14:22 24.03.2019
SHANTNEWS.am-ն արդեն հաղորդել է, որ այսօր հայ-ամերիկյան համատեղ ծրագրի շրջանակներում Երևանի Հյուսիսային պողոտայում Տուբերկուլոզի դեմ պայքարի միջազգային օրվա շրջանակներում իրազեկման ակցիա է կազմակերպվել: Ակցիային մասնակցել են նաև ԱՆ ներկայացուցիչները, ովքեր որոշակի վիճակագրություն են ներկայացրել:
«Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լուսինե Քոչարյան խոսքերով՝ 2018 թվականին Հայաստանում տուբերկուլյոզի 650 նոր դեպք է գրանցվել: Ամեն օր ստացիոնար բաժանմունքում բուժվում է 90 հիվանդ, որոնք ստացիոնար պայմաններում բուժում են ստանում մոտ մեկ ամիս, ապա բուժումը շարունակում ամբուլատոր օղակում՝ մինչև 6 ամիս, իսկ դեղակայուն դեպքերի դեպքում՝ մինչև 9 ամիս և ավելի:
SHANTNEWS.am-ն այսօր զրուցել է նաև ԱՀԿ վարակիչ հիվանդությունների ծրագրերի համակարգող Գայանե Ղուկասյանի հետ, ով վիճակագրություն է ներկայացրել եվրոպական տարածաշրջանի մասով:
«ԱՀԿ-ի եվրոպական տարածաշրջանում մնում է երկու կարևորագույն խնդիր՝ բազմադեղակայուն տուբերկուլյոզը շարունակում է աճել: Սա տուբերկուլյոզի այն ձևն է, որը կայուն է ներկայումս առկա առնվազն երկու հակատուբերկուլյոզային դեղերի նկատմամբ, շարունակում է աճել նաև տուբերկուլյոզ-ՄԻԱՎ համակցված վարակը: 2017 թվականին 275 հազար նոր դեպք է գրանցվել եվրոպական տարածաշրջանում: 175 հազարի մոտ եղել է բազմադեղակայուն տուբերկուլյոզ, 77 հազարը մահացել են: Սովորական տուբերկուլյոզով հիվանդացությունը նվազում է, սակայն աճում է բազմակայուն տուբերկուլյոզով դեպքերի թիվը»,-ասել է Գայանե Ղուկասյանը՝ հավելելով, որ հատկապես սա հաշվի առնելով է ԱՀԿ-ն կարևորում հիվանդության վաղ հայտնաբերումը, բուժումը, որպեսզի այն չխորանա: Իսկ բուժման պարագայում անհրաժեշտ է այն մինչև վերջ հասցնել: Հիվանդությունը վարակիչ է: Մինչև վերջ չբուժվելու պարագայում վտանգը չի նվազում:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...