18:24 09.04.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված կալանավորման որոշումը բողոքարկելու վերաբերյալ այսօրվա դատական նիստը հետաձգվել է՝ աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված: Բողոքի քննությունը կշարունակվի ապրիլի 10-ին՝ ժամը 12:30-ին: Հիշեցնենք, որ մարտի 15-ին առաջին ատյանի դատարանը բավարարել էր Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման ժամանակը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ: Միաժամանակ դատարանը […]
18:22 09.04.2019
Ընդհանուր առմամբ, նոր սերնդի ՀԴՄ-ներով և հաշվարկային փաստաթղթերով հայտարարագրված իրացման ընդհանուր արժեքը 2019 թվականի հունվար-մարտ ամիսներին կազմել է մոտ 1 տրիլիոն 173 միլիարդ դրամ` 2018թ. նկատմամբ աճելով շուրջ 10%-ով: Այս մասին տեղեկանում ենք կառավարության ֆեյսբուքյան էջից:
18:17 09.04.2019
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում տեղեկացրել է, որ այսօր ԵԽԽՎ-ում քննարկվել է Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների հարցը։ «87 քաղաքական բանտարկյալ, որոնց զգալի մասը պահվում է Ադրբեջանի Դոբուստան բանտում, որը հայտնի է ինկվիզիցիոն իր կտտանքների ավանդույթով։ Բնականաբար, ժանրի կանոնների համաձայն, ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը հայտարարեց, որ […]
18:10 09.04.2019
ՀՀ ԱԺ փոխխոսնակ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանի համոզմամբ՝ երբևէ ինքնասպանության չի գնում 1,5 տարի կամ 1 տարի ծառայած զինծառայողը: Ապրիլի 9-ին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Էնֆիաջյանը հայտարարեց՝ այդ դեպքերը լինում են, երբ զինծառայողի ձեռքում կա զենք, և երբ նրանք համեմատական ազատության մեջ են, ինչը տեղի է ունենում մարտական հերթապահության […]
18:02 09.04.2019
Այսօր տեղի է ունեցել ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։ Նիստում քննարկվել է մեկ օրակարգային հարց՝ «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը։ Օրենքի կիրարկման ընթացքում ծագել են հակասություններ և բացեր, որոնք ենթարկվել […]
17:57 09.04.2019
ՀՀ արդարադատության նախարարության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանի համանախագահությամբ Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ ենթակոմիտեի հերթական նիստը: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանի համանախագահությամբ ապրիլի 9-ին Բրյուսելում տեղի է ունեցել արդարադատության, ազատության և անվտանգության ոլորտում համագործակցության հարցերով ՀՀ-ԵՄ ենթակոմիտեի հերթական՝ տասներորդ նիստը։ ՀՀ միջգերատեսչական պատվիրակության կազմում ընդգրկված են եղել ՀՀ […]
17:46 09.04.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Տաթև Հայրապետյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի շրջանակում կողմնակի միջոցառում է կազմակերպվել Ադրբեջանում քաղբանտարկյալների խնդրի առնչությամբ. «ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի շրջանակում կողմնակի միջոցառում (side event) է կազմակերպվել Ադրբեջանում քաղբանտարկյալների խնդրի առնչությամբ։ Ներկա են հայտնի իրավապաշտպաններ Լեյլա Յունուսովան, Ռասուլ Ջաֆարովը, սկայպով միացել է նաև […]
17:25 09.04.2019
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ դժգոհելով Հայաստանի հատուկ դպրոցներից մեկի գործունեությունից. «Քիչ առաջ հատուկ դպրոցներից մեկում էի՝ անակնկալ այցով: Միջանցքից զուգարանի հոտ՝ հարյուր միլիոնավոր բյուջեի պայմաններում: Դասարաններից մեկից էլ լսվում էր անտանելի բղավոց, մտա ներս, պարզվեց՝ այդպես են դաստիարակում: Հանձնարարել եմ լրջագույնս զբաղվել այս դպրոցով»:
17:24 09.04.2019
Jean Paul Gaultier-ի նոր օծանելիքի գովազդում հանդես է եկել ռուս մոդել Իրինա Շեյքը: «Սկանդալ Փարիզում» (Scandal in Paris) օծանելիքի գովազդում հնչել է հատված Արամ Խաչատրյանի «Դիմակահանդեսից»: Գովազդում Շեյքը «Դիմակահանդեսի» հնչյունների ներքո շքեղ զարդարված դահլիճ է մուտք գործում և էպատաժային քայլքով հիացնում հանրությանը:
16:59 09.04.2019
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկման է դրվել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացրած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը: ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանն ասել է՝ անհրաժեշտ է, որ ոչ թե 18 տարեկանում, այլ նվազագույնը 1 տարի ծառայություն անցնելուց հետո զինծառայողներն անցնեն մարտական հերթապահություն: Նիստից հետո լրագրողների հետ զրուցել […]
16:53 09.04.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի ուղեկցությամբ այցելել է ՊԵԿ ստորաբաժանումներ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության աշխատակազմի լրատվական ծառայությունից: Կառավարության ղեկավարը նախ եղել է Արարատյան մաքսատուն-վարչությունում՝ ավտոմաքսատանը, որտեղ կատարվում են տրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումները և բացթողնման համապատասխան գործառույթները: Շրջայցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը խիստ անբավարար է գնահատել մաքսատան մաքրությունը և հանձնարարել սեղմ […]
16:46 09.04.2019
Հայաստանի և Չեխիայի պաշտպանության նախարարների այսօրվա ճեպազրույցի ընթացքում չեխ պաշտոնյան հայտնեց, որ իրենք հայկական կողմին առաջարկում են ռազմական բժիշկների վերապատրաստումներն անցկացնել Չեխիայի ռազմաբժշկական ուսումնական հաստատություններում։ Նախարարը նշեց, որ մինչև հիմա Չեխիայում վերապատրաստում է անցել ՀՀ ԶՈւ 300 զինծառայող, և իրենք պատրաստ են ընդունել ավելի մեծ թվով զինվորականների։ Նա նշեց նաև Արցախյան հակամարտության հարցում իրենց դիրքորոշման […]
16:40 09.04.2019
Չեխիայի Հանրապետությունը զենքի արտահանման ոլորտում կատարում է բոլոր միջազգային պարտավորությունները։ Եվ հաուբիցների մատակարարումը չի իրականացվել Չեխիայի կողմից, և կատարվել է երրորդ երկրների միջոցով։ Այս մասին այսօր Երևանում ճեպազրույցի ժամանակ ասաց Չեխիայի ՊՆ ղեկավարը։ «Մենք կատարում ենք միջազգային էմբարգոյի բոլոր կանոնները և արտոնագիր չենք տալիս այդ զինատեսակներն Ադրբեջան արտահանելու համար»,- ասաց նախարարը։ Նրա խոսքերով` այդ հաուբիցների […]
16:36 09.04.2019
Անցյալ շաբաթ Պոլսո հայոց պատրիարքարանում խորհրդակցական ժողով է անցկացվել, որին ներկա են եղել համայնքի աշխարհիկ և կրոնական դասերի ներկայացուցիչներ: Քննարկվել է Պոլսո պատրիարքի ընտրության հարցը: Թուրքիայի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին վերջերս մասնակցած և թաղային խորհրդի անդամ ընտրված Վազգեն Պարընը SHANTNEWS.am-ին ասում է, որ որոշվել է Պոլսո պատրիարք Մեսրոպ արք. Մութաֆյանի մահվան քառասունքը լրանալուն պես համայնքում […]
16:30 09.04.2019
Հայ-չեխական պաշտպանական հարաբերությունները սկիզբ են առնում 2010 թվականից ու հիմնված են քաղաքական բարձր մակարդակի հարաբերությունների վրա։ Այս մասին այսօր Չեխիայի ՊՆ ղեկավարի հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ՊՆ ղեկավար Դավիթ Տոնոյանը։ Հայաստանն ու Չեխիան քիչ առաջ ստորագրեցին նաև ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիր, որով կարգավորվում են ռազմատեխնիկական և ռազմարդյունաբերության ոլորտների համագործակցության հարցերը։ Այսօրվա հանդիպման ընթացքում, ըստ ՊՆ […]
16:05 09.04.2019
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը և Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դեսպանությունները խորապես մտահոգված են վերջին շրջանում տեղի ունեցող մի շարք դեպքերի առնչությամբ, երբ Հայաստանում փոքրամասնությունների և իրավապաշտպանների նկատմամբ լուրջ սպառնալիքներ, այդ թվում մահվան սպառնալիքներ են հնչել: Այս հայտարարությունը տեղադրված է պատվիրակության կայքում: «Ատելության խոսքը, այդ թվում մահվան սպառնալիքներն ուղղված Լիլիթ Մարտիրոսյանին, նրա գործընկերներին և ամբողջ […]
15:56 09.04.2019
Օրեր առաջ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հայտարարել էր, թե Ռոբերտ Քոչարյանը շարունակելու է մնալ կալանքի տակ, քանի որ ազատության մեջ լինելով կարող է խոչընդոտել ճշմարտության բացահայտմանը: Այս դիրքորոշմանն ի պատասխան` ՀՀ երկրորդ նախագահի պաշտպան Հայկ Ալումյանն ասել է, որ իրեն հետաքրքիր է, թե քանի տարբեր կարծիք պետք է ունենա պետական մարմնի ղեկավարը։ «Օրինակ` այսօր քննիչը […]
15:47 09.04.2019
Վերջերս ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մի խումբ անձինք ստեղծել են կազմակերպված կայուն խումբ և կատարում են գողություններ: ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ հանցավոր խմբին բացահայտելու, հանցափաստում մերկացնելու և խմբի բոլոր անդամներին հայտնաբերելու համար ձեռնարկվել են ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Սահմանվել է շուրջօրյա հսկողություն, ճշտվել է խմբի անդամների ինքնությունը, կազմակերպվել են […]
15:46 09.04.2019
Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության շրջանակում ձեռնարկված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության հետ համագործակցությամբ ձեռքբերված բավարար փաստական տվյալների հիման վրա ՀՀ քաղաքացի Ս. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի (ապօրինի ձեռնարկատիրություն) 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքի կատարման համար: Պետությանը պատճառվել […]
15:32 09.04.2019
Մոսկվայի Կինեմատոգրաֆիստների տանն ընթանում է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Գեորգի Դանելիայի հրաժեշտի արարողությունը: Հիշեցնենք, որ հայտնի կինոռեժիսորը մահացել է ապրիլի 4-ին, 88 տարեկան հասակում, տևական հիվանդության հետևանքով: Աղբյուրը նշում է, որ ռեժիսորին կհուղարկավորեն «Նովոդևիչյե» գերեզմանատանը: Դանելիայի գերեզմանի հարևանությամբ ամփոփված են վերջերս կյանքից հեռացած Օլեգ Տաբակովի մարմինը, որը մահացել էր ապրիլի 3-ին: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել […]
15:25 09.04.2019
ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի ազգային նախկին համակարգող Արամ Գաբրիելյանն այսօր Հայաստանի անտառային էկոհամակարգի խախտումների վերաբերյալ գործով հանրային բնապահպանական դատավարության ժամանակ ասել է, որ Հայաստանն իր անտառածածկի մասով նաև միջազգային պարտավորություններ ունի: «2050 թվականին երկրի անտառապատվածությունը ներկայիս 11.2 տոկոսի փոխարեն հասցնել օպտիմալ 20.1 տասնորդական տոկոսի: Այդ ցուցանիշը ստացվել է բազմաթիվ ուսումնասիրությունների արդյունքով ու ընդգրկված […]
15:16 09.04.2019
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի այսօրվա նիստում ոստիկանության ներկայացրած նախագծով առաջարկվում է ոստիկանության մասին օրենքից հանել այն սահմանումը, թե կոնկրետ որ մարդկանց պաշտպանությունը պետք է ապահովի ոստիկանությունը։ Նախագիծը ներկայացնելիս փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը ասաց, որ, օրինակ, ՀՔԾ քննիչների, ոստիկանության հետ համագործակցող անձանց և այլ անձանց խմբերի պաշտպանության վերաբերյալ այլ օրենքներում այդ սահմանումները կան, իսկ այդ […]
15:10 09.04.2019
ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը բարձրացրել է Ադրբեջանում ազատազրկման դատապարտված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի հարցը: SHANTNEWS.am-ը Զոհրաբյանից հետաքրքրվեց՝ իր ելույթից հետո եղա՞ն արձագանքներ կամ հնարավո՞ր է՝ հարցը դառնա առանձին քննարկման առարկա: «Դուք գիտեք՝ մեկ անգամ չէ, որ ես ԵԽԽՎ-ում բարձրացնում եմ մեր գերիների ու ռազմագերիների խնդիրը: Տևական ժամանակ ես այս կառույցում բարձրացրել […]
15:04 09.04.2019
Ոստիկանությունը առաջարկում է սահմանել այն միջոցներն ու տարբերակները, որոնք կիրառվելու են դատավարությունների մասնակիցների, վկաների և ոստիկանության պաշտպանության ենթակա այլ անձանց պաշտպանությունը կազմակերպելու համար։ Այս մասին նախագիծն այսօր ներկայացվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նիստի ժամանակ։ Փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը ներկայացրեց այդ միջոցները, որոնց թվում են անձի բնակարանի պաշտպանությունը հակահրդեհային կամ ազդանշանային համակարգերով, անձնական հեռախոսահամարն ու մեքենայի […]
14:59 09.04.2019
«Ընդհանրապես խայտառակություն է ՀՀ թիվ մեկ քաղաքական ամբիոնը տրամադրել նմանատիպ մարդկանց: Եվ ընդհանրապես չեմ էլ ուզում այդ մարդկանց անունները տալ, որովհետև զգում եմ, որ երբ շատ ենք տալիս դրանց անունները, նպաստում ենք երեխաների այլասերմանը»,- ասել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը` անդրադառնալով ԱԺ ամբիոնից տրանսգենդերի ելույթին: Ըստ Ղուկասյանի` Եվրոպայում բոլոր մարդիկ հավասար իրավունքներ ունեն, […]
14:54 09.04.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, տնտեսագետ Արտակ Մանուկյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ այսօր հայտարարել է, որ «Սպայկա» ընկերության հետ կապված քրեական գործը նախապատմություն ունի: «Կարծես կասկածից վեր է, անգամ «Սպայկայի» ղեկավարությունն է ասում, որ ֆինանսական խնդիրներ, այնուամենայնիվ, եղել են, բայց այլ հարց է, թե ինչ կորոշի դատարանը: Այս փոփոխությունները եղան նրա համար, որ օրենքը […]
14:42 09.04.2019
«Նաիրա Զոհրաբյանը, մեր համոզմամբ, բարեխղճորեն է կատարել իր աշխատանքային պարտականությունները՝ «ԱԺ կանոնակարգ» օրենքին համապատասխան, և այդ իմաստով մենք նրա կարգավիճակը վերանայելու որևէ հիմք չենք տեսնում»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: Պետրոսյանը շեշտեց, որ իրենք չեն բացել հարցը և իրենց դիրքորոշումներն արդեն արտահայտել են, ներկայացրել են իրենց մտահոգությունները: «Նույն բանը մի […]
14:39 09.04.2019
Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվում է 3 հարց․ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին, Փաթեթ՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման […]
14:08 09.04.2019
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը մշակել և շրջանառության մեջ է դրել ևս մեկ օրենսդրական նախաձեռնություն, որով մասնավորապես առաջարկվում է ողջամիտ ժամկետով երկարացնել ճարտարապետների լիցենզիաների ժամկետը՝ հնարավորություն տալով լուծել այս ընթացքում նախկին օրենքի ընդունմամբ առաջացած խնդիրները, ինչպես նաև սահմանել, որ առանց համապատասխան լիցենզիայի՝ լիցենզավորման ենթակա գործունեություն կատարելն այս ժամանակահատվածի համար չի համարվելու իրավախախտում։
13:59 09.04.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին տրված նոր հանձնարարականի մասին: «ՊԵԿ կառույցներում շրջայցի արդյունքում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին հանձնարարեցի միջոցներ ձեռնարկել ավտոմաքսատունը Երևանից Գյումրի տեղափոխելու վերաբերյալ»,- գրել է նա: