13:52 09.04.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով առավոտյան Նորագավիթի ավտոմաքսատանը տեղի ունեցած դեպքին: «Հայաստանի պետական կառավարման համակարգում չի կարող աշխատել գեթ մեկ մարդ, ով Հայաստանի պետական դրոշը գցել է ոտքերի տակ: Եթե պետք լինի տասնյակ հազարավորների ազատել աշխատանքից՝ կազատեմ: Բայց նման վերաբերմունք պետական դրոշի նկատմամբ չեմ հանդուրժի: Եվ վերջ»,- գրել է […]
12:55 09.04.2019
2018թ. ապրիլի 9-ին Արմեն Սարգսյանը ստանձնեց Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնը: ՀՀ նախագահի աշխատակազմը այս կապակցությամբ հրապարակել է երդմնակալության տեսանյութը: https://www.facebook.com/Armpresident/videos/267030857578298/
12:49 09.04.2019
Տրանսգենդերի հետ կապված իրավիճակը եղել է ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովում, ու դրան հաջորդած քննարկումները պետք է շարունակել այս հարցին պատասխանելուց հետո՝ ՀՀ քաղաքացու անձնագիր ստացած տրանսգենդերը մա՞րդ է, թե՞ ոչ։ Թեմային անդրադառնալիս այս մասին այսօր ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետի խոսքով՝ այն պահվածքը, որ դրսևորում էր տրանսգենդերի ելույթի ժամանակ ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահը (Նաիրա […]
12:34 09.04.2019
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը հրապարակել է տեսանյութ, որտեղ նոր դեսպան Լին Թրեյսին ներկայացնում է այն ոլորտները, որտեղ փորձելու է առաջխաղացնել հայ-ամերիկյան համագործակցությունը։ «2014 թվականի ապրիլից շատ բան է փոխվել այստեղ։ Մեր երկու երկրներին միավորում են ընդհանուր ժողովրդավարական արժեքները», – ասվում է նրա անունից։ Տեսանյութում թվարկվում են որոշ ոլորտներ, որտեղ դեսպանը պատկերացնում է իր գործունեությունը․ Ժողովրդավարական բարեփոխումներ, […]
12:28 09.04.2019
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում դրական եզրակացություն տրվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագծին՝ «Վարչական իրավախախտումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ: Այս նախագիծը դրական եզրակացություն է ստացել նաև կառավարության կողմից: Նախագծով առաջարկվում է լիցենզիա չունեցող անձանց կողմից «վարկ», «փոխառություն», «գումար», «փող», «դրամ», «վարկավորում», «փոխառության տրամադրում», «գումարի տրամադրում», «փողի տրամադրում», «դրամի տրամադրում» բառերի, բառակապակցությունների […]
12:22 09.04.2019
Խորհրդարանում այսօր քվեարկության դրվեցին Կառավարության կողմից ներկայացված և արտահերթ նիստում քննարկված օրենքի նախագծերը: «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ […]
11:38 09.04.2019
SHANTNEWS.am-ի խնդրանքով վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ԱԺ-ում տրանսգենդերի ելույթին ու դրան հաջորդած իրադարձություններին։ Նա ասաց, որ իր տպավորությամբ ՀՀԿ որոշ գործիչներ հարցեր են տալիս, թե ի՞նչ է կատարվում։ «Ես ուզում եմ ձեզ ասել, որ 2015 թվականին Հայաստանի իշխանությունը, պահպանողական իշխանությունը, ընտանեկան արժեքների և ավանդական արժեքների պահապան իշխանությունը, ինչպես իրենք են իրենց անվանում, ՀՀ քաղաքացի Վաղարշակ […]
11:28 09.04.2019
7 միլիարդ դրամը մի տարվա ուսուցիչների աշխատավարձը կարող է բարձրացնել 10 տոկոսով, իսկ հենց այդքան հարկային չարաշահումներ են այս պահին հայտնի «Սպայկա» ընկերությունում։ Այս մասին այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այդ աշխատավարձերը չեն բարձրանում, ըստ Փաշինյանի, քանի որ ոմանք հարկեր չեն վճարում։ Նա ասաց, որ հարկային չարաշահումներից հիմա այդքանն են հայտնի, իսկ […]
11:23 09.04.2019
Այն մարդիկ, որոնք «մերժվեցին» անցած տարի, իրենք պետք է որոշեն՝ իրենք քաղաքացի՞ են, թե՞ չէ, և ըստ այդմ որոշեն՝ իրենք նշո՞ւմ են Քաղաքացու օրը, թե՞ ոչ։ Այս մասին այսօր լրագրողներից մեկի հարցին պատասխանելիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Քաղաքացին թող որոշի՝ ոնց կնշի։ Կարող է մեկը որոշում է, ոնց որ անցած տարի, մանղալը հանում է Մաշտոցի […]
11:06 09.04.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ավտոմաքսատանը լրագրողների հարցերին պատասխանելիս անդրադարձավ նաև ֆեյքերի թեմայով ընդդիմախոսների այն պնդումներին, որ դա կարող է օգտագործվել ազատ մամուլի ճնշման համար։ «Հիմա դուք էսքան մամուլի ներկայացուցիչ եք, ձեր վրա որևէ ճնշման բան զգո՞ւմ եք, զգացե՞լ եք, կամ մտածում եք, որ կզգա՞ք։ Ձեզնից որևէ մեկը մտածում է, որ Հայաստանում մամուլի նկատմամբ ճնշում կարող […]
10:50 09.04.2019
Առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր ՊԵԿ ավտոմաքսատուն և քաղաքացիներից մեկին ուղեկցել մեքենան մաքսազերծելու ամբողջ ընթացքում, ինչը տևել է մոտ 20 րոպե։ Ընթացքում վարչապետը ծանոթացել է նաև մեքենաների մաքսազերծման հետ կապված այլ խնդիրների։ «Նկատառումներն էն են, որ պայմանավորվեցինք, որ 20 րոպեում պետք է մեքենան մաքսազերծված լինի … նրանք, ովքեր սպասում էին, բացատրեցին, որ, օրինակ, երեկ […]
10:33 09.04.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ավտոմաքսատանը տեղեկացրին խնդրի մասին, որ երբ Ռուսաստանից, Ղազախստանից մարդիկ գալիս են, Հայաստանում մեքենա են գնում և ուզում են պետհամարանիշ ստանալ, ասվում է, որ պետհամարանիշի «ժեշտը» չկա։ Փաշինյանի տարակուսանքին արձագանքելով` ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ասաց, որ դա ոստիկանության խնդիրն է։ Փաշինյանը հենց տեսախցիկների առաջ զանգահարեց ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին։ «Պարո՛ն Օսիպյան, ես ավտոմաքսատանն եմ, […]
10:09 09.04.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Նորագավթի ավտոմաքսատուն սկսվեց աշխատակիցների հեռացումից։ Սենյակներից մեկում աշխատակիցները դրոշը դրել էին անկյունում, այն ընկել էր ոտքի տակ։ Փաշինյանն այս անփութության համար ՊԵԿ նախագահին հրահանգեց ազատել այդ սենյակում աշխատող բոլոր աշխատակիցներին։ Ավելի ուշ քաղաքացիներից մեկին ավտոմաքսատան ընթացակարգերով անցկացնելիս ՊԵԿ նախագահն ու վարչապետը երկխոսություն ունեցան այս հարցի վերաբերյալ։ – Քթի ծակի բացակայությունն է, […]
09:59 09.04.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավտոմաքսատուն այցի ընթացքում որոշեց այնտեղ սպասող քաղաքացիներից մեկի հետ անցնել այն ամբողջ ճանապարհը, որը պետք է մեքենան մաքսազերծելու համար։ Սկզբում նրանք մոտեցան պատուհանին, որտեղ մեքենայի «ինվոյսի» հիման վրա հաշվարկվում է մաքսային տուրքը։ ՊԵԿ նախագահն ընթացքում բացատրում էր այն ընթացակարգերը, որոնցով կատարվում են հաշվարկները, ու ներկայացնում, որ ծրագրային ապահովումն է հաշվարկում, թե ինչքան […]
09:57 09.04.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 10-11-ը աշխատանքային այց կկատարի Ստրասբուրգ՝ Եվրոպայի խորհուրդ: ՀՀ վարչապետն ապրիլի 11-ին կմասնակցի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանի լիագումար նիստին, որտեղ հանդես կգա ելույթով և կպատասխանի պատգամավորների հարցերին: Հայաստանի վարչապետը հանդիպումներ կունենա Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լիլիան Մորի-Պասկիեի, Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի նախագահ […]
09:38 09.04.2019
Ապրիլի 10-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Ասկերանի շրջանի ուղղությամբ, Ակնայից դեպի արևելք ընկած հատվածում։ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը, նրա դաշտային օգնականներ Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա) և Միխայիլ Օլարուն (Մոլդովա), ինչպես […]
09:34 09.04.2019
Այսօր վաղ առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ավտոմաքսատուն, որտեղ հիմա ծանոթանում է այնտեղի աշխատանքի պայմաններին։ Փաշինյանին այնտեղ դուր չեկավ սենյակներից մեկում դրված դրոշի վիճակը, ու նա ՊԵԿ նախագահին հրահանգեց ազատել այդ սենյակում աշխատող բոլոր աշխատակիցներին։ «Ով որ էդ սենյակում աշխատել է էդ դրոշի պայմաններում, ոչ մեկ չաշխատի ըտեղ, ոչ մեկ։ Բոլորը հեռացվեն աշխատանքից», – […]
09:25 09.04.2019
Աշխատանքային այցով Պորտուգալիայում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 8-ին այցելել է Լիսաբոնի Հնամյա արվեստի ազգային թանգարան։ Նախագահ Արմեն Սարգսյանը շրջել է թանգարանի ցուցասրահներով, որտեղ պահվում են Պորտուգալիայի ամենանշանակալի արվեստի գործերն ու հավաքածուները՝ նկարներ, քանդակներ, ոսկյա և արծաթյա զարդեր, կահույք, դեկորատիվ արվեստի գործեր։ Արմեն Սարգսյանը դիտել է ներկայացված մշակութային ժառանգությունը և արվեստի այն գործերը, […]
08:22 09.04.2019
Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդն ահաբեկչական խմբավորում է ճանաչել ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)՝ մեղադրելով ԱՄՆ-ին ահաբեկչությանն աջակցելու մեջ։ Այս մասին հայտնում է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը (IRIB)։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Վաշինգտոնը «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն» օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն էր ճանաչել: ԱՄՆ-ն Իրանին մեղադրում է Սիրիայում, Իրաքում, Աֆղանստանում և Լիբանանում իրավիճակի ապակայունացման մեջ:
08:13 09.04.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Գաղտնի ծառայության ղեկավարի պաշտոնից հեռացրել է Ռենդոլֆ Ալլեսին։ Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով ամերիկյան վարչակազմի պաշտոնական աղբյուրներին։ Նշվում է, որ ԱՄՆ առաջնորդը հանձնարարել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պարտականությունները կատարող Միք Մալվեյնին ձևակերպել Ալլեսի հրաժարականը, սակայն նա դեռևս շարունակում է զբաղեցնել իր պաշտոնը։ Սպիտակ տունն ու Գաղտնի ծառայությունը […]
07:48 09.04.2019
Բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատը երկուշաբթի երեկոյան վերջնականապես հավանություն է տվել Brexit-ի հետաձգման մասին օրինագծին։ Այս մասին հայտնում է Press Association-ը։ Օրինագծի հեղինակ, լեյբորիստ պատգամավոր Իվետ Կուպերը նշել է, որ խորհրդարանի երկու պալատները երկուշաբթի օրը պատասխաատու կերպով են մոտեցել գործարքին և հստակ դիրքորոշում արտահայտել, որ առանց գործարքի Brexit-ը ծանր վնաս կհասցնի աշխատատեղերին, արտադրությանը և անվտանգությանը։ Ավելի […]
00:45 09.04.2019
Նոր տեսա, որ «Ամերիկայի ձայն»-ին Աննայի տված հարցազրույցի վերաբերյալ որոշ հանրապետականներ աղմուկ են բարձրացրել, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Ի՞նչ է ասել Աննան այդ հարցազրույցում։ «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության մասին խոսելով՝ ասել է (մեջբերում եմ). «Մենք խոսում ենք «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության մասին, որի էությունը բնավ Ադրբեջանի […]
00:25 09.04.2019
Չինաստանում 6-ամյա աղջիկն ընկել է շենքի 26-րդ հարկից և ողջ մնացել: Անվտանգության տեսախցիկների կադրերը հրապարակել է Daily Mail հրատարակչությունը: Դեպքը տեղի է ունեցել Չունցին քաղաքում: Երեխան բարձրահարկ շենքից ընկել է ավտոտնակի տանիքին, այնուհետ մոտոցիկլետների կանգառում է հայտնվել: Ոչ այնքան կոշտ մետաղական ծածկը մեղմել է հարվածի ուժը: Ընկնելուց հետո երեխան ոտքի է կանգնել և հեռացել դեպքի վայրից: […]
23:29 08.04.2019
«Ապրիլի 8-ին ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննության բաժանմունքում խուլիգանության հատկանիշներով քրեական գործ է հարուցվել ապրիլի 4-ին մայրաքաղաքի Սարալանջի փողոցում տեղի ունեցած դեպքի առթիվ: Հիշեցնենք, որ սոցցանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ Սարալանջի փողոցում «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան, բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով երթևեկության այլ մասնակիցների նկատմամբ, կոպտորեն խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, այդ թվում՝ ՃԵԿ անվտանգության կանոնները, ճանապարհի կենտրոնում, այսպես […]
22:17 08.04.2019
Ցավում եմ, որ անառողջ մի թեմա այսօր զբաղեցրեց ողջ լրատվական և քաղաքական դաշտը և այն կարևոր խնդիրները, որ մենք բարձրացրեցինք Ստրասբուրգում, որոշակիորեն ստվերվեցին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև, «Ինձ համար շատ ավելի կարևոր էր Ստասբուրգում բարձրացնել փետրվարի 27-ին Ադրբեջանի կողմից 20 […]
21:50 08.04.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 8-ին լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Վիեննայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած հանդիպման արդյունքներին: Հարցին՝ արդյո՞ք այդ օրը քննարկվեց այն «խաղաղության օրակարգ»-ը, որի մասին նա մշտապես խոսում է, Փաշինյանը նշեց, որ Ստեփանակերտի ամբողջ օրակարգը Վիեննայում քննարկվել է: Լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյունավե՞տ էր արդյոք այդ հանդիպումը, ինչին վարչապետը պատասխանեց. ««Արդյունավետ» ասելով՝ մենք […]
21:44 08.04.2019
Սիրիայի պատերազմի ավարտից հետո վերաօծված Սրբոց Քառասնից մանկանց եկեղեցին սիրիահայերի համար հատուկ նշանակություն ունի և հալեպայության վերածնունդն է խորհրդանշում: Ազգագրագետ, սիրիահայերի միգրացիայի հարցերով զբաղվող Արսեն Հակոբյանը SHANTNEWS.am-ին ասել է, որ պատերազմի ընթացքում հայկական գործոնն, անշուշտ, նշանակություն է ունեցել, և արդյունքում ականատես ենք եղել հայկական խորհրդանիշների դեմ հարձակումների և թիրախավորումների: Ըստ նրա՝ սիրիահայ համայնքը պատերազմական իրավիճակում […]
21:37 08.04.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 8-ին խորհրդարանում «Իմ քայլը» խմբակցության հետ հանդիպումից հետո պատասխանեց լրագրողների հարցերին: SHANTNEWS.am-ի հարցին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո հայտարարված մարդասիրական քայլերը ե՞րբ կլինեն և ի՞նչ տեսքով, Փաշինյանը պատասխանեց. «Դրանց հետ կապված՝ հույս ունեմ, որ կկարողանանք երկուստեք երաշխավորել գյուղացիական աշխատանքների անվտանգությունը: Մենք պատրաստ ենք երաշխավորել, որ մեր զորքերը որևէ […]
20:21 08.04.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանն արձագանքել է իր հարցազրույցի ժամանակ հնչած որոշ մտքերի վերաբերյալ քննադատություններին: «Սիրելիներ, ինձ փոխանցեցին, որ Հայաստանում որոշ շրջանակներ կոնտեքստից կտրած են ներկայացնում «Ամերիկայի ձայն»-ին իմ հարցազրույցից մեկ հատված և ինձ վերագրում միտք, թե պատերազմում մեր զոհերն անիմաստ են եղել: Նույն հարցազրույցում և հայկական մյուս լրատվամիջոցներին և ամերիկյան երկու հեռուստաընկերություններին […]
20:14 08.04.2019
Աշխատանքային այցով Պորտուգալիայում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել այդ երկրի վարչապետ Անտոնիու Կոշտայի հետ։ Անդրադառնալով երկու երկրների ու ժողովուրդների միջև առկա ջերմ պատմական կապերին ու հարուստ մշակութային ժառանգությանը՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ հայ ժողովրդի պանծալի զավակներից մեկի՝ Գալուստ Գյուլբենկյանի անունը յուրաքանչյուր հայ հպարտությամբ է հիշում։ Պորտուգալիայի վարչապետն իր հերթին […]