TIME
Ամսաթիվ
03 07 2025
  • $
    384.46
  • RUBLE
    4.89
  • 453.47
WEATHER
+20.09 oC

Գլխավոր

Արցախը մեր միջնաբերդն է, որի անառիկությունը կանխորոշելու է մեր ապագան. Գարեգին Բ

17:10 02.04.2019

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ Գարեգին Բ կաթողիկոսը ուղերձ է հղել ի հիշատակ 2016-ի ապրիլի 2-ին սկսված պատերազմական գործողություններում զոհվածների. «Այսօր ոգեկոչում ենք երեք տարի առաջ մեր հայրենիքի Արցախ աշխարհի դեմ սանձազերծված պատերազմում հերոսացած հայորդիների հիշատակը։ Պանծացնում ենք մեր քաջարի ռազմիկների հայրենանվիրումն ու սխրանքները։ Նրանց անձնդիր արարքը ոգեշնչման աղբյուր է լինելու սերունդների համար։ […]

̰
Արմեն Սարգսյանը հանդիպել է Բակո Սահակյանի հետ

17:05 02.04.2019

Աշխատանքային այցով Արցախում գտնվող Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Ստեփանակերտում հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ: Նախագահները քննարկել են հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:  

̰
Մարդը, եթե հրաժարական է տալիս, չի նշանակում, որ լայնամասշտաբ ծրագիր է իրականացվում. Սասուն Միքայելյանը` Օգանովսկու հրաժարականի մասին

17:02 02.04.2019

SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ այսօր կայացել է ԵԿՄ վարչության նիստը: Նիստը դռնփակ էր, բայց նախագահի միակ թեկնածուն՝ Սասուն Միքայելյանը, պատասխանել է լրագրողների հարցերին, որոնցից մեկը վերաբերել է գեներալ-մայոր Սամվել Կարապետյանին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից ազատելուն: Լրագրողների այն նկատառմանը, թե ասվում է, որ դա քաղաքական նպատակներ է հետապնդում, ԵԿՄ նախագահի թեկնածուն այսպես է արձագանքել. […]

̰
Ցանկացած գործի հաջողության համար շատ կարևոր են հոգին ու սերը. Հայաստանի և Արցախի նախագահներն այցելել են «Կատարո» գինու գործարան

17:01 02.04.2019

Աշխատանքային այցով Արցախում գտնվող՝ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ ապրիլի 2-ին այցելել է Հադրութի շրջանի Տող գյուղում գտնվող՝ «Կատարո» գինու գործարան: Նախագահ Սարգսյանը Բակո Սահակյանի ուղեկցությամբ շրջել է գործարանում, որտեղ «Կատարո»-ի հիմնադիր տնօրեն Էդիկ Ավետիսյանը և որդին պատմել են իրենց անցած ճանապարհի և ապագա ծրագրերի մասին: Գործարանն Ավետիսյանների ընտանեկան բիզնեսն է։ […]

̰
ՀՀԿ ներկայացուցիչները, Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, «Եռաբլուրում» են

16:52 02.04.2019

Քիչ առաջ «Եռաբլուր» պանթեոն են այցելել նաև ՀՀԿ անդամները՝  ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Նրանք հարգանքի տուրք են մատուցել Ապրիլյան զոհերի հիշատակին, խոսել հերոսների կատարած սխրանքների մասին, լրագրողների հետ զրույցներում հանրապետականները կոչ են արել այս օրը զերծ պահել քաղաքական շահարկումներից: «Եռաբլուր» պանթեոնում են ՀՀԿ-ականներ Գալուստ Սահակյանը, Դավիթ Հարությունյանը, Արմեն Աշոտյանը, Շուշան Պետրոսյանը, Մենուա Հարությունյանը, […]

̰
Շա՜տ կուզեի գոնե մի անգամ գրկել իմ տղային. Ապրիլյան պատերազմի հերոս Սասուն Մկրտչյանի մայրը կարոտում է որդուն

16:06 02.04.2019

Նարինե Կիրակոսյանը՝ Ապրիլյան պատերազմի հերոս, հետախույզ-գնդացրորդ Սասուն Մկրտչյանի մայրը, մի անիրականալի երազանք ունի` գոնե մեկ անգամ կրծքին սեղմել թանկագին որդուն, որը 3 տարի առաջ զոհվեց: «Սասունը միշտ ինձ հետ է, միշտ, 3 տարի է անցել, բայց կարծես երեկ լիներ, ժամանակը մեզ համար կանգ է առել 2016թ. ապրիլին: Ուղղակի շատ, շատ խոր ցավ եմ զգում ու […]

̰
Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի կողմից «Եռաբլուր»-ում ծաղկեպսակներ են դրվել Ապրիլյան քառօրյայի զոհերի հիշատակին

15:50 02.04.2019

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավար Մերի Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից հետևյալ գրառումն անելով. «Հարգանքի տուրք Հայրենիքի զինվորների` Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների անմահ հիշատակին` Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ծաղկեպսակներ Հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած բոլոր հայորդիների հիշատակին: Հավերժ փառք և […]

̰
Պատերազմը դեռ չի ավարտվել, առաջին փուլն է ավարտված․ Իլհամ Ալիև

15:47 02.04.2019

«Մենք ապրում ենք պատերազմի պայմաններում: Պատերազմը դեռ չի ավարտվել: Առաջին փուլն է ավարտված»,- այս մասին այսօր Ադրբեջանի բանակի հատուկ նշանակության զորքերի զորամասերից մեկը այցի ընթացքում հայտարարել է երկրի նախագահ Իլհամ Ալիևը։ Անդրադառնալով Հայաստանի վարչապետի հետ հանդիպմանը` նա հայտարարել է, որ դա կարևոր էր բանակցությունների ներկա ձևաչափը պահպանելու համար։ Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը հանդիպումից հետո հայտնել […]

̰
Ռոբերտ Քոչարյանի կալանավորման ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ վերաքննիչ բողոքի նիստի օրը հայտնի է

15:45 02.04.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարացնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանական խմբի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը կքննվի ապրիլի 4-ին՝ ժամը 12:00-ին: Այս մասին հայտնում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը: Բողոքը կքննի Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուզաննա Բարսեղյանը: Հիշեցնենք, որ մարտի 15-ին առաջին ատյանի դատարանը բավարարել էր Հատուկ […]

̰
ՀՀԿ-ականներն Արցախում են

15:44 02.04.2019

Այսօր` Ապրիլյան պատերազմի 3-րդ տարելիցի առիթով, հանրապետականների պատվիրակությունը՝ Էդուարդ Շարմազանով, Արտակ Զաքարյան, Մարգարիտ Եսայան, Կարինե Աճեմյան և այլք, մեկնել են Արցախ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀԿ տարածած հաղորդագրությունից: Պատվիրակության անդամները կհանդիպեն ԼՂ ղեկավարության, քաղաքական ուժերի հետ, կայցելեն Թալիշ. պատվիրակությունը 3 տարի առաջ այս օրերին կրկին Թալիշ էր այցելել, որից հետո Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր դրամահավաք […]

̰
Բակո Սահակյանի հրամանագրով Սամվել Կարապետյանն ազատվել է Արցախի պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից

15:40 02.04.2019

Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ գեներալ-մայոր Սամվել Կարապետյանն ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից և արձակվել զինվորական ծառայությունից՝ իր դիմումի համաձայն՝ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի անցնելու կապակցությամբ։

̰
Փորձագետներից ոչ ոք չէր սպասում, որ Ստամբուլում իշխող կուսակցության թեկնածուն պարտություն կկրի. թուրքագետ

15:33 02.04.2019

Թուրքիայում տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով երկրի խոշորագույն բնակավայրերում հաղթել են ընդդիմության ներկայացուցիչները: Շատերի համար անակնկալ էր հատկապես CHP քեմալական կուսակցության հաղթանակը նաև Ստամբուլում: Թուրքագետ Անահիտ Վեզիրյանը SHANTNEWS.am-ին ասում է, որ այսպիսի արդյունքներ ոչ մի փորձագետ չէր կանխատեսում: Մանրամասները՝ տեսանյութում:  

̰
Ուսուցիչ հարս են բերում, որ իրենց գյուղի երեխաներն ուսուցիչ ունենան. կրթության փորձագետը` գյուղացիների հնարամտությունների մասին

15:26 02.04.2019

Մի շարք գյուղերում կա ուսուցիչների պակաս: Այս մասին այսօր՝ կրթական ոլորտին առնչվող քննարկման ժամանակ, ասաց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը: «Ունենք գյուղեր, որտեղ 90 տոկոսը հարևան քաղաքներից եկած ուսուցիչ է: Գալիս են ամենաֆանտաստիկ սխեմաներով: Օրինակ՝ գյուղ գիտեմ, որտեղ հացի ավտոյի վարորդի հետ խոսել են, որ ուսուցչի տանի, ճանապարհին իջեցնի, հետո ոտքով հասնի դպրոց: Ուսուցիչ հարս են […]

̰
Աուտիզմով տառապող երեխաները երգեցին ու նվագեցին Նունե Սարգսյանի համար

15:17 02.04.2019

ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանը Աուտիզմի իրազեկման համաշխարհային օրվա առիթով այսօր՝ ապրիլի 2-ին, այցելել է «Իմ ուղին» ուսումնական սոցիալ-վերականգնողական կենտրոն, որտեղ այսօր 182 սան է հաճախում՝ 2-ից 30 տարեկան: Կենտրոնն իր աշխատանքը սկսել է դեռ 2006-ից, երբ աուտիզմով տառապող երեխաների ծնողները համախմբվել էին ու մասնավոր վարձակալած բնակարանում օգնում էին աուտիզմով տառապող երեխաներին: Տարբեր բարերարների ու […]

̰
Հայաստանի հավաքականի երկու ֆուտբոլիստ ընդգրկվել է Ղազախստանի Պրեմիեր լիգայի խորհրդանշական հավաքականում

15:08 02.04.2019

Հայաստանի ազգային հավաքականի երկու ֆուտբոլիստ ընդգրկվել է Ղազախստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրի խորհրդանշական հավաքականում: Sports.kz կայքի լավագույն 11 ֆուտբոլիստների թվում են հայտնվել «Կայսար»-ի հարձակվող Տիգրան Բարսեղյանը և «Ժետիսու»-ի կիսապաշտպան Կամո Հովհաննիսյանը: «Պավլադորյան խաղում այս ֆուտբոլիստն ամենաակտիվն էր: Տիգրանը սպառնում էր մրցակցի դարպասին, ինչպես նաև պահեր ստեղծում իր թիմակիցների համար, ովքեր միայն մեկը արդյունավետ օգտվեցին, ինչը, […]

̰
Գյուղերում աշակերտներ կան, որ զուգահեռ աշխատում են, իսկ ուսումը նրանց համար այլևս կարևոր չէ. քննարկում

14:55 02.04.2019

Այսօր կրթական ոլորտին վերաբերող քննարկում է տեղի ունեցել: Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը անհրաժեշտություն է տեսնում վերանայել 12-ամյա կրթությունը: «Եթե 9 տարում աշակերտը բան չի սովորել, այս ի՞նչ հրաշք պետք է լինի, որ նա 10-րդ դասարանում միանգամից պայծառանա ու սկսի սովորել: 9-ամյա կրթություն կա, և դրանից հետո աշակերտը պարտավոր է շարունակել ուսումը, բայց գյուղում չկա 10-րդ […]

̰
ԵԿՄ վարչության նախագահի պաշտոնում առաջադրվեց Սասուն Միքայելյանը

14:52 02.04.2019

Այսօր կայացավ Երկրապահ կամավորական միության վարչության փակ նիստ, որի ժամանակ հաստատվեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանի թեկնածությունը ԵԿՄ վարչության նախագահի պաշտոնում: Նիստում նաև որոշվեց, որ նոր վարչությունը կընտրվի փոքր կազմով՝ 184 հոգու փոխարեն 25 հոգի:

̰
Նախագահի տիկինն այցելել է աուտիզմով տառապող երեխաներին ու պատմել իր խնդրի մասին

14:51 02.04.2019

Ապրիլի 2-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես Աուտիզմի իրազեկման համաշխարհային օր: Հայաստանում այդ օրվա առթիվ ամեն տարի կազմակերպվում են իրազեկման տարատեսակ միջոցառումներ: Օրվա առիթով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի տիկին Նունե Սարգսյանը այցելել է «Երևան իմ սեր» հիմնադրամի «Լուսե» վերականգնողական կենտրոն: Նախագահի տիկինը շրջեց կենտրոնում, ծանոթացավ երեխաների, նրանց ծնողների հետ ու կենտրոնում տարվող աշխատանքներին: Նունե Սարգսյանը […]

̰
Դավիթ Տոնոյանն այցելեց Եռաբլուր

14:44 02.04.2019

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը քիչ առաջ այցելեցին Եռաբլուր՝ հարգանք մատուցելու Ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողներին ու ազատամարտիկներին։ Տոնոյանը առավոտյան բարձրաստիճան պաշտոնյաների հետ չէր այցելել պանթեոն, քանի որ նոր է վերադարձել Միացյալ Նահանգներից։

̰
Ասում էր` մամա´, երբ դիրքերում կանգնում, նայում եմ խաղաղ գյուղերին, իմ աչքին իմ արժեքը բարձրանում է. ապրիլյան հերոս Հրաչյա Մուրադյանի խոսքերը

14:41 02.04.2019

Գոհար Աբրահամյանը, արցունքները զսպելով, պատմում է, որ վիշտը նույնն է, տարբերություն չկա, որ իր որդին՝ Արցախյան պատերազմում զոհված 32-ամյա Հրաչյա Մուրադյանը ժառանգներ է թողել, իր ցավը չի պակասել: «Որպես վիշտ տարբերություն չկա, թե երեխա չունի, բայց մխիթարանքը երեխաներն են, որ հոր գործը շարունակում են, տղան շատ փոքր է, բայց ամեն ինչ հասկանում, գիտակցում է, ասում […]

̰
ԵՊՀ-ն նոր պրոռեկտոր ունի

14:26 02.04.2019

ԵՊՀ գիտական քարտուղար Մենուա Սողոմոնյանը նշանակվել է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր: Այս մասին տեղեկանում ենք ԵՊՀ տարածած հաղորդագրությունից: Մենուա Սողոմոնյանն ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: 2004-2007 թթ. սովորել է ԵՊՀ ասպիրանտուրայում: 2007թ. պաշտպանել է «Հայ-բրիտանական հարաբերությունները 1991-2000 թթ.» թեմայով ատենախոսությունը՝ ստանալով պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: ԵՊՀ քաղաքական ինստիտուտների և […]

̰
Ֆիզիկական բացակայությունը շատ է նեղում, կարոտն է խեղդում. Ռոբերտ Աբաջյանի պապիկ

14:20 02.04.2019

Ապրիլյան հերոս Ռոբերտ Աբաջյանի պապիկը՝ Գևորգ Աբաջյանը, ասում է՝ այնքան է Եռաբլուր այցելել, խոսել, արդեն կոփվել է, բայց դրանից չի պակասել կսկիծը, կարոտը, որ զգում է թոռան հանդեպ: «Ծնողները դրսում են, այս օրերին են գալիս, մեկ էլ ծննդյան օրը, տատին զբաղված, ամեն գալուց հետո ոչինչ էլ չի փոխվում, նույն հուզմունքը, ապրումները, զգացմունքները, անընդհատ ուղեղիդ մեջ […]

̰
Ապրիլի 2-ին անձրև էր գալիս, ինչպես այսօր. Քառօրյա պատերազմի մասնակից

14:18 02.04.2019

Ապրիլի 2-ին այսօրվա նման անձրևում էր, հիշում է Քառօրյա պատերազմի մասնակից Դանիել Դավթյանը, ով պատերազմի ժամանակ լուրջ վնասվածքներ է ստացել, այսօր բավականաչափ վերականգնվել է: «Անձրև է գալիս, ամսի 2-ին նույնպես գալիս էր, դադարեց անձրևը, ու սկսեցին մարտը»: Պատմում է, թե ինչ վնասվածքներ է ստացել: Ապրիլի 4-ին ստացել է գանգուղեղային բեկորային վնասվածք, որի հետևանքով առաջացել է […]

̰
Ե՞րբ կքննարկվի ԵԱՏՄ տարածքում ընդհանուր արժույթի հարցը. պարզաբանում է ԿԲ փոխնախագահը

14:14 02.04.2019

Ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է Կենտրոնական բանկի հաղորդումը ԵԱՏՄ միասնական ֆինանսական շուկայի ձևավորման վերաբերյալ: Հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը ԿԲ փոխնախագահ Վախթանգ Աբրահամյանից հետաքրքրվեց ԵԱՏՄ տարածքում ընդհանուր արժույթի սահմանումից՝ նկատելով, որ Հայաստանն իր ինքնիշխանության տարրը կորցնելու ցանկություն չունի: «Այդ խնդիրն այսօր օրակարգում չկա, հարցը սկսվելու է քննարկվել 2025 թվականից […]

̰
«Եռաբլուր»-ում կոտրել են Արմենակ Ուրֆանյանի հարազատներին պատկանող ավտոմեքենայի ապակիներն ու գումար հափշտակել

14:02 02.04.2019

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում, այսօր՝ ապրիլի 2-ին, անհայտ անձինք ավտոմեքենաներ են թալանել, որոնցից մեկը պատկանում է Ապրիլյան պատերազմում զոհված կապիտան Արմենակ Ուրֆանյանի հարազատներին: Ինչպես հաղորդում է News.am-ը, անհայտ անձինք երկու ավտոմեքենայի կողային ապակիները կոտրելու միջոցով հափշտակել են խոշոր գումար և թանկարժեք գույք: Մասնավորապես, Արմենակ Ուրֆանյանի հարազատներին պատկանող մեքենայից հափշտակել են խոշոր չափի գումար: ՀՀ ոստիկանության լրատվության […]

̰
«Եռագույն դրոշը գլխավերևում էր, ուր երթար, դրոշը կտաներ». Արցախում զոհված Բենիամին Եղոյանի պապը` թոռան մասին

13:56 02.04.2019

Ապրիլյան պատերազմի զոհված հերոսների հարազատները, ովքեր այսօր այցելել են Եռաբլուր, ոչ միայն հիշում են, խնկարկում ու սգում կորուստը, այլև մի մեծ սփոփանք ունեն` նրանց կատարած հերոսության արժեքը: Գայանե Եղոյանը Արցախում զոհված Բենիամին Եղոյանի քույրն է, հիշում է այն սերն ու նվիրվածությունը, որն ուներ եղբայրը հայրենիքի հանդեպ, դա արտահայտվում էր հատկապես այն ճանապարհով, որով գնում էր […]

̰
Եռաբլուրում մարդկանց հոսքը չի դադարում. հարգանքի տուրք զոհերի հիշատակին

13:22 02.04.2019

Այսօր` Ապրիլյան քառօրյա պատերազմի երրորդ տարելիցին, Եռաբլուր այցելող մարդկանց հոսքը չի դադարում: Զինվորականները, հասարակ քաղաքացիները, Քառօրյա պատերազմի մասնակիցների ու զոհերի հարազատները այցելում են պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու զոհերի հիշատակին: Հիշեցնենք` երեք տարի առաջ այս օրը, ադրբեջանական զինուժը, խախտելով հրադադարի ռեժիմը, հարձակվեց Արցախի Հանրապետության մի շարք բնակավայրերի վրա: Պաշտպանության բանակի ստորաբաժանումները, թեև մեծ կորուստների գնով, կարողացան […]

̰
Ես Ադամի ներկայությունը զգում եմ, շնորհակալ եմ, որ հիմա մենք բոլորս ապրում ենք ազատ երկրում. դրվագ Եռաբլուր պանթեոնում

13:04 02.04.2019

Այսօր Եռաբլուր պանթեոն են այցելում ոչ միայն Ապրիլյան պատերազմի զոհերի հարազատները, այլև մարդիկ, ովքեր  իրենց պարտական են զգում հերոսների առջև գոյության ու խաղաղ պայմանների համար: Գոհար Նավասարդյանը նրանցից մեկն է, ով այսօր երկար զրուցում էր Ադամ Սահակյանի շիրիմի մոտ: SHANTNEWS.am-ի հետ զրույցում նա պատմում է. «Ադամին մինչև Քառօրյան չեմ ճանաչել ու ցավում եմ, որ չեմ […]

̰
2016-ի ապրիլին Արցախ շտապողների հոսքը հստակ ուղերձ էր, որ այս հողի վրա մեր ներկայությունը հավերժական է․ Ղուլյան

12:58 02.04.2019

2016թ-ի ապրիլին Արցախ շտապող հայորդիների չդադարող հոսքը հստակ ուղերձ էր աշխարհին, որ այս հողի վրա մեր ներկայությունը հավերժական է ու անհերքելի: Այս մասին Ապրիլյան պատերազմի թեմայով իր ֆեյսբուքյան գրառման մեջ ասել է Արցախի խորհրդարանի ղեկավար Աշոտ Ղուլյանը։ «Ռազմաճակատում ուս-ուսի կռվող մի քանի սերունդներ, վայրկյան առաջ առաջնագիծ հասնելու ցանկությամբ հրապարակում հերթ կանգնած հազարավորներ, հանուն զինվորի և […]

̰
«Անհայտ Ազնավուրը». Ֆրանսիայում կբացվի լեգենդար շանսոնյեին նվիրված ցուցադրություն

12:52 02.04.2019

Մարսելի Բուզինե դղյակում բացվում է Ֆրանսիայում առաջին ցուցադրությունը, որը նվիրված կլինի լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրին: «Անհայտ Ազնավուրը» ցուցադրության ժամանակ ներկայացվելու են շանսոնյեի  երիտասարդ տարիների արխիվային լուսանկարները և նրա անձնական իրերը: Դրանցից մեկի վրա շանսոնյեն պատկերված է չմուշկներով: Ինչպես պատմել է Ազնավուրի որդին` Միշան, պատերազմի տարիներին չմուշկները նրան օգնել են աննկատ տեղաշարժվել քաղաքում պարետային ժամի ընթացքում […]

̰
BACK_TO_TOP