TIME
Ամսաթիվ
02 07 2025
  • $
    385.32
  • RUBLE
    4.91
  • 455.06
WEATHER
+23.09 oC

Գլխավոր

Պետք է չէ ներկայացնել, թե որևէ մեկը որևէ խմբի պաշտպան է․ Սիմոնյանը Պետրոսյանին մեղադրեց մանիպուլյացիայի մեջ

12:55 08.04.2019

Այն բանից հետո, երբ ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանն ԱԺ ամբիոնից կշտամբեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին՝ Նաիրա Զոհրաբյանի ղեկավարած հանձնաժողովի նիստին տրանսգենդերի հրավիրելու և ԱԺ ամբիոնը նրան տրամադրելու համար, Պետրոսյանին պատասխանելու համար ամբիոնին մոտեցավ «Իմ քայլի» պատգամավոր Ալեն Սիմոնյանը։ «Եթե Դուք խոսում եք որպես պատգամավոր, որը բավականին մեծ փորձ ունի, և ուզում եք իրավիճակը շտկել, պետք […]

̰
Մեսսիի լիբանանահայ նմանակի զրույցը SHANTNEWS.am-ի հետ

12:52 08.04.2019

SHANTNEWS.am-ի թղթակից Արթուր Մելիքյանը զրուցել է Լիբանանում բնակվող Լիոնել Մեսսիի հայ նմանակի հետ: Քչերը գիտեն, որ աշխարհահռչակ ֆուտբոլիստի լիբանանաբնակ նմանակն իրականում հայ է։ Արտաշես Գարաբեդյանին Լիբանանում անվանում են «Հայ Մեսսի»։ Նմանությունը Մեսսիի հետ անժխտելի է։ Մեր թղթակցին հաջողվել է Գյումրիում բնակվող նրա դասընկերոջ շնորհիվ տեսակապ հաստատել Արտաշեսի հետ։ Ի դեպ, Արտաշեսը, որը նախկին ֆուտբոլիստ է, […]

̰
Սպասվում է տաք, հրաշալի գարնանային շաբաթ. Գագիկ Սուրենյան

11:40 08.04.2019

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում նոր գրառում է կատարել և հայտնել, որ սպասվում է հրաշալի գարնանային շաբաթ: «Բարի լույս, հայ ժողովուրդ, մեզ սպասվում է տաք, հրաշալի գարնանային շաբաթ հանրապետության ողջ տարածքում»,- գրել է Գագիկ Սուրենյանը: Լուսանկարը` Ներսես Մատինյանի:

̰
Վիտալի Բալասանյանը լրիվ ճիշտ է, ես ընդունում եմ այդ հայտարարությունը. Գագիկ Ծառուկյան

11:39 08.04.2019

Այսօր ԱԺ-ում մինչ արտահերթ նիստի մեկնարկը լրագրողները հարց են ուղղել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին՝ հետաքրքրվելով, թե ինչպիսի՞ն է նրա գնահատականը Փաշինյան-Ալիև հանդիպմանը, ի՞նչ արդյունքներ ու ընթացք է հայտնի: Նա պատասխանել է. «Դա մեզ համար մութ է, տեսանք տարբեր հայտարարությունները, դրա համար հրավերք ենք կազմակերպել վարչապետի հետ, փակ հանդիպում, հրավիրելու ենք Արցախի գործընկերներին, որ հարցուպատասխանը պարզ […]

̰
Ապրիլի վերջին շաբաթ օրը Քաղաքացու օր հռչակելու նախագիծը մտավ ԱԺ օրակարգ

11:22 08.04.2019

Ազգային ժողովի այսօրվա արտահերթ նիստի օրակարգային հարցերից մեկը ապրիլի վերջին շաբաթ օրը Քաղաքացու օր հռչակելու հարցն է։ Այն միտված է նախորդ տարվա ապրիլ-մայիսի իրադարձություններում քաղաքացու դերը բնորոշելուն։ «Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր նշվում է ապրիլի վերջին շաբաթ օրը: Այն դեպքում, երբ մայիսի 1-ը կհամընկնի շաբաթ օրվա հետ, ապա որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր նշվում է ապրիլի […]

̰
ԱԺ արտահերթ նիստի քվորումն ապահովվեց երկրորդ փորձից

11:12 08.04.2019

Ազգային ժողովում քիչ առաջ մեկնարկեց խորհրդարանի արտահերթ նիստ, որի ժամանակ քննարկվելու են կառավարության ներկայացրած 4 օրինագծեր։ ԱԺ նիստի մեկնարկից առաջ պատգամավորները գրանցվեցին, սակայն առաջին անգամ գրանցված պատգամավորների թիվը չբավականացրեց, քվորում չապահովվեց։ Միայն երկրորդ փորձից հետո հնարավոր եղավ ապահովել քվորում այն բանից հետո, երբ ԲՀԿ պատգամավորները միացան գրանցմանը։ ԱԺ նիստը մեկնարկեց հետևյալ օրակարգով․ Փաթեթ «Տնտեսական մրցակցության […]

̰
Էրդողանի կուսակցությունը վերահաշվարկ է պահանջել Ստամբուլի բոլոր շրջաններում

11:10 08.04.2019

Էրդողանի կուսակցությունը երկրի ամենամեծ քաղաքում պարտվել էր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցությանը»:

̰
Պորոշենկոյի և Զելենսկու բանավեճը կկայանա ապրիլի 14-ին

10:35 08.04.2019

Թեկնածուները Կլիչկոյի առաջարկով ստուգումներ կանցնեն Համաշխարհային հակադոպինգային գործակալությունում:

̰
«Սպայկա»-ի տնօրենը կալանավորվեց

10:27 08.04.2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր որոշում կայացրեց կալանավորել «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին։ «Սպայկա»-ի աշխատակիցներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում դատարանի առաջ։ Հիշեցնենք,  որ 2019թ. ապրիլի 4-ին Դավիթ Վենգերի Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով: Ավելի ուշ Դավիթ Ղազարյանը մամուլի ասուլիսի ընթացքում հերքել էր իրեն առաջադրված մեղադրանքն ու վստահեցրել, որ իր ընկերությունը […]

̰
Նոր աշխարհում անհատների ձայները լսելի և որոշիչ են լինելու. Արմեն Սարգսյան

10:03 08.04.2019

Աշխատանքային այցով Պորտուգալիայում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է Horasis վերլուծական կենտրոնի ամենամյա գլոբալ հանդիպմանը, որը կենտրոնի տարեկան խոշորագույն միջոցառումն է: Նախագահ Արմեն Սարգսյանը որպես բանախոս ելույթ է ունեցել «Ձևավորելով ապագան» խորագիրը կրող քննարկման շրջանակում: Քննարկման մասնակիցները խոսել են ժամանակակից աշխարհի մարտահրավերների ու դրանց լուծման տարբերակների մասին: Նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ […]

̰
Դեղերի այս անհասկանալի գրանցումը, պետական մրցակցող ընկերության բացակայությունը և ԿԲ կողմից դրամի փոխարժեքի պահումը հանգեցրել են դեղերի 2-4 անգամ բարձր գների․ Բագրատյան

09:50 08.04.2019

Տնտեսագետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնոլով կառավարության գործունեությանը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև. «Կառավարության գործունեությունը ներկայացնում է մակրոտնտեսական և արտադրատեխնոլոգիական խնդիրների ու հարցերի ամբողջություն։ Խնդիրը մեկից ավելի հարցեր պարունակող էությունն է։ Մեր համոզմամբ ներկայիս կառավարությունը մակրոտնտեսական քաղաքականության մասով 5 տարում պետք է լուծեր շուրջ 80-90 խնդիր և 550-600 հարց (այսպես ասած, մակրոտնտեսական […]

̰
ԱԳԼՃԿ-ներում սեղմված գազի վաճառքի չափման միավորը խմ-ից կգ դարձնելը դեռ ուժի մեջ չի մտել․ Բաբկեն Թունյան

09:00 08.04.2019

ԱԳԼՃԿ-ներում սեղմված գազի վաճառքի չափման միավորը խմ-ից կգ դարձնելը դեռ ուժի մեջ չի մտել։ Դրա համար համապատասխան փոփոխություն պետք է կատարվի Հարկային օրենսգրքում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։ «ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովը ուրբաթ օրը դրական եզրակացություն տվեց նախագծին։ Նախագիծը վաղը քննարկվելու է ԱԺ արտահերթ նիստում, […]

̰
Յագլանդը Եվրոպայի համար ցնցում է անվանել Եվրոպայի խորհրդից ՌԴ-ի հնարավոր հեռանալը

08:46 08.04.2019

Brexit-ն ու Եվրոպայի խորհրդից Ռուսաստանի հնարավոր ելքի հետևանքները կցնցեն ԵՄ-ն։ Այս մասին հայտարարել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը, հայտնում է Financial Times-ը։ «Կարծում եմ՝ շատերն ի վիճակի չեն պատկերացնելու, թե ինչ ցնցում կարող է լինել դա Եվրոպայի համար, եթե մենք միաժամանակ ստանանք և՛ Brexit, և՛ Ruxit։ Սակայն դա կարող է շուտով տեղի ունենալ»,- […]

̰
ԱՄՆ ներքին անվտանգության հարցերով նախարարը հրաժարական է տվել

08:29 08.04.2019

ԱՄՆ ներքին անվտանգության հարցերով նախարար Քիրսթին Նիլսենը լքել է պաշտոնը։ Այս մասին թվիթերյան իր էջում հայտնել է նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա երախտագիտություն է հայտնել նախարարին ծառայության համար և հայտարարել, որ նրան ժամանակավորապես կփոխարինի ԱՄՆ միգրացիոն և մաքսային վերահսկողության ծառայության պետ Քևին Մաքելինենը։ Axios պորտալի հաղորդմամբ՝ նախագահը դժգոհ է եղել Նիլսենից՝ միգրացիոն հարցում հստակ դիրքորոշման բացակայության […]

̰
Էստոնիայում մեկնարկում են աշխարհի խոշորագույն կիբերվարժանքները

08:14 08.04.2019

Այսօր Էստոնիայում մեկնարկում են աշխարհի խոշորագույն վարժանքները՝ ուղղված կիբերանվտանգությանը։ Այս մասին հայտնում է ՆԱՏՕ-ի կիբերպաշտպանության Տալինի կենտրոնի մամուլի ծառայությունը, փոխանցում է RIA Novosti-ն։ Locked Shields («Փակ վահաններ») անվանումը կրող վարժանքները կշարունակվեն մինչև ապրիլի 12-ը։ Locked Shields-ն անցկացվում է ամեն տարի՝ սկսած 2010 թվականից։ Համաձայն վարժանքների սցենարի՝ մտացածին կղզի-պետություն Բերիլիան բախվում է կիբերանվտանգության ոլորտում իրավիճակի վատացման, […]

̰
Թրամփը սպառնացել է փակել Մեքսիկայի հետ սահմանը

07:20 08.04.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում հայտարարել է, որ Վաշինգտոնը կփակի Մեքսիկայի հետ սահմանը, եթե այլ ելք չունենա։ «Մեքսիկան պետք է ձերբակալի բոլոր անօրինական միգրանտներին և թույլ չտա նրանց երկար ուղի բռնել դեպի ԱՄՆ»,- գրել է Թրամփը։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը պատրաստ է փակել սահմանը կամ մաքսատուրքեր սահմանել Մեքսիկայի դեմ։ Սպիտակ տան ղեկավարը կարծում է, որ դեմոկրատ […]

̰
Երբ վարչապետը «հաշիվ է փակում»

23:41 07.04.2019

Դերասան Հովհաննես Ազոյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և կից գրառում կատարել․ «Երբ վարչապետը մասնակցեց հաշիվը փակելու մեջ»։

̰
Վրաստանում տեղի ունեցած պայթյունից տուժածների մեջ  ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան

23:14 07.04.2019

Թբիլիսիի Դիղոմի թաղամասի շենքերից մեկում այսօր գազի արտահոսքի պատճառով տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժել են 8 հոգի, որոնց վիճակը միջին ծանրության է։ Տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը։ Հիշեցնենք, որ Թբիլիսիի Դիղոմի թաղամասում պայթյուն է որոտացել, որի պատճառը գազասարքերի շահագործման կանոնների կոպիտ խախտումն […]

̰
Յուրաքանչյուր թերացումը, հապաղումը կարող է հանգեցնել ծանր հետևանքների. Դավիթ Տոնոյանի ուղերձը ԵԿՄ համագումարին

21:48 07.04.2019

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Երկրապահ կամավորականների միության 12-րդ արտահերթ համագումարին ուղերձ է հղել։ Ուղերձում, մասնավորապես, ասվում է․ «Հարգելի՛ երկրապահներ Ողջունում եմ ձեզ Երկրապահ կամավորականների միության 12-րդ արտահերթ համագումարի առթիվ և բարձր գնահատելով երկրապահի ծավալած գործունեությունը` անկեղծորեն կիսում այն սկզբունքները, որ կազմակերպությունը որդեգրել է գործունեության ամբողջ ընթացքում։ «Ես զբաղվում եմ քաղաքականությամբ, որպեսզի Երկրապահը զերծ մնա […]

̰
«Ալաշկերտը» հաղթեց «Արցախին», «Լոռին»՝ «Փյունիկին»

21:10 07.04.2019

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից հայտնում են, որ ապրիլի 7-ին կայացան Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 25-րդ տուրի հետևյալ հանդիպումները՝ «Ալաշկերտ»-«Արցախ ՖԱ» 1:0 (0:0) Երևան, «Նաիրի» մարզադաշտ Մրցավար՝ Արտակ Սիմոնյան Գոլը` Գուստավո Մարմենտինի, 66   «Փյունիկ»-«Լոռի ՖԱ» 1:2 (0:1) Երևան, «Հանրապետական» մարզադաշտ Մրցավար՝ Սուրեն Բալիյան Գոլերը՝ Ռումյան Հովսեփյան, 75, 11մ («Փյունիկ»), Սանդի Ինսուա Ումարու, 29, Դեսիրե Ջոնել, 56 («Լոռի ՖԱ»)

̰
Ադրբեջանի ղեկավարությունը պետք է պատրաստի իր բանակը խաղաղության. Դավիթ Տոնոյան

20:19 07.04.2019

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Բաքվի կողմից վերջին շրջանում հնչեցված հայտարարություններին։ «Մենք ոչ թե պատերազմ ենք ցանկանում, այլ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը պետք է պատրաստի իր բանակը խաղաղության»,- ասել է Դավիթ Տոնոյանը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր կայացած ԵԿՄ համագումարից ու ասուլիսից հետո ԵԿՄ նորընտիր նախագահն ու վարչության անդամներն այցելել են Եռաբլուր պանթեոն և հարգանքի տուրք մատուցել զոհված ազատամարտիկների հիշատակին։

̰
Այսօր կայացավ բժշկական նշանակության առաջին ուղղաթիռի շնորհանդեսը

18:00 07.04.2019

Այսօր Երևանում՝ Armenian Helicopters ընկերությունում ներկայացվել է բժշկական նշանակության առաջին ուղղաթիռը։ Շնորհանդեսի ընթացքում առողջապահության, կապի և տրանսպորտի նախարարները, ավիաոլորտի ներկայացուցիչները խոսել են Հայաստանում սանիտարական ավիացիայի զարգացման հնարավորությունների ու դրա արդյունքում բուժօգնության մատչելիության ու հնարավոր փոփոխությունների մասին: Ծառայությունը թույլ կտա նաև քառակի կրճատել Հանարապետության ցանկացած տարածքից հիվանդներին Երևան տեղափոխելու ժամկետը: 6 ծանր հիվանդությունների դեպքում ուղղաթիռով շտապբուժօգնությունը կիրականացվի […]

̰
Հավաստի ապացույցներ ունենք, որ իրեղեն ապացույցներ են փոխվել․ Սասուն Խաչատրյան

17:22 07.04.2019

2008 թվականի մարտի 1-ի գործող սպանությունների համար դեռ մեղադրյալներ չկան։ Այս մասին այսօրվա ճեպազրույցում հայտարարեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը։ Նրան հարցրին, թե ինչո՞ւ մինչև հիմա հնարավոր չի դարձել սպանությունները կատարողներին պարզելը։ «Գիտեք ինչ, մենք հավաստի ապացույցներ ունենք, որ առնվազն 1000 հատ ինքնաձիգի պարկուճ է փոխվել, և 32 հատ, առնվազն 32 հատ «Մակարով» տեսակի ատրճանակի պարկուճներ […]

̰
ԵԿՄ անդամներն այցելեցին Եռաբլուր պանթեոն

16:42 07.04.2019

Այսօր տեղի ունեցավ ԵԿՄ 12-րդ արտահերթ համագումարը, որի ընթացքում ընտրվեցին վարչության 25 անդամները։ Նորընտիր վարչությունը միաձայն և բաց քվեարկությամբ ընտրեց Սասուն Միքայելյանին որպես վարչության նախագահ։ Համագումարի ավարտից հետո ԵԿՄ նորընտիր նախագահն ու վարչության անդամներն այցելեցին Եռաբլուր պանթեոն և հարգանքի տուրք մատուցեցին զոհված ազատամարտիկների հիշատակին։ Եռաբլուրում է եղել նաև ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

̰
ԵԿՄ-ում դռները բաց կլինեն՝ անկախ կուսակցական պատկանելությունից․ Սասուն Միքայելյան

16:15 07.04.2019

«ԵԿՄ-ն այսօր մեծ փոփոխության կարիք ունի … ԵԿՄ դռները բաց կլինեն բոլոր ազատամարտիկների առջև՝ անկախ իրենց կուսակցական պատկանելությունից։ Եվ կսկսենք համախմբել բոլոր ազատամարտիկներին», – այս մասին այսօր ԵԿՄ վարչության նախագահ ընտրվելուց հետո տված ասուլիսի ժամանակ հայտարարեց Սասուն Միքայելյանը։ Նրա խոսքով՝ առաջնահերթ խնդիրներից է լինելու նաև ազատամարտիկների բոլոր ջոկատների մասին լուսաբանումը, քանի որ որոշ ջոկատներ հիմա […]

̰
Միքայելյանը բացառում է ԵԿՄ-ն իրենց կուսակցության կցորդ դարձնելը

16:03 07.04.2019

«Երբևիցե չկասկածեք, որ հանկարծ ինչ-որ հարց լինի, ես ինչ-որ Երկրապահը անեմ կուսակցության կցորդ։ Դա չի կարա լինի», – այսօր ԵԿՄ վարչության նախագահ ընտրվելուց հետո ասուլիսի ժամանակ հայտարարեց Սասուն Միքայելյանը, ով նաև Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ է։ Միքայելյանի խոսքով՝ այսօրվա իշխանությունները ժողովրդից մոտ 80 տոկոս քվե են ստացել ու ծառայելու են ժողովրդին, ու […]

̰
Երդվում եմ՝ ծառայել եմ, կծառայեմ Հայաստանի և Արցախի Հանրապետություններին, իմ ժողովրդին․ ԵԿՄ ղեկավար

14:58 07.04.2019

«Երդվում եմ մեր եռադրոշով՝ ծառայել եմ, ծառայելու եմ և կծառայեմ Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը և իմ ժողովրդին», – ԵԿՄ համագումարի ժամանակ ելույթ ունենալիս ասաց Սասուն Միքայելյանը՝ որպես արդեն կառույցի վարչության ընտրված նախագահ։ Նա ասաց, որ հասկանում է, թե ինչպիսի մեծ պատիվ ու պատասխանատվություն է իր համար ԵԿՄ վարչությունը ղեկավարելը։ Նրա խոսքերով՝ Վազգենի հոգին երևի կա […]

̰
ՇՊՀ նախկին ռեկտորը լքել է ՀՀԿ-ն

14:54 07.04.2019

Այսօր՝ ապրիլի 7-ին, ՀՀԿ Շիրակի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահը կուսակցությունից դուրս գալու մասին հայտարարություն է հրապարակել: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Մեր թղթակցի հետ զրույցում Սահակ Մինասյանը հաստատել է այս հայտարարությունը։ «Հարգելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ շիրակցիներ Հայտարարում եմ, որ հեռանում եմ քաղաքականությունից` դադարեցնելով իմ անդամակցությունը Հայաստանի հանրապետական կուսակցությանը: Առաջիկայում ծավալելու եմ մասնավոր ստեղծարար գործունեություն»,-ասված է […]

̰
Սասուն Միքայելյանը դարձավ ԵԿՄ վարչության նախագահ

14:46 07.04.2019

ԵԿՄ արտահերթ՝ 12-րդ համագումարի ընթացքում պատգամավոր, ազատամարտիկ Սասուն Միքայելյանն ընտրվեց ԵԿՄ վարչության նախագահ։ Համագումարի պատվիրակները նախ ընտրեցին վարչության կազմը, որը կրճատվեց (այժմ բաղկացած է 25 հոգուց), ապա վարչության անդամները հեռացան՝ իրենց կազմից վարչության նախագահ ընտրելու։ Մի քանի րոպե անց վերադառնալուց հետո վարչության ներկայացուցիչը հայտարարեց՝ ԵԿՄ վարչության նախագահ է ընտրվել Սասուն Միքայելյանը։

̰
ԵԿՄ-ն ընտրեց նոր վարչություն․ վարչության անդամ դարձան Սասուն Միքայելյանը և Արամ Սարգսյանը

14:44 07.04.2019

ԵԿՄ այսօրվա համագումարում մասնակիցները քվեարկությամբ որոշեցին կրճատել ԵԿՄ վարչության կազմը և ընտրել վարչության 25 անդամ, որոնց թվում մեկական մարդ պետք է լինի ամեն մարզի ներկայացուցիչ։ Քվեարկության արդյունքներով ընտրվեց 25-հոգանոց վարչություն, որի կազմում ընդգրկվեցին մասնավորապես․ Արամ Սարգսյանը (սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը), Սասուն Միքայելյանը (ԵԿՄ վարչության նախագահի թեկնածու), Անդրանիկ Քոչարյանը (պատգամավոր, ՊՆ նախկին փոխնախարար), Վաղարշակ Հարությունյանը (ՊՆ […]

̰
BACK_TO_TOP