TIME
Ամսաթիվ
03 07 2025
  • $
    384.51
  • RUBLE
    4.89
  • 452.41
WEATHER
+22.09 oC

Գլխավոր

Կուզենայի Բաղրամյան 26-ը ծառայեցնել ժողովրդին․ Արմեն Սարգսյան

14:16 05.04.2019

Հայաստանի նախագահի կարծիքով՝ նախագահի նստավայրը պետք է փոխի իր հասցեն՝ Բաղրամյան 26-ից դառնա «Բաղրամյան պողոտա Հանրապետության տուն», քանի որ այստեղ բնակվում է պետականության սիմվոլներից մեկը։ Այս մասին «Շանթ» հեռուստաընկերությանը տված բացառիկ հարցազրույցում ասաց նախագահ Արմեն Սարգսյանը։ «Ես կուզենայի Հանրապետության տունը կամ այս շենքը ծառայեցնել ընդհանրապես ժողովրդին, որովհետև ուղղակի եթե դարպասները բացում ենք, լավ, մարդիկ գալիս […]

̰
«Սպայկա» ՍՊԸ տնօրենին մեղադրանք է առաջադրվել

14:08 05.04.2019

ՊԵԿ քննչական վարչության աշխատակիցների կողմից կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման ուղղությամբ ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպք: Այսպես, «Սպայկա» ՍՊ ընկերության ղեկավարությունը ԵԱՏՄ անդամ պետություններ չհանդիսացող եվրոպական տարբեր պետություններից, այդ թվում՝ Լեհաստանից, Բելգիայից, 2014-2015թթ. ընթացքում «Սպայկա» ՍՊ ընկերության միջոցով ձեռք է բերել դեպի Հայաստանի Հանրապետություն փոխադրման և […]

̰
Մեղրիի նախկին ղեկավարին և տեղակալին մեղադրանք է առաջադրվել

13:59 05.04.2019

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Մեղրի համայնքի նախկին պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել համայնքի նախկին ղեկավարին և նրա տեղակալին: 2018 թվականի հուլիսի 19-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, […]

̰
Ակնհայտ միտում կա մեր կողմից ներկայացված նախագծերին վետո դնելու. Գևորգ Պետրոսյան

13:52 05.04.2019

Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում էր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանի նախագիծը, որով առաջարկում էր վարչական պատասխանատվություն կիրառել տեղական ինքնակառավարման մարմինների կամ պետական այլ մարմինների այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր սահմանված ժամկետում չեն պատասխանի պատգամավորների հարցումներին ու դրանով կխոչընդոտեն նրանց աշխատանքը: Իշխանության ներկայացուցիչները դեմ են արտահայտվել՝ պատճառաբանելով, որ դրա համար գործում է կարգապահական […]

̰
Կաբլուկով կինը սրա մեջ ո՞նց է կանգնելու. Փաշինյանը՝ Գյումրու քանդված ճանապարհներից մեկի մասին

13:30 05.04.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն Գյումրիում է: Վարչապետին այստեղ դիմավորեցին բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր հորդորում էին հաճախ այցելել Գյումրի: Վարչապետին նամակներ-դիմումներ էին փոխանցվում: Վարչապետին ուղեկցում են ՀՀ ՏԿՏՏ նախարար Հակոբ Արշակյանը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, պատգամավորներ: Այստեղ են նաև Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Փաշինյանը, տեսնելով ճանապարհի վիճակը, դիմեց […]

̰
Կենդանաբանական այգու սպիտակ վագրի լեյկոզի ախտորոշումն անգրագիտություն է. կենդանասերներ

13:20 05.04.2019

Օրերս Երևանի կենդանաբանական այգին իր ֆեյսբուքյան էջում տեղեկություն էր տարածել, որ սպիտակ վագրի մոտ ախտորոշվել է լեյկոզ: «Սոնոգրաֆիան ի հայտ բերեց, որ կենդանու մոտ կա ընդգծված երիկամային անբավարարություն, իսկ արյան լաբորատոր հետազոտությունների արդյունքում ախտորոշվեց լեյկոզ: Ախտորոշումից հետո կրկին հրավիրվեց օնլայն կոնսիլիում. այժմ մշակվում է բուժման սխեման, իսկ առաջիկայում Հայաստան կժամանեն մեր գործընկերները իրավիճակին տեղում ծանոթանալու […]

̰
Հայաստանի ՏՏ, ծրագրավորման զարգացման ուղին արհեստից արվեստ դառնալն է․ Արմեն Սարգսյան

13:19 05.04.2019

Հայաստանը տեղեկատվական տեխնոլոգիաները զարգացնելու մեծ պոտենցիալ ունի, և առաջին լավ հաջողությունները կան։ Բայց եթե խոսքը պարզ ծրագրավորման մասին է, ապա Հայաստանը չի կարող մրցել ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Չինաստանի ու Հնդկաստանի հետ, քանի որ, օրինակ, վերջինն ունի հարյուր հազարավոր ծրագրավորողներ, որոնք վատ չեն անում իրենց գործը։ «Շանթ» հեռուստաընկերությանը տված բացառիկ հարցազրույցում Հայաստանի ՏՏ հնարավորությունների մասին ասել է […]

̰
ԵԽ նախարարների կոմիտեն բարձր է գնահատել ՀՀ-ի քայլերը մարդու իրավունքների պաշտպանության ու ժողովրդավարության ամրապնդմանն ուղղությամբ 

12:58 05.04.2019

Ապրիլի 4-ին Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն Հայաստանի նկատմամբ գործող մոնիտորինգային գործընթացների շրջանակներում ընդունել է Հայաստանի կողմից կազմակերպության առջև ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ որոշում: ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից հայտնում են` այսուհետ Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման մոնիտորինգը իրականացնելու է «Հայաստանի հետ համագործակցության իրավիճակի պարբերական դիտարկման» միջոցով, որը փաստացի փոխարինում է այսպես կոչված «հետանդամակցային» […]

̰
Ալիևն իր առջև խնդիր է դրել թուլացնելու հայկական միասնականությունը. Թևան Պողոսյան

12:44 05.04.2019

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է Փաշինյան-Ալիև հանդիպմանը: Նա ընդգծել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին չհավատալու հիմքեր չկան, խոսել է այն, ինչի մասին նախապես հայտարարել էր: Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահին, ապա, Պողոսյանի խոսքով, նա Լեռնային Ղարաբաղի հարցում չի փոխել դիրքորոշումը, հետևաբար պատերազմն ավարտված չէ: «Ինչպիսի՞ն է […]

̰
Նո՞ր, թե՞ երիտասարդ Հայաստան․ Արմեն Սարգսյանը կիսվել է իր պատկերացումներով

12:40 05.04.2019

Եթե Հայաստանին հին կամ նոր բնորոշում տալու անհրաժեշտություն կա, ապա ՀՀ նախագահը նախընտրում է տալ երիտասարդ ածականը։ «Շանթ» հեռուստաընկերությանը տված բացառիկ հարցազրույցում այս մասին ասաց ինքը՝ Արմեն Սարգսյանը։ Նա ասաց, որ երիտասարդությունն ապրելաձև ու հոգեվիճակ է, ոչ թե կապված է տարիքի հետ։ «Էնպես որ, ես կարծում եմ՝ երիտասարդ Հայաստանն ավելի հարազատ է ինձ։ Եվ ընդհանրապես, […]

̰
Ինչո՞ւ են իշխանության պատգամավորները դարձյալ դեմ ընդդիմության առաջարկած նախագծին

12:40 05.04.2019

ԱԺ պետաիրավական հանձնաժողովում այսօր նիստ է՝ հագեցած օրակարգով: Կքննարկվի 8 հարց, այդ թվում` այնպիսիք, որոնք ներկայացրել են ընդդիմադիրները ու ստացել բացասական եզրակացություն կառավարության կողմից: Դրանցից մեկը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի ներկայացրած նախագիծն է, որով առաջարկում է վարչական պատասխանատվություն կիրառել տեղական ինքնակառավարման մարմինների կամ պետական այլ մարմինների այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր սահմանված ժամկետում չեն […]

̰
Շատ հուզիչ պատմություն է, շատ մարդկային․ նախագահը` «Շանթի» ֆիլմից իր տպավորությունների մասին

12:26 05.04.2019

Սիրում եմ քայլել Գյումրիի բոլոր փողոցներով ու մտքումս պատկերացնում եմ, թե 5 կամ 10 տարի հետո ինչքան գեղեցիկ տեսք կունենա այս քաղաքը, ինչքան լեցուն կլինի մարդկանցով։ Այս մասին «Շանթ» հեռուստաընկերությանը տված բացառիկ հարցազրույցում խոստովանեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը` անդրադառնալով նաև նոր ֆիլմի նկարահանումներին, որոնց մասնակցել է նաև ինքը։ «Եվ այդտեղ տեսա նկարահանումը և երկու հրաշք […]

̰
Սուրեն Քրմոյանը նշանակվել է Տիգրան Ավինյանի խորհրդական

11:56 05.04.2019

ՀՀ արդարադատության նախկին փոխնախարար Սուրեն Քրմոյանը նշանակվել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական: Այս մասին տեղեկանում ենք Կառավարության կայքէջից: Ավելի վաղ հայտնել էինք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սուրեն Քրմոյանն ազատվել էր արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից:

̰
Մալաթիա–Սեբաստիայում կրակոցներ արձակած անձը բերման է ենթարկվել. ՔԿ

11:50 05.04.2019

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ապօրինի զենք կրելու և սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ: Նախնական տվյալներով՝ 2019 թվականի ապրիլի 5-ին՝ ժամը 08։10-ի սահմաններում, Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Հարավ-Արևմտյան թաղամասի Անդրանիկի փողոցի շենքերից մեկի բակում կրակոցներ են հնչել և կա վիրավոր։ Անմիջապես դեպքի […]

̰
Հայաստանը քայլեր է ձեռնարկում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դերի և ներկայացվածության բարձրացման և ամրապնդման ուղղությամբ. Զոհրաբ Մնացականյան

11:47 05.04.2019

Ապրիլի 4-ին պաշտոնական այցով Եթովպիայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար  Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Աֆրիկյան միության տնտեսական հարցերով հանձնակատար Վիկտոր Հարիսոնի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունը: Հանդիպման ընթացքում Հայաստանի արտաքին գործերի նախարարին ուղեկցում էր Աֆրիկյան միությունում և Աֆրիկայի հարցերով ՄԱԿ Տնտեսական հանձնաժողովում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության մշտական ներկայացուցիչ Բուբակար Իսա Աբդուրահմանը: Զոհրաբ […]

̰
Հասնում ենք Գյումրի. Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում է

11:46 05.04.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերում ճանապարհից կադրեր է ցուցադրել՝ նշելով. «Հասնում ենք Գյումրի»: Հիշեցնենք, որ վարչապետն այսօր արագընթաց էլեկտրագնացքով մեկնում է Գյումրի:

̰
ԱՄՆ Կոլորադո նահանգում 2019թ. ապրիլը հռչակվել է «Ցեղասպանության իրազեկման ամիս»

11:44 05.04.2019

ԱՄՆ Կոլորադո նահանգի մարզպետ Ջերեդ Պոլիսը ստորագրել է ապրիլը «Ցեղասպանության իրազեկման ամիս» դարձնելու մասին հռչակագիրը: Փաստաթղթում նշվում է, որ Կոլորադո նահանգի բնակիչները հիշում են և դատապարտում 20-րդ դարի ընթացքում հայերի, հրեաների, կամբոջիացիների, բոսնիացիների և ռուանդացիների նկատմամբ կատարված ցեղասպանությունները, ինչպես նաև 21-րդ դարի ցեղասպանությունները ՝դարֆուրիցներինը Սուդանում, ռոհինյա ժողովրդինը Մյանմարում, քրիստոնյաների և եզդի ժողովրդի դեմ կատարվող հանցագործությունները Միջին […]

̰
Վարչապետը ծանոթացել է Երևան-Գյումրի-Երևան երթուղում աշխատանքը սկսող էլեկտրագնացքի պայմաններին, հնարավորություններին

11:43 05.04.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Գյումրի է ուղևորվել Երևանի երկաթուղային կայարանից՝ Երևան-Գյումրի-Երևան երթուղում աշխատանքը սկսող նոր՝ թվով երկրորդ ЭП2Д էլեկտրագնացքով: Մինչ այդ, վարչապետը ծանոթացել է երկաթուղային կայարանի գործունեությանը, որի ընթացքում, մասնավորապես, նրան են ներկայացրել տոմսերի վաճառքի համակարգը: Նիկոլ Փաշինյանը եղել է նաև կայարանի թանգարանում: Կառավարության ղեկավարը ծանոթացել է էլեկտրագնացքի պայմաններին, հնարավորություններին և ողջունել «Հարավկովկասյան երկաթուղի» […]

̰
Հայաստանը նպատակահարմար է գտնում «Գազպրոմ»-ի հետ գազի գնի վերաբերյալ հնգամյա համաձայնագիր ունենալ

11:24 05.04.2019

Հայաստանը նպատակահարմար է գտնում անցում կատարել «Գազպրոմ»-ի հետ գազի գնի վերաբերյալ հնգամյա համաձայնագրի՝ ամեն տարի գազի սակագնի որոշման փոխարեն: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին Հայաստանի ու Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության գծով միջկառավարական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարության արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Մելքոնյանը: «Շատ կարևոր է աշխատանքներ […]

̰
Երևանում ՊՆ N զորամասի հրամանատարը վնասազերծել է իր վրա կրակողին. նա հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց

11:04 05.04.2019

Այսօր՝ ապրիլի 5-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 08։10-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Հարավարևմտյան թաղամասի Անդրանիկի 90 շենքի բակում կրակոցներ են հնչել. կա վիրավոր, հաղորդում է Shamshyan.com-ը: Իրավապահները նշված շենքի առաջին հարկում հայտնաբերել են հրազենից արձակված 2 գնդակ։ Պարզվել է նաև, որ դեպքի վայրից ոտքի մասում ստացած հրազենային վնասվածքով «Աստղիկ» բժշկական […]

̰
Շիրակի մարզի ցանքատարածքներն այս տարի չեն ապահովագրվի

11:02 05.04.2019

Գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը Գյումրիում Շիրակի մարզի ֆերմերներին հայտնել է, որ այս տարի Շիրակի մարզի ցանքատարածքները չեն ապահովագրվի, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: «Առաջնահերթ է Արարատյան դաշտավայրի խաղողի այգիների ապահովագրումը»,- ասել է փոխնախարարը: Ապահովագրական ընկերությունների հետ աշխատանքները դեռևս ավարտված չեն: Ըստ փոխնախարարի` ցանքերի ապահովագրման համակարգը հանրապետությունում շուտ պետք է ներդրված լիներ, բայց Հայաստանի լեռնային ռելիեֆի բարդ […]

̰
Վարչապետը և Գերմանիայի ՍԴ նախագահը քննարկել են իրավական ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր

10:48 05.04.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ Անդրեաս Ֆոսկուլեին: Վարչապետը նշել է, որ վերջին շրջանում հայ-գերմանական հարաբերությունները նոր թափ են ստացել, ինչի մասին են վկայում բարձրաստիճան պաշտոնական պարբերական փոխայցերն ու հանդիպումները: Նիկոլ Փաշինյանը նաև կարևորել է երեկ Գերմանիայի Բունդեսթագի կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը՝ նշելով, որ դա […]

̰
Հայաստանը Ադիս-Աբեբայում դեսպանություն բացելու մտադրություն ունի. Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը

10:34 05.04.2019

ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավար Զոհրաբ Մնացականյանը ցանկություն է հայտնել հյուրընկալելու եթովպական պատվիրակությանը Հայաստանում։ Այս մասին տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։ Զոհրաբ Մնացականյանը եթովպական հեռարձակման կորպորացիային տված հարցազրույցում նշել է, որ ցանկանում է բարեկամության ոգին առարկայացնել շոշափելի ծրագրերով։ -Բարի գալուստ Ադիս-Աբեբա և շնորհակալության մեզ հատկացված ժամանակի համար, պարոն նախարար։ -Շատ շնորհակալ եմ։ Անչափ հաճելի է գտնվել Ադիս-Աբեբայում։ Երեկվանից մեկնարկել է իմ պաշտոնական այցը։ […]

̰
Արմեն Սարգսյանն ընդունել է Գերմանիայի Սահմանադրական դատարանի նախագահի գլխավորած պատվիրակությանը

10:17 05.04.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Դաշնային սահմանադրական դատարանի և երկրորդ սենատի նախագահ Անդրեաս Ֆոսկուլեի և նրա գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպման ընթացքում նախագահ Արմեն Սարգսյանը բարձր է գնահատել Գերմանիայի ու գերմանացի փորձագետների դերը Հայաստանի օրենսդրական դաշտի բարեփոխումների իրականացման գործում: Զրուցակիցները կարևորել են երկու երկրների միջև փոխգործակցության շարունակությունը ոչ միայն իրավական հարթության մեջ, […]

̰
Նիկոլ Փաշինյանն արագընթաց էլեկտրագնացքով մեկնում է Գյումրի

09:50 05.04.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնում է Գյումրի: Նա մեկնելու է գնացքով, բայց մինչ այդ «Սասունցի Դավիթ» կայարանում մասնակցել է Երևան-Գյումրի արագընթաց գնացքի գործարկմանը։

̰
Իլոն Մասկը 2 րոպեում կորցրել է ավելի քան 1 մլրդ դոլար

08:02 05.04.2019

Ամերիկացի միլիարդատեր և SpaceX, Tesla ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը NASDAQ  բորսայում ընդամենը 2 րոպեում կորցրել է 1․1 մլրդ դոլար՝ Tesla-ի բաժնետոմսերի արժեքի 11 տոկոսով անկման պատճառով։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը։ Երեկ ամերիկյան ընկերությունը, որը զբաղվում է էլեկտրամեքենաների արտադրությամբ, եռամսյակային հաշվետվություն էր ներկայացրել, որտեղ նշվում էր առաջին եռամսյակում մատակարարումների ռեկորդային նվազման մասին։ 1․1 մլրդ […]

̰
Պոմպեոն պատասխանով է սպառնացել Վենեսուելայում ռուս զինվորականների ներկայությանը

07:18 05.04.2019

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Մոսկվային սպառնացել է «պատասխանով»՝ Վենեսուելայում ռուս զինվորականների ներկայության համար։ Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն։ Նրա խոսքով՝ վերջերս տեղի ունեցած ՆԱՏՕ-ի նախարարական հանդիպմանը քննարկվել է Ուկրաինայում, Սիրիայում, Ազովի ծովում և մասնավորապես Վենեսուելայում Ռուսաստանի «վնասակար գործունեության» հարցը։ Վենեսուելայի հետ կապված, ինչպես նշել է Պոմպեոն, ԱՄՆ-ն արդեն ունի պատրաստի կոլեկտիվ պատասխաններ։ Մարտի սկզբին […]

̰
Մամեդյարովը պատասխանել է նույն ինքնաթիռով թռչող հայ լրագրողի հարցերին

00:16 05.04.2019

Բարսելոնա-Մոսկվա չվերթի ինքնաթիռում հայերը զրույցի են բռնվել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ։  Թամարա Սարյանը նրան հարցրել է, թե ինչու է Ադրբեջանը ռազմատենչ հայտարարություններով հանդես գալիս: Զրույցի տեսագրությունը հրապարակել է asekose.am կայքը։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Երիտասարդությունը կապ ունի ոչ թե տարիքի, այլ հոգու կեցվածքի, մարդու վիճակի հետ․ «Շանթ»-ի բացառիկ հարցազրույցը ՀՀ նախագահի հետ

23:57 04.04.2019

Հաղորդավար Արամ Աբրահամյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հարցազրույց է ունեցել։ Արամ Աբրահամյանի հարցին՝ Ձեզ համար գոյություն ունի՞ արդյոք սահմանագիծ «Հին Հայաստանի» և «Նոր Հայաստանի» միջև, Արմեն Սարգսյանը պատասխանել է․ «Եթե ուզում եք՝ Հայաստանը նկարագրելու համար մեկ բառ ընտրեմ, հավանաբար, ավելի կնախընտրեմ ընտրել «Երիտասարդ Հայաստանը»։ Արմեն Սարգսյանի խոսքերով՝ երիտասարդությունը կապ ունի ոչ թե տարիքի, այլ […]

̰
Գերմանիայի Բունդեսթագը վավերացրել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը

23:05 04.04.2019

Նշանակալի օր՝ թե՛ Հայաստան-Եվրամիություն, և թե՛ Հայաստան-Գերմանիա հարաբերություններում։ Այս մասին գրառում է կատարվել Երևանում Գերմանիսյի դեսպանատան ֆեյսբուքյան էջում։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Գերմանիայի Բունդեսթագն ապրիլի 4-ին ձայների ճնշող մեծամասնությամբ հավանության է արժանացրել Եվրամիության հետ խոր և համապարփակ գործընկերության մասին համաձայնագիրը (CEPA)։ Դեսպան Մաթիաս Քիսլերը նշել է․ «Շրջանակային պայմանները Համաձայնագրի համար հրաշալի են «Թավշյա հեղափոխության» դրական […]

̰
BACK_TO_TOP