16:26 27.12.2018
Կառավարության այսօրվա նիստում տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է չզեկուցվող հարցերի շարք, որով նախատեսվում է հարկային արտոնություններ տրամադրել և մաքսատուրքից ազատել ՀՀ-ում ներդրումներ կատարող մի քանի ընկերությունների: Ըստ նախագծի՝ ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԿԱՍԿԱԴ-ՄԻՐՏԵԿ», «ՏԵՖՖԻ», «ԵՎՐՈ […]
16:20 27.12.2018
SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Բաղրամյան 26-ում այսօր երեխաների են հյուրընկալել: Տոնական միջոցառմանը մասնակցել են նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի երկու աղջիկները՝ Շուշանը և Արփին: SHANTNEWS.am-ի հարցին, թե ի՞նչը կարող է իսկապես երջանկացնել փոքրիկներին, Շուշան Փաշինյանը պատասխանել է, որ փոքր տարիքում ավելի շատ նյութական բաների են ձգտում, բայց հենց մեծանում են, հասկանում են, որ […]
16:14 27.12.2018
Կառավարության այսօրվա նիստում հաստատվել է տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանի առաջարկը՝ 2019թ. փետրվարի 17-ին ՏԻՄ արտահերթ ընտրություններ կազմակերպել Գեղարքունիքի, Լոռու և Արմավիրի մարզերի որոշ բնակավայրերում: Մասնավորապես, արտահերթ ՏԻՄ ընտրություն տեղի կունենա Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Լոռու մարզի Ձորագետ և Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքներում:
16:13 27.12.2018
Կառավարության նիստում բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը այսօր ներկայացրել է զեկույց, որով նախատեսվում է 2019 թվականը հռչակել Կովկասյան ընձառյուծի տարի: Նախարարի պաշտոնակատարի խոսքերով՝ 2018 թվականի գարնանը «Խոսրովի անտառ» պետական արգելոցում Բնության համաշխարհային հիմնադրամի ֆոտոթակարդները, առաջին անգամ արգելոցի պատմության մեջ, նկարահանեցին կովկասյան ընձառյուծ, որը նախկինում չի արձանագրվել որևէ ֆոտոթակարդի կողմից։ Այդ կենդանատեսակը գրանցված է ՀՀ Կարմիր […]
16:06 27.12.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ Բաղրամյան 26-ում ամանորյա միջոցառում է կազմակերպվել, որին մասնակցում են Արցախյան հերոսամարտում զոհված ազատամարտիկների, պատերազմում անհայտ կորածների թոռնիկները, Ապրիլյան մարտական գործողություններում զոհված զինծառայողների զավակները, մանկատան, սիրիահայերի, սահմանամերձ գյուղերի 7-13 տարեկան 300 երեխաներ: Մանրամասները՝ տեսանյութում:
15:54 27.12.2018
ՀՀ կառավարությունը ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծման համար մաքսային արտոնություն է տրամադրել 8 ընկերությունների, ինչի արդյունքում կկատարվի 23․857․785․702 դրամի ներդրում և կստեղծվի 541 նոր աշխատատեղ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:
15:53 27.12.2018
Կառավարության այսօրվա նիստում առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը հարց է ուղղել ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին՝ նշելով, որ վերջին օրերին ինքը բազմաթիվ քաղաքացիներից բողոքներ է ստանում խանութներում հսկից դրամարկղային կտրոններ չտրամադրելու մասին: Դավիթ Անանյանն ասել է, որ ՊԵԿ-ը մշտական վերահսկողություն է իրականացնում առևտուր իրականացնող վայրերում, սակայն իրենք չեն կարող հսկել բոլորին, քանի որ ունեն մոտ 500 […]
15:08 27.12.2018
ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել, հրաժարվել պատգամավորական մանդատից: Այս մասին նա նշեց դեկտեմբերի 27-ին` կառավարության նիստից հետո: Գրիգորյանը հայտնեց, որ իրենք ներկայացրել են, թե վեց-յոթ ամսվա ընթացքում համակարգում ինչ աշխատանքներ են կատարել, որը ցույց է տալիս իրենց գրանցած առաջընթացը: Հարցին` վարչապետի կողմից իր աշխատանքին գնահատական տրվե՞լ է, թե՞ ոչ, նա […]
15:04 27.12.2018
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, 2018 թ. դեկտեմբերի 21-ին, ՀՀ քաղաքացուց հաղորդում է ստացել այն մասին, որ ՀՀ ոստիկանության աշխատակիցն իրենից առանձնապես խոշոր չափերի՝ մոտ 700 ԱՄՆ դոլար գումար-կաշառք է պահանջել՝ ոստիկանությունում ստացված բողոքի ընթացքն իր օգտին լուծելու դիմաց: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից, ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված համապատասխան օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների արդյունքում պարզվել […]
14:41 27.12.2018
Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունենում իր գործընկերոջ՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Հիշեցնենք, որ այսօր Մոսկվայում տեղի կունենան ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունները:
14:07 27.12.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ժամանեց Մոսկվա: Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության ֆեյսբուքյան էջը: Հրապարակվել է նաև Փաշինյանի ինքնաթիռի վայրէջքի տեսանյութը: Նշենք, որ այսօր Մոսկվայում տեղի է ունենալու Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
13:45 27.12.2018
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2018 թվականի դեկտեմբերի 27-ին կայացած նիստում քննարկվել են էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների սակագների վերանայման և հանձնաժողովի 2016 թվականի դեկտեմբերի 23-ի №422Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին հարցերը: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սահմանեց էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների կողմից էլեկտրական էներգիայի արտադրության և ծառայությունների մատուցման վերանայված սակագները։ Միևնույն ժամանակ, սակագների վերանայման գործընթացի շրջանակում […]
13:40 27.12.2018
«Հյուսիս-հարավ» մայրուղու՝ Երևան-Գյումրի ճանապարհին՝ Ագարակ բնակավայրի մոտ, ավտոմայրուղու կառուցման վրա աշխատող շինարարները փակել են ճանապարհն ու պահանջում են վճարել մի քանի ամիս չստացած աշխատավարձերը։ Արդեն 2 ժամից ավելի ցուցարարները փակ են պահում ճանապարհը, ինչի պատճառով մեքենաների կուտակումներ են առաջացել։ Շինարարները պնդում են, որ մի քանի ամիս՝ օգոստոսից սկսած, աշխատավարձ չեն ստացել, վարկեր, կոմունալ պարտքեր ունեն, […]
13:21 27.12.2018
Կառավարության այսօրվա նիստում տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Երևան քաղաքի գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին առաջարկը: Ըստ զեկուցողի՝ Երևանի գլխավոր հատակագծով նախատեսված որոշմամբ մայրաքաղաքի կենտրոնում պետք է ստեղծվի «Հին Երևան» պատմաճարտարապետական միջավայր, որը հնարավորություն է տալիս կորցված […]
13:13 27.12.2018
2019 թվականին Պետդուման ընդունելու է օրենք, որով արգելվելու է օտարերկրացիների կողմից տաքսի վարելը Ռուսաստանի տարածքում, եթե նրանք ՌԴ քաղաքացի չեն։ Այս մասին հայտարարել է երկրի խորհրդարանի՝ տրանսպորտի հարցերի հանձնաժողովի ղեկավարը։ «Մենք առաջին ընթերցմամբ ընդունել ենք տաքսու մասին օրենքը, և հուսով եմ՝ 2019 թվականին մենք կլրամշակենք ու վերջնական տեսքով կընդունենք մարդատար տաքսիների մասին օրենքը»,- ասել է […]
12:56 27.12.2018
Ռուսաստանի անասնաբուժական ու ֆիտոսանիտարական գործակալությունը («Ռոսսելխոզնադզոր») սահմանափակումներ է մտցրել մի շարք պետություններից որոշակի ապրանքատեսակների ներմուծումների համար, և այդ երկրների շարքում է նաև Հայաստանը։ Հայկական երեք ընկերության արտադրանքի ներմուծումն արգելվել է պահանջներին չբավարարելու պատճառով։ Դեկտեմբերի 30-ից ժամանակավորապես արգելվում է Հայաստանում գրանցված «Ֆիշարտ» ընկերության արտադրանքի ներմուծումը Ռուսաստան, քանի որ այդ ընկերության ձկան խավիարի մեջ դրոժներ են հայտնաբերվել։ […]
12:52 27.12.2018
Կառավարության այսօրվա նիստում պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն առաջարկել է պահուստային ֆոնդից նախարարությանը տրամադրել 5 մլրդ 705 մլն դրամ՝ զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակված նախկին զինծառայողների ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն աջակցելու նպատակով։ Ծրագրի շահառու է ճանաչվել Երևանի 326 և մարզերի 815 ընտանիք, ընդհանուր առմամբ՝ 1141: Դավիթ Տոնոյանն ասել է, որ թեև առանձին ընտանիքներին տրամադրվող գումարը […]
12:51 27.12.2018
Կառավարության շենքի դիմաց այսօր բողոքի ակցիա են իրականացրել բեռնափոխադրողները: Նրանք բողոքում են հունվարի 1-ից ուժի մեջ մտած հարկային փոփոխություններից: Բեռնափոխադրողները նշում են, որ իրենց հարկերը բազմապատկվել են նախկինի համեմատ, փաստաթղթավորման պահանջ է դրված, որը չեն կարողանում ներկայացնել: «Եթե մեկը 2000 դոլար գումար է փոխանցում, ես չեմ կարողանում դրանք թղթերով հիմնավորել, դա դիտվում է որպես մաքուր […]
12:40 27.12.2018
Ինչպիսի՞ն էր Թուրքիան 2018-ին, և ի՞նչ զարգացումներ են գրանցվել այդ երկրում անցնող տարում: Տարբեր ոլորտներում բավականին մեծ խնդիրներ ունեցող Թուրքիան այսօր կանգնած է կարևոր ջրբաժանի առջև: Սիրիական տագնապը, փոքրամասնությունների ու հատկապես քրդերի դեմ բռնաճնշումները և երկրում ամեն օր սրվող տնտեսական տագնապը երկիրը դարձրել են խոցելի, դարձրել են քննադատության թիրախ՝ Թուրքիայի հարցերով զբաղվող մասնագետների համար: SHANTNEWS.am-ի […]
12:30 27.12.2018
Այս պահին Գյումրի-Բավրա ավտոճանապարհին կան ձյան մեջ արգելափակված ու վթարի ենթարկված բեռնատար ու մարդատար ավտոմեքենաներ, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Նույն վիճակում են նաև Ամասիայի տարածաշրջանի բնակավայրեր տանող ճանապարհները: Ճանշինի աշխատակիցներն ու տեխնիկան մաքրում են ճանապարհները և ավազով ու աղային զանգվածով մշակում: Ձյան բարձրությունը տեղ-տեղ հասնում է մինչև կես մետրի: Միջպետական ճանապարհին նաև մառախուղ է, […]
12:08 27.12.2018
Հանրային խորհրդի նոր կազմը ձևավորված է։ Դեկտեմբերի 26-ին տեղի է ունեցել Հանրային խորհրդի ձևավորման ավարտական փուլի նիստը, որը վարել է Վազգեն Մանուկյանը։ Խորհրդի անդամները գաղտնի քվեարկությամբ ընտրել են ՀԽ վերջին 15 անդամներին։ Նրանք են՝ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն, նախկինում Հանրային խորհրդի անդամ), Վազգեն Յակուբյանը (Հայկական բարեգործական […]
11:52 27.12.2018
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը, փաստացի, չի գործում: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: Նա տեղեկացրեց՝ ի պաշտոնե խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցրած Սերժ Սարգսյանն արդեն այդ պաշտոնում չէ: «Սերժ Սարգսյանն ի պաշտոնե ընտրվել էր այդ խորհրդի նախագահ, հիմա այդ խորհուրդը, փաստացի, չի գործում»,- ասել է Սիմոնյանը: Սիմոնյանի տեղեկացմամբ՝ […]
11:15 27.12.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մեկնեց Մոսկվա: Ֆեյսբուքյան իր էջում նա ինքնաթիռից լուսանկար է հրապարակել, որին կից գրառում է կատարել: «Գնացինք Մոսկվա»,- գրել է նա: Նշենք, որ այսօր Մոսկվայում Նիկոլ Փաշինյանը հանդիպելու է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
10:42 27.12.2018
Հայաստանի Հանրապետությունում ներկայումս դիտվում է գրիպի և սուր շնչառական վարակների բարձրացում: Համաձայն իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքների՝ այսօր հանրապետությունում հիմնականում շրջանառում է գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակը: Վերջինս արձանագրվում է նաև գրիպի առումով ռիսկի խմբերի շրջանում (երեխաներ, հղիներ, խրոնիկ հիվանդություններով տառապող անձինք և այլն): Հոսպիտալացված հիվանդների համաճարակաբանական հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ հոսպիտալացման հիմնական պատճառը բժշկական […]
09:46 27.12.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ հուլիսից հետո բանկերն ավելի քան 7 միլիարդ դրամի տույժ-տուգանքներ են ներել: «Հուլիսին մեր իրականացրած օրենսդրական փոփոխությունների արդյունքում Հայաստանի բանկերը ավելի քան 7 միլիարդ դրամի տույժ-տուգանքներ են ներել՝ 14 հազար 963 վարկառուի: Վերանայվել է շուրջ 124 հազար հաճախորդի վարկային պատմություն: Այս գործընթացը շարունակական […]
09:14 27.12.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ կրկին անդրադարձել է սպանությունների վիճակագրությանը․ «Երեկ մի փոքր ավելի խորացանք վիճակագրության մեջ և պարզվեց, որ Հայաստանում 2018-ի սպանությունների մակարդակը ռեկորդային ցածր է ոչ միայն 1990, այլև՝ 1980 թվականից ի վեր»։
07:56 27.12.2018
Չհայտարարված այցով Իրաք ժամանած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Արաբական Հանրապետության վարչապետ Ադել Աբդել Մահդիի միջև պաշտոնական հանդիպում կազմակերպելու շուրջ տարաձայնությունները հանգեցրել են հանդիպման չեղարկման։ Այս մասին հայտնում է Իրաքի կառավարության մամուլի ծառայությունը, որի փոխանցմամբ՝ Վաշինգտոնը Բաղդադին ծանուցել է Թրամփի այցի մասին դեկտեմբերի 26-ի երեկոյան։ Տարաձայնությունների պատճառով հանդիպումը փոխարինվել է հեռախոսազրույցով։ Հեռախոսազրույցի ընթացքում երկու երկրների […]
07:28 27.12.2018
Իսրայելի խորհրդարանը դեկտեմբերի 26-ին երեք ընթերցմամբ ընդունեց ինքնալուծարման մասին օրենքը։ Քնեսեթը հաստատեց ինքնալուծարման մասին որոշումը՝ երկրի բանակ ուղղափառ հրեաների զորակոչի մասին օրինագծի շուրջ տարաձայնությունների պատճառով։ Նախաձեռնողը վարչապետ Նեթանյահուն էր։ Այս մասին հայտնում է Каn ռադիոկայանը։ Կառավարության ղեկավարն ակնկալում էր ստանալ 61 պատգամավորի աջակցությունը, ինչը բավարար կլիներ օրենքի ընդունման համար, սակայն նման բան տեղի չունեցավ։ Խորհրդարանական […]
20:18 26.12.2018
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 26-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար: Ալագյազ-Ծիլքար և Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Շիրակի մարզի գրեթե ողջ տարածքում և Արագածոտնի մարզի Ապարան, Լոռու մարզի Սպիտակ քաղաքում առկա են […]
19:55 26.12.2018
Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի՝ Բաշ-Քարվենդ բնակավայրի դիմաց տեղակայված մարտական հենակետերից մեկում ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կողմից արձանագրվել է հակառակորդի զինծառայողների բարձր ձայներ՝ ամենայն հավանականությամբ վիճաբանության, իսկ այնուհետև փոխհրաձգության, ինչից հետո դիտարկվել է հակառակորդի զինծառայողների կողմից ընկած զինծառայողին քարշ տալով տանելը: Այս մասին տեղեկացնում է Արցախի պաշտպանության բանակի մամուլի հաղորդագրությունը։ «Նմանատիպ միջադեպերը հաճախակի […]