TIME
Ամսաթիվ
03 07 2025
  • $
    384.46
  • RUBLE
    4.89
  • 453.47
WEATHER
+20.09 oC

Գլխավոր

Հայաստանից Մոսկվա ուղևորվող միկրոավտոբուսը բախվել է «Շևրոլե»-ին. կան տուժածներ

12:31 02.04.2019

Նախօրեին Ռոստովի մարզում` М4 մայրուղու վրա, ճանապարհատրանսպորտային պատահար է գրանցվել Հայաստանից Մոսկվա ուղևորվող միկրոավտոբուսի մասնակցությամբ: Այս մասին տեղեկացնում է Rusarminfo-ն: ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնեցին, որ հայկական միկրոավտոբուսը բախվել է «Շևրոլե» ավտոմեքենային: «Շևրոլե»-ում եղել է 2 հոգի, միկրոավտոբուսում՝ 14: ««Շևրոլե»-ի ուղևորները տուժել են, հոսպիտալացվել են, մեր ուղևորները չեն հոսպիտալացվել, տեղում օգնություն է ցուցաբերվել, որևէ մեկի […]

̰
Համոզված ենք, որ բոլորիս երազած խաղաղությունը մենք չենք խնդրելու․ Սեյրան Օհանյանը՝ Ապրիլյան պատերազմի մասին

11:21 02.04.2019

Ապրիլյան պատերազմին ֆեյսբուքյան գրառումով անդրադարձել է այդ օրերին Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանը։ Նա գրել է․ «Արցախյան պատերազմից, բանակաշինության ծանր տարիներից մինչև այսօր սահմանին ապրող մեր ժողովուրդը, բանակի զինվորն ու սերժանտը, սպան ու գեներալը ամեն օր սահմանին իրենց խնդիրն են կատարել՝ համեստ ու լռելյայն կրելով ծառայական պարտականությունների դժվարությունները, և երբ հակառակորդը հերթական սադրանքն […]

̰
Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալը թողնում է պաշտոնը

11:09 02.04.2019

«Այսօր՝ ապրիլի 2-ին, իմ զեկուցագրի համաձայն, շուրջ երեք տասնամյակ, նախ՝ որպես կամավորական, ապա՝ կանոնավոր բանակի զինվոր, Պաշտպանության բանակում ծառայելուց հետո թողնում եմ Արցախի Հանրապետության պաշտպանության փոխնախարարի պաշտոնը և զորացրվում զինված ուժերի շարքերից»,- այս մասին հայտարարել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ, Արցախի հերոս, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը: Նրա անունից «Արցախպրես» կայքում հրապարակվել է հայտարարություն, որում ասվում […]

̰
Բանակցային խաղաղ գործընթացը պետք է շարունակվի, բայց պետք է պատրաստ լինենք ցանկացած զարգացման. Փաշինյան

10:58 02.04.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու Ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին: Լրագրողները վարչապետից հետաքրքրվեցին՝ երեք տարի անց արդյո՞ք դասեր քաղել ենք ապրիլյան դեպքերից: «Այսօր էլ այդ խնդիրն իմ օրակարգում է և կառավարության օրակարգում է, որ մենք պետք է խորությամբ ու լրջությամբ հասկանանք և հետևություններ անենք»,- ասաց նա: Հարցին՝ Ադրբեջանի նախագահի […]

̰
Թալիշն իսկական հայկականության սիմվոլն է․ Արմեն Սարգսյան

10:53 02.04.2019

«Թալիշն իսկական հայկականության սիմվոլն է։ Սիմվոլ է, որ այն, ինչ մերն է պատմականորեն, կապված է մեր ժողովրդի, մեր մշակույթի, մեր ոգու հետ, միշտ մեր հետ է լինելու»,- Թալիշում լրագրողների հարցերին պատասխանելիս ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է Մարտակերտի շրջանի […]

̰
Լինելու է պաշտպանություն, որը ենթադրում է մարտական գործողությունների տեղափոխում հակառակորդի թիկունք. Գաբրիել Բալայան

10:51 02.04.2019

Այսօր առավոտյան Եռաբլուր պանթեոնում է գտնվել Հայաստանի բարձրաստիճան ղեկավարությունը: Լրատվամիջոցների հետ զրույցում ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանն ասել է. «Երբևէ որևէ գործողություն կատարելիս հիշենք ու որպես օրինակ վերցնենք այն սխրանքը, որ կատարել են մեր զինծառայողները չորսօրյա գործողությունների ընթացքում, ունի հայ ժողովրդին համախմբելու խորհուրդ: Մարտահրավերների փոփոխություն տեղի չի ունեցել, կարող է մի փոքր ավելի կամ նվազ լարվածություն […]

̰
Թորոսյանը եղել է Ապրիլյանի մասնակից ռազմական բժիշկների շարքում․ նա գրառմամբ հիշել է այդ օրը

10:43 02.04.2019

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը երեք տարի առաջ այս օրերին ծառայություն է իրականացրել Պաշտպանության բանակի շտաբում ու հենց այնտեղից է միացել Ապրիլյան ռազմական գործողություններին՝ որպես ռազմական բժիշկ։ Նա գիշերը՝ 4։00-ին, հիշել է 2016 թվականի ապրիլի 2-ի այդ ժամի ու հաջորդող իրադարձությունների մասին։ «3 տարի առաջ այս օրը այս ժամին Պաշտպանության բանակի հսկիչ-անցագրային կետի (КПП) հերթապահի օգնականը […]

̰
ՄԻՊ-ն ահազանգում է մանկապարտեզներում ջրի բաժակների ու շշերի միջոցով վարակների հնարավոր տարածման մասին

10:34 02.04.2019

Մանկապարտեզներում երեխաների ջրի բաժակներն ու շշերը կարող են վարակների տարածման աղբյուր հանդիսանալ: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից: «Գիտե՞ք, որ ջուր խմելու այս եղանակները ռիսկային են վարակների տարածման տեսանկյունից, քանի որ երեխաները հեշտությամբ կարող են խմել մեկը մյուսի շշից: Ավելին, Մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է, որ շշերը հիմնականում միանման են, իսկ տարբերանշանները՝ շփոթեցնող: […]

̰
Այսօր Ապրիլյան քառօրյա պատերազմի երրորդ տարելիցն է․ հարգանքի տուրք Եռաբլուրում

09:58 02.04.2019

Այսօր ապրիլի 2-ն է` 2016 թվականի ապրիլյան մարտական գործողությունների տարելիցի օրը: Երեք տարի առաջ այս օրը, ադրբեջանական զինուժը, խախտելով հրադադարի ռեժիմը, հարձակվեց Արցախի Հանրապետության մի շարք բնակավայրերի վրա: Պաշտպանության բանակի ստորաբաժանումները թեև մեծ կորուստների գնով, կարողացան կանխել թշնամու առաջխաղացումը ու ետ շպրտեցին հակառակորդին: Ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ զոհված հերոսներն ամփոփված են Եռաբլուրում: Այստեղ այսօր հարգանքի […]

̰
Վենեսուելայում խմելու ջրի սուր դեֆիցիտ է առաջացել

08:01 02.04.2019

Վենեսուելայի բնակիչները բախվել են խմելու ջրի սղության։ Ջուր չկա ո՛չ աղքատ ետնախորշերում, ո՛չ էլ հարուստ թաղամասերում։ Ջրի դեֆիցիտին բախվել են հանրության բոլոր շերտերը։ Այս մասին հայտնում է Euronews-ը։ Կարակասի սուպերմարկետներում 5 լիտրանոց ջրի տարան արժե 2 դոլար։ Երկրում նվազագույն ամսական աշխատավարձը կազմում է մոտ 6 դոլար։ Խմելու համար անպիտան ջրի համար վիթխարի հերթեր են գոյանում։ […]

̰
Ալժիրի նախագահը 20 տարվա կառավարումից հետո լքել է պաշտոնը

07:50 02.04.2019

Ալժիրի նախագահ Աբդել Ազիզ Բուտեֆլիկան լքում է իր պաշտոնը մինչ նախագահական լիազորությունների ժամկետի ավարտը։ Ժամկետն ավարտվում է ապրիլի 28-ին։ Այս մասին հայտնում է Air Arabia-ն՝ հղում անելով նախագահի վարչակազմի հայտարարությանը։ Նշվում է, որ Բուտեֆլիկան կշարունակի անցումային շրջանում կարևոր որոշումներ ընդունել։ 82-ամյա Բուտեֆլիկան հրաժարական է տվել հանրության ճնշման ներքո։ Ավելի վաղ նա հայտարարել էր նախագահական 5-րդ […]

̰
Բրիտանական խորհրդարանը մերժեց Brexit-ի հարցով գործարքի 4 այլընտրանքային տարբերակները

07:35 02.04.2019

Մեծ Բրիտանիայի խորհրդարանը հերթական անգամ մերժել է Brexit-ի հարցով գործարքի 4 այլընտրանքային տարբերակները։ Քվեարկության արդյունքներն ապրիլի 1-ի երեկոյան հայտնել է Համայնքների պալատի խոսնակ Ջոն Բերքոուն։ Երկուշաբթի նա պատգամավորների դիտարկմանն էր ներկայացրել այլընտրանքային տարբերակներ։ Մասնավորապես, դրանցից մեկը վերաբերում էր համազգային հանրաքվեի անցկացմանը՝ Brexit-ի հարցով ձեռքբերվելիք ցանկացած համաձայնագրով։ Մեկ այլ տարբերակով առաջարկվում էր, որ Մեծ Բրիտանիան մնա […]

̰
Որքան գումարի դիմաց Մադոննան ելույթ կունենա «Եվրատեսիլ»-ի ժամանակ

07:18 02.04.2019

Ամերիկացի փոփ երգչուհի Մադոննան ելույթ կունենա Թել Ավիվում կայանալիք «Եվրատեսիլ 2019» երգի մրցույթի ժամանակ։ Եզրափակչում 15 րոպեանոց համերգային ծրագրի համար նա կստանա 1 մլն դոլար հոնորար։ Այս մասին հայտնում է YNet պորտալը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Նշվում է, որ նրան նման հոնորար կվճարի միլիարդատեր Սիլվան Ադամսը։ Նա նման քայլի է գնացել Հեռուստառադիոհեռարձակող իսրայելական կորպորացիայի (IPBC) […]

̰
ՄԻԵԴ-ը նոր նախագահ ունի

01:10 02.04.2019

Ստրասբուրգի դատարանը Հունաստանից դատավոր Լինոս-Ալեքսանդրոս Սիցիլիանոսին ընտրել է ՄԻԵԴ-ի նախագահ։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն։ «Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր իր նոր նախագահին է ընտրել։ Նա Հունաստանից Լինոս-Ալեքսանդրոս Սիցիլիանոսն է։Նրա լիազորությունների ժամկետը կսկսվի 2019 թվականի մարտի 5-ից»,- ասված է փաստաթղթում։ Սիցիլիանոսը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում դատավոր է աշխատում 2011 թվականի մարտի 18-ից։ Նա կփոխարինի […]

̰
«Եկել եմ գլուխ խոնարհելու ձեր առաջ և ասելու, որ հպարտ եմ ձեզնով». Արմեն Սարգսյանը Բակո Սահակյանի հետ այցելել է Թալիշ

00:13 02.04.2019

Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղ, որտեղ հայկական երկու պետությունների նախագահները ծաղիկներ են դրել հակառակորդի կողմից 2016թ. սանձազերծված ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ հայրենիքի սահմանների պաշտպանության ընթացքում անձնվիրաբար զոհված հերոսների և արցախյան ազատամարտում իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակը հավերժացնող հուշակոթողին և […]

̰
Մոմավառություն Գյումրիում՝ նվիրված ապրիլյան պատերազմի հերոսների հիշատակին

23:28 01.04.2019

Այսօր` ապրիլի 1-ին, հարյուրավոր գյումրեցիներ ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին ավտոերթ են անցկացրել: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Ավտոերթի մասնակիցները արցախյան ազատամարտի հերոսների պանթեոնում, որտեղ ամփոփված են նաև ապրիլյան պատերազմի երիտասարդ հերոս տղաների մարմինները, հարգանքի տուրք են մատուցել, ծաղիկներ խոնարհել շիրիմներին, կատարվել է նաև հոգեհանգստյան կարգ: Այնուհետ երթի մասնակիցները մոմերով քայլերթ են կազմակերպել Գյումրու Հայուհու […]

̰
Հեռախոսային հավելվածի հիմնադիր Նելլի Դավթյանը՝ Բրյուսելում տեղի ունեցած «Լավագույն ձեռնարկատեր» մրցանակաբաշխության հաղթող

21:26 01.04.2019

Busticks հեռախոսային հավելվածի հիմնադիր Նելլի Դավթյանը հաղթող է ճանաչվել Բրյուսելում տեղի ունեցած «Լավագույն ձեռնարկատեր» մրցանակաբաշխության ժամանակ: Այս մասին գրառում է կատարվել ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում։ Մանրամասները՝ տեսանյութում։ https://www.facebook.com/armgovernment/videos/440290223408142/?__xts__[0]=68.ARA3Ve9odHundPWsMqL5WApOUIuU4AAAx4JUPRIqR61OQAyME-9QrJ74xlJg2hR-fGUyMwMOKSq2CLEo3hpHLJEqLJLZIYVNF3QFjvfoQsOH1aCBbHJM3pNq49f37V4IZd-YrArug5DhE9yzoReb2q4AvrpE6WfPPaoAVbtJPQTW4jGO4LGLxLBN2PAgsqo7tpny-Pj5Xl3Ta-M8JqoidJWRb1EJMRsoJf3AJ9ciWr3MdnmwQEhaRzUG0iYsNuRTnD3CciqkD0BBddQuBvpEZjucfZsfSzdvkxINJ4VOY_tsJWbTm4Yzu5zG8OMPbKbGfa9bWLn3vPgHQw&__tn__=-R0.g

̰
Մահացել է Մասիսում մեքենայի հրդեհի հետևանքով այրված 12-ամյա երեխան

21:14 01.04.2019

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ֆեյսբույքան իր էջի միջոցով տեղեկացրել է, որ Մասիս քաղաքում մեքենայի հրդեհի հետևանքով այրված 12-ամյա Նորան մահացել է. «Ցավով տեղեկացա, որ քիչ առաջ Ճառագայթային բժշկության ու այրվածքների գիտական կենտրոնում մահացել է օրերս Մասիս քաղաքում մեքենայի հրդեհի հետևանքով այրված 12-ամյա Նորան։ Դժբախտաբար, բժիշկներին չի հաջողվել փրկել երեխայի կյանքը։ Ցավակցություններս եմ հայտնում երեխայի ընտանիքի […]

̰
Արցախի և Հայաստանի նախագահները Մաղավուզում մասնակցել են զոհված ազատամարտիկների հուշահամալիրի բացմանը

20:48 01.04.2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ ապրիլի 1-ին այցելել է Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղ և մասնակցել բնակավայրի ազատագրման 26-ամյակի շրջանակներում տեղադրված զոհված ազատամարտիկների հուշահամալիրի բացման հանդիսավոր արարողությանը: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:  Նախագահ Սահակյանը պետական բարձր պարգեւներ է հանձնել մի խումբ ազատամարտիկների եւ հանդես […]

̰
Ծխելուց Հայաստանում շատ ավելի շատ մարդ է մահանում, քան հանքերի տված վնասից. Արսեն Թորոսյան

20:41 01.04.2019

«Մեր ազգաբնակչության մոտ թյուր կարծիք կա, որ հանքարդյունաբերությունը ավելի վնաս է, քան ծխելը, բայց իրականում հակառակն է: Ծխելուց Հայաստանում շատ ավելի շատ մարդ է մահանում, քան հանքերի տված վնասից»,- ասել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում՝ անդրադառնալով հանքերի գործունեությանը, որոնք մարդկանց առողջությանը վնաս են պատճառում: Նախարարը նշեց, որ վարքագծային գործոնները […]

̰
ՔԿ-ն հերքում է ԶԼՄ-ներում տարածված լուրերը գյումրեցի երեխայի մահվան մասին

19:51 01.04.2019

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ  Նաիրա Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է  մարտի 29-ին Գյումրիում մահացած 10-ամյա երեխայի մահվան դեպքին. «Զանգվածային լրատվության միջոցներում շրջանառվում է տեղեկություն այն մասին, թե 2019 թվականի մարտի 29-ին Գյումրի քաղաքում 10-ամյա երեխայի մահվան պատճառը հանդիսացել է ինչ-որ խաղ. հայտնում ենք, որ նախաքննական մարմինն այս […]

̰
Պայքարը բավական լուրջ կլինի. Ալեքսանդր Բոժկոն` Ուկրաինայի ընտրությունների 2-րդ փուլի մասին

19:25 01.04.2019

Ուկրաինայում կայացած նախագահական ընտրությունները դրական է գնահատում Հայաստանում Ուկրաինայի առաջին դեսպան Ալեքսանդր Բոժկոն։ SHANTNEWS.am-ի հետ զրույցում նա ասել է, որ երեկվա քվեարկության ժամանակ ավելի քիչ խախտումներ են եղել, քան նախորդ ընտրություններին: Բոժկոն դեռ չի շտապում որևէ թեկնածուի հաղթող ճանաչել, քանի որ մինչև ընտրությունների երկրորդ փուլը դեռ ժամանակ կա, սպասվում է ակտիվ մրցակցություն։ Ավելի վաղ հայտնել […]

̰
Հարկային ի՞նչ փոփոխություններ են լինելու. մանրամասնում է ֆինանսների փոխնախարարը

19:16 01.04.2019

«Հարկային օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթն արդեն Ազգային ժողովում է։ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ՓՄՁ ներկայացուցիչների հետ այսօր փաթեթի առաջին քննարկումն է կազմակերպվել: Քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ միկրոձեռնարկատիրության համար առաջարկվում է ներդնել միկրոձեռնարկատիրության հարկման արտոնյալ համակարգ: «Եթե ներկայումս  […]

̰
Այս գործում մենք ընկերներ, բարեկամներ չունենք. Արսեն Թորոսյանը՝ իր տեղակալի ձերբակալության մասին

19:13 01.04.2019

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում պատասխանել է օգտատերերի հարցերին: Նա անդրադարձել է օրեր առաջ ԱԱԾ-ի կողմից իր տեղակալ Արսեն Դավթյանին ձերբակալելու մասին տեղեկությանը: «Գործի մասին իմացել եմ, երբ Հայաստանում չեմ եղել, ոչ ոքի ոչինչ չեմ հայտնել, սակայն, եթե իմանայի, կհայտնեի: Ցանկացած իրավախախտման դեպքում ես կհայտնեի իրավապահ մարմիններին, իսկ հակառակը կհամարեի […]

̰
Թուրքիայի տեսչական խումբը ստուգումներ է անելու Հայաստանում

18:32 01.04.2019

Ապրիլի 1-4-ը Թուրքիայի Հանրապետության բազմազգ տեսչական խումբը 2011թ. Վիեննայի փաստաթղթի շրջանակներում Հայաստանի Հանրապետության տարածքում կիրականացնի «Նշված շրջանի» տեսչություն: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը։ Հիշեցնենք, որ այս ստուգումների նպատակը փաստաթուղթը ստորագրած կողմերի զինված ուժերի, սպառազինության քանակի ու տեղաբաշխման ստուգումներն են թափանցիկությունն ապահովելու համար։

̰
Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակը նոր ղեկավար ունի

18:21 01.04.2019

ՀՀ վարչապետի  որոշմամբ` Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար է նշանակվել Արթուր Ասոյանը: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով և հիմք ընդունելով վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի N 564-Լ որոշման 10-րդ կետի 5-րդ ենթակետը՝ Արթուր Ասոյանին նշանակել տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար»,- ասված է որոշման մեջ։  ՀՀ վարչապետի մեկ […]

̰
 Պուտինը «օրենքով գողերի» համար պատիժ սահմանող օրենք է ստորագրել

18:16 01.04.2019

Ըստ նոր նորմերի՝ քրեական օրենսգրքում ավելացվել է հոդված «հանցավոր հիերարխիայում բարձր դիրք գրավելու մասին»:

̰
Գյումրիի պետական դրամատիկական թատրոնը տնօրենի իր թեկնածուն ունի

18:08 01.04.2019

Ապրիլի 26-ին կանցկացվի Գյումրիի Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրենի ընտրության մրցույթ։ Այսօր թատրոնում տեղի ունեցած ընդլայնված Ժողովի ժամանակ հայտարարվել է գեղարվեստական խորհրդի ու կոլեկտիվի կայացրած որոշման մասին։ Թատրոնն ունի տնօրենի իր թեկնածուն, նա գեղարվեստական ղեկավար և տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լյուդվիգ Հարությունյանն է։ Նա առայժմ միակ թեկնածուն է: Գյումրիի թատրոնի տնօրենի պաշտոնը թափուր է արդեն […]

̰
Փաշինյանը չի շտապում, բայց նաև հասկանում է՝ պետք է ապացուցի ինչ-որ բան փոխելու իր մտադրության անկեղծությունը. Դե Վաալ

17:27 01.04.2019

«Կարնեգի» հիմնադրամի փորձագետ Թոմաս դե Վաալը «Էխո Մոսկվի» պարբերականի հետ հարցազրույցում անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորման ներկա փուլին ու հեռանկարներին: – Ի՞նչ ազդեցություն ունի Հայաստանի ներքաղաքական իրավիճակը Փաշինյանի դիրքորոշման վրա: Դե Վաալ. Ես կարծում եմ, որ Փաշինյանը չի շտապում: Նրա համար, իհարկե, կարևորը ներքաղաքական իրավիճակն է՝ իշխանության ամրապնդում, ներքին բարեփոխումներ: Այդ ամենին հավելենք, որ նույն […]

̰
Արշալույսի գյուղապետի հարցի լուծումը կարող է լինել մարզում համայնքների խոշորացման ծրագիրը. Արմավիրի մարզպետ

17:04 01.04.2019

Արշալույս գյուղի բնակիչներն այսօր կրկին բողոքի ակցիա են անցկացնում՝ փակելով Արմավիր-Երևան ճանապարհահատվածը: Ակցիան հաջողվել է դադարեցնել միայն մարզպետի միջամտությունից ու հորդորներից հետո: Գյուղացիները, որոնց պահանջով ու քրեական գործերի հիմքով դադարեցվեցին նախկին գյուղապետ Զարզանդ Գրիգորյանի լիազորությունները, այս անգամ պահանջում են արտահերթ ընտրություններ անցկացնել՝  նշելով, որ տեղակալը ևս ապօրինություններ է թույլ տալիս: Թե ինչ է տեղի ունեցել […]

̰
BACK_TO_TOP