14:58 07.04.2019
«Երդվում եմ մեր եռադրոշով՝ ծառայել եմ, ծառայելու եմ և կծառայեմ Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը և իմ ժողովրդին», – ԵԿՄ համագումարի ժամանակ ելույթ ունենալիս ասաց Սասուն Միքայելյանը՝ որպես արդեն կառույցի վարչության ընտրված նախագահ։ Նա ասաց, որ հասկանում է, թե ինչպիսի մեծ պատիվ ու պատասխանատվություն է իր համար ԵԿՄ վարչությունը ղեկավարելը։ Նրա խոսքերով՝ Վազգենի հոգին երևի կա […]
14:54 07.04.2019
Այսօր՝ ապրիլի 7-ին, ՀՀԿ Շիրակի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահը կուսակցությունից դուրս գալու մասին հայտարարություն է հրապարակել: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Մեր թղթակցի հետ զրույցում Սահակ Մինասյանը հաստատել է այս հայտարարությունը։ «Հարգելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ շիրակցիներ Հայտարարում եմ, որ հեռանում եմ քաղաքականությունից` դադարեցնելով իմ անդամակցությունը Հայաստանի հանրապետական կուսակցությանը: Առաջիկայում ծավալելու եմ մասնավոր ստեղծարար գործունեություն»,-ասված է […]
14:46 07.04.2019
ԵԿՄ արտահերթ՝ 12-րդ համագումարի ընթացքում պատգամավոր, ազատամարտիկ Սասուն Միքայելյանն ընտրվեց ԵԿՄ վարչության նախագահ։ Համագումարի պատվիրակները նախ ընտրեցին վարչության կազմը, որը կրճատվեց (այժմ բաղկացած է 25 հոգուց), ապա վարչության անդամները հեռացան՝ իրենց կազմից վարչության նախագահ ընտրելու։ Մի քանի րոպե անց վերադառնալուց հետո վարչության ներկայացուցիչը հայտարարեց՝ ԵԿՄ վարչության նախագահ է ընտրվել Սասուն Միքայելյանը։
14:44 07.04.2019
ԵԿՄ այսօրվա համագումարում մասնակիցները քվեարկությամբ որոշեցին կրճատել ԵԿՄ վարչության կազմը և ընտրել վարչության 25 անդամ, որոնց թվում մեկական մարդ պետք է լինի ամեն մարզի ներկայացուցիչ։ Քվեարկության արդյունքներով ընտրվեց 25-հոգանոց վարչություն, որի կազմում ընդգրկվեցին մասնավորապես․ Արամ Սարգսյանը (սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը), Սասուն Միքայելյանը (ԵԿՄ վարչության նախագահի թեկնածու), Անդրանիկ Քոչարյանը (պատգամավոր, ՊՆ նախկին փոխնախարար), Վաղարշակ Հարությունյանը (ՊՆ […]
14:36 07.04.2019
Հայերը թերևս միակ ժողովուրդն են, որ ունեն երկրապահ հասկացությունը, քանի որ այն ավելի լայն է, քան ազատամարտիկ հասկացությունը։ Այս մասին ԵԿՄ համագումարում իր ելույթի ընթացքում ասաց ԵԿՄ հավերժ նախագահ հռչակված Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը։ «… Որովհետև երկարապահ լինելը նշանակում է ոչ միայն կամավորական ջոկատներով անհավասար ուժերով պատերազմի դուրս գալը, ոչ միայն այդ ջոկատների հենքի […]
14:25 07.04.2019
Հերոսությունն առողջության նման է․ այն ամենօրյա խնամքի կարիք ունի, և եթե այդ խնամքը չլինի, հերոսությունը կարժեզրկվի։ ԵԿՄ համագումարում գեներալների ու ազատամարտիկների նախկին թվացյալ արտոնյալ վիճակին անդրադառնալիս իր ելույթում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հիմա մեծագույն խնդիրը, ըստ Փաշինյանի, այդ հերոսների հավաքական հերոսությունը չարժեզրկելն է, այլ մի հզոր անկյունաքար դարձնելը, որի վրա պետք է կառուցվի և արդեն […]
14:12 07.04.2019
Չի կարելի անընդհատ սպառնալ դիմացի ժողովրդին, քանի որ դիմացի ժողովրդին սպառնացողը սպառնում է նաև սեփական ժողովրդին։ Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԿՄ համագումարի ժամանակ իր ելույթում հայտարարեց Արցախյան հակամարտության թեմայով խոսելիս։ Հայաստանի կառավարությունը որևէ ժողովրդի չի սպառնում, քանի որ, ըստ Փաշինյանի, չի կարող սպառնալ իր ժողովրդին։ Ու ընդհանրապես, ըստ Փաշինյանի, ժողովուրդների հետ սպառնալիքի լեզվով չեն […]
13:20 07.04.2019
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ Brexit-ը կարող է չկայանալ, եթե խորհրդարանին և կառավարությանը չհաջողվի համաձայնեցնել համապատասխան պայմանագիրը։ Այս մասին հայտարարել է նախարարների կաբինետի ղեկավարը։Նրա խոսքով՝ որքան երկար է ձգվում Բրյուսելի հետ գործարքի հաստատման գործընթացը, այնքան մեծանում է հնարավորությունը, որ Մեծ Բրիտանիան երբեք դուրս չի գա ԵՄ-ից։ Մեյը նշել է, որ Brexit-ի վերաբերյալ […]
13:05 07.04.2019
«Տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելը չի կարող Լեռնային Ղարաբաղի հակամարտության երեք կողմերից միայն երկուսի կամ մեկի պարտականությունը լինել։ Դա մի պարտականություն է ու պատասխանատվություն, որ հավասարապես կիսում են հակամարտության բոլոր` երեք կողմերը։ Եվ դա ընդհանուր պատասխանատվություն է, համատեղ աշխատանք», – ԵԿՄ համագումարում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ հենց սա է եղել հիմնական թեման Վիեննայում […]
12:54 07.04.2019
««Երկրապահ կամավորականների միությունն» Արցախյան ազատամարտի հորձանուտում ստեղծված կազմակերպություն է, որն ի սկզբանե ընդգրկում էր ազատամարտում անմիջական ավանդ ունեցող ազատամարտիկների՝ սպարապետ Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ», – ԵԿՄ համագումարի ժամանակ ելույթ ունենալիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը խոսեց ԵԿՄ ստեղծման, Արցախյան պատերազմում դրա առաքելության և իրականացրած աշխատանքի մասին։ Փաշինյանը խոսքն ուղղեց նաև ԵԿՄ անդամ չհանդիսացող ազատամարտիկներին ու ասաց, […]
11:26 07.04.2019
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի Բոսթոն այցելության առաջին կանգառը եղել է Armenian heritage park-ը: Ապրիլի 4-ին Աննա Հակոբյանը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանի, «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանի, «City of smile ժպիտների քաղաք» հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանի, շերիֆ Փիթեր […]
11:21 07.04.2019
Ստեփանակերտում այժմ ընթանում է Առաջնորդանիստ եկեղեցու օծման և բացման պաշտոնական արարողությունը։ Օծման արարողությունը կատարվում է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հանդիսապետությամբ։ Այս մասին հայտնում է News.am-ը։ Արարողությանը մասնակցում են Արցախի նախագահ Բակո Սահակյանը, նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։ Այստեղ են նաեւ բարերար Հրանտ Վարդանյանի որդիները՝ […]
10:51 07.04.2019
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը գործընկերների և բնակիչների հետ իրականացրել է խոստացված ծառատունկը։ Ծառեր են տնկվել Երևան-Արմավիր մայրուղու՝ Ծաղկունք համայնքին հարակից տարածքում, որը մաքրել էին շաբաթօրյակի ժամանակ՝ ցանկանալով տարածքը դարձնել ծառաստան։ Նախարարը կոչ է արել հայրենակիցներին իրենց մոտակա տարածքներում ծառեր տնկել։ Կանաչապատվող տարածքը երկու շաբաթ առաջ հետևյալ տեսքն ուներ։
10:00 07.04.2019
Աշխատանքային այցով Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 6-ի երեկոյան հանդիպել է Հորդանանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Դիմելով տեղի հայերին՝ նախագահ Սարգսյանն ասել է. «Այն փաստը, որ մենք ապրում ենք աշխարհի տարբեր երկրներում, սփռված ենք աշխարհի տարբեր մասերում, գուցե ոչ թե թերություն է, այլ ընդհակառակը՝ առավելություն, որովհետև մենք աշխարհի այն քիչ […]
09:34 07.04.2019
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Ավետման տոնի և Մայրության ու գեղեցկության օրվա առթիվ։ «Ավետման տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հարապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում բոլոր կանանց` մեր մայրերին ու քույրերին և հավատավոր համայն մեր ժողովրդին: Սուրբ Աստվածածինը Աստուծո Որդու մայրը լինելու իր ողջ փառքի ու մեծության մեջ […]
09:22 07.04.2019
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն նախընտրական հեռուստահարցազրույցի ժամանակ խոստացել է հաղթանակի դեպքում բռնակցել Հորդանան գետի արևմտյան ափի հրեական բնակավայրերը։ Այս մասին փոխանցում է Deutsche Welle-ն։ Ի տարբերություն Գոլանի բարձունքների և Արևելյան Երուսաղեմի, որոնք Իսրայելը զավթել է 1967 թվականին արաբական պետությունների կոալիցիայի դեմ Վեցօրյա պատերազմի ընթացքում և այնուհետև բռնակցել, դեռևս չի տարածել իր ինքնիշխանությունը Հորդանան գետի արևմտյան […]
09:10 07.04.2019
Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկու շտաբը հրապարակել է կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված ծրագիրը։ Այս մասին հայտնում է «ՈՒՆԻԱՆ» գործակալությունը։ Շտաբում վստահեցրել են, որ քաղաքական հին ուժը երբեք դեմ հանդես չի գա համակարգին, որը «սնուցում է նրանց»։ «Հին քաղաքական գործիչների համար կոռուպցիան նույնն է, ինչ ջուրը ձկան համար։ Քաղաքական հին էլիտան ընդդեմ կոռուպցիայի նույնն է, ինչ […]
23:58 06.04.2019
Կյանքին վերջ տալու նպատակով մեծ քանակությամբ քացախաթթու խմած 21-ամյա երիտասարդին երեկ «Գյումրի բժշկական կենտրոն»-ից տեղափոխել են «Արմենիա» ՀԲԿ: «Գյումրի բժշկական կենտրոն»-ի փոխտնօրենը SHANTNEWS.am-ին փոխանցել է, որ տղայի վիճակը գնահատվում է ծանր: «Հիվանդը մի քանի ժամ մնացել է մեզ մոտ, արվել է ամեն ինչ կյանքը փրկելու համար, կատարել ենք նաև արհեստական շնչառություն, գիտակցություն ուներ, բայց հետո […]
22:07 06.04.2019
Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը պատմել է, որ իր 4-րդ երեխայի համար հայկական անուններ է փնտրել համացանցում: Այս մասին հայտնել է Daily Mail-ը: Այս մասին 38-ամյա Քիմը խոսել է Kimmy Kimmel-ի հեռուստաշոուի ժամանակ: Քարդաշյանը հայտնել է, որ մտածում է երեխային անվանել Ռոբ՝ ի պատիվ իր եղբոր և ի հիշատակ հոր՝ Ռոբերտ Քարդաշյանի: Նա նաև նշել է, […]
21:16 06.04.2019
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը Քննչական կոմիտեում հարցաքննվել է որպես վկա «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի մասով հարուցված քրեական գործի շրջանակներում, «Ազատությանը» փոխանցեցին Քննչական կոմիտեից։ Այս գործով ամիսներ առաջ մեղադրանք է առաջադրվել տեխնիկական հսկողություն իրականացնող ֆրանսիական «Սաֆեջ Էս. Ա. և Էպտիսա» համատեղ ձեռնարկության ծրագրի թիմի ղեկավարին՝ ավելի քան 1,8 միլիոն դոլարին […]
19:35 06.04.2019
Իրանում արդեն երկու շաբաթ շարունակվող ջրհեղեղների, մոտ 1900 բնակավայրերի հեղեղումների հետևանքները վերացնելու համար Հայաստանը և Ռուսաստանը միասնական ջանքերով օգնություն կտրամադրեն Իրանին։ Այս մասին ասվում է Ռուսաստանի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։ Խոսքը այն մասին է, որ Իրանին համար օգնություն կտրամադրվի Հումանիտար արձագանքման հայ-ռուսական համատեղ կենտրոնի միջոցով՝ Ռուսաստանի ֆինանսավորման հաշվին։ Խոսքը ծածկոցների, վրանների ու այլ ծայրահեղ կարևոր […]
19:29 06.04.2019
Հայաստանում չկան օրենսդրական կարգավորումներ անանուն օգտատերերի վերաբերյալ, սակայն «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» հիմնադիր-տնօրեն Շուշան Դոյդոյանը կարծում է, որ մեր երկրի օրենսդրությունը թույլ է տալիս ապատեղեկատվություն, զրպարտություն կամ ինչպես ասվում է, մանիպուլյացիա պարունակող տեղեկություններ տարածելու դեպքում համապատասխան իրավական պատասխանատվություն սահմանել: «Եթե կան արատավորող և իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, դա ամբողջությամբ կարգավորվում է Քաղաքացիական օրենսգրքով, զրպարտության և վիրավորանքի համար […]
19:20 06.04.2019
Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ-տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե տարածքները վերադարձնելուց հետո Ադրբեջանը պատրաստվում է վերակառուցել ու նոր կյանք տալ այդ քաղաքներին: Բաբայանի կարծիքով՝ այս հայտարարությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանի մտածելակերպի մեջ ոչինչ չի փոխվում: «Նախ՝ ևս մեկ անգամ ցույց է տալիս, […]
19:16 06.04.2019
«Սպայկա» ընկերությունը հայտարարություն է տարածել ընկերության վերաբերյալ ՊԵԿ-ի հրապարակած տեղեկատվության վերաբերյալ: Ստորև ներկայացնենք հայտարարությունն ամբողջությամբ. «Հասարակության ուշադրությունը ուզում ենք սևեռել այն փաստի վրա, որ ՊԵԿ-ը չճշտված, ենթադրական բնույթ կրող, ենթադրյալ հարկային պարտավորության վերաբերյալ ընկերության տնօրենի առարկություններին և խորացված ուսումնասիրություն իրականացնելու միջնորդությանը խոսում է սպառնալիքներով: Միայն նրա համար, որ ընկերության տնօրենը հլու-հնազանդ չի կատարում ներկայացված պահանջը, […]
18:57 06.04.2019
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գրանցել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների կողմից ներկայացված թվով երրորդ գանգատը: Այս մասին հայտնում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը: Նշենք, որ ՄԻԵԴ երրորդ գանգատը վերաբերվել է Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետն առաջին անգամ երկարացնելուն, որի ընթացքում խախտվել են Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերը: Պաշտպանական խմբի […]
18:45 06.04.2019
Անանուն հանդես գալը ևս մարդու իրավունք է՝ ամրագրված ՄԻԵԴ-ի կողմից, հետևաբար համացանցում նրանց դեմ պայքարը կարող է դիտվել որպես իրավունքների խախտում: Միևնույն ժամանակ, անձի խոսքի ազատության իրավունքն ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում են այլոց իրավունքները, լինի դա իրական կյանքում, թե սոցիալական ցանցերում: Հայտնի կանոնի կիրառումը շատ ավելի հեշտ կլիներ, եթե յուրաքանչյուր անձ հանդես գար սեփական […]
17:29 06.04.2019
Աշխատանքային այցով Հորդանանում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմիի հետ։ Թագավոր Աբդալլահ Երկրորդը, ողջունելով Հայաստանի նախագահին, մեծագույն հարգանքով է խոսել հայ ժողովրդի մասին և նշել, որ երկու երկրների ու բարեկամ ժողովուրդների միջև եղել են շատ խորը կապեր և պատմականորեն ձևավորված բարեկամություն։ Աբդալլահ […]
17:24 06.04.2019
Ապրիլի 3-ին Վրաստանի Խուլգումո գյուղի երիտասարդները, ուխտի գնալով Ճգնավոր կամ Վանք կոչվող սրբատեղի, տեսել են, որ մատուռում ամեն ինչ տակնուվրա է արված, սրբապատկերները կոտրված են ու թափված գետնին: Կատարվածը լրատվամիջոցները «վանդալիզմ» որակեցին: SHANTNEWS.am-ը փորձեց մանրամասներ պարզել տեղի ունեցածի վերաբերյալ: Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը հաստատեց՝ նման դեպք եղել է. մատուռի դուռը մշտապես բաց է եղել, հավատացյալները […]
17:08 06.04.2019
Պետական վերահսկողական ծառայության կալանավորված պաշտոնյաներից մեկի՝ գնումների գործընթացի վերահսկողության վարչության գլխավոր մասնագետ Գևորգ Խաչատրյանի խափանման միջոցը փոխվել է չհեռանալու մասին ստորագրությամբ: Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը SHANTNEWS.am-ին տեղեկացրել է, որ որոշումն ընդունվել է մի քանի ռիսկերի նվազման արդյունքում: «Գևորգ Խաչատրյանի խափանման միջոցը փոխվել է կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը վերանալու հիմքով՝ քննությանը խոչընդոտելու և […]