TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+22.09 oC

Գլխավոր

Ղազախստանի նախագահը Աստանայի անվանումը փոխել է Նուր-Սուլթան

12:28 23.03.2019

Ղազախստանի նորանշանակ նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ստորագրել է երկրի մայրաքաղաքի անվանափոխության մասին սահմանադրական փոփոխությունների մասին հրամանագիրը: «Վերանվանել Աստանա քաղաքը Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Նուր-Սուլթան»,- ասվում է փաստաթղթում: Հիշեցնենք, որ ավելի վաղ Տոկաևը առաջարկել էր երկրի մայրաքաղաքի անվանում փոխել Աստանայից Նուրսուլթանի՝ ի պատիվ Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի: Չորեքշաբթի խորհրդարանի պատգամավորները ընդունեցին երկրի մայրաքաղաքի անվանափոխության մասին սահմանադրական համապատասխան […]

̰
Մասշտաբներով նմանվում է հեղափոխությանը. Հայկ Սարգսյանը՝ շաբաթօրյակի մասին

12:18 23.03.2019

«Այգի, պուրակ մաքրելու մասին մտածել եմ, պատգամավոր դառնալու մասին երբեք չէի մտածել»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց մարտի 23-ի համապետական շաբաթօրյակի մասնակից, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Սարգսյանը: Նա անկեղծացավ՝ մեքենայով գալիս ճանապարհին տեսել է՝ ինչքան շատ են շաբաթօրյակի մասնակիցները, և տպավորություն է ստացել, որ մարդկանց մտածողության մեջ էլ է հեղափոխություն եղել: «Ոգևորող էր, ոնց-որ […]

̰
Փաշինյանը ընտանիքի անդամների հետ վերսկսեց շաբաթօրյակը Երևանի ծայրամասում

12:05 23.03.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընտանիքի հետ մեկնել է Երևանի ծայրամասերից մեկը՝ Կոտայքի մարզից Երևան մտնող մայրուղու հատված, ու ընտանիքի հետ շաբաթօրյակը՝ տարածքն աղբից մաքրելու աշխատանքները։ Տարածքը աղբից մաքրելուն միացել են նաև Փաշինյանի թիկնապահները։ https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/308760839788883

̰
Արայիկ Հարությունյանն ահազանգ է հնչեցրել` հրավիրելով Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի ուշադրությունը

12:02 23.03.2019

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` հրավիրելով Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանի ուշադրությունը: Նա  լուսանկարներ է հրապարակել, որում երևում է մեծ քանակությամբ հատված փայտ: Հիշեցնենք, որ այսօր մեկնարկել է համապետական մեծ շաբաթօրյակը: ԿԳՆ աշխատակիցները շաբաթօրյակ են անում Հրազդանի կիրճում:

̰
Այս ամբողջը մեր ընդհանուր տարածքն է և պետք է խնամքով վերաբերվել. Արարատ Միրզոյան

11:52 23.03.2019

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը մարտի 23-ին կազմակերպված համապետական շաբաթօրյակին որոշել է միացել կնոջ ու երեխաների հետ: Սրանով պայմանավորված՝ առավոտյան մաքրության աշխատանքներին մասնակցել չեն հասցրել: Արարատ Միրզոյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ այնուամենայնիվ, նախատեսում են մասնացել օրվա ընթացքում կազմակերպվող ծառատունկին: Նա հայտնել է, որ արդեն հասցրել է մասնակցել ծառատունկին: Անդրադառնալով շաբաթօրյակի անցկացման նպատակին՝ ԱԺ […]

̰
Ծխախոտի գինը բարձրանալու է, տեմպի մասին է խոսքը․ Փաշինյանը` իր և Թորոսյանի անհամաձայնության մասին

11:50 23.03.2019

Համազգային թատրոնի նոր շենքի շինհրապարակում ծխախոտի մնացորդները հավաքելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատակեց, որ հիմա Արսեն Թորոսյանն ուղիղ եթերով նայում և ասում է՝ դե հավաքի, որ չես ուզում թանկացնել ծխախոտը։ SHANTNEWS.am-ի հարցին ավելի լուրջ պատասխանելիս նա արդեն ասաց, որ ծխախոտը միանշանակ թանկանալու է, բայց անհամաձայնությունը թանկացման տեմպի հարցում է։ «Էսքան պիտի ընդհանուր առմամբ բարձրանա։ Մեր հարգելի […]

̰
Ինչո՞ւ մաքուր չի պահվել հանդիսավոր միջոցառման վայրը․ պարզաբանում է թատրոնի ղեկավարը

11:44 23.03.2019

Այն բանից հետո, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց հանդիսավոր միջոցառում անցկացնել Համազգային թատրոնի նոր շենքի հիմնարկեքի կապակցությամբ, քանի որ տարածքը կեղտոտ էր, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ու թատրոնի ղեկավար Արման Նավասարդյանի միջև զրույց սկսվեց, թե ով է մեղավոր այս վիճակի վերաբերյալ։ Թատրոնի ղեկավարն ասաց, որ մեղավորներ չի ուզում փնտրել, որովհետև բոլորն են մեղավոր։ Մարությանն էլ […]

̰
Զինվորականներն ու ազատամարտիկները շաբաթօրյակ են անում Եռաբլուրում

11:40 23.03.2019

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը լուսանկարներ է հրապարակել ու գրել Եռաբլուրում անցկացվող շաբաթօրյակի մասին։ Լուսանկարներում կարելի է տեսնել, որ ծառատունկին մասնակցում են գեներալ Տիգրան Փարվանյանը, ազատամարտիկ Մկրտիչ Տոնոյանը, այլ զինվորականներ։ https://www.facebook.com/arcrun/posts/2180480098654253

̰
Մարմնամարզիկ Արթուր Թովմասյանը դարձել է աշխարհի գավաթի խաղարկության արծաթե, իսկ Դավթյանը` բրոնզե մեդալակիր

11:36 23.03.2019

Մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամները երկու մեդալ են նվաճել աշխարհի գավաթի հերթական փուլում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կատարում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության փուլում օղակների վարժությունում Արթուր Թովմասյանը հավաքեց 14.833 միավոր և դարձավ արծաթե մեդալակիր: Նույն վարժությունում 14.825 միավորով բրոնզե մեդալակիր դարձավ Վահագն Դավթյանը: Հայաստանի բազմակի չեմպիոն Հարություն Մերդինյանը նժույգթափերի վարժությունում 5-րդն է: Հայաստանի ևս մեկ ներկայացուցիչ` Արթուր Դավթյանը […]

̰
Մարդու մտածելակերպի մեջ պետք է փոփոխություն լինի. պատգամավորը՝ մաքրության մասին

11:30 23.03.2019

Հայտարարված համապետական շաբաթօրյակին մասնակցել է նաև ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գոռ Գևորգյանը: SHANTNEWS.am-ի հետ զրույցում պատգամավորն ասել է, որ մարդու մտածելակերպի մեջ պետք է փոփոխություն լինի` աստիճանաբար հասնել մի գաղափարի, որ երբ ասում ենք՝ սա մեր տունն է, մեր բակն է, պաթոսական խոսքեր չեն, այլ պետական մտածողություն: «Հիմա, որ ինձ սպանեք, ես պաղպաղակի […]

̰
Արսեն Թորոսյանը հիմա նայում, ասում է՝ այ տենց, դե հավաքի․ Փաշինյանը կատակեց ծխուկները հավաքելիս

11:24 23.03.2019

«Այ հիմա Արսենը Թորոսյանը, որ էդքան ասում է՝ ծխելը արգելեք, հիմա նայում է ուղիղ եթերով ու ասում է՝ այ տենց, դե հավաքի, բա որ ասում եմ, չես հավատում»,- ժպիտը դեմքին այս խոսքերը վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, երբ հավաքում էր շինհրապարակում կուտակված ծխախոտի մնացորդները։ SHANTNEWS.am-ի հարցին արդեն լուրջ պատասխանելիս նա ասաց, որ դեմ չէ ծխախոտի գնի […]

̰
Փաշինյանը շաբաթօրյակին միացավ Համազգային թատրոնի շինհրապարակի կեղտից զայրացած

11:15 23.03.2019

Համազգային թատրոնի նոր շենքի հիմնարկեքի արարողության ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զայրացել է այն բանից, որ որքան մոտեցել է հանդիսավոր միջոցառման վայրին, այնքան ավելի շատ աղբ է տեսել շինհրապարակի տարածքում։ «Դա կլինի անհարգալից վերաբերմունք առաջին հերթին Սոս Սարգսյանի հանդեպ։ Սկզբից հեռանում էի Կոտայքի մարզ, շաբաթօրյակին մասնակցելու՝ կազմակերպիչներին ասեցի` կմաքրեք, հետո միջոցառումը անենք։ Հետո մտածեցի՝ ես ինքս […]

̰
Հայաստանում համապետական մաքրության օր է

11:01 23.03.2019

Հանրապետության ամբողջ տարածքում մեկնարկել են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից նախաձեռնված համապետական մաքրության օրվա ակտիվ միջոցառումները: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից տեղեկացնում են, որ շաբաթօրյակի աշխատանքներին իրենց մասնակցությունը կցուցաբերեն գործադիր իշխանության համապետական և տարածքային կառույցները, մարզպետարանները, համայնքապետարանները, հանրային և կրթական հաստատությունները, մասնավոր ընկերությունները, մասնագիտացված հասարակական կազմակերպությունները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն ու քաղաքացիները։ Աշխատանքների […]

̰
Կառուցապատողները պարտավոր են մաքուր պահել շինարարության տարածքը․ Մարությանը՝ այսօրվա միջադեպի մասին

10:51 23.03.2019

Երևանի քաղաքապետարանը կառուցապատողներին արդեն բազմիցս տույժերի ու տուգանքների է ենթարկել շինհրապարակներում աղբի առկայության պատճառով։ Այս մասին այսօրվա միջադեպից հետո լրագրողներին հայտնեց քաղաքապետ Հայկ Մարությանը։ Խոսքը այն մասին է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հրաժարվեց մասնակցել Համազգային թատրոնի նոր շենքի հիմնարկեքին, քանի որ շինհրապարակում աղբ կար։ Քաղաքապետը բացատրեց, որ կառուցապատղները պարտավոր են մաքուր պահել իրենց շինհրապարակը։ […]

̰
Ես էս պայմաններում չեմ պատրաստվում հիմնարկեք անեմ․ Փաշինյանը սկսեց մաքրել Համազգային թատրոնի շենքի մոտի աղբը

10:19 23.03.2019

Այսօր նախատեսված էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է Համազգային թատրոնի նոր շենքի հիմնարկեքի արարողությանը, ինչից հետո միանալու էր շաբաթօրյակին։ Սակայն այն բանից հետո, երբ տեսավ շինարարության հարակից տարածքի աղբը, հայտարարեց, որ այդ պայմաններում չի պատրաստվում շենքի հիմնարկեք անել։ Փաշինյանը օգնականներին հորդորեց հանել մեքենաները տարածքից, վերցրեց ձեռնոցներն ու ավելը, և հենց այդ մասից սկսեց շաբաթօրյակը։ […]

̰
Փաշինյանը, Մարությանն ու պատգամավորները մասնակցում են շաբաթօրյակին

10:00 23.03.2019

Մարտի 23-ին վաղ առավոտից Երևանում մեկնարկել է «Մաքուր Հայաստան» ծրագրով անցկացվող համապետական շաբաթօրյակը: Երևանում՝ Վարդան Մամիկոնյանի արձանի հարակից տարածքում, շաբաթօրյակին մասնակցում են ԱԺ աշխատակազմի աշխատակիցներն ու պատգամավորները: Քաղաքապետն իր ընտանիքով ևս կմասնակցի շաբաթօրյակին. նա քաղաքացիներին ակտիվ մասնակցության կոչ է արել։ Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս կոչ էր արել բոլոր քաղաքացիներին ակտիվ մասնակցել մաքրության աշխատանքներին՝ […]

̰
Զինվորները փորձել են 90-ականների բարքերով զորամասում իրենց կարգը դնել ու պատժվել են․ Արծրուն Հովհաննիսյան

09:45 23.03.2019

«ՀՀ զինված ուժերում կարգազանցությունները և անհնազանդությունները անթույլատրելի են և պատժվելու են օրենքի ողջ խստությամբ: Նշված դեպքի կապակցությամբ, որը այնքան էլ ճիշտ չի ներկայացվել մամուլում, զորամասի վերադաս հրամանատարության կողմից անցկացվել է համապատասխան ծառայողական քննություն և որոշվել է պատժել ինչպես շարքային զինծառայողների, այնպես էլ հրամանատարական կազմին: Մի քանի սպաներ պաշտոնանկ են արվել»: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել […]

̰
Պատրա՞ստ եք երկրպագել մեզ․ Հենրիխ Մխիթարյանը դիմել է երկրպագուներին

09:03 23.03.2019

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Հայաստան-Բոսնիա-Հերցեգովինա խաղին ընդառաջ գրառում է կատարել ֆեյսբուքյան էջում: «Մենք լիովին պատրաստ ենք Բոսնիայի և Հերցեգովինայի հետ հանդիպմանը։ Ի՞նչ կասեք դուք, պատրա՞ստ եք երկրպագել մեզ»,- գրել է Հենրիխ Մխիթարյանը: Հիշեցնենք, որ մարտի 23-ին՝ ժամը 23։45-ին, Սարաևոյում տեղի կունենա Հայաստանի և Բոսնիա և Հերցեգովինայի միջև հանդիպումը: Մարտի 23-ին […]

̰
Չինաստանում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուս է այրվել․ կա առնվազն 26 զոհ

08:47 23.03.2019

Չինաստանում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուս է այրվել։ Այս մասին փոխանցում է «Սինհուա» գործակալությունը։ Պատահարը տեղի է ունեցել Հունան նահանգի Չանդե քաղաքի արագընթաց մայրուղու վրա։ Ինչպես նշվում է, կատարվածի պատճառներն անհայտ են, ավտոբուսը հանկարծակի է բռնկվել։ Պատահարի հետևանքով առնվազն 26 մարդ է զոհվել, ևս 28-ը տուժել են։ РЕН ТВ-ի փոխանցմամբ՝ ավտոբուսում գտնվել է ընդհանուր առմամբ 56 մարդ, […]

̰
Թրամփի գրառմանը Էրդողանի խիստ պատասխանից հետո թուրքական լիրան արժեզրկվել է

08:18 23.03.2019

ԱՄՆ նախագահի` Գոլանի բարձրունքների վերաբերյալ գրառումը արժանացել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քննադատությանը: Ինչի արդյունքում ամերիկյան դոլարի նկատմամբ արժեզրկվել է թուրքական ազգային արժույթը` լիրան: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Մարտի 22-ին 1 ԱՄՆ դոլարի նկատմամբ թուրքական լիրան արժեզրկվել է՝ կազմելով է 5.6, նախկին 5.40-ի փոխարեն: Իսկ 1 եվրոյի և 1 ֆունտ ստերլինգի դիմաց թուրքական […]

̰
Քաղաքացիները կվերցնե՞ն արդյոք աղբը հատակից․ սոցիալական էքսպերիմենտ Երևանում

22:57 22.03.2019

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, համապետական շաբաթօրյակին ընդառաջ, փորձեց պարզել, թե որքանով՞ են բնակիչները ուշադիր քաղաքի մաքրությանը: Հյուսիսային պողոտայում սոցիալական էքսպերիմենտի արդյունքները՝ տեսանյութում:

̰
Մեզ վերադարձնեն 1973 թվականի ուրախությունը․ Արմեն Սարգսյան

22:42 22.03.2019

Վաղը Սարաևոյում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը կանցկացնի Եվրո-2020-ի ընտրական փուլի առաջին հանդիպումը։ Մեր ընտրանու մրցակիցը Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականն է։ Արդեն հայտնի է մրցակից թիմի հայտացուցակը և այն, որ հանդիպումը սպասարկելու են դանիացի մրցավարները։ SHANTNEWS.am-ի հետ բացառիկ հարցազրույցում Հայաստանի ազգային ընտրանուն հաջողություն է մաղթել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, բայց խաղի արդյունքի կանխատեսում նախագահը խուսափել է […]

̰
«Գյումրին սովորական քաղաք չէ, Գյումրին անսովոր քաղաք է». Արմեն Սարգսյան

21:59 22.03.2019

Գյումրին պետք է նախ Հայաստանը ճանաչի, հետո՝ նաև միջազգային հանրությունը։ Այս մասին այսօր Գյումրիում ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Նա այսօր հերթական անակնկալ այցով Գյումրիում էր։ Արմեն Սարգսյանը շրջել է Գյումրիի պատմական փողոցներով և ևս մեկ անգամ նշել, որ այնպիսի ճարտարապետական ու մշակութային ժառանգություն, ինչպիսին Գյումրիում կա,  չկա անգամ աշխարհի շատ զարգացած քաղաքներում։ «Ամեն […]

̰
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչն ու Փաշինյանը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող հարցեր

21:45 22.03.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող հարցեր: Կողմերը կարևորել են փոխվստահության և խաղաղ գործընթացի համար անհրաժեշտ մթնոլորտի ձևավորմանն ուղղված քայլերի իրականացումը:

̰
Ո՞վ է ազգային հավաքականում ամենաշատակերը, ամենաթիթիզն ու ամենակատակասերը

21:00 22.03.2019

ՀՖՖ-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրառում է կատարվել և կից տեսանյութ հրապարակվել, որից տեղեկանում ենք, որ թողարկվել է «Թիմակիցները» հումորային նախագծի առաջին մասը։ Դերերում՝ Հենրիխ Մխիթարյան, Արազ Օզբիլիս, Տիգրան Բարսեղյան, Հովհաննես Համբարձումյան, Յուրա Մովսիսյան, Կամո Հովհաննիսյան, Գևորգ Ղազարյան, Արտակ Եդիգարյան։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Վախճանվել է Հայկական ԽՍՀ երկարամյա դատախազ Սուրեն Օսիպյանը. ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ցավակցական ուղերձ է հղել

20:46 22.03.2019

Խոր ցավով տեղեկացնում ենք, որ 89 տարեկան հասակում իր մահկանացուն է կնքել Հայաստանի դատախազական համակարգի ամենահեղինակավոր դեմքերից մեկը, ականավոր իրավաբան, իր անձով և տեսակով դատախազության գրեթե երկու տասնամյակի պատմությունն ամփոփող, 1971 թվականից  մինչև 1988 թվականը Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնն զբաղեցրած Սուրեն Արտաշեսի Օսիպյանը: Սուրեն Օսիպյանը ծնվել է 1930 թվականին, Ադրբեջանի Նուխի քաղաքում, […]

̰
Կրթության նախկին նախարարի վարորդի անվամբ փոխանցվել է շուրջ 9 մլն դրամ․ ոստիկանության բացահայտումը

20:44 22.03.2019

Օրերս ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ՀՀ գլխավոր դատախազությունից և ԱԱԾ-ից յուրացման վերաբերյալ տեղեկություններ էին ստացվել։ Դրանց հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ կրթության և գիտության նախարարության նախնական և միջին մասնագիտության վարչության պետը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջի տնօրենին դրդել է 2011 թվականի փետրվարից […]

̰
Տղան լուսանկարվելիս մոտ 150-200 մետր բարձրությունից ընկել է անդունդը․ Արայիկ Հարությունյանը խնդրում է  դասվարներին և ծնողական խորհուրդներին ուշադիր լինել

20:15 22.03.2019

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ անդրադառնալով Ստեփանավանում տեղի ունեցած ողբերգական դեպքին: «Էքսկուրսիայի ժամանակ Ստեփանավան քաղաքում` Լոռի Բերդում, 150-200 մետր բարձրությունից կիրճն է գլորվել Ստեփանավանի միջնակարգ 6-րդ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ 15-ամյա Ալեքսանդր Պեպանյանը: Զրուցեցի նաև տնօրենի հետ, ով մանրամասներ ներկայացրեց ողբերգական այս դեպքի վերաբերյալ: Խնդրեցի ցավակցությունս փոխանցել աշակերտի […]

̰
Գյումրիի կրթամշակութային 3 կառույց նախատեսվում է տեղակայել քաղաքապետարանի նկուղային հատվածում

20:00 22.03.2019

Գյումրիի Սերգեյ Համբարձումյան 35 շենքը 30 տարի է, ինչ կենտրոնական գրադարանի անփոփոխ հասցեն է, գրադարանը այստեղ է տեղավորվել 1988-ից հետո: Այն քաղաքի պատմամշակութային` 19-րդ դարի վերջի կառույցներից մեկն է, եղել է մանկապարտեզ: Պատմական շենքի պատերին արտաքինից քարաթափումներ են, իսկ ներսում` հենց մուտքի մոտ, փայտե առաստաղն արդեն կախվել է բաց տանիքի պատճառով: Տեղումների ազդեցությունն էլ պարզ […]

̰
Ազգային ժողովի մաքրուհիները պատրաստվում են գործադուլ անել

19:51 22.03.2019

ԱԺ-ում այսօր իրենց բողոքի ձայնն են բարձրացրել խորհրդարանում աշխատող մաքրուհիները, պատճառն աշխատավարձի կրճատումն է: Բանն այն է, որ ԱԺ աշխատակազմը պայմանագիր է կնքել մասնավոր ընկերության հետ, որը ստանձնում է ներշենքային սանիտարական մաքրման ծառայությունների մատուցման պարտավորությունը: Այդ ընկերությունը նոր պայմանագիր է առաջարկել մինչ օրս խորհրդարանում աշխատող մաքրուհիների հետ: Նոր պայմանագրերով՝ մաքրուհիների աշխատավարձը կնվազի՝ օրվա մեջ երկու […]

̰
BACK_TO_TOP