TIME
Ամսաթիվ
18 08 2025
  • $
    383.27
  • RUBLE
    4.77
  • 447.70
WEATHER
+28.09 oC

Գլխավոր

ՀՔԾ-ն վերադարձրել է Սամվել Մայրապետյանի անձնագիրը

18:01 08.01.2019

Հատուկ քննչական ծառայությունը վերադարձրել է գործարար Սամվել Մայրապետյանի անձնագիրը: Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՔԾ-ից: Մայրապետյանի փաստաբան Կարեն Բատիկյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ իրենք դիմել էին նաև գործով մեղադրյալի` երկրից բացակայելու թույլտվություն ստանալու համար, սակայն ՀՔԾ-ն նման թույլտվություն չի տվել, մերժել է դիմումը: ՀՀ Քրեական օրենսգրքի 38-311 հոդվածի հատկանիշներով՝ կաշառք ստանալուն օժանդակելու մեջ […]

̰
Ռազմական ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում զինակոչիկներին տեղափոխող ավտոբուսում տեղի ունեցած միջադեպի առթիվ

17:36 08.01.2019

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում արձագանքել է այսօր զինակոչիկներին տեղափոխող ավտոբուսում գրանցված  միջադեպին: «Զինակոչիկներին տեղափոխող ավտոբուսի հետ կապված միջադեպը դատապարտում ենք: Կատարվածը անթույլատրելի է: ՀՀ ՊՆ ՌՈ-ն համապատասխան նյութեր է նախապատրաստում»,- գրել է նա:   Հիշեցնենք, որ այսօր դեպի հավաքակայան երթևեկող ավտոբուսը շրջափակվել էր քաղաքացիական մեքենաներով, մի խումբ երիտասարդներ ներխուժել էին […]

̰
Ովքե՞ր են Կարագանդայում ծեծկռտուքի մասնակից հայ երիտասարդները

17:17 08.01.2019

Կարագանդայի հայ համայնքի ղեկավար Արթուր Նավասարդյանի խոսքերով՝ քաղաքի «Հին Հռոմ» ռեստորանը պատկանում է Մալխասյանների ընտանիքին: Հիմնադիրը 80-ականներին է Հայաստանից տեղափոխվել Ղազախստան: Հիմա ճանապարհաշինարարությամբ է զբաղված: «Մալխասյանները շատ նորմալ ընտանիք են, ռեստորանի տերը բժշկական ինստիտուտն է ավարտել, հիմա զբաղվում է ճանապարհաշինությամբ: Ինքը հայրն է էդ տղայի, ով հիմա նստած է ու իր եղբոր տղան է նստած: […]

̰
Մեքենաները կանգնեցրել են զորակոչիկների տեղափոխող ավտոբուսը` կռվի նպատակով. Armtimes.com

17:00 08.01.2019

Դեպի հավաքակայան երթևեկող ավտոբուսը շրջափակվել է քաղաքացիական մեքենաներով, մի խումբ երիտասարդներ ներխուժել են ավտոբուս՝ կռվի նպատակով: Այս մասին տեղեկացնում է «Հայկական ժամանակ»-ը: Միջադեպի ընթացքում ոստիկաններ չեն երևում: Տեսանյութում հնչում է «Նկարում են, մի՛ արեք» արտահայտությունը:

̰
Ղազախստանի ՆԳՆ-ի աշխատակիցներ են ժամանել Հայաստան. Աշոտ Ահարոնյան

16:56 08.01.2019

Համացանցում տեղեկատվություն է տարածվել այն մասին, որ Ղազախստանից օպերատիվ քննչական խմբեր են ժամանել Հայաստան Կարագանդա քաղաքում տեղի ունեցած սպանության մեջ կասկածվող և հետախուզման մեջ գտնվող Նարեկ Գուրուրյանին հայտնաբերելու համար։ SHANTNEWS.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության հետ և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը չհերքեց այս լուրը: «Ղազախստանի ներքին գործերի նախարարության  երկու աշխատակիցներ այս պահին Հայաստանում են, […]

̰
Նարեկ Գուրուրյանը ՌԴ-ում է և այսօր կտեղափոխվի Ղազախստան. Կարագանդայի հայ համայնքի ղեկավարը մանրամասներ է հայտնել

16:39 08.01.2019

Ամանորի գիշերը Ղազախստանի Կարագանդա քաղաքի «Հին Հռոմ» ռեստորանում տեղի ունեցած միջադեպից հետո հետախուզման մեջ գտնվող Նարեկ Գուրուրյանն այս պահին ՌԴ-ում է և մինչև օրվա վերջ կտեղափոխվի Ղազախստան: Այս մասին քիչ առաջ SHANTNEWS.am-ին հայտնել է Կարագանդայի հայ համայնքի ղեկավար Արթուր Նավասարդյանը: SHANTNEWS.am-ին Կարագանդայի հայ համայնքի ղեկավարը նաև ասել է, որ Նարեկը Ղազախստանի Հանրապետության քաղաքացի չէ: Նա ՀՀ Սարուխան […]

̰
Տոն օրերին աղբահանությամբ զբաղվել ենք ավելի ինտենսիվ, սրտացավ. Հայկ Մարության

15:41 08.01.2019

Երևանում տոնական օրերին աղբահանության կազմակերպումը կանոնակարգելու համար քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումներն աշխատել են 24-ժամյա ժամանակացույցով: Աշխատանքային այս տարվա առաջին խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, գնահատելով աղբահանության կազմակերպումը, շնորհակալություն է հայտնել արդյունավետ և շուրջօրյա աշխատանքի համար: «Տոն օրերին աղբի ծավալը մի քանի անգամ ավելանում է՝ այդ գիտենք բոլորս, և դա ոչ միայն Երևանի խնդիրն է, […]

̰
Հայ մտավորականները՝ Կարագանդայի միջադեպի մասին

15:30 08.01.2019

Կարագանդայի միջադեպին այսօր անդրադարձել են նաև հայ մտավորականները: Նրանք իրենց մտահոգությունն են հայտնել կատարվածի վերաբերյալ և կոչ արել հասարակությանը կենցաղային հողի վրա տեղի ունեցած սպանությունը չդիտարկել որպես ազգամիջյան հակամարտություն: «Սա տխուր ազդանշան է, և մերոնք պետք է հետևություն անեն: Ինչքան աշխատեցին՝ լավ Ղազախստանի համար, հիմա էլ թող գան իրենց հայրենիքում աշխատեն: Կամաց-կամաց իրենք իրենց հայացքները […]

̰
Սահմանին էական փոփոխություն չկա․ ԶՈւ շտաբի պետը՝ տոնական օրերի մասին

14:21 08.01.2019

«Սահմանում էական փոփոխություն չկա։ Հրադադարի ռեժիմը հիմնական մասով պահպանվում է։ Եթե նախորդ տարիների հետ համեմատելու լինենք, որոշակի չափով կա նվազման միտում կրակոցների քանակի վերաբերյալ»,- այսօր մեկնարկած զորակոչի ընթացքում ունեցած ճեպազրույցի ընթացքում հայտնեց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը՝ պատասխանելով տոնական օրերին ադրբեջանական կողմի ակտիվության մասին հարցին։ Նա մեկնաբանեց նաև սահմանի ադրբեջանական կողմի մի հատվածում […]

̰
Զորակոչիկներին դեռ չեն բաժանել նոր ճտքակոշիկներ․ ԶՈւ ԳՇ պետ

14:20 08.01.2019

Այսօր մեկնարկել է Հայաստանի զինված ուժերի ձմեռային զորակոչը, ու թեև մինչ այս անոնսվել էին բանակի նոր ճտքակոշիկները, սակայն այս զորակոչի ընթացքում դրանք դեռ չեն բաժանվի նորակոչիկներին։ Այս մասին այսօր կենտրոնական հավաքակայանում ունեցած ճեպազրույցի ընթացքում հայտարարեց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։ «Նոր կոշիկները արդեն պատրաստման ավարտական փուլում են, պահեստավորման-ընդունման փուլում են, ավարտվելուց հետո կհատկացվեն […]

̰
«Պատիվ ունեմ» ու «Ես եմ» ծրագրերի դիմորդների թիվը գրեթե անփոփոխ է․ ԶՈւ ԳՇ պետ

14:15 08.01.2019

«Պատիվ ունեմ» և «Ես եմ» ծրագրերը շարունակվում են»,- ծրագրերի վերաբերյալ հարցին այսօր մեկնարկած ձմեռային զորակոչի կապակցությամբ ունեցած ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։ Նրա խոսքերով՝ այս ծրագրերին դիմողների վերջնական քանակը հայտնի կլինի զորակոչի ավարտին, քանի որ դիմումներն ընդունվում են նաև ընթացքում, սակայն նախնական թվեր արդեն իսկ հասանելի են։ Շտաբի պետի խոսքերով՝ […]

̰
Անթույլատրելի ենք համարում կենցաղային հողի վրա տեղի ունեցած հանցագործությունն ազգամիջյան հարթություն տեղափոխելու փորձերը. Սփյուռքի նախարարություն

14:07 08.01.2019

ՀՀ Սփյուռքի նախարարությունը հայտարարություն է տարածել` տեղեկացնելով, որ Ղազախստանի Կարագանդա քաղաքում վերջին օրերին տեղ գտած զարգացումները պահում են ուշադրության կենտրոնում: «ՀՀ Սփյուռքի նախարարությունն ակնդետ հետևում է Ղազախստանի Կարագանդա քաղաքում վերջին օրերին տեղ գտած զարգացումներին, մշտական կապի մեջ է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ և իր խորը մտահոգությունն է հայտնում միջադեպի առնչությամբ: Անթույլատրելի ենք համարում կենցաղային […]

̰
70-ից ավելի նորակոչիկ դիմել է «Ես եմ» ծրագրին, և թիվը դեռ կմեծանա․ զինկոմ

13:59 08.01.2019

Այսօր մեկնարկել է Հայաստանի զինված ուժերի ձմեռային զորակոչն, ու արդեն իսկ «Ես եմ» ծրագրով ծառայության մեկնողների թիվը գերազանցում է 70-ը։ Սրանք այն նորակոչիկներն են, որոնք արդեն ընդգրկված են խմբերում։ Այս մասին զորակոչի առաջին օրն ունեցած ճեպազրույցի ընթացքում հայտնեց ՀՀ զինվորական կոմիսար Հենրիկ Մուրադյանը։ «Դեռ ունենք բավականին դիմումներ, որ քննարկման փուլում են»,- ասաց Մուրադյանը։ Նրա խոսքերով՝ […]

̰
Վարչապետի կոչից հետո 140-ից ավելի մարդ է վերադարձել՝ զորակոչվելու․ զինկոմ

13:48 08.01.2019

Նախորդ՝ ամառային զորակոչի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կոչից հետո 142 զորակոչիկ է վերադարձել Հայաստան՝ զինված ուժերի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու համար։ Այս մասին այսօր մեկնարկած ձմեռային զորակոչի կապակցությամբ ունեցած ճեպազրույցի ընթացքում հայտնեց ՀՀ զինվորական կոմիսար Հենրիկ Մուրադյանը։ Այս տարի որքան կլինի այդ թիվը, Մուրադյանը հրաժարվեց հայտնել, քանի որ զորակոչը դեռ նոր է սկսվել, և […]

̰
Նորակոչիկներին արդեն թույլատրվում է բջջային հեռախոս ունենալ․ զինկոմ

13:35 08.01.2019

Այսօր մեկնարկել է Հայաստանի Զինված ուժերի ձմեռային զորակոչը, ու դրա նորամուծությունը բջջային հեռախոսների թույլտվությունն է։ Այս զորակոչից սկսած՝ նորակոչիկները կարող են իրենց մոտ կրել հեռախոս, որը չպետք է ունենա տեսաձայնագրելու հնարավորություն։ Այս մասին այսօրվա ճեպազրույցի ժամանակ ասել է Հայաստանի գլխավոր զինվորական կոմիսար Հենրիկ Մուրադյանը։ Նա տեղեկացրել է, որ զորքերում հեռախոսների գործածությունը որոշակի սահմանափակումների է ենթարկվելու, […]

̰
Քաղաքապետարանը փողոցում առևտուր իրականացնողներին ուղղորդում է շուկաներ

13:15 08.01.2019

Բացօթյա ապօրինի առևտուր Երևանում չպետք է լինի. առևտրականներն ուղղորդվում են շուկաներ: Նման վերտառությամբ տեսանյութ է տարածել Երևանի քաղաքապետարանը: Քաղաքացիներն իրենց դժգոհություններն են հայտնել փողոցային առևտրով զբաղվողների վերաբերյալ: Քաղաքապետարանը մայթերին առևտուր իրականացնողների հորդորում է մայթերից տեղափոխվել շուկա և զբաղվել օրինական առևտրով: https://www.facebook.com/Yerevanofficial/videos/313740392578049/

̰
ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից առաջարկ է եղել հունվարին Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպում անցկացնելու մասին. ԱԳՆ

13:09 08.01.2019

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից եղել է առաջարկ` հունվարին անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում։ Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը: Նա հայտնեց, որ հանդիպման մասին հայտարարությունը կարվի համաձայնեցված կարգով։ Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների՝ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի վերջին հանդիպումը եղել է դեկտեմբերի 5-ին՝ Միլանում, […]

̰
Կանխի՛ր գրիպը և գրիպից առաջացած բարդությունները. Առողջապահության նախարարություն

12:45 08.01.2019

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել գրիպի պատվաստանյութի արդյունավետության մասին: Հիվանդության վերաբերյալ հարցերին պատասխանել է Առողջապահության նախարարության մանկաբուժության գծով խորհրդատու Սերգեյ Սարգսյանը։ Մանրամասները՝ տեսանյութում: https://www.facebook.com/ATorosyanOfficial/videos/388677175271041/

̰
Հայտնի է ԱԺ նորընտիր պատգամավորների մանդատների հանձնման արարողության օրը

12:40 08.01.2019

ԱԺ պատգամավորների մանդատների հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հունվարի 10-ին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյանը: «Հարգելի գործընկերներ, հունվարի 10-ին՝ ժամը 13։00-ին, Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում տեղի կունենա 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքում ընտրված Ազգային ժողովի պատգամավորների մանդատների հանձնման հանդիսավոր […]

̰
Արմեն Գրիգորյանը ղազախ գործընկերոջ հետ քննարկել է Կարագանդայում ստեղծված իրավիճակը

12:34 08.01.2019

2019 թվականի հունվարի 8-ին կայացել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հեռախոսազրույցը Ղազախստանի Հանրապետության նախագահի օգնական-ԱԽ քարտուղար Գաբիթ Բայժանովի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ անվտանգության խորհրդից: Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Կարագանդայում ստեղծված իրավիճակի շուրջ: ՀՀ ԱԽ քարտուղարն իր խորին ցավակցություններն է փոխանցել սպանված Ժանսեիտ Բակըտժանուլի հարազատներին և մերձավորներին: Երկուստեք ընդգծվել է կենցաղային հողի […]

̰
Դիլիջանի ոլորաններում և Շիրակի մարզում ձյուն է տեղում

11:38 08.01.2019

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 8-ին՝ ժամը 11:10-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը փակ է: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Դիլիջանի ոլորաններում և Շիրակի մարզում ձյուն է տեղում: Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների […]

̰
Արցախի պետբյուջեի մուտքերը կավելանան լրացուցիչ մոտ 5 մլրդ դրամով

10:41 08.01.2019

Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը հանդես է եկել ծավալուն գրառմամբ՝ հայտարարելով, որ  ԱՀ 2019թ.-ի պետական բյուջեի մուտքերը կավելանան լրացուցիչ մոտ 5 մլրդ դրամով: Գրառումը ներկայացնում ենք ստորև. «Օրեր առաջ Արցախի Խորհրդարանի կողմից ընդունվել է «Շարժում-88» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաբեկյանի նախաձեռնած «ԱՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով վերացվել է «Բեյզ […]

̰
Ղազախստանի ՆԳՆ-ն հետախուզվող Նարեկ Գուրուրյանին հորդորել է ինքնակամ հանձնվել

10:31 08.01.2019

Ղազախստանի Ներքին գործերի նախարարությունը մեկնաբանել է Կարագանդայում տեղի ունեցած միջադեպից հետո հետախուզման մեջ գտնվող հայ երիտասարդի հայտարարությունը: Իրավապահների հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Դեռ 2 օր առաջ նրա հարազատներին են փոխանցվել մեր գործընկերների բոլոր կոնտակտները: Սակայն մինչև օրս ոչ ոք կապ չի հաստատել նրանց հետ»: Նախարարությունը երաշխավորում է գործի օբյեկտիվ և համապարփակ քննությունը: Ներքին գործերի […]

̰
Վիճարկվում են համաներման մասին օրենքի դրույթներ․ Պաշտպանը դիմել է ՍԴ

10:14 08.01.2019

Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ համաներման մասին օրենքում բացակայում են կարգավորումներ, որոնք հստակ կամրագրեն համաներման ակտի կիրառման հիմքերը և կատարման համար պատասխանատու դատական մարմնի իրավասությունն այն դեպքերում, երբ դատական ակտը բողոքարկվել է վերադաս ատյան, սակայն վերջինիս կողմից դեռևս չի որոշվել վարույթ ընդունելու հարցը: Արդյունքում, թե՛ Վերաքննիչ և թե՛ Վճռաբեկ դատարանները […]

̰
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է տարվա առաջին աշխատանքային օրվա կապակցությամբ

09:21 08.01.2019

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է համաքաղաքացիներին տարվա առաջին աշխատանքային օրվա կապակցությամբ։ «Շնորհավորում եմ բոլորիս՝ տարվա առաջին աշխատանքային օրվա կապակցությամբ: Մեր բոլոր խնդիրներին կա միայն մեկ լուծում, բացառիկ լուծում և այդ լուծումը կոչվում է աշխատանք: Կեցցե՛ աշխատանքը: Ի գործ:)»,- ասված է նրա ֆեյսբուքյան գրառման մեջ։

̰
ԱՄՆ-ը ոչնչացրել է «Իսլամական պետության» ուժերի 99 տոկոսը․ Պոմպեո

08:16 08.01.2019

ԱՄՆ-ը ոչնչացրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ուժերի 99 տոկոսը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն։ «Ինչ-որ մեկը վիճարկո՞ւմ է այս փաստերը։ Դա չափազանց հաջող արշավ էր»,- ասել է նա լրագրողների հետ զրույցում, փոխանցում է Պետդեպի մամուլի ծառայությունը։ Պոմպեոն հայտարարել է, որ իր շրջագայության ընթացքում կոչ կանի Մերձավոր Արևելքի երկրներին համախմբվել՝ օգնելու ԱՄՆ-ին […]

̰
Առնվազն 9 մարդ է մահացել Գերմանիայում և Ավստրիայում ձյան առատ տեղումների հետևանքով

07:18 08.01.2019

Ավստրիայում և Գերմանիայի հարավում ձյան սաստիկ տեղումների հետևանքով առնվազն 9 մարդ է մահացել։ Այս մասին հայտնում է գերմանական Bild պարբերականը։ Երեկ ձնահոսքի վտանգի պատճառով տարհանվել էր ավստրիական լեռնադահուկային Հոհկար առողջավայրը։ Վտանգավոր է դառնում իրավիճակը նաև բավարական Ալպերում, որտեղ տեղումները գնալով շատանում են։ Միսբախ շրջանում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել։ Օդերևութաբանների կանխատեսումներով՝ ձյան շերտի հաստությունը կարող […]

̰
Լրագրող, գինեգործ, մարզիկ, դերասան. ի՞նչ մասնագիտություններ ունեն նորընտիր խորհրդարանի անդամները

20:30 07.01.2019

Հունվարի 14-ին 7-րդ գումարման ԱԺ-ն կհրավիրի առաջին նիստը: Ի՞նչ մասնագետներ կան 132 պատգամավորների թվում, քանի՞ կին կա, ովքե՞ր են արդեն ծանոթ և ո՞ւմ հետ դեռ նոր պիտի ծանոթանան ընտրողները. առաջարկում ենք հպանցիկ ծանոթանալ՝  ո՞վ ինչ մասնագետ է և գիտելիքների ի՞նչ պաշարով է մտնում խորհրդարան: Նոր տարվա առաջին քաղաքական ինտրիգը ԱԺ-ի առաջին նիստն է՝ 132 պատգամավորներն […]

̰
Գյումրիում սուր շնչառական հիվանդությունների աճ է գրանցվել

19:30 07.01.2019

Տոնական օրերին միմյանց տուն հյուր գնալը կարող է ունենալ նաև բացասական հետևանքներ. փոխադարձ այցելությունները նպաստել են սուր շնչառական վիրուսների տարածմանը: Ամեն տարի նույն այս ժամանակահատվածում նկատվում է սուր շնչառական հիվանդությունների աճ: Դրանք բարդություններ են առաջացնում հատկապես մինչև 5 տարեկան երեխաների մոտ: Ըստ այդմ՝ վիրուսների ակտիվացման վիճակագրությունը կազմում են մանկական հիվանդանոցները: Գյումրիի «Մոր և մանկան ավստրիական […]

̰
Ես որևէ մեկին չեմ սպանել. Կարագանդայի ծեծկռտուքի գործով հետախուզման մեջ գտնվող հայ երիտասարդ

19:24 07.01.2019

Կարագանդայում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում հետախուզման մեջ գտնվող հայ երիտասարդը` Նարեկ Գուրուրյանը, ֆեյսբուքում տեսաուղերձով դիմել է Ղազախստանի իշխանություններին: Նա նախ ցավակցություն է հայտնել զոհվածի ընտանիքին, ապա նշել, որ ինքը ոչ մեկին չի սպանել: «Այդ չարագուշակ օրը ես «Հին Հռոմ» ռեստորանում մասնակցել եմ զանգվածային կռվին, սակայն որևէ մեկին չեմ սպանել: Ես պատրաստ եմ հանձնվել […]

̰
BACK_TO_TOP