TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    385.32
  • RUBLE
    4.91
  • 455.06
WEATHER
+24.09 oC

Գլխավոր

Սիրով սպասում եմ բոլորիդ. վարչապետը հանդիպման է հրավիրել Ստրասբուրգում բնակվող մեր հայրենակիցներին

12:58 10.04.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում դիմել է Ստրասբուրգում բնակվող մեր հայրենակիցներին: Գրառման մեջ մասնավորապես ասվում է. «Ստրասբուրգում և հարակից բնակավայրերում բնակվող սիրելի հայրենակիցներ. Ապրիլի 11-ին, ժամը 15.30-ին սիրով բոլորիդ հրավիրում եմ հանդիպման, որը տեղի կունենա Ստրասբուրգի Association parlementaire Europeenne-ում: Հասցե՝ 70 Allee de la Robertsau: Սիրով սպասում եմ բոլորիդ»:

̰
Խաղադրույքների 60 տոկոսը կատարվում է համացանցի միջոցով․ Ալեն Սիմոնյան

12:30 10.04.2019

Հայաստանը չի կարող ընդհանրապես արգելել բուքմեյքերական ընկերությունների և խաղասրահների, առավել ևս առցանց այդպիսի ծառայությունների գոյությունը, քանի որ ստիպված կլինի ծախսել միլիարդավոր դոլարներ ու արդյունքը կլինի ոչ լիարժեք։ Այս մասին ԱԺ տնտեսական հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը։ Քննարկումը վերաբերում էր այս ծառայությունների սահմանափակումներին վերաբերող նախագծին, որով, օրինակ` առաջարկվում է խստացնել տարիքային սահմանափակումները, արգելվում […]

̰
Փոթորիկը պատուհասել է Ռիո դե Ժանեյրոն, կան զոհեր

12:14 10.04.2019

Բրազիլական Ռիո դե Ժանեյրո քաղաքում հորդառատ անձրևները չեն դադարում երկուշաբթի օրվանից: Մի քանի շրջաններ լրջորեն տուժել են անձրևի հետևանքով: Հաղորդվում է, որ զոհվել է նվազագույնը 7 մարդ, հայտնում է Xinhua-ն:  Քաղաքի մի քանի շրջան մեծ վնաս է կրել սողանքների ու ջրհեղեղի հետևանքով: Ավելի շատ տուժել են քաղաքի հարավային ու արևմտյան շրջանները: Esse vídeo fala muito sobre […]

̰
ԱԺ հանձնաժողովում քննարկվում է բուքմեյքերների գովազդի սահմանափակման նախագիծը

12:04 10.04.2019

ԱԺ մի քանի պատգամավորների առաջարկած նախագիծը, որի ընդունման դեպքում սահմանափակվելու է բուքմեյքերական ընկերությունների ու ավտոմատացված խաղայինն սարքավորումների օգտագործումն ու խաղերի գովազդը, այսօր քննարկվում է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում։ Նախագիծը ներկայացնելիս հեղինակներից «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն ասաց, որ իրենք սահմանումներ են տվել բուքմեյքերական կետերին ու լոտոների կազմակերպման տարածքներին։ Նրա խոսքով՝ կետերից մեկն էլ […]

̰
ԵԱՀԿ-ն պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին

11:48 10.04.2019

Ապրիլի 10-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին՝  Ասկերանի շրջանի ուղղությամբ, Ակնայից դեպի արևելք ընկած հատվածում։ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ (ԳՆԱՆ) դեսպան Անջեյ Կասպշիկը, նրա դաշտային օգնականներ Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա) և Միխայիլ Օլարուն (Մոլդովա), ինչպես […]

̰
Սարսանգի ջրամբարի ջրային ռեսուրսները կարող են համատեղ օգտագործվել Արցախի ու Ադրբեջանի կողմից. Արայիկ Հարությունյանի առաջարկությունը

11:42 10.04.2019

Արցախի նախկին վարչապետ, Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում առաջարկում է Արցախին ու Ադրբեջանին Սարսանգի ջրամբարի ռեսուրսները համատեղ օգտագործել: Նպատակը տարածաշրջանում կայուն և տևական խաղաղություն հաստատելն է: Ստորև ներկայացնենք հայտարարությունն ամբողջությամբ. «Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի միջև կայացած առաջին պաշտոնական հանդիպման վերաբերյալ արդեն […]

̰
Սարգիս Թորոսյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

11:26 10.04.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սարգիս Թորոսյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետի պաշտոնից: Վարչապետի մեկ այլ որոշմամբ Սարգիս Թորոսյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ: Նախորդ շաբաթ վարչապետի որոշմամբ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից ազատվել էր Արթուր Սարգսյանը:

̰
Սերգեյ Մովսեսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը Reykjavik Open 2019-ի առաջատարներն են

10:47 10.04.2019

Սերգեյ Մովսեսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը Reykjavik Open 2019-ի առաջատարներն են: Սերգեյը և Ռոբերտն առայժմ միայն հաղթանակներ են տարել և 3-րդ տուրից հետո ունեն 3-ական միավոր: Մրցաշարի 150 մասնակիցներից ևս 3-ն ունեն 3-ական միավոր, սակայն լրացուցիչ գործակիցներով առաջին երկու տեղերում Սերգեյն ու Ռոբերտն են: Ի դեպ, այսօր՝ 4-րդ տուրում, նրանք կհանդիպեն իրար հետ: Սպիտակներով կխաղա Ռոբերտ […]

̰
Մեր միջազգային գործընկերները պետք է առավել հարգանք և զգայունություն ցուցաբերեն հայկական հասարակության հանդեպ․ Աննա Նաղդալյան

09:54 10.04.2019

Հարցին՝ Երևանում հավատարմագրված որոշ դիվանագիտական ներկայացուցչությունների անունից հայտարարություններ տարածվեցին օրերս ՀՀ Ազգային ժողովում մարդու իրավունքներին նվիրված քննարկումների արձագանքների վերաբերյալ, ինչպե՞ս կմեկնաբանեք դա, ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանել է․ «Տեղյակ ենք այդ հայտարարություններից, որտեղ արտահայտված էր մտահոգություն Հայաստանի հասարակական կյանքում տեղ գտած քննարկումների առնչությամբ և անդրադարձ էր կատարվում ՀՀ-ի միջազգային պարտավորություններին։ ՀՀ կառավարությունն ամբողջովին հավատարիմ […]

̰
Արմեն Սարգսյանը հրավիրել է Պորտուգալիայի նախագահին պաշտոնական այց կատարել Հայաստան

09:45 10.04.2019

Աշխատանքային այցով Պորտուգալիայում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 9-ին հանդիպում է ունեցել երկրի նախագահ Մարսելու Ռեբելու դե Սոզայի հետ։ Նախագահ Մարսելու Ռեբելու դե Սոզան ողջունել է Հայաստանի իր գործընկերոջ այցը Պորտուգալիա։ Ընդգծելով երկու երկրների ու ժողովուրդների պատմամշակութային սերտ առնչությունները՝ Պորտուգալիայի նախագահը մեծագույն ակնածանքով է խոսել պորտուգալահայ հայտնի գործարար և բարերար Գալուստ Գյուլբենկյանի ու […]

̰
Իտալիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության մասին բանաձև է ներկայացվել

09:33 10.04.2019

Իտալիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատում երկրի կառավարությունից Հայոց ցեղասպանությունը ճանաչել պահանջող բանաձև է ներկայացվել: Թուրքիայի հակազդեցությանն առաջացրած բանաձևի պատճառով Անկարայում Իտալիայի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ, որտեղ նրան բողոքի նոտա են հղել: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Նշվում է, որ ներկայացված բանաձևի տակ ստորագրել են ինչպես կոալիցիոն «5 աստղի շարժում» ու «Լիգ» կուսակցությունների, այնպես էլ ընդդիմադիր […]

̰
Իր հարստությանը չհավատացող աֆրիկացի միլիարդատերը 10 մլն դոլար է կանխիկացրել

08:30 10.04.2019

Նիգերիացի միլիարդատեր Ալիկո Դանգոտեն, ով Աֆրիկայի ամենահարուստ մարդն է, պատմել է, որ 10 մլն դոլար է կանխիկացրել իր բանկային հաշվից՝ թղթադրամների կապոցներին նայելու և իր հարստությանը հավատալու համար։ «Երբ բիզնես ես սկսում, նպատակդ առաջին միլիոնն աշխատելն է։ Մոտ մեկ տարում արդեն ունեի 12-13 մլրդ դոլար»,- ասել է նա Աբիջանում կայացած ֆորումի ժամանակ։ Նրա խոսքերով՝ ինքը […]

̰
Վենեսուելան լքում է Ամերիկյան պետությունների կազմակերպությունը

08:15 10.04.2019

Վենեսուելայի իշխանությունները հայտարարել են Ամերիկյան պետությունների կազմակերպությունից դուրս գալու մասին։ Այս մասին ասվում է երկրի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։ Դա տեղի կունենա ապրիլի 27-ին։ ԱԳՆ-ում ընդգծել են որ Վենեսուելան չի կարող մնալ կազմակերպությունում, որը «ծնկի է իջնում ԱՄՆ վարչակազմի կայսերական շահերի առջև»։ Դա արվել է՝ ի պատասխան կազմակերպության մշտական խորհրդի որոշման՝ ճանաչելու ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոյին […]

̰
Բեռլինում Մերկելն ուշացումով է դիմավորել Թերեզա Մեյին

08:00 10.04.2019

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չի դիմավորել Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին, որը Բեռլին էր ժամանել Brexit-ի հարցով բանակցությունների համար։ «Ավանդաբար Մերկելը կարևոր հյուրերին սպասում է նստավայրի դիմացի կարմիր գորգի վրա, սակայն երբ Մեյի մեքենան մոտեցել է, կանցլերը չի եղել այնտեղ, և Մեյը մենակ է ուղևորվել շենք»,- գրում է Politico պարբերականը։ Շենք մտնելուց որոշ ժամանակ անց […]

̰
Մահապատիժների թիվն աշխարհում հասել է տասնամյակի նվազագույն ցուցանիշին․ Amnesty International

07:47 10.04.2019

2018 թվականին աշխարհում մահապատիժների թիվը նվազել է 31 տոկոսով և հասել վերջին տասնամյակի նվազագույն ցուցանիշին։ Այս մասին ասվում է Amnesty International միջազգային, ոչ կառավարական կազմակերպության զեկույցում։ Այդ ցուցանիշը նվազել է՝ 2017 թվականի 993-ից հասնելով 2018-ին 690-ի։ Իրանում այդ թիվը նվազել է 50 տոկոսով։ Դրական դինամիկա են ցույց տվել նաև Իրաքը, Պակիստանն ու Սոմալին։ Ցուցանիշի նվազումը […]

̰
Իսրայելի խորհրդարանական ընտրություններում առաջատարը Նեթանյահուի կուսակցությունն է

07:34 10.04.2019

Ապրիլի 9-ին երկրում անցկացված խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով Իսրայելի գործող վարչապետ Բենյամին Նեթանյահուի «Լիկուդ» աջ կուսակցությունն առաջատար է։ ԿԸՀ-ի հաղորդմամբ՝ քվեաթերթիկների 43 տոկոսի հաշվարկի արդյունքներով «Լիկուդը» ստացել է 27․59 տոկոս ձայն։ Ընդդիմադիր «Կախոլ-Լավան» բլոկը երկրորդ տեղում է՝ 26․04 տոկոս ձայնով։ Նեթանյահուն արդեն կոալիցիոն բանակցություններ է սկսել։ Դեկտեմբերի 24-ին Իսրայելի իշխող կոալիցիան հայտարարել էր խորհրդարանի արձակման […]

̰
Դալայ Լաման հոսպիտալացվել է

07:18 10.04.2019

Տիբեթի հոգևոր առաջնորդ Դալայ Լամա XIV-ը տեղափոխվել է Նյու Դելիի հիվանդանոցներից մեկը։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով հոգևոր առաջնորդի քարտուղարին։ Դալայ Լամայի ինքնազգացողությունը վատացել է ապրիլի 9-ին։ Նրա մոտ հայտնաբերվել է թոքային ինֆեկցիա։ Բուժումը կտևի 2-3 օր։ Նրա վիճակը գնահատվում է կայուն։

̰
Երևանում թալանել են բանկերից մեկի կառավարչի տեղակալի տունը

23:28 09.04.2019

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նորր-Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ ապրիլի 8-ին, Երևանում տեղի ունեցած գողության փաստով, հայտնում է Shamshyan.com-ը: Այդ օրը երեկոյան ոստիկանության Նոր-Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ անհայտ անձը կամ անձինք՝ ժամը 17:40-ից մինչև 21:20-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ, տան մուտքի դռան փականը […]

̰
ՄԻԵԴ հերթական վճռով կառավարությունը դիմումատուին կվճարի գրեթե 11 հազար եվրո

23:16 09.04.2019

ՀՀ կառավարությունն արդարադատության նախարարությանը կհատկացնի 10 հազար 800 եվրոյին համարժեք դրամ`Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը կատարելու նպատակով: Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության ապրիլի 11-ի նիստի օրակարգում: ՄԻԵԴ-ի «Ալիխանյանը և Մելիքսեթյանն ընդդեմ Հայաստանի» գործով  2019 թվականի մարտի 14-ի վճռի համաձայն` Հայաստանի Հանրապետությունը դիմումատուներին պարտավոր է վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում […]

̰
«Դուխով Հայաստան բաց հասարակություն» էջը վարող անձը կալանավորվեց․ «Ազատություն»

22:39 09.04.2019

Կալանավորվել է «Դուխով Հայաստան բաց հասարակություն» էջը վարող անձը։ Նրան մեղադրանք է առաջադրվել «Ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելու» հոդվածով։ «Մեկ անձի մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 226 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։ Որպես խափանման միջոց նրա նկատմամբ ընտրվել է կալանավորումը», – «Ազատությանը» փոխանցեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից: Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԱԾ-ն ձերբակալել է […]

̰
«Սպայկա»-ի հայտարարությունը մթերումների կազմակերպման առնչությամբ

21:29 09.04.2019

«Սպայկա» ընկերությունը հայտարարություն է տարածել մթերումների առնչությամբ, որը ներկայացնում ենք ստորև․ ««Սպայկա»-ն իր ողջ գործունեությունը, ընկերության հիմնադրման օրվանից, ուղղել է Հայաստանում տնտեսական արժեքներ ստեղծելուն, թույլ չի տվել ընկերությանը ներքաշել քաղաքական գործընթացների մեջ տարբեր շահարկումների միջոցով: Պետության անվտանգությունը մեզ համար եղել և մնում է կարևորագույն չափանիշ: Մենք ակտիվ կերպով համագործակցում ենք կառավարության հետ՝ ներկայացնելով տարբեր ծրագրեր, […]

̰
Շիրակի մարզխորհրդի նիստում քննարկվել են պետական համաֆինանսավորմամբ գյուղատնտեսական ծրագրերը

20:00 09.04.2019

Այսօր տեղի է ունեցել Շիրակի մարզխորհրդի հերթական նիստը, որտեղ քննարկվել են գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկի հարցերը, մարզի համայնքներից ներկայացված սուբվենցիոն հայտերը: Նիստի ընթացքում ներկայացվել են պետական համաֆինանսավորմամբ գյուղատնտեսական ծրագրերը, որոնք վերաբերում են տավարաբուծության զարգացմանը, ինտենսիվ այգիների հիմնմանը, գյուղտեխնիկայի ձեռքբերմանը և հակակարկտային կայանների տեղադրմանը: Բոլոր այս ծրագրերը գյուղապետարանների համաֆինանսավորում են պահանջում, ինչն էլ անմիջականորեն կապված է սեփական […]

̰
ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավարը «քաղբանտարկյալների» թեմայով քննարկման ժամանակ խոսել է ԼՂ հարցից և հակահարված ստացել

19:42 09.04.2019

ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի շրջանակում այսօր հանրային լսում է կազմակերպվել Ադրբեջանում քաղբանտարկյալների խնդրի առնչությամբ, որին ներկա են եղել ադրբեջանցի իրավապաշտպաններ. վերջիններս բարձրաձայնել են Ադրբեջանում քաղբանտարկյալների նկատմամբ իրականացվող ճնշումների մասին: SHANTNEWS.am-ի հետ զրույցում ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Տաթև Հայրապետյանը տեղեկացրեց, որ դա համատեղ հանրային լսում էր՝ Իրավական հարցերի, Մարդու իրավունքների և Մոնիթորինգային հանձնաժողովի: Հանրային լսմանը ներկա են […]

̰
19-ամյա Արսեն Հարությունյանը դուրս է եկել ըմբշամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչ

19:38 09.04.2019

Բուխարեստում շարունակվող Եվրոպայի առաջնությունում այսօր հիանալի ելույթ ունեցավ 19-ամյա Արսեն Հարությունյանը: 61 կգ քաշային կարգում հանդես եկող մեր ըմբիշը դուրս է եկել եզրափակիչ և ոսկե մեդալի համար կպայքարի վրացի  Բեկա Լոմտաձեի հետ: Հայ ըմբիշը կիսաեզրափակչում 10-4 հաշվով առավելության է հասել Ռումինիան ներկայացնող Նիկոլայ Օխիլոպկովի նկատմամբ:

̰
«Առինջ մոլ»-ում քննչական գործողություններն իրականացվում են օրենքի պահանջների շրջանակում. ՊԵԿ

19:35 09.04.2019

Այսօր ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները` դատարանի որոշման հիման վրա խուզարկություն են իրականացնում «Ֆիրմա Նյու» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում (հանդիսանում է «Առինջ մոլ» առևտրի շուկայի կազմակերպիչը): Խուզարկությունն իրականացվում է ընկերության նկատմամբ ՀՀ Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի (հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելը) հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում: Այս մասին տեղեկանում ենք ՊԵԿ […]

̰
Գյումրիի պատմական միջուկում հայտնաբերված հին սրբատեղիի և «Կտոր մը երկինք» ֆիլմի հայտնի դռան մասին

19:20 09.04.2019

Կումայրի պատմական միջուկի հուշարձան տների անձնագրավորման գործընթացը, որը սկսվել է 2016 թվականից, դեռ չի ավարտվել: Ալեքպոլի եզակի ճարտարապետությամբ շինությունների հաշվառումը, այնուհետ պահպանումը երկարատև գործընթաց է: Անցած երեք տարիների ընթացքում մասնագիտական խումբը հայտնաբերել է այնպիսի կառույցներ, որոնք գույքագրման քարտեզներում ներառված չեն եղել: Վարպետաց փողոցի տներից մեկի բակում հին աղոթատեղի է հայտնաբերվել, որը, ըստ նախնական ուսումնասիրության` թվագրվում […]

̰
Ինչպես է տղամարդը Բագրատաշենի անցակետում պայուսակով անցնում դիտարկման սարքի միջով

19:00 09.04.2019

Համացանցում մեծ տարածում է գտել ՀՀ Բագրատաշենի անցակետում արված տեսանյութը: Տեսանյութում երևում է, թե ինչպես է տղամարդը պայուսակը ձեռքին անցնում մետաղական դետեկտորի միջով, ապա նրան խնդրում են պայուսակը դնել դիտարկման սարքի վրա: Տղամարդն էլ այդ պահին որոշում է պայուսակի հետ միասին անցնել դիտարկման սարքի միջով: Մանրամասները` տեսանյութում:  

̰
ԼՀԿ պատգամավորը Օրբելյանի աշխատանքից ազատման վերաբերյալ պարզաբանում է ստացել մշակույթի նախարարությունից

18:55 09.04.2019

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ Կոնստանտին Օրբելյանին աշխատանքից ազատման որոշման վերաբերյալ պարզաբանում է պահանջել մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանից և արդեն ստացել է գրություն. «Երեկ ի պատասխան իմ՝ 2019 թվականի մարտի 29-ի գրության` Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար և […]

̰
Բարձրացրած խնդրի ու առաջարկվող լուծման տրամաբանական կապը չեմ տեսնում. Գորգիսյանը՝ Էնֆիաջյանին

18:50 09.04.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանն ապրիլի 9-ին ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում դիմեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանին՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագծի վերաբերյալ: Նա կարևորեց հարցը, սակայն նշեց. «Բարձրացրած խնդիրն ու առաջարկվող լուծումն այնքան էլ համահունչ չեն, եթե չասեմ՝ տրամաբանական կապը […]

̰
Ռոբերտ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ վերաքննիչ բողոքի քննությունը կշարունակվի վաղը

18:24 09.04.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված կալանավորման որոշումը բողոքարկելու վերաբերյալ այսօրվա դատական նիստը հետաձգվել է՝ աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված: Բողոքի քննությունը կշարունակվի ապրիլի 10-ին՝ ժամը 12:30-ին: Հիշեցնենք, որ մարտի 15-ին առաջին ատյանի դատարանը բավարարել էր Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման ժամանակը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ: Միաժամանակ դատարանը […]

̰
BACK_TO_TOP