20:52 24.03.2019
Brexit-ի չեղարկման մասին միջնորդագիրն արդեն ավելի քան 5 մլն ստորագրություն է հավաքել։ Brexit-ի չեղարկման մասին միջորդագիրը դարձել է բրիտանական խորհրդարանի կայքում հրապարակված՝ ամենամեծ ժողովրդականությունը վայելող միջնորդագիրը։ Միջնորդագրի ստեղծող Մարգարետ Ջորջիադուն հայտարարել է, որ սպանության վերաբերյալ սպառնալիքներ է ստացել։ «Կառավարությունը մշտապես հայտարարում է, որ ԵՄ-ից դուրս գալը «ժողովրդի կամքն է»։ Մենք պետք է վերջ դնենք այդ […]
20:25 24.03.2019
Մարտի 24-ին` ժամը 16:20-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղի մոտակայքում քաղաքացի Ա.Ա.-ն փորձում է ինքնասպանություն գործել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարի 80-րդ կմ-ին Ա.Ա.-ն (ծնված 1967թ.) փորձում էր ինքնասպանություն գործել՝ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով նետվելով Տիգրանաշեն […]
19:10 24.03.2019
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հիմնադրած ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժումն» այսօր անց է կացրել իր 8-րդ համագումարը: Շարժման նախագահ են ընտրել Գրիգոլ Վաշաձեին: Կուսակցության նախագահի պարտականությունները մինչ այս կատարում էր Նիկա Մելիան: Այս մասին հայտնում է վրացական Առաջին ալիքը։ Պատվիրակներն ընտրությունը կատարել են նոր կարգով: Քվեարկությունը տեղի է ունեցել բջջային հավելվածի միջոցով։ Քվեարկությանը Գրիգոլ Վաշաձեին […]
18:33 24.03.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր եղել է Ենոքավանում, որտեղ նրան ներկայացվել է համայնքի զարգացման ռազմավարությունը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, վարչապետը նաև ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ։ «Իմ բարեկամ, Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ լավ օր անցկացրինք Ենոքավանում»,-գրել է Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում՝ կցելով հանդիպումից տեսանյութ:
18:29 24.03.2019
«Գրանդ սպորտ» համալիրում այսօր անցկացվեց լրագրողներն ընդդեմ պատգամավորների ֆուտբոլային հանդիպումը: Խաղում լրագրողները հաղթեցին 4։2 հաշվով։ Նշենք, որ խաղին մասնակցել են SHANTNEWS-ի 3 աշխատակիցներ` Կորյուն Ղազարյանը, Եսայի Պետրոսյանն ու Սեյրան Վանցյանը։ Վերջինս դարձել է գոլի հեղինակ։ Պատգամավորների թիմում գոլերի հեղինակ դարձավ Մխիթար Հայրապետյանը։
17:15 24.03.2019
«Շանթ» հեռուստանկերության եթերում արևելագետ Արմեն Պետրոսյանը խոսել է Գոլանի բարձունքների մասով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարության մասին. «Այս ամենի համար մի քանի պատճառ կա. առաջինն Իսրայելում կայանալիք խորհրդարանական ընտրություններն են, որտեղ գործող վարչակազմի գործերն այնքան էլ լավ չեն: Նման որոշումը պայմանավորված է վարչապետին աջակցելու տրամադրվածությամբ»: Արևելագետը նշել է, որ մենք այս պահին քննարկում ենք Թրամփի […]
15:42 24.03.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի կառավարության ղեկավար Մամուկա Բախտաձեն մարտի 24-ին ոչ ֆորմալ հանդիպում են ունեցել Տավուշի մարզի Ենոքավան համայնքում: Զրուցակիցները քննարկել են հայ-վրացական հարաբերությունների օրակարգային տարբեր հարցեր, անդրադարձել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների: Նիկոլ Փաշինյանը և Մամուկա Բախտաձեն ընդգծել են հայ-վրացական հարաբերությունների կարևորությունը բոլոր ոլորտներում և համոզմունք հայտնել, որ հետագա ակտիվ փոխգործակցութունը կնպաստի երկու […]
14:44 24.03.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 24-ին այցելել է Տավուշի մարզի Ենոքավան համայնք: Վարչապետին ուղեկցել են փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը և Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը: Այցի շրջանակում վարչապետին է ներկայացվել «Ենոքավանի զարգացման ռազմավարություն 2025» նախագիծը, որի առանցքային ուղղությունը համայնքում զբոսաշրջության, ենթակառուցվածքների ոլորտների զարգացումն է: Ռազմավարությամբ ակնկալվում է Ենոքավանը դարձնել արկածային տուրիզմի կենտրոն և […]
14:22 24.03.2019
SHANTNEWS.am-ն արդեն հաղորդել է, որ այսօր հայ-ամերիկյան համատեղ ծրագրի շրջանակներում Երևանի Հյուսիսային պողոտայում Տուբերկուլոզի դեմ պայքարի միջազգային օրվա շրջանակներում իրազեկման ակցիա է կազմակերպվել: Ակցիային մասնակցել են նաև ԱՆ ներկայացուցիչները, ովքեր որոշակի վիճակագրություն են ներկայացրել: «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լուսինե Քոչարյան խոսքերով՝ 2018 թվականին Հայաստանում տուբերկուլյոզի 650 նոր դեպք է գրանցվել: Ամեն օր […]
13:54 24.03.2019
Անջելինա Ջոլին հեռանում է կինոյից, հայտնում է National Enquirer-ը։ Պարբերականի տվյալներով՝ դերասանուհին որոշել է հայրենի Լոս Անջելեսից տեղափոխվել Նյու Յորք և զբաղվել թատերական կարիերայով։ Բացի այդ, նշվում է, որ Ջոլին դժգոհ է Բրեդ Փիթից ամուսնալուծվելու ժամանակ ռեժիսորների և գործընկերների աջակցության բացակայությունից։ Դերասանուհու շատ ընկերներ նույնիսկ հանդես են եկել հաջակցություն Փիթի։ Միևնույն ժամանակ հոլիվուդյան շատ պրոդյուսերներ […]
13:34 24.03.2019
Հայտնի է, որ մարտի 24-ը Տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային օրն է: 1882 թվականի մարտի 24-ին գերմանացի մանրէաբան Ռոբերտ Կոխը հայտարարել է տուբերկուլյոզի հարուցչի հայտնաբերման մասին։ Դրանից 111 տարի անց` 1993 թվականից ի վեր Առողջապահության համաշխարհային կազմակերպության որոշմամբ մարտի 24-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես Տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային օր: Սա ևս մեկ առիթ է խոսելու […]
13:27 24.03.2019
Ինչպես արդեն հայտնել ենք, մարտի 23-ին` ժամը 22:04-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի կայարանի մոտակայքում ավտոմեքենա է այրվում: Քաղաքացիների ուժերով ավտոմեքենայից դուրս է բերվել Ն.Մ.-ն (ծնված 2007թ.), ով այրվածքներով տեղափոխվել է Մասիսի ԲԿ, այնուհետև՝ Երևան քաղաքի «Ճառագայթային բժշկության և այրվածքաբանական գիտական կենտրոն»: Ճառագայթային բժշկության և այրվածքաբանական գիտական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից […]
12:32 24.03.2019
Թաիլանդում 2011 թվականից ի վեր առաջին անգամ խորհրդարանական ընտրություններ են անցկացվում։ Թագավորության բոլոր ընտրատեղամասերում անվտանգության միջոցառումներն ուժեղացվել են։ Քվեարկելու իրավունք ունի 51․4 մլն մարդ։ Երկրում ընտրական ցիկլն ընդհատվել էր 2014 թվականին տեղի ունեցած պետական հեղաշրջմամբ, երբ իշխանությունը զավթեցին զինվորկանները։ Նրանք խոստացել էին քվեարկություն անցկացնել, սակայն այն մի քանի անգամ հետաձգվել է։ Ընտրություններում հիմնական մրցակիցներն են […]
11:10 24.03.2019
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մասնակցությամբ զավեշտալի դրվագը հայտնվել է տեսախցիկների օբյեկտիվներում։ Մարտի 23-ին պետության ղեկավարն այցելել էր Բրեստի մարզի Միր ավան, որտեղ հանդիպել է բիաթլոնիստների հետ, եղել բիաթլոնի մրցուղում։ Նախագահը որոշել է լուսանկարվել երիտասարդ բիաթլոնիստների հետ և կոչ արել երեխաներին ժպտալ՝ «ասես մուկ կամ առնետ են կերել»։ Նախագահի հնարքն աշխատել է, ստացվել է կենսախինդ լուսանկար։
10:46 24.03.2019
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն մեղադրել է ԱՄՆ-ին ու Վենեսուելայի ընդդիմադիր առաջնորդ Խուան Գուաիդոյին իր սպանության պլան նախապատրաստելու մեջ։ Այս մասին նա հայտարարել է տեղի հեռուստատեսության եթերում։ Նա ելույթի ընթացքում մի քանի անգամ Գուաիդոյին անվանել է «հրեշավոր խամաճիկ»։ Դեռևս հունվարի վերջին Մադուրոն հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել է սպանել իրեն։
09:57 24.03.2019
Մարտի 23-ին փոթորկի ժամանակ նորվեգական Viking Sky նավի շարժիչներից մեկը շարքից դուրս է եկել։ Ոստիկանության տվյալներով՝ նավում գտնվել է 1300 ուղևոր։ Իրականացվել է մարդկանց տարհանում։ Գործողությունը շարունակվել է ողջ գիշեր։ Ուղևորերից մեկն իր թվիթերյան էջում տեղադրել է տեսանյութ խորտակվող նավի տախտակամածից։ Կադրերում երևում է, թե ինչպես են ուժեղ տատանման պատճառով նավում գտվող սեղաններն ու աթոռները […]
09:43 24.03.2019
Բրիտանական կառավարությունը լայնածավալ դավադրություն է պատրաստում վարչապետ Թերեզա Մեյի դեմ՝ նրան իշխանությունից հեռացնելու նպատակով։ Այս մասին ասվում է The Sunday Times-ի հոդվածում։ Թերթի աղբյուրների տվյալներով՝ Մեյի հրաժարականից հետո նախարարներն ակնկալում են, որ Brexit-ի գործընթացն ավարտին կհասցնի քաղաքական գործչի ժամանակավոր իրավահաջորդը։ Հոդվածում մեջբերվում է 11 նախարարի խոսք, ովքեր հաստատել են, որ ցանկանում են Մեյի հրաժարականը։ Վարչապետի […]
09:28 24.03.2019
Վենեսուելայի կապի և տեղեկատվության հարցերով նախարար Խորխե Ռոդրիգեսը հայտարարել է, որ վերջին 2 ամսում հանրապետության օտարերկրյա հաշիվներից գողացվել է ավելի քան 30 մլրդ դոլար։ Այս մասին նա հայտարարել է Կարակասում անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է VTV հեռուստաալիքը։ Միջազգային հաշիվներից ֆինանսական միջոցների գողությունը կատարվել է Վաշինգտոնի հրամանով, հաստատում է նախարարը։ Ավելի քան 1 մլրդ դոլար […]
00:13 24.03.2019
Մալիի Բանկաս քաղաքի մոտակայքում անհայտ զինված անձինք հարձակվել են հովիվների վրա։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով քաղաքապետ Մուլայ Գուինդոյին։ Քաղաքապետի խոսքերով՝ որսորդների պես հագնված անձինք ներխուժել են Օգասագու և Վելինգարա բնակավայրեր։ «Օգասագու գյուղն ամբողջությամբ ոչնչացված է»,- հայտնել է Գուինդոն։ Քաղաքապետը նաև նշել է, որ այդ տարածքներում շուրջ 110 զոհի մարմին է հայտնաբերվել։ Նրանք […]
23:40 23.03.2019
Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի հին և պատմական մեքենաների ակումբը կազմակերպել է ավտոարշավ՝ նվիրված Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ավտոարշավի մասնակիցներն առավոտյան հավաքվել են Թումանյանի տուն թանգարանի առջև, որտեղից էլ շարժվել են Դսեղ: Այժմ ավտոերթի մասնակիցները Դսեղում են, վերջին կանգառը լինելու է Թբիլիսիում: Երթին մասնակցում են բացառապես ռետրո մեքենաներ:
22:16 23.03.2019
Մահվանից առաջ, նախքան արհեստական կոմայի մեջ ընկնելը, երգչուհի Յուլյա Նաչալովան խնդրել է իր PR մենեջերին իրականացնել իր վերջին ցանկությունը։ Նաչալովայի մահը ճակատագրական պատահականություն են որակում․ ոտքին կոշտուկ է առաջացել, սակայն երգչուհին անուշադրության է մատնել։ Վերքից ինֆեկցիա է անցել, որի հետևանքով էլ նա մահացել է։ Աննա Իսաևան պատմել է, որ Նաչալովայի նախկին քաղաքացիական ամուսինը՝ հոկեիստ Ալեքսանդր […]
21:50 23.03.2019
Այսօր՝ ժամը 20:10-ի սահմաններում, Սպիտակի բժշկական կենտրոնից ոստիկանության Սպիտակի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 3 քաղաքացի: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկանները պարզել են, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Շենավան գյուղից: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 34-104 հոդվածի, 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում […]
20:59 23.03.2019
Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում հզոր պայթյուն է որոտացել, որին հաջորդել է զինված հարձակումը: Զոհվել է 11, վիրավորվել՝ ավելի քան 15 մարդ: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Համաձայն նախնական տվյալների՝ մահապարտ ահաբեկիչը պայթուցիկներով լի մեքենան պայթեցրել է Աշխատանքի և սոցիալական հարցերով նախարարության դարպասների մոտ: Աղբյուրի հաղորդմամբ՝ զոհվել է նաև աշխատանքի և սոցիալական հարցերով փոխնախարարը: Տեղի ունեցածի […]
19:00 23.03.2019
Անցած հինգ տարիներին զենքի համաշխարհային առևտուրը շարունակել է աճել նախորդ հնգամյակի համեմատությամբ։ Խոշոր զինատեսակների ավելի քան մեկ երրորդը բաժին է ընկնում Մերձավոր Արևելքին։ Զենք գնողների մեջ աչք է ծակում նաև Ադրբեջանի անունը, որն առաջատարների թվում 23-րդն է։ Այս ամենի քննարկումը կարող եք դիտել տեսանյութում։
18:52 23.03.2019
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել բողոքի ցույցերի: Ակցիայի մասնակիցները բրիտանական կառավարությունից պահանջում են Brexit-ի հարցով կրկին հանրաքվե անցկացնել: Այս մասին հայտնել է The Guardian-ը: Ցուցարարները տարբեր պաստառներով և դրոշներով շարժվում են խորհրդարանի ուղղությամբ: Հավելենք նաև, որ ավելի քան 4 միլիոն բրիտանացի է ստորոգրել խնդրագիրը` կոչ անելով երկրի խշխանությունների հրաժարվել Մեծ […]
18:43 23.03.2019
Ինչպես հայտնի է, կառավարությունն իր նախորդ նիստի ժամանակ որոշել է, որ ապրիլի վերջին շաբաթ օրը կնշվի որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր: Այսօր լրագրողները հետաքրքրվել են վարչապետից, թե ինչպես է նշվելու այդ օրը. «Հանդիսավոր կերպով, երթ կլինի՞, թե՞ ոչ, չեմ կարող ասել, պետք է հասկանալ` քաղաքացիներն ինչպես են ցանկանում իրենց օրը նշել: Պետք է ուրախ օր […]
18:25 23.03.2019
Համապետական շաբաթօրյակի միջոցառումներից մեկի ժամանակ SHANTNEWS.am-ը հետաքրքրվել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանից, թե ինչ փուլում է գտնվում Երևանում նոր տրանսպորտային համակարգ ունենալու հարցը: Հիշեցնենք, որ ըստ քաղաքապետի հայտարարության, իրենք ծրագիրը մշակած բրիտանական ընկերությունից պահանջել էին կրկնակի ուսումնասիրություն կատարել ուղևորահոսքի ցուցանիշի վերաբերյալ: Պատասխանը եկել է, ըստ որի` նախորդ ցուցանիշը չափազանցված չէ և համապատասխանում է իրականությանը: Ամեն […]
18:14 23.03.2019
Այսօր համապետական շաբաթօրյակի միջոցառումներից մեկի ժամանակ SHANTNEWS.am-ը հետաքրքրվել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանից, թե ի վերջո երբ է լուծում ստանալու «Սանիթեք» ընկերության մենաշնորհի խնդիրը և արդյո՞ք ժամանակը չէ նոր օպերատորի համար մրցույթ հայտարարել: «Մենք գնում ենք այն ճանապարհով, որ երկրորդ օպերատորը պետք է լինի հենց համայնքը՝ Երևան քաղաքը: Պետք է ձեռք բերենք տեխնիկա, մրցույթ է […]
17:18 23.03.2019
Աֆղանստանի հարավարևմտյան հատվածում գտնվող Լաշկարգահ քաղաքի մարզադաշտերից մեկում երկու հզոր պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով զոհվել է 4, վիրավորվել՝ ավելի քան 30 մարդ: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ պայթյունները տեղի են ունեցել Ֆերմերի ազգային օրվա տոնակատարությունների ժամանակ: Տեղի ունեցածի պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» ահաբեկչական խմբավորումը:
17:07 23.03.2019
Արցախցի 10-ամյա տղան՝ Միխայիլ Գրիգորյանը, ով 2017թ. «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանն էր ներկայացնում, մասնակցել է ռուսական «Голос Дети» հեռուստատեսային երաժշտական մրցույթի կույր լսումների փուլին: Միխայիլը հանդես է եկել Բրունո Մարսի «Versace on the Floor» երգով: Տղայի ելույթը հիացրել է ժյուրիի անդամներին ու հանդիսատեսին: Միխայիլի ելույթի ժամանակ շրջվել են Սվետլանա Լոբոդան ու Վալերի Մելաձեն: «Ես Հայաստանից եմ՝ […]