TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.46
  • RUBLE
    4.89
  • 453.47
WEATHER
+20.09 oC

Գլխավոր

Թուրքիայի՝ ՀՀ սահմանակից նահանգներում հաղթել են քրդերը

10:45 01.04.2019

Մարտի 31-ին տեղի ունեցած Թուրքիայի ՏԻՄ ընտրություններում ՀՀ սահմանակից Իգդիրի նահանգում, թեև երկար ժամանակ հաղթող էր համարվում ազգայնամոլական MHP կուսակցությունը, սակայն ձայների 99 տոկոսի հաշվարկի արդյունքում պարզ է դարձել, որ հաղթել է քրդամետ HDP կուսակցությունը: Հավաքելով  ձայների 50.09 տոկոսը՝ HDP կուսակցության ներկայացուցիչ Յաշար Աքքուշը դարձել է Իգդիրի ղեկավար: Թուրքիայի ԶԼՄ-ները գրում են, որ այս թեկնածուն […]

̰
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունները հուսադրող են․ ԵՄ

10:37 01.04.2019

Հուսադրող է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների տրամադրվածությունը` ուղղված հրադադարի ամրապնդման ու խաղաղության համար նպաստավոր միջավայրի ձևավորմանը։ Այս մասին ասվում է ԵՄ հայտարարության մեջ, որն անդրադառնում է Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի՝ մարտի 29-ին կայացած հանդիպմանը։ «Եվրոպական Միությունն անհամբերությամբ սպասում է Վիեննայի պայմանավորվածությանը՝ հումանիտար ոլորտում ձեռնարկվելիք միջոցառումներին, ինչպես նաև ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու համաձայնության ուղղությամբ քայլերի մշակմանը, […]

̰
Սաակաշվիլին պարզաբանել է, թե ինչու ապրիլի 1-ին չի վերադառնա Ուկրաինա

07:53 01.04.2019

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին, ով ապրիլի 1-ին Ուկրաինա վերադառնալու մտադրություն էր հայտնել դեռևս մարտի կեսերին, հայտարարել է, որ չի կարող դա անել, քանի որ գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն անցնում է ընտրական երկրորդ փուլ։ Նա ծրագրել էր Ուկրաինա վերադառնալ, եթե Պորոշենկոն չստանար անհրաժեշտ թվով ձայներ։ Այդ դեպքում ոչ ոք չէր ենթարկվի իրեն […]

̰
Էրդողանը հայտարարել է Թուրքիայի ՏԻՄ ընտրություններում իր կուսակցության հաղթանակի մասին

07:36 01.04.2019

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է իր գլխավորած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հաղթանակի մասին։ Մարտի 31-ին Թուրքիայում անցկացվել են ՏԻՄ ընտրություններ։ Անկարայում կողմնակիցների առջև ելույթ ունենալիս Էրդողանը հայտարարել է․ «Մեր ժողովուրդը 15-րդ անգամ մեզ դարձրեց առաջինն ընտրութուններում (2002 թվականից, երբ կուսակցությունը դարձավ իշխող)»։ Էրդողանը նշել է, որ տեղական ինքնակառավարման մարմինների մոտ 56 տոկոսը […]

̰
Զելենսկին ստացած ձայներով գրեթե կրկնակի գերազանցում է Պորոշենկոյին

07:20 01.04.2019

Ուկրաինայի ԿԸՀ-ն դեռևս հաշվել է քվեաթերթիկների 35.47 տոկոսի արդյունքները, որոնց համաձայն՝ շոումեն Վլադիմիր Զելենսկին ստացել է ընտրողների 30․22 տոկոսի աջակցությունը։ Նրան հաջորդում է պետության գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն։ Նա ստացել է 16․69 տոկոս ձայն, իսկ Յուլյա Տիմոշենկոյին աջակցել է ընտրողների 13․14 տոկոսը։ Այս մասին հայտնում է ուկրաինական «ՈւՆԻԱՆ» գործակալությունը։ Թեկնածուներից ոչ ոք չի հավաքել հաղթանակի […]

̰
Հրապարակվել են Ուկրաինայի ընտրությունների առաջին պաշտոնական տվյալները

01:44 01.04.2019

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սկսել է մշակել Ուկրաինայի նախագահական ընտրությունների արդյունքները։ Հաշվարկվել է քվեաթերթիկների 2,10%-ը։ Ըստ պաշտոնական տվյալների՝ Վլադիմիր Զելենսկին ստացել է 27.49% ձայն, Պյոտր Պորոշենկոն՝ 17.53%, Յուլյա Տիմոշենկոն՝ 15.68%։ Առաջնորդների հնգյակը եզրափակում են Յուրի Բոյկոն և Օլեգ Լյաշկոն՝  9.39% և 8.89% ցուցանիշներով։ Exit poll-երի արդյունքների համաձայն՝ Վլադիմիր Զելենսկին ստացել է 30.6% ձայն, Պյոտր Պորոշենկոն՝ 17.8%, […]

̰
Կարսի և Իգդիրի նահանգներում ադրբեջանցիներն ու թուրք ազգայնական «Գորշ գայլեր»-ը զգալիորեն զիջել են քրդական ու հայկական ուժերին

00:12 01.04.2019

Թուրքիայի ՏԻՄ ընտրություններում ՀՀ սահմանակից Կարսի և Իգդիրի նահանգներում ադրբեջանցիներն ու թուրք ազգայնական «Գորշ գայլեր»-ը զգալիորեն զիջել են քրդական ու հայկական ուժերին: Կարսում հաղթել է քրդամետ HDP կուսակցությունը՝ ստանալով նաև տեղի հայերի քվեները, իսկ Իգդիրում, նախնական տեղեկություններով, հաղթել է կրկին HDP-ի աջակցությունը վայելող հայկական արմատներով թեկնածուն:

̰
«Պահանջում ենք Նազենի Ղարիբյանի անհապաղ հրաժարականը». թատերական գործիչների բաց նամակը` վարչապետին

23:08 31.03.2019

Հայաստանի թատերական գործիչների միության նախագահության ընդլայնված նիստի մասնակիցները բաց նամակ են հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին. «Մեծարգո պարոն Վարչապետ. Վերջին օրերի աղմկահարույց իրադարձությունները՝ կապված մաեստրո Կոնստանտին Օրբելյանին՝ օպերային թատրոնի տնօրենի պաշտոնից ազատելու հետ, ինչպես նաև թատրոնների օպտիմալացման, այսպես կոչված, «սևագիր տարբերակը», լցրին թատերաշխարհի համբերության բաժակը։ ՀՀ մշակույթի նախարարությունը թատրոնանպաստ որևէ գործունեություն չի իրականացրել, ավելին՝ չպատճառաբանված […]

̰
Instagram-ում զանգվածային խափանում է տեղի ունեցել

22:59 31.03.2019

Օգտատերերը հայտնել են, որ Instagram սոցիալական ցանցում խափանում է տեղի ունեցել։ Այդ մասին են վկայում Downdetector ծառայության տվյալները։ Հավելվածի և վեբ տարբերակի աշխատանքում խնդիրներն առաջացել են Հայաստանի ժամանակով 20:48-ին։ Ուժեղ խափանումներ են նկատվել ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Նիդերլանդներում, Իտալիայում, Լեհաստանում։  

̰
Մրցարշավորդի կյանքի վերջին վայրկյանները․ տեսանյութ՝ մեքենայի սրահից

22:44 31.03.2019

Համացանցում հրապարակվել են կադրեր Գելենջիկի ռալլիի ժամանակ տեղի ունեցած ողբերգական պատահարից։ Մրցարշավորդի կյանքի վերջին վայրկյաններն արձանագրել է ավտոմեքենայի սրահում տեղադրված տեսախցիկը։ Ողբերգությունը տեղի է ունեցել մարտի 30-ին։ Ամենագնացի անձնակազմը փորձել է բարձրանալ լեռան գագաթ, սակայն գագաթ չհասած՝ ավտոմեքենան կորցրել է կառավարումը և հետ գլորվելով ընկել ծառերի վրա։ Անձնակազմի ղեկապետը զոհվել է, իսկ ղեկավարը՝ հոսպիտալացվել, նրա […]

̰
Ուկրաինայի ոստիկանությունը խախտումների մասին 1300 հաղորդում է ստացել․ Exit poll-երի տվյալները հայտնի են

21:05 31.03.2019

«Страна.UA» -ի գլխավոր խմբագիր Իգոր Գուժվան հրապարակել է Ուկրաինայում այսօր անցկացված նախագահական ընտրոթյունների Exit poll-երի առաջին արդյունքները։ Ընտրողների 27-29 տոկոսն իր ձայնը տվել է «Слуга народа» կուսակցության առաջնորդ Վլադիմիր Զելենսկուն։ Նրան հաջորդում է գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն (16–17%), «Ընդդիմադիր հարթակ-հանուն կյանքի» կուսակցության առաջնորդ Յուրի Բոյկոն (14–15,5%)։ Եվս 14–14,5% ձայն բաժին է հասել «Բատկիվշչինայի» առաջնորդ Յուլյա […]

̰
Փաշինյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել մետրոյի վագոնից

20:56 31.03.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ինստագրամի իր էջում ընտանեկան լուսանկար է հրապարակել մետրոյի վագոնից՝ լուսանկարին կից գրելով․ «Երեւան, մետրոպոլիտեն. ամենալավ տրանսպորտային միջոցը»:  

̰
Բուխարեստում ենք՝ մասնակցելու ԱլԳ 10-ամյակին նվիրված միջխորհրդարանական կոնֆերանսին․ Արման Եղոյան

18:20 31.03.2019

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․ «Բուխարեստում ենք՝ մասնակցելու Եվրամիությունում նախագահող Ռումինիայի խորհրդարանի կողմից կազմակերպված և Արևելյան Գործընկերության 10-ամյակին նվիրված միջխորհրդարանական կոնֆերանսին։ Այցի առաջին կանգառը Բուխարեստի հայկական եկեղեցին է»,-ասված է գրառման մեջ։ https://www.facebook.com/arman.yeghoyan/posts/2429068900450271

̰
Թուրքիայի ընտրատեղամասերից մեկում կրակոցներ են հնչել. կան զոհեր

18:00 31.03.2019

Մարտի 31-ին Թուրքիայում տեղի ունեցող ընտրություններն ընտրատեղամասերից մեկում հնչած կրակոցներով են ուղեկցվել: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Մալաթիա նահանգի Փյություրգե շրջանի Բյունմեզ թաղամասի ընտրատեղամասում: Զինված բախման հետևանքով 2 մարդ է զոհվել, ևս մեկը վիրավոր է: Հաղորդվում է, որ ատրճանակից բացված կրակոցից զոհվել են Հասան Աքթաշն ու Իլյաս Աքթաշը: Տեղի […]

̰
Դիարբեքիրում ընտրողների միջև բախման հետևանքով 9 մարդ է վիրավորվել

17:40 31.03.2019

Դիարբեքիրի Չյունգյուշ շրջանում ընտրության եկած քաղաքացիների միջև վեճ ու ծեծկռտուք է սկսվել։ Քելեշևլերի թաղամասում քվեարկության շուրջ տեղի ունեցած վեճի հետևանքով 9 քաղաքացի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Ժանդարմերիայի ստորաբաժանումներն անվտանգության միջոց են ձեռնարկել։ Հիշեցնենք, որ մարտի 31-ին Թուրքիայում ընթանում են տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ։ Գերագույն ընտրական խորհրդի տվյալներով` քվեարկել կարող […]

̰
Ծննդաբերություն, տեղամասի հրկիզման փորձ, ընտրախախտումներ․ ինչպես են ընթանում ընտրություններն Ուկրաինայում

17:32 31.03.2019

Այսօր Ուկրաինայում նախագահ են ընտրում։ Երկրի ազգային ոստիկանությունում 649 հաղորդում է ստացվել ընտրական օրենսդրության խախտումների վերաբերյալ։ Դրանք վերաբերում են քվեաթերթիկները լուսանկարելուն, անօրինական քարոզչությանը և այլն։ Խախտման դեպքերից բացի, ընտրությունների ընթացքում գրանցվել են նաև ուշագրավ դեպքեր։ Կիևի ընտրատեղամասերից մեկում քվեարկելու համար եկած հղի կինը աղջիկ երեխա է լույս աշխարհ բերել ընտրատեղամասի տարածքում: Այս մասին հայտնում է […]

̰
«Ժառանգություն» կուսակցությունը վարչության նոր նախագահ կունենա. Րաֆֆի Հովհաննիսյան

16:53 31.03.2019

«Ժառանգություն» կուսակցության վարչակազմում ֆունդամենտալ փոփոխություններ են սպասվում: Այս մասին հայտարարել է կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում: «Կարծում եմ, որ վարչությունն, ըստ էության, 65-70 տոկոսով կփոխվի, և հետո, ընտրված այդ վարչությունն այսօր, այս երեկոյան, հավանաբար, իր առաջին նիստը կգումարի: Այնտեղ արդեն նախագահ, փոխնախագահ, խոսնակ և այլն` կորոշվեն»,- ասել է նա: Նրա խոսքով՝ առաջիկայում կուսակցությունում […]

̰
Դավիթ Տոնոյանը հանդիպել է Նյու Յորքի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

15:36 31.03.2019

Մարտի 29-ին, Նյու Յորքի Սուրբ Վարդան եկեղեցու սրահում, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է Նյու Յորքի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է զինված ուժերում ընթացող բարեփոխումները և իրականացվող ծրագրերը, արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում և հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող իրավիճակը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը:

̰
Ինչպե՞ս է լինում, որ Արցախի քաղաքացին կարող է Հայաստանում լինել պետական ղեկավար, իսկ Արցախի շարքային քաղաքացին չի կարող քվեարկել ՀՀ-ում․ Րաֆֆի Հովհաննիսյան

14:46 31.03.2019

Առաջարկում եմ, որ 2 տարի անց մեր մասնակցությամբ մեր խոսքով, մեր գործով արդեն ակնհայտ լինի, թե Հայաստանն ու հայ ժողովուրդն ինչպես են դիտարկում Արցախը և իր տարածքային ամբողջակաությունը՝ որպես Հայաստանի բաղկացուցիչ մա՞ս, թե՞ որպես հայկական երկրորդ պետություն, որն արժաի է Հայաստանի և միջազգային հանրության կողմից ճանաչման։ Այս մասին ասել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը […]

̰
«Ժառանգության» կնիքն ամենուր է՝ կյանքում, հասարակությունում, քաղաքացիական պայքարում․ Րաֆֆի Հովհաննիսյան

14:15 31.03.2019

«Ժառանգության» կնիքն ամենուր է՝ կյանքում, հասարակությունում, քաղաքացիական պայքարում, նույնիսկ ուրիշների խոսքի, պահվածքի  և շարժուձևի մեջ։ Այս մասին ասել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը «Ժառանգության» այսօրվա համագումարում։ Նրա խոսքով՝ մեծ գործի համար իրենց կաթիլն ուրիշների համար ծառայության ճանապարհ է հարթել, և այդտեղ է հպարտությունը, արժանապատվությունն ու բուն ժառանգությունը։ «Մենք հավաքվել ենք հերթական անգամ փաստելու, որ […]

̰
Ուկրաինայի ոստիկանությունում ընտրախախտումների վերաբերյալ 71 հաղորդում է ստացվել

13:51 31.03.2019

Ուկրաինայի ոստիկանությունն ընտրախախտումների վերաբերյալ 71 հաղորդում է ստացել։ Ամենից շատ խախտումներ գրանցվել են Դոնեցկի, Դնեպրոպետրովսկի, Խարկովի, Օդեսայի մարզերում և Կիևում։ Այս մասին հայտնում է Ազգային ոստիկանության մամուլի ծառայության ներկայացուցիչ Օլգա Ատամանովան։ Ինչպես ավելի վաղ SHANTNEWS-ը հայտնել էր, Ուկրաինայում այսօր նախագահական ընտրություններ են։ Նախագահի պաշտոնին հավակնում է ռեկորդային թվով թեկնածու՝ 39։  

̰
ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի համաժողովին

13:25 31.03.2019

Մարտի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Նյու Յորքում մասնակցել է ՄԱԿ-ի խաղաղապահության համաժողովին և հանդես եկել ելութով: Իր ելույթում ՀՀ պաշտպանության նախարարը նշել է. «Պարոն գլխավոր քարտուղար, պարոն նախագահող, Ձերդ Գերազանցություններ Այսօրվա հանդիպումը լավ հնարավորություն է ընձեռում քննարկելու այն ուղիները, որոնցով մենք կարող ենք միասին առավել զորեղ և արդյունավետ աշխատել խաղաղապահության ուղղությամբ: Համատեղ պատասխանատվության […]

̰
Մեկ տարի առաջ այս օրը Նիկոլ Փաշինյանն սկսեց իր 14-օրյա քայլարշավը

12:13 31.03.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է մեկ տարվա վաղեմության տեսանյութով։ «Ես անում եմ #ԻմՔայլը Գյումրիի Վարդանանց հրապարակից սկսում եմ 14-օրյա քայլարշավ դեպի Երևանի Ազատության հրապարակ՝ ընդդեմ Սերժի ու ՀՀԿ-ի»,-ասված է կից գրառման մեջ։

̰
Եվս մեկ անգամ անարդար պայմաններում մասնակցելու ենք ընտրություններին. Սելինա Դողան

12:08 31.03.2019

Այսօր Թուրքիայում ընտրական օր է: Շուրջ 80 միլիոն բնակչություն ունեցող երկրում անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Ընտրությունները կարևորվում են այն իմաստով, որ իբրև նախագահական համակարգով գործող երկիր, Թուրքիայում առաջին անգամ է ընտրություն անցկացվելու: Շիշլիի քաղաքապետական խորհրդի հայ թեկնածու Սելինա Դողանը SHANTNEWS.am-ին հայտնում է, որ ընտրություններին մասնակցելու են նորից անարդար պայմաններում, քանի որ կառավարությունն իր […]

̰
Թուրքիայում մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները

11:35 31.03.2019

Մարտի 31-ին՝ վաղ առավոտից Թուրքիայում մեկնարկել են տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունները։ Գերագույն ընտրական խորհրդի տվյալներով` քվեարկել կարող է Թուրքիայի 57 մլն 58 636 քաղաքացի։ Երկրով մեկ բացվել են 194 390 ընտրատեղամասեր։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ ՏԻՄ ընտրություններին մասնակցում են  հետևյալ քաղաքական ուժերը. 1. Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցություն (AKP) 2. «Գորշ գայլերի» քաղաքական թև համարվող «Ազգայնական շարժում» […]

̰
Օրբելյանն իրեն աշխատանքից ազատելու մասին հրամանը դատական կարգով վիճարկելու համար ունի երկամսյա ժամկետ․ Գևորգ Պետրոսյան

10:39 31.03.2019

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանն իր ֆեյսբուքան էջում անդրադարձել է Կոնստանտին Օրբելյանի շուրջ ստեղծված իրավիճակին։ «Օրբելյանն իրեն աշխատանքից ազատելու մասին հրամանը դատական կարգով վիճարկելու համար ունի երկամսյա ժամկետ՝ սկսած հրամանը ստանալու պահից… Շատ կարևոր է, որ բաց չթողնվի այդ ժամկետը, հակառակ դեպքում մյուս կողմի պահանջով դատարանը կկիրառի վաղեմություն, ինչն անհնարին կդարձնի աշխատանքում վերականգնվելու […]

̰
Սլովակիայի նախագահի պաշտոնում առաջին անգամ կին է ընտրվել

09:36 31.03.2019

Սլովակիան պատմության մեջ առաջին անգամ կունենա կին նախագահ։ Մարտի 30-ին կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում 45-ամյա փաստաբան և էկոակտիվիստ Զուզանա Չապուտովան կարողացել է ստանալ ընտրողների ձայների 58 տոկոսը։ Այս մասին հայտնում է տեղի Dennik N պարբերականը։ Ընտրական առաջին փուլն անցկացվել էր մարտի 16-ին։ Գործող նախագահ Անդրեյ Կիսկան ընտրություններին չի մասնակցել։ Չապուտովային հաջորդել է Եվրահանձնաժողովի ղեկավարի […]

̰
Ուկրաինայում այսօր նախագահ են ընտրում

09:22 31.03.2019

Ուկրաինայում այսօր նախագահական ընտրություններ են։ Տեղի ժամանակով ժամը 8․00-ին երկրով մեկ տեղակայված մոտ 30 հազար ընտրատեղամասերը բացվել են։ Քվեարկությունը կավարտվի 20․00-ին։ Քվեարկություն է կազմակերպված նաև 72 երկրներում։ Ընտրելու իրավունք ունի Ուկրաինայի 29 մլն բնակիչ։ Ընտրությունների ընթացքի կհետևեն 2000 դիտորդներ։ Նախագահի պաշտոնին հավակնում է ռեկորդային թվով թեկնածու՝ 39։ Քվեաթերթիկի երկարությունը նույնպես ռեկորդային է՝ 80 սմ։ Ըստ […]

̰
Հալեպի Մայր եկեղեցու վերաօծումը պատերազմից հետո հայության վերածնունդն է խորհրդանշում. Ժիրայր Ռեիսյան

23:53 30.03.2019

Սիրիայում շուքով վերաօծվել է Հալեպի Սրբոց Քառասնից Մանկանց պատմական եկեղեցին: Արարողությունը կատարել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն: Հինգ հարյուր տարվա պատմություն ունեցող այս եկեղեցին Սիրիայի պատերազմի ընթացքում ահաբեկիչների թիրախ էր դարձել, ինչի պատճառով էլ չէր գործում։ Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը SHANTNEWS.am-ին ասում է, որ եկեղեցու վերանորոգումն ու վերաօծումն իր մեջ համայնքի […]

̰
Ձերբակալված փոխնախարարի անունը հայտնի է

20:34 30.03.2019

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ հայտնելով, որ բերման է ենթարկվել իր տեղակալ Արսեն Դավթյանը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Այս պահին Հայաստանում չեմ և քիչ առաջ տեղեկացա, որ ԱԱԾ-ն իրականացրել է օպերատիվ հետախուզական միջոցառում, ինչից հետո բերման է ենթարկել իմ տեղակալ Արսեն Դավթյանին։ Այլ մանրամասների այս պահին չեմ տիրապետում։ Կարծում […]

̰
BACK_TO_TOP