TIME
Ամսաթիվ
18 08 2025
  • $
    383.27
  • RUBLE
    4.77
  • 447.70
WEATHER
+32.09 oC

Գլխավոր

Արցախի ՊԲ-ն առայժմ չի պատասխանում Ադրբեջանի կրակոցներին, բայց պատրաստ է համարժեք քայլերի․ ՊԲ

19:45 26.12.2018

Չնայած վերջին շրջանում Արցախի զորքերի շփման գծում կողմերի միջև ձեռքբերված բանավոր պայմանավորվածությանը՝ ադրբեջանական կողմը շարունակում է առաջնային գծի տարբեր հատվածներում ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը, ինչպես նաև որոշ ուղղություններում իրականացնել ռազմավարա-մարտավարական նշանակության սադրիչ գործողություններ: Այս մասին նշվում է ՊԲ հաղորդագրության մեջ։ «ՊԲ առաջապահ ստորաբաժանումները առայժմ ձեռնպահ են մնում դիմել պատասխան քայլերի, սակայն պատրաստակամ են ադրբեջանական […]

̰
Ինչ փոփոխություններ արվում են ՀԱՊԿ-ում, արվում են Հայաստանի կարծիքը չհարցնելով. Ռուբեն Մեհրաբյան

19:03 26.12.2018

ՀԱՊԿ-ում կանոնադրական փոփոխությունները Հայաստանի փորձագիտական շրջանակներում ամենատարբեր գնահատականների են արժանացել: Փորձագետներն այս փոփոխությունները մտահոգիչ են համարում: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը նշեց` մտահոգիչն այստեղ այն է, որ ինչ փոփոխություններ արվում են ՀԱՊԿ-ում, արվում են Հայաստանի կարծիքը չհարցնելով: «ՀԱՊԿ-ում ինչ տեղի է ունենում, տեղի է ունենում միայն ու բացառապես ՌԴ նախագահ Վլադիմիր […]

̰
Ոստիկանությունը և ԱԱԾ-ն չարաշահման դեպքեր են բացահայտել

18:57 26.12.2018

Ոստիկանությունը համագործակցելով ԱԱԾ-ի հետ` շարունակում է ակտիվ պայքարը կոռուպցիայի դեմ` բացահայտելով պետական միջոցների յուրացման և վատնման նոր դեպքեր: Ներկայացնենք վերջին մի քանի օրերի բացահայտումները հանրապետության տարբեր մարզերում: Օրերս ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները, Շիրակի մարզային վարչության և Աշոցքի […]

̰
Մոսկվան Փաշինյանին սպասելիս

18:50 26.12.2018

Պաշտոնական Մոսկվան չի բացում վաղվա Պուտին-Փաշինյան բանակցությունների փակագծերը։ Այստեղ սահմանափակվում են ընդհանուր ձևակերպումներով՝ նշելով, որ քննարկումները կներառեն երկկողմ փոխհարաբերությունների լայն շրջանակ, ինչպես նաև տարածաշրջանային ու ինտեգրացիոն կառույցներում համագործակցության խնդիրները։ Ամեն դեպքում, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա խիստ գործնական է լինելու։ Դրա մասին են վկայում այցի աշխատանքային բնույթը, տևողությունը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ […]

̰
Վահագն Հարությունյանի մեղադրանքը լրացվել է

18:21 26.12.2018

Մարտի 1-ի քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է։ Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը: Հարությունյանը մեղադրվում է նաև անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական լիազորությունների չարաշահման և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ` ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի և 309-րդ հոդվածի 2-րդ մասով […]

̰
Պավել Ավետիսյանը հորդորում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի դերը ճիշտ հասկանալ

18:19 26.12.2018

SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ ՀՀ մշակույթի նախարարության օպտիմալացման թեմայի քննարկման ժամանակ մշակույթի նախարարության պատմության և հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը հայտարարություն է արել Աֆրիկյանների, Աճառյանի շենքերի քանդման վերաբերյալ: «Կարող եք կանգնել Հանրապետության հրապարակում և նայել՝ շուրջն ինչ է կատարվում: Դրանք բոլորը կատարվել են միջավայրի պահպանության խախտումներով, որոնց պատասխանատուները եղել են հենց տվյալ մարմինները, որոնց համար մեր […]

̰
ԱԻՆ-ը տոնական օրերին կաշխատի ուժեղացված ռեժիմով

17:50 26.12.2018

ԱԻՆ շուրջօրյա ծառայություն իրականացնող ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստության: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, դեկտեմբերի 29-ից հունվարի 8-ը ընկած ժամանակահատվածում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումները կաշխատեն ուժեղացված ռեժիմով: Տոնական օրերն անվտանգ անցկացնելու նպատակով կուժեղացվի […]

̰
Կրեմլը հրապարակել է Փաշինյան-Պուտին բանակցությունների օրակարգը

17:04 26.12.2018

Դեկտեմբերի 27-ին Մոսկվայում տեղի կունենան Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունները։ Փաշինյանը Ռուսաստանում է լինելու աշխատանքային այցով։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը՝ ներկայացնելով նաև հանդիպման օրակարգը։ «Նախատեսվում է քննարկել երկկողմ օրակարգի առանցքային թեմաները և եվրասիական տարածքի ինտեգրացիոն միավորումներում համագործակցության հեռանկարները»,- նշված է հաղորդագրության մեջ։ Հայկական կողմը բանակցությունների […]

̰
Մշակույթի նախարարներից մեկը Նիցշե է թարգմանել, մյուսը դայվինգի թանգարան էր ցանկանում հիմնել. Վահան Արծրունի

16:34 26.12.2018

Մշակութային գործիչ, կոմպոզիտոր Վահան Արծրունին, անդրադառնալով մշակույթի նախարարության օպտիմալացմանը, լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ նախարարության գործունեությունը  չի սահմանափակվում մշակութային ժառանգության խնդիրներով: Բոլոր քննարկումների և հավաքների ժամանակ իրենք՝ մշակութային գործիչները, քննարկել են, թե ո՞րն է մշակույթի նախարարության ֆունկցիան. «Բոլոր տարակարծություններն և ամենաթող վիճակը, որը ստեղծվել է 30 տարիների ընթացքում, պայմանավորված է նրանով, որ որևէ օրենսդրական փաստաթուղթ, […]

̰
Մենք չենք սահմանում Արցախյան հակամարտության լուծման կոնկրետ ժամկետներ․ Զախարովա

15:51 26.12.2018

Ռուսական կողմը հրաժարվում է կոնկրետ ժամկետներ նշել Արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ։ Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Սրանով նա պատասխանել է ադրբեջանցի լրագրողներից մեկին, որը նշել է, թե ադրբեջանական կողմում 2019 թվականին ակնկալում են Արցախյան բանակցությունների առաջընթաց, և թե ինչ ակնկալիքներ ունի այս հարցում ռուսական կողմը։ «Մենք չենք սահմանում ժամանակային […]

̰
Տարեմուտին հանցագործությունները բացառելու համար ոստիկանությունը կանխարգելիչ միջոցառումներ է ձեռնարկում

15:41 26.12.2018

Հանցագործությունների և իրավախախտումների կանխման ու բացահայտման նկատառումներով ոստիկանությունն անցնում է ուժեղացված ծառայության: Այս մասին տեղեկանում են ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: Ոստիկանության տարածքային բաժիններում արդեն ձևավորվել են շրջիկ խմբեր, որոնք ծառայություն են իրականացնում հասարակական նշանակության ռիսկային օբյեկտների` մասնավորապես տարադրամի փոխանակման կետերի, գրավատների, խոշոր դրամաիրային շրջանառություն ունեցող առևտրի կետերի տարածքներում: Պարեկապահակետային ծառայություն իրականացնող վերակարգերը մոտեցվել […]

̰
Վրաստանը կարող է վերանայել Իրանի քաղաքացիների համար գործող առանց վիզայի մուտքի ռեժիմը

15:26 26.12.2018

Իրանի և Վրաստանի իշխանությունները տարաձայնություններ ունեն երկու երկրների քաղաքացիների՝ միմյանց երկրներ առանց վիզայի այցելությունների հետ կապված, և պատճառը Վրաստանի կողմից Իրանի քաղաքացիների մուտքերի բազմաթիվ մերժումներն են։ Վրաստանի ԱԳՆ կայքում զետեղված հաղորդագրություններից մեկի մեջ արդեն նշվում է, որ առանց վիզայի մուտքերի մասին համաձայնագիրը «կատարելագործման կարիք ունի»։ Երեկ Վրաստանի ԱԳՆ-ում ընդունել են Իրանի դեսպանին ու հյուպատոսական ծառայության […]

̰
Հայտնի է, թե ինչու է ամերիկյան դեսպանությունը ձեռք բերել սմարթֆոնների տվյալները վերծանող սարք

14:57 26.12.2018

Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կողմից 2016 թվականին պատվիրված սարքը, որ կարողանում է վերծանել նույնիսկ գաղտնաբառով պաշտպանված սմարթֆոնների մեջ եղած ինֆորմացիան, նախատեսված է եղել ՀՀ Փորձաքննությունների ազգային բյուրոյի համար, որին էլ ավելի ուշ տրամադրվել է։ Այս մասին հայտնի է դառնում ամերիկագետ Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումից։ https://www.facebook.com/sargsyansuren/posts/10156944760625421 2016 թվականի դեկտեմբերին բյուրոյի կայքում հրապարակվել է այդ սարքի մասին տեղեկատվություն։ Ըստ […]

̰
Թուրքիան անելիք չունի Արցախյան գործընթացում. Շարմազանովի պատասխանը Չավուշօղլուին

14:15 26.12.2018

ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` արձագանքելով Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուի վերջին հայտարարությանը՝ ԼՂ կարգավորման վերաբերյալ: «Նախօրեին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն վտանգավոր և անթույլատրելի հայտարարություն է արել, հայ-թուքական հարաբերությունները ուղղակի կապելով արցախյան կարգավորման հետ։ Արցախյան կարգավորումն ու հայ-թուրքական խնդիրը երկու տարբեր գործընթացներ են ու դրանց մեկը մյուսի հետ […]

̰
Հայաստանը վատթարացրել է իր դիրքը «երջանիկ երկրների» ցանկում

14:12 26.12.2018

Հրապարակվել է «Երջանկության համաշխարհային զեկույցի» նոր՝ 2018 թվականի տարբերակը, որը երկրների բնակչության երջանիկ լինելու հանգամանքը հաշվարկել է 2015-2017 թվականների տվյալների հիման վրա։ Այս ցանկում Հայաստանը վատթարացրել է իր դիրքը նախորդ տարվա զեկույցում իր դիրքի համեմատությամբ։ 2017 թվականին հրապարակված զեկույցում Հայաստանը 121-րդ հորիզոնականում էր (ամփոփվել էին 2014-2016 թվականների տվյալները), իսկ նոր զեկույցում Հայաստանը հայտնվել է 129-րդ […]

̰
2018 թվականին ունեցել ենք սպանությունների ռեկորդային ցածր մակարդակ. Փաշինյան

14:02 26.12.2018

2018 թվականին ունեցել ենք սպանությունների ռեկորդային ցածր մակարդակ՝ 1990 թվականից ի վեր: Սա կարևոր ցուցանիշ է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ «Կարևոր է նաև արձանագրել, որ բոլոր նրանք, ովքեր կփորձեն տնտեսական, քաղաքական, անձնային, խմբային որևէ հարց լուծել բռնության կամ զենքի միջոցով՝ կարժանանան լրջագույն հակահարվածի և խստագույն պատասխանատվության», – հիշեցրել […]

̰
Մամեդյարովին խորհուրդ եմ տալիս առաջարկը ներկայացնել նաև Արցախի ժողովրդին․ ի վերջո արցախցիներն իրենք են որոշելու իրենց ճակատագիրը. Միրզոյան

14:00 26.12.2018

ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ ղեկավար Էլմար Մամեդյարովի հայտարարությանը, որում նա հայտարարել էր, թե Բաքուն հուսով է, որ 2019-ին հայկական զինուժը դուրս կգա «գրավյալ տարածքներից»: Բացի դրանից՝ Մամեդյարովը նաև հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է ապահովել արցախահայության անվտանգությունը և նրանց բարձր մակարդակի ինքնակառավարման իրավունք տրամադրել: «Մեր երկիրը, […]

̰
Թուրքիայի բանակի տանկերն անցել են Սիրիայի սահմանը․ սկսվում է նոր գործողությունը

13:30 26.12.2018

Թուրքական բանակի զրահատեխնիկայի ու այլ զինտեխնիկայի շարասյուները Քիլիս նահանգի հատվածում հատել են թուրք-սիրիական սահմանն ու անցել հարևան երկրի տարածք՝ այդ տարածքները վերահսկող քրդական ուժերի դեմ նոր գործողություններ սկսելու համար։ Սա հավաստող տեսանյութերը համացանցում են հայտնվել երեկոյան։ Թուրքիայի զինված ուժերի այդ ստորաբաժանումները ուղի են ընկել մասնավորապես դեպի Մանբիջ բնակավայր՝ քրդական վերահսկողության տարածքների կենտրոն։ Ավելի վաղ, սակայն, […]

̰
Հայ-վրացական սահմանը փակած երիտասարդների խնդիրը լուծում է ստացել

13:17 26.12.2018

Հայ-վրացական սահմանին ակցիա իրականացնող ջավախահայ երիտասարդների բարձրաձայնած խնդիրն արդեն լուծված է: SHANTNEWS.am-ի հետ զրույցում ակցիան իրականացնող ակտիվիստներից Անդրանիկ Ղարսլյանը նշեց, որ խնդիրը լուծում է ստացել այն բանից հետո, երբ իրենք հանդիպել են ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հետ: Նրա խոսքերով` դրանից հետո ջավախահայ երիտասարդներին այդ խնդրով սկսել են այլևս չհետապնդել: Ինչպես արդեն հայտնել էինք, Ջավախքի հայ […]

̰
Հանրային խորհուրդը դեմ է Մշակույթի և Սփյուռքի նախարարությունների օպտիմալացմանը

12:50 26.12.2018

Հանրային խորհրդի 2 նորաստեղծ՝ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության, սպորտի և կրոնի, սփյուռքի ու միջազգային ինտեգրման հարցերի հանձնաժողովները երեկ համատեղ նիստ են անցկացրել: Քննարկման թեման «Կառավարության կառուցվածքի ու գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ անելու մասին նախագիծն է, որը նախատեսում է Մշակույթի նախարարության օպտիմալացում և սՍփյուռքի նախարարության լուծարում: Հանձնաժողովների անդամները մտահոգություն են հայտնել այն մասին, […]

̰
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դիմել են Վճռաբեկ դատարան

12:37 26.12.2018

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկվել է: Երկրորդ նախագահի պաշտպանները դիմել են Վճռաբեկ դատարան: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական թիմի մամուլի քարտուղար Էլեն Առաքելյանը: Վճռաբեկ բողոքը 107 էջից է բաղկացած: Բողոքի հիմքում դրվել է Վերաքննիչ դատարանի որոշման առերևույթ հակասությունը նախկինում կայացված Վճռաբեկ […]

̰
Ի՞նչ հարցեր են քննարկվելու Փաշինյան-Պուտին հանդիպմանը

12:24 26.12.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը վաղն աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա, որտեղ նախատեսվում է հանդիպում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Թե ինչ հարցեր են քննարկվելու հանդիպման ընթացքում, SHANTNEWS.am-ի հետ զրույցում վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը չբացեց փակագծերը՝ նշելով միայն՝ քննարկման թեմաներն առնչվելու են երկկողմ և բազմակողմ մի շարք հարցերի: SHANTNEWS.am-ի տեղեկություններով՝ հանդիպմանը, մասնավորապես, քննարկվելու է ՀԱՊԿ-ի շուրջ ստեղծված […]

̰
ԳՄՕ պարունակող բոլոր ապրանքները պարտադիր պետք է ունենան այդ մասին նշում՝ ԵԱՏՄ շուկայում հայտնվելու համար

12:06 26.12.2018

Այսօրվանից՝ դեկտեմբերի 26-ից, ուժի մեջ է մտնում ԵԱՏՄ միասնական այն կարգավորումը, ըստ որի, եթե որևէ ապրանքի մեջ գենետիկորեն մոդիֆիկացված-ձևափոխված օրգանիզմների (ԳՄՕ կամ ԳՁՕ) մասնաբաժինը 0․9 տոկոսից ավելի է, ապա դրա վրա պարտադիր պետք է լինի համապատասխան նշում։ Այս մասին հայտնում է ռուսական «ՏԱՍՍ» գործակալությունը։ ԵԱՏՄ շուկայի համար նախատեսված է անցումային շրջան՝ 1․5 տարի, որի ընթացքում […]

̰
Փաստաբանների պալատը դատապարտում է փաստաբանների և դատավորների նկատմամբ ճնշումները

11:44 26.12.2018

ՀՀ փաստաբանների պալատը հայտարարություն է տարածել, որով իր մտահոգությունն է հայտնում դատավորների ու փաստաբանների նկատմամբ դրսևորվող վարքագծի առնչությամբ: «Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհուրդը, քննարկելով դատավորների և փաստաբանների նկատմամբ հասարակության մի հատվածի կողմից դրսևորվող անհանդուրժող վարքագիծը, նշել է, որ վերջին շրջանում հասարակության մի հատվածի մոտ նկատելի է լարվածություն օբյեկտիվորեն զգայուն որոշ քրեական գործերի առնչությամբ, ինչի կապակցությամբ […]

̰
ԱՄՆ դեսպանատները շարունակում են վիզային ծառայությունների մատուցումը, սակայն իրավիճակը ցանկացած պահի կարող է փոխվել. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

11:40 26.12.2018

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հաղորդագրություն է տարածել, որում տեղեկացնում է, որ ԱՄՆ կառավարության ֆինանսավորման ժամանակավոր դադարեցման հետ կապված հայտնում է, որ այս պահին Միացյալ Նահանգները և արտերկրում ԱՄՆ դեսպանատներն ու հյուպատոսարանները շարունակում են անձնագրային ու վիզային ծառայությունների մատուցումը հերթագրված քաղաքացիներին, սակայն իրավիճակը կարող է ցանկացած պահի փոխվել: «Նաև տեղեկացնում ենք, որ քանի դեռ ԱՄՆ կառավարությունը չի վերադարձել […]

̰
Ճանապարհային երթևեկության կանոնների խախտում թույլ տված ավտոբուսի վարորդը հեռացվել է աշխատանքից

11:26 26.12.2018

Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է, որ երթևեկության խախտում թույլ տված վարորդն ազատվել է աշխատանքից: Քաղաքապետարանի տարածած հայտարարությունում ասված է. «Սիրելի համաքաղաքացիներ, Երեկ համացանցում տարածված տեսանյութում ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտում թույլ տված ավտոբուսի վարորդը «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրենի հրամանով հեռացվել է աշխատանքից»: https://www.facebook.com/SHANTNEWS.am/videos/374931316588581   Հիշեցնենք, որ վարորդը հանդիպակաց էր երթևեկել Սարալանջի փողոցով: […]

̰
Արթիկ -Արագած և Ապարան-Միրաք ավտոճանապարհներին բուք է

09:54 26.12.2018

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 26-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Արթիկ-Արագած և Ապարան-Միրաք ավտոճանապարհներին բուք է: Սիսիանի տարածաշրջանի ավտոճանապարհներին, Արթիկ-Արագած հատվածում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար Վարդենյաց լեռնանցքը փակ է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և […]

̰
Երկրաշարժ Շիրակի մարզի Աշոցք գյուղից 10 կմ հարավ-արևելք

08:26 26.12.2018

Սույն թվականի դեկտեմբերի 26-ին` տեղական ժամանակով ժամը 00:09-ին (Գրինվիչի ժամանակով` դեկտեմբերի 25-ին ժամը 20:09-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.020 և արևելյան երկայնության 43.980 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Շիրակի մարզի Աշոցք գյուղից 10 կմ հարավ-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.7 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3-4 բալ: […]

̰
Իսրայելը հրթիռակոծել է Դամասկոսը․ ԶԼՄ-ներ

07:15 26.12.2018

Իսրայելական ռազմական ինքնաթիռները հարվածել են Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի արվարձաններին։ Դրանք հարվածներ են հասցրել՝ գտնվելով Լիբանանի օդային տարածքում։ Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգը հետ է մղել Իսրայելի հրթիռային հարձակումը Դամասկոսի արևմտյան ծայրամասերի վրա։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը՝ հղում անելով ռազմական աղբյուրին։ Նշվում է, որ հրթիռների մեծ մասը ոչնչացվել է։ Միջադեպի հետևանքով տուժել են երեք սիրիացի […]

̰
Չավուշօղլուն պատասխանել է Փաշինյանին

22:50 25.12.2018

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն լրագրողների հետ զրույցում անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման թեմային։ Այս մասին հայտնել է «Ռուսարմինֆո»-ն։ «Հայաստանի նոր ղեկավարները հայտարարում են, որ պատրաստ են Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների, բայց մենք հստակ նախապայման ունենք։ Կարո՞ղ ենք արդյոք ինչ-որ բան անել՝ հաշվի չառնելով Ադրբեջանի ցանկությունները։ Ղարաբաղի և գրավված տարածքների հարցը պետք է լուծվի»,- ասել […]

̰
BACK_TO_TOP