21:37 08.04.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 8-ին խորհրդարանում «Իմ քայլը» խմբակցության հետ հանդիպումից հետո պատասխանեց լրագրողների հարցերին: SHANTNEWS.am-ի հարցին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո հայտարարված մարդասիրական քայլերը ե՞րբ կլինեն և ի՞նչ տեսքով, Փաշինյանը պատասխանեց.
«Դրանց հետ կապված՝ հույս ունեմ, որ կկարողանանք երկուստեք երաշխավորել գյուղացիական աշխատանքների անվտանգությունը: Մենք պատրաստ ենք երաշխավորել, որ մեր զորքերը որևէ քաղաքացիական անձի վրա չեն կրակի, առավել ևս՝ գյուղացիական աշխատանքներ իրականացնող: Եթե Ադրբեջանը վերահաստատի այս պատրաստակամությունը, սա կարող ենք անել»:
Վարչապետը նշեց, որ կան նաև մարդասիրական մի քանի այլ հնարավոր միջոցառումներ, բայց նաև շահառուները պետք է ցանկանան օգտվել այդ հնարավորությունից: Նա հաստատեց, որ խոսքը գերիների հարազատների՝ նրանց հետ տեսակցելու հնարավորություն ընձեռելու մասին է:
«Մենք շատ մոտ ենք, որ այդ հնարավորությունը ստեղծվի, բայց մենք չգիտենք՝ ընտանիքները՝ երկու կողմից, կցանկանա՞ն օգտվել այդ հնարավորությունից, քանի որ ես չեմ բացառում, որ ինչ-ինչ պատճառներով չցանկանան օգտվել, հասկանալի է, չէ՞, դա հեշտ որոշում չէ»,- ասաց նա:
15:45 02.07.2025
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել15:45 02.07.2025
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել4.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի արևմուտքում և զգացվել է նաև Ստամբուլում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են Ստամբուլի արևմուտքում մոտավորապես ժամը 13:58-ին, և տներում ջահերը թեթևակի տատանվել են։ Աղետների կառավարման վարչության սեյսմոլոգների տվյալներով՝ 4.3 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է հարևան Բուրսա նահանգի Գեմլիկ շրջանում, իսկ էպիկենտրոնը գտնվել է 13 կիլոմետր […] ...
15:37 02.07.2025
Ռազմիկ Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորածՌազմիկ Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած։ Նրա գտնվելու մասին տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունը խնդրում է զանգահարել 1-02 կամ դիմել մոտակա բաժին։ ...
15:30 02.07.2025
Զախարովան կոչ է արել ռուսներին ճանապարհորդելիս հաշվի առնել Ադրբեջանում ստեղծված իրավիճակըՌուսաստանի քաղաքացիները, որոնք գտնվում են Ադրբեջանում կամ պլանավորում են այնտեղ ուղևորություն, պետք է հաշվի առնեն ստեղծված իրավիճակը, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան: «Եվ նրանք, ովքեր մեզ հարցեր են տալիս այն մասին, թե արդյոք պետք է պլանավորեն իրենց ուղևորությունները, ինչ պետք է անեն, ինչպես պետք է գործեն այն պայմաններում, ինչ […] ...
15:03 02.07.2025
Քննարկվել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան համագործակցությունըՀուլիսի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր: ...
14:55 02.07.2025
ԱՄՆ ներկայացուցը կանչվել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունՎաշինգտոնի կողմից ռազմական օգնության կասեցման ֆոնին Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հրավիրել է ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոն Հինկելին՝ աջակցության հարցը քննարկելու համար։ Կիևը նշել է նախկինում հաստատված զենքի փաթեթների մատակարարումը շարունակելու կարևորությունը։ Երեքշաբթի օրը Politico-ն հաղորդել էր, որ ԱՄՆ-ն դադարեցնում է Ուկրաինա զինամթերքի և զենքի մատակարարումները, քանի որ ամերիկյան պաշարները նվազում են: Սպիտակ տան մամուլի […] ...