13:22 19.03.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 19-ին լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք դատական անկախության համար բավարար է միայն այն, որ դատավորներին զանգեր չլինեն, ասաց, որ դա բավարար չէ, բայց անհրաժեշտ պայման է, առանց դրա ուղղակի անհնար է դատական անկախ համակարգ ունենալ:
«Եթե մենք դա իրականում երաշխավորենք, դատական համակարգում հենց ներսից պրոցեսներ կսկսեն, որոնք արդյունքում կբերեն իրապես դատական համակարգի անկախացման: Եթե մի երկու բան երաշխավորենք, որ՝
Ա. իշխանական թելադրանք չի լինելու, ընդ որում այստեղ միայն իմ միջամտությունը պետք չէ հասկանալ, հարցին պետք է բազմակողմ նայել, երբ երկրի ղեկավարը դադարում է դատարանին հրահանգ տալ, ես երբեմն ստացել և ստանում եմ տեղեկություններ, որ ապացուցում են, որ հնարավոր է՝ իշխանությունում կան օղակներ, որոնք հնարավոր է՝ միջամտություններ թույլ են տալիս: Իհարկե, ես բոլոր նման դեպքերին արագ արձագանքում եմ՝ հասկանալու համար՝ կա՞ արդյոք նման բան, թե՞ ոչ: Ապացույցներ այս պահին չունեմ, որ նման բան եղել է, որ պահին ունենամ, այդ գործողությունը թույլ տված պաշտոնյան տեղում կազատվի աշխատանքից:
Բ. երբ ասում ենք՝ իշխանություններից հրահանգ է գնացել, կոնկրետ անձանց միջոցով է գնացել, այդ մարդիկ նույն հեռախոսահամարները, ֆեյսբուքները, նույն ուղիներն ունեն, որ հրահանգներն էին տալիս, կան նաև, որ ուղիղ կառավարական կապ ունեն, պետք է հասկանալ՝ արդյո՞ք այդ ուղիներն օգտագործվում են դատական համակարգին հասնելու համար: Ես 100 տոկոսով վստահ չեմ:
Գ. կաշառքը. արդյո՞ք այսօր մեր դատական համակարգում կաշառք կա: Ես 100 տոկոսով չեմ կարող այս հարցին բացասական պատասխանել, որովհետև եթե մեր երկրում դեռ՝ հարկային մարմիններում, այլ պետական մարմիններում, զինկոմիսարիատներում տեսնում ենք՝ ձերբակալություններ են լինում, կաշառքի դեպքեր կան, 100 տոկոսով ասել, որ դատական համակարգում կաշառք չկա, չեմ կարող ասել»,- ասաց նա:
Փաշինյանը նշեց՝ այս ուղղություններով, սակայն, աշխատանք է տարվում, կանխարգելիչ միջոցներ են ձեռնարկվում: Նրա համոզմամբ՝ եթե այս երեք ուղիները փակեն, դատական համակարգը կդառնա շատ անկախ. բայց մյուս կողմից բարձիթողի չի մնում այս հարցը: Վարչապետն ասաց՝ խնդիր ունեն դատական համակարգը բերել եվրոպական, համաշխարհային ստանդարտի, սա է պատճառը, որ կարևորում են ԵՄ հետ համագործակցությունը:
«Մենք վճռական ենք այս հարցում»,- ասաց նա՝ նշելով, որ դատական համակարգը անձնական նպատակներով օգտագործելը բացառվում է:
23:05 01.07.2025
Մակրոնը Պուտինի հետ զրույցից հետո զանգահարել է ԶելենսկիինՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարել է Վլադիմիր Զելենսկիին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցից հետո, հայտնում է РБК-Ուկրաինա գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։ «Պուտինի հետ զրույցից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարել է Վլադիմիր Զելենսկիին», – ասվում է RBC-Ukraine Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Հրատարակության տվյալներով՝ Մակրոնը Զելենսկիին պատմել է Ռուսաստանի առաջնորդի հետ զրույցի մանրամասները։ ...
23:00 01.07.2025
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ելույթով հանդես է եկել «Վերակենդանացնելով միջազգային զարգացման համագործակցությունը» խորագրով քննարկմանըՀուլիսի 1-ին Սևիլիայում՝ Զարգացմանն ուղղված չորրորդ միջազգային համաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Վերակենդանացնելով միջազգային զարգացման համագործակցությունը» խորագրով քննարկմանը: այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր խոսքում ընդգծել է առավել նվազ զարգացած, դեպի ծով ելք չունեցող և փոքր կղզի զարգացող երկրների զարգացմանն ուղղված […] ...
22:52 01.07.2025
Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերություններում լարվածությունը նոր անսպասելի դրսևորումներ է ստանումԲաքվում ռուսաստանյան «Սպուտնիկ» պետական գործակալության ներկայացուցիչների ձերբակալությունից հետո դիվանագիտական լուրջ լարվածություն է առաջացել Ադրբեջանի ու Ռուսաստանի հարաբերություններում: Այսօր Մոսկվայում ադրբեջանի դեսպան Ռահման Մուսթաֆայևը կանչվել էր Ռուսաստանի արտգործնախարարություն, ուր նրան պաշտոնական բողոք էր ներկայացվել: Իրականում կա՞ առճակատում, թե սրանք մարտավարական խաղեր են. թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ, որ ամեն ինչ այս անգամ սկսվեց […] ...
22:45 01.07.2025
Օրբանը դեմ է Ուկրաինայի` ԵՄ-ին արագացված անդամակցությանըՈւկրաինան չպետք է միանա Եվրամիությանը արագացված ընթացակարգով, ինչպես Բրյուսելն է ցանկանում, մինչդեռ Չեռնոգորիան 15 տարի սպասում է անդամակցությանը, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ «Չեռնոգորիան 15 տարի սպասեց Եվրամիության անդամ դառնալուն։ Շնորհիվ քրտնաջան աշխատանքի՝ այն բավարարեց անդամակցության բոլոր չափանիշները։ Այսօր նրա անդամակցության ճանապարհին կա միայն մեկ խոչընդոտ՝Բրյուսելը։ Բրյուսելը որոշել է Ուկրաինային ԵՄ մտցնել արագացված ընթացակարգով։ […] ...
22:35 01.07.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ։ Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հարցեր։ Նախարար Միրզոյանը նշել է, որ ՀՀ-ն գնահատում է Կանադայի կողմից ՀՀ ժողովրդավարությանը, քաղաքական անկախությանն ու տնտեսական զարգացմանը ցուցաբերվող շարունակական աջակցությունը, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Արարատ Միրզոյանը և Անիտա Անանդը […] ...
22:22 01.07.2025
Լուկաշենկոն չի հավատում Արևմուտքի ցանկությանը՝ կարգավորել Ուկրաինայում հակամարտությունըԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ չի հավատում որոշ արևմտյան ներկայացուցիչների՝ Ուկրաինայում իրավիճակը կարգավորելու ցանկությանը, հաղորդում է «ԲԵԼՏԱ»-ն։ «Ես չեմ հավատում, որ Արևմուտքում ցանկանում են ավարտել այս պատերազմը», – ասել է Բելառուսի առաջնորդը հանրապետության Անկախության օրվան նվիրված հանդիսավոր հանդիպման ժամանակ։ ...