TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.46
  • RUBLE
    4.89
  • 453.47
WEATHER
+25.09 oC

Գլխավոր

Ուկրաինայում այսօր նախագահ են ընտրում

09:22 31.03.2019

Ուկրաինայում այսօր նախագահական ընտրություններ են։ Տեղի ժամանակով ժամը 8․00-ին երկրով մեկ տեղակայված մոտ 30 հազար ընտրատեղամասերը բացվել են։ Քվեարկությունը կավարտվի 20․00-ին։ Քվեարկություն է կազմակերպված նաև 72 երկրներում։ Ընտրելու իրավունք ունի Ուկրաինայի 29 մլն բնակիչ։ Ընտրությունների ընթացքի կհետևեն 2000 դիտորդներ։ Նախագահի պաշտոնին հավակնում է ռեկորդային թվով թեկնածու՝ 39։ Քվեաթերթիկի երկարությունը նույնպես ռեկորդային է՝ 80 սմ։ Ըստ […]

̰
Հալեպի Մայր եկեղեցու վերաօծումը պատերազմից հետո հայության վերածնունդն է խորհրդանշում. Ժիրայր Ռեիսյան

23:53 30.03.2019

Սիրիայում շուքով վերաօծվել է Հալեպի Սրբոց Քառասնից Մանկանց պատմական եկեղեցին: Արարողությունը կատարել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն: Հինգ հարյուր տարվա պատմություն ունեցող այս եկեղեցին Սիրիայի պատերազմի ընթացքում ահաբեկիչների թիրախ էր դարձել, ինչի պատճառով էլ չէր գործում։ Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը SHANTNEWS.am-ին ասում է, որ եկեղեցու վերանորոգումն ու վերաօծումն իր մեջ համայնքի […]

̰
Ձերբակալված փոխնախարարի անունը հայտնի է

20:34 30.03.2019

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ հայտնելով, որ բերման է ենթարկվել իր տեղակալ Արսեն Դավթյանը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Այս պահին Հայաստանում չեմ և քիչ առաջ տեղեկացա, որ ԱԱԾ-ն իրականացրել է օպերատիվ հետախուզական միջոցառում, ինչից հետո բերման է ենթարկել իմ տեղակալ Արսեն Դավթյանին։ Այլ մանրամասների այս պահին չեմ տիրապետում։ Կարծում […]

̰
Ահաբեկիչները հարձակվել են Աֆղանստանի փոխնախագահի ավտոշարասյան վրա․ կա զոհ

20:15 30.03.2019

«Թալիբան» ահաբեկչական շարժման զինյալները հարձակվել են Աֆղանստանի առաջին փոխնախագահ Աբդուլ Ռաշիդ Դուսթումի ավտոշարասյան վրա։ Այս մասին հայտնում է Tolo News-ը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ ահաբեկիչները հարձակվել են Դուսթումի ավտոշարասյան վրա, երբ այն շարժվելիս է եղել Բալխ նահանգից Ջաուզջան։ Ինչպես նշվում է, փոխնախագահի թիկնապահներից մեկը զոհվել է, ևս երկուսը վնասվածքներ են ստացել։ Աֆղանստանի փոխնախագահը չի տուժել։ Հիշեցնենք, որ […]

̰
ՊՆ-ն պատվիրել է հայկական զրահաթիթեղի առաջին խմբաքանակը

19:51 30.03.2019

Հայկական ընկերություններից մեկը պաշտպանության նախարարությունից պատվեր է ստացել՝ բանակին մատակարարել իր նախագծած ու պատրաստած զրահաթիթեղների առաջին խմբաքանակը՝ զինծառայողների զրահաճկոնների մեջ տեղադրելու համար։ Ընկերության տնօրենը SHANTNEWS.am-ի հետ զրույցում ներկայացրեց իրենց ընկերության արտադրանքի առավելությունները՝ ներկայում օգտագործվող զրահաթիթեղների համեմատությամբ։  

̰
Հայկական ընկերությունը ընդլայնել է ռազմական ԱԹՍ-ների իր շարքը

19:44 30.03.2019

Հայկական ընկերությունը ընդլայնում է ռազմական անօդաչու թռչող սարքերի իր տեսականին։ Նախորդ ցուցահանդեսներում ներկայացրած 3-4 տեսակին ընկերության մասնագետները ավելացրել են ևս մի քանիսը, որոնք էլ ցուցադրեցին զինված ուժերի հրամանատարական կազմին։ Այդ ցանկի մեջ կան հետևյալ տեսակները, հետախուզական (2-3 տեսակ), հետախուզական-հարվածային, հարվածային, մահապարտ (կամիկաձե), մահապարտ-հակատանկային։ SHANTNEWS.am-ի հետ զրույցում ընկերության տնօրեն Դավիթ Գալոյանը պարզաբանեց, որ իրենք հիմա փորձարկումների […]

̰
Բողոքի ակցիա Օպերայի և բալետի ազգային թատրոնում

19:32 30.03.2019

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գոևոգ Գորիգիսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, որն արվել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում. «Բողոքի ակցիա բեմում։ Օպերայի և բալետի ազգային թատրոնի անձնակազմը պատրաստվում է նամակով դիմել կառավարությանը։ Հ.Գ. Նույնիսկ մշակութային երեկոն չի ստացվում ապաքաղաքական անցկացնել։ Բարեբախտաբար ներկայացնումը կայացավ»,- գրել է Գորգիսյանը: Հիշեցնենք, […]

̰
Հայրենադարձության հետ կապված մաքսային կարգավորումները փոփոխության փուլում են. Ռուստամ Բադասյան

19:30 30.03.2019

Մաքսային կարգավորման գործող օրենքի 249-րդ հոդվածով նշվում է, որ մշտական բնակության հաստատության գալու համար անհրաժեշտ է, որ տվյալ անձը նախորդող 5 տարիների ընթացքում մշտապես բնակված չլինի ՀՀ-ում: Ինչպես տեղեկացնում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեից, այս մասին հայտնել է ՊԵԿ նախագահի տեղակալ Ռուստամ Բադասյանը: Միևնույն ժամանակ, նա նաև ասել է, որ նշված 5 տարիների ընթացքում անհրաժեշտ […]

̰
«Մոլորակի ժամ»-ին այսօր կմիանա նաև Հայաստանը

19:26 30.03.2019

Այսօր աշխարհի տարբեր անկյուններում Երկիր մոլորակի բնակիչները և տարբեր կազմակերպությունները կոչ են անում մեկ ժամով անջատել էլեկտրականությունը: Այս կերպ նրանք փորձում են ուշադրություն հրավիրել էկոլոգիական խնդիրների վրա: Բնապահպանական այս ուշագրավ միջոցառումը ամենամյա է և կրում է «Մոլորակի ժամ» անվանումը: Հայաստանը նույնպես մասնակցում է այս նախաձեռնությանը: Այսօր` ժամը 20:30-21:30-ը, կանջատվեն Երևանի հիմնական փողոցների և շենքերի արտաքին […]

̰
Ադրբեջանում իմ նկատմամբ նոր քրեական գործեր են հարուցվել. Ալեքսանդր Լապշին

19:09 30.03.2019

ՌԴ և Իսրայելցի հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը Հայաստանում է: Նա ընտանիքի հետ ճանապարհորդում է ՀՀ քաղաքներով: SHANTNEWS.am-ը հայտնի բլոգերին հանդիպել է Գյումրիում, որտեղ նա անցկացրել է հայաստանյան արձակուրդների 4 օրը: Հիշեցնենք` Լապշինը 2017 թվականին Ադրբեջանում 7-ամսով կալանավորվել էր այն բանի, համար, որ այցելել էր Արցախ և քննադատել Ադրբեջանի իշխանություններին: Լապշինը SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել […]

̰
Հայկական մարտական ռոբոտը փորձարկումների փուլում է

18:53 30.03.2019

Հայաստանում մշակված ու առաջին անգամ մի քանի ամիս առաջ ներկայացված ցամաքային հեռակառավարվող ռազմական ռոբոտը կատարելագործվել է այս ամիսների ընթացքում։ Զինված ուժերի հրամանատարական կազմի ներկայացված տարբերակն արդեն իր վրա ամրացված զենքով փորձարկումներ է անցել ու կատարելագործվել ՊՆ դիտողությունների հիման վրա։ SHANTNEWS.am-ի հետ զրույցում սարքը մշակող մասնագետը պատմեց՝ ինչ արդյունքներ է գրանցել իրենց սարքը փորձարկումների ժամանակ։ Հիշեցնենք, […]

̰
Ինչպես կարելի է իրավիճակը չզգալ ու ուղղակի հրաման տալ. Հակոբ Ղազանչյանը՝ Օրբելյանի ազատման մասին

18:51 30.03.2019

Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանին զարմացրել է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կոնստանտին Օրբելյանի պաշտոնանկության լուրը: Մարտի 30-ին հրավիրված քննարկման ժամանակ Ղազանչյանը խոսեց Օրբելյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի մեկնաբանությունից, թե Օրբելյանը գրական հայերենին չի տիրապետում, նշանակվել է օրենքի խախտումով: «Ինչպե՞ս կարելի է իրավիճակը չզգալ, չտիրապետել իրավիճակին, […]

̰
Կան շատ մարդիկ, որ ցանկանում են վերադառնալ, գործարաններ բացել. Ավստրիայի Հայ դատի հանձնախմբի անդամ

18:40 30.03.2019

Ավստրիայի հայ համայնքի ներկայացուցիչները տպավորված են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմամբ: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Ավստրիայի Հայ դատի հանձնախմբի անդամ, բժիշկ Վրեժ Սահակյանը նշել է, որ հանդիպման ժամանակ հայ համայնքից շատերը ՀՀ վարչապետին հայտնել են, որ Հայաստանում բիզնես-գործունեություն սկսելու ցանկություն ունեն: Սահակյանը նաև խոսել է Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման և ԼՂ հարցով բանակցությունների արդյունքների վերաբերյալ: […]

̰
Հանրապետությունում կան մի շարք փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

18:34 30.03.2019

Հայաստանի տարածքում մարտի 30-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը փակ է: Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Քաջարան-Գորիս, Կոտայքի մարզի Հրազդանի տարածաշրջանի, Տավուշի և Լոռու մարզերի ավտոճանապարհները և Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածը: Լանջիկ-Մաստարա, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի միջհամայնքային և Շիրակի մարզի Ամասիայի և Աշոցքի […]

̰
Գյումրու թիվ 27 միջնակարգ դպրոցի տնօրենը կալանավորվել է

18:31 30.03.2019

Շիրակի մարզի դատախազությունից ուղարկված «Գյումրու թիվ 27 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի դիմումի հիման վրա Շիրակի մարզային քննչական վարչությունում նախապատրաստված նյութերով փաստաակն տվյալներ են ձեռք բերվել  դպրոցում մի քանի առարկաների՝  ֆիզիկա, հայոց լեզու, քիմիա և ֆիզկուլտուրա, չդաասավանդման, սակայն համապատասխան ուսուցիչների կողմից  աշխատավարձ ստանալու վերաբերյալ: Ինչպես հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրայինկապերի բաժնից, դեպքի առթիվ 2019 թվականի փետրվարի […]

̰
Ձմեռվա վերադարձը. գարնանը սպասող մարդկանց ակնկալիքները ձյան առատ տեղումներից

18:20 30.03.2019

Հանրապետության գրեթե բոլոր համայնքներում առատ ձյուն է տեղում: Թե ինչ խնդիրներ է ստեղծել գարնանը պատրաստված մարզերի բնակիչների համար «փոշմանած-հետ եկած» ձմեռը, փորձել են պարզել SHANTNEWS.am-ի թղթակիցները: Մանրամասները` տեսանյութում:

̰
Առողջապահության փոխնախարարներից մեկը ձերբակալվել է

18:16 30.03.2019

Քիչ առաջ ԱԱԾ-ն ձերբակալել է առողջապահության փոխնախարարներից մեկին։ Այս մասին հաղորդում է «Փաստինֆո»-ն: Ձերբակալությունը տեղի է ունեցել կաշառքը վերցնելու պահին։ Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում:

̰
Վթարվել է «Արզնի 2-Երևան» ջրատարը. Երևանի որոշ հատվածներ ջրազրկվել են

18:04 30.03.2019

«Վեոլիա ջուր» ընկերության կենտրոնական կարգավարական ծառայությունում մարտի 30-ին առավոտյան ժամը 7.30-8.00-ին գրանցվել է ճնշման կտրուկ անկում «Արզնի 2 – Երեւան» 800 մմ տրամագծով մայրուղային ջրատարի վրա: Մայրաքաղաքի մուտքին տեղադրված էլեկտրոնային հոսքաչափը ցույց է տվել վայրկյանում շուրջ 130 լիտր ջրի կորուստ: Ընկերության հանրային կապերի ծառայությունից հայտնում են` պարզ է դարձել, որ վթար է տեղի ունեցել, այն […]

̰
Ես սիրում եմ Հայաստանը. Օրբելյանը հուզվել է և շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի համար

17:59 30.03.2019

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցներն այսօր պահանջ են ներկայացրել: Նրանք նախ` ցանկանում են թատրոնի տնօրենի և գեղարվեստական ղեկավարի պաշտոնում կրկին տեսնել Կոնստանտին Օրբելյանին, բացի այդ պահանջում են մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հրաժարականը: Քննարկման ավարտին խոսել է ինքը՝ Կոնստանտին Օրբելյանը: Նա հուզվել է և ասել. «Ցանկանում եմ արտաբերել փոքրիկ […]

̰
Հարվարդի համալսարանը Հայոց ցեղասպանության մասին գիրք լույս կընծայի

17:54 30.03.2019

Հարվարդի համալսարանի նոր գիրքը՝ «Երեսուն տարվա ցեղասպանություն. Թուրքիայի քրիստոնեական փոքրամասնությունների ոչնչացումը, 1894-1924թթ.» լույս կտեսնի ապրիլին: Հեղինակներն են ցեղասպանության խնդրով զբաղվող երկու իսրայելցի մասնագետներ՝ Բեննի Մորիսը և Դրոր Զեվին: Գիրքը հիշեցնում է, որ Օսմանյան կայրությունում փոքրամասնությունների բնաջնջումը շարունակվել է երեսուն տարի, և Անատոլիայում բռնությունների ալիքը երեք փուլ է ունեցել: Հեղինակների համոզմամբ` երեք փուլերն էլ ծառայել են […]

̰
Իրավական ու քաղաքական կատեգորիան այն է, որպեսզի Ստեփանակերտը մասնակցի բանակցային գործընթացի բոլոր փուլերին. Արցախի արձագանքը Փաշինյան-Ալիև հանդիպմանը

17:47 30.03.2019

Արցախը ևս դրական է գնահատել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը Ավստրիայում: Երկխոսությունը ռազմական գործողություններից խուսափելու այլընտրանքն է: Այս մասին ասել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ-տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը: «Մենք ողջունել ենք ցանկացած այդպիսի հանդիպում, որովհետև այն համարում ենք առանցքային բաղադրամաս Կովկասյան տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման, ինչպես նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային […]

̰
Օպերայի թատրոնի աշխատակիցները խոստացել են գործադուլ անել, եթե իրենց պահանջները չկատարվեն

17:39 30.03.2019

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցներն այսօր հավաքվել են՝ քննարկելու թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի աշխատանքից ազատման հետ կապված իրավիճակը, մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հետ կայացած երեկվա հանդիպումը: Հանդիպում-քննարկմանը ներկա են նաև մշակութային այլ գործիչներ: Թատրոնի արտիստների այս հավաքը պետք է լիներ դրսում, սակայն եղանակային պայմանների պատճառով […]

̰
Ուկրաինայի նախագահական ընտրապայքարի ֆավորիտները, քարոզարշավն ու խոստումները

17:31 30.03.2019

Ուկրաինայում վաղը նախագահ կընտրեն: Այս երկրում սա արդեն  7-րդ նախագահական ընտրություններն են: Երկրի ղեկավարի պաշտոնին հավակնում է միանգամից 39 թեկնածու: Այս թիվը ռեկորդային է Ուկրաինայի համար:  Մոտ 3 ամիս տևած թեժ ու սկանդալային քարոզարշավից հետո այսօր երկում «լռության օր» է: SHANTNEWS.am-ը որոշել է խախտել լռությունը և ներկայացնել նախագահի թեկնածուներին և քարոզարշավի ամենաուշագրավ դրվագները: Քարոզարշավի սկզբում ընտրապայքարին […]

̰
Ի՞նչ նոր ռազմական տեխնիկա է Ադրբեջանը գնել Բելառուսից

17:20 30.03.2019

Ադրբեջանում մարտի կեսերին անցկացված զորավարժությունների ընթացքում կիրառվել են բելառուսական «ԱԳԱՏ-կառավարման համակարգեր» ընկերության արտադրած «Լեկտոր» հրետանային կրակի կառավարման համակարգեր։ Ըստ ադրբեջանական մասնագիտացված կայքերից մեկի տարածած տեղեկության` Ադրբեջանը Բելառուսից այս համակարգերը գնել է այս տարվա փետրվարին Աբու Դաբիում կայացած IDEX-2019 ցուցահանդեսից հետո։ Աղբյուրը ներկայացրել է մի քանի կադր զորավարժության ընթացքից, որտեղ երևում են բելառուսական համակարգերը: SHANTNEWS.am-ի տաղավարում […]

̰
Հայաստանում արտադրված հրազենը մատակարարվել է բանակին

17:09 30.03.2019

Հայաստանում ընկերություններից մեկը արտադրել ու բանակին է վաճառել տեղական հրաձգային զենքեր՝ դիպուկահար ու ավտոմատ հրացաններ։ Բարձրագույն սպայակազմի համար իրականացված ցուցադրության ժամանակ ընկերության մասնագետը ներկայացրեց իրենց մշակած զինատեսակները։

̰
Օպերայի աշխատակազմը քննարկում է Օրբելյանի պաշտոնանկության հետ կապված իրավիճակը

17:03 30.03.2019

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցներն այսօր հավաքվել են՝ քննարկելու թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի աշխատանքից ազատման հետ կապված իրավիճակը, մշակույթի նախարարի պարտականություններն իրականացնող Նազենի Ղարիբյանի հետ երեկ կայացած հանդիպումը և եզրահանգման գալ: Հանդիպում-քննարկմանը, թատրոնի աշխատակիցներից բացի, ներկա են նաև հրավիրյալ այլ մշակութային գործիչներ, այդ թվում` Հակոբ Ղազանչյանը, Մնջախաղի […]

̰
Ահաբեկչական սպառնալիքի բացահայտման տեսանկյունից Հայաստանում իրադրությունը լիովին վերահսկվում է. ԱԱԾ արձագանքը ռուս պաշտոնյային

16:53 30.03.2019

Ահաբեկչության դեմ պայքարը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության գործունեության գերակա ուղղություններից է: Այս ոլորտում ՀՀ ԱԱԾ համապատասխան ստորաբաժանումների շուրջօրյա ռեժիմով աշխատանքը նպատակաուղղված է ցանկացած ահաբեկչական բնույթի սպառնալիքի ներուժ ունեցող երևույթների ժամանակին բացահայտմանն ու կանխարգելմանը: Այս առումով իրադրությունը Հայաստանի Հանրապետությունում լիովին վերահսկվում է: Այս մասին «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան ասացին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից՝ […]

̰
Ոստիկանությունը ձերբակալել է հեռախոսներ գողացող հանցավոր խմբի անդամների

16:34 30.03.2019

Մարտի 27-ին ոստիկանության ծառայողների պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ հանցավոր խումբ ձերբակալվեց, ովքեր բջջային օպերատորներից մեկի Գորիսի մասնաճուղից 18 բջջային հեռախոս էին հափշտակել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության եւ լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը: Կասկածյալները խոստովանել են, որ նույն եղանակով գողություններ են կատարել Հանրապետության տարբեր քաղաքներում` նույն բջջային օպերատորի […]

̰
Արցախի խորհրդարանում ընդունել են ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամներին

15:50 30.03.2019

Մարտի 30-ին Ազգային ժողովում ընդունել են աշխատանքային այցով Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության խորհրդարանի՝ «Իմ քայլը» խմբակցության անդամներին: Ողջունելով ներկաներին՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդգծել է Հայաստանի Հանրապետության խորհրդարանի հետ կապերի ռանձնահատկությունը՝ միջխորհրդարանական հանձնաժողովի քաղաքական ուժերի ոլորտային հանձնաժողովների մակարդակով: Խորհրդարանի ղեկավարը համոզմունք է հայտնել նման այցերը լրացուցիչ խթան են  որհրդարանականհարաբերությունների ձևաչափում շփումներն ամրապնդելու […]

̰
Դավիթ Տոնոյանը Հունաստանի և Կիպրոսի պաշտպանության նախարարների հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգային իրավիճակը

15:38 30.03.2019

Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի միջև եռակողմ պաշտպանական համագործակցության շրջանակներում մարտի 29-ի երեկոյան ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Էվանգելոս Ապոստոլակիսի և Կիպրոսի պաշտպանության նախարար Սավաս Անգելիդիսի հետ։ Հանդիպման ընթացքում երեք պետությունների պաշտպանության նախարարները քննարկել են նախօրոք ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, տարածաշրջանային անվտանգային իրավիճակը, ռազմաքաղաքական հնարավոր զարգացումները և առաջիկա համատեղ ծրագրերը։  Պայմանավորվածություններ են ձեռք բերվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միշարք ոլորտներում առավել սերտ համագործակցելու ուղղությամբ։ ՀՀ պաշտպանության նախարարը գործընկերներին ներկայացրել է Սիրիայում ՀՀ մարդասիրական առաքելության որոշ մանրամասներ։ 

̰
BACK_TO_TOP