TIME
Ամսաթիվ
18 08 2025
  • $
    383.27
  • RUBLE
    4.77
  • 447.70
WEATHER
+28.09 oC

Գլխավոր

Ո՞ր երկրներում են ամենաշատը հանգստանում հետխորհրդային տարածքում

19:13 07.01.2019

2018թ. ընթացքում ամենաշատը հանգստացել են Ղազախստանում:

̰
Քննարկել ենք «Իմ քայլը» խմբակցության կանոնադրությունը. Նիկոլ Փաշինյան

18:58 07.01.2019

Նորընտիր խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ հանդիպումից հետո SHANTNEWS.am-ը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց` ի՞նչ հարցեր են եղել օրակարգում, արդյոք արդեն ուրվագծվե՞լ է նոր կառավարության կազմը: Փաշինյանը պատասխանեց. «Կառավարության կազմ չենք քննարկել, խմբակցության կանոնադրությունն ենք քննարկել ու դրա հետ կապված հարցեր»: Լրագրողները հարց ուղղեցին` Փաշինյանն ընդդիմությունից ո՞ւմ է հակված տեսնել ԱԺ փոխնախագահի պաշտոնում: […]

̰
Շարունակելու ենք բանակցությունները. Փաշինյանը` գազի սակագնի վերաբերյալ

18:40 07.01.2019

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հունվարի 7-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ գազի սակագնի հարցում գործող իշխանության «պարտություն կրելու» մասին քննադատություններին: Արձագանքելով տեսակետին, թե դա պայմանավորված է մեր երկրի ներքաղաքական իրավիճակով, Փաշինյանը նշեց. «Բելառուսի ներքաղաքական իրավիճակն ինչպիսի՞ն է, որ այնտեղ էլի էներգակիրների հետ կապված բանակցություններ են ընթանում: Մենք բանակցությունները շարունակում ենք, որ երկարաժամկետ լուծումների գանք, մենք […]

̰
Գյումրի-Բավրա ավտոճանապարհը դժվարանցանելի է ծանրաքարշ մեքենաների համար

18:10 07.01.2019

Տեղացած ձյան և բքի պատճառով դժվարանցանելի է Գյումրի-Բավրա ավտոճանապարհի Աշոցքի հատվածը: Մառախուղի պատճառով առավոտյան տեսանելիությունը գրեթե զրոյական էր, իսկ Վարդաղբյուր գյուղի մոտ գլխավոր մայրուղին փակել էր Բավրայից Երևան ուղևորվող վրացական բեռնատարը, որը 20 տոննա ծխախոտի հումքով էր բեռնված, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Մերկասառույցի պատճառով բեռնատարը դուրս էր եկել երթևեկելի գոտուց և հայտնվել մայրուղու մեջտեղում: Բեռնատարը ճանապարհից […]

̰
Այդտեղ չի կարող լինել ազգամիջյան որևէ ենթատեքստ. Նիկոլ Փաշինյանը` Կարագանդայի դեպքերի մասին

18:08 07.01.2019

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հունվարի 7-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Կարագանդայում տեղի ունեցած միջադեպին: «Ես նախ՝ ուզում եմ ցավակցություն հայտնել զոհվածի հարազատներին և ուզում եմ ընդգծել, որ այդտեղ չի կարող լինել ազգամիջյան որևէ ենթատեքստ, որովհետև ինչքան ինձ են զեկուցել, կոնֆլիկտ ունեցած երկու խմբերը ազգային առումով միատարր չեն եղել, և մյուս խմբի մեջ` դանակահարողների խմբի […]

̰
Վալերիյ Օսիպյանը Ղազախստանի գործընկերոջ հետ քննարկել է Կարագանդայում տեղի ունեցած միջադեպը

17:04 07.01.2019

Հունվարի 7-ին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի Հանրապետության ներքին գործերի նախարար, գեներալ-գնդապետ Կալմուխանբետ Կասիմովի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: Գործընկերները քննարկել են հունվարի 1-ին Ղազախստանի Կարագանդա քաղաքում տեղի ունեցած ծեծկռտուքի ու սպանության մանրամասներ, ինչի մեջ կասկածվում են հայեր ու նրանց նկատմամբ հայտարարվել […]

̰
Կարագանդայի միջադեպով պայմանավորված՝ հայերի արտաքսման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. ՀՀ ԱԳՆ

16:55 07.01.2019

ՀՀ ԱԳՆ-ից պարզաբանում են՝ Կարագանդայի միջադեպով պայմանավորված հայերի արտաքսման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Արտաքսվածների թվի մասին գերատեսչությունն առայժմ տեղեկություն չի տրամադրում, սակայն հավաստիացնում է՝ զանգվածային արտաքսում, որպես այդպիսին, չի եղել: ԱԳՆ-ն ևս դեպքին քաղաքական ենթատեքստ չի վերագրում: «Հայերի զանգվածային արտաքսման մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Եթե լինում են նման դեպքեր, ապա որոշումը կայացվում է […]

̰
ՀՀ և Ղազախստանի արտգործնախարարներն անթույլատրելի են համարել կենցաղային հողի վրա կատարված ողբերգությանն ազգամիջյան նրբերանգ տալու փորձերը

16:48 07.01.2019

Հունվարի 7-ին կայացել է ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը Ղազախստանի ԱԳ նախարար Բեյբութ Ատամկուլովի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ, հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվության բաժնից: Շնորհավորելով գործընկերոջն ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ Զոհրաբ Մնացականյանը հաջողություններ է մաղթել Բեյբութ Ատամկուլովին այդ կարևոր առաքելության մեջ: Հայաստանի և Ղազախստանի արտաքին գործերի նախարարներն արձանագրել են, որ երկու երկրների միջև առկա […]

̰
Սև ծովում նավ է խորտակվել. կան զոհեր (վերջին տվյալներ)

16:26 07.01.2019

Սև ծովում՝ Թուրքիայի ափերի մոտ խորտակվել է «Վոլգո-Բալտ» բեռնատար նավը: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ-Նովոստի» գործակալությունը, կան զոհեր: Նավի վրա եղել է 13 մարդ, այդ թվում՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Ուկրաինայի քաղաքացիներ: Նավը խորտակվել է Սամսունից 80 կիլոմետր հեռավորության վրա: Այն նավարկել է պանամական դրոշի ներքո: Հայտնի է, որ զոհվել է 6 նավաստի, 7-ը փրկվել է: Հայտնի է, […]

̰
Ամենօրյա կապի մեջ ենք իշխանության ներկայացուցիչների և ուժային կառույցների հետ. Ղազախստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը պարզաբանումներ է տվել SHANTNEWS.am-ին

16:21 07.01.2019

Ղազախստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գագիկ Ղալաչյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Կարագանդայում տեղի ունեցած միջադեպին ու դրա հետևանքով ստեղծված իրավիճակին, նշեց, որ կատարվածն ազգամիջյան երանգ ստացավ տարբեր սոցկայքերի ու ԶԼՄ-ների պատճառով: «Ինքը` վիճաբանությունը, եղել է կենցաղային, որի հետևանքով, ցավոք, մարդիկ են տուժել: Վիճաբանությանը մասնակցել են տարբեր ազգերի ներկայացուցիչներ, դա չի եղել հայ-ղազախական բախում, […]

̰
Կարագանդայում ձերբակալված հայերից 2-ը «Հին Հռոմ» ռեստորանի սեփականատիրոջ տղաներն են

16:05 07.01.2019

Կարագանդայում տեղի ունեցած միջադեպի ու դրան հաջորդող իրադարձությունների վերաբերյալ SHANTNEWS.am-ին մեկնաբանություններ են տվել ղազախ լրագրողները: Նրանց հավաստիացմամբ՝ միջադեպից հետո որոշակի լարվածություն է առաջացել Կարագանդայում, սակայն ավելի ուշ իրավիճակը հանդարտվել է: Անկախ լրագրող Այսուլթան Ժակիպովը մեր թղթակցին ասել է, որ կան որոշ ուժեր, որոնք միջադեպին փորձում են ազգային երանգ հաղորդել: Ղազախ լրագրողի ունեցած տեղեկություններով՝ միջադեպի օրը […]

̰
Կարագանդայի միջադեպից հետո Ղազախստանից 23 հայ է արտաքսվել. անկախ լրագրող

15:20 07.01.2019

Կարագանդայի միջադեպից հետո Ղազախստանից 23 հայ է արտաքսվել: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրել է անկախ ղազախ լրագրող Այսուլթան Ժակիպովը՝ հղում անելով տեղի իրավապահ մարմիններին: Ըստ լրագրողի՝ դեպքի օրը նման որոշում է կայացվել ընդհանուր թվով 26 մարդու վերաբերյալ, որոնց թվում կան նաև կորեացիներ և ուզբեկներ: «Անմիջապես այդ միջադեպից հետո պատկան մարմինները 26 քաղաքացու են արտաքսել, նրանցից 23-ը […]

̰
Փարիզը հիշում է. «Charlie Hebdo» երգիծական շաբաթաթերթի խմբագրակազմի դեմ ահաբեկչության իրականացման 4-րդ տարելիցն է

15:09 07.01.2019

4 տարի առաջ այս օրը ֆրանսիական «Charlie Hebdo» երգիծական շաբաթաթերթի խմբագրատանն ահաբեկչություն իրականացվեց: Ինչպես վկայել են ականատեսները, հարձակվողները եղել են  դիմակավորված՝ զինված Կալաշնիկովներով, բացականչել են «Ալլահ Աքբար»: Հարձակումից հետո ասել են՝ «մարգարեի վրեժը լուծվեց»: Հարձակումը տեղի է ունեցել շաբաթաթերթի նոր համարի թողարկումից ժամեր անց: Համարի առաջին էջին «Իսլամական պետություն» խմբավորման առաջնորդ Աբու Բաքըր ալ-Բաղդադիի ծաղրանկարն է […]

̰
ՄԻԵԴ-ը հարցեր է առաջադրել ՀՀ իշխանություններին Սամվել Մայրապետյանի գործով

14:47 07.01.2019

Գործարար Սամվել Մայրապետյանի փաստաբանները հունվարի 2-ին դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ խնդրելով որպես միջանկյալ միջոց պահանջել ՀՀ իշխանություններից վերադարձնել Սամվել Մայրապետյանի անձնագիրը, ինչպես նաև հնարավորություն տալ նրան մեկնել ՀՀ-ից Գերմանիայում անհետաձգելի բուժում ստանալու նպատակով, քանի որ նրա կյանքը և առողջությունը վտանգված են: Այս մասին տեղեկանում ենք Սամվել Մայրապետյանի փաստաբանական խմբի տարածած հաղորդագրությունից: Հունվարի 3-ին […]

̰
Ինքնաբացարկ ներկայացրածները, վարչապետի գլխավորությամբ, գործադիրում պաշտոններ զբաղեցնող մեր գործընկերներն են. Հովակիմյան

14:15 07.01.2019

ՔՊ վարչության անդամ Վահագն Հովակիմյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում բացատրել է, թե ինչով է պայմանավորված 18 թեկնածուների՝ պատգամավորի մանդատից հրաժարվելու պատճառը: «Եթե նայենք ինքնաբացարկ ներկայացրածների ցանկը, նրանք՝ վարչապետի գլխավորությամբ, գործադիրում պաշտոններ զբաղեցնող մեր գործընկերներն են: Պատճառը պարզ է՝ առաջիկայում նոր խորհրդարանի լիազորությունները ստանձնելու պահից պետք է ձևավորվի նաև նոր կառավարություն: Ենթադրվում է, որ բոլոր ինքնաբացարկ ներկայացրածները՝ […]

̰
Արման Թաթոյանը Կարագանդայում ստեղծված իրավիճակը քննարկել է Ղազախստանի գործընկերոջ հետ

14:09 07.01.2019

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ղազախստանի Կարագանդա քաղաքում ստեղծված իրավիճակի առնչությամբ հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանում մարդու իրավունքների հանձնակատար Ասկար Շակիրովի հետ: Ղազախստանի Մարդու իրավունքների հանձնակատարը նշել է, որ անթույլատրելի է համարում դեպքին ազգամիջյան որևէ երանգ կամ բնույթ տալը: Նա հավաստիացրել է, որ չի կարող որևէ խոսք լինել ազգությամբ հայերի նկատմամբ խտրական վերաբերմունքի մասին՝ ելնելով […]

̰
Ոստիկանությունը «Դիլիջան» ազգային պարկում ծառահատումների փաստով նյութեր է նախապատրաստում

14:01 07.01.2019

Հունվարի 6-ին «Բնապահպանի տուն» ֆեյսբուքյան էջը տարածել էր մի տեսանյութ, ըստ որի՝ «Դիլիջան» ազգային պարկում հատվել են ծառեր: Ոստիկանությունն այս առնչությամբ հանդես է եկել պարզաբանմամբ. «Հայտնում ենք, որ նշված դեպքի առթիվ դեկտեմբերի 26-ին ոստիկանության Դիլիջանի բաժնում դատախազությունից անտառխախտման վերաբերյալ ստացվել է արձանագրություն, որ «Դիլիջան» ազգային պարկի «Հաղարծին» տեղամասի տարածքում հատվել են 15 տարբեր տեսակի ու […]

̰
Մահմուդ Ահմադինեժադը Սուրբ Ծնունդը նշել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ

13:40 07.01.2019

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը Սուրբ Ծնունդը նշել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: «Այսօր Իրանի հայ համայնքը Սուրբ Ծնունդ է նշում: Ես նրանց հետ ժամերգության մասնակցեցի և այնտեղ հանդիպեցի բազմաթիվ հրաշալի մարդկանց»,- «Թվիթեր»-ի իր էջում գրել է նա: Today in Iran, the Armenian community celebrated Christmas. I attended the church service with them and […]

̰
Գյումրիում սպանված կնոջ իրավահաջորդի ներկայացուցիչները պահանջում են ռուս զինծառայողին ռազմաբազայի տարածքից տեղափոխել ՀՀ քրեակատարողական հիմնարկ

13:36 07.01.2019

2018թ. դեկտեմբերի 3-ին ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայող Ա. Ռ.-ի ծեծելուց հետո հիվանդանոցում մահացած գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանի իրավահաջորդի իրավունքների պաշտպանությունն ստանձնել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը: Այս մասին տեղեկանում ենք ասամբլեայի Վանաձորի գրասենյակից: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցն ու փաստաբաններ Արայիկ Զալյանն ու Հայկ Հակոբյանը 2018թ. դեկտեմբերի 21-ին միջնորդություն են ներկայացրել գործը քննող ՀՀ […]

̰
Իմ խնդիրն ավելի շատ ԼՀԿ-ի համար հնարավորինս շատ ձայներ ապահովելն էր. Մարուքյանը՝ ինքնաբացարկի մասին

13:14 07.01.2019

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունից, որպես պատգամավորի թեկնածու, ինքնաբացարկ ներկայացրած Քրիստ Մարուքյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում պատմեց, թե որն է եղել մանդատից հրաժարվելու պատճառը: «Սկսենք նրանից, որ հենց ընտրարշավի ընթացքում ես առանձին պատգամավորի քարոզարշավ չեմ իրականացրել: Իմ խնդիրն ավելի շատ «Լուսավոր Հայաստան» կուսակցության համար հնարավորինս շատ ձայներ ապահովելն էր: Ես լավ հասկանում եմ, որ, լինելով քաղաքական թիմի մեջ, անձամբ […]

̰
Կարագանդայում տեղի ունեցածը գերզգայուն հարց է, որին ազգամիջյան երանգ տալու բոլոր փորձերը դատապարտելի են. Շավարշ Քոչարյան

12:53 07.01.2019

ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը մեկնաբանությամբ է հանդես եկել Կարագանդայում ստեղծված իրադրության վերաբերյալ. «Բոլոր նրանք, ովքեր ի սկզբանե առիթ են ունեցել հետևելու իրավիճակին, տեղյակ են, որ դեռևս հունվարի 3-ին Ղազախստանում Հայաստանի դեսպանությունը հանդես է եկել համապատասխան հայտարարությամբ։ Հասկանում ենք, որ երբ արվել է այդ հայտարարությունը, Հայաստանում տոնական օր էր, և հավանաբար ոչ բոլորն են դա […]

̰
Խաղաղ աշխարհի երազանքով շնորհավորում եմ Սուրբ Ծնունդը. Փայլան

12:47 07.01.2019

Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը հենց թուրքական խորհրդարանի ամբիոնից իր թուրք գործընկերներին շնորհավորել է Սուրբ Ծննդի կապակցությամբ ու կոչ է արել շնորհավորել միմյանց։ Այս մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում։ Թվիթերյան էջում էլ ավելի հեռուն է գնացել՝ հայերեն գրելով իր շնորհավորանքն ու ստորագրելով այն որպես «Տիգրանակերտի պատգամավոր» (նա ընտրվել է Դիարբեքիրի նահանգից, […]

̰
Կարագանդայի իշխանությունները հանդիպել են զոհված երիտասարդի հարազատների հետ

12:35 07.01.2019

Մարզպետարանում նաև ընդգծել են, որ ծեծկռտուքը տեղի է ունեցել երկու խմբերի  միջև և չի կրել ազգամիջյան բնույթ:

̰
Կարագանդայի դատախազը քաղաքացիներին կոչ է արել ազգամիջյան թշնամանք չառաջացնել

12:16 07.01.2019

Կարագանդայում տեղի ունեցած միջադեպից հետո շրջանի դատախազ Մարատ Սեկսեմբաևը դիմել է ղազախստանցիներին` հիշեցնելով, որ սպանության դրդապատճառների մասին կեղծ տեղեկություններ տարածելու համար քրեական պատասխանատվություն է նախատեսված: «Առանձին մարդիկ փորձում են ապակայունացնել իրավիճակը, սադրում են քաղաքացիներին` դիմել անօրինական գործողությունների: Սոցիալական կայքերում տարածվում են ակնհայտ կեղծ տեղեկություններ` միջազգային հիմքով կոնֆլիկտի մասին, այս ամենը միտված է հանրային կարծիքի մանիպուլացմանը: […]

̰
Որպեսզի գազի գինը նվազի, «Գազպրոմ Արմենիայի» պայմանագիրը պետք է վերանայվի. փորձագետ

12:00 07.01.2019

Ռուսաստանից Հայաստան հասնելուց հետո գազի գինը գրեթե կրկնակի բարձրանում է, և պատճառներից մեկը «Գազպրոմ Արմենիայի» պայմանագիրն է։ Նրա խոսքով՝ այդ պայմանագրի վերանայման դեպքում կարելի է հասնել նրան, որ գինը 1000 խորանարդ մետրի դիմաց գրեթե 300 դոլարից իջնի մինչև մոտ 230 դոլար։ Այս մասին իր և գործընկերների հաշվարկների հիման վրա այսօրվա ասուլիսում հայտնեց էներգետիկայի հարցերով փորձագետ […]

̰
Հայտնի է «Տարվա լավագույն ֆիլմը». «Ոսկե Գլոբուս»

11:04 07.01.2019

Հոլիվուդում ավարտվել է «Ոսկե Գլոբուս» մրցանակաբաշխությունը: Գլխավոր՝ «Լավագույն ֆիլմ-դրամա» անվանակարգում մրցանակին է արժանացել ռեժիսոր Բրայան Սինգերի «Բոհեմյան ռապսոդիա» կենսագրական ֆիլմը, որը պատմում է Queen խմբի մասին: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ռոք երգիչ Ֆրեդի Մերկյուրիին մարմնավորելու համար «Դրամատիկ ժանրի լավագույն դերասան» անվանակարգում «Ոսկե գլոբուս» է նվաճել ֆիլմի դերակատար Ռամի Մալեկը:

̰
Ադրբեջանցի կասկածյալների անունները փոխարինվել են հայերի անուններով․ ղազախական ընդդիմադիր ալիք

09:27 07.01.2019

Ղազախական «ԲԱՍԵ» հեռուստաալիքը ռեպորտաժ է պատրաստել այն մասին, թե ինչպես են Ամանորի գիշերը ծավալվել իրադարձությունները ղազախական Կարագանդա քաղաքի «Հին Հռոմ» ռեստորանի մոտ և ինչ է տեղի ունեցել դրանից հետո։ Զանգվածային ծեծկռտուքին մասնակցել է մոտ 60 մարդ, այդ թվում՝ չեչեններ: Ներկայումս 2 հայ և 1 ղազախ կա ձերբակալված: Եվս 1-ը հետախուզման մեջ է գտնվում: Ղազախական ընդդիմադիր […]

̰
«Լավագույն ռեժիսոր» անվանակարգում «Ոսկե գլոբուս»-ի արժանացավ մեքսիկացի Ալֆոնսո Կուարոնը

08:01 07.01.2019

Մեքսիկացի Ալֆոնսո Կուարոնը «Ոսկե գլոբուս» մրցանակի է արժանացել «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում՝ «Հռոմ» ֆիլմի վրա կատարված աշխատանքի համար։ Հոլիվուդում անցկացվող 76-րդ մրցանակաբաշխության արարողությունը հեռարձակում է NBC-ն։ Ֆիլմը պատմում է 1970-ականներին մեքսիկական մի ընտանիքի դրամատիկ ճակատագրի մասին։ Ֆիլմը «Ոսկե գլոբուս» է ստացել նաև «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում։ «Սարդ-մարդ․ Տիեզերքի միջով» մուլտֆիլմը լավագույնն է ճանաչվել «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության […]

̰
Ճապոնիան երկրից դուրս գալու հարկ է սահմանել

07:43 07.01.2019

Հունվարի 7-ից Ճապոնիայում սահմանվում է 1000 իենի չափով (9.2 դոլար) նոր հարկ՝ ինքնաթիռով կամ նավով երկիրը լքողների համար։ Այս մասին հայտնում է Nikkei Asian Review-ն։ Նշվում է, որ հարկը կկցվի տոմսերի արժեքին։ Կհարկվեն ինչպես Ճապոնիայի քաղաքացիները, այնպես էլ զբոսաշրջիկները, որոնք լքում են երկիրը։ Բացառություն է նախատեսված միայն նրանց համար, ովքեր երկրում պետք է կատարեն ժամանակավոր […]

̰
Երկրաշարժ Իրանում․ տուժել է մոտ 75 մարդ

07:18 07.01.2019

Մոտ 75 մարդ է տուժել Իրանի արևմուտքում՝ իրաքյան սահմանից ոչ հեռու տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով։ Այս մասին հայտնել է երկրի անհետաձգելի բուժօգնության ծառայության ղեկավար Փիրհոսեյն Կուլիվանդը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ ԱՄՆ երկրաբանական ծառայության հաղորդմամբ՝ երկրաշարժը եղել է 5․5 մագնիտուդով։ Բոլոր տուժածները Կերմանշահ նահանգից են։ Նրանց մեծ մասը թեթև վնասվածքներ է ստացել։ Բուժօգնության ցուցաբերումից […]

̰
BACK_TO_TOP