08:29 30.03.2019
Այս պահին քաղաքում, հատկապես դրա որոշ հատվածներում տարածվել է անհրապույր և առաջին հայացքից քիմիական ծագում կամ բնույթ ունեցող բուրմունք, որը խուճապ է առաջացրել բնակիչների շրջանում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը՝ կոչ անելով քաղաքացիներին խուճապի չմատնվել։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Այս պահին քաղաքում, հատկապես դրա որոշ հատվածներում տարածվել է անհրապույր […]
00:39 30.03.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիեննայում հանդիպում է ունեցել Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցի հետ: Առանձնազրույցի ընթացքում զրուցակիցները քննարկել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը և Սեբաստիան Կուրցը կարևորել են հայ-ավստրիական հարաբերությունների զարգացումը տարբեր ուղղություններով, այդ թվում` քաղաքական և տնտեսական: Զրուցակիցներն անհրաժեշտ եմ համարել, որպեսզի երկու երկրների կառավարությունները շարունակեն […]
23:15 29.03.2019
Աշխատանքային այցով Ավստրիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիեննայում Հայաստանի դեսպանությունում հանդիպում է ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, ովքեր վարչապետին դիմավորել են ջերմորեն և բուռն ծափահարություններով: Վարչապետը նշել է, որ իր աշխատանքային ու պաշտոնական այցերի ընթացքում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումները իր ամենասպասված հանդիպումների թվում են: «Իսկապես Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների առանցքային և կարևորագույն իմաստն այն […]
23:01 29.03.2019
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդհանուր առմամբ դրական է գնահատում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ այսօրվա հանդիպումը: Այս մասին նա հայտարարեց Վիեննայում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ: «Հասկանում եմ, որ թիվ մեկ հետաքրքրությունն այսօրվա հանդիպումն է: Կարող եմ ասել, որ դրական եմ գնահատում նախագահ Ալիևի հետ մեր հանդիպումը: Չեմ կարող ասել, որ բանակցային գործընթացում տեղի է […]
22:48 29.03.2019
Գոլանի բարձունքների վերաբերյալ վերջին զարգացումները մեծ արձագանք են առաջացրել աշխարհում: Արաբագետ Սարգիս Գրիգորյանը SHANTNEWS.am-ին ասել է, որ արաբական աշխարհն առայժմ պատրաստ չէ համարժեք հակաքայլերի և առայժմ կսահմանափակվեն միայն հռետորաբանությամբ: Մանրամասները՝ տեսանյութում։
22:37 29.03.2019
Այսօր՝ մարտի 29-ին` ժամը 17:30-ի սահմաններում, Գյումրիի Կամո փողոցի տնակներից մեկում հայտնաբերվել է տղա երեխայի դի: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Նա 11-ամյա Դավիթ Գ.-ն է, ըստ նախնական վարկածի, տղան ինքնասպան է եղել: Դ.Գ-ն սովորել է Գյումրիի թիվ 24 հիմնական դպրոցի 5-րդ դասարանում: Տղայի դին տանը հայտնաբերել է մայրը, որն աշխատանքից վերադարձել է տուն […]
22:26 29.03.2019
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման արդյունքների վերաբերյալ։ Հանդիպումը տեղի ունեցավ դրական և կառուցողական մթնոլորտում և հնարավորություն տվեց երկու առաջնորդներին պարզաբանել իրենց դիրքորոշումները: Նրանք խնդրի էության և բանակցային գործընթացի վերաբերյալ առանցքային մի շարք կետերի շուրջ մտքեր փոխանակեցին։ Երկուստեք շեշտվեց խաղաղության համար նպաստավոր միջավայրի ստեղծման կարևորությունը և […]
21:51 29.03.2019
Աշխատանքային այցով Վիեննայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ավստրիայի Դաշնային նախագահ Ալեքսանդր Վան Դեր Բելենի հետ: Ավստրիայի նախագահը ջերմորեն ողջունելով վարչապետ Փաշինյանին` նշել է, որ իր երկիրը կարևորում է Հայաստանի հետ տարբեր ոլորտներում հարաբերությունների շարունակական զարգացումն ու ընդլայնումը: Ալեքսանդր Վան Դեր Բելենը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումների ակտիվ գործընթացների կապակցությամբ […]
21:14 29.03.2019
ՀՀ մշակույթի նախարարությունը հայտարարություն է տարածել Կոնստանտին Օրբելյանի՝ Ա. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի լիազորությունները դադարեցնելու մասին։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․ «Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը, որի համաձայն՝ «Պետական կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում նշանակված կամ ընտրության արդյունքում գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձը […]
20:40 29.03.2019
2019 թվականի մարտի 29-ին Բարձրագույն դատական խորհուրդը, դռնփակ նիստում քննության առնելով ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Զենիկի Հեբոյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն տալու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Դավթյանի կողմից 2019 թվականի մարտի 29-ին ներկայացված միջնորդությունները, որոշեց դրանք բավարարել: Խորհուրդը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի […]
20:29 29.03.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդականներ Ռուբեն Շուգարյանին և Լևոն Խաչատրյանին արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան շնորհելու մասին։ Այս մասին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև Դիվանագիտական ծառայության մասին: Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ […]
19:33 29.03.2019
Մոսկվայում կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստը, որը նախագահում է Ռուսաստանի Դաշնությունում աշխատանքային այցով գտնվող ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Ինչպես հայտնում են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, ԵԱՏՀ խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված էր 46 հարց, որոնք վերաբերում էին, մասնավորապես, Եվրասիական տնտեսական միության տարածքում հեռանկարային ինտեգրացիոն նախագծերի ընթացքին, ծրագրերի իրականացման մեխանիզմներին, թվայնացմանը, ինչպես նաև […]
19:17 29.03.2019
Մեծ Բրիտանիայի խորհրդարանը երրորդ անգամ չեղարկել է Եվրամիության հետ «Բրեքսիթ»-ի հարցով համաձայնագիրը: Այս մասին հաղորդում է RT-ն: Տեղեկացնում են, որ այս համաձայնագրի դեմ, որ օրենսդիր մարմին է ներկայացրել Թերեզա Մեյի կառավարությունը, քվեարկել է 344 պատգամավոր, կողմ քվեարկողների թիվը 286 է եղել: Ավելի վաղ Թերեզա Մեյը հայտարարել էր, որ պատրաստ է հրաժարական տալ, եթե խորհրդարանն իր […]
19:15 29.03.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառմամբ անդրադարձել է եկամտային հարկի այլընտրանքային տարբերակներին: «Քանի որ եկամտային հարկի այլընտրանքային տարբերակի մասին շատ են հարցեր տալիս, ասեմ։ 1. Կառավարությունն առաջարկում է եկամտային հարկի համահարթ տարբերակ՝ 23%, 2. Տնտեսագետների հետ քննարկումների արդյունքում ներկայացվել է քեշբեքով տարբերակը, որով կիսվել էի իմ էջում, 3. Կրկին, քննարկումների […]
19:00 29.03.2019
Զինված ուժերի հրամանատարության հավաքի մասնակիցներն այսօր այցելեցին «Բաղրամյան» զորավարժարան, որտեղ նրանց ցուցադրեցին բանակի նոր համալրումները՝ ինժեներական նոր կառույցները, ինժեներական և հատուկ տեխնիկան, ինչպես նաև սպառազինությունը՝ զինատեսակները, որոնց մեծ մասը հայկական արտադրության էին։ Մանրամասները` տեսանյութում:
18:41 29.03.2019
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Ավստրիայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո, հրաժարվելով լրագրողների հարցերին պատասխանել, կոչ է արել սպասել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ամեն ինչ կպատմեն»,- ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է Ադրբեջանի նախագահը: Ավելի վաղ հայտնել էինք` Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել էր, որ Ադրբեջանի […]
18:34 29.03.2019
Շիրակի մարզպետի որոշմամբ` առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հասմիկ Պետրոսյանն այսօր ազատվել է աշխատանքից: Նման որոշման համար հիմք հանդիսացել է քաղծառայության գրասենյակից ստացված գրությունն այն մասին, որ ժամանակավոր պաշտոնակատարն իր մասնագիտական ստաժով չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին: Այս մասին SHANTNEWS.am-ին ասել է առողջապահության վարչության պետի արդեն նախկին ժամանակավոր պաշտոնակատար Հասմիկ Պետրոսյանը: Այս պաշտոնին […]
18:28 29.03.2019
Քաղաքացու կողմից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանման ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել հաղորդում ներկայացրած անձի օգտին քաղաքացիական գործով՝ իր լիազորությունների շրջանակներում որոշակի գործողություններ կատարելու համար ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի կողմից առանձնապես խոշոր չափերով՝ 2500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով կաշառք պահանջելու մասին: Այս […]
18:14 29.03.2019
Մարտի 27-ին՝ կեսգիշերն անց, ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում ստացվեց, որ բջջային օպերատորներից մեկի Գորիսի մասնաճյուղից գողություն է կատարվել: Ոստիկանության օպերատիվ խումբը դեպքի վայրում պարզեց, որ մարտի 26-ին՝ ժամը 23.50-ի սահմաններում, հարմարեցված գործիքով բացել են դուռը, մտել Գուսան Աշոտի փողոցում գտնվող մասնաճյուղ և գողացել տարբեր տեսակի 18 բջջային հեռախոս՝ պատճառելով 1.486.000 դրամի վնաս: Հարուցվեց քրեական գործ: […]
17:53 29.03.2019
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ԼՂ կարգավորման հարցի շուրջ բանակցությունները նորմալ են անցել: Այս մասին Փաշինյանը հայտարարել է ՏԱՍՍ-ի հարցին ի պատասխան: «Հանդիպումը նորմալ է անցել»,- ասել է նա՝ մեքենա նստելիս: Ադրբեջանի նախագահին լրագրողները հարց են ուղղել՝ գո՞հ է արդյոք հանդիպման արդյունքներից, սակայն պատասխան չեն ստացել:
17:35 29.03.2019
ՌԴ ՆԳՆ ծայրահեղականության հակազդման գծով գլխավոր վարչության ղեկավար Օլեգ Իլյինիխի կարծիքով՝ Իրաքում ու Սիրիայում կրած պարտությունից հետո «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գործունեությունը կարող է ակտիվանալ ԱՊՀ երկրներում, այդ թվում` Հայաստանում: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին Իլյինիխը հայտարարել է Մոսկվայում՝ «Ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ պայքարում միջազգային համագործակցության առաջնահերթ խնդիրները» թեմայով խորհրդաժողովի ժամանակ: Նրա խոսքով` […]
17:27 29.03.2019
Քիչ առաջ ավարտվեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։ Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, առավել քան երեք ժամ տևած բանակցություններից հետո քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը դուրս եկավ «Բրիսթոլ» հյուրանոցից, փոքր-ինչ ուշ դուրս եկավ նաև Ադրբեջանի նախագահը։ Կողմերը դեռ որևէ մեկնաբանությամբ հանդես չեն եկել։
16:44 29.03.2019
Վարչապետ մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ հայտնել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը շարունակվում է ԱԳ նախարարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ: Ավելի վաղ հայտնել էինք` Վիեննայում մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ […]
16:29 29.03.2019
ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է 2016թ. Ապրիլյան ռազմական գործողությունների մասնակից մի խումբ նախկին ժամկետային զինծառայողների, ովքեր ստեղծել են «Ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցների միություն» հասարակական կազմակերպությունը: Շնորհակալություն հայտնելով նրանց հայրենիքի հանդեպ իրենց պարտքը նվիրվածությամբ և բարեխղճորեն կատարելու համար՝ Հանրապետության նախագահը մասնավորապես ասել է. «Կա մի բացարձակ պարզ ճշմարտություն. […]
16:06 29.03.2019
Հայկական բանակի բարձր սպայակազմի մասնակցությամբ անցկացվող հավաքները կազմակերպվել են Ապրիլյան մարտական գործողությունների օրերից առաջ, և այդ հավաքների մասնակիցները հիշելու են իրենց հերոս ընկերներին։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը։ «Խորհրդանշական է, որ այս հավաքներով մեկ անգամ ևս մենք ուզում ենք ասել և ցույց տալ, որ ապրիլյան դեպքերի ժամանակ Արցախի Հանրապետության […]
16:00 29.03.2019
Հարկային օրենսգրքի նախագծից հանվել է գազավորված ըմպելիքների հարկման դրույթը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջից:
15:54 29.03.2019
Գլխավոր դատախազ եմ 2016 թվականի սեպտեմբերի 15-ից և մինչ այս պահը ձեզ հետ շփվում եմ որպես գլխավոր դատախազ: Այս մասին հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ԱԺ միջանցքում` լրագրողների հետ հանդիպմանը, երբ նրանք հարց ուղղեցին դատախազին` կապված մամուլում տարածված այն լուրերի հետ, որի համաձայն` իր հարաբերություններն իշխանության հետ այնքան էլ հարթ չեն: «Լեզու գտնել», մինչ […]
15:28 29.03.2019
Այսօր ՀՀ կառավարության նիստում ՀԴՄ-ների ներդրման գործընթացն իրականացնող ՊՈԱԿ-ի հետ կապված որոշում է ընդունվել: Որոշվել է, որ ՊՈԱԿ-ը ձեռնարկատիրական գործունեությամբ չի զբաղվելու, և ներմուծում ու տեղադրում չի իրականացվելու: Ի՞նչ ֆունկցիաներ ունի ՊՈԱԿ-ը, և որոշումը երբվանի՞ց է ուժի մեջ մտնելու, լրագրողները հարցրել են ՊԵԿ նախագահին: «Կառավարության 3 որոշումների փաթեթը, որն այսօր կառավարության հավանությանն արժանացավ, ուժի մեջ […]
15:26 29.03.2019
«Չասեմ՝ շարքային դեպք է, բայց, իհարկե, դա ոչ ցանկալի դեպք էր, որ տեղի ունեցավ՝ խորքային արմատներ ունենալով հանդերձ։ Միջոցներ ենք ձեռնարկում, որ ամբողջությամբ վերահսկվեն նման դեպքերը»,- այս խոսքերով Մեղրիի զորամասի միջադեպին SHANTNEWS.am-ի հարցին ի պատասխան` այսօր անդրադարձավ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը։ Նա պատմեց, որ խնդիրը ծագել է նրանից, որ զինծառայողները փորձել են ըմբոստանալ […]
15:18 29.03.2019
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել այսօր ԱԺ-ում «տապալված» նիստի մասին. «Հետաքրքիր ժամանակներ ենք ապրում. Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստը հետաձգվեց և տապալման վտանգի առաջ էր մեծամասնության բոյկոտի պատճառով։ Չնայած հետո մեկնաբանվեց, որ «Իմ քայլը» խմբակցությունից Արցախ պետք է մեկնեին ու միայն այդ պատճառով չեն ներկայացրել։ Սակայն, […]