07:18 26.03.2019
Սիրիայում 3 ռուս զինվորական է զոհվել։ ՌԴ ՊՆ-ի հաղորդմամբ՝ նրանք զոհվել են փետրվարի վերջին՝ ահաբեկիչների հարձակման հետևանքով, փոխանցում է RIA Novosti-ն։ Նշվում է, որ զինվորականները հայտնվել էին պաշարման մեջ, երբ Դեր Զորում մարդասիրական օգնություն մատակարարելուց հետո մեքենայով վերադառնալիս են եղել։ Ծավալված մարտից հետո զինվորականները անհետացել էին։ Նրանց դիերը տեղափոխվել են Ռուսաստան։ Ռազմական գերատեսչությունից հայտնում են, […]
00:31 26.03.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի ուղեկցությամբ այցելել է Ավանի ֆուտբոլի ակադեմիա: Վարչապետը շրջայց է կատարել ակադեմիայով, ծանոթացել այստեղ ստեղծված պայմաններին ու առկա ենթակառուցվածքներին: ՀՖՖ ղեկավարները Նիկոլ Փաշինյանին են ներկայացրել մեր երկրում ֆուտբոլի զարգացման ուղղությամբ իրականացվող և առաջիկայում նախատեսվող ծրագրերը: Այնուհետև կառավարության ղեկավարը հանդիպել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի մարզչական անձնակազմի և […]
23:32 25.03.2019
Մարտի 25-ին` ժամը 15:47-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սարավան-Սարալանջ ավտոճանապարհին բեռնատարը ձնաբքի հետևանքով սահել է և երկկողմանի փակել ավտոճանապարհը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, որը ճանապարհին առաջացած խցանման պատճառով ճանապարհի մոտ 500 մետրը շարունակել է ոտքով: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, […]
23:22 25.03.2019
Այսօր՝ մարտի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Մարտունի քաղաքի բնակիչ, 24-ամյա Էդմոն Ասլանյանը իր վարած Opel մակնիշի 35 CM 635 համարանիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի Գեղահովիտի գյուղամիջյան ճանապարհին ՝ գերեզմանների մոտ, վրաերթի է ենթարկել 15-ամյա Արմեն Ժամկոչյանին: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել […]
22:54 25.03.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փաստաթուղթ է ստորագրել, որով ճանաչում է Իսրայելի իրավունքները Գոլանի բարձունքների նկատմամբ։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել Թրամփին այդ կապակցությամբ։ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը, սակայն, չի ընդունում նման մոտեցումը։ «Դա պետք է տեղի ունենար տասնամյակներ առաջ»,- հայտարարել է Թրամփը փաստաթուղթը ստորագրելուց առաջ։ Դեռ մարտի 21-ին էր ԱՄՆ նախագահը հայտարարել, որ անհրաժեշտ […]
22:22 25.03.2019
Աշխարհում կարմրուկի համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ լարված: Ներկայումս Եվրոպայում կարմրուկի համաճարակը լուրջ առողջապահական խնդիր է և ավելի քան հինգ տասնյակ մահվան դեպք է գրանցվել: Վերջինս պատվաստումների վերաբերյալ ապատեղակատվության տարածման արդյունք է: Նման միտումների հետագա շարունակումը կարող է բերել արդեն իսկ վերացված վարակիչ հիվանդությունների հետվերադարձին` զանգվածային հիվանդացման դեպքերի, բռնկումների, համաճարակների, ինչպես նաև մահվան դեպքերի: Տեղին […]
21:47 25.03.2019
ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նիստում այսօր դրական եզրակացության է արժանացել ՀՀ պետական կենսաթոշակի մասին օրենքում փոփոխություն և լրացում կատարելու նախագիծը: Եթե պետական կենսաթոշակը գործող օրենքով սահմանվում է հիմնական կենսաթոշակի, աշխատանքային կամ զինվորական ստաժի ցուցանիշներով, այժմ հաշվարկման նոր գործիք ու մեխանիզմ է ներմուծվում: Կառավարության լիազորությամբ սահմանվում է՝ 25 500 դրամից պակաս կենսաթոշակ չի կարող […]
20:00 25.03.2019
1988-ից հետո Գյումրիում հաշվառվում էր 88 վթարային բնակելի շենք: Ամրացման ենթակա համարվում են այն շենքերը, որոնք սեյսմիկ ուսումնասիրությամբ 4-րդ աստիճանի վթարային են: Վթարայնության ավելի ցածր կարգ ունեցող շենքերի վիճակը Գյումրիում տարեցտարի վատացել է, ինչի հետևանքով վթարայինների թիվն ավելացել է: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնել է Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը. «Արդեն ունենք 91 վթարային […]
19:44 25.03.2019
Հայաստանի ամենից ձյունառատ համայնքի` Աշոցքի դահուկային կենտրոնում տեղի է ունեցել պիլոտային նախաձեռնություն, որն ուղղված է հաշմանդամություն ունեցող երեխաների ներգրավմանը ձմեռային սպորտաձևերում։ Միջոցառմանը ներկա են գտնվել Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի մարզիչներն ու ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին։ Ծրագիրը խթանելու է Հայաստանի բոլոր բնակավայրերում ապրող հաշմանդամություն ունեցող տարբեր տարիքի երեխաների շրջանում բացօթյա միջոցառումներն ու ապրելակերպը, ինչպես նաև բարձրացնելու […]
19:30 25.03.2019
Գյումրիի «Բեռլին Արտ հոթել» հյուրատանը բացվել է ֆրանսահայ երգիծանկարիչ Ռընե Հովիվի ցուցահանդեսը, որը կրում է «Գծերի հովիվը» խորագիրը: Ազգությամբ հայ Խորեն Հովիվյանը ծնվել ու իր ստեղծագործական գործունեությունը ծավալել է Ֆրանսիայում, աշխատել է ֆրանսիական հեղինակավոր մի շարք թերթերի և ամսագրերի հետ, հրատարակել տասնյակից ավելի ալբոմներ և կոմիքսների գրքեր: Առաջին ցուցադրությունը Հայաստանում եղել է մեկ տարի առաջ. […]
19:10 25.03.2019
Մոնտենեգրոն ապրիլի 15-ից հոկտեմբերի 30-ը Հայաստանի քաղաքացիների համար սահմանել է առանց վիզայի ռեժիմ` 30 օր ժամկետով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են Մոնտենեգրոյի CDM պորտալը: ՀՀ քաղաքացիները կարող են 30 օր Մոնտենեգրոյում մնալ առանց վիզայի` անհրաժեշտ փաստաթղթերի առկայությամբ դեպքում: Մոնտենեգրոն ամեն տարի այդ ժամանակահատվածում սահմանում է առանց վիզայի ռեժիմ երկրում զբոսաշրջությունն ակտիվացնելու համար:
18:56 25.03.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մարտի 25-ի որոշմամբ` ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ է նշանակվել Լևոն Հակոբյանը: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Լևոն Հակոբյանին նշանակել առողջապահության նախարարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ:
18:52 25.03.2019
Մարտի 25-ին տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի խորհրդի նիստը, որը վարել է խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը: Քննարկվել և հաստատվել են Ազգային ժողովի յոթերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին և մարտի 26-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը, սահմանվել հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը և տևողությունը: Ազգային ժողովի յոթերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում […]
18:42 25.03.2019
«Ազատ հայրենիք» կուսակցությունը խստորեն դատապարտում է «Սասնա ծռեր» համահայկական շարժում ինքնահռչակված խմբավորմանը, որն այսօր կեղծ տեղեկություն է տարածել, թե իբր «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը, «համագործակցելով կրիմինալի հետ», խոչընդոտել է Մարտունի քաղաքում այդ խմբավորման անդամների հանդիպումը բնակչության հետ։ Այս մասին հայտնում են «Ազատ հայրենիք» կուսակցության մամուլի կենտրոնից: «Այդ կառույցի կողմից առանց որևէ փաստի ու […]
18:23 25.03.2019
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Արման Հովհաննիսյանի, այսօր մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի կողմից ներկայացված բողոքը: Այս մասին տեղեկացնում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը միջնորդություն էր ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն՝ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը հստակեցնելու վերաբերյալ, ինչը, սակայն, ՀՔԾ-ի կողմից մերժվել […]
18:15 25.03.2019
Մասիսում մարտի 23-ին ավտոմեքենայում բռնկված հրդեհից տուժած 12-ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Հովհաննես Հարությունյանը: «Երեկ երեկոյան այցելել ենք երեխային, վիճակը ծայրահեղ ծանր էր՝ մարմնի մակերեսի 40-45 տոկոսի այրվածքով, շնչուղիների այրվածքով, ընդունված պահից երեխան գտնվել է արհեստական շնչառության սարքին միացված վիճակում: Երեխայի բարեկամներն ունեն սոցիալական […]
18:12 25.03.2019
Իրանի Շիրազ քաղաքում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով առնվազն 17 մարդ է զոհվել, նրանցից 3-ը` երեխաներ: Այս մասին հայտնում է Russia Today-ը` հղում կատարելով Իրանի արտակարգ իրավիճակների վերահսկողության կենտրոնի ղեկավար Փիրհոսեին Կոլիվանդայի տարածած հայտարարությանը: Հաղորդվում է, որ ջրհեղեղի հետևանքով վնասվել է «Ղուրանի դարպաս» անվանումը կրող քաղաքի մուտքը: Նախնական տվյալներով` կա 68 տուժած: Դեպքի վայրում աշխատում են […]
17:44 25.03.2019
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանի՝ կառավարության ծրագրի ներկայացնելուց հետո դիտարկում արեց. «Ճիշտ կլիներ, որ զեկույցում արձանագրված լիներ կամ արդյունքները, կամ առաջընթացը, որ արձանագրել ենք նախորդ տարվա համեմատ կամ միջոցառումները, որ արվել են տվյալ ուղղությամբ»: Հավելեց, որ զեկույցից իր դուրս գրած տվյալների համաձայն՝ ստացվել են այսպիսի ցուցանիշներ. «Ես […]
17:32 25.03.2019
Այսօր, երբ կառավարությունում արտահերթ նիստ էր հրավիրված, գործադիրի շենքի մոտ էին հավաքվել Արմավիր-Երևան երթուղին սպասարկող «Գալակտիկա տրանս սերվիս» ընկերության վարորդներն ու հիմնադիր տնօրեն Շուշանիկ Խաչատրյանը: Նրանք իրենց հետ կառավարության մոտ էին բերել նաև ընկերության ավտոմեքենաները, որոնք կայանել էին շենքի կայանատեղում` զբաղեցնելով ողջ կայանատեղին: «Շուրջ մեկ տարի է՝ իմ հիմնարկը չի աշխատում: Պատճառն անօրինականությունն է, անօրինական […]
17:18 25.03.2019
ԵԿՄ վարչության նախկին ղեկավար Մանվել Գրիգորյանը «Նաիրի» ԲԿ է տեղափոխվել հերթական հետազոտման համար: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի ծառայությունից: Մեզ նաև տեղեկացրին, որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վատթարացում չկա:
17:08 25.03.2019
Թուրքիայի և Ռուսաստանի իշխանությունները քննարկում են ՌԴ քաղաքացիներին ներքին անձնագրերով Թուրքիա այցելելու հնարավորություն տալու հարցը: Այս մասին հաղորդում է Rbc.ru-ն: Հիշեցնենք, որ 2019թ. հայտարարվել է Մշակույթի ու զբոսաշրջության տարի Ռուսաստանի և Թուրքիայի համար: Մարտի 28-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մեկնելու է Անթալիա, որտեղ բանակցությունների հիմնական թեմաներից մեկը լինելու է ռուս զբոսաշրջիկների համար Թուրքիա մուտքի […]
17:02 25.03.2019
«Բավականին լուրջ միջոցառումներ են ձեռնարկվել սպիտակ համարանիշներով աշխատանք իրականացնող մեքենաների ուղղությամբ: Տուգանքներ են գրվել բազմիցս, այնուամենայնիվ խնդիրը դեռևս առկա է, բայց խնդիրների մեծ մասը չեզոքացվել է: Ե՛վ ՊԵԿ-ը, և՛ ոստիկանությունը, և՛ տեսչական մարմինն ակտիվորեն մեզ հետ համագործակցում են, որ խնդիրը շուտափույթ լուծում ստանա»,- Երևան-Արմավիր երթուղայինի վարորդների բողոքի մասին ասել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական […]
16:58 25.03.2019
Այսօր` կառավարության նիստից հետո, ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանից լրագրողները հետաքրքրվել են, թե ինչ տեղեկություններ կան հետախուզման մեջ գտնվող պաշտոնյանների, մասնավորապես ՀՀ բնապահպանության նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանի, ՀՀ նախկին պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի և մյուսների մասին: «Միջոցառումներ են իրականացվում»,- ասել է ոստիկանապետը: Հարցին՝ Արամ Հարությունյանը Հայաստանո՞ւմ է, ոստիկանապետը պատասխանել է. «Թույլ տվեք գործի հանգամանքներից […]
16:50 25.03.2019
«Աջ ղեկերի մասին» օրենքի ընդունումից հետո` 5-օրյա ժամկետում, շրջանառվել է կառավարության երկու որոշում, որոնցից մեկը շահագործմանն է վերաբերում, իսկ մյուսը՝ հաշվառմանը: Նախորդ նիստին մենք փորձեցինք արտահերթ մտցնել այդ հարցերը, որովհետև այդ 5-օրյա ժամկետը պետք է լրանար օրենքի ընդունումից հետո: Առաջարկվեց, որ արտահերթ նիստով արվի, և մենք այսօր նախաձեռնել էինք այսօրվա արտահերթ նիստը, որպեսզի այդ անհարմարությունները […]
16:44 25.03.2019
Խորհրդարանում այսօր տեղի է ունենալու ԱԺ խորհրդի նիստ: SHANTNEWS.am-ի տեղեկություններով՝ վաղը մեկնարկող քառօրյայից առաջ անցկացվող այս նիստին հաջորդելու է «Իմ քայլը» խմբակցության նիստը:
16:22 25.03.2019
ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվող զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի շրջանակում դասախոսությամբ հանդես է եկել ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: Զինված ուժերի բարձրաստիճան սպաներին են ներկայացվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի մոտեցումները և սկզբունքային դիրքորոշումը, տարածաշրջանային զարգացումները և այն կարևորագույն ազդակներն ու գործոնները, որոնք կարող են դերակատարություն ունենալ այս հարցում: ՀՀ […]
16:12 25.03.2019
Այսօր՝ մարտի 25-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում տեղի է ունեցել է ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի հանձնաժողովի կողմից ձևավորված մրցութային հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում բացվել են ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի թափուր տեղի համար ներկայացված հայտերը: Մրցութային հանձնաժողովի անդամները ստուգելով փաթեթների ամբողջականությունն ու համապատասխանությունը թափուր պաշտոնի համար ներկայացված պահանջներին, սկսել են ուսումնասիրման գործընթացը, որը կտևի […]
15:54 25.03.2019
Մարտի 29-ին Վիեննա այցի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունենալու Ավստրիայի նախագահ Ալեքսանդր վան դեր Բելլենի հետ։ Հանդիպումը նախատեսված է կեսօրին՝ Երևանի ժամանակով 12։15-ին (Վիեննայում՝ 15։15)։ Նույն օրը՝ երեկոյան, Ավստրիայի նախագահը ընդունելու է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Նրա հետ հանդիպումը նախատեսված է Երևանի ժամանակով 13։30-ին (Վիեննայում՝ ժ. 18։30)։ Այս հանդիպումներից հետո, ինչպես […]
15:26 25.03.2019
ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին այսօր կալանավայրից տեղափոխել են հիվանդանոց: Այս մասին հայտնել է Գրիգորյանի փաստաբանը «Ազատության» հետ զրույցում: Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանի փաստաբանները մարտի 19-ին դիմել էին դատարան՝ միջնորդելով գրավի դիմաց Գրիգորյանին ազատ արձակել ։ SHANTNEWS.am-ի հետ զրույցում Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը նշեց օրեր առաջ ներկայացրած միջնորդության մասին և հավելեց, որ տվյալ պահին […]
15:08 25.03.2019
Պոլսոյ մեր պաշտօնակից «Ժամանակ»էն վերահասու կը դառնանք, թէ Պատրիարքական Աթոռի 84-րդ գահակալ երանաշնորհ Մեսրոպ Պատրիարքի վերջին Այգուցի արարողութիւնը տեղի ունեցաւ շաբաթ յետմիջօրէին Շիշլիի գերեզմանատան մէջ։ Աղբիւրը կը նշէ, թէ Տ. Մաղաքիա Աբեղայ Պեսքիսիզեան հանդիսապետած է վերջին Այգուցին՝ իր կողքին ունենալով Տ. Շիրվան Քհնյ. Միւրզեանն ու Տ. Պետրոս Քհնյ. Պուլտուքեանը։ Վերջին Այգուցով հոգելոյս Պատրիարք Հօր շիրիմը […]