TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.46
  • RUBLE
    4.89
  • 453.47
WEATHER
+23.09 oC

Գլխավոր

«Նախագահական համերգաշար» և Պատվո պահակախմբի հանդիսավոր հերթափոխ՝ ՀՀ նախագահի նստավայրում

15:26 30.03.2019

Նախագահական նստավայրը հանրությանն ավելի մոտ ու հասանելի դարձնելու նպատակով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմը ծրագրում է մշակութային տարբեր միջոցառումներ անցկացնել նստավայրի դահլիճներում, այդ թվում՝ համերգներ, ցուցահանդեսներ, շնորհանդեսներ: Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից: Այդ շրջանակում ապրիլի 3-ին նախագահական նստավայրում մեծանուն դաշնակահար Սվետլանա Նավասարդյանի մենահամերգով կմեկնարկի «Նախագահական համերգաշարը»: Սա միակ նորամուծությունը չէ, որը նախատեսվում է իրականացնել […]

̰
Մերուժան Հակոբյանն ազատվել է ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից

15:21 30.03.2019

Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց, որ այսօր՝ մարտի 30-ին, ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հրամաններ է ստորագրել, որոնց համաձայն` Վալերիյ Օսիպյանի հրամանով ոստիկանության գնդապետ Մերուժան Հակոբյանն ազատվել է ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։ Վ. Օսիպյանի մեկ այլ հրամանագրով` ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավար է նշանակվել ոստիկանության գնդապետ […]

̰
Սևանա լճից ապօրինի ձկնորսություն կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ. պայքարն ուժեղացվում է

15:00 30.03.2019

Խստացվել է պայքարը ապօրինի ձկնորսության դեմ: Այդ շրջանակներում Գեղարունիքի մարզում ակտիվացել են հսկողական, կանխարգելիչ և օպերատիվ- հետախուզական աշխատանքները, որոնցով արդեն իսկ որոշակի արդյունքներ են արձանագրվում։ Մասնավորապես, 2019 թվականի մարտի 14-ին ՀՀ ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների և բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների հետ համատեղ ծառայություն իրականացնելու ընթացքում Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղի լճափնյա […]

̰
Անցնող շաբաթ հակառակորդը հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է ավելի քան 1000 կրակոց

14:55 30.03.2019

Մարտի 24-ից 30-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 170 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով ավելի քան 1000 կրակոց: Այս մասին հայտնում են Արցախի ՊԲ-ից: ՊԲ-ի առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնային գծի բոլոր ուղղություններում` շարունակելով իրականացնել արդյունավետ մարտական հերթապահություն:  

̰
Ալիև-Փաշինյան բանակցությունների ընթացքն ու արդյունքները

14:40 30.03.2019

Մարտի 29-ին Վիեննայում կայացած Փաշինյան-Ալիև հանդիպման ընթացքն ու արդյունքներն ամփոփել է ՏԱՍՍ-ը: Նշենք, որ այս լրատվական գործակալության թղթակիցը լուսաբանում էր Վիեննայում անցկացվող հանդիպումը: Ալիևն ու Փաշինյանը Վիեննայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվեցին շարունակել ուղիղ երկխոսությունը. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների խոսքով՝ կողմերի բանակցություններն անցել են կառուցողական մթնոլորտում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը […]

̰
Մենք Երևանից ավելի շուտ հասանք, քան դուք Վանաձորից. նախարարի թելադրության տեքստերն ուշացել էին

14:24 30.03.2019

Լեզվի պետական կոմիտեի և «Զանգակ» հրատարակչության աջակցությամբ անցկացվող «Թելադրություն» նախագծի շրջանակներում ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր թելադրություն է կարդում Լոռու Ամրակից գյուղում. «Եկել ենք մի դպրոց, որտեղ շատ գեղեցիկ գրադարան կա, այստեղ հավաքվել են համաքաղաքացիները և մասնակցում են հետաքրքիր միջոցառմանը: Եղանակային պայմանները լավը չեն, մեր գործընկերները շուտով տեքստը կբերեն: Մենք Երևանից եկել, հասել ենք, […]

̰
Զինծառայողին մեղադրանք է առաջադրվել երկու անձանց նկատմամբ սպանության փորձ կատարելու համար

14:10 30.03.2019

2019թ. մարտի 26-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, N զորամասի նախկին զինավանի տարածքում, պարտադիր ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտ Արա Գեորգիի Առաքելյանի՝ մահացու և կրտսեր սերժանտ Անդրանիկ Կոմիտասի Կոչկանյանի՝ ձախ դաստակի շրջանի հրազենային վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ա.Գ-ին մեղադրանք է առաջադրվել՝ […]

̰
Միջազգային հանրությունը շարունակում է հաստատել աջակցությունը ՀՀ իշխանության քայլերին. Վլադիմիր Կարապետյան

14:06 30.03.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությունը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքների մասին՝ կից հետևյալ գրառմամբ. «Միջազգային հանրությունը շարունակում է հավաստիացնել իր աջակցությունը Հայաստանի իշխանության քայլերին ու նախաձեռնություններին: Ահա և ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հայտարարությունը, որով նա ողջունում է այս անգամ էլ Ադրբեջանի նախագահի հետ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի […]

̰
Գյումրեցի 10-ամյա տղայի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

14:05 30.03.2019

ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ 10-ամյա տղա երեխայի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2019 թվականի մարտի 29-ին`ժամը 17:30-ին, «Գյումրու շտապ բժշկական օգնության կայան» ՓԲԸ-ից ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Գյումրի քաղաքի տնակներից մեկում հանկարծամահ է եղել տղա երեխա՝ ծնված 01.05.2008 թվականին: Անմիջապես […]

̰
Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը քննարկել են Վիեննայում կայացած հանդիպման արդյունքները

14:00 30.03.2019

Այսօր տեղի է ունեցել հեռախոսազրույց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի միջև: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի վարչապետ Ն. Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևի միջև մարտի 29-ին Վիեննայում կայացած հանդիպման արդյունքները: Անդրադարձ է եղել նաև մարտի 12-ին Ստեփանակերտում կայացած Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստի ընթացքում ձևավորված օրակարգի հետագա իրականացման […]

̰
«Ամո´թ». Ջանլուկա Մարչիանոն` Կոնստանտին Օրբելյանին աշխատանքից ազատելու մասին

13:54 30.03.2019

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի նախկին գլխավոր հրավիրյալ դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել` կապված Ազգային օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կոնստանտին Օրբելյանին պաշտոնից հեռացնելու հետ: «Կարդացել եմ, որ մաեստրո Կոնստանտին Օրբելյանը, ով ամբողջապես վերակենդանացնում է հայկական օպերան, ազատվել է տնօրենի աշխատանքից: Ես իսկապես հույս ունեմ, որ Մշակույթի նախարարությունը […]

̰
Տոնոյանն ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալին պատմել է Սիրիայում իրականացվող մարդասիրական առաքելության մանրամասները

13:42 30.03.2019

ԱՄՆ այցի ընթացքում մարտի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Դեյվիդ Հեյլի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային անվտանգության ապահովմանն ու խաղաղապահությանը, ինչպես նաև տարածաշրջանային իրադրությանը վերաբերվող հարցեր: Անդրադառնալով միջազգային խաղաղարար առաքելություններին հայ խաղաղապահների մասնակցությանը, Դավիթ Տոնոյանը կարևորել է ԱՄՆ Գլոբալ խաղաղապահությանն ուղված գործողությունների նախաձեռնության (GPOI) ծրագրի […]

̰
Պարզվել է Էջմիածնում տարածված տհաճ հոտի պատճառը

13:27 30.03.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք` երեկ կեսգիշերի սահմաններում Էջմիածին քաղաքում տհաճ հոտ էր տարածվել, որի ծագումը  բնակիչների համար անհասկանալի էր: Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը կոչ էր արել քաղաքացիներին խուճապի չմատնվել։ «Այս պահին քաղաքում, հատկապես դրա որոշ հատվածներում տարածվել է անհրապույր և առաջին հայացքից քիմիական ծագում կամ բնույթ ունեցող բուրմունք, որը խուճապ է առաջացրել բնակիչների շրջանում: […]

̰
«Տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձևաչափ չի լինելու. Դավիթ Տոնոյանի հայտարարությունը Նյու Յորքում

13:12 30.03.2019

«Ես` որպես պաշտպանության նախարար, ասում եմ՝ «տարածքներ՝ խաղաղության դիմաց»  ձևաչափը վերաձևակերպել եմ, մենք հակառակն ենք անելու՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց»,- հայտարարել  է պաշտպանության  նախարար Դավիթ Տոնոյանը Նյու Յորքում` հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը։ «Ոչ մի բան չի զիջվելու, հնարավոր են կոմպրոմիսներ, բայց Հայաստանն ավելացնելու է գրոհային ստորաբաժանումները, մենք անընդհատ պաշտպանական վիճակից ձերբազատվելու ենք և […]

̰
Գագիկ Սուրենյանի կանխատեսումներն իրականացել են. մարտի ձմեռային կադրերը Հայաստանի տարբեր շրջաններից

13:06 30.03.2019

ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը օրեր առաջ իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել և տեղեկացրել, որ մարտի 29-30-ը Շիրակում, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռնային գոտիներում, Սյունիքի և Արցախի նախալեռներում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում` բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Մարտի 31-ին ցիկլոնի ուժը կթուլանա, սակայն տեղումները կշարունակվեն։ Օդի ջերմաստիճանը […]

̰
Արամ Ա կաթողիկոսի ձեռամբ վերաօծվել է Հալեպի Սուրբ Քառասուն Մանկանց եկեղեցին

12:59 30.03.2019

Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի ձեռամբ Հալեպում այսօր վերաօծվել է Սուրբ Քառասուն Մանկանց եկեղեցին: Այս մասին տեղեկացնում է Cilicia TV-ն: Ավելի վաղ հայտնել էինք` Արամ Ա կաթողիկոսը կմեկնի Հալեպ` վերաօծելու Սրբոց Քառասնից Մանկանց եկեղեցին:

̰
Եթե համանախագահները չցանկանային, որ Արցախը վերադառնա բանակցային սեղան, կոշտ կարտահայտվեին. Շիրինյան

12:42 30.03.2019

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է Փաշինյան-Ալիև հանդիպման մասին: «Համանախագահների հայտարարությունն անոորոշ էր, բայց, ըստ երևույթին, հաստատեցին հայկական կողմի դիրքորոշումը: Եթե համանախագահները չցանկանային, որ Արցախը վերադառնա բանակցային սեղան, կոշտ կարտահայտվեին: Ադրբեջանը թավշյա հեղափոխությունից հետո Արցախի հարցում փակուղային իրավիճակում է հայտնվել: Ինքնորոշման իրավունքի հարց է բարձրացել, ինչն Ադրբեջանին ձեռնտու չէ: Որոնում են ելք, […]

̰
Արամ Ա. Կաթողիկոսը ժամանել է Հալէպ

12:30 30.03.2019

29 Մարտ 2019-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս հանդիպում ունեցաւ Բերիոյ Հայոց Թեմի Երեսփոխանական Ժողովին, Ազգային Վարչութեան եւ Կրօնական Ժողովին հետ եւ իր հայրապետական թելադրութիւնը կատարեց եւ կոչ ուղղեց՝ Հալէպի, Դամասկոսի, Ճէզիրէի, Տէր Զօրի, Քէսապի, Եագուպիէի, Լաթաքիոյ, Թարթուսի եւ այլ շրջաններու մէջ հաստատուած հայ գաղութները ներառելու վերակազմակերպումի աշխատանքներու մէջ:

̰
Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար, հանրապետությունում կան մի շարք փակ ավտոճանապարհներ

12:28 30.03.2019

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 30-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը փակ է: Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար: Դժվարանցանելի են  Սոթք–Քարվաճառ, Աշոցք–Ամասիա, Քաջարան–Գորիս, Կոտայքի մարզի Հրազդանի տարածաշրջանի, Տավուշի և Լոռու մարզերի ավտոճանապարհները և «Մեղրու սար» կոչվող հատվածը: Լանջիկ-Մաստարա, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի միջհամայնքային և Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց: Լոռու, Կոտայքի, Տավուշի, Շիրակի մարզերում, Սյունիքի մարզի Գորիս, Գեղարքունիքի մարզի Սևան, Ճամբարակ, Վայոց ձորի մարզի […]

̰
Ապրիլի 1-ից «Զվարթնոց» օդանավակայանում թռիչքներ կիրականացվեն ժ. 21:00-ից մինչև առավոտյան ժ. 09:00-ը

12:20 30.03.2019

«Զվարթնոց» օդանավակայանի տեղեկատվական բաժնից հայտնում են, որ օդանավակայանը 12 մլն ԱՄՆ դոլար կներդնի վազքուղու վերանորոգման համար: ««Զվարթնոց» օդանավակայանը պատրաստվում է խոշոր ներդրում իրականացնել և վերանորոգել օդանավակայանի վազքուղին` այն համապատասխանեցնելով միջազգային լավագույն ստանդարտներին:  Օդանավակայանի վազքուղին ունի 3850մ երկարություն և 56մ լայնություն: Այն կառուցվել է դեռևս 1963 թվականին և մինչ օրս մի քանի անգամ նորոգվել և  ուժեղացվել […]

̰
ՃՏՊ Երևան-Ապարան ավտոճանապարհին, կա տուժած

12:09 30.03.2019

Մարտի 30-ին, ժամը 10:33-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Ապարան ավտոճանապարհին՝ Արագածոտնի մարզի Քուչակ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Ապարան-Երևան հատվածի 10-րդ կմ-ին «ԳԱԶել» մակնիշի (վարորդ՝ Մ.Վ., ծնված 1962 թ.) ավտոմեքենան […]

̰
Միխայիլ Սաակաշվիլին բացատրել է, թե ինչու էր ծամել փողկապն ուղիղ եթերում

12:00 30.03.2019

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին Гордон պարբերականին տված հարցազրույցւմ բացատրել է, թե ինչու էր Հարավային Օսիայի կոնֆլիկտի հետ կապված 2008թ. հեռուստատեսային ուղիղ եթերի ժամանակ ծամել փողկապը: «Դե, ես չգիտեի, որ ուղիղ եթերում եմ: Իսկ երբ մարդը մենակ է մնում ինքն իր հետ, հատկապես այդ իրավիճակում, նա կարող է ինչ ասես անել»,- պատմել է Սաակաշվիլին: Սաակաշվիլին […]

̰
Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի է խաղացել Շարժայի մրցաշարի 8-րդ տուրում

11:33 30.03.2019

Շախմատի Հայաստանի տղամարդկանց թիմի անդամ Գաբրիել Սարգսյանը շարունակում է ելույթները Շարժայում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱՄԷ-ում ընթացող միջազգային մրցաշարի 8-րդ տուրում Սարգսյանը կիսեց միավորը ուզբեկ Նոդիրբեկ Աբդուլսատուրովի հետ: Այժմ Սարգսյանն ունի 6,5 միավոր և առաջատարին զիջում է մեկ միավորով: Արաբական Միացյալ Էմիրություններում ընթացող «Շարժա Մասթերս» խոշոր միջազգային մրցաշարին մասնակցում է 178 շախմատիստ 31 երկրից, այդ թվում՝ 35 […]

̰
Մեծ Բրիտանիայում Brexit-ի աջակիցներն ու դրան դեմ արտահայտվողները զանգվածային ցույցեր են կազմակերպել

10:53 30.03.2019

Մեծ Բրիտանիայում զանգվածային ցույցեր են: Խորհրդարանի շենքի մոտ հավաքվել են Brexit-ի աջակիցներն ու դրան դեմ արտահայտվողները: Ցույցերի ընթացքում բախումներ են եղել ոստիկանների հետ, 5 մարդ է ձերբակալվել: Մինչ այս, բրիտանական խորհրդարանը երրորդ անգամ չեղարկել էր Եվրամիության հետ Brexit-ի հարցով համաձայնագիրը: Փաստաթղթին դեմ էր քվեարկել 344 պատգամավոր, կողմ՝ 286: Քվեարկության տապալումից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ […]

̰
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մանրամասնել է, թե ինչու է գոհ Փաշինյան-Ալիև հանդիպումից

10:40 30.03.2019

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանավորությամբ անցկացված առաջին հանդիպումը, որ տեղի է ունեցել 2019 թվականի մարտի 29-ին Վիեննայում։ Այս մասին հայտարարություն է տարածել գլխավոր քարտուղարի խոսնակը։ ՄԱԿ-ի գլխավոր պաշտոնյան նաև ողջունում է այն ուշադրությունը, որ երկու երկրների ղեկավարները հատկացրել են խաղաղության համար […]

̰
Երկար, հագեցած, արդյունավետ. ֆրանսիացի համանախագահը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին

10:24 30.03.2019

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը եղել է երկար, հագեցած ու արդյունավետ։ Հանդիպումից հետո այսպիսի կարծիք է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Նա հույս է հայտնել, որ այս ամենը շարունակություն կունենա։

̰
Ուսումնասիրեք արվեստի օջախների կառավարման համաշխարհային մոդելը․ Սուրեն Շահվերդյանը՝ Մշակույթի նախարարությանը

10:14 30.03.2019

Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի նախկին գեղարվեստական ղեկավար Սուրեն Շահվերդյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայաստանում թատրոնների կառավարման թերի մոդելի խնդրին։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Արդեն տևական ժամանակ է, որ ես բարձրացնում եմ Հայաստանում թատրոնների կառավարման թերի մոդելի խնդիրը. գեղարվեստական ղեկավարը նշանակվում է տնօրենի կողմից և նրա լիազորությունները թատրոնում խիստ սահմանափակ են։ Թվում […]

̰
Լուսառատ գյուղում կանեփի բույսերով ջերմոց է հայտնաբերվել

09:59 30.03.2019

Մարտի լույս 22-ի գիշերը ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ ստացան։ Ըստ տեղեկությունների՝ Լուսառատ գյուղի բնակիչներից մեկը կանեփ է աճեցնում։ Լուսադեմին բաժնի, մարզային և թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունների ծառայողները զննեցին 73-ամյա Ժորա Ավետիսյանի տան բակը։ Ջերմոցատիպ շինությունում հայտնաբերվեց 414 հատ կանեփի բույս՝ ընդհանուր 12 կիլոգրամից ավելի քաշով։ Ջերմոցատիպ շինության մոտ […]

̰
Էջմիածնի քաղաքապետը կոչ է անում խուճապի չմատնվել քաղաքում տարածված անհասկանալի ծագում ունեցող հոտից

08:29 30.03.2019

Այս պահին քաղաքում, հատկապես դրա որոշ հատվածներում տարածվել է անհրապույր և առաջին հայացքից քիմիական ծագում կամ բնույթ ունեցող բուրմունք, որը խուճապ է առաջացրել բնակիչների շրջանում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը՝ կոչ անելով քաղաքացիներին խուճապի չմատնվել։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Այս պահին քաղաքում, հատկապես դրա որոշ հատվածներում տարածվել է անհրապույր […]

̰
Փաշինյանն ու Ավստրիայի վարչապետը հանդիպման ընթացքում անդրադարձել են նաև Վիեննայում ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպմանը

00:39 30.03.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիեննայում հանդիպում է ունեցել Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցի հետ: Առանձնազրույցի ընթացքում զրուցակիցները քննարկել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը և Սեբաստիան Կուրցը կարևորել են հայ-ավստրիական հարաբերությունների զարգացումը տարբեր ուղղություններով, այդ թվում` քաղաքական և տնտեսական: Զրուցակիցներն անհրաժեշտ եմ համարել, որպեսզի երկու երկրների կառավարությունները շարունակեն […]

̰
BACK_TO_TOP