TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+15.09 oC

Գլխավոր

Դեսպանատունը չի կարող Ասանժի կողմից օգտագործվել որպես լրտեսման կենտրոն․ Էկվադորի նախագահ

07:48 15.04.2019

WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը, որին ապաստան էր տրամադրվել Լոնդոնում գտնվող Էկվադորի դեսպանատանը, բազմիցս խախտել է դեսպանատանն ապաստանի տրամադրման պայմաններն ու փորձել օգտագործել դեսպանատունը որպես լրտեսության կենտրոն։ Այս մասին հայտարարել է Էկվադորի նախագահ Լենին Մորենոն, փոխանցում է The Guardian-ը։ Մորենոյի  խոսքով՝ ապաստանի տրամադրումը չեղարկելու վերաբերյալ որոշումը պարտադրված չի եղել կողքից։ Նա նաև հերքել է ենթադրությունը, թե […]

̰
Ձնաբուք Չիկագոյում․ չեղարկվել է ավելի քան 1000 ավիաչվերթ

07:18 15.04.2019

Չիկագոյում ձնաբուք է։ Եղանակային վատ պայմանների պատճառով Օ՝Հարա միջազգային օդանավակայանում չեղարկվել է 978 չվերթ, իսկ Միդուեյ օդանավակայանում՝ 148։ Համաձայն ԱՄՆ օդերևութաբանական ազգային ծառայության տվյալների՝ օդի ջերմաստիճանը Չիկագոյում +1 է։ Շարունակում է ձնախառն անձրև տեղալ։ Ապրիլի 14-ը դարձել է 1961 թվականից ի վեր Չիկագոյում ապրիլի ամենաձնառատ օրը։ Winter is here…. #Chicago @GameOfThrones #thundersnow pic.twitter.com/VP9NbSUKiO — Cheryl […]

̰
Հալեպը՝ ռմբակոծության թիրախ. կան զոհեր

00:06 15.04.2019

Հալեպի շրջակայքում տեղակայված ահաբեկչական խմբավորումները հերթական անգամ ռմբակոծել են խաղաղ բնակավայրերը: Սիրիական լրատվամիջոցները հաղորդում են, որ Հալեպի Խալդիե շրջանի վրա նետված ռումբերի պայթունից մարդիկ են զոհվել, այդ թվում՝ երեխաներ: Ռումբերից մեկն ընկել է այդ տարածքով անցնող զինվորական ավտոմեքենայի վրա, զոհվել են մեքենայում գտնվող հինգ սպաները: SHANTNEWS.am-ի տեղեկություններով՝ թիրախ դարձած շրջանը հայաբնակ չէ, և զոհերի և […]

̰
Աշխարհում ամենավտանգավոր թռչունը սպանել է տիրոջը

23:03 14.04.2019

Ամերիկայի Ֆլորիդա նահանգում չթռչող խոշոր թռչունը՝ կազուարը (ջայլամանման խոշոր թռչուն), հարձակվել է տիրոջ վրա և սպանել նրան։ Այս մասին հաղորդում է The Gainesville Sun պարբերականը։ Միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 13-ին։ Ինչպես հայտնել են Ալաչուա շրջանի Փրկարար ծառայության ներկայացուցիչները, թռչնի զոհը տեղի ֆերմաներից մեկի 75-ամյա տերն է։ Նրանց խոսքերով՝ կազուարը հարձակվել է ֆերմերի վրա, երբ […]

̰
Սալոմե Զուրաբիշվիլին այցելեց Սուրբ Խաչ եկեղեցի

22:18 14.04.2019

Սալոմե Զուրաբիշվիլին այցելել է Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցի: Այս այցը նախապես ծրագրված չէր, նախագահը որոշել է այցելել եկեղեցի, երբ իմացել է, որ Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ծաղկազարդը: Այս մասին հաղորդում է  jnews.ge-ն։   Վրաստանի նախագահը, Ախալքալաքի Մշակույթի տնից դուրս գալուց տեսնելով գլխին ծաղկեպսակ դրած մի աղջկա, հարցրել է և պարզել, որ Հայ Առաքելական […]

̰
Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին պաշտոնապես ամուսնալուծվեցին

21:19 14.04.2019

Դատարանը պաշտոնապես դադարեցրեց հոլիվուդյան դերասաններ Բրեդ Փիթի և Անջելիա Ջոլիի ամուսնությունը։ Այս մասին հայտնում է The Blast պորտալը՝ հղում անելով պաշտոնական փաստաթղթերին։ 2005 թվականին նրանց միջև սկսված հարաբերությունները փաստացի ավարտել են 2016 թվականին։ Ապահարզանի գործընթացը շարունակվում է այդ ժամանակվանց։ 2018 թվականի ամռանը Ջոլին մեղադրեց Փիթին ալկոհոլի չարաշահման մեջ։ Նա մտադիր էր երեխաների նկատմամբ միանձնյա խնամակալության […]

̰
Կարեն Ասլանյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

20:28 14.04.2019

Բուխարեստում ավարտին մոտեցող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբիշ, 67 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Կարեն Ասլանյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 4։2 հաշվով հաղթել է սերբ Մատե Նեմեշին։ Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: Հիշեցնենք, որ 67 կգ քաշային կարգում որակավորման փուլում Կարեն Ասլանյանի մրցակիցը Լեհաստանը ներկայացնող Գևորգ Սահակյանն էր: Լարված գոտեմարտում ըմբիշները չէին կարողացել […]

̰
Հույս ունեմ՝ Փաշինյանի մոտ ամեն ինչ կստացվի. Պորոշենկոն բարևներ է փոխանցել ՀՀ վարչապետին

19:46 14.04.2019

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հրապարակավ ողջունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Դա տեղի է ունեցել Կիևի «Օլիմպիական» մարզադաշտում, որտեղ Պորոշենկոն պետք է իր մրցակցի՝ նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկու հետ մասնակցեր բանավեճի, սակայն, ինչպես արդեն տեղեկացրել ենք, Զելենսկին չէր ներկայացել։ Մրցակցի բացակայությունը Պորոշենկոն լրացրել է լրագրողների հարցերին պատասխանելով։ Պորոշենկոն բարևներ է փոխանցել ՀՀ վարչապետին՝ պատասխանելով Հայաստանի […]

̰
Զիջե՛ք շտապօգնությանը. ամեն վայրկյանը կարևոր է․ Արսեն Թորոսյան

19:21 14.04.2019

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է այսօր Արարատի մարզում շտապօգնության մեքենայի մասնակցությամբ տեղի ունեցած վթարին։ «Այսօր հերթական վթարն է եղել շտապօգնության մեքենայի մասնակցությամբ։ Նախնական տվյալներով չեն զիջել ՇՕ մեքենային։ ? Զիջե՛ք շտապօգնությանը. ամեն վայրկյանը կարևոր է»։

̰
Մի՛ հարամեք մեր գարունը, մաքրե՛ք ամենուր վխտացող աղբը․ Գագիկ Սուրենյան

19:14 14.04.2019

«Մի հարամեք մեր գարունը, մաքրեք ամենուր վխտացող աղբը»,-այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը՝ անդրադառնալով մայրաքաղաքի աղբահանության խնդրին։ Երեկ «Սանիթեք» ընկերությունը տեղեկացրել էր, որ քաղաքապետարանի հետ համատեղ քննարկումները շատ մոտ են հանգուցալուծմանը, որը պետք է հանգեցնի մեր քաղաքի անխափան ու բարձր մակարդակի աղբահանությանը։  

̰
Այսօր օրս անցկացրի մանկությանս ընկերներիս հետ՝ Իջևանում․ Նիկոլ Փաշինյան

19:00 14.04.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր եղել է Իջևանում։ Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։ «Այսօր օրս անցկացրի մանկությանս ընկերներիս հետ՝ Իջևանում: Մոտավորապես այնպես՝ ինչպես նկարագրված է «Երկրի հակառակ կողմի» ստորև բերվող գլխում: Ըստ վեպի սյուժեի՝ Լոզանի մի բարում նստած՝ երազում եմ Հայաստանի մասին: Գրվել է 2008թ. մայիսին: Այն ժամանակ ընկերներիս ծածկանունով եմ ներկայացրել՝ հնարավոր […]

̰
Զելենսկին չի ներկայացել բանավեճի․ Պորոշենկոն սպասել է 1 ժամից ավելի

18:54 14.04.2019

Ուկրաինայի նախագահի թեկնածու, ընտրական երկրորդ փուլ դուրս եկած Վլադիմիր Զելենսկին Կիևի «Օլիմպիական» մարզադաշտում չի ներկայացել ծրագրված բանավեճին: Նրան այնտեղ ժամից ավելի սպասել է նախագահի թեկնածու և գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն: Թեկնածուների համար ամբիոնները են տեղադրված եղել, մարզադաշտը բազմամարդ է եղել, թիկնազորն ուժեղացված է եղել: Բանավեճը պետք է վարեր լրագրող Անդրել Կուլիկովը: Գործող նախագհը ելույթով է […]

̰
Զանգվածային խափանում է տեղի ունեցել Instagram, Facebook, WhatsApp սոցկայքերի աշխատանքում

17:23 14.04.2019

Instagram, Facebook, WhatsApp ծրագրերի աշխատանքում զանգվածային խափանում է տեղի ունեցել։ Այս մասին հաղորդում է Downdetector կայքը, որը հետևում է հայտնի սոցիալական ցանցերի աշխատանքին։ Նշվում է, որ Instagram-ը սկսել է չաշխատել սկսած ժամը 13:00-ից սկսած, իսկ Facebook-ը 13:30-ից: Սոցկայքերը չեն աշխատել հիմնականում Հայաստանի, Ռուսաստանի, Իտալիայի, Հունաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Նիդերլանդների, Մալայզիայի ու ԱՄՆ-ի տարածքում։ Օգտատերերի […]

̰
Ծաղկազարդը նշվել է նաև հայ կաթողիկե եկեղեցիներում

16:52 14.04.2019

Այսօր Հայ կաթողիկե բոլոր եկեղեցիներում ևս նշվել է Ծաղկազարդի տոնը։ Շիրակի մարզի Արևիկ գյուղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայ կաթողիկե եկեղեցում  պատարագ է մատուցվել Հայր Ռաֆայել Արքեպիսկոպոս Մինասյանի ձեռամբ, որից հետո կատարվել է  նաև մանուկների օրհնության կարգ։ Պատարագին ներկա հավատացյալներին բաժանվել է նաև ուռենու օրհնված ճյուղեր, որոնք կաթոլիկ եկեղեցու  հետևորդները որպես օրվա խորհուրդ ու բնության զարթոնքի […]

̰
Ցուցարարները փորձել են գրոհել Ալբանիայի խորհրդարանի շենքը․ կա 20-ից ավելի վիրավոր

14:19 14.04.2019

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում հազարավոր ցուցարարներ պահանջել են վարչապետ Էդի Ռամայի հրաժարականը։ Այս մասին հայտնում է DW-ն։ Իրավապահների հետ բախումների հետևանքով տուժել է 15 ցուցարար, առնվազն 5 ոստիկան։ Լրագրողները նույնպես վնասվածքներ են ստացել։ Բախումներն սկսվել են այն բանից հետո, երբ մի խումբ ցուցարարներ փորձել են ճեղքել խորհրդարանի շենքի մոտ ոստիկանական շղթան։ Նրանք քարեր ու ծխանռնակներ են […]

̰
Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը թիմային հաշվարկում գրավեց երրորդ տեղը

12:57 14.04.2019

Վրաստանի Բաթում քաղաքում ավարտված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը երկամարտի 5 մեդալով (2 ոսկե, 1 արծաթե, 2 բրոնզե) թիմային հաշվարկում գրավեց երրորդ տեղը: Այս մասին տեղելանում ենք ՀԱՕԿ-ի կայքից։ Հայաստանի թիմը պոկում, հրում վարժություններում և երկամարտում նվաճեց 15 մեդալ՝ 5-ական ոսկե, արծաթե և բրոնզե: Թիմային հաշվարկում հաղթեց Ռուսաստանը, որը երկամարտում նվաճեց 3 ոսկե, 5 արծաթե ու […]

̰
Նեպալի օդանավակայանում ինքնաթիռը բախվել է ուղղաթիռին․ կան զոհեր

10:41 14.04.2019

Նեպալի արևելքում ավիավթար է տեղի ունեցել։ Ինքնաթիռն օդանավակայանում բախել է ուղղաթիռի։ Զոհվել է առնվազն 3 մարդ, ևս 5-ը՝ վիրավորվել։ Այս մասին գրում է Setapati պարբերականը՝ հղում անելով տեղի իշխանություններին։ Դեպքը տեղի է ունեցել Լուկլա քաղաքից ոչ հեռու։ Թռիչքավայրէջքային ուղում տեղաշարժվելիս ինքնաթիռը բախվել է մոտ կանգնած ուղղաթիռին։ Վթարի պահին ինքնաթիռում ուղևորներ չեն եղել, այլապես զոհերի թիվը […]

̰
Այսօր Ծաղկազարդ է

09:54 14.04.2019

Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին Տեր Հիսուս Քրիստոսի` Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակը` Ծաղկազարդը, այս տարի տոնում է ապրիլի 14-ին: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ տոնը տարիներ առաջ նաև հռչակվել է որպես Մանուկների օրհնության օր: Տոնի առիթով Միածնաէջ Մայր Տաճարի շրջափակում ժամը 10:00-ին, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի կունենա Անդաստանի արարողություն և […]

̰
Փոթորիկը Տեխասում մարդկային կյանքեր է խլել

09:46 14.04.2019

Ամերիկյան Տեխաս նահանգում փոթորկի զոհն է դարձել 2 երեխա, ևս մի քանի մարդ վնասվածքներ են ստացել։ Այս մասին հայտնում է ABC հեռուստաալիքը։ Բնության տարերքի պատճառով ծառն ընկել է ավտոմեքենայի վրա, որում գտնվել են 3 և 8 տարեկան երկու երեխաներ։ Փոթորկի պատճառով տեղի օդանավակայանում ավելի քան 500 չվերթ է չեղարկվել։ Տեխաս, Լուիզիանա և Արկանզաս նահանգներում մոտ […]

̰
Սոլսբերին գլխավորել է բնակության համար բրիտանական լավագույն քաղաքների վարկանիշը

09:36 14.04.2019

Սոլսբերի քաղաքը, որը լայն ճանաչում էր ստացել գործակալ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր՝ Յուլյայի թունավորման միջադեպից հետո, The Sunday Times-ի կողմից ճանաչվել է 2019 թվականին Մեծ Բրիտանիայում բնակվելու համար լավագույն վայրը։ Հաղորդվում է, որ քաղաքը գրավել է ժյուրիի ուշադրությունը «հավաքականության ոգով», որն այստեղ հատկապես ուժգին է դրսևորվել թունավորման պատմությունից հետո։ Սոլսբերին ունի նաև բազմաթիվ առավելություններ։ […]

̰
Facebook-ի բաժնետերերը պահանջում են Ցուկերբերգի հրաժարականը

09:19 14.04.2019

Facebook ամերիկյան ընկերության բաժնետերերը պահանջել են կառավարման խորհրդի ղեկավարի պաշտոնից Մարկ Ցուկերբերգի հեռացում։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հանձնաժողովի կայքում՝ բաժնետերերի ամենամյա ժողովի նախաշեմին։ Ամենամյա ժողովը պետք է կայանա մայիսի 30-ին։ Նախաձեռնության հեղինակների խոսքով՝ 2018 թվականի հուլիսից Facebook-ի կապիտալիզացիան ղեկավարության որոշումերի պատճառով ընկել է 40 տոկոսով։ Բացի այդ, նրանք մատնացույց են անում […]

̰
Ո՞վ էր Ջուլիան Ասանժը, ի՞նչ ճանապարհ էր անցել ու ի՞նչ գաղափար փորձեց տարածել

00:05 14.04.2019

Յոթնամյա պատսպարումից հետո Էկվադորի իշխանությունները ԱՄՆ-ի հարցման հիման վրա հետ վերցրեցին WikiLeaks կայքի համահիմնադիր Ջուլիան Ասանժին ապաստան տալու իրավունքը: Դեսպանատնից դուրս գալուն պես նա հանձնվել է Մեծ Բրիտանիայի ոստիկանությանը: Ջուլիան Ասանժը Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը ապաստան է ստացել 2012 թվականին: Նրան սպառնում էր ձերբակալություն` 2012 թվականին դատարան չներկայանալու համար: Ո՞վ էր Ջուլիան Ասանժը, ի՞նչ ճանապարհ էր […]

̰
Արսեն Ջուլֆալակյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

22:42 13.04.2019

Բուխարեստում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 77 կգ քաշային կարգում Արսեն Ջուլֆալակյանը 5։1 հաշվով հաղթեց բուլղարացի Դանիել Ալեքսանդրովին և նվաճեց բրոնզե մեդալ։ Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ-ի կայքից։ Հիշեցնենք, որ օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը որակավորման փուլում 5:3 հաշվով հաղթել էր Նիդերլանդների ներկայացուցիչ Մարսել Ստերկենբուրգին, 1/8 եզրափակչում Արսենի մրցակիցը Ռոլանդ Շվարցն էր […]

̰
Արմավիրի մարզպետարանի հայտարարությունը՝ Զարթոնքի գյուղապետի հրաժարականի վերաբերյալ

22:26 13.04.2019

Զարթոնք համայնքի ղեկավարը լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ հայտարարություն է արել։ Այս մասին տեղեկացնում են Արմավիրի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․ «Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր հանդիպում է ունեցել Զարթոնք համայնքի ղեկավար Պարույր Սարգսյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են համայնքում ստեղծված լարված իրավիճակը հանգուցալուծելու հնարավոր տարբերակները: Քննարկման արդյունքում […]

̰
Զարթոնքի գյուղապետ Պարույր Սարգսյանը հրաժարական տվեց

21:45 13.04.2019

Արմավիրի մարզի Զարթոնք համայնքի ղեկավար Պարույր Սարգսյանը քիչ առաջ հրաժարական է տվել: Այս մասին SHANTNEWS.am-ի թղթակցին հայտնեցին գյուղի բնակիչները: Գյուղացիների խոսքերով՝ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն ացելել է իրենց գյուղ, իսկ մեկ ժամ անց գյուղապետը ներկայացրել է իր հրաժարականը: Գյուղացիներն այժմ տոնում են իրենց հաղթանակը։ Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Զարթոնքի գյուղապետը երկուշաբթի օրը հայտարարությամբ […]

̰
Գյումրիում դպրոցականների վեճն ավարտվել է դանակահարությամբ

21:00 13.04.2019

Երեկ՝ ապրիլի 12-ին` ժամը 22:00-ի սահմաններում, «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» են տեղափոխվել դպրոցականներ` կտրած-ծակած վերքերով: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանը մեր թղթակցին հայտնել է, որ իրենց մոտ բուժօգնության է դիմել երեք տղա՝ 16-ամյա Նարեկ Մսրյանը, 16-ամյա Վահագն Ավետիսյանը և 18-ամյա Վահան Ղազարյանը: Նրանցից երկուսը մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ […]

̰
ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է հյուսիսարևելյան սահմանագոտի

20:44 13.04.2019

Ապրիլի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով եղել է հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտում։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջել է մարտական հենակետերում, եղել այն ուղղություններում, որտեղից դիտարկվում է Արծվաշենը։ Դավիթ Տոնոյանին զեկուցվել է սահմանագոտու օպերատիվ իրավիճակի, մարտական հերթապահության կրման պայմանների, առաջնագծում իրականացված ինժեներական և ամրաշինական աշխատանքների մասին։ Պաշտպանության նախարարը զրուցել է դիրքապահ զինծառայողների հետ, խրախուսել մարտական […]

̰
Վարչապետը դուստրերի հետ Հր.Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում դիտել է «Ձուկն առանց ջրի կամ suicide» ներկայացումը

20:33 13.04.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր դուստրերի հետ այցելել է Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն և դիտել «Ձուկն առանց ջրի կամ suicide» մեկ գործողությամբ տրագիկոմիկական ֆանտազիա ժանրի ներկայացումը։ Ներկայացումը բեմադրվել է Լևոն Մութաֆյանի և Արմեն Խանդիկյանի համատեղ պիեսի հիման վրա, բեմադրության հեղինակն է Արմեն Խանդիկյանը:  

̰
Նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել Հորդանանի Amman TV-ին

20:16 13.04.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել Հորդանանի Amman TV հեռուստաընկերությանը: Հորդանանցի լրագրողը նախագահին հարց է ուղղել նրա պաշտոնավորման մեկամյակի, Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների մասին: «2018 թվականի ապրիլի 9-ը ոչ միայն իմ՝ նախագահ ընտրվելու օրն էր, այլև այդ օրվանից Հայաստանի նոր Սահմանադրությունը մտավ ուժի մեջ: Եվ սա մեկ այլ մարտահրավեր էր: Սա ավելի բարդացավ, քանի […]

̰
Հայտնի թափթփուկ Մարգար Եսայանը նորից ակտիվացել է. Նաիրա Զոհրաբյան

19:51 13.04.2019

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ 1915 թ. հայ մտավորականների ցուցակը կազմած և երիտթուրքերին հանձնած Վահե Իհսանի դավաճան ժառանգ Մարգար Եսայանը կրկին ակտիվացել է: Նա այս թեմայով, մասնավորապես, գրել է. «Էրդողանի իշխող՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության հայազգի պատգամավոր, հայտնի թափթփուկ Մարգար Եսայանը նորից ակտիվացել է: Վերջինս քննադատել […]

̰
BACK_TO_TOP