TIME
Ամսաթիվ
03 07 2025
  • $
    384.51
  • RUBLE
    4.89
  • 452.41
WEATHER
+16.09 oC

Գլխավոր

Նարեկ Գուրուրյանին արտահանձնելու գործընթացը կասեցվել է

17:03 06.04.2019

Ղազախստանի Կարագանդա քաղաքում տեղի ունեցած ծեծկռտուքի և սպանության գործով կասկածյալ Նարեկ Գուրուրյանի ինքնազգացողությունը նորմալ է: SHANTNEWS.am-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Գուրուրյանին դեռևս թույլ չեն տալիս որևէ մեկի հետ տեսակցել, բացի փաստաբանից: «Սպանության մեղադրանքը հանել են, մնացել է խուլիգանությունը, մեկ էլ կանխամտածված հարձակումը: Ղազախստանից անհրաժեշտ փաստաթղթերը չեն եկել: Նարեկին արտահանձնելու գործընթացը կասեցվել է: Մենք ուզում ենք՝ նա այստեղ […]

̰
ԲՀԿ-ական պատգամավորը համաներմամբ ազատ է արձակվել

16:32 06.04.2019

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը` Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էդուարդ Բաբայանին մեղավոր է ճանաչել և դատապարտել 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, սակայն վերջինս համաներմամբ ազատ է արձակվել, քանի որ «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքի համաձայն՝ […]

̰
Նոր մանրամասներ Արմեն Ջիգարխանյանի առողջական վիճակի մասին

16:25 06.04.2019

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը երկար ժամանակ  հիվանդանոցում էր: Նրան տեղափոխել էին Մոսկվայի բժշկական կենտրոններից մեկը 2018թ.վերջին: Դերասանը դուրս է գրվել այս տարվա մարտին: Բժիշկներն արգելել  են նրան թատրոն գնալ մինչև ապաքինումը: Հիշեցնենք՝ Արմեն Ջիգարխանյանի առողջական վիճակը կտրուկ վատացել էր 2017 թվականին, երբ նախկին կնոջ ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հետ վիճել էր և ամուսնալուծվել: «Արմեն Բորիսովիչը […]

̰
Ավշարի դպրոցում դասադուլն ավարտված է

15:45 06.04.2019

Ավշարի դպրոցում գործադուլ ու դասադուլ այևս չկա, դասերը բնականոն ընթացքի մեջ են: Նոր տնօրենը Հասմիկ Գասպարյանն է, որի հետ աշխատանքում խոչընդոտներ չեն առաջանում: Նոր տնօրենի հետ խնդիրներ չունեն նաև այն ծնողները, ովքեր պնդում էին, որ Հերմինե Անդրեասյանը պետք է պաշտոնավարի: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է միջնակարգ դպրոցի փոխտնօրեն Ռեգինա Սիմոնյանը: Հիշեցնենք, որ Ավշարի […]

̰
Եթե ապագայում ամուսինս չլինի վարչապետ, ես երկու հիմնադրամի գործունեությունը կփոխանցեմ ՀՀ հաջորդ ղեկավարի տիկնոջը

15:40 06.04.2019

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը` «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանի և «City of smile ժպիտների քաղաք» հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանի ուղեկցությամբ, ապրիլի 5-ին այցելել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարան և հետազոտական կենտրոն (MIT), հանդիպել այնտեղ սովորող հայ ուսանողներին և հայ […]

̰
Պատահական չէ, որ հենց Լոս Անջելեսում է ապրիլը հայտարարվել հայոց պատմության ամիս. Արմեն Սահակյան

15:27 06.04.2019

Լոս Անջելեսում ապրիլ ամիսը հայտարարվել է հայոց պատմության ամիս: Այս որոշումը կայացրել է Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը: Լոս Անջելեսում բնակվող երիտասարդ գործիչ, ԱՄՆ Արևմտյան շրջանի Հայ Դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արմեն Սահակյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասում է, որ որոշումը պատահական չէ. Լոս Անջելեսում է բնակվում Հայաստանից դուրս գտնվող ամենամեծ համայնքը, և այդ համայնքը տասնամյակներ շարունակ […]

̰
Ապօրինի անտառահատումների և այս ոլորտում սխեմատիկ կոռուպցիոն հանցագործությունների դեմ համատեղ պայքարը լուրջ արդյունքներ է տվել

15:15 06.04.2019

ՀՀ գլխավոր դատախազությունում ամփոփվել են 2018թ. ընթացքում ապօրինի ծառահատումների դեմ քրեաիրավական պայքարի արդյունքները: Պարզվել է, որ հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է շրջակա միջավայրի անվտանգության դեմ ուղղված հանցագործության 953 դեպք: Դրանցից 801-ը կամ մոտ 84%-ը եղել են ծառերի ապօրինի հատումների դեպքեր: Համեմատության համար նշենք, որ 2017թ. ընթացքում արձանագրվել է ապօրինի ծառահատման 606 դեպք, այսինքն հայտնաբերման ցուցանիշն ավելացել […]

̰
Փաստաբան Վահագն Դանիելյանը կալանավորվել է

15:09 06.04.2019

Դատավոր Գագիկ Հեբոյանին ենթադրյալ կաշառքի գումարը փոխանցելու մեջ մեղադրվող փաստաբան Վահագն Դանիելյանը կալանավորվել է: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը: Փաստաբանին մեղադրանք է առաջադրվել դատավորի կողմից առանձնապես խոշոր չափով կաշառք վերցնելուն օժանդակելու համար: Հիշեցնենք, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ […]

̰
Անընդունելի ենք համարում փողոցաշինական աշխատանքներում առաջ եկող խնդիրների տեղափոխումը անձնական հարթություն. Սամվել Բալասանյանը` Մարուքյանին

15:05 06.04.2019

Գյումրիի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում ասվում է` վերջին օրերին հանրային քննարկումների թեմա են դարձել Գյումրիի փողոցաշինական ծրագրերը և դրանց իրականացման ընթացքում առաջ եկած խնդիրները: Մասնավորապես, հայտարարության մեջ անդրադարձ կա ապրիլի 5-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Գյումրի այցի ժամանակ տեղի ունեցած միջադեպին: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Վերջին օրերին հանրային քննարկումների թեմա են դարձել Գյումրիի […]

̰
ԱԳՆ-ում կայացել է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ մաս 6-ի կիրարկման ճանապարհային քարտեզի նախագծի շուրջ կառաջին քննարկումը

14:46 06.04.2019

Ապրիլի 5-ին ՀՀ ԱԳՆ-ում կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) մաս 6-ի («Առևտուր և առևտրին առնչվող հարցեր») կիրարկման ճանապարհային քարտեզի նախագծի շուրջ կառավարություն-քաղաքացիական հասարակություն առաջին քննարկումը։ Կառավարության կողմից քննարկմանը ներկա էին ՀՀ շահագրգիռ մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Մանե […]

̰
Մեղրիի ոստիկաններն իրանցիների մոտ հայտնաբերել են հոգեներգործուն դեղահաբեր ու ափիոնանման զանգվածներ

14:44 06.04.2019

Օրերս ոստիկանության Մեղրիի բաժնում ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տվյալներ են ստացվել, որոնք իրացվեցին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության և ՌԴ սահմանապահ զորքերի Մեղրիի զորամասի ծառայողների համատեղ միջոցառումներով։ Մեղրիի սահմանայնին անցակետի չեզոք գոտում զննվել է Իրանի քաղաքացի, 56-ամյա Ղասեմ Նադիմիի «Հյունդայի» մակնիշի ավտոմեքենան։ Հայտնաբերվել է տարբեր գույների հոգեներգործուն […]

̰
Հայաստանի ազգային պատկերասրահից թանկարժեք կտավներ չեն անհետացել. պարզաբանում

14:35 06.04.2019

Նախորդ օրը մամուլում և հեռուստաընկերություններում տեղ գտած և մեծ աղմուկ բարձրացրած հրապարակումներն այն մասին, որ իբրև թե Հայաստանի ազգային պատկերասրահից թանկարժեք կտավներ են անհետացել, չի համապատասխանում իրականությանը: Այս այս մասին պաշտոնական հաղորդագրություն է տարածվել Հայաստանի ազգային պատկերասրահից: Նշվում է` հրապարակումներում տեղ գտած տեղեկատվությունը վերաբերում է «Ցուցահանդեսային կենտրոն» ՊՈԱԿ–ին, որը 2016 թվականին լուծարվել և միացվել է Հայաստանի ազգային […]

̰
Նախագահը Հորդանանում մասնակցել է Համաշխարհային տնտեսական համաժողովի տարածաշրջանային ֆորումի բացմանը

14:10 06.04.2019

Աշխատանքային այցով Հորդանանի Հաշիմյան Թագավորությում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մասնակցել է Համաշխարհային տնտեսական համաժողովի՝ Մերձավոր Արևելքին և Հյուսիսային Աֆրիկային նվիրված ֆորումի բացման արարողությանը։ Համաշխարհային տնտեսական համաժողովի տարածաշրջանային ֆորումը տեղի է ունենում Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմի և թագուհի Ռանիա Ալ-Աբդալլահի աջակցությամբ և նրանց բարձր հովանու ներքո: Ֆորումի բացմանը […]

̰
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ

13:53 06.04.2019

Մարտի 31-ից ապրիլի 6-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից։ «Այդ ընթացքում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2500 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել […]

̰
Արցախցի Միշան հաղթահարեց նաև «Ձայնը. երեխաներ» շոուի «մենամարտերի» փուլը

13:41 06.04.2019

Ստեփանակերտցի 10-ամյա Միքայել Գրիգորյանը «Ձայնը. երեխաներ» շոուի 6-րդ եթերաշրջանի «մենամարտերի» ժամանակ իր երկու թիմակիցների հետ երգեց Imagine Dragons-ի Believer ստեղծագործությունը և անցավ հաջորդ փուլ։ Հիշեցնենք, որ «Կույր լսումներում» Միշան հայտարարել էր, որ Հայաստանից է` Ստեփանակերտից: «Ես Հայաստանից եմ՝ Ստեփանակերտից: Հայրս զինվորական նվագախմբի խմբավար է, իսկ մայրս մանկապարտեզում երգի ուսուցչուհի է»,- ներկայացել էր արցախցի փոքրիկը: Վալերի […]

̰
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը և ՊԲ հրամանատարը միասին այցելել են Արցախի առաջնագիծ

13:31 06.04.2019

Ապրիլի 5-ից 6-ը պաշտպանության բանակ է այցելել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը: Արցախի ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը այցելել է հարավային և կենտրոնական ուղղությամբ տեղակայված զորամասերի մշտական տեղակայման վայրեր ու առաջնագիծ: Այցի շրջանակում մասնավոր ուշադրություն է դարձվել միավորումների և զորամասերի արդյունավետ փոխգործակցության կազմակերպման ու զորքերի ներդաշնակ գործողություններին […]

̰
Արդյո՞ք պատվաստանյութի դեմ «պայքարողները» պատասխան կտան չփրկված կյանքերի համար. Արսեն Թորոսյան

13:26 06.04.2019

Յուրաքանչյուր 36 ժամը մեկ մեր երկրում ախտորոշվում է արգանդի վզիկի քաղցկեղ մեկ կնոջ մոտ, իսկ յուրաքանչյուր 72 ժամը մեկ մեկ կին մահանում է դրանից: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նա գրել է, որ պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումը կանխարգելում է մերօրյա տարածված այս հիվանդությունը՝ քաղցկեղը` ապահովելով հիվանդության արդյունավետ […]

̰
Հայ ֆուտբոլիստը ճանաչվել է «Ռուբին»-ի մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստ

13:25 06.04.2019

«Ռուբին»-ի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը ճանաչվել է ակումբի մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստ: Այս մասին հայտնում է ռուսական ակումբի մամուլի ծառայությունը: Հայ ֆուտբոլիստը «Ռուբին»-ի երկրպագուների շրջանում անցկացված քվեարկության արդյունքում հավաքել է ձայների 47,1%-ը՝ շրջանցելով հարձակվող Արթուր Սագիտովին (38,2%) ու դարպասապահ Իվան Կոնովալովին (14,7%)։ Хорен Байрамян – лучший игрок «Рубина» в марте по версии болельщиков!? ⠀ ⠀ ⠀ […]

̰
Սերգեյ Լավրովը կմասնակցի՞ Մնացականյան-Մամեդյարով հանդիպմանը. ՀՀ ԱԳՆ պարզաբանումը

13:15 06.04.2019

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը երեկ հայտարարել էր, որ հնարավոր է՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը մասնակցի նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: SHANTNEWS.am-ը փորձեց ԱԳՆ-ից պարզել՝ արդյո՞ք ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և նրա ադրբեջանցի պաշտոնակցի հանդիպմանը Սերգեյ Լավրովի մասնակցությունը նախատեսված է: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից արվել է առաջարկություն՝ հանդիպում անցկացնելու վերաբերյալ, […]

̰
Էլեկտրաէներգիան պետք է էժանանար 0.37 դրամով բոլորի կամ 10 դրամով անապահով ընտանիքների համար

12:55 06.04.2019

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ներկայացրել է 2018 թվականի գործունեության հաշվետվությունը: Զեկույցի մեջ անդրադարձ կա նաև էլեկտրաէներգիայի սակագնային քաղաքականությանը: Էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների սակագների վերանայման գործընթացի շրջանակում բոլոր գործոններով պայմանավորված էլեկտրաէներգետիկական համակարգում ձևավորվել էր շուրջ 1.6 միլիարդ դրամ դրական արդյունք, որը հնարավորություն էր տալիս բոլոր սպառողների համար էլեկտրական էներգիայի սակագները նվազեցնել 0.37 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ավելացված արժեքի հարկը) […]

̰
Վարչապետին են ներկայացվել ԿԲ-ի և Ֆինանսների նախարարության իրականացրած ուսումնասիրությունները

12:46 06.04.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոն: Վարչապետին և կառավարության անդամներին են ներկայացվել Կենտրոնական բանկի և Ֆինանսների նախարարության կողմից իրականացված մի շարք ուսումնասիրություններ։ Ներկայացվել են արժեթղթերի շուկայի ներկայիս վիճակը և զարգացման հեռանկարները, ինչպես նաև ներդրումային, ենթակառուցվածքային մի շարք ծրագրերի իրականացման նպատակով ֆինանսական ներգրավվածության ապահովմանը, ֆինանսական կայունությանը և մակրոտնտեսական քաղաքականությանը վերաբերվող հետազոտություններ […]

̰
Ի՞նչ է արել Կառավարությունը մարտ ամսվա ընթացքում. ամփոփում

12:36 06.04.2019

ՀՀ Կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը ներկայացրել է Կառավարության մարտ ամսվա գործունեության ամփոփումը: Մարտին գործադիրում ստորագրվել է համաձայնագիր` Երևանում նոր ՋԷԿ կառուցելու մասին. 250 միլիոն դոլար արժողությամբ նախագիծը կյանքի կկոչվի 26 ամսվա ընթացքում: ՋԷԿ-ի շահագործման հետևանքով կստեղծվի 230 աշխատատեղ: Մարտ ամսին նաև գործադիրը հաստատեց Կառավարության կառուցվածքը, իսկ ապրիլի վերջին շաբաթ օրը կնշվի […]

̰
Մոսկվայի օդանավակայաններում գրեթե 30 չվերթներ են հետաձգվել և չեղյալ հայտարարվել

12:08 06.04.2019

Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 20 չվերթներ չեղյալ են հայտարարվել և հետաձգվել: Մոսկվայի ժամանակով 10.05-ի տվյալներով` «Վնուկովոյում» յոթ թռիչքներ հետաձգվել են, երկուսն էլ չեղյալ հայտարարվել: «Դոմոդեդովո» օդանավակայանում էլ չորս թռիչք է հետաձգվել, 7-ը՝ չեղյալ հայտարարվել: Բացի այդ՝ «Շերեմետևո» օդանավակայանում վեց չվերթ է հետաձգվել: «Ժուկովսկի» օդանավակայանի ժամանակացույցի փոփոխության մասին տեղեկություններ չկան:

̰
Ստեփանակերտում վաղը կկայանա Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարի բացման պաշտոնական արարողությունը

12:00 06.04.2019

Ապրիլի 7-ին` ժամը 10:00-ին, տեղի կունենա Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարի օծման և բացման պաշտոնական արարողությունը: «Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝ ինչպես  տեղեկացրել  են   Արցախի  թեմի  առաջնորդարանից,  տաճարի օծման  առաջին փուլը, որը կոչվում  է «լվացում»,  տեղի է ունենալու այսօր՝  ապրիլի 6-ի երեկոյան, իսկ վաղը՝  ժամը  10:00-ին, տեղի է  ունենալու Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարի օծման արարողությունը: […]

̰
Մոսկվայում տեղի է ունեցել ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը

11:50 06.04.2019

Ապրիլի 5-ին Մոսկվայում տեղի է ունեցել Անկախ պետությունների համագործակցության արտգործնախարարների խորհրդի (ԱՊՀ ԱԳՆԽ) հերթական նիստը, որում Հայաստանի պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳ նախարարությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԱՊՀ արտաքին քաղաքական գերատեսչությունների փոխգործակցությանը վերաբերող արդիական հարցեր, մասնավորապես՝ անվտանգությանն ու կայունությանն ուղղված աճող սպառնալիքների և մարտահրավերների […]

̰
Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության տոնի առթիվ

11:35 06.04.2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ:  Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են` ուղերձում մասնավորապես ասված է. «Սիրելի՛ կանայք, Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ, գարնանային ջերմ ու պայծառ մի տոն, որը մենք միշտ […]

̰
Լեհաստանում գնացքը մխրճվել է շտապօգնության մեքենայի մեջ, կան զոհեր

11:28 06.04.2019

Լեհաստանի Պուշչիկո քաղաքի խաչմերուկում բարձր արագությամբ ընթացող գնացքը մխրճվել է շտապօգնության մեքենայի մեջ: Երկու բուժաշխատող՝ բժիշկը և նրա օգնականը, տեղում մահացել են, վարորդը ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Մեքենայում հիվանդ չի եղել, հաղորդում է տեղական TVN24 ալիքը: Բախման պահի տեսանյութը հրապարակվել է YouTube- ում: Կադրերում տեսանելի է, թե ինչպես է շտապօգնության մեքենան մոտենում գնացքի ռելսերին […]

̰
Սիրելի՛ տիկնայք և աղջիկներ, վաղվա ձեզ խոստացած արևառատ և ջերմ օրն ուժի մեջ է. Գագիկ Սուրենյան

10:58 06.04.2019

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում նոր գրառում է կատարել և հայտնել, որ վաղը արևառատ եղանակ կլինի. «Սիրելի՛ տիկնայք և աղջիկներ, վաղվա ձեզ խոստացած արևառատ և ջերմ օրն ուժի մեջ է»:

̰
Պուտինին դուր է եկել Լուկաշենկոյի նվիրած կարտոֆիլը

09:46 06.04.2019

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Պուտինին դուր է եկել կարտոֆիլը, որը Ամանորին նրան է նվիրել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Դեկտեմբերի վերջին Բելառուսի նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը «Բելառուս1» հեռուստաալիքի եթերում հայտնել էր, որ Լուկաշենկոն նախագահական բանջարանոցից Պուտինին ամանորյա տոների կապակցությամբ կարտոֆիլ է նվիրել: Էյսմոնտը նշել […]

̰
2019-ի առաջին եռամսյակում կանխվել է ՀՀ պետական սահմանի ռեժիմի խախտման 20 և սահմանային ռեժիմի խախտման 15 դեպք. ԱԱԾ

00:57 06.04.2019

2019թ. առաջին եռամսյակում ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումների կողմից կանխվել է ՀՀ պետական սահմանի ռեժիմի խախտման 20 և սահմանային ռեժիմի խախտման 15 դեպք, ընդհանուր առմամբ, բացահայտվել է 66 սահմանախախտ, որոնցից 36-ը՝ սահմանված կարգով հանձնվել են ՀՀ ոստիկանությանը։ Ինչպես հայտնում են ԱԱԾ մամուլի կենտրոնից, նշված ժամանակահատվածում անցման կետերում հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող 503 քաղաքացի, ովքեր […]

̰
BACK_TO_TOP