TIME
Ամսաթիվ
18 08 2025
  • $
    383.27
  • RUBLE
    4.77
  • 447.70
WEATHER
+33.09 oC

Գլխավոր

Պեսկովը հաստատում է՝ Պուտինը շնորհավորել է Քոչարյանին Ամանորի կապակցությամբ

14:47 28.12.2018

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է տեղեկությունն այն մասին, որ Վլադիմիր Պուտինը շնորհավորական նամակ է ուղարկել Հայաստանի երկրորդ նախագահ, այժմ կալանավորված Ռոբերտ Քոչարյանին՝ Ամանորի կապակցությամբ։ «Ճիշտ է (շնորհավորանքի մասին տեղեկությունը)… (նամակում եղել է) Նոր տարվա առիթով շնորհավորանք ու մաղթանք՝ ամենայն բարիք»,- ասել է Պեսկովը՝ լրագրողներից մեկի հարցին պատասխանելիս։ Ավելի վաղ շնորհավորանքի մասին տեղեկությունը SHANTNEWS.am-ի […]

̰
Ո՞ր դեպքում շտապօգնությունը կարող է 5-15 րոպեում չհասնել. պարզաբանում է Թագուհի Ստեփանյանը

14:30 28.12.2018

SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ այսօր  Երևանի շտապօգնության ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանը հորդորել է ծառայությանը դիմել խիստ անհրաժեշտության դեպքում: Ստեփանյանը նկատել է, որ սովորաբար կանչերի թիվն ավելանում է նոր ավտոմեքենաներ ձեռք բերելուն զուգահեռ. «Ընդհանրապես էդ տենդենցը միշտ լինում է, երբ 2011 թվականին մեր մեքենաներն ամբողջովին փոխվեցին, այդ ժամանակ մեր կանչերը 350-400-ից հասան 550-ի, 600-ի: Այսօր այդ […]

̰
Հունվարի 1-ից ավտոմեքենա ներկրողները կկարողանան նախապես ճշտել և հաշվարկել ներմուծվող մեքենայի մաքսազերծման ընթացքում վճարման ենթակա գումարը

13:58 28.12.2018

Պետական եկամուտների կոմիտեն, ավտոմեքենաների գնահատման վերաբերյալ մաքսային մարմինների տրամադրության տակ եղած տեղեկատվությունն արդիականացնելու նպատակով, իրականացրել է ավտոմեքենաների արտահանման հիմնական երկրների շուկաներում ձևավորված գների վերաբերյալ էլեկտրոնային հարթակներում առկա տեղեկատվության ուսումնասիրություն: Այս մասին տեղեկացնում է  ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Նշվում է, որ  արդյունքները համադրվել են մաքսային մարմինների տեղեկատվական բազայում առկա տեղեկատվության հետ: 2019թ. […]

̰
ԱՄՆ-ում կրկին չի հաստատվել 2019 թվականի բյուջեն

13:42 28.12.2018

ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատները հինգշաբթի կրկին նիստ են գումարել, սակայն կրկին քայլեր չեն ձեռնարկել դաշնային կառավարության աշխատանքի մասնակի ընդհատմանը, այսպես կոչված Shutdown-ին վերջ տալու համար: Երկրի օրենսդիր մարմնի երկու պալատները կրկին կհավաքվեն միայն դեկտեմբերի 31-ին: Ավելի վաղ Սպիտակ տան ներկայացուցիչ Միք Մալվեյնին, որը ժամանակավորապես իրականացնում է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պարտականությունները, հայտարարել է, որ ԱՄՆ դաշնային […]

̰
ՌԴ քաղաքացիություն ստանալու գործընթացը դյուրացվում է. Պուտինը ստորագրել է օրենքը

13:32 28.12.2018

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենքի նախագիծը, որով երկրի ղեկավարը լիազորվում է որոշել օտարերկրյա քաղաքացիների խմբերը, որոնք դյուրացված կարգով ռուսական քաղաքացիություն ստանալու իրավունք ունեն: Այս մասին հաղորդում է RT-ն: Փաստաթուղթն արդեն հրապարակված է իրավական-տեղեկատվության համացանցային պաշտոնական պորտալում: Օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից հետո` 90-րդ օրը:

̰
Փաշինյանը փոքրիկ «ուղղում» է մտցրել «Վեդոմոստի»-ի հրապարակման մեջ

13:10 28.12.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է ռուսական հայտնի պարբերականներից մեկում տեղ գտած` իրեն «Տարվա քաղաքական գործիչ» ճանաչելու մասին հրապարակմանը, փոքրիկ «խմբագրում» կատարել այնտեղ: «Իհարկե, հաճելի է ռուսական հեղինակավոր հանդեսի ընթերցողների կողմից տարվա քաղաքական գործիչ ճանաչվելը, բայց կարծում եմ՝ պետք է մեկընդմիշտ արձանագրել, որ Հայաստանում տեղի է ունեցել ոչ թե «գունավոր», այլ ոչ […]

̰
Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար

13:08 28.12.2018

Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով, Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը շարունակում է փակ մնալ տրանսպորտային բոլոր միջոցների համար։  

̰
Մայրաքաղաքում գործի է դրված ձնամաքրման և հավաքման ողջ տեխնիկան

12:29 28.12.2018

Մայրաքաղաքում գիշերվանից սկսվել են ձնամաքրման աշխատանքները: SHANTNEWS.am-ի հետ զրույցում «Սանիթեք» ընկերության ադմինիստրատիվ ղեկավար Արա Կարապետյանը հայտնեց, որ կեսգիշերից` 24:00-ից սկսած` կազմ-պատրաստ է եղել ամբողջ տեխնիկան` ձնամաքրման, հավաքման, աղցան, ինքնաթափ մեքենաները, ձեռքի շարժիչով աշխատող մեքենաները, որոնք օգտագործվում են մայթերը մաքրելու համար: Կարապետյանը նշեց, որ տեխնիկան հատկապես կենտրոնացված է Ավան, Նոր Նորք, Նորք-Մարաշ համայնքներում, որովհետև դա հյուսիսային […]

̰
Նիկոլ Փաշինյանը ճանաչվել է «Տարվա քաղաքական գործիչ». «Վեդոմոստի»

12:05 28.12.2018

Ռուսական «Վեդոմոստի» հեղինակավոր պարբերականը «Տարվա քաղաքական գործիչ» է համարել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Այդ արդյունքը ստացվել է պարբերականի անցկացրած հարցման հիման վրա: Լուսանկարի և հարցման արդյունքի հրապարակմանը նաև ուղեկցում է տեղեկանք այն մասին, թե ինչ տեղի ունեցավ ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում, ապա ինչ զարգացումներ հետևեցին դրան, ինչպես Հայաստանում անցկացվեցին խորհրդարանական արտահերթ ընտրություններ և ինչ արդյունքներ […]

̰
Առաջին ձյունը լավ տրամադրություն ու բարություն է տարածում. Թևան Պողոսյան

11:54 28.12.2018

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ, ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը լուսանկար է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որում պատկերված է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ: «Առաջին ձյունը լավ տրամադրություն ու բարություն է տարածում»,- գրել է Թևան Պողոսյանը:

̰
Նյու Յորքի էլեկտրակայանում հզոր պայթյուն է տեղի ունեցել

08:00 28.12.2018

Նյույորքյան Քուինս շրջանում հզոր պայթյուն է որոտացել։ Ինչպես հայտնում է abc7NY-ն, պայթել էլեկտրակայանի տրանսֆորմատորը։ Դեպքը տեղի է ունեցել գիշերը, Astoria East and North Queens Con Ed. գործարանում։ Պայթյունի հետևանքով Նյու Յորքի գիշերային երկինքը վառ կապույտ է դարձել։ Քաղաքի վախեցած բնակիչները սոցցանցերում կիսվել են կադրերով։ Պայթյունից հետո հրդեհ է բռնկվել։ Հրշեջներին հաջողվել է այն իրենց վերահսկողության տակ […]

̰
Ղրիմում ավարտվել է Ուկրաինայի հետ սահմանային ցանկապատի կառուցումը

07:34 28.12.2018

Ղրիմի հյուսիսում ավարտվել է ռուս-ուկրաինական սահմանին ցանկապատի կառուցումը։ Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն՝ հղում անելով Անվտանգության դաշնային ծառայության Ղրիմի սահմանային վարչությանը։ Շինարարության նախագծի մշակումը սկսվել էր 2015 թվականին։ Ներկայում ազդանշանային համակարգի տեղադրումը լիովին ավարտվել է և շահագործման հանձնվել։ Ավելի քան 60 կմ երկարությամբ կառույցը հանդերձված է տարբեր տեսակի գործողությունների հարյուրավոր ցուցիչներով, այդ թվում՝ ռադիոճառագայթային, […]

̰
Փաշինյանը խոսել է մոսկովյան այցի ընթացքում քննարկված հարցերի մասին

01:14 28.12.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ տեսակապով խոսել է մոսկովյան այցի մասին․ «Ընդհանուր առմամբ, երկկողմ և բազմակողմ հարաբերություններին վերաբերող հարցերի շատ լայն շրջանակ քննարկեցինք։ Հիմնականում այսօրվա խոսակցությունը վերաբերում էր մեր հարաբերությունների հետագա զարգացման ռազմավարությանը։ Կարող եմ արձանագրել, որ այդտեղ լիակատար ըմբռնում ունենք։ Այս քննարկումը մինչև այժմ եղած քննարկումների ամփոփումն էր»։ Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ քննարկվել […]

̰
Արմեն Սարգսյանի օժանդակությամբ Արցախի Կովսական քաղաքում բացվել է «Արմաթ»  լաբորատորիա

23:36 27.12.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի օժանդակությամբ Արցախի Կովսական քաղաքում բացվել է «Արմաթ» լաբորատորիա։ Այն արդեն 5-րդն է ազատագրված Քաշաթաղի շրջանում։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմի ֆեյսբուքյան էջից։

̰
Դատարանը վաղը կքննի Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը գրավով փոխարինելու միջնորդությունը

21:04 27.12.2018

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը դատարանից տեղեկացել է, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանական թիմի ներկայացրած միջնորդությունը դատարանը քննության կառնի վաղը՝ դեկտեմբերի 28-ին՝ ժամը 17:00-ին: Հիշեցնենք, որ գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ միջնորդությունը պաշտպանները ներկայացրել են դեկտեմբերի 26-ին: SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ ՀՀ երկրորդ նախագահ […]

̰
Շիրակի մարզի կարկտահարված համայնքները դրամական փոխհատուցում կստանան

20:15 27.12.2018

Շիրակի մարզի այն համայնքները, որոնք այս տարի տուժել էին կարկտահարությունից, կառավարության որոշմամբ դրամական փոխհատուցում են ստանում: Փոխհատուցումը վերաբերում է 50 տոկոսից ավելի վնաս կրած ցանքերին: Մարզում կարկտից տուժել է 5000 հա ցանքատարածք, վնասը գնահատվել է 3 մլրդ դրամ, իսկ փոխհատուցումը ընդամենը 125 մլն դրամ է կազմում: Առափի գյուղի բնակիչ Ռաֆիկ Ղարաքեշիշյանի տնամերձում դեռևս երևում են […]

̰
Մենք շատ լուրջ ենք վերաբերվում ԵԱՏՄ-ում մեր նախագահությանը. Փաշինյան

19:39 27.12.2018

Փաշինյանը նաև վստահություն է հայտնել, որ այսօրվա քննարկումները դրական արդյունքներ կունենան:

̰
Փաշինյանը Պուտինի հետ հանդիպման սկզբում անդրադարձել է ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրություններին

19:34 27.12.2018

Փաշինյանը նշել է, որ ընտրություններն անցել են օրենքին համապատասխան:

̰
Երևանի զբոսաշրջային տեղեկատվական աջակցության կենտրոնները կգործեն նաև տոն օրերին

19:30 27.12.2018

Տոները Երևանում անցկացնող զբոսաշրջիկներին ուղղորդելու նպատակով մայրաքաղաքի զբոսաշրջային տեղեկատվական աջակցության և քաղաքացիների սպասարկման կենտրոնները կգործեն հետևյալ ժամանակացույցով.  Հանրապետության հրապարակին կից կենտրոնը՝ դեկտեմբերի 31-ին, հունվարի 3-ին և 5-ին՝ ժամը 12:00-17:00, Ֆրանսիայի հրապարակի կենտրոնը՝ հունվարի 2-ին, 4-ին և 6-ին՝ ժամը 12:00-17:00: Հիշեցնենք, որ Երևանը ՀՀ զբոսաշրջության կենտրոն դիտարկելու աշխատանքների համատեքստում քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի նախաձեռնություններից մեկը ընթացիկ տարվա հուլիսին Երևանի […]

̰
Ծաղկաձորում անտառային ֆոնդի հողերն օտարվել են բնակավայրերի հողերի կատեգորիա տեղափոխվելու արդյունքում. դատախազության ուսումնասիրության արդյունքներով նյութեր կնախապատրաստվեն

19:25 27.12.2018

Ինչպես արդեն տեղեկացվել է, ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ուսումնասիրություն է կատարվել «Հետք» էլեկտրոնային թերթի «Պաշտոնյաները Ծաղկաձորում 60 հա անտառ են սեփականաշնորհել» վերտառությամբ հրապարակման կապակցությամբ: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ կառավարության 2007թ. համապատասխան որոշմամբ՝ Կոտայքի մարզի Հրազդան համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող անտառային ֆոնդի հողերից շուրջ 60 հեկտար փոխադրվել է […]

̰
Հայաստանը ռուս զբոսաշրջիկների ամենասիրելի այցելության վայրն է. Փաշինյան

19:20 27.12.2018

Փաշինյանը հատուկ ուշադրություն է դարձրել Հայաստանի նկատմամբ ռուս զբոսաշրջիկների ցուցաբերած հետաքրքրությանը:  

̰
Նախատոնական խցանումներ. ի՞նչ է ձեռնարկում ոստիկանությունը երթևեկությունը թեթևացնելու համար

19:16 27.12.2018

Այն, ինչ ունենք մեր ճանապարհներին հատկապես վերջին շրջանում, ոչ թե խցանում է, այլ երթևեկության ինտենսիվության աճ: Այսպես են կարծում Ճանապարհային ոստիկանությունում՝ պարզաբանելով, որ «խցանում» բառը մասնագիտական տերմինաբանության մեջ օգտագործում են այն դեպքում, երբ երթևեկությունն ամբողջությամբ կանգնած է և շարժ չկա: Ներկա պահին Երևանում օրվա որոշ ժամերի առկա է ընդամենը մեծ ինտենսիվություն: Դրան նպաստող ամենամեծ գործոնը […]

̰
Գալիք տոնական օրերի կապակցությամբ ոստիկանությունն անցել է ուժեղացված ծառայության

19:04 27.12.2018

Գալիք տոնական օրերի կապակցությամբ ոստիկանությունն արդեն անցել է ուժեղացված ծառայության: Դեկտեմբերի 27-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ ոստիկանության արտաքին ծառայություն իրականացնող ստորաբաժանումների շարային ստուգատես, որն անցկացրեց ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: Մասնակցում էին ոստիկանության բարձրաստիճան սպաներ, ստորաբաժանումների ղեկավարներ: ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հրահանգեց ուժեղացված ծառայության ընթացքում հասարակական կարգն ապահովելիս հանդուրժողականություն չդրսևորել օրինախախտների նկատմամբ, ծառայության ընթացքում […]

̰
«Արդեն հաշիվս կորցրել եմ». Փաշինյանը կատակել է Պուտինի հետ հանդիպման ժամանակ

18:53 27.12.2018

Նիկոլ Փաշինյանը նաև բարձր է գնահատել երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման դինամիկան:

̰
Արփի Փաշինյանը վարդագույն շորիկ է խնդրել Ձմեռ պապիկից

18:44 27.12.2018

SHANTNEWS.am-ն արդեն հայտնել էր, որ Բաղրամյան 26-ում այսօր երեխաների են հյուրընկալել: Տոնական միջոցառմանը մասնակցել են նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի երկու աղջիկները՝ Շուշանը և Արփին: Լրագրողները հետաքրքրվել են, թե ի՞նչ նվերներ են խնդրել Ձմեռ պապիկից վարչապետի պաշտոնակատարի դուստրերը, նամակ գրե՞լ են արդեն Ձմեռ պապիկին, թե՞ ոչ: «Արփիի համար ես պետք է գրեմ, ինքը գրել չգիտի: Ինքն ուզում […]

̰
Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունն աճում է. Պուտին

18:38 27.12.2018

Պուտինը նշել է, որ անհրաժեշտ է պահպանել այդ դինամիկան:

̰
Պուտինը շնորհավորել է Փաշինյանին հաղթանակի կապակցությամբ

18:18 27.12.2018

Փաշինյանը ՌԴ ղեկավարին հրավիրել է 2019թ. պաշտոնական այցով գալ Հայաստան:

̰
Սամվել Մայրապետյանը 30 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց

18:03 27.12.2018

Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր բավարարել է կաշառքի միջնորդության համար մեղադրվող գործարար Սամվել Մայրապետյանի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց գրավ կիրառելու միջնորդությունը։ Դատարանի որոշմամբ` Մայրապետյանն այսօր ազատ է արձակվել՝ 30 միլիոն դրամ գրավի դիմաց։ Հիշեցնենք, որ հատուկ քննչական ծառայությունը Մայրապետյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ Քրեական օրենսգրքի 38-311 հոդվածի հատկանիշներով՝ (կաշառք ստանալուն օժանդակելը): Խոշոր գործարարը կալանավորվել […]

̰
Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի` ընդլայնված կազմով հանդիպումը

17:50 27.12.2018

SHANTNEWS.am-ի թղթակիցը Մոսկվայից հայտնում է, որ քիչ առաջ մեկնարկել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ընդլայնված կազմով հանդիպումը: Հանդիպմանը հայկական պատվիրակության կողմից մասնակցում են ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը, ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը, ՀՀ վարչապետի պաշտոնակատարի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը: Ռուսական կողմից հանդիպմանը մասնակցում են ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ […]

̰
Հաստատված բյուջեով Ադրբեջանի պաշտպանական ծախսերը կկազմեն 1,8 մլրդ դոլար

17:30 27.12.2018

Ադրբեջանի նախագահի ստորագրությամբ վավերացվել է այդ երկրի պետական բյուջեն, որով 2019 թվականին նախատեսված է պաշտպանական ծախսերի 10 տոկոս աճ։ Պաշտպանությանն ուղղվող ծախսերը հաշվարկված են 3 միլիարդ 38 միլիոն մանաթի սահմաններում, որը այսօրվա փոխարժեքով համարժեք է 1 միլիարդ 787 միլիոն դոլարին։ Սա, շեշտենք, պաշտպանությանն ուղղվող ծախսերն են, այսինքն՝ այստեղից են ֆինանսավորվում նաև ազգային անվտանգությունը և այլն։ […]

̰
BACK_TO_TOP