12:50 19.03.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ հարցին՝ արդյո՞ք նոր քրեական գործ կհարուցվի Մարտի 1-ի սպանությունների դեպքերը բացահայտելու համար: ՀՀ վարչապետն ասաց, որ այդտեղ նոր քրգործ հարուցելու անհրաժեշտություն չկա, քանի որ այդ գործը հարուցվել է:
«Մենք գործ ունենք առնվազն այն հայտարարության մակարդակով, որ արվել է քննչական մարմինների կողմից, հետևյալ փաստի հետ, որ Մարտի 1-ի պարկուճները փոխվել են: Այն պարկուճները, որ հաջորդ օրը քննչական խմբի կողմից հայտնաբերվել են դեպքի վայրում, փոխվել են, ինչո՞ւ, քանի որ դրանց փորձաքննությունը կարող էր տալ շատ հարցերի պատասխաններ, ենթադրում եմ՝ այդ թվում նաև սպանությունների կոնկրետ կատարողների բացահայտման առումով, հակառակ դեպքում՝ ինչ իմաստ ուներ:
Կա նաև երկրորդ ենթատեքստը՝ հնարավոր է՝ դրանով փորձ է արվել բանակի ներգրավվածությունը գործընթացին թաքցնելու համար, բայց մեծ հավանականություն ունի վարկածը, որ նաև այդտեղ եղել են այն պարկուճները, որոնք կապ ունեն սպանությունների հետ»,- ասաց նա:
Փաշինյանն ընդգծեց՝ «սպանություն իրականացրած» փամփուշտի գնդակի պարկուճանման մասը եղել է տեղում, և եթե սա է վարկածը՝ նշանակում է, որ քննչական մարմինը իմացել է՝ ովքե՞ր են սպանել: Նրա խոսքով՝ այդ մարդիկ, ովքեր նախաձեռնել են պարկուճների փոփ, պետք է ներգրավվեն և տան ցուցմունքներ: Վարչապետը կոչ արեց բոլոր այն քաղաքացիներին, ովքեր այս թեմայով ասելիք ունեն, դիմել իրավապահ մարմիններին, նաև վստահեցրեց՝ այդ դեպքերի բացահայտման առումով արվելու է ամեն ինչ:
18:12 05.07.2025
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան հետևում է Ադրբեջանի և Ռուսաստանի միջև լարվածությանըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքվի և Մոսկվայի միջև հակամարտությունը քննարկել է իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ և ասել, որ Թուրքիան ուշադիր հետևում է լարվածությանը՝ կոչ անելով Ռուսաստանին և Ադրբեջանին չափավոր լինել, ասել է նա լրագրողներին։ Նա նշել է, որ «Թուրքիան խորը դիվանագիտական և ռազմավարական հարաբերություններ ունի թե՛ Ադրբեջանի, թե՛ Ռուսաստանի հետ»։ «Մենք ուշադիր […] ...
17:53 05.07.2025
Իլյա Տոպուրիան երբեք չի մենամարտել մրցակիցների դեմ` նրանց լավագույն մարզավիճակում գտնվելու ժամանակ․ Արման ԾառուկյանUFC-ի առաջատար հայ մարտիկ Արման Ծառուկյանը կրկին հեգնել է թեթև քաշային կարգի նորընծա չեմպիոն, անկախ քաշային կարգից (P4P) դասակարգման աղյուսակի նոր առաջատար, վրացի Իլյա Տոպուրիային: «Օրվա զվարճալի փաստը. Իլյա Տոպուրիան երբեք չի մենամարտել մրցակիցների դեմ` նրանց լավագույն մարզավիճակում գտնվելու ժամանակ», – գրել է 28-ամյա հայ մարտիկը։ Ավելի վաղ Ծառուկյանը հայտարարել էր, որ Տոպուրիան խուսափում է […] ...
17:50 05.07.2025
ԶՈՒ նվագախմբի տոնական քայլերթը մայրաքաղաքումԶՈՒ նվագախումբը տոնական քայլերթ է կատարել մայրաքաղաքում: Մանրամասները՝ ՊՆ տեսանյութում: ...
17:38 05.07.2025
Քննարկվել են հայ-ղրղզական միջպետական փոխգործակցության հարցեր2025 թ․ հուլիսի 4-ին տեղի է ունեցել Ղրղզական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Ղևոնդյանի (նստավայրը՝ Աստանա) հանդիպումը ՂՀ էկոնոմիկայի և առևտրի նախարարի տեղակալ Սանժառբեկ Բոլոտովի հետ։ Ինչպես տեղեկացնում են Ղազախստանում ՀՀ դեսպանությունից, հանդիպմանը, երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների շեշտադրմամբ, դիտարկվել է Հայաստանի՝ Ղրղզստանի հետ միջպետական փոխգործակցության հարցերի լայն շրջանակ։ Հայ-ղրղզական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի նախապատրաստական աշխատանքների շրջանակներում […] ...
17:30 05.07.2025
45-րդ հանդիպումը. «Կրթվելը նորաձև է» Գյումրիում«Կրթվելը նորաձև է» շարժման 45-րդ հանդիպումը տեղի է ունենում հայրաքաղաքում: Մինչ միջոցառման մեկնարկը, վարչապետն ու իր տիկինը ծաղիկներ են խոնարհում Գյումրու թատերական հրապարակում գտնվող Մհեր Մկրտչյանի հուշարձանին: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...