TIME
Ամսաթիվ
03 07 2025
  • $
    384.46
  • RUBLE
    4.89
  • 453.47
WEATHER
+21.09 oC

Գլխավոր

Ավտոգազի թանկացման պատճառը պետք է փնտրել ոչ թե գազալցակայանի ներսում, այլ վերջինիս ընդհանուր սպառումը ցույց տվող չափիչ սարքում. Խաժակյան

11:38 03.04.2019

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ավտոգազի թանկացման հնարավոր պատճառի մասին: Գրառման մեջ, մասնավորապես, ասված է. «ԱԳԼՃԿ-ում կա երկու տեսակի գազ չափող սարքավորում. այն, որը չափում է մեքենա լցվող գազի հոսքը, և այն, որը չափում է գլխավոր խողովակից կայան մտնող հոսքը: Վարչապետի հանձնարարականը, իհարկե, տրամաբանական էր` գազը […]

̰
Չինաստանում տղամարդը դանակով հարձակվել է երեխաների վրա. կան տուժածներ

11:21 03.04.2019

Չինաստանի հարավարևելյան Հունան նահանգում տղամարդը դանակով հարձակվել է տարրական դպրոցի աշակերտների վրա: Երկու մարդ զոհվել է, ևս երկուսը` վիրավորվել: Հարձակվողը տեղում ձերբակալվել է: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը: Դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 7:16-ին: Զինված տղամարդն անհայտ պատճառով գալիս է Յունչժոու շրջանի տարրական դպրոց և հարձակվում աշակերտների վրա: […]

̰
Ոստիկանները բացահայտել են առանձնապես խոշոր չափերով հափշտակության դեպք

11:08 03.04.2019

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տեղեկությունների, նաև քաղաքացուց ստացված հաղորդման հիման վրա, Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերով, բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հափշտակության դեպք: Մասնավորապես, ըստ նախնական տվյալների, պարզվել է, որ 2009 թվականի հունվարի 9-ին «Ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությունը ճանաչվել է սնանկ և ընկերության գույքը, այդ թվում՝ 10.7 կմ երկարությամբ […]

̰
Սկսվեց Աննա Հակոբյանի այցն ԱՄՆ

11:04 03.04.2019

Սկսվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանի այցը ԱՄՆ: «Առանց գեթ մեկ փամփուշտի, թավշյա, ամենախաղաղ հեղափոխության հերոսները»՝ հենց այսպես էին ներկայացնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին, թերթի գլխավոր խմբագիր և երկու հիմնադրամի հիմնադիր Աննա Հակոբյանին ամերիկյան կոնգրեսականները՝ Միացյալ Նահանգների Կոնգրեսում Հակոբյանին նվիրված հատուկ երեկոյի ընթացքում, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: Ինքը` Աննա Հակոբյանը, իր […]

̰
ԱՄՆ նախագահը պատրաստ է փակել Մեքսիկայի հետ սահմանը

07:46 03.04.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է փակել Մեքսիկայի հետ սահմանը, եթե իրեն չհաջողվի Մեքսիկայի իշխանությունների և Կոնգրեսի կողմից որոշակի քայլերի իրագործման հասնել։ Այս մասին հայտնում է The Hill պարբերականը։ «Ես դեռևս չեմ հայտարարել նման մտադրության մասին, սակայն ես պատրաստ եմ դա անել»,- ասել է Թրամփը՝ պատասխանելով լրագրողների՝ Մեքսիկայի հետ սահմանը մասնակի կամ […]

̰
Վենեսուելայում Գուաիդոյին գնդակահարելու կոչեր են հնչել

07:34 03.04.2019

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ, ինքնահռչակ նախագահ Խուան Գուաիդոն իր գործողությունների համար արժանի է խստագույն պատժի։ Նման կարծիք է հայտնել երկրի Սահմանադրական ժողովի անդամ Մարիա Լեոնը, փոխանցում է TASS գործակալությունը։ «Ինչպե՞ս են վարվում հայրենիքի դավաճանների հետ»,- հարցրել է Լեոնը ժողովի մասնակիցներին՝ նշելով, որ նրա համար քիչ է պարզապես պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելը։ «Պատին հենել, պատին հենել»,- բղավել են […]

̰
Թրամփը կրկին շփոթել է հոր ծննդավայրը

07:18 03.04.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սխալվել է հոր ծննդավայրի մասին խոսելիս։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը։ Սպիտակ տան ղեկավարը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ իր հայրը՝ Ֆրեդ Թրամփը, ծնվել է Գերմանիայում։ «Հայրս գերմանացի է։ Նա ծնվել է Գերմանիայում՝ մի հրաշալի վայրում, այդ իսկ պատճառով ես գեղեցիկ զգացմունքներ ունեմ […]

̰
Երևանում վարորդը մեքենայով մխրճվել է բնակելի տան մեջ. կան տուժածներ

00:45 03.04.2019

Ապրիլի 2-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում 37-ամյա Վահե Մարտիրոսյանը իր վարած KIA մակնիշի 01 AM 044 համարանիշի ավտոմեքենայով Շահամիրյան 9 փողոցում մխրճվել է թիվ 17 տան մեջ: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ բախման հետևանքով տան ահագին հատված փլուզվել է, իսկ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում անհրաժեշտ օգնություն […]

̰
Ալեքսանդր Մխիթարյանն ու Արթուր Սարգսյանն ազատվել են պաշտոններից

23:43 02.04.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ վարչապետի աշխատակազմից Ալեքսանդր Մխիթարյանն ու Արթուր Սարգսյանն ազատվել են պաշտոններից: Հրամանագրերում, մասնավորապես, ասված է․ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Ալեքսանդր Մխիթարյանին ազատել վարչապետի արարողակարգի պատասխանատուի պաշտոնից»: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով՝ Արթուր Սարգսյանին ազատել վարչապետի աշխատակազմի ղեկավարի առաջին […]

̰
Մարգարիտ Ազարյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետի պաշտոնից

23:14 02.04.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Մարգարիտա Ազարյանն ազատվել է վարչապետի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետի պաշտոնից։ Հրամանագրում, մասնավորապես, ասված է. «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Մարգարիտ Ազարյանին ազատել վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետի պաշտոնից»: Նշենք, որ Մարգարիտա Ազարյանը ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն […]

̰
Ավազակային հարձակում Երևանի սննդի կետերից մեկում

22:22 02.04.2019

Ապրիլի 2-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով, ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են բերման ենթարկել Աբովյան քաղաքի Չափիչի փողոցի բնակիչ, 28-ամյա Կորյուն Մխիթարյանին: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վերջինս կասկածվում է, որ երեկ՝ ապրիլի 1-ին՝ գիշերը՝ ժամը 05:00-ի սահմաններում, Երևան քաղաքի կենտրոն վարչական շրջանի Կորյունի փողոցի 11 հասցեում գործող արագ սննդի կետում […]

̰
Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի ազատ արձակման հարցում միջնորդական առաքելություն ստանձնելու խնդրանքով Գարեգին Բ-ն դիմել է Համայն Ռուսիո պատրիարքին

20:52 02.04.2019

Մոսկվայում կայացել է  Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հանդիպումը: Գարեգին Երկրորդը բարձր է գնահատել պատրիարք Կիրիլի ներդրումը հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման գործում, նաև Արցախի խնդրի կարգավորման շուրջ հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպում անցկացնելու նրա նախաձեռնությունը: Հանդիպման ընթացքում Կաթողիկոսը բարձրացրել է նաև Ադրբեջանում գերի ընկած Կարեն Ղազարյանի գերությունից ազատման հարցը: «Վերջերս 20 տարվա […]

̰
Լևոն Արոնյանը կրկին համաշխարհային դասակարգման աղյուսակի առաջին տասնյակում է

20:11 02.04.2019

Լևոն Արոնյանը կրկին համաշխարհային դասակարգման աղյուսակի առաջին տասնյակում է: Ապրիլ ամսվա դասակարգման աղյուսակում Արոնյանը 2763 միավորով զբաղեցնում է 10-րդ տեղը: Նախորդ ամսվա համեմատ նա առաջադիմել է երկու տեղով: Դասակարգման աղյուսակը գլխավորում է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը, որը ունի 2845 միավոր: Լավագույն 10-յակում ընդգրկվել են նաև Ֆաբիանո Կարուանան, Դին Լիժենը, Անիշ Գիրին, Շահրիյար Մամեդյարովը, Վիշվանաթան […]

̰
Առողջապահության փոխնախարարը երկու ամսով կալանավորվել է. ԱԱԾ

19:49 02.04.2019

Առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանի նկատմամբ դատարանն այսօր երկամսյա կալանք կիրառելու որոշում է կայացրել: Այս լուրը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը: Հիշեցնենք, որ օրեր առաջ հայտնի դարձավ, որ Դավթյանին ԱԱԾ-ն մեղադրանք է առաջադրել առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու կասկածանքով: Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանն, օրենքով վերապահված հանցավորության դեմ պայքարի և կոռուպցիայի հակազդմանն […]

̰
Երևանը նոր տրանսպորտային համակարգ կունենա

19:39 02.04.2019

Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը հնգօրյա աշխատանքային այցով գտնվում էր Չեխիայի Հանրապետությունում: Ինչպես հաղորդում են Երևանի քաղաքապետարանից, այցի նպատակը Պրահայի տրանսպորտային համակարգը տեղում ուսումնասիրելն ու համագործակցության ընդհանուր եզրեր գտնելն էր: «Այցի ընթացքում հանդիպումներ ունեցանք Պրահայի հանրային տրանսպորտի ընկերության ներկայացուցիչների, մասնավոր օպերատորների հետ, ինչպես նաև այցելեցինք այլ քաղաքներում առկա ավտոբուսային հավաքակայաններ»,- նշում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա […]

̰
Ուժի կիրառումը չի կարող ճնշել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը. ՀՀ ԱԳՆ

19:38 02.04.2019

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Արցախի դեմ Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայի երրորդ տարելիցի կապակցությամբ՝ նշելով, որ ուժի կիրառումը չի կարող ճնշել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ. «Երեք տարի առաջ այս օրը՝ 2016թ. ապրիլի 2-ին, Ադրբեջանի զինված ուժերը լայնամասշտաբ ռազմական գործողություններ սանձազերծեցին Արցախի դեմ: Ադրբեջանը կոպտորեն խախտեց հրադադարը, ինչպես նաև ուժի չկիրառման […]

̰
Շմոլ գազից թունավորման դեպք Շիրակի մարզում․ կա զոհ

19:30 02.04.2019

Այսօր` ժամը 17։35-ին, Շիրակի մարզի փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել այն մասին, որ Շիրակի մարզի Բենիամին գյուղի 9-րդ փողոցի 2-րդ տանը տեղի է ունեցել գազի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական մեկ մարտական հաշվարկ, շտապօգնության բրիգադ։ Տեղում պարզվել է, որ նույն տան բնակիչ, 1938 թվականին ծնված Վարսիկ Շիրինյանը, շմոլ գազից թունավորման հետևանքով, մահացել է, իսկ […]

̰
Ապրիլյան պատերազմում զոհված Վիկտոր Յուզիխովիչի եղբայրը կրում է հերոսի անունը

19:30 02.04.2019

Հինգ ամսական Վիտյան հերոս Վիկտոր Յուզիխովիչի եղբայրն է: Մարզիկ, Եվրոպայի չեմպիոն Վիկտորը Թալիշում զոհվեց իր հրամանատարի՝ Մերուժան Ստեփանյանի հետ 170-րդ դիրքի պաշտպանության ժամանակ: 18 տարեկան որդու կորստից երկու տարի անց 42-ամյա կինը կրկին մայրանալու որոշում կայացրեց: Սա միայն անչափելի կարոտի մասին չէ, որ վկայում է: «Ամեն օր ես էլի իմ Վիտյայիս հետ եմ, ավագ որդուս […]

̰
Ինչո՞ւ է Սասուն Միքայելյանը ԵԿՄ նախագահի միակ թեկնածուն. պարզաբանում են երկրապահները

19:20 02.04.2019

Այսօր ԵԿՄ վարչության արտահերթ նիստից հետո վարչության անդամ Ստեփան Սաֆարյանը խոսել է այն մասին, թե ինչպես է ստացվել, որ ԵԿՄ նախագահի միակ թեկնածուն Սասուն Միքայելյանն է, արդյո՞ք չկան այլ թեկնածուներ: «ՀԿ-ում արժանի շատ մարդիկ կարող են լինել, բայց երբ քննարկվում ու մեկին են որոշում, մնացածներն արդեն դուրս են մնում»,- ասել է Սաֆարյանը: Հիշեցնենք, որ ինքը՝ […]

̰
ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է պատրաստվում սահմանել Իրանի դեմ

19:11 02.04.2019

Միացյալ Նահանգների կառավարությունը ծրագրում է հավելյալ պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ, որոնք կհարվածեն տնտեսության այն ոլորտներին, որոնց տնտեսական սահմանափակող միջոցառումները դեռ չեն առնչվել: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը՝ հղում անելով Թրամփի վարչակազմի մի բարձրաստիճան պաշտոնյայի: Նշենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռ անցած տարվա մայիսին էր հայտարարել Իրանի և միջազգային գերտերությունների 2015 թվականի միջուկային […]

̰
Ռուս սահմանապահները հայ-իրանական սահմանին կանխել են ՀՀ թմրանյութ տեղափոխելու փորձը

18:58 02.04.2019

Ռուս սահմանապահները Հայաստանի ոստիկանության աշխատակիցների հետ «Ագարակ» անցակետում  կանխել են Իրանից Հայաստանի տարածք թմրանյութ տեղափոխելու հերթական փորձը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից՝ մարտի 30-ին Իրանից Հայաստան ժամանող ՀՀ քաղաքացու անձնական խուզարկության արդյունքում վերջինիս մոտ հայտնաբերվել է դեղամիջոցներով 19 փաթեթ, որոնք պարունակել են ուժեղ ազդեցություն գործող թմրանյութ: Վերոնշյալ անձը և […]

̰
Լոս Անջելեսում ապրիլ ամիսը կնվիրվի Հայաստանի պատմությանը

18:33 02.04.2019

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելեսի շրջանում «Հայոց պատմության ամիս» է հայտարարվել: Այս մասին հաղորդում է Rusarminfo-ն: Որոշումն ընդունել է շրջխորհուրդը. այն միտված է Լոս Անջելեսի բնակիչների՝ Հայաստանի ու հայ ժողովրդի մշակույթի, պատմության մասին գիտելիքների, իրազեկվածության մակարդակի բարձրացմանը: «Հայաստանի սահմաններից դուրս ամենամեծ թվով հայերն ապրում են Լոս Անջելեսում: Այս ամիս մենք հիանալի հնարավորություն ունենք հայ ժողովրդի […]

̰
Կայացել է Ռուբեն Թովմասյանի հոգեհանգիստը

18:31 02.04.2019

Այսօր՝ ապրիլի 2-ին, Սբ. Հովհաննես եկեղեցում կայացել է Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի նախկին առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանի քաղաքացիական հոգեհանգիստը: Նրան հրաժեշտ տալու էին եկել ականավոր պետական ու քաղաքական գործիչներ: Ռուբեն Թովմասյանը եղել է Օրջոնիկիձեի և Շահումյանի շրջկոմների առաջին քարտուղար, ՀԿԿ-ում՝ պատասխանատու կազմակերպիչ, եղել է Փախստականների ընդունման և տեղավորման վարչության պետ,  2 տարի զբաղեցրել է ՀՀ […]

̰
«Արաբո» ջոկատի հիմնադիր Մանվել Եղիազարյանը՝ ԵԿՄ վերադարձի մասին

18:02 02.04.2019

Այսօր կայացել է ԵԿՄ վարչության նիստը: Մոտ մեկ ժամ տևած դռնփակ նիստի ավարտին ԵԿՄ նախագահի թեկնածու Սասուն Միքայելյանը պատասխանել է լրագրողների հարցերին: Միքայելյանն ասել է, որ որոշվել է ապրիլի 7-ին ԵԿՄ համագումար հրավիրել, որ ժամանակ կընտրվի նոր վարչություն և միության նոր նախագահ: Ի դեպ, Սասուն Միքայելյանը ԵԿՄ միակ թեկնածուն է, իսկ նոր վարչությունը ունենալու է […]

̰
Կարևոր է Երևանի և Բաքվի միջև բանակցային գործընթացի ակտիվացումը. Պուտինը՝ Ալիևին

17:59 02.04.2019

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ վերջինիս և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Վիեննայում անցկացված հանդիպման վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ՌԴ նախագահի կայքը։ «Վլադիմիր Պուտինն ընդգծել է Երևանի և Բաքվի միջև բանակցային գործընթացի ակտիվացման կարևորությունը։ Արտահայտվել է Ռուսաստանի պատրաստակամությունը հետագայում նույնպես աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման […]

̰
Սանկտ Պետերբուրգում պայթյուններ են որոտացել․ կան տուժածներ

17:32 02.04.2019

Սանկտ Պետերբուրգում` Ալեքսանդր Մոժայսկու անվան ռազմատիեզերական ակադեմիայի տարածքում, պայթյուն է որոտացել: Տուժել է 4 կուրսանտ: Ակադեմիայից տարհանել են բոլոր մարդկանց: Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ պայթյունը որոտացել է վարչական շենքում: Իսկ ավելի ուշ լրատվամիջոցներում տարածվեց երկրորդ պայթյունի մասին լուրը: Այն տեղի է ունեցել Պուշկին քաղաքի գյուղատնտեսական ակադեմիայում, տուժել է 1 մարդ: Դեպքերի պատճառները առայժմ հայտնի չեն: Կատարվում […]

̰
Ես երբեք էս տղերքին չեմ դարձնի իշխանության կցորդ, учтите раз и навсегда. Սասուն Միքայելյան

17:18 02.04.2019

ԵԿՄ վարչության այսօրվա նիստից հետո միության միակ նախագահի թեկնածու Սասուն Միքայելյանին լրագրողները հիշեցրել են այն կարծիքների մասին, որ ԵԿՄ-ին գոյատևման համար իշխանական հովանավորչություն է անհրաժեշտ: «Երկրապահը երբեք չի դառնա իշխանության հովանի: Էսօրվա իշխանությունը ժողովրդի ձայնով դարձել է  իշխանություն և ծառայելու է ժողովրդին: Երկրապահի առաքելությունն է պաշտպանել հայ ժողովրդին, էսօր մենք իրար չենք խանգարի: Ինչ վերաբերում […]

̰
Միկրոավտոբուսի և Chevrolet-ի բախման հետևանքով հայ ուղևորներից մեկը թեթև վնասվածք է ստացել

17:13 02.04.2019

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում մանրամասներ է ներկայացրել Ռոստովի մարզում տեղի ունեցած վթարի մասին: «Ապրիլի 1-ին` ժամը 19:50-ի սահմաններում, Ռոստովի մարզի Ակսայսկի շրջանի Մ-4 Դոն ավտոճանապարհի 1037-րդ կմ-ին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար` Chevrolet Cruze մակնիշի և Mercedes Sprinter 311 CDI մակնիշի ավտոմեքենաների մասնակցությամբ: Mercedes Sprinter միկրոավտոբուսում եղել է […]

̰
Արցախը մեր միջնաբերդն է, որի անառիկությունը կանխորոշելու է մեր ապագան. Գարեգին Բ

17:10 02.04.2019

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ Գարեգին Բ կաթողիկոսը ուղերձ է հղել ի հիշատակ 2016-ի ապրիլի 2-ին սկսված պատերազմական գործողություններում զոհվածների. «Այսօր ոգեկոչում ենք երեք տարի առաջ մեր հայրենիքի Արցախ աշխարհի դեմ սանձազերծված պատերազմում հերոսացած հայորդիների հիշատակը։ Պանծացնում ենք մեր քաջարի ռազմիկների հայրենանվիրումն ու սխրանքները։ Նրանց անձնդիր արարքը ոգեշնչման աղբյուր է լինելու սերունդների համար։ […]

̰
Արմեն Սարգսյանը հանդիպել է Բակո Սահակյանի հետ

17:05 02.04.2019

Աշխատանքային այցով Արցախում գտնվող Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Ստեփանակերտում հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ: Նախագահները քննարկել են հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:  

̰
BACK_TO_TOP