TIME
Ամսաթիվ
03 07 2025
  • $
    384.51
  • RUBLE
    4.89
  • 452.41
WEATHER
+22.09 oC

Գլխավոր

Պուտինին դուր է եկել Լուկաշենկոյի նվիրած կարտոֆիլը

09:46 06.04.2019

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Պուտինին դուր է եկել կարտոֆիլը, որը Ամանորին նրան է նվիրել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Դեկտեմբերի վերջին Բելառուսի նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը «Բելառուս1» հեռուստաալիքի եթերում հայտնել էր, որ Լուկաշենկոն նախագահական բանջարանոցից Պուտինին ամանորյա տոների կապակցությամբ կարտոֆիլ է նվիրել: Էյսմոնտը նշել […]

̰
2019-ի առաջին եռամսյակում կանխվել է ՀՀ պետական սահմանի ռեժիմի խախտման 20 և սահմանային ռեժիմի խախտման 15 դեպք. ԱԱԾ

00:57 06.04.2019

2019թ. առաջին եռամսյակում ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումների կողմից կանխվել է ՀՀ պետական սահմանի ռեժիմի խախտման 20 և սահմանային ռեժիմի խախտման 15 դեպք, ընդհանուր առմամբ, բացահայտվել է 66 սահմանախախտ, որոնցից 36-ը՝ սահմանված կարգով հանձնվել են ՀՀ ոստիկանությանը։ Ինչպես հայտնում են ԱԱԾ մամուլի կենտրոնից, նշված ժամանակահատվածում անցման կետերում հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող 503 քաղաքացի, ովքեր […]

̰
Երևանը՝ եվրոպական ֆուտբոլի կենտրոն. քաղաքապետն ու ՀՖՖ նախագահը տվեցին UEFA-U19-ի հետհաշվարկի մեկնարկը

22:29 05.04.2019

Ֆուտբոլի Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնությունից 100 օր առաջ Հյուսիսային պողոտայում՝ նորաբաց Եվրոպայի հրապարակում, տրվել է խորհրդանշական ժամացույցի հետհաշվարկի հանդիսավոր մեկնարկը: Այն ազդարարել են Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը: Հուլիսի 14-27-ը Երևանում կհավաքվեն Եվրոպայի մինչև 19 տարեկանների ուժեղագույն հավաքականները: Տարիքային այս խմբի՝ աշխարհամասի գլխավոր տիտղոսի համար 2 շաբաթ կպայքարեն Պորտուգալիայի, Իսպանիայի, […]

̰
Վարորդը BMW-ով մխրճվել է ЗИЛ-ի մեջ, ЗИЛ-ը մասամբ օդ է հանվել. կան տուժածներ

21:30 05.04.2019

Ապրիլի 5-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում Շիրակի փողոցի թիվ 37 էլեկտրասյան դիմաց բախվել են 47-ամյա Արմեն Ասատրյանի վարած ЗИЛ MAZ 4502 մակնիշի 35 DX 801 համարանիշի և Արարատի մարզի Բուրաստան գյուղի բնակիչ, 35-ամյա Կարեն Հովհաննիսյանի վարած BMW մակնիշի 51 XO 051 համարանիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 3 հոգի մարմնական […]

̰
Դատարանը քիչ առաջ ավարտել է «Սպայկա»-ի  տնօրենին կալանավորելու վերաբերյալ ՊԵԿ-ի միջնորդության քննությունը

21:01 05.04.2019

Դատարանը քիչ առաջ ավարտել է«Սպայկա»-ի տնօրեն Դավիթ Ղազարյանին կալանավորելու վերաբերյալ ՊԵԿ -ի միջնորդության քննությունը: Որոշումը կհրապարակվի ապրիլի 8-ին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ քննչական վարչության աշխատակիցների կողմից կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման ուղղությամբ ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպք: 2019թ. ապրիլի 4-ին Դավիթ Վենգերի Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական […]

̰
Նախագահ Սարգսյանն այցելել է Հորդանան գետի ափին գտնվող Հիսուս Քրիստոսի մկրտության վայր

20:42 05.04.2019

Աշխատանքային այցով Հորդանանի Հաշիմյան Թագավորությում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Հորդանան գետի ափին գտնվող Հիսուս Քրիստոսի մկրտության վայր: Նախագահը շրջել է քրիստոնեական այդ սրբավայրում, գրառում կատարել պատվավոր հյուրերի գրքում։ Նա նշել է, որ Հորդանանի հոգատարությունը նմանատիպ համաշխարհային սրբավայրի նկատմամբ քաղաքակրթությունների համերաշխության և երկխոսության լավագույն վկայությունն է։ Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է […]

̰
ԱԱԾ-ն ձերբակալել է ֆեյսբուքյան «Դուխով Հայաստան» ֆեյք էջի տակ թաքնված անձին

19:49 05.04.2019

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին ապրիլի 5-ին լրագրողները հարց ուղղեցին ՀՀ վարչապետի՝ կառավարության վերջին նիստում հնչեցված հանձնարարականի վերաբերյալ: Վանեցյանին հիշեցրին՝ նա վարչապետից ֆեյքերի և մանիպուլյացիաների դեմ պայքարի հանձնարարական ստացավ, ապա հիշեցրին, որ մինչ օրս ԱԱԾ-ն Վանեցյանին գաղտնալսողին չի կարողացել հայտնաբերել: «Հարցի սկիզբը լավ տվեցիք, հետո փչացրեցիք»,- արձագանքեց Վանեցյանը՝ նշելով, որ արդեն ասել է՝ այդ հարցին […]

̰
Կոչ ենք անում ընկերության խնդիրները չշահարկել և դրանով չփորձել քրգործի քննության վրա ազդեցություն ունենալ. ՊԵԿ-ը` «Սպայկային»

19:45 05.04.2019

Պետական եկամուտների կոմիտեն անդրադարձել է այսօր «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի հրավիրած ասուլիսում հնչած գնահատականներին` դրանք որակելով որպես «անհիմն»: Ստորև ներկայացնենք հայտարարությունն ամբողջությամբ. «2019 թվականի ապրիլի 5-ին «Սպայկա» ՍՊԸ-ի հրավիրած ասուլիսում հնչել են որոշ անհիմն գնահատականներ և պնդումներ, որոնց Պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում  անդրադառնալ առանձին կետերով. 1. Քրեական հետապնդումը դադարեցվել է, սակայն նույն […]

̰
Նիկոլ Փաշինյանի ազգականի նկատմամբ քրեական գործը հարուցվել է կեղծ փաստաթղթերի օգտագործման համար. ԱԱԾ տնօրեն

19:42 05.04.2019

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանից ապրիլի 5-ին լրագրողները ցանկացան մանրամասներ իմանալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երեկ արած հայտարարության մասին, որ նա ցուցում է տվել՝ իր մերձավոր ազգականի վերաբերյալ քրգործ հարուցելու: «Նախաքննություն է իրականացվում: Այս պահին չեմ կարող շատ մանրամասներ հայտնել: Քրեական գործը հարուցվել է երեկ, հոդվածը՝ կեղծ փաստաթղթերի օգտագործում»,- ասաց նա: Վանեցյանը հայտնեց, որ քրգործի […]

̰
Վիրահայոց թեմի առաջնորդը հեռանում է պաշտոնից. եպիսկոպոսը կվերադառնա Հայաստան

19:31 05.04.2019

Վրաստանի Հայ Առաքելական եկեղեցու Հայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը սեփական ցանկությամբ լքում է զբաղեցրած պաշտոնը: Այս մասին նա հայտարարեց Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական նորանշանակ փոխանորդի ներկայացման ժամանակ, տեղեկացնում է jnews.ge-ն: «Ուզում եմ պաշտոնապես հայտնել, որ վերադառնալու եմ Հայաստան և իմ հոգևոր ծառայությունը Էջմիածնում շարունակելու: Ուզում եմ շնորհակալություն հայտնել և ասել՝ սա պաշտոնապես իմ […]

̰
Բաքուն չի բացառում Սերգեյ Լավրովի մասնակցությունը ԼՂ հարցով բանակցություններին

19:25 05.04.2019

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կարող է մասնակցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հաջորդ հանդիպմանը: Այս մասին «Մոսկվա-Բաքու»-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը: «Ամենայն հավանականությամբ»,- պատասխանել է նա հարցին՝ արդյո՞ք այդ հանդիպմանը կմասնակցի նաև ռուսական կողմը: Մոսկվայում Մամեդյարովը մասնակցել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին, որից հետո հանդիպել է ռուս […]

̰
Արցախի բանակցությունների շուրջ զարգացումները պարզաբանումների կարիք ունեն. ԲՀԿ-ն առաջարկում է լսումներ կազմակերպել

19:07 05.04.2019

Արցախյան բանակցությունների շուրջ վերջին զարգացումները (խոսքը մասնավորապես Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Վիեննայում տեղի ունեցած վերջին հանդիպման մասին է) կարիք ունեն որոշակի պարզաբանումների։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արման Աբովյանը: Նա նշել է, որ այդ իսկ պատճառով Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության […]

̰
Ռոբերտ Քոչարյանի կալանավորման ժամանակը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ բողոքի քննությունը կշարունակվի ապրիլի 9-ին

19:04 05.04.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու որոշումը բողոքարկելու վերաբերյալ հաջորդ դատական նիստը նշանակվել է ապրիլի 9-ին՝ ժամը 14:30-ին: Հիշեցնենք, որ մարտի 15-ին առաջին ատյանի դատարանը բավարարել էր Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման ժամանակը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ: Միաժամանակ դատարանը մերժել էր […]

̰
Վորոնեժում հրդեհի հետևանքով մահացած հայազգի փոքրիկների մահվան համար մեղադրվում է նրանց մայրը

18:02 05.04.2019

ՌԴ Վորոնեժի մարզում տեղի ունեցած հրդեհի ժամանակ 2 և 3 տարեկան աղջիկների մահվան համար մեղադրվում է նրանց 27-ամյա մայրը, հաղորդում է Vestivrn.ru-ն: Նշվում է, որ 2018թ. նոյեմբերի 16-ին կինը պառկեցրել է իր 2 և 3 տարեկան դուստրերին քնելու, դուռը կողպել և հեռացել է տնից: Սենյակում տեղադրված վառարանի կողքին կինը սպիտակեղեն է չորացրել, որը այրվել է. […]

̰
Դուք խախտեցիք մեր օրակարգը, սա անհարգալից վերաբերմունք է խորհրդարանի հանդեպ. Զոհրաբյանը զայրացավ

17:40 05.04.2019

Ազգային ժողովում այսօր Մարդու իրավունքների թեմայով անցկացվող խորհրդարանական լսումների ժամանակ հայ տրանսգենդերի ելույթին արձագանքելով՝ նիստը վարող, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ պետք է օգտվի նախագահողի իրավունքից և արձագանքի: «Մենք այսօր երեք թեմա ունեինք քննարկելու՝ դատաիրավական բարեփոխումներ, հաշմանդամների խնդիրներ և երեխաների խնդիրներ: Օգտվել առիթից և փորձել այս ամբիոնից բարձրացնել հարց, որը չկա […]

̰
Հայաստանի ազգային պատկերասրահից 120 մլն դրամի մշակութային արժեքների անհայտացման փաստ է հայտնաբերվել

17:30 05.04.2019

ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում իրականացվող ուսումնասիրությունների արդյունքներով պարզվել է, որ ՀՀ կառավարության 24.11.2016թ. թիվ 1204-Ն որոշման 5-րդ կետի հիման վրա ՀՀ մշակույթի նախարարության «Ցուցահանդեսային կենտրոն» ՊՈԱԿ-ը միացման ձևով վերակազմակերպվել է՝ միանալով «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ին: Նույն որոշման 11-րդ կետի 1-ին ենթակետով ՀՀ մշակույթի նախարարին հանձնարարվել է […]

̰
Ես 42 համար եմ հագնում, սա չի լինի ինձ. Նիկոլ Փաշինյանը չընդունեց գյումրեցու նվիրած կոշիկները

17:28 05.04.2019

Գյումրիի ավտոկայարանի հարակից տնակային ավանում շրջելիս Նիկոլ Փաշինյանին մոտեցավ մի երիտասարդ և նրան տուփ փոխանցեց: Երբ Փաշինյանը տեսավ` կոշիկներ են, հարցրեց, թե որ արտադրամասինն են: «Սևերսկու, գրած է վրան»,- պատասխանեց երիտասարդը: «Ո՞ր համարն է»,- հետաքրքրվեց Փաշինյանը և երբ իմացավ, որ 41-ն է, ասաց հետևյալը. «Ես 42 եմ հագնում, սա չի լինի ինձ, վերցրո´ւ, հաջորդ անգամ, […]

̰
Ինձ ընդունեք որպես հավաքական կերպար. տրանսգենդեր կնոջ ելույթը խորհրդարանում

17:20 05.04.2019

ՀՀ Ազգային ժողովում այսօր տեղի էին ունենում խորհրդարանական լսումներ «Մարդու իրավունքների ազգային օրակարգ» թեմայով: Լսումների ժամանակ ձայնի իրավունք խնդրեց և ելույթ ունեցավ «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ի ներկայացուցիչ Լիլիթ Մարտիրոսյանը: Նա հայտնեց, որ ՀՀ ԱԺ ամբիոնից դիմում է ինքը՝ որպես տրանսգենդեր կին: «Ես իմ մեջ ամփոփում եմ խոշտանգված, բռնաբարված, առևանգված, ֆիզիկական բռնության ենթարկված, ողջակիզված, դանակահարված, մահափորձի […]

̰
Երևանի մանկապարտեզներից մեկում երեխան դաստիարակի կողմից բռնության է ենթարկվել

17:16 05.04.2019

Ոստիկանության ՔՀԳՎ 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և հայտնել, որ Երևանի մանկապարտեզներից մեկում երեխայի նկատմամբ դաստիարակի կողմից բռնություն  կատարվելու մասին  քաղաքացուց հաղորդում է ընդունվել. «Ֆեյսբուքյան օգտատեր Արթուր Հայրապետյանը ապրիլի 3-ին իր էջում գրառում էր արել, ըստ որի՝ «կա մանկապարտեզ, որտեղ երեխաները ենթարկվում են բռնության։ Ես դեռ ոչ […]

̰
Շարունակելու ենք հետևողականորեն առաջ տանել ցեղասպանության կանխարգելման օրակարգը. Մնացականյան

17:07 05.04.2019

Կիգալի կատարած պաշտոնական այցելության շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ապրիլի 5-ին հանդիպել է Ռուանդայի խորհրդարանի պատգամավորների պալատի նախագահ Դոնատիլ Մուկաբալիսային: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից: Նախարար Մնացականյանն ընդգծել է Հայաստանի հանձնառությունը՝ զարգացնելու ոլորտային համագործակցություն աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ՝ այդ առումով մեծապես կարևորելով միջազգային կառույցների, մասնավորապես՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հարթակը: […]

̰
Վարչապետն այցելեց Գյումրու «Չերքեզի ձոր» ձկան արտադրամաս

17:06 05.04.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրի այցի ընթացքում այցելել է նաև «Չերքեզի ձոր» ձկան արտադրամաս: Վարչապետին ուղեկցում էին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Փաշինյանը շրջայց է կատարել արտադրամասով, ծանոթացել աշխատանքներին:

̰
Վարչապետը ծանոթացել է Գյումրու Տիգրան Մեծ փողոցի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին

16:58 05.04.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլեկտրագնացքով Երևանից ժամանել է Գյումրի, որտեղ նրան գյումրեցիները դիմավորել են մեծ ոգևորվածությամբ և ջերմությամբ: Վարչապետը զրուցել է գյումրեցիների հետ, լսել խնդիրներն ու նրանց ուղեկցությամբ այցելել Գյումրու երկաթուղային կայարանին հարակից Տիգրան Մեծ փողոց, որտեղ իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ: Փողոցին հարակից բնակելի տների բնակիչները վարչապետին բողոքել են շինաշխատանքների հետևանքով ստեղծված անհարմարություններից և նշել, որ […]

̰
Մի հատ հանգստացեք. Փաշինյանը միջամտեց Գյումրու քաղաքապետի ու ԱԺ պատգամավորի վեճին

15:54 05.04.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Գյումրի կատարած այցի ժամանակ վիճեցին Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը և ԱԺ պատգամավոր Սարիկ Մինասյանը: Երբ վարչապետը խոսում էր քանդված փողոցների մասին, Մինասյանն արձագանքեց. «Էս փառք է հլը»: Դա առաջացրեց Բալասանյանի զայրույթը, նա ասաց. «Կլյաուզա է անում»: «Կլյաուզնիկը դու ես»,- Բալասանյանին պատասխանեց Մինասյանը: «Հիմա կարո՞ղ է ստեղ քուչի կռիվ էլ սկսվի, մի […]

̰
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ է նշանակվել 

15:52 05.04.2019

ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Խաչատուր Խաչատրյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Խաչատուր […]

̰
Ինչ-որ տեղ մենք Գյումրիի մասին մոռացել ենք․ Արմեն Սարգսյան

15:50 05.04.2019

Ես կարծում եմ, որ ինչ-որ տեղ մենք Գյումրիի մասին մոռացել ենք, և սա, այսպես ասեմ, նորություն չէ․ այս խոսքերով նախագահ Արմեն Սարգսյանը «Շանթ» հեռուստաընկերությանը տված բացառիկ հարցազրույցում մեկնաբանեց Գյումրիի ներկա վիճակը։ Սարգսյանի բնորոշմամբ՝ այդպիսի վիճակ էր նաև այն ժամանակ, երբ ինքը նշանակվում էր հանրապետության վարչապետ։ Նրա խոսքերով՝ վարչապետ նշանակվելուց հետո ինքը գնացել էր Գյումրի ու […]

̰
Սա՞ է համերաշխության մթնոլորտը. Գևորգ Պետրոսյանի թվով 4-րդ օրենքի նախագիծն է մերժվել

15:40 05.04.2019

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի թվով չորրորդ օրենքի նախագիծը մերժվում է: Պատգամավորը այստեղ քաղաքական ենթատեքստ է տեսնում, քանի որ այդ նախագծերը չեն թողնում, որ նույնիսկ գան, հասնեն լիագումար նիստ ու քննարկումից հետո դեմ քվերակեն: Պետրոսյանը նաև նշում է, որ նախորդ գումարման ԱԺ-ում այդ նախագծերից երկուսը նույն նախարարների կազմով արդեն մեկ ընթերցում անցել էր: «Ես տեսնում […]

̰
Էրդողանի կուսակցությունը խնդրել է չեղարկել Ստամբուլի ընտրությունները

15:20 05.04.2019

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը կոչ է արել չեղարկել Ստամբուլի քաղաքային ընտրությունների արդյունքները, որում իշխող կուսակցությունը ձայների փոքր առավելությամբ պարտվել էր ընդդիմությանը: Այս մասին հայտնում է Haberturk-ը: Կուսակցությունում հայտարարել են, որ Ստամբուլի որոշ շրջաններում ընտրությունների ժամանակ գրանցվել են ընտրախախտումներ: Պորտալը, չհրապարակելով իր աղբյուրները, հաղորդել է, որ կուսակցության ներկայացուցիչները դիմել են […]

̰
Մալաթիա-Սեբաստիայում կրակոցներ արձակած անձը ձերբակալվել է

15:04 05.04.2019

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա  վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ սպանության փորձի դեպքի առթիվ: 2019 թվականի ապրիլի 5-ին՝ ժամը 08։10-ի սահմաններում, ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Հարավ-Արևմտյան թաղամասի Անդրանիկի փողոցի շենքերից մեկի բակում կրակոցներ են հնչել և կա վիրավոր։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբ: Պարզվել է, […]

̰
Մարդն ունի առցանց հարթակում անանուն մնալու միջազգային իրավունք. ՄԻՊ

14:47 05.04.2019

«Ինքնին անանուն մնալը մարդու իրավունքներից մեկն է, և կան նույնիսկ մշակված միջազգային չափանիշներ և ուղեցույցներ առցանց անանուն մնալու մշակույթի մասին: Ես տեղյակ եմ բոլոր հանրային քննարկումներից, գիտեմ մտահոգությունները: Այս հարցն անմիջականորեն գտնվում է մեր ուշադրության ներքո: Ատելության խոսքը, բռնության կոչերը, վիրավորանքը, սպառնալիքը հիմնականում տարածում են ֆեյք օգտատերերը: Երբ մեզ դիմում են, մենք դրանք ուղարկում ենք […]

̰
Մերձմոսկվայում հրդեհ է բռնկվել, կան զոհեր

14:32 05.04.2019

Մոսկվայի մարզի Տրուբինո գյուղի բնակելի տներից մեկում հրդեհ է բռնկվել, հայտնում են Մոսկվայի մարզի ԱԻՆ գլխավոր վարչությունից: Ինչպես նշվում է, 3 մարդ զոհվել է հրդեհի բռնկման հետևանքով: Խոսքը մեկ կնոջ և երկու` 4 և 5 տարեկան տղաների մասին է: Եվս 4 մարդ այրվածքներ է ստացել: Նշվում է, որ հրդեհը բռնկվել է Երևանի ժամանակով 10.51-ին: Հրդեհաշիջման […]

̰
BACK_TO_TOP