16:38 29.12.2018
Միութենական պետության շրջանակներում Ռուսաստանի ու Բելառուսի ինտեգրումը պետք է Եվրասիական տնտեսական միության գործընկերների շրջանում անհանգստության տեղիք չտա: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Դա դրական է, քանի որ ինտեգրացիոն գործընթացներն ամբողջությամբ տարբեր արագություն ունեն, դրանք տեղի են ունենում նախկին Խորհրդային Միության տարածքում: Մի կողմից՝ ԱՊՀ շրջանակում ավելի լայն ինտեգրումը` «ԵվրԱզԷս»-ը, արդեն իսկ […]
16:05 29.12.2018
Դեկտեմբերի 23-ից 29-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 150 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1500 կրակոց: ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված […]
15:43 29.12.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ պետական կառավարման համակարգի ներկայացուցիչների համար կազմակերպված ընդունելությանը: Նախագահ Սարգսյանը շնորհավորելով ներկաներին՝ ընդգծել է, որ 2018 թվականն առանձնահատուկ տարի էր մեր երկրի ու […]
15:30 29.12.2018
ՀՀ մշակույթի և սփյուռքի նախարարությունները թափուր հաստիքների լրացման հայտարարություններ են տարածում: Մշակույթի նախարարությունը դեկտեմբերի 24-ին հայտարարել է քաղաքացիական ծառայության Ներքին աուդիտի բաժնի գլխավոր մասնագետի թափուր պաշտոնը ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնելու համար մրցույթ: Աշխատավարձի չափը՝ 175 930 /հարյուր յոթանասունհինգ հազար ինը հարյուր երեսուն/ ՀՀ դրամ: Հայտարարվել է նաև քաղաքացիական ծառայության Գործերի կառավարման վարչության առաջատար մասնագետի թափուր պաշտոնը ժամկետային […]
15:29 29.12.2018
Ռումինիայի «Tarom» ավիաընկերությունը հայտարարել է, որ նախատեսում է իրականացնել ծառայություն Բուխարեստ-Երևան ուղղությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»–ը՝ հղում կատարելով «Financial-news»-ին, ընկերությունը տեղեկացրել է, որ ուղիղ չվերթների իրականացմամբ ակնկալվում է երկու երկրների միջև զարգացնել եւ ընդլայնել առեւտրային եւ տնտեսական հարաբերությունները՝ ներառյալ զբոսաշրջությունը: «Tarom»-ը Ռումինիայի ազգային փոխադրողն է, այն երկարամյա փորձ ունեցող խոշոր ընկերություն է: Ռումինիայի կառավարությունը ընկերությունում ունի […]
15:19 29.12.2018
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, գրեթե ամեն տարի նույն վիճակն է, բեռնատար և մարդատար ավտոմեքենաները երկար ժամանակ մնում են ճանապարհին խցանված: SHANTNEWS.am-ի հարցին՝ արդյո՞ք կա Լարսին այլընտրանք, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարարի պաշտոնակատար Արմեն Փամբուխչյանը պատասխանեց. «Կա Հարավային Օսիայի ճանապարհով տարբերակը, բարձր մակարդակի վրա քննարկումներ են ընթանում: Այս առումով ՀՀ […]
15:10 29.12.2018
Ռուսաստանի նախագահը չունի սմարթֆոն․ օգտվում է հին ոճի լարային հատուկ հեռախոսներից, որպեսզի նույնիսկ ամենաանմեղ զրույցները երբեք չգաղտնալսվեն։ Աշխարհի պետությունների ամեն ղեկավարի հետ ունի զրուցելու տարբեր ժամ, նույնիսկ տարբեր ոճ։ Նա կարող է զանգել բոլորին, բայց բոլորը չէ, որ կարող են անմիջապես կապվել նրա հետ։ Պուտինի հեռախոսազրույցների մասին մանրամասները պարզել է ռուսական «Комсомольская правда» պարբերականը։ «Սմարթֆոն […]
15:02 29.12.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ պետական կառավարման համակարգի ներկայացուցիչների համար կազմակերպված ընդունելությանը: Իր խոսքում, Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ, Վեհափառ Տեր, Ազգային ժողովի մեծարգո նախագահ, Կառավարության հարգելի […]
14:48 29.12.2018
Եղանակային պայմանները թույլ են տալիս, որ ճանապարհները մաքրեն, SHANTNEWS.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարարի պաշտոնակատար Արմեն Փամբուխչյանը՝ խոսելով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին տիրող իրավիճակի մասին: «Մարդատար մեքենաներին, ամենայն հավանականությամբ, 3-4 ժամից բաց կթողնեն: Բեռնատարների մասով հավելյալ ինֆորմացիա կլինի: Կախված է այն բանից, թե ինչ տեսք կունենա ճանապարհը: Մարդատարներն անցնեն, այնուհետև արդեն բեռնատարների մասին […]
14:37 29.12.2018
Երեկ Շիրակի մարզպետարանում արտակարգ դեպք է տեղի ունեցել, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը Գյումրիից: Մի քանի քաղաքացի, մտնելով Շիրակի մարզպետի աշխատասենյակը, խոչընդոտել են նրա աշխատանքը, ինչի պատճառով Կարեն Սարուխանյանն ահազանգել է ոստիկանության Մուշի բաժին: «Երեք քաղաքացիներ ընդունելություն էին պահանջել, ես էլ իրենց ընդունեցի ու լսեցի։ Բայց իրենց խնդիրն առնչվում էր դատական ոլորտին, ես էլ տեղեկացրեցի, որ […]
12:32 29.12.2018
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 29-ի դրությամբ Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: SHANTNEWS.am-ի հետ զրույցում ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ հերթապահը ներկայացրեց ստեղծված իրավիճակի վերաբերյալ մանրամասներ: «Համաձայն Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ հերթապահի տրամադրած տվյալների՝ ժամը 10:30-ի դրությամբ ռուսական […]
12:20 29.12.2018
Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես նշված է, որ «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ՓԲԸ-ի առանձին պաշտոնատար անձինք յուրօրինակ ընկալում ունեն անմեղության կանխավարկածի, գործարար համբավի պաշտպանության նկատմամբ: Ասվում է, որ ՀԿԵ ներկայացուցիչներն իրենց իրավունք են վերապահում հանդես գալ ոչ կոռեկտ որակումներով և Քննչական կոմիտեին մեղադրում չճշտված տեղեկություններ հրապարակելու մեջ։ Ստորև ներկայացնենք Քննչական կոմիտեի հայտարարությունն ամբողջությամբ. «Հանրային մեծ հնչեղություն ունեցող […]
12:07 29.12.2018
Scat Airlines ավիաընկերությունը 2019 թվականի հունվարի 15-ից մայիսի 15-ն ընկած ժամանակահատվածում ժամանակավորապես դադարեցնում է Աստանա-Երևան-Աստանա ուղիղ չվերթները: Այս մասին հայտնում է Ղազախստանում Հայաստանի դեսպանությունը: Ղազախստանի խոշորագույն ավիաընկերություններից մեկը` Scat Airlines–ը, Աստանա-Երևան կանոնավոր չվերթը իրականացնում էր 2017 թվականի մայիսի 31-ից:
12:01 29.12.2018
Դեկտեմբերի 29-ին ուժի մեջ է մտել ԵՄ խորհրդի որոշումը, որով Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցմների ժամկետը երկարաձգվել է ևս վեց ամսով․ դրանք կգործեն առնվազն մինչև 2019 թվականի հուլիսի 31-ը։ Այս մասին խորհրդի որոշումը հրաարակվել է ԵՄ կայքում։ Պատժամիջոցները վերաբերում են Ռուսաստանի ֆինանսական, էներգետիկ, ռազմարդյունաբերական (պաշտպանական), ինչպես նաև երկակի նշանակության ապրանքների արտադրության ոլորտներին։ Այս պատժամիջոցները կապված են […]
11:10 29.12.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ և Հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին:
01:13 29.12.2018
Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ արձագանքելով ԵՊՀ ռեկտորի կողմից արված հայտարարություններին։ «Նայեցի ԵՊՀ ռեկտորի մամուլի ասուլիսը։ Պարոն ռեկտորը կամ խորը մոլորության մեջ է, կամ էլ փորձում է մոլորության մեջ գցել հանրությանը։ Մեր պատասխանը շատ ցավոտ է լինելու»,- ասված է գրառման մեջ։ Հիշեցնենք, որ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը լրագրողների հետ […]
23:59 28.12.2018
6 մլրդ 504 մլն դրամ (13.5 մլն դոլար) վերադարձվեց պետությանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետի պաշտոնակաատարի օգնական Արեն Մկրտչյանը։ «Ինչպես արդեն տեղեկացրել եմ, ս․թ․ հուլիս ամսին Ազգային անվտանգության ծառայությանը փոխանցել եմ տվյալներ և փաստաթղթային հիմքեր, որի հիման վրա օգոստոսի 6-ին ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՊՆ-ում առանձնապես խոշոր […]
23:00 28.12.2018
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը մամուլի ասուլիս է հրավիրել, որի ժամանակ հայտարարել է, որ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանն օրենք է խախտել։ Նրա խոսքերով՝ պարտավոր էին ուսումնասիրությունների արդյունքները ներկայացնել իրեն։ Բացատրություն ստանալուց հետո պետք է տեղեկատվությունն օգտագործեին հրապարակման համար։ Արամ Սիմոնյանը մեղադրանքների մեծ մասի հետ համաձայն չէ, քանի որ, իր խոսքերով՝ «դեկլատարիվ ու փիլիսոփայական պնդումներ են, […]
21:08 28.12.2018
«Իմ քայլը» դաշինքից 18 թեկնածու պատգամավորի մանդատից հրաժարվելու և ինքնաբացարկի դիմում են ներկայացրել, մյուս ուժերից այս պահի դրությամբ ինքնաբացարկի դիմում ներկայացնողներ չկան: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը։ Նա հայտնեց, որ հունվարի 4-ին կհրավիրվի նիստ, որի ժամանակ կքննարկվեն և՛ ինքնաբացարկները, և՛ կկազմվի արձանագրություն պատգամավորներին գրանցելու վերաբերյալ:
19:30 28.12.2018
Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը պատանի հանդիսատեսի թատրոնի աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էմին Թորոսյանին: Արհեստավարժ գեղարվեստական կազմի ապահովում, գնային ճկուն քաղաքականություն, աբոնեմենտային արդյունավետ համակարգի ներդրում, ճիշտ մենեջմենթ. սրանք, ըստ Վիրաբյանի, այն հիմնական պահանջներն ու սկզբունքներն են, որոնք հարկավոր են թատրոնի արդյունավետ կառավարման համար: «Մենք չունենք բարեկամներ, մեր բարեկամը պրոֆեսիոնալ աշխատողն է: Մենք վստահեցնում […]
18:56 28.12.2018
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր քննվում էր Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը: Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում նշեց. «Պարզվում է, որ մեր քննչական մարմինները խիստ զբաղված են, և աշխատանքային ժամից դուրս երբեք կյանքում նիստերի չեն մասնակցում»: Նա նշեց` քննիչը տեղեկացրել է, որ անձնական գործեր ունի, ուստի չի […]
18:40 28.12.2018
Դեկտեմբերի 11-ին Միավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ) տարածվել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից պատրաստված հուշագիրը՝ Ադրբեջանի հետ հակամարտության համատեքստում անհայտ կորածների հարցի շուրջ։ Փաստաթուղթը հրապարակվել է ՄԱԿ պաշտոնական կայքէջում: Արցախի ԱԳՆ կայքի հաղորդագրության համաձայն՝ հուշագրում, մասնավորապես նշվում է, որ Ադրբեջանի և Արցախի միջև հակամարտության համատեքստում անհայտ կորածների հարցը ծագել է 1991թ. Արցախի Հանրապետության դեմ […]
18:18 28.12.2018
Երկու օր առաջ վթարի ենթարկված «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման առաջնորդ Կարեն Պետրոսյանի առողջական վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության: Վթարի հետևանքով նա ստացել է ուսի կոտրվածք, ենթարկվել է վիրահատության: Երկու օրից Կարեն Պետրոսյանը, հավանաբար, դուրս կգրվի հիվանդանոցից: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է անձամբ Կարեն Պետրոսյանը: Նա պատմել է, թե ինչպես է տեղի ունեցել […]
17:32 28.12.2018
Այսօր Սանկտ Պետերբուրգում կայացել է Հայաստանի փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի ու ռուսական «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերի հանդիպումը, որի ժամանակ քննարկվել են համագործակցության հարցեր ու մասնավորապես՝ 2019 թվականին Հայաստանին գազի մատակարարման հարցերը։ Այս մասին հայտնում է «Գազպրոմի» կայքը։ Քննարկումները վերաբերել են նաև Հայաստանի գազաֆիկացման ու գազի ստորգետնյա պահպանման ամբարների խնդիրներ։ Կողմերը հանգել են եզրակացության, որ […]
17:01 28.12.2018
Ադրբեջանի արտաքին գործերի նախկին նախարար Թոֆիգ Զուլֆուղարովը տեղական լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հայտարարել է, թե իբր Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններից հետո երկիրը շարժվում է արևմտամետ ուղղությամբ։ Նա կոչ է արել «փոքր-ինչ սպասել, մինչև հարմար պահը գա»։ Դրանից հետո, ըստ Զուլֆուղարովի, անհրաժեշտ է «վերադարձնել» կորցրած տարածքները։ Այս մասին նախկին նախարարն ասել է այն համատեքստում, որ ադրբեջանական […]
16:37 28.12.2018
Քանդակագործ Հայկ Թոքմաջյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում պատմեց հայտնի ռոք խմբի` System of a Down-ի արձանախմբի ստեղծման աշխատանքների ընթացքի մասին: Այս քանդակը պետք է տեղադրվի Սևանա լճի հատակին: Քանդակագործը նշեց, որ SOAD արձանախմբի աշխատանքները վերջերս են ընթացքի մեջ ընկել, խիտ գրաֆիկի պատճառով անգամ չէր կարողանում ժամանակ տրամադրել, բայց մտքով և էությամբ չի կտրվել երբեք: «Կիսատ վիճակում մնացել […]
16:36 28.12.2018
Արաբական Միացյալ Էմիրություններում անցկացված ցուցահանդեսներից մեկի ժամանակ Ադրբեջանն իր արտադրանքը ներկայացրել է Արցախում՝ Ստեփանակերտում, գտնվող «Մենք ենք, մեր սարերը» («Դեդո-Բաբո») հուշարձանի նմանությամբ կառուցված տաղավարով։ Այս մասին հայտնի է դարձել հայ օգտատերերին։ 1967 թվականին Հայաստանի ԽՍՀ միջոցներով ԼՂԻՄ-ում հայ քանդակագործի ձեռամբ կառուցված հուշարձանի օգտագործումը ադրբեջանական կողմը բացատրել է նրանով, թե իբր այդ արձանը կառուցվել է Ադրբեջանի […]
16:34 28.12.2018
2018թ. դեկտեմբերի 29-ից 2019թ.հունվարի 5-ը ՊԵԿ առանձին ստորաբաժանումներ կաշխատեն արտահերթ ռեժիմով։ Պետական եկամուտների կոմիտեն Ամանորի կապակցությամբ մաքսային որոշ ստորաբաժանումներում տոնական և նախատոնական օրերին սահմանել է հերթապահություն, հայտնում են ՊԵԿ լրատվության բաժնից: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հրամանով՝ արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների, ինչպես նաև ֆիզիկական անձանց կողմից մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային ձևակերպումներն անխափան իրականացնելու նպատակով 2018թ. դեկտեմբերի 29-ին, 31-ին և 2019թ. […]
16:10 28.12.2018
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արտակ Ապիտոնյանին Շվեդիայի Թագավորությունում և Ֆինլանդիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից հետ կանչելու մասին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Նախագահի հրամանագրերով` Տիգրան Սեյրանյանը հետ է կանչվել Չեխիայի Հանրապետությունում և Սլովակիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից և նշանակվել Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության […]
15:56 28.12.2018
ՀՀ կրթության և գիտության փոխնախարարն ու Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ղեկավարությունն այսօր Կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի անդամներին են ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին: Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն արվեստագիտության թեկնածու Հասմիկ Հարությունյանն է, որը նախկինում եղել է նույն բուհի դասախոս: Կարինե Ավդալյանը, որը 15 տարի ղեկավարել է բուհի մասնաճյուղը, այսօր ավարտեց պաշտոնավարման ժամկետը: Արդեն մի քանի ամիս է՝ այս […]