23:04 06.01.2019
Հունվարի 6-ին՝ ժամը 17:50-ին Սիսիանի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանություն, որ խմբերից մեկը կանչով մեկնել է Բռնակոթ գյուղ, որտեղ տեղի է ունեցել սպանություն: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության ֆեյսբուքյան էջից։ Դեպքի վայր մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 17-ի սահմաններում, Բռնակոթ գյուղի տներից մեկում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության […]
21:59 06.01.2019
Հայկական սփյուռքը դիմել է ղազախական Կարագանդայի բնակիչներին․ «Կարագանդայի մարզի հայկական սփյուռքը խորապես ցավում է հունվարի 1-ին երիտասարդների միջև տեղի ունեցած միջադեպի համար, որը մարդկային կյանք է խլել։ Ցավոք սրտի, այդ միջադեպին մասնակցություն են ունեցել հայեր։ Մենք սգում ենք, անկեղծորեն խորին ցավակցություն հայտնում զոհված երիտասարդի ընտանիքին ու մտերիմներին և ներողություն խնդրում։ Մենք դատապարտում ենք մեղավորներին և […]
20:04 06.01.2019
Հունվարի 6-ի դրությամբ պոլիկլինիկական կազմակերպություններ է դիմել շնչառական վարակներով 526 հիվանդ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը։ «Հաշվի առնելով գրիպի ու սուր շնչառական վարակների սեզոնը և տոնական օրերը, այսօր այցելել ենք Երևան քաղաքի մի շարք բժշկական կենտրոններ, որտեղ հոսպիտալացված են սուր շնչառական վարակներով հիվանդներ։ Ես եղել եմ Նորք […]
19:39 06.01.2019
Աֆղանստանի ոսկու հանքերից մեկում տեղի ունեցած փլուզման հետևանքով զոհվել է 40 մարդ։ Այս մասին հայտնում է Pajhwok գործակալությունը՝ հղում անելով Բադահշան նահանգի պատգամավորներից մեկին։ Փլուզումը տեղի է ունեցել հենց այդ նահանգում։ Զոհվել են անօրինական արդյունահանմամբ զբաղվող տեղի բնակիչները։ Փրկել հաջողվել է 15 մարդու, սակայն նրանցից շատերը ծանր վիճակում են գտնվում։ Փլուզման պահին հանքում ավելի քան […]
19:25 06.01.2019
Գյումրիի Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում 5 ամսական երեխայի մահվան հետ կապված մանրամասներ է հաղորդել Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը: «Դեպքը տեղի է ունեցել հունվարի 5-ին: Երեխայի մահվան պատճառը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Փորձաքննության եզրակացության արդյունքներից ելնելով՝ նոր կոնկրետ գնահատական կտրվի, թե որն է եղել փոքրիկի մահվան պատճառը: Բժիշկների կողմից ենթադրյալ չարաշահումներ կատարելու կամ […]
19:19 06.01.2019
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարել է Արմենակ Մնջոյանի մահվանը։ «ԷԼԻ ՉՀԱՍՑՐԵՑԻՆՔ, ԷԼԻ ՈՒՇԱՑԱՆՔ Արմենակ Մնջոյանը մահացավ։ Հայրենասեր մարդ, բացառիկ մտավորական, մարդ, ում համար ամենակարևորը հայրենիքն էր, ազատությունը, արդարությունը։ Ցանկացած խոսք այլևս ավելորդ է, ցանկացած արդարացում այլևս անիմաստ է, ցանկացած զղջում այլևս նման է անամոթության։ Ես ամաչում եմ որպես պատգամավոր և որպես […]
18:56 06.01.2019
Գյումրիի Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում 5 ամսական աղջնակ է մահացել։ Այս մասին տեղեկությունը SHANTNEWS-ի հետ զրույցում հաստատեց Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։ Երեխայի հայրը դիմել է իրավապահներին՝ մեղադրելով բժիշկներին անփութության մեջ։
18:48 06.01.2019
ՀՀ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ղազախստանում հայերի մասնակցությամբ միջադեպից ու դրան հաջորդած հակահայկական ցույցին․ «Ղազախստանում հայերի համար իրավիճակն այնքան է լարվել, որ տեղի իշխանությունները ստիպված են եղել միջամտել: Վերջին տեղեկություններով հետաքննություն է սկսվել ազգային և կրոնական թշնամանք հրահրելու կասկածանքով: Իրավիճակը Ղազախստանի Կարագանդա քաղաքում պայթյունավտանգ է: Ընդդիմադիր ուժերը այս բողոքի […]
14:40 06.01.2019
Աղբահանության հարցում լինելու են արմատական լուծումներ: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը: «Սիրելի՛ համաքաղաքացիներ ջան, շնորհավորում եմ Սուրբ ծննդյան տոնի առթիվ։ Ասեմ, որ մեզ սպասվում է դժվար, աշխատանքով ծանրաբեռնված տարի։ Պետք է հաղթահարենք առկա դժվարությունները և քաղաքացուն վերադարձնենք երբեմնի հարմարավետ ու մաքուր քաղաքը։ Առաջին հերթին պետք է ազատագրել […]
14:22 06.01.2019
Telegram-ի Բաղրամյան 26 ալիքը գրում է․ «Հրապարակվել է հայ մասնագետների ցուցակը, ովքեր Հայաստանում զբաղվում են ռուսական քարոզչությամբ։ Anonymous ցանցահենային խումբը հրապարակել է փաստաթղթեր բրիտանական պետական Integrity Initiative նախագծի արխիվից, որտեղ պարունակվում է տեղեկատվություն ռուսական քարոզչությամբ զբաղվող հայ փորձագետների մասին։ Նրանց թվում են․ Հայաստանում Ամերիկյան համալսարանի քաղաքական հետազոտությունների և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր […]
14:00 06.01.2019
Հաագայի Կենտրոնական կայարանի դիմաց փորագրվել է հայերեն ասացվածք։ Այս մասին տեղեկանում ենք Նիդերլանդներում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից։ «Հաագայի Աբովյան միության ջանքերով քաղաքի ամենամարդաշատ վայրում` Կենտրոնական կայարանի առջև, 28 այլ լեզուների շարքում, փորագրվել է հայերեն ասացվածք ճանապարհի մասին` «Ջուրն իր ճանապարհը կգտնի»,– գրված է գրառման մեջ։
13:24 06.01.2019
Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը պատգամ է հղել Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առիթով։ Ինչպես տեղեկացնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, հայրապետական պատգամում ասված է․ «Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն: Փառք հրաշափառ Ծննդեան և Յայտնութեան Քո, Տէր: Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Այսօր ունկնդիր ենք Քրիստոսի Սուրբ Ծննդյան […]
13:12 06.01.2019
Հունվարի 5-ին Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածքներ է տեղափոխվել 31 տրանսպորտային միջոց, որոնցից 29-ի վարորդները եղել են ոչ սթափ վիճակում։ Իսկ հունվարի 1-ի ժամը 00.01-ից մինչև հունվարի 5-ը ներառյալ, ճանապարհային ոստիկանները հատուկ պահպանվող տարածքներ են տեղափոխել 209 տրանսպորտային միջոց, որոնցից 188-ը ոչ սթափ վիճակում վարելու համար: «Հարգելի վարորդներ, խստագույնս պահպանեք երթևեկության կանոնները, մի վտանգեք ձեր […]
12:47 06.01.2019
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ Երևանի Սուրբ Գրիգոր Լուավորիչ մայր եկեղեցում մատուցված պատարագին:
11:55 06.01.2019
Հունվարի 5-ին կրակոցներ են հնչել Արարատի մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Ժամը 23։30-ի սահմաններում Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի՝ Բանավանի 4-րդ շենքին հարակից տարածքում կրակոցներ են հնչել։ Ոստիկանները պարզել են, որ նշված շենքի հարակից տարածքում նույն՝ Բանավանի 4-րդ շենքի բնակիչ, 27-ամյա Ժորա Գասպարյանը իր վարած Toyota Prado մակնիշի 10 QR 010 համարանիշի ավտոմեքենայի միջից իր մոտ եղած […]
11:01 06.01.2019
Հունվարի 5-ին` ժամը 22:47-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի թիվ 62 շենքի 9-րդ հարկի բնակարաններից մեկում գազի արտահոսքից թունավորվել է երկու քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը: […]
10:45 06.01.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը վատառողջության պատճառով ներկա չի գտնվի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում մատուցվելիք պատարագին:
10:30 06.01.2019
Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Աստվածահայտնության տոնը` Հիսուս Քրիստոսի ծնունդը: Ծննդից 30 տարի հետո Քրիստոսը նույն օրը՝ հունվարի 6-ին, մկրտվել է Հորդանան գետի ջրերում։ Տոնը սկսվում է ճրագալույցի Սուրբ պատարագով: Ճրագալույցը խորհրդանշում է բեթղեհեմյան աստղի լույսը, որը մոգերին տարավ մանուկ Հիսուսի մոտ։ Հունվարի 6-ին Սուրբ Ծննդյան պատարագից հետո կատարվում է Ջրօրհնեք, որը խորհրդանշում է […]
10:29 06.01.2019
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 6-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Վարդենյաց լեռնանցքը բեռնատար ավտոմեքենաների համար փակ է, իսկ մարդատարների համար՝՝ դժվարանցանելի: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Արագած-Արթիկ, Ապարան-Ծաղկահովիտ, Ապարան-Քուչակ և Սիսիան-Մեղրի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց: Շենկանի-Ռյա Թազա ավտոճանապարհին ձնաբուք է: Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի տարածաշրջանային զարգացման […]
10:00 06.01.2019
ԱՄՆ կինոքննադատների ազգային հանրույթը հրապարակել է 2018 թվականի լավագույն ֆիլմերի և դերասանական աշխատանքների ցուցակը։ Ինչպես հայտնում է The Hollywood Reporter պարբերականը, ամերիկացի առաջատար փորձագետները տարվա ֆիլմ են ընտրել չինացի ռեժիսոր Քլոե Չժաոյի «Հեծյալը» (The Rider): Ֆիլմը պատմում է երիտասարդ կովբոյի մասին, ով գլխի վնասվածքի պատճառով չի կարողանում շարունակել կարիերան։ Երկրորդ տեղը զբաղեցրել է մեքսիկացի Ալֆոնսո […]
09:44 06.01.2019
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննադատել է «դեղին բաճկոնների» հերթական ակցիան, որի ընթացքում Փարիզում և այլ քաղաքներում անկարգություններ են տեղի ունեցել։ «Մեր Հանրապետությունը, իրավապահները և խորհրդանիշերը հերթական անգամ ենթարկվել են դաժան հարձակման»,-գրել է Ֆրանսիայի առաջնորդը Twitter-ում՝ խոստանալով, որ մեղավորները կպատժվեն։ Հիշեցնենք, որ «դեղին բաճկոնները» ցույցեր են անցկացնում Ֆրանսիայում շաբաթ օրերին՝ սկսած 2018 թվականի նոյեմբերից։ Ակտիվիստները դեմ […]
09:30 06.01.2019
Թուրքիան մերժել է Patriot զենիթա-հրթիռային համալիրների գնման վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկը՝ ռուսական С-400-ների ձեռքբերումից հրաժարվելու դիմաց։ Ինչպես հայտնում է Yeni Safak թերթը, С-400-ների գնումից հրաժարվելու հարցում Թուրքիային համոզելու փորձը ձեռնարկել էր Անկարա այցելած ամերիկյան պատվիրակությունը։ Թուրքական իշխանությունները մերժել են Վաշինգտոնի առաջարկը, քանի որ այն չի ներառել իր մեջ տեխնոլոգիաների փոխանցում և զեղչ ԱՄՆ-ի կողմից պահանջվող […]
01:36 06.01.2019
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով Արմենակ Մնջոյանի մահվան մասին։ «Ցմահ դատապարտյալ Արմենակ Մնջոյանը մահացավ։ Ցավակցում ենք ընտանիքին և հարազատներին։ Այս մահը ևս իշխանությունների խղճին մնաց։ Ինչու չազատեցին գոնե նրանց, ում 20 տարվա շեմն արդեն հատել էր։ Ինչ հույս ու հավատով էին լցված հեղափոխական իշխանության հանդեպ ցմահ դատապարտվածները և ինչ հիասթափություն ապրեցին […]
23:57 05.01.2019
Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ հայտնելով, որ գործունեությունը շարունակելու է Ազգային ժողովում: «Հարգելի շիրակցինե՛ր, հաշվի առնելով մարզում վերջին ամիսներին իրականացրած արդյունավետ աշխատանքը և մեր քաղաքական թիմի սկզբունքային ձեռագիրը, համատեղ որոշում է կայացվել, և ես գործունեությունս շարունակելու եմ Ազգային ժողովում։ Քաջատեղյակ լինելով մարզի խնդիրներին՝ դրանց լուծումները տեսնում եմ օրենսդրական դաշտում։ Մենք […]
23:51 05.01.2019
Անգլիայի Գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչ փուլի շրջանակում կայացավ «Բլեքփուլ»-«Արսենալ» խաղը, որն ավարտվեց 0-3 հաշվով՝ «Արսենալ»-ի հաղթանակով։ Առաջին երկու գոլերի հեղինակ դարձավ Ուիլոքը՝ խաղի 11-րդ և 37-րդ րոպեներին, իսկ երրորդ գոլի հեղինակ դարձավ Իվոբին՝ 82-րդ րոպեին։
22:01 05.01.2019
Այսօր երեկոյան ժամերգություն և Ճրագալույցի Սուրբ Պատարագ մատուցվեց Հայաստանյան Առաքելական բոլոր եկեղեցիներում: Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցված պատարագին ներկա էր նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը տիկնոջ հետ: Վերջինս օրհնություն ստացավ Հայ Առաքելական Եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանից:
18:14 05.01.2019
Այսօր` դեկտեմբերի 5-ին, ժամը 14։07-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Շիրակի փրկարարական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնն ահազանգ է ստացել, որ Գյումրի քաղաքի Մուշ-2 թաղամասի 6-րդ շենքի 21-րդ բնակարանում տեղի է ունեցել շմոլ գազի արտահոսք, կան տուժածներ։ Տեղում պարզվել է, որ բնակարանում տեղի է ունեցել գազի արտահոսք, ինչի հետևանքով վատացել է տանտերերի և նրանց 2 հյուրերի ինքնազգացողությունը։ […]
17:45 05.01.2019
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում այսօր 8 հիվանդ կա: Երեխաներից միայն մեկի մոտ է հաստատվել H1N1: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում տեղեկացրեց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ղեկավար Աննա Չոբանյանը: «Երեխայի մոտ կա աջակողմյան թոքաբորբ՝ որպես գրիպի բարդություն: Բուժման ընթացքում է, բարելավման շրջանում»,-ասաց Չոբանյանը: Նրա խոսքով՝ մյուս 7 երեխաների մոտ կան տարբեր […]
17:30 05.01.2019
Յոթերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավորներից 32-ը կանայք են: Ընտրական նոր օրենսգրքի պահանջներով` քվոտավորումը կանանց համար սահմանվել է պատգամավորների ընդհանուր թվի 25 տոկոսի չափով: «Իմ քայլը» կուսակցությունների դաշինք Նազարյան Լենա Ռաֆայելի Մակունց Լիլիթ Կամոյի Գրիգորյան Հռիփսիմե Աշոտի Գասպարյան Տաթևիկ Մաթևոսի Թովմասյան Թագուհի Մանվելի Դավոյան Արփինե Հրահատի Ստեփանյան Լիլիթ Սասունի Հովսեփյան Սոֆիա Ազատի Բաղդասարյան Նազելի Հրաչի Կարապետյան […]
17:10 05.01.2019
Բելառուսում 6 ամսով բարձրացրել են կենսաթոշակային տարիքը․ այսուհետ կանայք այնտեղ թոշակի կանցնեն 56 տարեկան 5 ամսական տարիքից հետո, տղամարդիկ՝ 61 տարեկան 5 ամսական տարիքից հետո։ Նույնիսկ այս դեպքում այս շեմն ավելի ցածր է, քան Հայաստանում։ Աստիճանաբար, բայց նմանատիպ փոփոխություններ են նախատեսված նաև Ղազախստանում։ Քայլ առ քայլ շեմը բարձրացվելու է այնքան, որ երկրի բնակչությունը՝ և՛ տղամարդիկ, […]