16:12 01.04.2019
Այսօր՝ ապրիլի 1-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից ձևավորված մրցութային հանձնաժողովն ամփոփել է ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի թափուր տեղի համալրման համար հայտարարված մրցույթի արդյունքները: Հանձնաժողովն, ուսումնասիրելով մրցույթին մասնակցության հայտ ներկայացրած 23 թեկնածուների հայեցակարգերը, առանձնացրել և հարցազրույցի էր հրավիրել 9 մասնակցի: Հարցազրույցներից հետո հանձնաժողովի անդամները փակ, գաղտնի քվեարկությամբ ընտրել են Հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահին: Հանձնաժողովը, ղեկավարվելով […]
15:39 01.04.2019
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ «Գավառ» բժշկական կենտրոնում 27-ամյա կնոջ մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2019 թվականի մարտի 30-ին՝ ժամը 20:20-ին, «Գավառ ԲԿ» ՓԲԸ-ից ՀՀ ոստիկանության բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ «Անաֆիլակտիկ շոկ»-ի պատճառով իրենց մոտ մահացել է Գավառ քաղաքի բնակչուհին՝ ծնված 1992թ.: Նույն օրը ՀՀ ոստիկանության […]
15:28 01.04.2019
Հենց սերիալի վերնագրով էլ Զելենսկին անվանել է իր կուսակցությունը՝ «Ժողովրդի ծառան»:
15:19 01.04.2019
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանը, անդրադառնալով առողջապահության փոխնախարարի ձերբակալությանը՝ ասաց, որ պետք է ուրախանալ, որ հետևողական պայքար է գնում, և արտոնյալ մարդ չկա։ Նրա խոսքերով՝ իշխանական բուրգում ամենավերևից սկսած կա քաղաքական պատվեր՝ կոռուպցիայի դեմ լայնամասշտաբ գործողություններ իրականացնել: Իսկ Ռուբեն Ռուբինյանը մեկնաբանեց այն դիտարկումը, թե ինչ է նշանակում Հայաստանում չկա համակարգային կոռուպցիա։ «Համակարգային […]
14:50 01.04.2019
Այսօր՝ ապրիլի 1-ին, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, դերասան Խորեն Աբրահամյանի ծննդյան օրն է: Խորեն Աբրահամյանը այսօր կդառնար 89 տարեկան: Նա ծնվել է 1930թ. Երևանում: Պետական մրցանակների և կինոփառատոնների դափնեկիր Խորեն Աբրահամյանը խորհրդահայ թատրոնի և կինոյի ամենաճանաչված ու սիրված դերասաններից էր: ՀՀ ժողովրդական արտիստը մասնագիտական կրթությունը ստացել է Երեւանի թատերական ինստիտուտում, որի դերասանական բաժինն ավարտել […]
14:45 01.04.2019
SHANTNEWS.am-ի տեղեկություններով` ապրիլի 5-ին նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հանդիպումը: Հանդիպումը տեղի է ունենալու Ազգային ժողովում: Հանդիպման ժամանակ վարչապետը որոշ մանրամասներ է ներկայացնելու Վիեննայում իր և Ալիևի հանդիպումից:
14:39 01.04.2019
«Կարնեգի» հիմնադրամի փորձագետ Թոմաս դը Վաալը հարցազրույց է տվել «Էխո Մոսկվի» պարբերականին, որտեղ անդրադարձել է Փաշինյան-Ալիև հանդիպմանը: – Թոմաս, երկու ժամ՝ դեմ դիմաց, դա բավական ժամանակ է՝ լուրջ հարցեր քննարկելու համար: Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ կարող էին խոսել այս ընթացքում Փաշինյանն ու Ալիևը: Դը Վաալ. Իհարկե, երկու-երեք ժամը բավական երկար է, բայց ԼՂ հակամարտությանը վերաբերող […]
14:20 01.04.2019
SHAMSHYAN-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Հարություն Մկրտչյանի որոշմամբ ՀՀ Քրեական օրենսգրքի 130 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է մարտի 30-ին Գավառի բժշկական կենտրոնում կասկածելի հանգամանքներում մահացած Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի բնակիչ՝ 26-ամյա Հասմիկ Հարությունյանի մահվան […]
14:14 01.04.2019
Այսօր ԱԺ-ում լրագրողները հարց ուղղեցին նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցությանը Օպերայի և բալետի թատրոնի շուրջ ստեղծված իրավիճակի մասին: «Մենք երեք օր առաջ ներկայացրել ենք կառավարության կառուցվածքի նախագիծ, որտեղ նշել ենք, որ մշակույթի նախարարությունը պետք է պահպանվի, ոչ թե այնպես ինչպես կար, այլ նոր Հայաստանի իրողություններին համահունչ: Օպերայի շուրջ տեղի ունեցածը, Վանաձորում էլ են ազատել, ուրիշ խնդիրներ […]
13:48 01.04.2019
«Վերջին մի ամսվա իմ աշխատանքը դրանով է տարբերվում, որ սկսում եմ ստանալ տնտեսական բնույթի լավ, հուսադրող նորություններ: Դրանք սկսվել են և չեն ավարտվելու երբեք, պետք է շարունակաբար տնտեսական հաջողություններ ունենանք»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա կրկին անդրադարձավ ՀԴՄ-ների խնդրին, քաղաքացիներին դարձյալ կոչ արեց չմոռանալ ՀԴՄ կտրոններ պահանջել, իսկ գործարարներին՝ […]
13:46 01.04.2019
Շոումեն Վլադիմիր Զելենսկին և Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն Ուկրաինայի նախագահական ընտրություններում շարունակում են մնալ առաջատար: Այս մասին ասվում է Ուկրաինայի ԿԸՀ կայքում: Նշվում է, որ մշակվել է քվեաթերթիկների 71,27%-ը: Այսպես, Վլադիմիր Զելենսկու օգտին քվեարկել է ընտրողների 30,45%-ը: Գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյին աջակցել է քաղաքացիների 16,16%-ը, Յուլյա Տիմոշենկոյին` 13.15%-ը: Ավելի վաղ Ուկրաինայի ԿԸՀ-ն հայտնել էր […]
13:34 01.04.2019
Շարունակվում են ՀՀ դատախազության կողմից ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում սկսված՝ կալանավորված անձանց և դատապարտյալների հիմնական իրավունքների իրացման, պատժի կրման կարգի և պայմանների պահպանման վիճակի ստուգումները: Այդ շրջանակում հերթական ստուգումները ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության և Շիրակի մարզի դատախազության կողմից իրականացվել են ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ում: Ստուգման ընթացքում […]
13:28 01.04.2019
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանը և Ռուբեն Ռուբինյանը, անդրադառնալով Փաշինյան-Ալիև հանդիպմանը, նշեցին, որ դեռ առիթ չեն ունեցել խոսել վարչապետի հետ: «Կողմերը խոսում են բանակցությունների և սկզբունքների մասին միմյանց ընկալումներից և այլն»,- ասաց Ռուբեն Ռուբինյանը՝ նկատելով, թե ակնհայտ է,որ նոր փաստաթուղթ այս պահին չի մշակվում և տրամաբանական է, որ այս պահին չկա հստակ […]
13:24 01.04.2019
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը, ԱԺ ճեպազրույցների ժամին անդրադառնալով առողջապահության փոխնախարարի՝ կաշառքի կասկածանքով ձերբակալությանը, ասաց, որ նմանօրինակ դրսևորումներն անընդունելի են նոր Հայաստանում:․ «Երբ 2018-ի կատարողականը ներկայացվեց խորհրդարանում, այնտեղ բարձրագոչ հայտարարություն կար, որ համակարգային կոռուպցիան ՀՀ-ում այլևս վերացված է: Իհարկե, բոլորս էլ այդ կուզեինք, բայց փաստերն ու առանձին դրվագները այլ բանի մասին են վկայում»,- ասաց […]
12:56 01.04.2019
Բողոքի ակցիա արվեստի լեզվով. Այսօր կառավարության շենքի առջև տեղի ունեցած բողոքի ակցիան՝ ի պաշտպանություն Կոնստանտին Օրբելյանի, ուղեկցվել է ոչ թե գոռում-գոչյուններով, այլ դասական երաժշտությամբ: Արվեստագետները երգել են Տիգրան Չուխաջյանի «Լեբլեբիջիների խմբերգից» («Ոլոռ վաճառողը») մի հատված: Այն կոմպոզիտորի երկրորդ և ամենաճանաչված օպերետն է, որում արտահայտվում է համարձակություն, պահանջ ու կոչ:
12:52 01.04.2019
Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պաշտոնապես հայտարարել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի մասին: Նշվում է, որ որոշվել է անցկացնել նախագահական ընտրությունների երկրորդ փուլ, քանի որ թեկնածուներից ոչ ոք արդեն չի կարող հավաքել ընտրողների ձայների մեծամասնությունը: «Երկրորդ փուլ կլինի»,- տեղեկացրել է Ուկրաինայի ԿԸՀ նախագահ Տատյանա Սլիպաչուկը: Ավելի վաղ հաղորդվել էր` Ուկրաինայի ԿԸՀ-ն ընտրությունները կայացած է ճանաչել: Հիշեցնենք, […]
12:32 01.04.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը կարծում է, որ Փաշինյան-Ալիև հանդիպման ձևաչափում կարգավորման երեք սկբունքների և վեց տարրերի հարցը չի քննարկվել, քանի որ այդ մասին տեղեկություն չի հրապարակվել: Նրա խոսքով՝ միգուցե տրամաբանական էր, որ առաջին բանակցության ընթացքում այդ փաթեթով ու ծավալով չի քննարկվել։ «Մեզ համար խիստ մտահոգիչ է այն հանգամանքը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի […]
12:24 01.04.2019
Լեռնային Ղարաբաղը երկար ժամանակ եղել է բանակցությունների կողմ, ԼՂ մասնակցությունը բանակցություններին եղել է հենց բանակցային ֆորմատի տրամաբանության հիմքում, և բնականաբար, ֆորմատի փոփոխության հարց չի դրվել: Ֆեյսբուքյան ուղիղ եթերում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե բանակցությունների ձևաչափը չի փոխվել: «Վիեննայում արդյո՞ք քննարկել ենք ԼՂ մասնակցության հարցը, իհարկե, լրջորեն […]
12:16 01.04.2019
Անդրադառնալով Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի ազատմանը՝ ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ մշակույթի ոլորտում տեղի ունեցող դեգրադացիոն գործընթացներն իրենց համար անընդունելի են։ «Ցանկացած հարցի կարելի է լուծում տալ կոմպրոմիսային ձևաչափով։ Կարելի էր երկարացնել այդ որոշումը մինչև իրավական […]
12:08 01.04.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում արձագանքել է ադրբեջանական կողմից հնչող որոշ հայտարարությունների: «Կրկին Վիեննայում Ադրբեջանի նախագահի հետ ունեցած հանդիպման մասին» խորագրով զրույցի ժամանակ Փաշինյանը նշում է, որ կարևոր է լինել մաքսիմալ կոռեկտ, մաքսիմալ բանակցային տրամաբանության շրջանակներում մնալ: «Ըստ էության, սա է պատճառը, որ հանդիպմանը հաջորդում են համատեղ հայտարարություններ, տվյալ դեպքում՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և […]
11:50 01.04.2019
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ հայտնել է, որ ՀՀ Ազգային ժողովի մաքրուհիների աշխատանքի հետ կապված խնդիրը հարթված է: Ներկայացնենք գրառումն ամբողջությամբ. «Հարգելի´ ընկերներ, կցանկանայի ուրախությամբ հայտնել, որ ՀՀ Ազգային ժողովի մաքրուհիների աշխատանքի հետ կապված խնդիրը հարթված է։ Բազմաթիվ քննարկումների արդյունքում 60 մաքրուհիներից 49-ը կնքել են պայմանագիր […]
11:45 01.04.2019
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում հարուցված և ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ ընդունված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանին ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով մեղադրանք է առաջադրվել այն հանցավոր արարքի կատարման համար, որ նա ՀՀ փաստաբանների […]
11:44 01.04.2019
Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցներին գոհացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը: «Այս պահին հանդիպմամբ բավարարված ենք, պարոն վարչապետն ասաց, որ անձամբ երաշխավորում է՝ այսօր որևէ մեկի վրա չեն դրվի այդ պարտականությունները, բացի Օպերայի թատրոնի փոխտնօրենից: Մենք այսօր կստանանք օրենքի այն կետերը, խնդիրները, որոնք կային: Նախարարությունը ներկայացրել է վարչապետին […]
11:36 01.04.2019
Անցած շաբաթ ԱԺ-ն ընդունեց Սահմանադրական դատարանի դատավորի առաջադրմանը վերաբերող դրույթները «ՍԴ մասին» օրենքում ամրագրելու մասին նախագիծը։ Քննարկման ընթացքում ամբողջ խնդիրը խորհրդարանականների մոտ «նոր թեկնածու» եզրույթի շուրջ էր: Փոփոխությամբ սահմանվում է, որ եթե Սահմանադրական դատարանի նոր դատավոր չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո՝ մեկամսյա ժամկետում, իրավասու մարմինը առաջադրում է Սահմանադրական դատարանի դատավորի նոր թեկնածու: Ճեպազրույցի ընթացքում լրագրողները ՀՀ […]
11:32 01.04.2019
Դերասան, բեմադրիչ, արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանն այն կարծիքին է, որ մշակույթը չի կարելի ղեկավարել, պետք է սատարել, այնինչ ստեղծում են իրավիճակ, երբ արվեստի գործիչը ստիպված է անընդհատ հաղթահարել խոչընդոտները: «Ես մտածում եմ հիմա, որպես պարզ հանդիսատես, եթե Օպերային թատրոնը տարիուկեսում հասել է տեսանելի հաջողությունների, ինչո՞ւ ենք խեղդում այդ մարդուն, այդ ղեկավարին՝ պատճառ բռնելով օրենքը, […]
11:07 01.04.2019
Արմեն Սարգսյանը, որի անունը դիտարկվում էր Օպերայի և բալետի թատրոնի տնօրենի պաշտոնում, միացել է բողոքի ակցիային: Նա ևս սատարում է Կոնստանտին Օրբելյանին, այս մասին ասել է լրագրողների հետ զրույցում: «Իմ անունը շրջանառվեց, որովհետև նոյեմբերին առաջարկ եղել էր արտիստների կողմից այլ թատրոնի համար, պետական որևէ առաջարկ չի եղել, ես ասել եմ, որ Օրբելյանի հետ պետք է […]
11:05 01.04.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում IBM ընկերության տնօրեն Իրիս Ջեբայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են համագործակցության շրջանակն ու հնարավոր համատեղ ծրագրերը: Նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է տեղեկատվական և թվային տեխնոլոգիաների, մասնավորապես արհեստական բանականության զարգացման հարցում: Նա ընդգծել է, որ այս ոլորտում առաջամարտիկը լինելու […]
10:54 01.04.2019
Կառավարության շենքի առջև առավոտից ընթանում է բողոքի ակցիա. Օպերայի և բալետի թատրոնի աշխատակիցներն այստեղ են կառավարության անդամ Նազենի Ղարիբյանի հրաժարականի և թատրոնի տնօրենի պաշտոնում Կոնստանտին Օրբելյանի վերականգնման պահանջներով: Նրանք նամակ են հանձնում կառավարությանը՝ մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնել է, որ այդ երկու պահանջներն են կազմում իրենց նամակի բովանդակությունը, […]
10:49 01.04.2019
Հայտնի են Ուկրաինայում երեկ կայացած նախագահական ընտրությունների նախնական արդյունքները: Քվեաթերթիկների 50 տոկոսի հաշվարկի համաձայն՝ առաջատար է դերասան, երգիծաբան Վլադիմիր Զելենսկին: Նրա օգտին է քվեարկել ընտրողների 30.2 տոկոսը: Ի դեպ, Զելենսկին «Ժողովրդի ծառան» հեռուստասերիալում մարմնավորել է հասարակ քաղաքացու, որը դարձել է նախագահ: Հենց ֆիլմի անունով էլ նա կոչել է իր կուսակցությունը: Զելենսկուն գրեթե երկու անգամ զիջում […]