16:48 05.01.2019
Այսօր, հունվարի 5-ի երեկոյան Ջավախքի բոլոր գործող եկեղեցիներում Ճրագալույցի պատարագ կմատուցվի, տեղեկացնում է jnews.ge-ն: Ճրագալույց նշանակում է ճրագ՝ մոմ, վառել: Երեկոյան, մարդիկ եկեղեցում վառած ճրագներն իրենց հետ տուն են տանում: Այն խորհրդանշում է աստվածային լույս, եկեղեցու օրհնություն: Ճրագալույցը խորհրդանշում է նաև բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի Հիսուս Մանուկը: Եկեղեցու հինգ տաղավար տոներից երկուսի՝ […]
16:15 05.01.2019
Հրապարակվել են Աֆրիկայի ափերի մոտ ծովահենների հարձակումից հետո առևանգված ռուսաստանցի նավաստիների անունները։ Նրանց թվում է նաև հարձակման ենթարկված նավի խոհարար (կոկ) Անդրոնիկ (Անդրանիկ) Գրիգորյանը։ Այս մասին տեղեկանում ենք առևանգվածների անունների ցուցակից, որ հրապարակել է «ՌԻԱ ՖԱՆ» գործակալությունը։ Առևանգվածների անուններն են․ Անդրեյ Իվանով (կապիտան), Անդրեյ Սվիտին (ավագ օգնական), Ալեքսանդր Սիմոնով (երրորդ օգնական), Իգոր Տելեշին (բոցման), Ռոման Իվանով […]
16:10 05.01.2019
Հունվարի 4-ին Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածքներ տեղափոխվել է 39 տրանսպորտային միջոց, որից 33-ը ոչ սթափ վիճակում վարելու համար: Իսկ hունվարի 1-ի, ժամը 00.01-ից ներառյալ մինչև հունվարի 4-ը, Ճանապարհային ոստիկանները հատուկ պահպանվող տարածքներ են տեղափոխել 178 տրանսպորտային միջոց, որից 159-ը ոչ սթափ վիճակում վարելու համար: Ոստիկանությունը հորդորում է վարորդներին խստագույնս պահպանել երթևեկության կանոնները, չվտանգել սեփական և […]
15:52 05.01.2019
Օրերս ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Փասադենա քաղաքում տեղի է ունեցել ամենամյա «Վարդերի շքերթը»: Շքերթին ամեն տարի մասնակցում են տարբեր մշակույթներ ներկայացնող ազգեր, տասնյակ կազմակերպություններ իրենց ծաղկային սայլերով: Շքերթի այս տարվա թեման «Կյանքի մեղեդին» էր: Արդեն մի քանի տարի է՝ այդ շքերթին մասնակցում են նաև ամերիկահայերը: Հայկական ծաղկասայլի թեման «Քարահունջն» էր՝ տղամարդկանց Յարխուշտայի տեսարանով: Հայկական ծաղկասայլն ուղեկցվում […]
15:44 05.01.2019
Այսօր վթարի է ենթարկվել շտապօգնության ծառայության մեքենա։ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ մեքենայում են եղել բժիշկը, բուժքույրը և վարորդը։ Բոլորը տեղափոխվել են Հերացի համալսարանական կլինիկա: Դանիելյանը մանրամասներ է հայտնել վերջիններիս առողջական վիճակի մասին. Բժիշկ՝ Սեյրանյան Մուշեղ Վարազդատի (25 տարեկան), կատարվել է ախտորոշիչ հետազոտություններ, […]
15:02 05.01.2019
ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ շտապօգնության մեքենա է վթարի ենթարկվել Թբիլիսյան խճուղում: «Քիչ առաջ տեղեկացա, որ այսօր Թբիլիսյան խճուղում վթարվել է շտպաօգնության ծառայության մեքենա։ Մեքենայում գտնվել են բժիշկը, բուժքույրը և վարորդը։ Մեքենայում այդ պահին հիվանդ չի եղել։ Շտապօգնության անձնակազմը տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 […]
15:00 05.01.2019
Հայ առաքելական եկեղեցին հունվարի 5-ի երեկոյան նշում է Քրիստոսի Սուրբ Ծնունդն ու Աստվածահայտնությունը: Եկեղեցիներում այդ օրը մատուցվում է Ճրագալույցի Սուրբ պատարագ, որը տարին ընդամենը 2 անգամ է մատուցվում` Սուրբծննդյան և Սբ. Հարության տոներին: Ճրագալույց նշանակում է ճրագ (մոմ) լուցանել, այսինքն` վառել: Պատարագից հետո եկեղեցում վառված ճրագները հավատացյալներն իրենց հետ տուն են տանում: Սուրբծննդյան պատարագի ժամանակ […]
14:33 05.01.2019
Դեկտեմբերի 30-ից հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 125 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը խստորեն հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: Տեղեկությունը հաղորդում է Արցախի ՊՆ […]
14:08 05.01.2019
ԵԱՏՄ եվրասիական տնտեսական հանձնաժողովը ներկայացրել է միության անդամ պետությունների փոխադարձ առևտրի աճը 2017 թվականի առաջին կիսամյակի դիմաց 2018 թվականի նույն կիսամյակի տվյալների հիման վրա։ Գրաֆիկական պատկերում ներկայացված են այդ աճի տեմպերը։ Հստակ երևում է, որ Հայաստանը մեծացրել է առևտրի ծավալը բոլոր գործընկեր պետությունների հետ։ Մյուս պետությունները նույնպես ավելացրել են փոադարձ առևտրի ծավալը։ Միակ ուղղությունը Բելառուս-Ղրղզստան […]
13:45 05.01.2019
Բելառուսի նախագահը հայտարարել է, որ պաշտոնական Մինսկը մտադիր է ամրապնդել քաղաքական ու առևտրատնտեսական կապերը Թբիլիսիի հետ։ Այս մասին ասվում է նրա՝ Վրաստանի նորընտիր նախագահին ուղարկված հեռագրում, փոխանցում է ռուսական RT լրատվական կայքը։ Հեռագիրը վերաբերել է վրաց-բեռալուսական հարաբերությունների հաստատման 25-ամյակին, ու թերևս այլ բան այնտեղ չէր կարող ասվել, սակայն ռուսական մամուլի ուշադրությունը այս հաղորդագրությունը գրավել է […]
13:28 05.01.2019
«Մեզ համար անհասկանալի է, թե պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը ինչ ի նկատի ունի ռազմավարական հետազոտություններ ասելով», – այս ձևակերպումով ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի նորանշանակ պետ Գենադի Տավարածյանը պատասխանել է նախկին պետ Հայկ Քոթանջյանի այն պնդմանը, թե Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանը դադարեցնում է ռազմավարական հետազոտությունները: Համալսարանի նոր ղեկավարի խոսքով՝ նման հետազոտությունները պետք է լինեն […]
13:20 05.01.2019
Ֆրանկոֆոնիայի հայաստանյան նախագահության ֆեյսբուքյան էջում տեղադրված է շնորհավորանք՝ ուղղված Ֆրանկոֆոնիայի նորընտիր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյին: Շնորհավորական տեքստում մասնավորապես նշված է. «Մենք շնորհավորում ենք Լուիզ Մուշիկիվաբոյին՝ Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի պարտականությունները ստանձնելու կապակցությամբ: Հայաստանը պատրաստ է շարունակել սերտ համագործակցությունը նոր գլխավոր քարտուղարի հետ՝ հանուն ֆրանկոֆոն հանրույթի արժեքների և առաջնահերթությունների»: Հիշեցնենք, որ Երևանում հոկտեմբերի 12-ին Ռուանդայի արտաքին գործերի նախարար […]
12:27 05.01.2019
Երևան քաղաքի բնակչուհի Սիրանուշ Բադալյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է, որ Ամանորի գիշերը իր թոռնիկը պայթուցիկի պատճառով լրջորեն վնասել է մատը. «Դեկտեմբերի 31-ի գիշերը՝ ժամը 12:05-ին, թոռնիկս իր հոր հետ որոշեցին հրավառություն կազմակերպել: Երեխաս ասաց, պա՛պ, թող ես էլ կրակեմ, մենք էլ թույլ տվեցինք: Մեկ էլ տեսնենք ՝ էդ պայթուցիկը հակառակ է կրակում, երեխայի աչքերն […]
11:43 05.01.2019
ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «հերթական ապատեղեկատվության մասին»: Նա, մասնավորապես, նշել է. «Ամանորի տոնական օրերին առողջապահության նախարարության կողմից սահմանվել է օրական հսկողություն ինչպես ստացիոնար, այնպես էլ պոլիկլինիկական կազմակերպություններ գրիպով և սուր շնչառական վարակներով հիվանդների դիմելիության նկատմամբ։ Ըստ օրական մոնիթորինգի տվյալների՝ հունվարի 4-ի դրությամբ պոլիկլինիկական կազմակերպություններ սուր շնչառական վարակներին […]
00:18 05.01.2019
ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ձմեռային արձակուրդներին։ «Ձեր տոները երկու րոպեով ընդհատեմ տեղեկատվական այս աղբի վերաբերյալ հրապարակմամբ։ Չէի անդրադառնա դրան, եթե վերջին մեկ ժամում բազմաթիվ հարցումներ չստանայի այս տեղեկության իսկության մասին։ Ստորև ներկայացվածը սուտ է, դասերը կմեկնարկեն սահմանված ժամկետում։ Նման տեղեկություն տեսնելու դեպքում խնդրում եմ […]
20:30 04.01.2019
Մոտ 10 օրից իր աշխատանքը կսկսի 7-րդ գումարման Ազգային ժողովը: Շատերը համոզված են, որ այս խորհրդարանն իր պատգամավորների թվով աննախադեպ է հայոց խորհրդարանի պատմության մեջ ու կարող է մեծ բեռ դառնալ ոչ այնքան մեծ պետական բյուջե ունեցող երկրի համար: Իրականում, սակայն, 7-րդ գումարման խորհրդարանն իր թվային կազմով այնքան էլ չի գերազանցում իր նախորդներին, ավելին, որոշ […]
18:26 04.01.2019
Ժամեր առաջ ֆեյսբուքյան օգտատեր Սոնա Աղեկյանը իր էջում գրառում էր կատարել Հայաստանում տարածված ադրբեջանական կարագի մասին. «Ամանորյա անակնկալ այո, այո, Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքի վաճառասրահներում փաստորեն կարելի է ձեռք բերել «եղբայրական» Ադրբեջանի «բարձրորակ» արտադրության որակյալ կարագ, բայց հիասթափեցնեմ ու շտապեմ ասել, որ այն իրականում սփրեդ է և ըստ իս, նաև վտանգավոր հենց հայերի համար… Կոչ եմ […]
18:06 04.01.2019
ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրառում է կատարել իր էջում, որում անդրադարձել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող ցմահ դատապարտյալ Արմենակ Մնջոյանի առողջական վիճակին: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հունվարի 3-ի առավոտյան կտրուկ վատացել էր «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պատիժ կրող Արմենակ Մնջոյանի առողջական վիճակը. նրան տեղափոխել էին քաղաքացիական հիվանդանոց: «Դրոյի» գործով 1996-ին մահապատժի դատապարտված, իսկ 2003-ին մահապատիժը «մեծահոգաբար» […]
16:45 04.01.2019
Նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը կկայանա 2019 թվականի հունվարի 14-ին՝ ժամը 10:00-ին: Այս մասին ԿԸՀ արտահերթ նիստի ժամանակ ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: «Ազգային Ժողովիր արտահերթ ընտրության դեպքում առաջին նստաշրջանը հրավիրվում է նորընտիր Ազգային ժողովի կազմավորումից հետո երկրորդ երկուշաբթի օրը՝ ժամը 10:00-ին: Դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրություններով ընտված նորընտիր ԱԺ առաջին նստաշրջանի հրավիրման օր է հայտարարվում 2019 թվականի հունվարի 14-ը»,-ասաց […]
16:43 04.01.2019
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի` հունվարի 4-ի նիստում հրապարակվեցին «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից պատգամավորական մանդատ ստացողների անունները: «Լուսավոր Հայաստան»-ից պատգամավորական մանդատ են ստանում. Թիվ 1 ընտրական տարածքի տարածքային ընտրական ցուցակից՝ 1. Բաղդասարյան Գուրգեն Նիկոլի Թիվ 2 ընտրական տարածքի տարածքային ընտրական ցուցակից՝ 1. Գորգիսյան Գևորգ Սամվելի Թիվ 3 ընտրական տարածքի տարածքային ընտրական ցուցակից՝ 1. Մարուքյան Էդմոն Հրաչիկի Թիվ […]
16:41 04.01.2019
«Դեկտեմբերի 31-ից հունվարի 4-ն Արտակարգ իրավիճակների նախարարությունում ստացվել է 2000-ից ավելի ահազանգ: Գրանցվել է 203 դեպք, որից 56-ը՝ արտակարգ բնույթի: Զոհվել է 3, տուժել՝ 41 մարդ»,- այս մասին այսօր SHANTNEWS.am-ին տեղեկացրել են Արտակարգ իրավիճակների նախարարությունից: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դեպքերի թիվը նվազել է 25 տոկոսով, իսկ զոհերի թիվը՝ կրկնակի: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Հովհաննես […]
16:40 04.01.2019
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմած արձանագրության համաձայն` « Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից պատգամավոր են ընտրվել` Թիվ 1 ընտրական տարածքի տարածքային ընտրական ցուցակից՝ 1. Վարդանյան Վարդան Նահապետի Թիվ 5 ընտրական տարածքի տարածքային ընտրական ցուցակից՝ 1. Ստեփանյան Տիգրան Վաչիկի Թիվ 6 ընտրական տարածքի տարածքային ընտրական ցուցակից՝ 1. Գևորգյան Քաջիկ Նահապետի 2. Աղաբաբյան Արայիկ Ռազմիկի Թիվ 7 ընտրական տարածքի […]
16:33 04.01.2019
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունվարի 4-ի նիստում հայտարարեց նորընտիր խորհրդարանի պատգամավորների անունները: «Իմ քայլը» դաշինքից պատգամավորական մանդատներ են ստանում` Թիվ 1 ընտրական տարածքի տարածքային ընտրական ցուցակ Կոնջորյան Հայկ, Հակոբյան Երջանիկ, Հայրապետյան Մխիթար: Թիվ 2 ընտրական տարածքի տարածքային ընտրական ցուցակ Նազարյան Լենա, Բաղդասարյան Նիկոլայ, Մակունց Լիլիթ, Հովակիմյան Վահագն: Թիվ 3 ընտրական տարածքի տարածքային ընտրական ցուցակ Միրզոյան […]
16:18 04.01.2019
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի` հունվարի 4-ի նիստի օրակարգում է նաև 2018 թվականի դեկտեմբերի 9-ի Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցած կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակներում ընդգրկված ինքնաբացարկ ներկայացրած (մանդատից հրաժարված) պատգամավորի թեկնածուների գրանցումն ուժը կորցրած ճանաչելու հարցը: ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը հայտարարեց, որ ԿԸՀ-ն ստացվել է 18 ինքնաբացարկի դիմում «Իմ քայլը» դաշինքից և 2-ը` «Լուսավոր Հայաստան»-ից, ԲՀԿ-ից […]
16:04 04.01.2019
Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի արտահանձնման շուրջ աշխատանքները շարունակվում են։ Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: Նա տեղեկացրեց, որ Նարեկ Սարգսյանի արտահանձնման թղթերը դեկտեմբերի 28-ին արդեն ուղարկել են Չեխիայի Հանրապետության իրավապահ մարմիններին: Գլխավոր դատախազությունից այլ մանրամասներ դեռ չեն հայտնում: Նարեկ Սարգսյանը ձերբակալվել է Պրահայի […]
14:38 04.01.2019
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ 2019 թվականի հունվարի 2-ից 4-ը հանրապետությունում գրանցվել է 33 ճանապարհատրանսպորտային պատահար․ զոհվել է 1 մարդ, 74-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվության բաժնից:
14:00 04.01.2019
Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է կատարել. «Տարվա սկիզբը լավ ժամանակ է նպատակներ դնելու ու պլաններ գծելու համար։ Գիտեմ, որ շատերը հենց էդպես էլ սկսում են, մտքերը տալիս են թղթին կամ գրում սառույցին, քչերն են քայլում դրանք իրականություն դարձնելու ուղղությամբ։ Կամ առաջին իսկ քայլից ասում են, որ դժվար է, […]
12:09 04.01.2019
Իգդիրի նահանգում փոխհրաձգություն է տեղի ունեցել «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» զինված խմբավորման անդամների ու Թուրքիայի բանակի զինծառայողների միջև։ Արդյունքում սպանվել է մեկ զինծառայող, ևս երկուսը վիրավորվել են։ Միջադեպը տեղի է ունեցել Հայաստանի սահմանին հարող թուրքական գյուղերից մեկում, որն անմիջապես Խոր Վիրապի դիմաց է ընկած։ Տեղի քրդական խմբերն ականանետով կրակել են թուրքական բանակի զորամասերից մեկի ուղղությամբ, ինչից […]
10:23 04.01.2019
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 4-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ապարանի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Սևանի թերակղզուց մինչև Ծովագյուղ ճանապարհահատվածում գետնաբուք է: Սիսիանի և Մեղրիի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: Արթիկի ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50 մետր: Վարդենյաց լեռնանցքը մարդատար մեքենաների համար բաց է, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար՝ փակ: […]
08:39 04.01.2019
Թրամփի քննադատն ու ԱՄՆ-ի ամենաազդեցիկ կինը՝ 78-ամյա Նենսի Փելոսին, ընտրվել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ։ Նա ընտրվել է 2019-2020 թթ․ համար։ Նրա օգտին է քվեարկել կոնգրեսականների մեծ մասը։ Փելոսիի թեկնածության դեմ են հանդես եկել մի խումբ դեմոկրատ կոնգրեսականներ, ովքեր համոզված են, որ կուսակցությունը նոր, երիտասարդ առաջնորդի կարիք ունի։ Փելոսին Ներկայացուցիչների պալատում գլխավորում է դեմոկրատներին […]