուղացիներին հորդորել են իրավիճակը չսրել և դադարեցնել ցույցերը: Ի պատասխան՝ […]
17:05 13.04.2019
Բելգիայի հայերը զայրացած են: Ապրիլի 24-ին Ներկայացուցիչների պալատը կընդունի օրենսդրական նախաձեռնություն, որն ընդլայնում է ռասիզմի և քսենոֆոբիայի մասին հոդված 20-ի գործառույթները: Այն առավել հայտնի է որպես Մուրոյի օրենք, ընդունվել է 1981 թվականին: Այդուհանդերձ, սա չի վերաբերում Հայոց ցեղասպանությանը, այլ Ռուանդայի և Սրեբրենիցայի ցեղասպանություններին: Այս մասին հայտնում է lesoir.be-ն: Այն չի հանդուրժում ցանկացած հերքում կամ ցեղասպանության […]
16:59 13.04.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք` Արմավիրի մարզի Զարթոնք համայնքում բնակիչները ցույց են արել և փակել երկաթգծի ճանապարհը: Զարթոնք է ժամանել նաև ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը: Ցուցարարներից մեկը հայտարարել է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ շաբաթ օրով պետական գերատեսչությունից պաշտոնյան եկել է համայնք` բնակիչների խնդիրներն ու պահանջները լսելու, անհրաժեշտ է ազատել երկաթգիծը: Ցուցարարները ազատել են […]
16:49 13.04.2019
Վերջին շրջանում Երևանի քաղաքացիները պարբերաբար քաղաքի չդատարկված աղբարկղերն էին նկարում, հրապարակում համացանցում և դժգոհում քաղաքի աղտոտվածությունից: Այս ամենին ի պատասխան` «Սանիթեք» ընկերությունը հանդես է եկել պարզաբանմամբ. «Դեռևս նախորդ տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ընկերությունը քաղաքապետարանի հետ քննարկումների ժամանակ նախազգուշացրել էր, որ եթե չլինի համատեղ լուծում, ապա աղբահանության կազմակերպման հետ կապված կարող են ծագել խնդիրներ։ «Սանիթեք» ընկերությունն այս […]
16:34 13.04.2019
Գերմանիայում ընթացող աշխարհի գավաթի խաղարկությունում վայրկյաններ առաջ 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը եզրափակչում հաղթեց Իռլանդիայի ներկայացուցչին ու նվաճեց ոսկե մեդալ: Քիչ անց ռինգ դուրս կգա նաև 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը:
16:27 13.04.2019
SHANTNEWS.am-ին Զարթոնք գյուղի բնակիչները տրամադրել են գյուղում տեղի ունեցած կրակոցների և քաշքշուկների սիրողական տեսագրությունը: Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից Զարթոնք գյուղում լարված իրավիճակ է. բախումներ են տեղի ունեցել գյուղապետ Պարույր Սարգսյանի և նրա հրաժարականը պահանջող գյուղացիների միջև: Առավոտյան գյուղում նաև կրակոցներ են հնչել:
16:04 13.04.2019
«10 հոգի բողոք են ներկայացրել Արմավիրի մարզի կրթության բաժին և իրենց բողոքի հիման վրա ինձ զանգ է եկել, որ ինձ մոտ ստուգումների են գալիս: Ինձ նաև տեղեկացրին, որ բողոքողներն էլ են գալու, ու ես չեմ առարկել: Նույնիսկ ասացին` կաբինետ կտա՞ք, որ նստեն , ես ասել եմ` խնդիր չկա»,- Զարթոնքում ստեղծված վիճակի մասին պատմել է համայնքի […]
15:54 13.04.2019
Ռուսաստանում հակահայկական ու հակաթալիշական գործունեություն ծավալող ադրբեջանցի լրագրող Ֆուադ Աբբասովը երկուշաբթի կարտաքսվի Ռուսաստանից։ Այս մասին այսօր հայտնի է դարձել թալիշական ու ադրբեջանական ռուսալեզու լրատվամիջոցներին։ Պարզվում է՝ հայերի ու թալիշների դեմ սադրանքներ անող գործիչը հասցրել է «աչքի փուշ» դառնալ նաև սեփական հայրենակիցների համար։ Աբբասովը հակասությունների, տարաձայնությունների մեջ է մտել Ռուսաստանում գործող ադրբեջանական համայնքների հետ, նրանց մեղադրել […]
15:50 13.04.2019
Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից հայտնում են, որ այսօր՝ ապրիլի 13-ին, մրցագորգ է մտել Հայաստանը ներկայացնող 9 մարզիկ, նրանցից 4-ը արժանացել են բրոնզե մեդալի. Սյուզաննա Կիրակոսյանը՝ աղջնակների 44 կգ քաշային կարգում, Դավիթ Հարությունյանը պատանիների +87, Մելինե Մամիկոնյանը՝ աղջիկների 48 կգ, Արման Ավանեսյանը՝ երիտասարդների 90կգ քաշային կարգում: Մեր մարզիկներից երեքը եզրափակչում են և կպայքարեն ոսկե մեդալների համար. Դավիթ […]
15:40 13.04.2019
Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի ղեկավարը՝ Պարույր Սարգսյանը, խոսել է SHANTNEWS.am-ի լրագրողի հետ ու նշել, որ ինքը շատ բան է արել գյուղի համար: «Գազը զրոյից ես եմ քաշել, խաչքարը ես եմ դրել, դպրոցը վերանորոգել եմ: Եթե գիշերով մտնեք գյուղ, կմտածեք, որ Երևանն է: Բոլոր փողոցները լուսավորված են: Ախր այնքան բան եմ արել»,- ասաց նա: Հարցին, թե […]
15:19 13.04.2019
Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժած 5 անձ տեղափոխվել էր Մեծամորի բժշկական կենտրոն: SHANTNEWS.am-ի հետ զրույցում բուժկենտրոնից տեղեկացրին, որ 5-ից 4-ի վիճակը նորմալ է, տեղափոխվել են ոստիկանական բաժանմունք, մեկ անձ էլ հոսպիտալացվել է: «Քթի, ձախ ականջախեցու սալջարդով, ձախ ուսագոտու և աջ թիակային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդով հիվանդը մեզ մոտ է, վիրաբուժական բաժանմունքում»,- […]
15:16 13.04.2019
5-ամյա Դավիթի արդյունքը գրանցվել է ռեկորդների գրանցման պաշտոնական միջազգային գործակալության ռեկորդների գրքում: Տղան Շիրակի մարզի Վարդաքար գյուղից է, նա արդեն հայտնի է իր տարիքին ոչ բնորոշ ուժով, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: 1 տոննա 230 կգ կշռող մեքենան երեխան հրել է 30 մետր և հայտնվել «Ինտեր ռեկորդ» ռեկորդների գրքում, իսկ միջազգային կառույցում Դավիթի նկատմամբ հետաքրքրությունն առաջացել […]
15:11 13.04.2019
Զարթոնքում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Գյուղ է ժամանել ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը: Նա շեշտել է, որ արյուն թափելով հարց լուծելն անընդունելի է: «Նյութերն ամբողջությամբ ուղարկվելու են դատախազություն: Առհասարակ պետք է հանգուցալուծվի ցանկացած հարց: Այս ճանապարհն անընդունելի է, չպետք է արյուն թափելու միջոցով ինչ-որ հարցեր լուծվեն: Մի ժողովուրդ ենք, ունենք ընդհանուր խնդիրներ, […]
14:56 13.04.2019
Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, SHANTNEWS.am-ի հետ զրույցում անդրադառնալով Զարթոնք գյուղում ստեղծված իրավիճակին, տեղեկացրեց, որ խնդրով զբաղվող աշխատանքային խումբ կա: «Աշխատում ենք այդ ուղղությամբ, ոստիկանները զբաղվում են հարցով, բոլոր միջոցառումները իրավապահ մարմինների ուշադրության ներքո են»,- ասաց նա: Հարցին՝ հնարավո՞ր է մարզպետն այցելի Զարթոնք՝ ծանոթանալու իրավիճակին, նա պատասխանեց. «Իհարկե, հնարավոր է»: Հետաքրքրվեցինք՝ ստուգումներ լինելո՞ւ են՝ պարզելու համար՝ […]
14:43 13.04.2019
Ինչպես արդեն հայտնել ենք, ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանը 108 կգ քաշային կարգում դարձել է Եվրոպայի կրկնակի չեմպիոն: Սիմոն Մարտիրոսյանը հաղթանակից հետո զրուցել է լրագրողների հետ. «Մարզումներին, մինչև մրցումները դաստակս ինձ շատ էր խանգարում, բայց, փառք Աստծո, մրցմանը լավ ընթացավ ամեն ինչ, և դաստակիս ցավը ինձ չխանգարեց: Ամեն ինչ էլ կստացվի, դրա համար պետք է շատ մարզվել: […]
14:35 13.04.2019
«Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` անդրադառնալով ավտոմեքենաների մաքսազերծման` Նորագավիթում գտնվող կետում աշխատանքից հեռացված Հայկ Մարտիրոսյանի դեպքին, որը թափթփված կեցվածքով էր դիմավորել երկրի վարչապետին: «Անկեղծ ասած, առաջին տպավորությունս այդ դրվագից այն էր, որ իրոք այս ծառայողը չի համապատասխանում իր զբաղեցրած դիրքին և կարող է եւ հեռացվել (այլ բան է, թե […]
14:23 13.04.2019
Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտեի լրատվական ծառայությունից հայտնում են, որ Բուխարեստ-2019. Սփոփիչ գոտեմարտում Արսեն Ջուլֆալակյանը 5:1 հաշվով հաղթել է մոլդովացի Դանիել Կատարագային:
14:19 13.04.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Զարթոնք գյուղում երեկվանից լարված իրավիճակ է: SHANTNEWS.am-ի հետ զրույցում գյուղի բնակիչներից Համլետ Աբովյանը հայտնել էր, որ առավոտյան հարձակվել են գյուղապետի հրաժարականի պահանջով ակցիա անցկացնողներից մեկի՝ Պողոսյան Վարդանի տան վրա: Աբովյանը հայտնել էր` ոստիկանությունում տեղյակ են իրավիճակի մասին, երեկ հարձակում է եղել, որը շարունակվել է վաղ առավոտյան: Գյուղում հնչել են նաև […]
14:10 13.04.2019
Ատլանտյան խորհուրդում օրերս տեղի է ունեցել համաժողով՝ նվիրված Եվրոպական հարևանության քաղաքականության ու Արևելյան գործընկերության 10 ամյակին: ԵՄ և գործընկերության անդամ երկրների ներկայացուցիչները քննարկել են անցած 10 տարին ու հետագա համագործակցության ընթացքը։ Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»: «Մեր շահերից է բխում, որ մեր հարևանությամբ գտնվող երկրները լինեն կայուն, սերտ հարաբերություններ ունենան մեզ հետ ոչ միայն […]
14:02 13.04.2019
Ապրիլի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 230 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում առաջնագծում հանդես գալ թելադրողի դերում և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:
13:45 13.04.2019
Բաթումում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Սիմոն Մարտիրոսյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն 109 կգ քաշային կարգում։ Այս մասին տեղեկանում ենք Վրաստանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից: «Սիմոնը բացարձակ չեմպիոն հռչակվեց, քանզի ոսկե մեդալներ նվաճեց և՛ պոկում, և՛ հրում վարժություններում»,- ասված է դեսպանության գրառման մեջ:։