Ես շատ գոհ եմ այս պարգևավճարային սկանդալից, դա ահավոր լավ, կարևոր խոսակցություն է. Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    385.32
  • RUBLE
    4.91
  • 455.06
WEATHER
+20.09 oC

Ես շատ գոհ եմ այս պարգևավճարային սկանդալից, դա ահավոր լավ, կարևոր խոսակցություն է. Փաշինյան

15:00 19.03.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ լրատվամիջոցների հետ հերթական հանդիպման ժամանակ նրան հարց ուղղվեց՝ իր թիմակիցներից դժգոհության դեպքում հնարավո՞ր է՝ իրեն կաշկանդի այն հանգամանքը, որ հեղափոխության ժամանակ միասին պայքարել են:

«Մենք կաշկանդված չենք: Երբ խոսում են դժգոհության մասին, ինձնից ամենամեծ դժգոհը ես եմ, չի կարող ինձնից որևէ մեկն ավելի դժգոհ լինել, քան ես եմ: Երբ ասում են՝ այ, ձախողվել են, մեկը կարո՞ղ է ասել՝ ո՞վ, ինչի՞ մեջ է ձախողվել: Իմ արձանագրումն այն է, որ մենք այսօր, ըստ էության, ոչ մի ոլորտում ձախողում չենք ունեցել, մեր պետական կառավարման համակարգում այսօր, ըստ էության, չկա պաշտոնյա, որին ասենք՝ գործդ ձախողել ես դու: Ուրիշ բան, որ արագության, դանդաղության հետ խնդիր կա: Մի ոլորտում ենք ունեցել ձախողում, դա հանրահայտ ձախողում է: Երբ այդ գիծն անցնեն, ոչ մի կաշկանդվածություն չունեմ, բացառված է, որ կաշկանդվածություն լինի, այլ խնդիր է՝ կա՞ն, արդյոք, ինչ-որ թերություններ, բացթողումներ: Այո՛, կան, բոլորիս գործողություններում, իմ գործողություններում էլ, բայց ամեն բացթողումից հետո նորի՞ն ենք նշանակում, որ գալիս է, նստում, դողում՝ վայ, էսօր սխալ հայացքով մեկին չնայեմ»,- ասաց նա:

Փաշինյանը նշեց, որ ինքը կոնկրետ օրինակներ գիտի, երբ հանրային առումով եկել է, հասել լարվածության, իր առաջին միտքն այդ ժամանակ եղել է հետևյալը՝ այս արձագանքը և դասը ստացանք: Վարչապետն անդրադարձավ նաև այս դեպքերում արվելիք հետևություններին՝ բոլորին ուղարկենք տուն, գան նորերը, նույն  ճանապարհով գնանք: Ու թեպետ, ըստ վարչապետի, չի կրկնվի նույն իրավիճակը, բայց մի ուրիշ իրավիճակ կլինի: Կառավարության ղեկավարը վստահեցրեց՝ կարող են գնալ այլ ճանապարհով՝ բացթողումները, քննադատություններն օգտագործել որպես դաս, որից աշխատանքի արդյունավետությունը բարձրանում է:

«Այն սկանդալների մասին, որ կապված էին ՊԵԿ-ի հետ: Մենք ունենք պարզ ընտրություն՝ այդ, այսպես ասած, սկանդալների համար, հանրային տրամադրությունները խաղաղեցնելու համար վարչապետը պիտի մտներ կամուֆլյաժով, հաներ, ջնջե՞ր, թե՞ մենք հասկանայինք իրավիճակը, այդ հանրային ճնշումը, այդ քննադատությունը, որ կա, օգտագործեինք՝ որպես այդ համակարգի աշխատանքի արդյունավետության բարձրացման գործիք:

Այո՛, շատ խնդիրներ են եղել, բայց ես նախընտրում եմ գնալ այս երկրորդ ճանապարհով: Այդ քավարանի միջով անցնելուց հետո ամեն պաշտոնյա ավելի պատասխանատու է լինում, քան ամեն եկող, որ մտածում է՝ ինքն անսխալական է: ՊԵԿ-ի հետ մեր աշխատանքի բովանդակությունը փոխվել է լրիվ, մենք հիմա լրիվ ուրիշ բաների մասին ենք քննարկում: Ես շատ գոհ եմ այս պարգևավճարային սկանդալից, դա ահավոր լավ, կարևոր խոսակցություն է»,- ասաց վարչապետը:

Փաշինյանն անդրադարձավ նաև հնչող տեսակետներին, թե կարելի էր այդ գումարները «կտրել-տալ ուրիշներին», նշեց՝ ոչ ոք չի ասում՝ այդ կտրածով ուրիշներից քանի՞ հոգու հարց է հնարավոր լուծել, ու ոչ ոք չի ասում՝ ՊԵԿ-ը պետք է աշխատի, որ մարդիկ թոշակ ստանան, նպաստ ստանան, աշխատավարձ ստանան, քանի որ այդ գումարը հավաքում է ՊԵԿ-ը:

«Ոչ ոք հույս չունենա, որ ցածր աշխատավարձ ստացող պաշտոնյաները կարող են բարձր որակի ծառայություններ մատուցել հանրությանը, «Ֆեյսբուքում» և ձեր հայտնի լրատվամիջոցներում մենք ամեն օր ձախողում ենք, սակայն կա օբյեկտիվ իրականություն, որտեղ մենք ձախողումներ չենք ունեցել, ունեցել ենք թերություններ, դուք էլ եք ունենալու, դրանց լուծումը որակը բարձրացնելն է»,- նշեց նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մակրոնը Պուտինի հետ զրույցից հետո զանգահարել է Զելենսկիին

23:05 01.07.2025

Մակրոնը Պուտինի հետ զրույցից հետո զանգահարել է Զելենսկիին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարել է Վլադիմիր Զելենսկիին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցից հետո, հայտնում է РБК-Ուկրաինա գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։ «Պուտինի հետ զրույցից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարել է Վլադիմիր Զելենսկիին», – ասվում է RBC-Ukraine Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Հրատարակության տվյալներով՝ Մակրոնը Զելենսկիին պատմել է Ռուսաստանի առաջնորդի հետ զրույցի մանրամասները։ ...

Ռոբերտ Աբիսողոմոնյանը ելույթով հանդես է եկել «Վերակենդանացնելով միջազգային զարգացման համագործակցությունը» խորագրով քննարկմանը

23:00 01.07.2025

Ռոբերտ Աբիսողոմոնյանը ելույթով հանդես է եկել «Վերակենդանացնելով միջազգային զարգացման համագործակցությունը» խորագրով քննարկմանը

Հուլիսի 1-ին Սևիլիայում՝ Զարգացմանն ուղղված չորրորդ միջազգային համաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Վերակենդանացնելով միջազգային զարգացման համագործակցությունը» խորագրով քննարկմանը: այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր խոսքում ընդգծել է առավել նվազ զարգացած, դեպի ծով ելք չունեցող և փոքր կղզի զարգացող երկրների զարգացմանն ուղղված […] ...

Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերություններում լարվածությունը նոր անսպասելի դրսևորումներ է ստանում

22:52 01.07.2025

Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերություններում լարվածությունը նոր անսպասելի դրսևորումներ է ստանում

Բաքվում ռուսաստանյան «Սպուտնիկ» պետական գործակալության ներկայացուցիչների ձերբակալությունից հետո դիվանագիտական լուրջ լարվածություն է առաջացել Ադրբեջանի ու Ռուսաստանի հարաբերություններում: Այսօր Մոսկվայում ադրբեջանի դեսպան Ռահման Մուսթաֆայևը կանչվել էր Ռուսաստանի արտգործնախարարություն, ուր նրան պաշտոնական բողոք էր ներկայացվել: Իրականում կա՞ առճակատում, թե սրանք մարտավարական խաղեր են. թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ, որ ամեն ինչ այս անգամ սկսվեց […] ...

Օրբանը դեմ է Ուկրաինայի` ԵՄ-ին արագացված անդամակցությանը

22:45 01.07.2025

Օրբանը դեմ է Ուկրաինայի` ԵՄ-ին արագացված անդամակցությանը

Ուկրաինան չպետք է միանա Եվրամիությանը արագացված ընթացակարգով, ինչպես Բրյուսելն է ցանկանում, մինչդեռ Չեռնոգորիան 15 տարի սպասում է անդամակցությանը, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ «Չեռնոգորիան 15 տարի սպասեց Եվրամիության անդամ դառնալուն։ Շնորհիվ քրտնաջան աշխատանքի՝ այն բավարարեց անդամակցության բոլոր չափանիշները։ Այսօր նրա անդամակցության ճանապարհին կա միայն մեկ խոչընդոտ՝Բրյուսելը։ Բրյուսելը որոշել է Ուկրաինային ԵՄ մտցնել արագացված ընթացակարգով։ […] ...

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ

22:35 01.07.2025

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ։ Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հարցեր։ Նախարար Միրզոյանը նշել է, որ ՀՀ-ն գնահատում է Կանադայի կողմից ՀՀ ժողովրդավարությանը, քաղաքական անկախությանն ու տնտեսական զարգացմանը ցուցաբերվող շարունակական աջակցությունը, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Արարատ Միրզոյանը և Անիտա Անանդը […] ...

Լուկաշենկոն չի հավատում Արևմուտքի ցանկությանը՝ կարգավորել Ուկրաինայում հակամարտությունը

22:22 01.07.2025

Լուկաշենկոն չի հավատում Արևմուտքի ցանկությանը՝ կարգավորել Ուկրաինայում հակամարտությունը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ չի հավատում որոշ արևմտյան ներկայացուցիչների՝ Ուկրաինայում իրավիճակը կարգավորելու ցանկությանը, հաղորդում է «ԲԵԼՏԱ»-ն։ «Ես չեմ հավատում, որ Արևմուտքում ցանկանում են ավարտել այս պատերազմը», – ասել է Բելառուսի առաջնորդը հանրապետության Անկախության օրվան նվիրված հանդիսավոր հանդիպման ժամանակ։ ...

BACK_TO_TOP