15:14 19.03.2019
Մարտի 19-ից ուժի մեջ է մտել «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքը: Մաքսային մարմիններին ներկայացվող փաստաթղթերում առկա տեղեկատվության համաձայն՝ մինչև 2018թ. դեկտեմբերի 31-ը ձեռք բերված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն իրականացվելու է մինչև 2019թ. մայիսի 1-ը: Այս մասին տեղեկանում ենք ՊԵԿ լրատվության բաժնից:
«Սահմանին, անցակետերի հրապարակներում աջակողմյան ղեկով տրանսպորտային միջոցների կուտակման խնդիրը կանոնակարգելու նպատակով ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներգրավել է լրացուցիչ աշխատակիցներ, ինչպես նաև տեխնիկական միջոցներ՝ տրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումները և բացթողումը հնարավորինս սեղմ ժամկետներում ու անխափան իրականացնելու համար:
Ինչպես արդեն տեղեկացվել է, մաքսային ձևակերպումների իրականացման ժամանակ, առաջին հինգ օրերի ընթացքում, ՊԵԿ-ն առաջնահերթությունը տալու է ՀՀ սահմանային անցակետերում տվյալ պահին գտնվող տրանսպորտային միջոցներին՝ հնարավորություն տալով թեթևացնել սահմանային անցակետերի համապատասխան պահպանման հրապարակները և խուսափել լրացուցիչ կուտակումներից:
ՊԵԿ-ը քաղաքացիներից և շահագրգիռ բոլոր անձանցից ակնկալում է փոխըմբռնում ու աջակցություն այս հարցում»,- ասված է հաղորդագրության մեջ:
17:53 05.07.2025
Իլյա Տոպուրիան երբեք չի մենամարտել մրցակիցների դեմ` նրանց լավագույն մարզավիճակում գտնվելու ժամանակ․ Արման ԾառուկյանUFC-ի առաջատար հայ մարտիկ Արման Ծառուկյանը կրկին հեգնել է թեթև քաշային կարգի նորընծա չեմպիոն, անկախ քաշային կարգից (P4P) դասակարգման աղյուսակի նոր առաջատար, վրացի Իլյա Տոպուրիային: «Օրվա զվարճալի փաստը. Իլյա Տոպուրիան երբեք չի մենամարտել մրցակիցների դեմ` նրանց լավագույն մարզավիճակում գտնվելու ժամանակ», – գրել է 28-ամյա հայ մարտիկը։ Ավելի վաղ Ծառուկյանը հայտարարել էր, որ Տոպուրիան խուսափում է […] ...
17:50 05.07.2025
ԶՈՒ նվագախմբի տոնական քայլերթը մայրաքաղաքումԶՈՒ նվագախումբը տոնական քայլերթ է կատարել մայրաքաղաքում: Մանրամասները՝ ՊՆ տեսանյութում: ...
17:44 05.07.2025
Հրդեհ՝ ավտոտնակումՀուլիսի 5-ին՝ ժամը 13:30-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորամարգ գյուղի 81-րդ փողոցում այրվում է ավտոտնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նորամարգ գյուղի Ազատության փողոցում գտնվող երկու ավտոտնակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։58-ին, մարվել՝ […] ...
17:38 05.07.2025
Քննարկվել են հայ-ղրղզական միջպետական փոխգործակցության հարցեր2025 թ․ հուլիսի 4-ին տեղի է ունեցել Ղրղզական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Ղևոնդյանի (նստավայրը՝ Աստանա) հանդիպումը ՂՀ էկոնոմիկայի և առևտրի նախարարի տեղակալ Սանժառբեկ Բոլոտովի հետ։ Ինչպես տեղեկացնում են Ղազախստանում ՀՀ դեսպանությունից, հանդիպմանը, երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների շեշտադրմամբ, դիտարկվել է Հայաստանի՝ Ղրղզստանի հետ միջպետական փոխգործակցության հարցերի լայն շրջանակ։ Հայ-ղրղզական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի նախապատրաստական աշխատանքների շրջանակներում […] ...
17:30 05.07.2025
45-րդ հանդիպումը. «Կրթվելը նորաձև է» Գյումրիում«Կրթվելը նորաձև է» շարժման 45-րդ հանդիպումը տեղի է ունենում հայրաքաղաքում: Մինչ միջոցառման մեկնարկը, վարչապետն ու իր տիկինը ծաղիկներ են խոնարհում Գյումրու թատերական հրապարակում գտնվող Մհեր Մկրտչյանի հուշարձանին: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...