14:22 04.04.2019
Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը, խոսելով թատրոնի ու իր պաշտոնավարման շուրջ ստեղծված իրավիճակի մասին, հետևյալն է ասել. «Հիմա ինձ թվում է, ինչ-որ թյուրիմացություն է կատարվում: Չգիտես ինչու Նազենի Ղարիբյանը որոշել է, որ իմ նշանակումը ոչ լեգիտիմ է: Մշակույթի նախարարությունը վերջին 8 կամ 9 ամիսների ընթացքում […]
13:46 04.04.2019
Forbes պարբերականի ռուսական վարկածը հրապարակել է «30 մինչև 30» ամենահեռանկարային ռուսաստանցիների վարկանշային աղյուսակը, որում ներառված են մինչև 30 տարեկան ռուսաստանցիները: Վարկանշային աղյուսակի «Կառավարում» անվանակարգում ընդգրկված է եղել երեք ռուսաստանցի, որոնք հայկական ծագում ունեն` ՄԳԻՄՕ-ի կառավարման և քաղաքականության ֆակուլտետի դեկան Հենրի Սարդարյանը, Rambler Group-ի օպերացիոն տնօրեն Ռաֆայել Աբրահամյանը, IT մասնագետ Ֆելիքս Խաչատրյանը, որը մասնակցել է Ubank, […]
13:24 04.04.2019
BBC News-ն անիմացիոն հոլովակով ներկայացրել է իրանցի հեղինակ Մոհամմադ Ալի Ջամալզադեի օրագրից մի հատված, որը վերաբերում է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված դաժանություններին: https://www.facebook.com/ysu.genocide.studies/posts/347474452641592
13:23 04.04.2019
Ադրբեջանի նախագահի տիկին, առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան այցելել է երկրի զինված ուժերում ծառայության տարիներին հաշմանդամություն ստացած անձանց, գովել նրանց ու խոստացել, որ «Ղարաբաղը վերադարձնելու են» հենց այդպիսի մարդկանց շնորհիվ, ասել է թե՝ զինվորականների «շնորհիվ»։ «Այդպիսի եղբայրների հետ մենք անպայման կվերադարձնենք Ղարաբաղը։ Ղարաբաղի ամեն գյուղում, ամեն քաղաքում կծածանվի Ադրբեջանի դրոշը»,- ասել է Մեհրիբան Ալիևան։ Հիշեցնենք, որ […]
13:22 04.04.2019
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` հայտնելով, որ ինչպես և խոստացել էին, կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրենքի նախագիծը քիչ առաջ ԱԺ-ում դրեցինք շրջանառության մեջ: «ՀՀ Քրեական Օրենսգիրք Հոդված 2651. Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը 1.Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, որը հանգեցրել է դրանց ոչնչացման կամ խեղման, ինչպես նաև […]
13:12 04.04.2019
Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանական խմբի կողմից ներկայացված բողոքի քննությունը: SHANTNEWS.am-ի թղթակիցը հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանը դատարանում է: Դատավորը Ռուզաննա Բարսեղյանն է: Նշենք, որ մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ Ռուզաննա Բարսեղյանը տարիներ առաջ պարգևատրվել է […]
13:11 04.04.2019
Համաձայն Ուկրաինայի օրենսդրության՝ հեռուստաբանավեճերն անցկացվում են ընտրությունների երկրորդ փուլին նախորդող վերջին ուրբաթ օրը:
13:06 04.04.2019
Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը խոսեց սոցիալական ոլորտում ներկայացված խնդիրների՝ նպաստների ուշացման և գազալցակայաններում գազի գնի բարձրացման հարցերից հետո, հետևաբար, ելույթն սկսեց այսպես. «Այսքան վատ բան խոսելուց հետո, թու, թու, թու, հանրապետության հովտային և նախալեռնային շրջաններում ցրտահարություն 99 տոկոսով չի սպասվում, ապրիլի և մայիսի տեղումների քանակը նորմայից ավելի է լինելու, հունիսին` նորմայի սահմաններում, ջերմաստիճանի փոփոխության […]
12:56 04.04.2019
«Փենսը Թուրքիային առաջարկել է ընտրություն կատարել «Ս-400» համակարգերը գնելու և ՆԱՏՕ-ին անդամակցելու միջև։ Դատարկ սպառնալիքներ են․ Անկարան դժվար թե հրաժարվի գործարքից, իսկ Թուրքիային այդ պատճառով Դաշինքից դուրս մղելն անհավանական է»,- իր թվիթերյան էջում այդ մասին գրառում է կատարել Ռուսաստանի Դումայի ինֆորմացիոն քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Ալեքսեյ Պուշկովը։ Ըստ նրա՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հաճախ է […]
12:47 04.04.2019
Ցանցում հայտնված ավելի քան 540 միլիոն տարբեր գրառումներ, մեկնաբանություններ, հավանումներ, հաշիվների անվանումներ հրապարակվել են մեքսիկական Cultura Colectiva թվային հարթակում:
12:40 04.04.2019
Այսօր մինչ կառավարության նիստի օրակարգին անցնելը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է հարցով, թե ինչ պատճառներով են ուշանում քաղաքացիների նպաստները: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը պատասխանել է, թե պատճառը գերատեսչությունների տեխնիկական գործընթացի հետ է կապված: Վարչապետի հարցին, թե արդյո՞ք խնդիրը լուծվել է, ասել է. «էստեղ տեխնիկական հրահանգների և պատրաստվածության խնդիր կա: Այս պահի դրությամբ […]
12:35 04.04.2019
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի թոռնիկներն ապրիլի 4-ի վաղ առավոտյան այցելել են Ծիծեռնակաբերդի բարձունք և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Լուսանկարը հրապարակվել է ՀՀ նախագահի աշխատակազմի «Ֆեյսբուք»-ի էջում: Լուսանկարում նախագահի տիկին Նունե Սարգսյանն իր թոռների հետ կանգնած է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի անմար կրակի մոտ: Նկարին կից արվել է գրություն, որում ասվում է. «Հայրենասիրության դաս […]
12:30 04.04.2019
ՀՀ կառավարությունն այսօր ընդունեց «Փոքր և միջին «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» որոշումը: Նախագծում նշված է, որ այս կարգավորման նպատակն է` փոքր և միջին «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցութան միջոցով բարելավել կենդանիների պահվածքի պայմանները` արդյունքում բարձրացնելով կենդանիների մթերատվության ցուցանիշները: Ծրագրի […]
12:18 04.04.2019
Վազգեն Մանուկյանը նշանակվեց Հանրային խորհրդի նախագահ: Կառավարության որոշման նախագիծը ներառված էր գործադիրի այսօրվա նիստի օրակարգում. այն չզեկուցվող հարցերի շարքում էր: «Ղեկավարվելով «Հանրային խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 8-րդ և 9-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Հանրային խորհրդի նախագահ նշանակել Վազգեն Մանուկյանին»,- ասված է որոշման մեջ:
12:14 04.04.2019
ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը Կառավարության ապրիլի 4-ի նիստում առաջարկեց չզեկուցվող հարցերից մեկում՝ «ՀՀ 2019 թ. պետական բյուջեում վերաբաշխում, ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և գումար հատկացնելու մասին» նախագծում փոփոխություն կատարել: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատակով արձագանքեց. «Վայ թե պիտի չընդունեինք էդ 1515 որոշումը: Ինչ ընդունել […]
12:08 04.04.2019
Ղազախստանի նորանշանակ նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ հանդիպումից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ մասնակցելու է Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում (նախկին Աստանա) անցկացվելիք ԵԱՏՄ գագաթնաժողովին։ «Մայիսի 29-ին Նուր-Սուլթանում նախատեսված է Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստ՝ նվիրված ԵԱՏՄ 5-ամյակին»,- ասել է Ռուսաստանի նախագահը։ Նա հայտնել է, որ Ղազախստանի մայրաքաղաքում այդ միջոցառման անցկացումը խիստ խորհրդանշական է, որովհետև […]
12:02 04.04.2019
Կառավարությունը սկսել է հերթական նիստը: Մինչ մեկնարկը վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց երկու կարևոր հարցի մասին: Ավտոգազալցման կայաններում գազի թանկացում է տեղի ունեցել: Հրավիրել է Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանին: Ինչո՞վ է պայմանավորված, պատասխանատուն ներկայացրել է հետևյալը. «Որպես այդպիսին գազի գնի փոփոխություն տեղի չի ունեցել: Ամսական, միջին հաշվարկներով, գազի խտությունը եղել է 7.1, վերջին […]
11:40 04.04.2019
2005թ. ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշմամբ ապրիլի 4-ը հայտարարվել է Ականների վտանգի իրազեկման և հակատականային գործունեությանն աջակցելու միջազգային օր: Ամբողջ աշխարհում, այդ թվում` Հայաստանում, ականային պայթյունի հետևանքով զոհվում է տարեկան մոտ 10.000 մարդ, 20.000 մարդ ստանում է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Տուժածների մոտ 30%-ը երեխաներ են: Հայաստանի 4 մարզերում (Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք, Վայոց ձոր) կան ականային […]
11:24 04.04.2019
Թուրքիայի կառավարությունը կասկածի տակ է դրել ընտրությունների արդյունքները Ստամբուլում և պահանջել է վերահաշվարկ կատարել:
10:32 04.04.2019
Երևանի Էրեբունի համայնքի ավագանու և համայնքապետարանի իրավասու պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու միջոցով օտարման ոչ ենթակա հողատարածքները վաճառելու դեպքի առթիվ Երևան քաղաքի դատախազությունում հարուցվել է քրեական գործ: ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Երևան քաղաքի Էրեբունի համայնքի ավագանու 2004թ. օգոստոսի 12-ի նիստում կայացված որոշումներով խախտվել են Հողային օրենսգրքի 60-րդ […]
10:23 04.04.2019
Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ապրիլի 3-ին Եթովպիայի նորարարության և տեխնոլոգիաների նախարարի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նախ՝ իր խորին երախտագիտությունն է հայտնել Եթովպիայի կառավարությանը և մասնավորապես նախարար Մեկուրիային՝ Հայաստանի համար այս կարևոր այցը հյուրընկալելու համար, ապա՝ նշել․ «Մենք մեծապես կարևորում ենք Հայաստանի և Եթովպիայի միջև համագործակցության համար առկա հրաշալի ներուժի բացահայտումը: Մենք […]
07:45 04.04.2019
Ուկրաինայի ԿԸՀ-ն հայտարարել է քվեաթերթիկների 100 տոկոսի հաշվարկի արդյունքներով Ուկրաինայի նախագահի ընտրությունների առաջին փուլի արդյունքները։ Առաջատար է դարձել «Ժողովրդի ծառան» կուսակցության թեկնածու Վլադիմիր Զելենսկին, ով հավաքել է 30․24 տոկոս ձայն։ Երկրորդ տեղում գործող նախագահ Պյոտր Պորոշեկոն է՝ ընտրողների 15․95 տոկոսի աջակցությամբ։ Նրանք դուրս են գալիս երկրորդ փուլ, որը կկայանա ապրիլի 21-ին։
07:30 04.04.2019
Բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատի պատգամավորները երրորդ ընթերցմամբ ընդունել են օրենք, որի համաձայն՝ Մեծ Բրիտանիայի կառավարությունը պարտավոր է կրկին դիմել ԵՄ-ին՝ Brexit-ի հետաձգման խնդրանքով։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։ Փաստաթղթի օգտին է քվեարկել 313 պատգամավոր, դեմ՝ 312-ը։ Օրինագծի համահեղինակներ են հանդես եկել լեյբորիստ Իվետ Կուպերը և պահպանողական Օլիվեր Լետվինը։ Ուժի մեջ մտնելու համար օրինագծին պետք […]
00:31 04.04.2019
Kommersant-ի թղթակիցը, որն այցելել է Հայաստան, նյութ է պատրաստել, որտեղ կիսվել է իր տպավորություններով: Նա, մասնավորապես, գրել է. «Հայաստանն այսօր. ցանկանում էի մայիսյան տոներին շարունակել ճանապարհորդությունս, բայց ճամփորդելը գումար է, նյարդեր, աժիոտաժ: Այդուհանդերձ, եթե արդեն տրամադրվել եք, անպայման մեկնեք ճամփորդության: Պարզապես լեռների, լճերի, Հայաստանի ողջ բնության բնապատկերները, Հայաստանի տեսարժան վայրերը, կոլորիտն ու բույրերն, իմ կարծիքով, […]
23:23 03.04.2019
Հանրապետության նախագահի նստավայրը՝ Հանրապետության տունը, հանրությանն ավելի մոտ ու հասանելի դարձնելու նպատակով նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ ծրագրվում է մշակութային տարբեր միջոցառումներ, այդ թվում՝ համերգներ, ցուցահանդեսներ, շնորհանդեսներ, ասմունքի երեկոներ անցկացնել նստավայրի դահլիճներում: «Նախագահական համերգաշարը» մեկնարկել է այսօր մեծանուն դաշնակահարուհի, միջազգային բազմաթիվ հեղինակավոր մրցույթների դափնեկիր, ժողովրդական արտիստուհի Սվետլանա Նավասարդյանի մենահամերգով: Համերգին ներկա են եղել նախագահ Արմեն Սարգսյանը […]
23:06 03.04.2019
Այսօր՝ ապրիլի 3-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 28-ամյա Հ․Մ․-ն իր վարած Opel մակնիշի 36 AC 971 համարանիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում՝ Toyota սերվիսի հարևանությամբ, վերգետնյա անցումի մոտ վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է: Վարորդը փախուստի չի դիմել, փորձել է […]
22:18 03.04.2019
«Այսօր Արմավիրի մարզ էի գնացել՝ «Բաղրամյան» զորավարժարան: Այցը կապված էր ԶՈւ գործունեության հետ. պաշտոնական հաղորդագրությունը կա: Ճանապարհին ավտոմեքենայից տեսնում էի ինձ ողջունող մարդկանց՝ ոմանք դա անում էին այգում կամ բոստանում գործից կտրվելով: Ժամանակ շատ չունեի և ընդամենը երկու տեղ կարողացա կանգնել՝ մարդկանց հետ խոսելու: Ու հետո սկսեցի նեղվել, որ հեռվից ողջունող շատ մարդկանց հետ չկարողացա […]
22:05 03.04.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի «Շենգավիթ» նստավայր: Նիկոլ Փաշինյանը՝ որպես վկա, հարցաքննվել է «Ելք» դաշինքի անդամների և Արթուր Այվազյանի միջև 2017 թ. ԱԺ ընտրություններից 2 օր առաջ՝ մարտի 31-ին տեղի ունեցած միջադեպի գործով դատական նիստի շրջանակում: Մանրամասները՝ տեսանյութում։
21:34 03.04.2019
Խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավոր Գագիկ Հեբոյանի գործի շրջանակներում ձերբակալվել է նաև նույն գործով անցնող փաստաբան Վահագն Դանիելյանը։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել են ՀՔԾ-ից։ Ըստ առաջադրված մեղադրանքի` դատավորն իր վարույթում քննվող քաղաքացիական գործով հայցվորի օգտին գործողություն կատարելու, այն է` վերջինիս 3.400.000 ՀՀ դրամ պետական տուրքը վճարելուց ազատելու դիմաց 2019թ. մարտի 4-ին նրանից […]