20:30 07.01.2019
Հունվարի 14-ին 7-րդ գումարման ԱԺ-ն կհրավիրի առաջին նիստը: Ի՞նչ մասնագետներ կան 132 պատգամավորների թվում, քանի՞ կին կա, ովքե՞ր են արդեն ծանոթ և ո՞ւմ հետ դեռ նոր պիտի ծանոթանան ընտրողները. առաջարկում ենք հպանցիկ ծանոթանալ՝ ո՞վ ինչ մասնագետ է և գիտելիքների ի՞նչ պաշարով է մտնում խորհրդարան:
Նոր տարվա առաջին քաղաքական ինտրիգը ԱԺ-ի առաջին նիստն է՝ 132 պատգամավորներն աշխատանքի կգնան անմիջապես հին տոմարով Նոր տարին նշելուց ու վերջին կենացները խմելուց հետո: Ուղիղ ժամը 10։00-ին ոմանք առաջին անգամ կնստեն պատգամավորի հարմարավետ աթոռին, ոմանց համար էլ այդ հարմարավետությունը նորություն չի լինի:
7-րդ գումարման Ազգային ժողովում կանանց թիվը 14-ով ավելի կլինի՝ նախկին 18-ի փոխարեն՝ 32: Ընտրական նոր օրենսգրքի պահանջն է՝ կանայք պետք է կազմեն պատգամավորների ընդհանուր թվի 25 տոկոսը: Կանանցից մի քանիսն առաջին անգամ չէ, որ մանդատ են ստանում, օրինակ՝ «Ելք» դաշինքից ընտրված Լենա Նազարյանը։
ԲՀԿ-ից՝ Նորա Առուստամյանը
Նաիրա Զոհրաբյանը
Իվետա Տոնոյանը
,
Շաքե Իսայանը
Կարինե Պողոսյանը
«Լուսավոր Հայաստան»-ից` Մանե Թանդիլյանը
Փորձենք ավելի լավ ճանաչել ոմանց: Եվ այսպես, մասնագիտությամբ լրագրող է Լենա Նազարյանը. որոշ կանխատեսումների համաձայն՝ նա կարող է դառնալ նորընտիր խորհրդարանի փոխնախագահը:
Լրագրող է նաև «Իմ քայլը» դաշինքից ընտրված Վահագն Հովակիմյանը: Ավարտել է համալսարանի ռադիոֆիզիկայի և սոցիոլոգիայի, հոգեբանության, քաղաքագիտության, փիլիսոփայության ֆակուլտետները: Աշխատել է «Օրագիր» և «Հայկական ժամանակ» օրաթերթերում: Եղել է Նիկոլ Փաշինյանի օգնականը:
Լրագրող է նաև Գայանե Աբրահամյանը։
Թագուհի Թովմասյանը («Ժողովուրդ» օրաթերթի խմբագիր)
Սիսակ Գաբրիելյանը («Ազատություն» ռադիոկայանի արդեն նախկին թղթակից)
Վահագն Թևոսյանը Հանրային հեռուստաընկերության լրատվական և վերլուծական հաղորդումների՝ հիմա արդեն նախկին տնօրենն է
Նախորդ գումարման Ազգային ժողովից դեռ երեք լրագրող էլ կար՝ Նաիրա Զոհրաբյան, Իվետա Տոնոյան և Շաքե Իսայան. բոլորն էլ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից:
Եվս մեկ լրագրող էլ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով է պատգամավոր ընտրվել՝ Արման Բաբաջանյանը:
Նոր Ազգային ժողովում ունենք նաև մարզիկ` Արսեն Ջուլֆալակյանը՝ հունահռոմեական ոճի ըմբիշ, Եվրոպայի չեմպիոն, Աշխարհի գավաթի հաղթող, Օլիմպիադայի արծաթե մեդալակիր և Աշխարհի չեմպիոն:
«Իմ քայլը» դաշինքից պատգամավոր է ընտրվել նաև Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Խաչատուրյանը, որն ավելի հայտնի է Թուխիկյան ազգանունով:
Պատգամավորական մանդատ կստանա նաև Ճանապարհային ոստիկանության պետի նախկին տեղակալ Արմեն Խաչատրյանը:
Փաստաբանական գործունեությամբ դժվար թե շարունակի զբաղվել Նիկոլայ Բաղդասարյանը, որը հիշեցնենք՝ դերասան Վարդան Պետրոսյանի շահերի պաշտպանն էր:
Հրաչյա Հակոբյանն էլ, օրինակ՝ դերասան է. աշխատել է Երևանի կամերային թատրոնում ու նաև «Հայկական Ժամանակ» օրաթերթի տպագրության պատասխանատուն է եղել:
Դերասանի մասնագիտություն ունի նաև Ալեն Սիմոնյանը. խաղացել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ՈՒՀԱ թիմում, դարձել է Հայաստանի լիգայի չեմպիոն, բազմաթիվ երաժշտական նախագծերի պրոդյսւսեր է եղել, շոու բիզնեսում և հեռուստատեսությունում աշխատելու հարուստ փորձ ունի: Նաև իրավաբան է: Բացի այդ՝ Araratnews.am և «Արարատ» ամսագրի հիմնադիրն է:
7-րդ գումարման Ազգային ժողովում կա նաև գինեգործ՝ Սեդրակ Թևոնյանը: Նա ևս «Ելք» դաշինքի ցուցակով է ընտրվել:
Նորընտիր խորհրդարանում կրկին կտեսնենք Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին ու Գյումրիի մանկավարժական ինստիտուտի նախկին ռեկտոր Վարդևան Գրիգորյանին:
Իսկ ազգային փոքրամասնություննրի ներկայացուցիչները կիսով չափ փոխվել են: Եզդիական համայնքը կներկայացնի նորընտիր պատգամավոր Ռուստամ Բակոյանը,
իսկ ռուսական համայնքը՝ Ալեքսեյ Սանդիկովը:
Արսեն Միխայլովը՝ ասորիների համայնքի ներկայացուցիչը, պատգամավոր է դեռ 6-րդ գումարման Ազգային ժողովից:
Նույնը նաև քրդական համայնքի ներկայացուցիչ Կնյազ Հասանովը:
08:30 01.08.2025
Թրամփը հայտարարել է Ուիթքոֆի Ռուսաստան այցի մասին08:30 01.08.2025
Թրամփը հայտարարել է Ուիթքոֆի Ռուսաստան այցի մասինԱՄՆ առաջնորդի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը կայցելի Ռուսաստան։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Նա մեկնում է Իսրայել, ապա, Ռուսաստան», -Սպիտակ տանը լրագրողներին ասել է ամերիկյան վարչակազմի ղեկավարը՝ պատասխանելով Ուիթկոֆի՝ արտասահմանյան այցելությունների մասին հարցին։ Ավելի վաղ ԱՄՆ կառավարությունը հայտարարել էր, որ Ուիթքոֆը օգոստոսի 1-ին կայցելի Իսրայել և Գազայի հատված։ Թրամփը չի նշել իր […] ...
08:20 01.08.2025
ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրված նոր սակագնային պլանը ուժի մեջ կմտնի ոչ թե ուրբաթ, այլ մեկ շաբաթ անց, հաղորդում է CNN-ը։ Թրամփը հինգշաբթի երեկոյան ստորագրեց հրամանագիր, որով ավելի քան 60 երկրներից Միացյալ Նահանգներ ներմուծվող ապրանքների վրա սահմանվում են 15%-41% մաքսատուրքեր: Ակնկալվում էր, որ միջոցառումները ուժի մեջ կմտնեն ուրբաթ՝ օգոստոսի 1-ին: «Փոխարենը, տուրքերը կներդրվեն օգոստոսի […] ...
08:12 01.08.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...
08:06 01.08.2025
Բջնի գյուղում այրվել է ավտոմեքենաՕգոստոսի 1-ին, ժամը 00։43-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բջնի գյուղի 2-րդ փողոցում՝ գործարանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ փողոցի 5-րդ փակուղու տներից մեկի բակում՝ «Hyundai» մակնիշի ավտոմեքենայում։ Հրդեհը […] ...
08:00 01.08.2025
Դատելով արժանիքներից՝ Արմանն է իսկական տղամարդ․ UFC-ի նախկին չեմպիոնը քննադատել է ՏոպուրիայինUFC-ի Փառքի սրահի անդամ, միջին քաշային կարգի նախկին չեմպիոն, բրիտանացի Մայքլ Բիսպինգը քննադատել է Իլյա Տոպուրիային։ Այս մասին հայտնում է AgFight-ը: Ավելի վաղ Տոպուրիան ասել էր, թե ավելի լավ է հրաժարվի չեմպիոնական գոտուց, քան մենամարտի հնարավորություն տա քաշային կարգի երկրորդ համար Արման Ծառուկյանին: «Արման Ծառուկյանն իսկական սպառնալիք է թեթև քաշային կարգում յուրաքանչյուրի համար։ Նա ունի […] ...
23:59 31.07.2025
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակներըԵրևանը պետք է լինի մարդկանց համար հարմարավետ և հասանելի քաղաք: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում շինարարական աշխատանքներ են. բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները՝ ստեղծելով անվտանգ ու խնամված տարածքներ բոլորի համար»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...