TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+20.09 oC

Գլխավոր

Ո՞նց կարելի է Մարտի 1-ը բացահայտված համարել, երբ գոնե մեկ մարդու սպանողը բացահայտված չէ. Ալումյան

17:04 23.03.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանը, մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ Մարտի մեկի գործը բացահայտված է, այսօրվա ասուլիսի ընթացքում ասել է հետևյալը. «Ես չեմ համարում, որ Մարտի 1-ի գործը ողջ ծավալկով բացահայտված է, ո՞նց կարելի է համարել բացահայտված, երբ գոնե մեկ մարդու սպանողը բացահայտված չէ, նրան հրաման տվողը, հավանաբար, պարոն Փաշինյանը […]

̰
Արդեն 5-րդ գանգատն է ներկայացվել ՄԻԵԴ. Քոչարյանի պաշտպան

16:48 23.03.2019

«Շատ կարճ ժամանակ առաջ արդեն 5-րդ գանգատն է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, հիմքը հետևյալն է` Եվրոպական կոնվենցիայի 5 հոդվածի 4-րդ կետն ասում է, որ ազատությունից զրկված յուրաքանչյուր ոք իրավունք ունի վիճարկել իր կալանավորումը, և վերադաս ատյանը ազատում է, եթե անհիմն է: Մի քանի վճիռ կա, մենք մեկն ենք վկայակոչել»,- այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց […]

̰
Հայկ Մարությանն ընտանիքի անդամների հետ մասնակցել է շաբաթօրյակին

16:42 23.03.2019

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր ընտանիքի հետ մասնակցել է համապետական շաբաթօրյակին: «Բնակչությունը բավական ակտիվ է: Ինչո՞վ է լավ. նրանով, որ մենք գիտակցում ենք, սկսում ենք գիտակցել, որ սա մեր քաղաքն է, և եթե մենք մաքուր չպահենք մեր քաղաքը, աշխարհում չկա մի ընկերություն, որ կարող է անընդհատ մաքուր պահել քաղաքը, եթե մենք կողքից աղտոտենք»,- ասել է […]

̰
Գլեդիս Բերեջիկլյանը հաղթել է Նոր Հարավային Ուելսի ընտրություններում և դարձել նահանգի առաջին ընտրված կին վարչապետը

16:35 23.03.2019

Ավստրալահայ գործիչ Գլեդիս Բերեջիկլյանը Նոր Հարավային Ուելս նահանգում տեղի ունեցած ընտրությունների արդյունքում հաղթանակ է տոնել՝ դառնալով առաջին կին գործիչը, ով ընտրվել է նահանգի վարչապետի պաշտոնում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է The Sydney Morning Herald-ը: Բերեջիկլյանի քաղաքական ուժը՝ Լիբերալ կուսակցությունը հաղթել է ընտրություններում իր հիմնական մրցակցին՝ Աշխատավորական (Լեյբորիստական) կուսակցությանը: Ընտրություններում հաղթանակի մասին իմանալուց հետո […]

̰
Տեղյակ չեմ եղել, որ Համազգային թատրոնը շենք է ունենալու. Նազելի Ղարիբյան

16:27 23.03.2019

Այսօր Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի շենքի հիմնարկեքի արարողության ժամանակ SHNATNEWS.am հետաքրքրվել է մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազելի Ղարիբյանից, թե արդյոք կարելի է փակված համարել Համազգային թատրոնին ՊՈԱԿ-ի կարգավիճակից զրկելու թեման` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Համազգայինի համար շենք է կառուցվում:  Ղարիբյանը նախ` հայտարարել է, որ ինքը տեղյակ չէր, որ թատրոնը շենք է ունենալու, ապա […]

̰
ԱԺ աշխատակազմի ղեկավարը պարզաբանել է մաքրուհիների հետ կապված խնդիրը

15:50 23.03.2019

ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԱԺ մաքրուհիների հետ կապված խնդրին՝  թյուրըմբռնումներից խուսափելու համար: «Դեռևս 2018 թվականի դեկտեմբերի 11-ին ԱԺ նախկին աշխատակազմի ու «Քլիներս» ՍՊԸ-ի կողմից կնքվել է պայմանագիր, ըստ որի` կատարող ընկերությունը ստանձնում է ներշենքային սանիտարական մաքրման ծառայությունների մատուցման պարտավորությունը: Ազգային ժողովում աշխատում է 63 մաքրուհի, որից 40-ը`օրական 2 ժամ՝ […]

̰
Չնայած վարչապետի հորդորներին՝ Համազգայինի որոշ դերասաններ պնդում էին` պարտավոր չեն մաքրել ուրիշի թափածը

15:45 23.03.2019

«Շինարարները պատրավոր են մաքրությունը պահպանել, պետք է հետևեք: Էդպես է, եթե իրենք չեն անում, մենք պետք է հետևենք»,- ասել էր Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Համազգային թատրոնի տնօրենն արձագանքել է, որ ինքը մեղավոր և անմեղ չի փնտրում: Ինքն էլ է մեղավոր: «Հենց սկսում են մեղավոր և անմեղ փնտրել, չի կառուցվում: Հենց սկսում ենք իմ ու քո […]

̰
Համազգային թատրոնի շենքի բացումը տեղի կունենան 2 տարի անց

15:33 23.03.2019

SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ տարածքը մաքրելուց  հետո տեղի է ունեցել Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի շենքի հիմնարկեքի արարողությունը: Ճարտարապետն է Իսահակ Ներսիսյանը, շինությունը կառուցվում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի հարևանությամբ գտնվող Ֆինանսաբանկային քոլեջ հիմնադրամի վթարային շենքի տեղում: Հայտնի է, որ Համազգային թատրոնը հիմա գործում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի առաջին […]

̰
Երևանում շաբաթօրյակ-ծառատունկին միացել են բազմաթիվ քաղաքացիներ

15:32 23.03.2019

Երևանում վաղ առավոտից մեկնարկել և շարունակվում է համապետական շաբաթօրյակ-ծառատունկը: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Երևանի քաղաքապետարանը բոլոր մասնակիցներին ապահովել է անհրաժեշտ պարագաներով: Շաբաթօրյակ-ծառատունկին միացել են բազմաթիվ քաղաքացիներ, տարբեր գերատեսչություններ, պաշտոնյաներ, Երևանի ավագանու անդամներ:

̰
Ռետրո մեքենաներով երթ` նվիրված Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին

15:25 23.03.2019

Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի  հին և պատմական մեքենաների ակումբը կազմակերպել է ավտոարշավ՝ նվիրված Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին: Ավտոարշավի մասնակիցներն առավոտյան հավաքվել են Հովհաննես Թումանյանի տուն թանգարանի առջև, որտեղից էլ շարժվել են Դսեղ՝ Թումանյանի ծննդավայր: Այնտեղ նախատեսված է հանդիպում գյուղի բնակիչների հետ և ծաղկեպսակի տեղադրում, որից հետո ավտոշարասյունը ուղևորվելու է Թբիլիսի, որտեղ էլ ավտոերթի մասնակիցները ծաղիկներ կդնեն […]

̰
ՀՀ ԱԳՆ համար հասկանալի չէ՝ ինչ փաստաթղթերի մասին է խոսում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը

15:18 23.03.2019

ՀՀ արտաքին գործերի նախարարության համար անհասկանալի է՝ ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի թեկնածությանը վերաբերող ինչ փաստաթղթերի մասին է խոսվում, քանի որ այդ հարցի շուրջ քաղաքական խորհրդատվությունները դեռ շարունակվում են: ՏԱՍՍ-ի հետ զրույցում, անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովի հայտարարությանը, թե ՀԱՊԿ անդամ-երկրներին են ուղարկվել ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի թեկնածությանը վերաբերող փաստաթղթեր: «ՀԱՊԿ գործունեության հիմքում փոխըմբռնման […]

̰
Արտակ Զեյնալյանի հասցեին սպառնալիքներ են հնչեցրել

15:07 23.03.2019

Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին սպանության սպառնալիքներ տալու փաստով։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, մարտի 19-ին արդարադատության նախարար Ա. Զեյնալյանին լրագրողների հետ ճեպազրույցի շրջանակում, ի թիվս այլ հարցերի, ուղղվել են հարցեր նաև ՀՀ պետականս սահմանն ապօրինի հատելու կասկածանքով ձերբակալված Ադրբեջանի քաղաքացի Էյվին Արիֆ Օղլու Իբրահիմովի մասին և դրա […]

̰
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներից ո՞վ է ամենապարտաճանաչը, ամենաքնկոտը, ամենաշատախոսը

14:55 23.03.2019

ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը թողարկել է «Թիմակիցները» հումորային նախագծի երկրորդ մասը։ Այս անգամ ֆուտբոլիստները փորձել են պարզել` ո՞վ է ամենապարտաճանաչը, ամենաքնկոտը, ամենաշատախոսը: Ավելի վաղ հայտնել էինք` թողարկվել է «Թիմակիցները» հումորային նախագծի առաջին մասը։  

̰
Հակոբ Արշակյանը Երևանի կենտրոնում թաքնված աղբավայր է հայտնաբերել

14:50 23.03.2019

Ինչպես արդեն հայտնել ենք, առավոտից հանրապետության ամբողջ տարածքում մեկնարկել են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից նախաձեռնված համապետական մաքրության օրվա ակտիվ միջոցառումները: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը իր ֆեյսբուքյան էջում տեսաուղերձ է հրապարակել. «Հերացի փողոցի սկզբնամասում աղբավայր ենք հայտնաբերել, սա ցույց տալը նպատակ ունի հետագայում Երևանում կանխարգելել այսպիսի երևույթները»: Նախարարը […]

̰
Աննա Հակոբյանը հորդորել է նախ` աղբը չթափել, ապա չմտածել, որ ուրիշի թափածը չպետք է հավաքել

14:44 23.03.2019

Այսօր Համազգային թատրոնի հիմնարկեքի ժամանակ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարածքը մաքրելուն է անցել,  շինհրապարակ են եղել նաև վարչապետի ընտանիքի անգամները՝ կինն ու դուստրերը: Աննա Հակոբյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ շատ կարևոր է, որպեսզի մարդիկ փոխեն իրենց վերաբերմունքը, մասնավորապես այն հարցում, որ իրենք չպետք է մաքրեն ուրիշի թափածը: Նախ` պետք է աղբ չթափել, ապա […]

̰
Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանու հետ խաղից առաջ

14:25 23.03.2019

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը «Եվրո-2020»-ի ընտրական փուլի առաջին տուրի Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանու հետ հանդիպումից առաջ հրապարակել է թիմի վերջնական հայտացուցակը: Բոսնիա և Հերցեգովինա-Հայաստան հանդիպումը տեղի կունենա այսօր Երևանի ժամանակով 23:45-ին:

̰
Կառուցապատողները կանոնները չպահպանելով են աշխատում. Հայկ Մարության

14:17 23.03.2019

Այսօր Համազգային թատրոնի շենքի հիմնարկեքի արարողության ժամանակ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը լրագրողներին ասել է, որ Երևանում կառուցապատողները սահմանված կանոնները չեն պահպանում: Հիշեցնենք, որ հանդիսավոր արարողությանը եկած վարչապետը, տեսնելով տարածքի աղտոտ վիճակը, որոշել է նախ` մաքրություն անել, հետո նոր մասնակցել հիմնարկեքի արարողությանը: «Շինհրապարակի կազմակերպման, կահավորման համար մենք բազմաթիվ տուգանքներ ենք նշանակել շատ կառուցապատողների: Բոլոր շինհրապարակները պետք […]

̰
Հայտնի է, թե ինչ գույնի մարզահագուստով այսօր հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականը

14:05 23.03.2019

Այսօր «Եվրո-2020»-ի ընտրական փուլի առաջին տուրում Հայաստանի ազգային հավաքականը մրցակցի հարկի տակ կհանդիպի Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանու հետ: Նախախաղային խորհրդակցության ժամանակ հաստատվել են հանդիպման մասնակից թիմերի մարզաշապիկների գույները: Տան տերերը հանդես կգան ավանդական մուգ կապույտ մարզահագուստով, իսկ Հայաստանի հավաքականը կխաղա սպիտակ մարզահագուստով: Բոսնիա և Հերցեգովինա-Հայաստան հանդիպումը տեղի կունենա այսօր Երևանի ժամանակով 23:45-ին:

̰
Գործադիրին ահագին օգնեցինք, չնայած պիտի վերահսկեինք. Միրզոյանն ու Փաշինյանը հանդիպեցին շաբաթօրյակի վայրում

14:03 23.03.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 23-ին իր ընտանիքի հետ մասնակցում էր համապետական շաբաթօրյակին: Ֆեյսբուքյան իր էջում նա տեսանյութ է հրապարակել՝ «Մի հատված ճամփեզրին» խորագրով: «Սիրելի հայրենակիցներ, էլի Կոտայքի մարզի գյուղերից մեկն էինք գնում, բայց ճանապարհի այս հատվածը տեսանք ու անտարբեր չկարողացանք անցնել, որոշեցինք մեր շաբաթօրյակը շարունակել այստեղ: Սա համարում ենք մեր ընտանեկան տեղամասը շաբաթօրյակի, որովհետև ճանապարհի […]

̰
Սա մշակույթ է, որը պետք է սերմանենք մեր երեխաների մեջ. Գաբրիել Ղազարյան

13:54 23.03.2019

Համապետական շաբաթօրյակի օրը ՀՀ սպորտի և երիտասարդության նախարար Գաբրիել Ղազարյանը Հրազդանի կիրճում էր: SHANTNEWS.am-ի հետ զրույցում նա պատմեց, որ մեծ պատրաստակամությամբ է մասնակցում քաղաքն աղբից մաքրելու գործընթացին: «Մեր տունն է, բոլորս պետք է մաքուր պահենք Հայաստանը, մեր քաղաքները, գյուղերը: Ճիշտը դա է, ժամանակ առ ժամանակ պետք է կրկնել այս միջոցառումը»,- ասաց նա: Նախարարը պատմեց, որ […]

̰
Հակառակորդն անցած շաբաթվա ընթացքում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 180 անգամ

13:39 23.03.2019

Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում մարտի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 180 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով ավելի քան 1900 կրակոց: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են` ՊԲ-ի առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնային գծի բոլոր ուղղություններում` շարունակելով իրականացնել արդյունավետ մարտական հերթապահություն:

̰
Սա քաղաքացիության դաս է. ԿԳ նախարարը մասնակցել է շաբաթօրյակին

13:34 23.03.2019

Ամեն տարի մասնակցել եմ, իմ քաղաքացիական պարտքն եմ տալիս: Համապետական շաբաթօրյակի օրը՝ Հրազդանի կիրճում, SHANTNEWS.am-ը հանդիպեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանին: Նա նշեց, որ անկախ նրանից՝ շաբաթօրյակ է, թե ոչ, ինքը պարտադիր  վերցնում և աղբամանն է նետում գետնին նետված փոքրիկ թուղթը կամ ցելոֆանը: «Մի անգամ երթուղային տաքսու միջից մի մարդ ծխախոտը դուրս գցեց, […]

̰
Համազգային թատրոնի շենքը կկառուցվի. կկատարվի Սոս Սարգսյանի երազանքը

13:30 23.03.2019

SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ Համազգային թատրոնի նոր շենքի հիմնարկեքի արարողության ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զայրացել է այն բանից, որ որքան մոտեցել է հանդիսավոր միջոցառման վայրին, այնքան ավելի շատ աղբ է տեսել շինհրապարակի տարածքում։ ՀՀ վարչապետը տարածքում նախ` մաքրություն է իրականացրել: Ամեն դեպքում, հիմնարկեքի արարողությունը կայացել է: Մինչև պարկուճը տեղադրելը ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի […]

̰
Ամեն օր եմ օրինակ ծառայում ինքս ինձ, հետո նոր կողքիս մարդուն. Արեյանը մասնակցել է շաբաթօրյակին

13:10 23.03.2019

Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Կամո Արեյանը մասնակցել է համապետական շաբաթօրյակին: Ավագանու անդամների հետ նա մաքրել է Հրազդանի կիրճի տարածքը: «Քաղաքացիներ կան, որ ուղղակի ապականել են ամբողջ կիրճը: Աղբամաններ կան դրված, բոլոր հարմարությունները ստեղծված են, պարզապես մարդիկ չեն օգտվում: Հիմա մենք մաքրում ենք, գոնե սա դառնա դաստիարակության ազդակ բոլորի համար, ձևավորվի այնպիսի մշակույթ, որ բնության, շրջապատի […]

̰
Նախագահը համապետական շաբաթօրյակին մասնակցում է թոռնիկների հետ

13:08 23.03.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը համապետական շաբաթօրյակին մասնակցում է թոռնիկների հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի ֆեյսբուքյան էջը՝ լուսանկարներ հրապարակելով: Նրանք իրենց թոռնիկների և նախագահի աշխատակազմի աշխատակիցների հետ մաքրման և բարեկարգման աշխատանքներ են իրականացրել նախագահական նստավայրի շենքի հարակից տարածքում և այգում:

̰
Վարչապետը մասնակցել է Համազգային թատրոնի նոր շենքի հիմնարկեքի արարողությանը

13:06 23.03.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի նոր շենքի հիմնարկեքի արարողությանը: Միջոցառումը տեղի է ունեցել նախատեսված ժամից ավելի ուշ, քանի որ վարչապետը, տեսնելով թատրոնի նոր շենքի շրջակայքում կուտակված աղբը, նշել է, որ այդ պայմաններում չի պատրաստվում մասնակցել հիմնարկեքի արարողությանը և սկսել է անձամբ հավաքել աղբը: Նրան են միացել նաև Երևանի քաղաքապետ […]

̰
Երբ մարդու գրպանին դիպչում ես, անմիջապես հետևություններ է անում. Վահե Էնֆիաջյան

13:03 23.03.2019

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանը մարտի 23-ին մասնակցում էր համապետական շաբաթօրյակին: SHANTNEWS.am-ի հետ զրույցում նա նշեց, որ իբրև պատգամավոր՝ առիթ ունեցել է տարբեր ժամանակներում շաբաթօրյակների մասնակցելու, սակայն նման նախաձեռնություն, որ աշխատակազմի հետ նման լայնածավալ ծրագիր իրականացվի, չի կարող մտաբերել: Պատգամավորը կարևորեց նման նախաձեռնությունները: Նա նշեց, որ շաբաթօրյակի ժամանակ նկատել է՝ Վարդան Մամիկոնյանի արձանին […]

̰
Հայկ Մարությանը մասնակցել է շաբաթօրյակին

12:56 23.03.2019

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր մասնակցել է համապետական շաբաթօրյակի: Քաղաքապետի ֆեյսբուքյան էջում լուսանկարներ են հրապարակվել շաբաթօրյակից:

̰
Վարչապետը կնոջ և դուստրերի հետ մասնակցում է համապետական շաբաթօրյակին

12:45 23.03.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընտանիքի անդամների` կնոջ` Աննա Հակոբյանի և դուստրերի հետ, մասնակցում է համապետական շաբաթօրյակին: Ներկայումս վարչապետը գտնվում է Երևանի ծայրամասերից մեկում՝ Կոտայքի մարզից Երևան մտնող մայրուղու հատվածում:

̰
Սրտացավ մարդը չի կարող աղտոտել իր քաղաքը. Գևորգ Պետրոսյան

12:32 23.03.2019

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը, որը մասնակցում է մարտի 23-ի համապետական շաբաթօրյակին, SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց. «Մարդը պետք է հասկանա՝ քաղաքը իր տունն է, և ինչպես իր տան մասին է հոգում, որ մաքուր լինի, ապրելը հարմարավետ, այդպես էլ քաղաքի մասին պետք է մտածի»: Պետրոսյանի խոսքով՝ պետք է քարոզել, որ ճիշտը մաքուր ապրելակերպն է, […]

̰
BACK_TO_TOP