17:30 19.03.2019
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը 2020 թվականի համար ներկայացրած բյուջետային հայտով առաջարկում է կրճատել միջազգային հեռարձակման ծախսերը 22 տոկոսով և նախատեսում է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի երեք ծառայությունների փակում: Այս հակիրճ տեղեկատվությունը, ինչպես տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունը, տեղադրված է ԱՄՆ Գլոբալ մեդիայի գործակալության (USAGM) կայքում։ Համաձայն առաջարկվող փոփոխության`«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի բյուջեն 2019 թվականի […]
17:28 19.03.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 19-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ նաև լրատվամիջոցներից մեկի հարցին` կապված ցույցերի անցկացման պատճառների հետ: «Հիմա քաղաքացին սուբյեկտ է և ինքը գիտի, որ սուբյեկտ է»,- հավելեց նա: Նրա խոսքերով` տարիների կուտակվածը հեղեղում է հանրապետությունը, և մարդն ուզում է իր ասելիքն ասել: «Ես ոչ մի վատ բան չեմ տեսնում դրանում, մարդիկ ասելիք […]
17:14 19.03.2019
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել է հրաժարականի մասին: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Ես որոշում եմ կայացրել դադարեցնել նախագահի իմ լիազորությունները: Արդեն 30 տարի է, ինչ ես զբաղեցնում եմ այս ամենաբարձր պաշտոնը: Ժողովուրդն ինձ հնարավորություն է տվել լինել անկախ Ղազախստանի ամենից առաջին նախագահը»,- ասել է նա: Նազարբաևը Ղազախստանի նախագահի պաշտոնում էր 1990 թվականից: 2015 […]
17:02 19.03.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մարտի 19-ին լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով իր հայտարարությանը, թե չի կարող բանակցել Արցախի անունից, նշեց. «Ես կարող եմ ներկայացնել միայն այն սուբյեկտին, ում ներկայացնելու լեգիտիմ իրավունք ունեմ, հակառակ դեպքում՝ եկեք ներկայացնեմ ԱՄՆ-ն, կլինի՞: Չի լինի, չէ՞, հետևաբար, ես ներկայացնում եմ Հայաստանի Հանրապետությունը»: ՊԵԿ-ի գործունեությանն անդրադառնալով՝ ՀՀ վարչապետը նշեց. «2018թ. այդ առումով […]
16:46 19.03.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 19-ին լրագրողների հետ հանդիպմանը պատմեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ ունեցած զրույցներից մեկի մասին: «Ես երկու օրը մեկ զանգում էի Հայկին, ասում էի՝ որ ձյուն գա, ի՞նչ կլինի, հզորություններ ունե՞ք, որ մաքրեք: Պարոն Մարությանն ասում էր, որ իրականում պրոբլեմ ունենք, տեխնիկա չկա, «Սանիթեքի» վիճակը գիտեք, ես երկու օրը մեկ զանգում, […]
16:32 19.03.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 19-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ անվտանգության մարտահրավերներին: Նա նախ նշեց՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ խոսակցությունը դրական է համարում, նաև կարևորեց այն շեշտադրումը, որ հնչեց Ստեփանակերտում, նաև անդրադարձավ իրեն հուզող մի հարցի. «Մի բան ասեմ, առիթ է, ուզում եմ մի մտահոգություն հայտնել, որ բոլորիս է վերաբերում: Մենք անվտանգության մի կարևոր […]
15:50 19.03.2019
Ի՞նչ է սահմանում Գյումրիում ռուսական ռազմաբազայի տեղակայման մասին հայ-ռուսական համաձայնագիրն այն դեպքերի համար, երբ ռուս զինծառայողները հանցանք են գործում Հայաստանի տարածքում: Համապատասխան հոդվածներն այսօր քննարկման առարկա են դարձել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ քննվել է Ջուլիետա Ղուկասյանի իրավահաջորդի փաստաբանների բողոքը: Հիշեցնենք, այն վերաբերում է կնոջը ծեծելով մահվան հասցնելու մեջ մեղադրվող ռուս զինծառայող Անդրեյ Ռազգելդեևին […]
15:38 19.03.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ լրատվամիջոցների հետ հերթական հանդիպման ժամանակ լրագրողները նրան հայտնեցին՝ «Ֆեյսբուք»-ում յուրատեսակ արշավ կա՝ ով կլինի այն լրագրողը, որ կարողանա վարչապետին այնպիսի հարց տալ, որին նա չի կարողանա պատասխանել: Լրագրողը միաժամանակ մեջբերեց այսօրվա ասուլիսի ժամանակ Փաշինյանի վստահեցումը՝ չկա հարց, որին չկարողանա պատասխանել: «Կարող է՝ գլուխ եմ գովել»,- ասաց նա: ՊՎԾ-ում տեղի ունեցածին անդրադառնալով՝ […]
15:14 19.03.2019
Մարտի 19-ից ուժի մեջ է մտել «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքը: Մաքսային մարմիններին ներկայացվող փաստաթղթերում առկա տեղեկատվության համաձայն՝ մինչև 2018թ. դեկտեմբերի 31-ը ձեռք բերված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն իրականացվելու է մինչև 2019թ. մայիսի 1-ը: Այս մասին տեղեկանում ենք ՊԵԿ լրատվության բաժնից: «Սահմանին, […]
15:11 19.03.2019
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն անդրադառնալով Հայաստանի սահմանը հատած Ադրբեջանի քաղաքացուն սպասվելիք իրավական գործընթացներին, ասաց, թե փաստն այն է, որ անձը հատել է Ադրբեջան-Հայաստան սահմանը, նա ձերբակալվածի կարգավիճակ ունի և իրականացվում է նախաքննություն: «ՀՀ իշխանությունները Սահմանադրությամբ բոլոր պարտականություններն իրականացնում են, ներգրավված է գործընթացում նաև Կարմիր Խաչը, կապահովվի անձի իրավունքների ողջ ներկապնակը»,-ասաց նախարարը: […]
15:00 19.03.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ լրատվամիջոցների հետ հերթական հանդիպման ժամանակ նրան հարց ուղղվեց՝ իր թիմակիցներից դժգոհության դեպքում հնարավո՞ր է՝ իրեն կաշկանդի այն հանգամանքը, որ հեղափոխության ժամանակ միասին պայքարել են: «Մենք կաշկանդված չենք: Երբ խոսում են դժգոհության մասին, ինձնից ամենամեծ դժգոհը ես եմ, չի կարող ինձնից որևէ մեկն ավելի դժգոհ լինել, քան ես եմ: Երբ ասում են՝ […]
14:52 19.03.2019
Նախկինում Հայաստանում, Արցախում և Ադրբեջանում եղել է պրակտիկա, որ կողմերը մոլորված ու սահմանն անցածներին վերադարձրել են մեկ շաբաթվա ընթացքում։ Այդ պրակտիկան իրականացվել է միշտ՝ մինչև այն ժամանակ, երբ եղել է «հայտնի դեպքը»։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Հայաստանում և Ադրբեջանում հայտնված միմյանց քաղաքացիների փոխանակման հարցին։ «Դա ընդհատվել է այն ժամանակ, […]
14:48 19.03.2019
Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Հովհաննիսյանը, ելույթ ունենալով ավագանու նիստում, բավական ծավալուն անդրադարձավ Դավիթ Խաժակյանի բարձրացրած հարցադրմանը` կապված աղբատար մեքենաների ձեռքբերման հետ: Ելույթը այնքան ձգվեց, որ ավագանու անդամ Անի Խաչատրյանը տեղից արձագանքեց. «Պարո´ն Մարության, ես, որ ելույթ էի ունենում, ժամանակի սահմանափակում էիք դրել, 40 րոպե խոսում է»: Մինչ Մարությանը կարձագանքեր, Լևոն Հովհաննիսյանը պատասխանեց. «Անի […]
14:40 19.03.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ լրագրողների հետ հերթական հանդիպման ժամանակ SHANTNEWS.am-ի թղթակիցը հետաքրքրվեց՝ երբ է լուծվելու Գյումրիի անբարեկարգ փողոցների հարցը, նաև՝ երբ է հաշվառվելու՝ քանի՞ անօթևան կա Գյումրիում, որոնց հանդեպ պետությունը պարտավորություն ունի: «Գյումրիի փողոցների վիճակը շատ վատ էր, հիմա ավելի վատ է, փողոցներ են քանդվում, որ կառուցվեն, բայց չկա հստակ նախագիծ և ժամանակացույց: Նաև տնակների […]
14:30 19.03.2019
Ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը քաղաքապետարանում իր ելույթի ժամանակ անդրադարձավ մի շարք հարցերի, այդ թվում` օպտիմալացման խնդրին: «Դեռևս հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, երբ քննարկում էինք հաստիքացուցակները, քաղաքապետարանը հավաստիացրեց, որ սկսելու է օպտիմալացումը, և արդեն մի քանի ամիս է անցել, ու ինչպես տեսնում ենք, օպտիմալացումը տեղի է ունեցել միայն ավագանու անդամների համար նախատեսված ջրեղենի վրա: Այսօր առաջին […]
14:18 19.03.2019
Առանց մեղադրական եզրակացության գույքի բռնագանձման մեխանիզմի ներդնելը, ըստ էության, Հայաստանի միջազգային պարտավորությունն է։ Եվ այդ պարտավորությունն արձանագրված է ՄԱԿ-ի և եվրոպական կառույցների հետ Հայաստանի ունեցած հարաբերություններում։ Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ժամանակ ասաց` պատասխանելով այն հարցին, թե հնարավոր չէ՞ անել այնպես, որ գույքը բռնագանձվի դրա ապօրինության ապացուցումից հետո։ ՄԻԵԴ-ը, ըստ Փաշինյանի, ունի եզրակացություն, որ […]
14:06 19.03.2019
Հայաստանում իշխանության փոփոխությունից հետո 85 հազար մարդու նպաստ և թոշակ է ավելացել, 200 հազար մարդու աշխատավարձ է բարձրացվել: Մարտի 19-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Հայաստանում սոցիալական վիճակի բարելավմանը միտված քայլերին և արդյունքներին՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Երբ հիպոթեքային վարկավորման 100 տոկոսանոց աճ է տեղի ունեցել, դա մարդկանց սոցիալական վիճակի բարելավման ցուցի՞չ է, […]
13:34 19.03.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 19-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին: Նա կրկին ուշադրություն հրավիրեց սկզբունքների հստակեցման անհրաժեշտությանը: «Որպեսզի հասկանանք դրանք, պետք է հասկանանք՝ ինչ են նշանակում այդ սկզբունքները: Մենք ունենք տեքստ և տասնյակ մեկնաբանություններ, որ արվում են պետական մակարդակով: Պետք է հասկանանք՝ ինչ մեկնաբանության վրա ենք հենվելու հետագա բանակցությունների ընթացքում, […]
13:23 19.03.2019
Արցախյան հիմնախնդրի կարգավորման շուրջ Նիկոլ Փաշինյանն իր հայտարարությունների շարքը սկսել է, երբ դեռ վարչապետի թեկնածու էր, և նույն հայտարարություններն արել է Ստեփանակերտում, երբ նորընտիր վարչապետ էր։ Այս մասին այսօրվա ասուլիսին ասաց ինքը` Փաշինյանը։ «Էս հայտարարությունների շարքը… սրանք մարտահրավեր չեն, սրանք երկխոսության հրավեր են, երկխոսության գործընթաց են։ Երկխոսությունն իրականում նոր չի սկսվել։ Էտ երկխոսությունը սկսվել է, […]
13:22 19.03.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 19-ին լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք դատական անկախության համար բավարար է միայն այն, որ դատավորներին զանգեր չլինեն, ասաց, որ դա բավարար չէ, բայց անհրաժեշտ պայման է, առանց դրա ուղղակի անհնար է դատական անկախ համակարգ ունենալ: «Եթե մենք դա իրականում երաշխավորենք, դատական համակարգում հենց ներսից պրոցեսներ կսկսեն, որոնք արդյունքում կբերեն […]
13:02 19.03.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից մարտի 19-ին լրագրողներն անդրադարձան Օպերայի տարածքում սրճարանների ապամոնտաժման գործընթացին: Փաշինյանից հետաքրքրվեցին՝ արդյո՞ք ուղղորդված է այս գործընթացը, ընտրվում են սրճարանները: «Այս դեպքում էլ այնպես չէ, որ բերում են քարտեզը, խաչ եմ քաշում, մի մասը կանաչ եմ ներկում կամ դեղին: Դա իրավական ձևակերպումների խնդիր է, մի մասի դեպքում, երբ պայմանագրերով քաղաքապետարանը հնարավորություն է […]
12:52 19.03.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 19-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ իր և իր կառավարության դեմ հայցադիմում ներկայացնելու գործընթացին: Նա ասաց, որ գործընթացը չի մեկնաբանի, դա յուրաքանչյուր քաղաքացու իրավունքն է: «Մեր ընդհանուր խնդիրն այն է, որ ունենանք այնպիսի դատարան, որ և՛ Ռոբերտ Քոչարյանի հարցը, և՛ պայմանական ցանկացած քաղաքացու հայց քննարկվի իսկապես […]
12:50 19.03.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ հարցին՝ արդյո՞ք նոր քրեական գործ կհարուցվի Մարտի 1-ի սպանությունների դեպքերը բացահայտելու համար: ՀՀ վարչապետն ասաց, որ այդտեղ նոր քրգործ հարուցելու անհրաժեշտություն չկա, քանի որ այդ գործը հարուցվել է: «Մենք գործ ունենք առնվազն այն հայտարարության մակարդակով, որ արվել է քննչական մարմինների կողմից, հետևյալ փաստի հետ, որ Մարտի 1-ի […]
12:46 19.03.2019
Հայաստանում քննադատության դեֆիցիտ չկա։ Եթե այդպիսի սահմանափակումներ լինեին, ընդունելի կլիներ, որ վարչապետը քննադատեր ինքն իրեն, սակայն դրա կարիքը չկա։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ ժպիտը դեմքին ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ընդդիմադիր պատգամավոր Փաշինյանն ինչում կքննադատեր վարչապետ Փաշինյանին։ «Կարծում եմ՝ ներողամիտ կգտնվեք, եթե Ձեր առաջարկած դերը չստանձնեմ առնվազն հիմա»,- լրագրողին պատասխանելիս ասաց Փաշինյանը։ Վարչապետն […]
12:38 19.03.2019
Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանն այսօրվա ավագանու նիստում ներկայացրել է 2018թ. կատարած աշխատանքների հաշվետվությունը: Ըստ այնմ, անցնող տարում աշխատանքներ են տարվել ճանապարհաշինարարության ոլորտում՝ Դավիթաշեն-Աշտարակ, Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածների շինարարության ուղղությամբ, շարունակվել են մայթերի, բակային տարածքների բարեկարգման, մանկապարտեզների վերանորոգման աշխատանքները, կանաչ տարածքների պահպանման, հիմնման, աշխատանքներ, անցկացվել են ոռոգման ցանցեր:Հասարակական տրանսպորտի ցանցը վերանայվել է: Դրանց ներկայացումից հետո ավագանու «Լույս» […]
12:30 19.03.2019
Կառավարության ծրագրում ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը նկատել է «երջանիկ քաղաքացի» հասկացությունը: ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ նա խոսեց դրա բովանդակության մասին: «Եթե ձևակերպելու լինեմ «երջանկության» բնորոշումը, ապա իմ կարծիքով՝ դա արժանապատիվ աշխատանքով, ընտանիքիդ և ընկերներիդ կողքին երկար և առողջ ապրելու հնարավորությունն է: Մենք ամեն օր լսում ենք, որ լուծարվում […]
12:24 19.03.2019
Գազի խողովակները առանձնահատկություն ունեն՝ համ մտնում են, համ դուրս են գալիս․ ժպիտը դեմքին այսպիսի խոսքերով վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսեց պատասխանել իրանական գազի տարանցման մասին։ Խոսքն այն մասին է, որ եթե գազը բերվում է Հայաստան, ապա կարող է նաև դուրս բերվել Հայաստանից՝ տարանցման համար։ «Այսինքն՝ խոսքը նոր գազատարի մասին չէ, առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ եղած […]
12:21 19.03.2019
Հայաստանի Կառավարության հետ այսօր քննարկվում է 89 ներդրումային ծրագիր՝ 2,7 մլրդ ԱՄՆ դոլարի ներդրումային ծավալներով: Այս մասին մարտի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա հայտնեց, որ այդ ծրագրերից 42-ը՝ 774 մլն դոլար ծավալով, գտնվում են իրականացման տարբեր փուլերում, մյուսներն ակտիվ քննարկման փուլում են: Սա, ըստ վարչապետի, նշանակում է, որ նաև […]
12:19 19.03.2019
Մատենադարանի նոր մասնաշենքում քիչ առաջ մեկնարկեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը: Սա վարչապետի՝ լրագրողների հետ թվով երրորդ հանդիպում-ասուլիսն է: Փաշինյանը նախքան հարցերին պատասխանելը մեկ-երկու տվյալներ հաղորդեց: Նա հայտնեց, որ 2019թ. փետրվարին 2018թ. փետրվարի նկատմամբ հիպոտեկային վարկավորման ծավալն աճել է 100 տոկոսով, Կառավարության կողմից իրականացվող ծրագրերի շրջանակներում վարկավորման աճը կազմել է 145 տոկոս՝ 2019-ի փետրվարը 2018թ. […]